User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Պապիչուլլօ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի 3 օր առաջ բավական ուրախացանք:
    Մեր պատշգամբում աղավնիներ էին որոշել բուն դնել:
    Մեծ պահարան ունենք էնտեղ՝ հենց դրա գլխին:

    Հայերիս մոտ աղավնին ազնվության, խաղաղության ու անարատության նշան է:
    Լուրը բարի էր:

    Երեխեն մի պահ դուրս եկավ շիշը զամբյուղ գցելու՝ թռչունն ընկնավորած թռավ գնաց:
    Շատ էր ազդվել, լացում էր:
    Ամբողջ օրը սպասում էր վերադարձին ու երեկոյան աշխարհով մեկ եղավ, երբ հետ եկավ:

    Դրանից հետո աշխատում էինք շատ չաղմկել:
    Որոշեցինք մեկումեջ դուրս գալ, իր ուշադրությունը գրավել, ու հետո նորից ներս գնալ:
    Որ ընտելանա ու հասկանա, թե միտք չունենք իրեն վնասելու:
    Նույն երեկոյան արդեն վարժվել էր ու էլ չէր փախնում:
    Անգամ իրեն մատուցած ընդեղենից չփորձեց գոնե ձևի համար հրաժարվել:

    Հետաքրքիր էր իրենց հետևելը..
    Էգը համարյա ամբողջ օրը նստած էր նոր գործվող բույնի մեջ, իսկ արուն՝ ջանասիրաբար կտուցով ճյուղեր էր բերում, բույնի մեկ էս, մեկ էն մասում տեղավորում, նորոգում:
    Ինչ հրաշալի ա էլի ստեղծված բնությունը:
    Ինչ հանճարեղ ա կառուցված բնազդների համակարգը:
    Էս թռչունին ո՞վ ա սովորեցրել իր էգի մասին հոգ տանել, համատեղ բույն կառուցել ու միշտ հենց էս տեսքով դա անել:

    ՈՒ սենց ուրախ էլ էս մի քանի օրն անցավ՝ մինչև էսօր մտքներովս անցավ մի հատ ստուգել, թե արդյո՞ք էգը չի ագրեսիվանա ձվադրումից հետո:
    Դե մեր պատշգամբն ա, օգտագործում ենք, ապրանք-բան ունենք էնտեղ..
    Ինչի՞ նման կլինի, որ մի օր էլ անկոչ հյուրերը վրաներս հարձակվեն..

    Այ մարդ..
    Էդ ինչքան բացսական ինֆո էր գրված իրենց մասին..
    Ինչ ապշեցուցիչ ա, թե հայերիս համար էդքան դրական ու բարի կերպարն ինչ ահավոր ու բացսական ա ներկայացված ինտերնետի հոլանդալեզու տիրույթում, որտեղ ինքը, ի դեպ, պաշտոնապես վնասատուների դասին ա պատկանում..

    Եթե արդեն ձվերը դրած լինի, պարզվում ա, օրենքով արգելվում ա իրենց բույնին կպնել, իսկ մինչ այդ կամ դրանից հետո՝ լիքը տարբեր կազմակերպություններ կան, որոնք գալիս ու օգնում են իրենց տարածքից քշել՝ հոգալով, որ էլ չվերադառնան:
    Ընդ որում՝ բավական թանկ հաճույք ա էդ ամենը:
    Սաղ նրանից ա, որ ձվադրման պահից սկսած՝ մինչև դրանք բացվեն ու ձագերը թռչել սովորեն, առնվազն 2 ամիս ա անցնում:
    ՈՒ էդ ամբողջ ընթացքում իրենք դուրս ու ներս են անում, աղմուկ անում, ամբողջ տարածքում ծռտմռտում ու դա էլ քիչ չի՝ ահագին բակտերիաներ են հավաքվում իրենց բնի ու ծեռտերի շուրջ՝ հազար տեսակ խավարասերներ, որդեր, միջատներ, ոջիլներ, առնետներ ու մինչև անգամ՝ չղջիկներ..

    Չէ դե, եղբայր, խաղաղությունը խաղաղություն, անարատությունն էլ՝ անարատություն, բայց էս ամբողջ կոմպանիային մենք հաստատ պատրաստ չէինք ընդունել մեր տան շեմքին..

    ..Ճիշտ ա՝ ամենածանրը երեխեքը տարան, բայց մեզ համար էլ էր էմոցիոնալ ծանր՝ իրենցից բաժանվելը..

    Լիքը մեծ ու փոքր պարագաներով պատեցինք պահարանի վերևը, իրենք էլ զարմացած ու երևի մի քիչ էլ նեղացած շրջում են տարածքում ու մի տեղ կանգնում, չհասկանալով պահարանին նայում...

    *
    Իրար գուրգուրելիս ու արուն՝ ճյուղ բերելիս.



    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.04.2021), Sambitbaba (30.04.2021), Varzor (12.04.2021), Աթեիստ (12.04.2021), Նաիրուհի (12.04.2021), Ուլուանա (13.04.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •