User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Օգնեք թարգմանել

  1. #16
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ էր, շնորհակալ եմ շատ։
    Շուտով կտեղադրեմ կայքումս ու անպայման, որպես խմբագրիչ, կնշեմ անունդ
    Պետք չի նշել, Վեր ջան, այդ մասին մի մտածիր:
    Իմացիր, որ հետո էլ, եթե կարող եմ ինչ-որ բանով օգտակար լինել, միշտ պատրաստ եմ:
    Մեր կյանքի ամենակարևոր բանը՝ երեխաներն են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (07.12.2017), Աթեիստ (07.12.2017), Գաղթական (08.12.2017)

  3. #17
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերա ջան, տես, սա կուզե՞ս...

    Վիկտոր ԴՐԱԳՈՒՆՍԿԻ

    "Դենիսկայի պատմությունները" շարքից




    ԿԱՆԱՉԱՎՈՒՆ ԸՆՁԱՌՅՈՒԾՆԵՐԸ


    Միշկայի ու Ալյոնկայի հետ, մենք, տնային կառավարչության մոտ ավազին նստած, հրապարակ էինք կառուցում տիեզերանավ արձակելու համար: Արդեն փորել էինք փոսը և աղյուսապատել ու ապակեպատել էինք այն, իսկ կենտրոնում դատարկ տեղ էինք թողել տիեզերանավի համար: Իսկ ես բերեցի մի դույլ և նրա մեջ տեղավորեցի սարքերը:

    Միշկան ասաց.

    - Պետք է կողանցք փորել՝ տիեզերանավի տակ, որպեսզի, երբ այն սկսի թռչել, գազն այդ անցքով դուրս գա:

    Եվ մենք սկսեցինք փորել ու քանդել և բավական արագ հոգնեցինք, որովհետև այնտեղ շատ քարեր կային:

    Ալյոնկան ասաց.

    - Ես հոգնել եմ: Ընդմիջու՛մ:

    Իսկ Միշկան ասաց.

    - Ճի՛շտ է:

    Եվ մենք սկսեցինք հանգստանալ:

    Այդ ժամանակ երկրորդ շքամուտքից դուրս եկավ Կոստիկը: Նա այնքան նիհար էր, որ համարյա անճանաչելի էր դարձել: Նաև գունատ, ասես երբեք արևի տակ չէր եղել: Նա մոտեցավ մեզ և ասում է.

    - Ողջու՛յն, երեխաներ:

    Մենք բոլորս ասացինք.

    - Ողջու՛յն, Կոստիկ:

    Նա զգույշ նստեց մեր կողքին:

    Ես ասացի.

    Կոստիկ, դու ինչու՞ ես այդքան նիհար: Ճիշտ ասես Կոշչեյը լինես...

    Նա ասաց.

    - Դե, ես կարմրուկ էի հանել:

    Ալյոնկան բարձրացրեց գլուխը.

    - Իսկ հիմա դու առո՞ղջ ես:

    - Այո, - ասաց Կոստիկը, - ես հիմա լրիվ առողջ եմ:

    Միշկան հետ քաշվեց Կոստիկից ու ասաց.

    - Վարակի՞չ ես անշուշտ:

    Իսկ Կոստիկը ժպտաց.

    - Ոչ, ինչ ես ասում, մի՛ վախեցիր: Ես վարակիչ չեմ: Երեկ բժիշկն ասաց, որ հիմա ես կարող եմ շփվել մանկական կոլեկտիվի հետ:

    Միշկան նորից մոտիկ եկավ, իսկ ես հարցրեցի.

    - Իսկ երբ հիվանդ էիր, ցավու՞մ էր:

    - Ոչ, - պատասխանեց Կոստիկը, - չէր ցավում: Ձանձրալի էր շատ: Թե չէ ոչինչ: Ինձ փոխադրանկարներ էին նվիրել, ես ամբողջ ժամանակ փոխադրում էի դրանք ուր ասես, զզվել եմ մահու չափ:

    Ալյոնկան ասաց.

    - Այո՜: Լա՜վ բան է հիվանդանալը: Երբ հիվանդ ես, միշտ ինչ-որ բան են նվիրում:

    Միշկան ասաց.

    - Բայց երբ առողջ ես, նույնպես նվիրում են: Ծննդյանդ օրը կամ տոնածառի ժամանակ:

    Ես ասացի.

    - Հետո նվիրում են, երբ գերազանց գնահատականներով հաջորդ դասարան ես անցնում:

    Միշկան ասաց.

    - Ինձ չեն նվիրում: Միջակ գնահատականներ ունեմ միայն: Իսկ երբ կարմրուկ եմ, միևնույն է, առանձնահատուկ ինչ-որ բան չեն նվիրում, որովհետև հետո բոլոր խաղալիքները պետք է այրել: Վատ հիվանդություն է կարմրուկը, հեչ բանի պետք չէ:

    Կոստիկը հարցրեց.

    - Իսկ մի՞թե լավ հիվանդություններ լինում են:

    - Իհարկե, ասացի ես, - որքան կուզե՛ս: Ջրծաղիկն, օրինակ: Շատ լավ, հետաքրքիր հիվանդություն է: Երբ ես հիվանդ էի, իմ ամբողջ մարմինը, ամեն մի պզուկ առանձին կանաչ քսուկով էին ներկում: Ես նման էի ընձառյուծի: Ինչ է, վա՞տ է:

    - Լավ է, իհարկե, - ասաց Կոստիկը:

    Ալյոնկան նայեց ինձ և ասաց.

    - Երբ քարաքոս է, նույնպես շատ գեղեցիկ հիվանդություն է:

    Բայց Միշկան միայն ծիծաղեց.

    - Կասես դու էլ՝ "գեղեցի՛կ": Կներկեն մի երկու պտիկ, և քեզ ամբողջ գեղեցկությունը: Ոչ, քարաքոսը մանրուք է: Ես ամենից շատ գրիպ եմ սիրում: Երբ գրիպ ես, մորու մուրաբայով թեյ են տալիս: Կեր որքան կուզես, մարդու հավատ չի գալիս: Մի անգամ ես, հիվանդ, մի ամբողջ բանկա կերա: Մայրիկս նույնիսկ զարմացավ. "Տեսեք, ասում է, երեխան հիվանդ է գրիպով, ջերմությունը երեսունութ է, և այսպիսի ախորժակ ունի": Իսկ տատիկս ասաց. "Գրիպը տարբեր է լինում, այս նոր ձևի գրիպ է նրա մոտ, էլի տվեք, նրա օրգանիզմն է պահանջում": Եվ ինձ էլի տվեցին, բայց ես այլևս չկարողացա ուտել, այնքան ցավալի է... Այդ գրիպն էր, հավանաբար ինձ վրա այդքան վատ ազդել:

    Այստեղ Միշկան հենվեց բռունցքին ու խորասուզվեց մտքերի մեջ, իսկ ես ասացի.

    - Գրիպն, իհարկե, լավ հիվանդություն է, բայց նշագեղձերի հետ չես համեմատի, ի՛նչ խոսք:

    - Իսկ ինչու՞, - հարցրեց Կոստիկը:

    - Իսկ որովհետև, - ասացի ես, - երբ նշագեղձերը հանում են, պաղպաղակ են տալիս հետո, սառեցնելու համար: Դա քո մուրաբայից ավելի թու՛նդ կլինի:

    Ալյոնկան ասաց.

    - Իսկ նշագեղձերն ինչի՞ց են առաջանում:

    Ես ասացի.

    - Հարբուխից: Նրանք աճում են քթի մեջ, սնկերի պես, որովհետև խոնավ է:

    Միշկան հոգոց քաշեց և ասաց.

    - Հարբուխը՝ դատարկ հիվանդություն է: Կաթեցնում են ինչ-որ բան քթիդ մեջ, ավելի վատ է սկսում հոսել:

    Ես ասացի.

    - Բայց փոխարենը կերոսին կարելի է խմել: Հոտը չես առնում:

    - Իսկ ինչի՞ է պետք կերոսին խմելը:

    Ես ասացի.

    - Դե, եթե չխմես նույնիսկ, գոնե բերանումդ պահես: Աճպարարն, օրինակ, լիքը լցնում է բերանը, իսկ հետո վերցնում է այրվող փայտն ու այնպե՜ս է վրան փչում... Շատ գեղեցիկ կրակե շատրվան է ստացվում: Իհարկե, աճպարարը գիտի գաղտնիքը: Առանց գաղտնիքի հանկարծ չփորձես, միևնույն է, ոչինչ չի ստացվի:

    - Կրկեսում գորտեր են կուլ տալիս, - ասաց Ալյոնկան:

    - Կոկորդիլոսներ նու՛յնպես, - ավելացրեց Միշկան:

    Ես ծիծակից թավալվեցի: Ա՜յ քեզ հորինել: Ախր բոլորին հայտնի է, որ կոկորդիլոսը սարքված է զրահից, ինչպե՞ս նրան կուտես:

    Ես ասացի.

    - Դու, Միշկա, երևում է, խելագարվել ես: Ինչպե՞ս ես ծամելու կոկորդիլոսին, եթե նա կոշտ է: Նրանք որևէ կերպ անհնար է ծամել:

    - Իսկ եփա՞ծ, - ասաց Միշկան:

    - Իհա՛րկե: Կոկորդիլոսը հենց վերցրեց ու եփվե՛ց քեզ համար, - գոռացի ես Միշկայի վրա:

    - Համ էլ նա ատամնե՛ր ունի, - ասաց Ալյոնկան, և երևում էր, որ արդեն վախեցել է:

    Իսկ Կոստիկն ավելացրեց.

    - Նա ի՛նքն է ամեն օր մի վարժեցնող ուտում:

    Ալյոնկան ասաց.

    -Ճի՞՜շտ, - և նրա աչքերն ասես սպիտակ կոճակներ դարձան:

    Կոստիկը միայն մի կողմ թքեց:

    Ալյոնկան ծռեց բերանը.

    - Լավ բաների մասին էինք խոսում՝ սունկերի ու քարաքոսների, իսկ հիմա սկսեցիք կոկորդիլոսներից: Ես նրանցից վախենում եմ...

    Միշկան ասաց.

    - Հիվանդությունների մասին արդեն ամեն ինչ խոսեցինք: Հազը, օրինակ: Ի՞նչ օգուտ նրանից: Եթե միայն դպրոց չես գնում...

    - Էլի բան է, - ասաց Կոստիկը: - Իսկ ընդհանրապես դուք ճիշտ ասացիք. երբ հիվանդ ես, բոլորը քեզ ավելի շատ են սիրում:

    - Գուրգուրում են, - ասաց Միշկան, - շոյում են... Ես նկատել եմ. երբ հիվանդ ես, ամեն ինչ կարելի է ստանալ: Եթե ինչ-որ խաղ ես ուզում, կամ հրացան, կամ զոդալամպ:

    Ես ասացի.

    - Իհարկե: Միայն պետք է, որ հիվանդությունը հնարավորինս սարսափելի լինի: Այ, եթե ոտքդ կոտրես կամ վիզդ, ինչ ասես կգնեն:

    Ալյոնկան հարցրեց.

    - Նույնիսկ հեծանի՞վ:

    Իսկ Կոստիկը խնդաց.

    - Իսկ ինչի՞դ է պետք հեծանիվը, եթե ոտքդ կոտրել ես:

    - Բայց այն հետո կկպնի՛, - ասացի ես:

    Կոստիկն ասաց.

    - Ճիշտ է:

    Ես ասացի.

    - Բա ի՛նչ պիտի անի: Ճի՞շտ է, Միշկա:

    Միշկան գլխով արեց, և այստեղ Ալյոնկան զգեստը քաշեց ծնկներին ու հարցրեց.

    - Իսկ ինչու՞, եթե, օրինակ, այրվես, կամ քերծվես, կամ տեղդ կապտեցնես, քեզ, ընդհակառակը, լինում է, որ մի լավ էլ կդնքստեն: Ինչու՞ է այդպես լինում:

    - Անարդարությու՛ն, - ասացի ես ու ոտքով հարվածեցի դույլին, որտեղ մեր սարքերն էին:

    Կոստիկը հարցրեց.

    - Իսկ դուք ի՞նչ էիք այստեղ ձեռնարկել:

    Ես ասացի.

    - Տիեզերանավեր արձակելու հրապարա՛կ:

    Կոստիկն ուղղակի բղավեց.

    - Ուրեմն ինչու՛ եք լռում: Շերտավոր սատանանե՛ր: Վե՛րջ տվեք խոսակցությանը: Հապա՛ սկսեցինք արագ կառուցել:

    Եվ մենք վերջ տվեցինք խոսակցությանն ու սկսեցինք կառուցել:



    Հ.Գ.
    Միայն թե նայիր, հանկարծ սխալներ չլինեն, լա՞վ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.12.2017), Աթեիստ (15.12.2017)

  5. #18
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ էր, մի տեղ ժամանակային առումով սխալ կար, մի տեղ էլ տառասխալ էր։ Դրանք կուղղեմ։

    Կտեղադրեմ տոներից հետո

    Մենակ չհասկացա քարաքոս հիվանդությունը որն է։ ԻՄ իմանալով քարաքոսը սունկ է, որը աճում է քարերի վրա։ Երևի քո՞ս պիտի լիներ։

  6. #19
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էր, մի տեղ ժամանակային առումով սխալ կար, մի տեղ էլ տառասխալ էր։ Դրանք կուղղեմ։
    Եթե սա նկատի ունես. "Նա մոտեցավ մեզ և ասում է.", - ռուսերենում կա այդպիսի արտահայտվելաձև: Ինձ դուր է գալիս, ու ես որոշեցի պահպանել, որովհետև երեխաները հանգիստ կարող են այդպես խոսել: Բայց եթե համարում ես, որ հայերենում սխալ է, փոխիր:

    Մենակ չհասկացա քարաքոս հիվանդությունը որն է։ ԻՄ իմանալով քարաքոսը սունկ է, որը աճում է քարերի վրա։ Երևի քո՞ս պիտի լիներ։
    Կարող է և քոսն է... Ճիշտ ես... Лишай... Բառարանում ավելի հարմար բառ չգտա, ինչ կար, երեխաների խոսակցության համար հարմար ոչինչ դուրս չեկավ...

    Իմիջիայլոց, մի քիչ ավելի ցած էլի ինչ-որ բառ կար, որ այնքան սրտովս չէր, հիմա չկարողացա գտնել: Եթե հանկարծ հանդիպ՝է փոխիր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.12.2017), Tiger29 (15.12.2017), Աթեիստ (15.12.2017)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս թարգմանել ծրագրերը
    Հեղինակ՝ iabas, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.07.2013, 17:14
  2. Ով կօգնի թարգմանել սոնի երիկսոնի ֆայլը
    Հեղինակ՝ stepanyanarg, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 06.02.2011, 19:41
  3. Օգնեք
    Հեղինակ՝ L1996, բաժին` Վեբ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 03.01.2011, 12:19
  4. Web-ը թարգմանել հայերեն
    Հեղինակ՝ Գևոր, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.11.2009, 22:23
  5. Օգնեք
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Վեբ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 23.04.2008, 01:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •