Բարև ձեզ սիրելի ընկերներ:Այսպիսով՝ ակումբում մեկնարկում է ՍանտԱլբոմ 5-ը՜ (мой любимый թիվ):
Այս տեսանյութում կարելի է ընդամենը Facebook բառը փոխել ակումբով ու ամեն ինչ իր տեղը կընկնի:
Բոլոր նրանք ովքեր մասնակցում են Facebook-յան Սանտային, կարող են միանալ և սրան ու ուղարկել ինձ մեկ ուրիշ ալբոմ:
Ցանկության դեպքում կարող եք միանալ մեզ նաև Facebook-ում:
Այսպիսով՝ խաղի կանոններն այսպիսինն են.
Նվիրում ենք միմյանց և ստանում ենք միմյանցից որևէ հետաքրքիր երաժշտական ալբոմ։
Դրա համար ընդամենը պետք է
1. Մինչև դեկտեմբերի 1-ը գրանցվել ՍանտԱլբոմին:
2. Ընտրել որևէ գեղեցիկ երաժշտական ալբոմ և այն ուղարկել ինձ: Ցանկալի է ոչ այնքան հայտնի ալբոմ, որ նորություն լինի և՛ այն ստացողի, և՛ մյուս մասնակիցների համար։
Դեկտեմբերի 1-ին պատահականության սկզբունքով որոշվելու է թե որ ալբոմը ու՞մ է հասնում:
Այնուհետև դուք ժամանակ եք ունենալու այն լսելու, կարծիք կազմելու և event-ի էջում ռեվյու գրելու համար:
Ցանկության դեպքում կարող եք բացահայտ գուշակել, թե ո՞վ է ձեր Սանտան և իհարկե լսել մյուս ալբոմները, որոնք անպայման ներկայացվելու են։
Իսկ վերջնաժամկետի օրը
1. Բացահայտվելու են բոլոր Սանտաները։
2․ Մենք ուրախանալու ենք։
3․ Եւ սպասելու ենք հաջորդ ՍանտԱլբոմին:
Ու՞մ հետաքրքրեց այս գեղեցիկ առաջարկը։.roll
Էջանիշներ