Քանի որ ես չեմ կարող իմ գրառմանը շնորհակալություն դնել, ապա իմ բանավոր շնորհակալությունը կավելացնեք David Bowie- The Man Who Sold The World երգի տակ։
Կարճ
Կոնկրետ
Յութուբում ամենաշատ ձայներ հավաքած մեկնաբանության հետ լրիվ համակարծիք եմ ։)
Իրականում իհարկե ավելի վատ ձայներ էլ եմ լսել, բայց նրանք երգիչ չեն եղելOne of the worst voices I've heard.
Մեկնաբանություններից իմացա, որ սա The National-ի երգի Cover ա, փորձեցի օրիգինալը լսել, մեկ ա, կեսից անջատելու ցանկություն ա առաջանում։
Երևի նաև նրանից, որ շատ ուշ ու շատ հոգնած եմ եկել տուն, բայց դեռ քնել չեմ ուզում։ Քնելուց բացի ուրիշ ոչ մի բանի հետ չեմ կարա էս երգը ասոցացնեմ։
Մի քանի անգամ (ընդմիջումով) փորձեցի լսել, բայց առաջին նոտաներից, չէ, նոտաները լավն էին, առաջին բառից ու երգչուհու ձայնից պարզ էր, որ երգն իմը չի։ Ոչ էլ ոճը։
Բառերը հետաքրքիր չեն, որտև պտի առաջի հերթին երգը հետաքրքրի, նոր սկսեմ բառերն ուսումնասիրել։
Հ.Գ.
Ինչ լավ ա մի ամբողջ ալբոմ ստիպված չէի լսել էս ձայնը
Հ.Հ.Գ.
Սանտաս երևի Բյուրն ա։ Ինչ որ բանով Ալանիսին նման էր կատարումը, ու նույնը որ Ալանիսը երգեր, կարող ա նույնիսկ լսվեր։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 26.12.2017, 02:00:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (26.12.2017)
Իմ հավանած տարբերակն էլ ա սա։
Ինչ վերաբերում ա իմ խցանին. թեթև դիսկո էր, 80-ականների ոճով։ Ես բավական հին մարդ եմ, ու նման երգերը նոստալգիա են առաջացնում։ Էդ ժամանակահատվածի մեդիայի առանձնահատկություններից մեկը ուրախ ու անհոգ կյանքի նկարագրությունն ա, մի քիչ 50-ականների ԱՄՆ-ի նման։ Հաճախ դա արվում էր ի հաշիվ բովանդակության, ասենք՝ իմ օրինակում Մարոկկոն ոնց որ Հ1-ի Հայաստանը լիներ։
ԲԱՅՑ
Պարտադիր չի միշտ գրանջոտ կամ դումոտ երաժշտություն լսել ու խորասուզվել էքզիստենցիալ թեմաների մեջ, որովհետև միշտ չի, որ դա օգտակար ա, շատ դեպքերում նույնիսկ հակառակն ա։ Շարունակելով Ռիքի ու Մորտիի թեման՝ nobody exists on purpose, nobody belongs anywhere, everybody's gonna die. Come watch TV.
boooooooom (26.12.2017), Cassiopeia (26.12.2017), Աթեիստ (26.12.2017)
Robert Sahakyan-Orient Night
Երեկ հանգամանքների բերումով սրա փոխարեն մի ուրիշ ստեղծագործություն լսեցի, որի վերնագիրը դեռ չգիտեմ: Վերջինս սկսում էր երկարատև թմբկահարությամբ` շարունակվում ջազային, սաքսոֆոնային էլեմենտներով, տեղ-տեղ հայկականություն մտցնելով: 8 րոպե 54 վայրկյան էր: Հաստատ էլի կլսեմ:
Իսկ 7 րոպեանոց Orient Night-ը էս առավոտով 5 անգամ իրար հետևից լսեցի: Էնքան էլ գիշերային երաժշտության տպավորություն չթողեց: Չգիտեի orient-ը ինչ ա, մինչև թարգմանելս սխալմամբ ենթադրեցի, որ աշխույժ ա նշանակում: Հիմա` այս գրառումն անելուց 6-րդ անգամ եմ լսում: Հետաքրքիր, կարճ բացումին հաջորդում են ռեմիքսա-էլեկտրոնայինա-դաբստեպախառը պահերը, մինչև որ 4-րդ րոպեին սկսվում ա սաքսոֆոնի սոլոն` երաժշտության գլխավոր ու ամենասիրուն հատվածը, որը հետո երկարատև տամ-տամազարկից հետո կրկնվում ա ու իր հետևից, որպես եղրափակում` թողնում ա նույն բացման մեղեդին:
Երաժշտությունը ընդհանուր առմամբ հեչ վատը չէր: Շնորհակալ եմ Սանտայիս հետաքրքիր երաժշտի ու իր խմբի հետ ծաոթացնելու համար: Անպայման կուսումնասիրեմ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
boooooooom (26.12.2017), Cassiopeia (26.12.2017)
Սմոք, ես կասեի. հայկականի համար վատը չի )))
Կարճ
Կոնկրետ
Cassiopeia (26.12.2017), Smokie (26.12.2017)
Ինձ կներեք, խառն եմ, ժամանակը թռնում ա, չեմ նկատում, նոր տեսա, որ հետ եմ մնացել։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
boooooooom (26.12.2017), Smokie (26.12.2017)
Եթե ես մասնակցեի, էս երգն էի ուղարկելու․
Լսեք, ու եկեք արդեն հաջորդը կազմակերպենք, ես էլ մասնակցեմ։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Mr. Annoying (26.12.2017)
CactuSoul ջան, սպասի սա վերջացնենք ու անցնենք նորին։
Շնորհակալություններն եմ նայում՝ մի քանի երգ հավաքել են 4 "բալ" ։ Մի՞թե լավագույնը չի ընտրվելու։
Կարճ
Կոնկրետ
Առաջին խաղը համարենք ավարտված։ Մասնակիցների ակտիվությունից դժգոհ եմ, ոյտև 7 մասնակցից միայն 3-ը կարծիք գրեց։
4 երգ հավաքել են հավասար 4-ական միավոր, դրանք են՝
Նիկեա--- David Bowie-The Man Who Sold The World,
Skeptic--- Mazzy Star- Look On Down from the Bridge,
Smoke--- Goombay Dance Band- Marrakesh,
Progart--- Աւիւն-Մարիոնետ:
Ավելի պակաս "բալեր" հավաքեցին՝
ARMbrain--- Ֆորշ- Գիշերը չի հերիքում,
Աթեիստ--- Robert Galstyan- Orient Night,
StrangeLittleGirl--- Julia Stone- Bloodbuzz Ohio:
Մեկ ուրիշ նոմենացիայով Աթեիստը հաղթեց, քանի որ գուշակեց իր ականջը երգ խցկողին)))
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և հետևողներին։
Կարճ
Կոնկրետ
CactuSoul (27.12.2017), Cassiopeia (27.12.2017), Mr. Annoying (27.12.2017)
Էս ինչ շուտ պրծավ։ Իմ երգն ինձ ծանոթ երգ էր, տենց ասում էի՝ կգրեմ էլի։
Progart (27.12.2017)
CactuSoul (27.12.2017)
Կցանկանայի, մինչև հաջորդ խաղը, մի քանի բան քննարկվեր։
1. խաղին ավելի "հանգիստ" անուն. սա մի քիչ ագրեսիվ ա հնչում։
2. ժամկետները. ես ընտրել էի՝ 2օր մասնակիցների ու երգերի հավաքագրման համար, 2օր էլ լսելու ու կարծիք գրելու։
3. արժե՞ արդյոք մասնակցին պատժել, եթե ականջի հետև է գցում մեր խաղը))) (օր.՝ հաջորդ 1խաղին չընդունել կազմ):
4. Ո՞նց անենք, որ խաղը վարողը փոխվի միշտ (օր.՝ հաղթողը կամ պարտվողը վարի։ Ասենք, եթե մի քանի հոգի նույն քանակի շնորհակալություն ստանա, հաղթող կամ պարտվող համարենք, հմմմմ, չգիտեմ, ասենք նրանցից առավել շուտ կամ ուշ գրանցվողին։
Կարճ
Կոնկրետ
CactuSoul (27.12.2017), Mr. Annoying (27.12.2017), Smokie (27.12.2017), Աթեիստ (27.12.2017)
Ես չհասցրեցի լսել երգերից երկուսը` Mezzy Star-ինն ու Julia Stone-ինը, մյուսները ծանոթ էին արդեն:
Շնորհակալությունները չեմ շռայլել, հաշվի առնելով քվերակության սկզբունքը: Քվեարկել եմ այն երգի օգտին, որը ժամանակին բացահայտելուց՝ ահագին սիրել եմ, իրենց ուրիշ երգերի հետ: Բայց չի բացառվում, որ դեռ չլսածս երկու երգերն էլ շնորհակալություն ստանային:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ