User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Անձնական տարածք (քյառթական թեմաներից)

  1. #1
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անձնական տարածք (քյառթական թեմաներից)

    Մի հատ նախաբան ասեմ, թե իրականում ինչը կուզեի, որ քննարկվեր: Ուրեմն վերջերս մի տղայի հետ եմ ծանոթացել: Երկուսիս իրար հետ շատ կայֆ ա, ու չհաշված մեր մեջի մանր-մունր լուծվող խնդիրները, մեծ խնդիր ա դառնում էն, որ իմ ու իրա տնեցիքը խառնվում են: Սկզբում իր տնեցիքը ինչ-որ փաստեր էին հավաքել իմ ու իմ ընտանիքի մասին, սխալ վերծանել էդ փաստերը ու իրենց տղայի շնչին նստած էին սաղ օրը, թե էդ աղջիկը ով ա, ռայոնից ա եկել, ուզումա հարիֆացնի, վզիդ նստի: Գնացի մոր հետ հանդիպեցի, տեսավ ով եմ, հանգիստ թողեցին ու ինչ-որ չափով վատ զգացին, որ սխալ պատկերացումներ ունեին: Էդ սաղ պատմությունը մորքուրիս միջոցով մամայիս հասավ (մորքուրիս հետ եմ ապրում), մամաս սկզբում ադեկվատ էր դատում բավականին, թե իրանք ինչ գործ ունեն մեր ընտանիքի խնդիրների հետ, հետո էլ ասեց,որ ինքը թույլ տղա ա, դու տենց մարդու կողքին չես կարա...: Բայց դե ամեն ինչ հարթ խոսացվեց անցավ, մինչև որ որոշեցինք նկար քցենք ֆբ (ինձ էս գրելուց բացումա մի բան էլ լինի որոշելու) ու մամաս շատ կոպիտ ձևով, թե էդ ինչ գեշ ա, ջնջի, սաղ աշխարհը տեսնումա, դու չես ջոգում հեսա կբաժանվես, դու չես ջոգում ինչի ես արժանի,մի հատ քեզ նայի, չես գնահատում քեզ, էդ տղան սենց-նենց ա, մի խոսքով բավականին տհաճ էր գիտակցել, որ թքած ունի զգացածներիդ վրա, որ իրականում նուրբ թեմա ա` պետքա մտածված խոսել, ինքը սենց գրում ա, էլ չեմ ասում, որ ընկերս հետս էր ու էդ սաղ իրա աչքի առաջ էր գրվում, որովհետև ինձ անսպասելի էր,որ կսկսինենց բաներ գրել, որ պետք ա նենց անել չտեսնի, ասածս ինչա հիմա ինքն էլ մամայիս մեղմ ասած հակակրում ա(էլի ինձ բացումա,որ ես սենց բաներ եմ գրում :Ճճճ) : Եկել եմ տուն(հոգնած, հեչ հավես չունեմ բան քննարկելու, իրանք սաղ օրը տանն էին) մորքուրս էլ կողքից ա ասում "ինչ կարիք կա անձնական կյանքը հանրայնացնելու" (ու շատ տարօրինակ ա,որ ինքը սենց բանա ասում), մամաս մյուս կողքից եսիմինչեր ա խոսում ու ես էլ չգիտեմ ոնց ասեմ,որ գիտես ինչ քո ու ձեր գործը չի, մի խոսքով շատ վատ եմ զգում ու անարդար եմ համարում, բայց ոնց որ իրանց համար էդ ամենը նորմալա ու էդ մենակ ես եմ զգում:
    :ճ էն որ զգում ես,որ քո համար էդ աննորմալա,որ խցկվում են, բայց իրանց համար էդ շատ նորմալ ա, բա պիտի խառվեն բա ոնց: ինձ թվում էր ես սենց հարցեր չեմ ունենա, բայց հիմա սուր զգացում ունեմ մորքուրիցս գնալ առանձին ապրելու (մերոնք Երևանում չեն ապրում) ու իրականում պարտավորվածության զգացում ա ստեղծում իմ իրանց տանը ապրելը, շնչիս նստածն էլ մյուս կողմից(խի շուտ չես գալիս տուն, ինչ ես անում էդքան ուշ ես գալիս...), բայց մյուս կողմից էլ չես կարա իրանցից ազատվես, իրանք քո ընտանիքն են ու երևի ճիշտ չի (չգիտեմ որն ա ճիշտը), որ համարես,որ իրանք պարտավորվածություն չունեն քո նկատմամբ,դու էլ իրանց նկատմամբ:


    Ո՞նց վարվել) Ո՞նց անել, որ իրանք սպասումներ չունենան ու ընդհանրապես,ոնց գծել եդ սահմանը,որ քո անձնականը չքննարկեն ու առավել ևս չստիպեն որոշումներ կայացնես:
    Վերջին խմբագրող՝ enna: 05.12.2017, 23:01:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.12.2017), Chuk (06.12.2017), Quyr Qery (07.12.2017), Rammstein (09.12.2017), StrangeLittleGirl (06.12.2017), Անվերնագիր (07.12.2017), Հարդ (05.12.2017), Նաիրուհի (09.12.2017), Նիկեա (06.12.2017), Տրիբուն (06.12.2017)

  3. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեզ համբերություն, առաջին հերթին

    Միակ ճիշտ տարբերակը նստել ու միասին իրավիճակը քննարկելն ա։ Իրենք պիտի հասկանան, որ դու ես քո կյանքի տերը, որ քո ապագան հենց դու ես կերտում։
    Իսկ միայն նկարով մարդու մասին կարծիք կազմելը, կարճ ասած, անմտություն ա։ Նկարով ոչ մարդու իրական դեմքն ա երևում (բառիս բուն իմաստով), ոչ էլ մարդկությունը։
    Միգուցե հենց մորաքրոջդ հետ ծանոթացնես ու իրեն քեզ համախոհ դարձնես։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (05.12.2017), StrangeLittleGirl (06.12.2017)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Օրը մի հատ տղայի հետ նկարվի, գցի ՖԲ, տաս օր հետո կխնդրեն միայն էս մեկի հետ լինել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (06.12.2017), Cassiopeia (06.12.2017), enna (06.12.2017), Mr. Annoying (06.12.2017), Quyr Qery (07.12.2017), Rammstein (09.12.2017), Արամ (06.12.2017), Դատարկություն (14.12.2017), մարիօ (06.12.2017), Նիկեա (06.12.2017)

  7. #4
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    թարմացում.
    Վեշերս հավաքեցի դուրս եկա տնից, ներվերս չհերիքեց աբսուրդ ասածներին (ինքը քո կյանքի ընկերը չի, որ նկար ես քցել, բլաբլաբլա ), Նիկեան ու Լարոն առաջարկեցին իրենց տանը մնալ մինչև տեսնեմ ինչ ա դառնում :

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.12.2017), Progart (06.12.2017), Quyr Qery (07.12.2017), Rammstein (09.12.2017), Աթեիստ (06.12.2017), Նիկեա (07.12.2017)

  9. #5
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց քյառթական թեմաների մեջ ես էլ եմ եղել, որովհետև ժամանակին ես էլ տատիիս տանն էի ապրում ու երևի թե բոլոր մարզերից եկած, քաղաքում բարեկամների տանն ապրողներն ունենում են, ու ես էլ էի անընդհատ ընկնում ուշ տուն գալու համար պատմությունների մեջ։ Անձնականիս, փառք աստվածներին, տատիս չէր խառնվում, հլը մի բան էլ ինքն էր մոտիվացնում, որ ընկեր ունենամ կամ հարցուփորձ անում անձնականիցս, բայց այ ուշ տուն գալը իրա համար խնդիր էր, որովհետև ինքը շատ մեծ պատասխանատվություն էր զգում ու անհանգստանում էր, երբ ես դրսում էի․ ամեն ուշ տուն գալս պատմություն էր։ Ու ես իրան շատ լավ հասկանում եմ։ Ասում էր՝ բա ի՞նչ պատասխան եմ ես տալու ծնողներիդ, որ հանկարծ քեզ մի բան լինի, բայց դե դա իհարկե, ինձ նյարդայնացնում էր։ Հետո սովորել էի դրան, որովհետև գիտեի, եթե իրա տանն եմ, ուրեմն պիտի ապրեմ էդ տան օրենքներով, իսկ էդ տանը օրենք էր ուշ տուն չգալը․ եթե դուրդ չի գալիս, կարաս գնաս, գլխիդ ճարը տեսնես։
    Չեմ ասում, թե դա նորմալ ա, բայց եթե մի մարդու տանը ապրում, ուտում-խմում-քնում ես, անձամբ ես մտածում եմ, որ կարելի ա ինչ-որ բաների զիջումների գնալ, անել նենց, ոնց էդ մարդկանց տան օրենքն ա։ Դրա փոխարեն, ես կամաց-կամաց տատիիս սովորացնում էի, հետը խոսում, բացատրում էի․ սկզբում գոռգռում էր, հետո ձայնը կամաց-կամաց իջացնելով, կամաց-կամաց համոզելով բացատրում էի ու իհարկե իմ նյարդերի ու ժամանակի հաշվին, ընթացքում սովորացրի, որ ես տենց եմ ու էդ ա իմ կյանքը։

    Իսկ անձնականի պահով էլ․ ես երևի աշխարհի ամենակոնսերվատիվ մաման ունեմ, որը հայկական ավանդական մամա ա ու ինքն էլ ա սիրում իրա երեխեքի կյանքը քչփորել, ամեն ինչ իմանալ, ամեն ինչ կառավարել, բայց դրա ելքն էլ եմ գտել․ շաբաթը մի անգամ թեթև խոսակցություն եմ ունենում հետը, էլի իմ նյարդերը հաշվին, բայց անընդհատ ինչ-որ պատմություններ եմ պատմում ընկերներիս կյանքիս, երբեմն հորինված ինչ-որ դեպքեր, ներկայացնում եմ, թե ոնց են վապշե աշխարհում ապրում մարդիկ, կինոներ եմ ցույց տալիս, գրքեր եմ տալիս, որ կարդա ու ժամանակի հետ զգում եմ, թե ոնց ա փոխվում իրա մտածելակերպը, ոնց ա հիմա նորմալ նայում բաների, որոնց կատեգորիկ դեմ կլիներ տարիներ առաջ։ Ու ես դա իրա մոտ նենց եմ ասում, որ հասկանա, որ դա իմ համար շատ նորմալ ա, որ տենց պիտի լինի, չնայած մեկ-մեկ գիտեմ, որ ինչ-որ պնդումներիս համար կարողա տա, գլուխս ջարդի։
    Որ 18 տարեկան էի, ասեի ընկեր ունեմ, կսկսեր դարդոտվել, հարևանների ու ուզողների մասին մտածել, հիմա ինքն ա գալիս կպրշկվում, ասում գնա շփվի մարդկանց հետ, որ արտասահմանից հյուրեր եմ ունենում կամ ընկերներս են գալիս մեր տուն, թեկուզ խմելու ու տունը թափթփելու, ինքն ավելի շատ ա ուրախանում, որովհետև ես քանի տարի ա իրա ականջին նստած եմ, որ պետք ա փոխվել, այլ կերպ մտածել։
    Էս վերջերս Ֆրանսիայից հյուրեր ունեի, զույգ էին ու ընթրիքից հետո տղան որոշեց ամանները լվալ, սկզբում մամայիս համար շոկ էր, որ կարողա իրա խոհանոցում ինքը նստի, էդ տղեն ամանները լվանա, ո՞նց կարա տղամարդը աման լվա, սկզբում անսովոր էր, հետո սովորեց։

    Ասածս ինչ ա․ պետք ա անընդհատ թեկուզ սկզբում լեզվակռիվներով, բայց մարդկանց բացատրել դա, խոսել հետները․ մի 7-8 անգամից հետո նորմալ ա դառնում։
    i wanted to destroy something beautiful

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.12.2017), Chuk (07.12.2017), enna (06.12.2017), John (06.12.2017), Progart (06.12.2017), Rammstein (09.12.2017), Արամ (07.12.2017), Նաիրուհի (09.12.2017), Նիկեա (07.12.2017), Ուլուանա (07.12.2017), Տրիբուն (06.12.2017)

  11. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմային համահունչ քյառթու երգ

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.12.2017), enna (07.12.2017), Mr. Annoying (06.12.2017), Quyr Qery (07.12.2017), մարիօ (07.12.2017), Նիկեա (07.12.2017)

  13. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս վերջերս Ֆրանսիայից հյուրեր ունեի, զույգ էին ու ընթրիքից հետո տղան որոշեց ամանները լվալ, սկզբում մամայիս համար շոկ էր, որ կարողա իրա խոհանոցում ինքը նստի, էդ տղեն ամանները լվանա, ո՞նց կարա տղամարդը աման լվա, սկզբում անսովոր էր, հետո սովորեց։
    Ապագա մարդդ քաշվեց

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարիօ (07.12.2017)

  15. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս վերջերս Ֆրանսիայից հյուրեր ունեի, զույգ էին ու ընթրիքից հետո տղան որոշեց ամանները լվալ, սկզբում մամայիս համար շոկ էր, որ կարողա իրա խոհանոցում ինքը նստի, էդ տղեն ամանները լվանա, ո՞նց կարա տղամարդը աման լվա, սկզբում անսովոր էր, հետո սովորեց։
    Էդ շոկից իմ մաման էլ ա մի անգամ տարել։ Ու շարունակում ա տանել դանդաղ ու հավեսով, երբ ամեն անգամ հարցնում ա՝ Մորթենի համար ի՞նչ ես էփել, ու ես գոհունակությամբ պատասխանում եմ՝ ես Մորթենի համար ոչինչ չեմ էփում։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (07.12.2017), enna (07.12.2017), մարիօ (07.12.2017), Նիկեա (07.12.2017)

  17. #9
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապագա մարդդ քաշվեց
    Հա, էս պահը բոց էր, որովհետև հետո որ գնացել էին, մամաս մնում-մնում ասում էր՝ բա Ժուլիանը ստեղ չլիներ, ամանները լվար, ուտելիք սարքեր։ Ես թաքուն ուրախանում էի։
    i wanted to destroy something beautiful

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (07.12.2017), Chuk (07.12.2017), enna (07.12.2017)

  19. #10
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ես գոհունակությամբ պատասխանում եմ՝ ես Մորթենի համար ոչինչ չեմ էփում
    Ես չհասկացա, թե գոհունակության ինչ կա։ Այսինքն ինչի պետք ա ընդհանրապես կինը գոհ լինի, որ տղամարդն ա ճաշ սարքում՝ ինքը չի սարքում, կամ հակառակը՝ ինչի պետք ա տղամարդը գոհ լինի, որ ինքը ճաշ չի սարքում՝ կինն ա սարքում։ Ի՞նչ կա ըտեղ գոհ լինել կամ չլինելու էլի։ Ով ուզում ա նա սարքում ա, գոհունակությունը ինչի՞ց ա։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (07.12.2017), Rammstein (09.12.2017)

  21. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չհասկացա, թե գոհունակության ինչ կա։ Այսինքն ինչի պետք ա ընդհանրապես կինը գոհ լինի, որ տղամարդն ա ճաշ սարքում՝ ինքը չի սարքում, կամ հակառակը՝ ինչի պետք ա տղամարդը գոհ լինի, որ ինքը ճաշ չի սարքում՝ կինն ա սարքում։ Ի՞նչ կա ըտեղ գոհ լինել կամ չլինելու էլի։ Ով ուզում ա նա սարքում ա, գոհունակությունը ինչի՞ց ա։
    Գոհունակությունը նրանից ա, որ մամայիս ստերեոտիպների մեջ չենք տեղավորվում Իսկ թե ով ում համար ու շաբաթը քանի անգամ ա ճաշ սարքում, էդ արդեն մեր տան անձնական գործն ա, որին որևէ մեկը խառնվելու իրավունք չունի։

  22. #12
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ թե ով ում համար ու շաբաթը քանի անգամ ա ճաշ սարքում, էդ արդեն մեր տան անձնական գործն ա, որին որևէ մեկը խառնվելու իրավունք չունի։
    Չհասկացա էս գրածիդ իմաստը։ Ինչ որ մեկը փորձե՞ց խառնվել ձեր տան անձնական գործերին։ Կամ պնդե՞ց որ իրավունք ունի խառնվել:

  23. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհասկացա էս գրածիդ իմաստը։ Ինչ որ մեկը փորձե՞ց խառնվել ձեր տան անձնական գործերին։ Կամ պնդե՞ց որ իրավունք ունի խառնվել:
    Ահամ, դու խառնվեցիր ու սկսեցիր անկապ դատողություններ անել

  24. #14
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահամ, դու խառնվեցիր ու սկսեցիր անկապ դատողություններ անել
    Բյուր, արի մի վիրավորական որակումներ տուր, ես պատրաստ չեմ նման մակարդակի գրառումներին շարունակել ուշադրություն դարձնել։

    Դու շատ սխալ ես հասկացել իմ գրառումը ու կխնդրեմ ևս մեկ անգամ կարդաս։
    Ինձ հետաքրքիր էր, թե ինչի՞ց էս գոհ։ Էդ որտե՞ղ տեսար, որ ես խառնվում եմ քո անձնական գործերին, հետաքրքրվում եմ թե երբ ես հաց սարքում, զուգընկերդ երբ ա հաց սարքում, ինչ եք ուտում, ինչ չեք ուտում։ Ինձ թվում ա գրառումս բավականին պարզ էր։ Իմ համար զարմանալի էր, թե ինչ կա էդ երևույթի մեջ գոհ լինելու։ Դու ինձ ասեցիր, որ ոչ թե էդ երևույթից էս գոհ, այլ նրանից, որ մամայիդ ստերեոտիպերի մեջ չես մտնում։ Էդ երևույթից գոհ լինելն էլ ա իմ համար զարմանլաի ու էլի կհարցնեի, որ հասկանաի մտածելակերպդ, եթե ինչ որ անհիմն զգուշացումներ չգրեիր գրառմանդ մեջ։

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (07.12.2017), Գաղթական (07.12.2017), Հարդ (08.12.2017)

  26. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, արի մի վիրավորական որակումներ տուր, ես պատրաստ չեմ նման մակարդակի գրառումներին շարունակել ուշադրություն դարձնել։

    Դու շատ սխալ ես հասկացել իմ գրառումը ու կխնդրեմ ևս մեկ անգամ կարդաս։
    Ինձ հետաքրքիր էր, թե ինչի՞ց էս գոհ։ Էդ որտե՞ղ տեսար, որ ես խառնվում եմ քո անձնական գործերին, հետաքրքրվում եմ թե երբ ես հաց սարքում, զուգընկերդ երբ ա հաց սարքում, ինչ եք ուտում, ինչ չեք ուտում։ Ինձ թվում ա գրառումս բավականին պարզ էր։ Իմ համար զարմանալի էր, թե ինչ կա էդ երևույթի մեջ գոհ լինելու։ Դու ինձ ասեցիր, որ ոչ թե էդ երևույթից էս գոհ, այլ նրանից, որ մամայիդ ստերեոտիպերի մեջ չես մտնում։ Էդ երևույթից գոհ լինելն էլ ա իմ համար զարմանլաի ու էլի կհարցնեի, որ հասկանաի մտածելակերպդ, եթե ինչ որ անհիմն զգուշացումներ չգրեիր գրառմանդ մեջ։
    Քո հարցը պրովոկատիվ ա ու պատասխան չակնկալող։ Եթե ուշադիր կարդայիր հարցս, կտեսնեիր, որ գոհունակությամբ պատասխանում եմ, ոչ թե գոհունակությամբ ճաշ սարքում եմ, թե չէ։ Իսկ գրառմանդ շարունակության մեջ դու սկսում ես քննարկել, թե կինը գոհունակությամբ ա ճաշ սարքում, թե չէ, մինչդեռ դրա մասին խոսք անգամ չկար։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  2. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36
  3. Անհրաժեշտ է օֆիսային տարածք
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.10.2011, 20:37
  4. Հարկավոր է տարածք գրասենյակի համար:
    Հեղինակ՝ Կարեն ջան, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.04.2007, 16:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •