Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
Կարող ա ժամանակի մեքենա ունեցողները մեր թվեր չեն գալիս, կամ գալիս են բայց աշխատում են թիթեռներին չկոխել, ուր մնաց թե մեկին բռնեն ասեբ գիտես ես ապագայից եմ եկել Հնարավոր ա, որ ապագայի ավելի խելացի մարդիկ որոշել են, որ դա լավ բանի չի բերի։ Կամ էլ ապագա գոյություն չունի, տո բիշ քաղաքակրթությունը ինքնաոչնչացվել ա։ Դա չի նշանակում որ ժամանակի մեջ հնարավոր չի ճամփորդել։ Ֆիզիկայի օրենքները դա թույլ են տալիս։
Թույլ տալի՞ս են որ։
Ժամանակի վերաբերյալ ֆիզիկան միայն ասում ա, որ ավելի արագ շարժվող համակարգում ժամանակը ավելի դանդաղ ա ընթանում քան ավելի դանդաղ շարժվող համակարգում։ Լույսի արագությամբ շարժվելու դեպքում ժամանակն ընդհանրապես կանգ կառնի, ինչը ըստ ֆիզիկայի օրենքների հնարավոր չի։ Եթե ժամանակի կանգը հնարավոր չի, ուրեմն հետ ընթացը առավել ևս պիտի հնարավոր չլինի։