User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Պապիչուլլօ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օր 28.

    Երեկվանից սաղ խառնված են իրար՝ էսօրվա ստուգիչ հանձնաժողովի գալու կապակցությամբ:
    Բոլոր կիսատ-պռատ թղթերն արագի մեջ լրացնում ու դասավորում են:

    Նենց հետաքրքիր ա էս սաղ պրոցեսը, որին արդեն մի քանի ինստիտուտում ականատես եմ եղել:
    Սովորաբար առոգանտ ու, առաջին հայացքից, խիստ կարգապահ մարդիկ՝ հանկարծ կերպարանափոխվում են ու սկսում են հապճեպորեն, առանց կողքինների վրա ուշադրություն դարձնելու, մարդա իր բացերը կարգի բերել՝ նենց առօրյա, կարծես դա հենց էդպես էլ պիտի լիներ..

    Նորմալի մեջ՝ հո պիտի ողջ թղթաբանությունը կարգին լիներ:
    Բայց երբ պարզվում ա, որ դա էդպես չի ու էդպես չի միանգամից շատերի (համարյա բոլորի) մոտ՝ մարդիկ շատ չեն խոսում դրա մասին բարձրաձայն:
    ՈՒղղակի բոլորն իրար հետ միասին լռելյայն շտապողականությամբ իրենց թղթերն են դասավորում:

    - Հնարավոր է տարբեր պալատներ էլ մտնեն, պարոն, Դուք էլ կարող եք ասել, թե ամեն ինչից գոհ եք:
    - (Յա, իրո՞ք) Կարծում եք արժի՞ միանգամից ստեմ, թե՞ սկզբից մի քիչ ճիշտը պատմեմ, հետո..
    - Ի՞նչ ի նկատի ունեք
    - Դե, օրինակ էն, որ 2 շաբաթ կորտիզոն բերելուց հետո պարզվեց, որ դա կարող է ստամոքսը վրա ազդել ու դրա համար պարտադիր պիտի ուղեկցվի մեկ այլ՝ պաշտպանիչ սիռոպով: Կամ ասենք, որ նախորդ վիքենդին քույրերից մեկը մոռացել էր սիստեմային քիմիա միացնել:
    - Բայց էդ մոռանալու համար Ձեզանից ներողություն խնդրեցի՞ն:
    - Էդ մինչև էն երկուշաբթին էր, երբ պարզվեց, որ բժիշկն էլ էդ օրվա քիմիայից տեղյակ չէր: ՈՒ միայն այն բանից հետո, երբ ցույց տվեցի թերապիայի սխեման, գունատ դուրս եկավ՝ հրահանգելով շտապ միացնել..

    Պատրվակ բռնելով, թե այլ տեղից կանչ ստացավ, արագ դուրս եկավ սենյակից:

    Մի կես ժամ չանցած՝ հետազոտությունների լաբից մեկը եկավ՝ թղթապանակը թևի տակ:
    Պարզվում ա՝ էսքան ժամանակ օրական 4մլ էքստրա արյուն են վերցրել իրենց հետազոտությունների համար՝ առանց դրա համար պարտադիր գրավոր թույլտվություն ունենալու...
    Հիմա էլ սրան ուղարկել են ինձնից էդ գրավոր թույլտվությունը ստանալու... հետին ամսաթվով...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.01.2021), Chilly (21.11.2019), Freeman (19.11.2019), Varzor (19.11.2019), Աթեիստ (19.11.2019), Բարեկամ (20.11.2019), Ուլուանա (24.02.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •