Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
3 օր մնա՞ց ։Դ
ո՜հ, երեւի հասցնեմ լսել ու առաջին անգամ կեանքում փորձեմ կարծիք գրել։ ։Դ
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Ուզեցի հերթական անգամ լսեմ ալբոմը ու ավելի մանրամասնորեն նկարագրեմ տպավորություններս:
http://myzuka.club/Album/366175/Ster...The-Train-2013
1. We Share The Same Sun. Առաջին իսկ օրվանից, հենց ալբոմը բացող երգի շնորհիվ համոզվեցի, որ սա հենց այն է, ինչ որ ինձ պետք էր: Յուրահատուկ, գեղեցիկ երաժշտություն ու եթե նույնիսկ տեղ-տեղ գործիքների, կամ վոկալիստի ձայնը բարձրանա՝ անտանելիության աստիճանի աղմկոտ հաստատ չի լինի: Last.fm-ի տվյալներով՝ երգը լսվել է 5 անգամ:
2. Graffiti On The Train. Այ քեզ հրաշք, այ քեզ երգ: Հատկապես ոչ կրկներգային հատվածները ոչ կարճ ժամանակով իրենց ազդեցության տակ պահեցին: 11 ունկնդրում:
3. Indian Summer. Բավականին հավանել եմ, բայց մի տեսակ զարմանում եմ, որ ամենաշատը այս երգն եմ լսել: Էնքան էլ հավանական չի, թվում ա թե սրա նախորդ և հաջորդ երգերն ավելի եմ հավանել: 15 լսում:
4. Таке Ме. Մի այլ կարգի մեղեդային, դուրեկան ու հրապուրիչ երգ անծանոթ վոկալիստուհու հետ: Ինչքան ման եկա, ոչ մի տեղ նշված չէր վերջինիս անունը: Շատ համահունչ ու ներդաշնակ էին իրար հետ: 14 անգամ:
Երբ առաջին անգամ լսեցի ամբողջ ալբոմը, այս «Take Me»-ից հետո մյուսները սկսեցին չտպավորվել, կամ քիչ բան ասել: Էնպես էր, որ ուղղակի երաժշտություն էր է՛լի իր համար:
Իսկ երկրորդ ունկնդրումին հասկացա, որ գրեթե բոլոր երգերը հավանում եմ: Վոկալիստ Kelly Jones-ի ձայնն ու երգելաոճն էլ տեղ-տեղ սկսեցի նմանեցնել Starsailor-ի երգչինի հետ: Հիմա որ մի քիչ ավելի եմ խորանում, Muse-ին ու Coldplay-ին նման երաժշտական էլեմենտներ էլ եմ գտնում:
5. Catacomb. Աշխույժ, պարացնող, ռոք-ն-ռոլանման ռոք: Սրան էլ like: 5 ունկնդրում:
6. Roll The Dice. Ու ևս մի հետաքրքիր երգ: Վատը չէր: Էլի 5:
7. Violins and Tumbourines. Առաջին չհավանածս երգը: Էնքան էլ չդզեց: 4 ունկնդրում:
8. Been Caught Cheating. Բլյուզային էլեմենտներով հավես ու տպավորիչ ռոք: 5 է ստանում
9. In A Moment. Նյե-ա, լավը չէր 4 համար 2
10. No-one's Perfect. Եթե չհաշվենք բոնուսայինները՝ շատ գեղեցիկ ավարտ էր ալբոմի համար: 9 անգամ լսված հանգստացնող երգ:
11. Zoe. Հիշում եմ, որ երգը չեմ հավանել: Չեմ էլ հիշում երաժշտությունը: Նույնիսկ չուզեցի անդրադառնալ սրան այս անգամ՝ որպես ալբոմից դուրս բոնուսային երգի: Ընդամնեը 2 լսում:
12. Դե իսկ հետո գալիս է Graffiti On The Train-ի Stripped տարբերակը, որտեղ ըստ իս ընդամենը գործիքավորումն է ավելի քիչ, կամ ցածրաձայն: 4 ունկնդրում:
13 և 16. In A Moment-ի երկու Remix-ներ, 2-ական ունկնդրումներով:
14 և 15. Այս կայքի տարբերակում չկան We Share The Same Sun-ի և Indian Summer-ի Studio Version-ները, որոնք սկզբնականից ավելի հանգիստ են: Դրանցում ընդհանրապես աղմուկ չկա: Էլի վատը չեն բայց գրեթե չեն տարբերվում ուրիշ բաներով: 3-ական ունկնդրումներ:
Վերջին խմբագրող՝ Smokie: 20.12.2017, 20:49:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Վաղը:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Եսիմխի ինձ թվում ա, որ իմ նվերը Progart֊ին ա հասել ։Դ
Սպասենք, տեսնենք ))
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Progart (22.12.2017)
Ես իմը չեմ լսել դեռ Սանտայիցս մե՜ծ ներողություն։
Progart֊ն էսօր լսեց իր ալբոմը Waxahatchee - Out In The Storm֊ն ու ի խորոց սրտի շնորհակալ է իր Սանտայից, քանի որ Ծրագրարուեստագէտը վերջնականապէս հասկացաւ, որ ինքը Indie Rock կոչեցեալը տանել չի կարողանում։
Հենց առաջին երգից, հասկացայ, որ իմ համար տխուր է լինելու ու էդպէս մինչեւ վերջ։
Ցաւօք, էս անգամ էլ, ինձ դուր չեկաւ
Յաջորդին եմ սպասելու, ու յուսով եմ, որ էնքան լաւը կը լինի, որ ես էլ երկա՜՜ր կը վերլուծեմ
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Լսել եմ իմի մեծ մասը։ Վաղը կգրեմ մանրամասն։
Մասնակից Ալբոմ Սանտա Smokie STP-Core, + Stereophonics-GotT boooooooom CactuSoul Yiruma-First Love Մուշու StrangeLittleGirl The Decemberists-The King Is Dead Smokie booooooooom Магелланово Облако Условный сигнал Անուշ մարիօ Wilco-Sky Blue Sky Progart Նիկեա Անուշ Հնգյակ-Արի իմ սոխակ CactuSoul Mr. Annoying Soko-I Thought I Was An Alien Նիկեա Progart Waxahatchee-Out in the Storm StrangeLittleGirl Մուշու Porcupine Tree-In Absentia մարիօ Անուշ Ավանեսյան Bambir-J&G Mr. Annoying
Անակնկաա՜լ: Այս Սանտային մենք հյուր ունենք: FaceBook-ից ալբոմ են ուղարկել ակումբին:
Շնորհակալ եմ բոլորիցդ ամեն ինչի համար: Եւ շնորհավոր բոլորիդ գալիք տոները
Վերջին խմբագրող՝ Smokie: 23.12.2017, 13:42:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
The Decemberists-ն էր ինձ ընկել։ Շա՜տ հավես ալբոմ էր՝ ինդի ռոք, ֆոլկային տարրերով։ Ապրի սանտայիս արևը։
Smokie (23.12.2017)
Վաաաու 2 անդամ 9 հյուր կա թեմայում:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Մուշույին մի պահ ուզում էի սպանեի Porcupine Tree-ի մասին կարծիքի համար։
i wanted to destroy something beautiful
մարիօ (23.12.2017)
Լսի Սմոկ, կարո՞ղ ա գիտես ես քո անձնական օգտագործման սանտան եմ։ Երկու խաղ ա քեզնով ես անում։ Թույլ տուր մի քիչ էլ "ուրիշը խաղա":
Ու էդ ընտրածդ բաց գույնի պատճառով ես իմ Սանտային դեռ չգիտեմ((
Կարճ
Կոնկրետ
Smokie (23.12.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ