User Tag List

Էջ 10 13-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Պապիչուլլօ

  1. #136
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Ինչքան շատ էմոցիաներով լի օր էր:
    Էմոցիոնալ հիշողություններով...

    Տղերքն էլի իրար գլուխ էին հավաքվել:
    Մի մասը դե, ով դեռ կա ու դեռ կամ նորից Հայաստանումա:

    Լիքը հին նկարներ էին ուղարկել ու տուն կանչող ձայնային հաղորդագրություն:

    Ինչքա՜ն խելառ հիշողություններ կային էդ նկարներում, որոնց մեծ մասը չունեի:

    Մի քիչ ուշ հասցրեցի օնլայն միանալ ու իրանք արդեն լավ էին:
    Հետո մինչև գիշերվա 2-ը խմում էինք, երգում ու խնդում:
    Հետո 4-ին բուձիլնիկս էր իրան հուսահատ ճղում, որ ինձ գործի ուղարկի:

    Մեծանում ենք..
    Սպիտակում ենք..
    Տարիների ու սահմանների ջրբաժան կա շատերիս մեջ..
    Բայց իրար հետ կյանք ունենք ապրած..
    Անգին ջիգյար կա էս ամենի մեջ, որ ուրիշ տեղ աշխարհի հարստություններով էլ չես առնի..

    Ինձ բացակա չդնեք...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (05.04.2019), Progart (05.04.2019), Աթեիստ (05.04.2019)

  3. #137
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օպերացիա Ճնճղուկ.


    Հազիվ անձրևը դադարել էր ու երկինքը մի քիչ պարզվել:
    Բաց պատուհանից ներս էր խուժում գարնանային թարմ օդը՝ իր հետ բերելով թռչունների հաճելի ծլվլոցը:

    Աշխատասենյակում նստած նոր պրոյեկտիս պլանն էի գծում-ջնջում, երբ կինս ներքևից ձայն տվեց, թե՝ հարմարացնես իջի, այգի ծիտ ա ընկել..

    Ո՞նց թե այգի ծիտ ա ընկել..
    Իջնեմ տեսնեմ հեծանիվների ակերի արանքից, վիզը թեթև ծռած, ուշադիր մեզ ա հետևում անձրևից լրիվ թրջված ու երևի վախից շատ արագ շնչող մի ճնճղուկ:

    Փորձում ենք էլ մոտենալ՝ ընկնավորած մի անկյունից մյուսն է թռչկոտելով փախչում..
    Բա հիմա մենք ի՞նչ անենք քեզ հետ այ ծիտ..

    Էդ իր նախկին կանգնած մասում ծածկ սարքեցինք, որ անձրևից պաշտպանվի, ջուր դրեցինք, հաց փշրեցինք ու բարձրացանք վերև:

    Կարծես թե ինչ կարող էինք իր համար արել էինք, բայց դե վախեցած ու անպաշտպան ճնճղուկի մասին մտքերը հանգիստ չէին տալիս..
    Տեսնես թևն է՞ կոտրել, թե՞ հիվանդ է:
    Բա հիմա ինչքա՞ն պիտի էդպես մնա:
    Բա որ ցանկապատների վրայով շրջող կատուներից մեկն իրեն հայտնաբերի՞:
    Բա որ.. բա որ..

    Սկսեցինք ինտերնետը փորփրել ու պարզվեց, որ հատուկ կամավորներ կան՝ ում մարդիկ ահազանգում են վիրավոր կենդանիներ գտնելիս, իրենք էլ գալիս տանում են կենդանիների asiel:
    Ինչքան զանգեցինք՝ ոչ ոք չպատասխանեց..
    Երևի կիրակի էր՝ դրա համար..

    Այ մարդ՝ իբր ուրիշ էլ բան ու գործ չունեինք, հիմա էլ ընկած էս մոլորված ճնճղուկի պրոբլեմներն ենք լուծում...

    Լավ..
    Որոշեցինք ինքներս բռնել ու տանել հանձնել..
    Որոշելը հեշտա..
    Մնաց բռնելը..
    Սա իրան մի կոտորելա կոտորում, մի լեղապատառ էս ծերից էն ծերնա թռչկոտում..

    Էնքան դեսուդեն արեցինք, մինչև անզգուշորեն բաց թողնված լվացքատան դռնից իրեն ներս գցեց ու փախավ մտավ պատի տակ իրար վրա դարսած կահույքախաղալիքախառը մեծ մասսայի տակ:
    Ա՜յ քեզի բան...
    Մենակ էս էր պակաս...
    Հա՛մ չփրկեցինք, հա՛մ էլ՝ նոր խնդիր բացվեց, թե բա որ էս դամբուլն էլ չկարենա դուրս գալ ու մնա էնտեղ սատկի՞...

    Մի խոսքով՝ սկսեցինք էս ճնճղուկի իրենով արած ամրոցը քանդել:

    Մի ահագին անիմաստ կորցրած ժամանակ ու վերջապես իրեն հալածյալ ձևացնող արարածին բարեհաջող վանդակեցինք կոշիկի օդանցքներով տուփի մեջ:

    Տուփը սկոտչով պինդ կապելուց հետո՝ երեխեքին էլ վերցրեցի ու ճնճղուկածլվլի ներքո ճամփա ընկանք..
    Երեխեքն էլ զաթի էնքան ոգևորված էին, որ 40կմ-ի ողջ ընթացքում միայն դրանից էին խոսում:

    Դիմավորելուն պես՝ մի շատ էքսցենտրիկ երիտասարդ, տարատեսակ կենդանիներով լի արահետներով, մեզ ուղեկցեց դեպի այգու խորքերը:
    Լաբում տղան տուփից ազատեց մեր հերոսին, արագ տնտղեց, ինչ-որ չափումներ արեց, ապա հայտարարեց.
    - Թռչունը հիվանդ չէ, ոչ էլ վիրավոր է: ՈՒղղակի բնից նոր է ցած ընկել ու դեռ նոր պիտի սովորի թռչել..
    - Լուրջ ե՞ս ասում.. բայց ո՞րտեղից է ընկել, եթե մեր այգում բնով ծառ չկա..
    - Դե չգիտեմ: Հնարավոր է նաև ինչ-որ թփեր լինեն, դրանց մեջ բունը լինի: Ամեն դեպքում նա դեռ նոր պիտի սովորի թռչել:
    - Լավ, ոնց ասես.. Դե ուրեմն ձեզ ուրախ ժամանց եմ ցանկանում, բարի բախտ, բարեհաջող թռչել սովորի և այլն, ու դավայծի..
    - Սպասի-սպասի՝ բա թռչո՞ւնը..
    - ?
    - Գիտես՝ մեզ տարեկան մոտ 20.000 միայն թռչուն են բերում: Այդքանին պահել ու կերակրելու համար մեծ միջոցներ են պետք: Դրա համար, որտեղ հնարավոր է, մենք փորձում ենք նրանց նորից հետ վերադարձնել ու Ձեզ էլ կխնդրեմ այս թռչունին տանեք բաց թողնեք նույն տեղում, որտեղ գտել եք: Նրա ծնողները պիտի որ գան իր հետևից:

    ...Գժվել ե՞ս.. գիտե՞ս ինչքան ժամանակ ենք ծախսել սրան բռնելու հետո էլ բերելու վրա.. մեր այգին.. ծռտած հեծանիվները.. կտցահարած թղթերը.. լվացքատան բաց դուռը.. կահույքախաղալիքի վերանվաճած ամրոցը.. էդ սաղ նորից հետ դասավորելը.. 40կմ դեպի էստեղ քշելը.. հեսա էդքան էլ հետ ճամփեն.. էն իմ կիսատ թողած պրոյեկտը.. կորած կիրակին... արաա՜ա...
    - ...բայց մեր այգում մեկ-մեկ հարևանների կատուներն են շրջում..
    - Հա՜.. դե կատուներն ամենուրեք են.. եթե կատուն նրան վնասի, նորից հետ բերեք՝ կընդունենք...


    Հ.Գ. Հետո կինս պատուհանից տեսել էր, որ մեր հերոսը մենակ չի ու երևի մայրն էր եկել մոտը:

    Հ.Հ.Գ. Հա՜, քիչ էր մնում մոռանայի. էդ մեզ արդեն հարազատացած ծլվլոցի ներքո հետ ճամփին էլ էլի մի շատ յուրահատուկ դեմ(պ)ք պատահեց.

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (01.05.2019), Tiger29 (30.04.2019), Նիկեա (30.04.2019)

  5. #138
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր եմ պատահմամբ իր սեղանին հայտնաբերել ))

    Կարապետ, 8տ



    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (25.06.2019), Tiger29 (15.06.2019), Varzor (14.06.2019), Աթեիստ (15.06.2019)

  7. #139
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիրն էն ա, որ իրանք իրանց հավեսի համար են սարքում, ոչ թե՝ մեր աչքը մտնելու )))

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (25.06.2019), Varzor (25.06.2019)

  9. #140
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում եմ՝ ոնց էր պապս պատմում իր դասարանցի աղջկա հետ կապված մի դրվագ..

    Էդ օրը պապս, կյանքում առաջին անգամ, սափրված էր գնացել դպրոց՝ հանդիպելով դասընկերուհու հիացական ու սիրահարված բացականչությանը:

    ՀԽՍՀ-ում 1930-ականների գյուղական մի դպրոցում էր..

    Չգիտեմ, թե ինչու էր էս պատմությունը մեջս տենց տպավորվել, բայց նորից դրա մասին հիշեցի, երբ առաջին անգամ իմացա, որ Բելգիայում՝ ընդհուպ մինչև 1980-ականները, տղաներն ու աղջիկներն առանձին դասարաններում էին նստում դպրոցներում:

    Զարգացվածության մակարդակի ինչպիսի՜ անդունդ ա մեզ փաստորեն բաժանել Արևմտյան Եվրոպայից:
    Ասենք՝ ճիշտ էնպես, ինչպես հիմա ա մեզ համանման անդունդ բաժանում,
    ուղղակի՝ էն ժամանակ մենք անհավասարության պոզիտիվ կողմում էինք...

    Տեխնոլոգիական բնագավառում ներկայումս աշխարհի առաջատարներից՝ էն գերմանացիքի արև, ովքեր գալիս Երևանի Մերգելյան ինստիտուտից էին իրենց առաջին համակարգիչները պատվիրում, իսկ դրանց փչանալուց էլ՝ մասնագետ չունեին, գլուխ չէին հանում, էլի Երևանից էին մարդ հրավիրում, որ սարքեն..


    Օրերս 60-ին մոտ կոլեգաս էր տրվել նոստալգիկ հիշողությունների ու պատմում էր իր պատանեկության ու երիտասարդության տարիներից:
    Երանության գիրկն ընկած ու հայացքը երկնքին հառած՝ պատմում էր, պատմում, իսկ ես էլ՝ բերանս բաց, լսում էի ինձ համար աներևակայելի բաներ, որոնցից միայն քչերի մասին էի մինչ այդ լսել:

    Ասենք՝ ո՞վ կարող էր պատկերացնել, որ ընդամենը մի 50 տարի առաջ Եվրոպայի սրտում դեռ ամբողջ ընտանիքով նույն թաշտի մեջ էին հերթով լողանում՝ առանց ջուրը փոխելու իհարկե,
    ամբողջ քաղաքում ընդամենը մի քանի մեքենա կար,
    երեխաները դեռ փողոց էին դուրս գալիս խաղալու,
    սովորական մահկանացուներին չէր թույլատրվում հեռուստացույց ունենալ, ունևորներն էլ՝ ստանդարտ 1 հատի համար էին հարկ վճարում.. երկրորդն ունենալու հարկը եռակի-քառակի անգամ ավել էր,
    պատուհանները միշտ ժալյուզով պիտի փակված լինեին, եթե արևի հարկը ժամանակին չէիր վճարել,
    աշխատավայրում մարդիկ խառը սեքսով էին հենց տեղում զբաղվում,
    աշխատողների կողմից արտադրամասերից համատարած գողությունը լրիվ նորմայի մեջ էր,
    ...

    ..ու էլի լիքը-լիքը շոկային բաներ, որոնք ինձ պարբերաբար ստիպում էին նորից ու նորից ճշտել, թե արդյո՞ք էս ամենը լուրջ ա պատմում...


    Բայց հիմա նոր ու հետաքրքիր զբաղմունք եմ ինձ համար գտել.
    հատկապես տարիքով ու էդ ամենը սեփական մաշկի վրա զգացած մարդկանց խոսացնելով՝ ուսումնասիրում եմ հետամնաց հասարակության ընդամենը մի 3-4 տասնամյակում քաղաքակրթության բարձունքներին հասնելու էվոլյուցիան ու փորձը )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (27.06.2019)

  11. #141
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Իրավիճակ ա փոխվել, բայց խառը իրավիճակն էլի նույնն ա մնացել..

    Այ մարդ, ես դեռ Հայաստան չմտած՝ արդեն սիրտս կանգնելու վրա ա՝ Հայաստանյան բյուրոկրատիայի հետ առնչվելիս..

    Նախօրոք արդեն սկսել եմ թղթաբանությանս հարցերով զբաղվել ու հասկանում եմ, որ լրիվ բարձիթողի անկապ վիճակ ա..

    Այսինքն՝ դրանից առաջ էլ գիտեի, որ տենց ա, բայց դե մարդ ես էլի՝ տարիների ընթացքում, մեկ էլ տեսար, մի քիչ խելքի եկած լիներ..

    Մի պաշտոնյա Համաձայնագրի ձև ա թելադրում, էն մյուսն ասում ա՝ էս ի՞նչ սխալ ձև ա,
    մեկը վստահ մի բան ա ասում, մեկ ուրիշն ասում ա՝ չի կարա տենց բան լինի,
    մեկն էլ կա՝ ասում ա սաղ դիմումները պիտի ձեռագիր լինեն..
    բա չասես՝ այ ուռոգլուխ, ձեռագիրս էքսպերտիզա անելուց հետո փորձագիտական եզրակացության պատճենից ինձ էլ կուղարկե՞ս...

    Ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ ա անում:
    ՈՒմ խելքին ինչ փչի՝ ասում ա էս ա ձևը,
    բայց ոչ ոք ոչ մի բան տոչնի չգիտի...


    Մի հատ Կառլսոն լիներ, ասեր՝ Հանգստությո՜ւն, միա՛յն հանգստություն
    ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.07.2019), Varzor (04.07.2019), Աթեիստ (04.07.2019)

  13. #142
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս 2 օր ա՝ կպած զանգում եմ Բրյուսելում ՀՀ դեսպանատուն (շեշտենք էլի՝ իրենց կայքում լրացրած աշխատանքային ժամերի ընթացքում), որ հանդիպում նշանակեմ՝ հեռախոսը վերցնող չկա:

    Մի հատ սատկած ավտոատվետչիկն ինչ ա՝ էդ էլ չունեն..

    Արա, մարդ չդառան էլի...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (10.07.2019)

  15. #143
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Ընկա գործերով, պատվիրված ծանրոցը չհասցրեցի ժամանակին վերցնել:

    Նամակ ուղարկեցին, թե կթողնենք էսինչ տեղը, մի շաբաթվա ընթացքում արի տար:

    Packet code-ն էլ էր նշած, որ Track&Trace համակարգով կարողանամ հետևել:
    Ինչ արեցի՝ կայքում իմ կոդը ստուգել չստացվեց:
    Ասում ա՝ 14 նիշ պիտի լրացնես, բայց ինձ ուղարկածը 13 նիշից էր..

    Տենց ներվայնացած եկա, կինս հարցնում ա.
    - Հը՞, ո՞րտեղ են թողել:
    - Penny’s Oil կա ինչ-որ, էդտեղ
    - Ինչ կա՞
    - Penny’s Oil...

    Ընկերուհու հետ նենց նայեցին վրաս, կարծես մի բան նենց չեմ ասել..
    Հետո հասկացա, թե ասածս ոնց էր հնչում...

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (12.07.2019), Աթեիստ (11.07.2019), Տրիբուն (11.07.2019)

  17. #144
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասի՝ հլա բերեք ձեր կասսաները բացենք տեսնենք, թե ինչքան եք հավաքել:

    Պարզվեց Արայիկի մոտ մի քանի ցենտ ա մնացել, որտև ինքը պարբերաբար օգտագործել ա:
    Վերջին անգամ էլ՝ մի քանի օր առաջ ա իր ու ախպոր համար խաղալիք, քրոջ համար էլ՝ չուպա-չուպս առել:

    Իսկ այ կրտսերը՝ Կարոն, ավելի հավաքող տիպ ա:
    Պլյուս-մինուս €75 հավաքել ա (էն վերջին մի քանի բուռ 1 ու 2 ցենտերը էլ չհաշվեցինք):
    Տաբլետի համար էր հավաքում, ես էլ վստահեցրի, իբր ամբողջ գումարը մենակով ա հավաքել:

    Համարյա նույն տարիքի 2 հալալ ախպեր, բայց խառնվածքների մեջ սար ու ձորի տարբերություն:
    Ընդ որում՝ էն մյուս 2-ն էլ նոր են սկսում «ես» ձևավորել ու ահագին հետաքրքիր ա ուսումնասիրել էդ սաղ պրոցեսները, թե ոնց ա զարգանում ամեն մեկն առանձին ու զարգացնում իր կապերն արտաքին աշխարհի հետ:


    Հ.Գ. Էդ սաղ լավ էր..
    Մնաց հասկանալ, թե հիմա ես էսքան մանրադրամի հետ ի՞նչ պիտի անեմ..
    Հատկապես որ էլ համարյա ոչ մի տեղ 1c ու 2c սկսել են չընդունել..

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (22.07.2019), Tiger29 (13.07.2019), Ներսես_AM (12.07.2019)

  19. #145
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Մեր զուգահեռ կուրսում մի տղա կար:
    Հանգիստ բնավորությամբ, աշխուժությամբ ամենաշատն աչքի չընկնող, խելացի ու կարգին տղա էր:

    Սովորական ծանոթի կարգավիճակ էր մեր միջև:
    Ոչ ընկեր ենք եղել, ոչ՝ մրցակից:

    Միայն բարձր կուրսերում մեր միջև մի միջադեպ գրանցվեց, որն ինձ ձեռնտու պայմաններով ավարտվեց՝ ոչ իր օգտին, ու դրա պատճառով ինքը մի քիչ սրտնեղած մնաց:
    Մի երկու անգամ էլ՝ ինքն իմ կազմակերպած կոնֆերանսներին էր մասնակցել:

    Էսքանն էր մեր հարաբերությունների պատմությունը..

    Անցած շաբաթ էր կարծես, որ էս տղեն միտս էր եկել:
    Հիմա, որ սպանես՝ չեմ էլ հիշի, թե ինչով էի էդ պահին զբաղված ու թե ինչ հիշողություններ էին միտքս կարկտահարում, որ հանկարծ իրեն հիշեցի:
    ՈՒ անգամ էդ հանգամանքն ա տարօրինակ, որ մի հավիտենություն անց հանկարծ հիշես մարդու, ում հետ ձեր հարաբերությունները չեն փայլել հարստությամբ..
    Ամեն դեպքում փաստ ա, որ հիշել էի մարդուն ու մտածում էի, թե տենաս ի՞նչ եղավ հետը, ո՞ւր հասավ..

    Վերջին շրջանում մոտս խառը իրադարձությունները սրընթաց զարգանում են, ու վաղը շատ կարևոր հանդիպում ունեմ, որի ընթացքում մի հարցի լուծում պարզ կդառնա:
    Էդ հարցի լուծումից շատ բան ա կախված, վաղը դրա լուծվելն էլ մեծ հարցականի տակ ա:

    Էսօր էն վերոհիշյալ տղեն հորս էր ֆբ-ում նամակ գրել:
    Գրել էր, որ հորս ու պապուս շատ է հարգում ու միշտ հիշում է, քանի որ դասերին նրանց տված ուսուցումն ու տարբեր խրատներն իրեն շատ են օգնել կյանքում:
    Հետո ինձնից էր հարցրել, համարս ուզել ու ֆբ-ում ընկերության հայտ ուղարկել:

    Զանգվեցինք, խոսեցինք:
    Պարզվում ա՝ ոչ ավել, ոչ պակաս՝ էս 10 տարի ա Հոլանդիայում ա ապրում ու լիքը ընդհանուր ընկերներ ու ծանոթներ ունենք:
    Ասում ա՝ հիշում եմ, թե ինչ պատմություններ եղան ու էլ չեկար: Գիտեի, որ Եվրոպայում ես, բայց չգիտեի թե կոնկրետ որտեղ:

    Հետո պարզվեց, որ ինքը նենց բնագավառում ա աշխատում, որն անմիջական կապ ունի վաղվա հարցականի տակ գտնվող իմ խնդրի հետ:
    Ասեց, որ դա ընդհանրապես խնդիր չի իր համար ու, եթե վաղը հարցս չլուծվի, գնամ իրենց մոտ, էնտեղ տեղում հանգիստ կլուծեն:


    Աչքիս սրանից հետո սկսեմ ավելի ուշադիր լինել, թե ում հետ եմ հեռահար մտքերով կապ ստեղծում ու կյանքս հրավիրում.. ))
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 22.07.2019, 05:03:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (23.07.2019), John (22.07.2019), kitty (18.08.2019), Progart (22.07.2019), Thom (22.07.2019), Varzor (22.07.2019)

  21. #146
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր աշխատավայրում աուդիտորներից մեկը մի բարետես նուրբիկ աղջիկ ա:

    Նախկինում նրան չէի հանդիպել:
    Բայց հերթափոխները վերադասավորվելուց հետո էս վերջին ամիսներին իմ հետ նույն ժամերին ա աշխատում:

    Հենց սկզբից էլ նկատեցի, որ էս աղջիկն իմ նկատմամբ ինչ-որ արտասովոր վերաբերմունք ձևավորեց:
    ՈՒրիշների հետ միշտ ժեստահարուստ զրույցների ա բռնված:
    Իսկ իմ ներկայությամբ անընդհատ ձգված ա, քչախոս ու ակնհայտ ներվային շարժումներ ա անում..

    Անտիպատիա չի՝ իմ հասկանալով:
    Քանի որ էդ դեպքում զզվանք ու արհամարհանք կզգացվեր:

    Ոնց գցեցի-բռնեցի՝ հանգեցի էն եզրակացության, թե ինձնից վախենում ա:
    Ով իմանա՝ կարողա օտարերկրացիների մասին կիսալեգենդների տակ ա մնացել, կամ էլ՝ արտաքնապես նման եմ մեկին, ում հետ կյանքի վատ փորձ ա ունեցել:

    Ախր նենց էլ չի, որ ընդհանրապես իր հետ շփումը զրոի հավասարվի:
    Ինքն աուդիտոր ա ու ամեն մի նոր ռեֆերանս սկսելուց պիտի զանգեմ իրեն կանչեմ, որ գա սաղ ստուգի ու թղթերը հաստատի:
    Զանգում իմ ասածն ասում եմ ու սա միանգամից հեռախոսը գցում ա՝ առանց սկիզբ ու վերջաբան:

    Մտածեցի՝ դե լավ, վախում-վախում ա՝ էս հեռախոսային մոնոլոգով էլ կսահմանափակեմ մեր «շփումը»:

    Բայց ինքը՝ մեկ էլ տենաս կգա, կտեսնի մեկի հետ զրուցում ենք, հեռվում ձև կանի իբր էդքան երկար չգիտես ինչով ա զբաղված, ու փաստացի էդ զբաղմունքի տակ պաղկված՝ մեր կողմ ա ծիկրակում:
    Լավ հասկանալի չի, թե ինչ ա ուսումնասիրում..
    Դե ես էլ՝ առանց ուղիղ վրան նայելու, իրեն եմ հետևում:
    Հետաքրքիր ա երևույթը..

    Միառժամանակ առաջ էլ՝ աշխատանքի ավարտից հետո հերթ ենք կանգնած չեկ-աութ լինելու, մեկ էլ սա եկավ ու նստեց հենց կողքիս ձողին՝ ընկերոջը սպասելու:
    Մի երկու ուրախ բառ փոխանակեց հարևանի հետ՝ մինչև ինձ նկատելը:
    Բայց նկատելուց հետո սսկվեց ու վեր թռավ:
    Դրանից հետո էլ՝ իրա արևին աննկատ, կամաց քայլ առ քայլ գնաց ու ահագին հեռու կանգնեց..
    Փռթկոցս հազիվ զսպեցի...

    Բայց դրա հաջորդ անգամն ավելի ուժեղ էր.
    Էլի էդ չեկ-աութի ժամանակ եկա, որ հերթ կանգնեմ ու կանգնեցի հենց իր հետևը..
    Դե ինքն էր վերջինը ))
    Ձև եմ անում՝ թե իրեն ըսկի չեմ էլ նկատել,
    բայց ինքն էդ երկու երկար րոպեների ընթացքում հասցրեց յոթ անգամ «զգույշ» հետ նայի ու հետո նորից ռեզկի շուռ գա..


    Վերջը էնքան ա սադրելու՝մի օր չդիմանամ, կամաց հետևից մոտենամ ու ասեմ ԲՈ՛:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.07.2019), Skeptic (24.07.2019), Varzor (24.07.2019)

  23. #147
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հորս ուսանողներից մեկն իրեն նամակ ա գրել Տելեգրամում:

    Անմահացման ենթակա ա.

    Բարև Ձեզ ընկեր *** խնդրում եմ օգնեք մի նորարարություն ել ես անեմ, հայ գիտնականների գործերը տեսնելուց ինց վատ եմ զգում, որ ես ոչինչ չեմ արել
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.07.2019), Varzor (03.08.2019), Նաիրուհի (30.07.2019)

  25. #148
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գյոզալական աշխատանքային մազոլս անհայտացման շեմին ա կանգնած..

    3 շաբաթում՝ -10կգ:

    Եվս մի 10-15կգ քարշ գցելուց հետո սկսենք մկանային մասսան ավելացնել:

    Բայց էդ 2-րդ փուլը վայթե ավելի բարդ լինի ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  26. #149
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոսքը մեր մեջ՝ էն ի՜նչ կայֆ բան ա բայց սովորական սուրճը կամ էներջին, երբ, երկար ժամանակ քաղցրից կտրված լինելուց հետո, նորից փորձում ես ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  27. #150
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍԱՍ-ից օնլայն բան եմ պատվիրում:
    2 ապրանք արդեն ընտրել եմ,
    իսկ զամբյուղը 3 ա ցույց տալիս..
    ??
    մտնեմ տեսնեմ գրածա
    +1 պոլիէթիլենային տոպրակ - 10Դ

    Բլին..
    Սենց բան մենակ Հայաստանում էր հնարավոր..
    ՃՃՃ
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (15.08.2019), Varzor (14.08.2019)

Էջ 10 13-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •