Մի հատ նախաբան ասեմ, թե իրականում ինչը կուզեի, որ քննարկվեր: Ուրեմն վերջերս մի տղայի հետ եմ ծանոթացել: Երկուսիս իրար հետ շատ կայֆ ա, ու չհաշված մեր մեջի մանր-մունր լուծվող խնդիրները, մեծ խնդիր ա դառնում էն, որ իմ ու իրա տնեցիքը խառնվում են: Սկզբում իր տնեցիքը ինչ-որ փաստեր էին հավաքել իմ ու իմ ընտանիքի մասին, սխալ վերծանել էդ փաստերը ու իրենց տղայի շնչին նստած էին սաղ օրը, թե էդ աղջիկը ով ա, ռայոնից ա եկել, ուզումա հարիֆացնի, վզիդ նստի: Գնացի մոր հետ հանդիպեցի, տեսավ ով եմ, հանգիստ թողեցին ու ինչ-որ չափով վատ զգացին, որ սխալ պատկերացումներ ունեին: Էդ սաղ պատմությունը մորքուրիս միջոցով մամայիս հասավ (մորքուրիս հետ եմ ապրում), մամաս սկզբում ադեկվատ էր դատում բավականին, թե իրանք ինչ գործ ունեն մեր ընտանիքի խնդիրների հետ, հետո էլ ասեց,որ ինքը թույլ տղա ա, դու տենց մարդու կողքին չես կարա...: Բայց դե ամեն ինչ հարթ խոսացվեց անցավ, մինչև որ որոշեցինք նկար քցենք ֆբ (ինձ էս գրելուց բացումամի բան էլ լինի որոշելու) ու մամաս շատ կոպիտ ձևով, թե էդ ինչ գեշ ա, ջնջի, սաղ աշխարհը տեսնումա, դու չես ջոգում հեսա կբաժանվես, դու չես ջոգում ինչի ես արժանի,մի հատ քեզ նայի, չես գնահատում քեզ, էդ տղան սենց-նենց ա, մի խոսքով բավականին տհաճ էր գիտակցել, որ թքած ունի զգացածներիդ վրա, որ իրականում նուրբ թեմա ա` պետքա մտածված խոսել, ինքը սենց գրում ա, էլ չեմ ասում, որ ընկերս հետս էր ու էդ սաղ իրա աչքի առաջ էր գրվում, որովհետև ինձ անսպասելի էր,որ կսկսինենց բաներ գրել, որ պետք ա նենց անել չտեսնի, ասածս ինչա հիմա ինքն էլ մամայիս մեղմ ասած հակակրում ա(էլի ինձ բացումա,որ ես սենց բաներ եմ գրում :Ճճճ) : Եկել եմ տուն(հոգնած, հեչ հավես չունեմ բան քննարկելու, իրանք սաղ օրը տանն էին) մորքուրս էլ կողքից ա ասում "ինչ կարիք կա անձնական կյանքը հանրայնացնելու" (ու շատ տարօրինակ ա,որ ինքը սենց բանա ասում), մամաս մյուս կողքից եսիմինչեր ա խոսում ու ես էլ չգիտեմ ոնց ասեմ,որ գիտես ինչ քո ու ձեր գործը չի, մի խոսքով շատ վատ եմ զգում ու անարդար եմ համարում, բայց ոնց որ իրանց համար էդ ամենը նորմալա ու էդ մենակ ես եմ զգում:
:ճ էն որ զգում ես,որ քո համար էդ աննորմալա,որ խցկվում են, բայց իրանց համար էդ շատ նորմալ ա, բա պիտի խառվեն բա ոնց: ինձ թվում էր ես սենց հարցեր չեմ ունենա, բայց հիմա սուր զգացում ունեմ մորքուրիցս գնալ առանձին ապրելու (մերոնք Երևանում չեն ապրում) ու իրականում պարտավորվածության զգացում ա ստեղծում իմ իրանց տանը ապրելը, շնչիս նստածն էլ մյուս կողմից(խի շուտ չես գալիս տուն, ինչ ես անում էդքան ուշ ես գալիս...), բայց մյուս կողմից էլ չես կարա իրանցից ազատվես, իրանք քո ընտանիքն են ու երևի ճիշտ չի (չգիտեմ որն ա ճիշտը), որ համարես,որ իրանք պարտավորվածություն չունեն քո նկատմամբ,դու էլ իրանց նկատմամբ:
Ո՞նց վարվել) Ո՞նց անել, որ իրանք սպասումներ չունենան ու ընդհանրապես,ոնց գծել եդ սահմանը,որ քո անձնականը չքննարկեն ու առավել ևս չստիպեն որոշումներ կայացնես:
Էջանիշներ