Հիշում եմ՝ ոնց էր պապս պատմում իր դասարանցի աղջկա հետ կապված մի դրվագ..
Էդ օրը պապս, կյանքում առաջին անգամ, սափրված էր գնացել դպրոց՝ հանդիպելով դասընկերուհու հիացական ու սիրահարված բացականչությանը:
ՀԽՍՀ-ում 1930-ականների գյուղական մի դպրոցում էր..
Չգիտեմ, թե ինչու էր էս պատմությունը մեջս տենց տպավորվել, բայց նորից դրա մասին հիշեցի, երբ առաջին անգամ իմացա, որ Բելգիայում՝ ընդհուպ մինչև 1980-ականները, տղաներն ու աղջիկներն առանձին դասարաններում էին նստում դպրոցներում:
Զարգացվածության մակարդակի ինչպիսի՜ անդունդ ա մեզ փաստորեն բաժանել Արևմտյան Եվրոպայից:
Ասենք՝ ճիշտ էնպես, ինչպես հիմա ա մեզ համանման անդունդ բաժանում,
ուղղակի՝ էն ժամանակ մենք անհավասարության պոզիտիվ կողմում էինք...
Տեխնոլոգիական բնագավառում ներկայումս աշխարհի առաջատարներից՝ էն գերմանացիքի արև, ովքեր գալիս Երևանի Մերգելյան ինստիտուտից էին իրենց առաջին համակարգիչները պատվիրում, իսկ դրանց փչանալուց էլ՝ մասնագետ չունեին, գլուխ չէին հանում, էլի Երևանից էին մարդ հրավիրում, որ սարքեն..
Օրերս 60-ին մոտ կոլեգաս էր տրվել նոստալգիկ հիշողությունների ու պատմում էր իր պատանեկության ու երիտասարդության տարիներից:
Երանության գիրկն ընկած ու հայացքը երկնքին հառած՝ պատմում էր, պատմում, իսկ ես էլ՝ բերանս բաց, լսում էի ինձ համար աներևակայելի բաներ, որոնցից միայն քչերի մասին էի մինչ այդ լսել:
Ասենք՝ ո՞վ կարող էր պատկերացնել, որ ընդամենը մի 50 տարի առաջ Եվրոպայի սրտում դեռ ամբողջ ընտանիքով նույն թաշտի մեջ էին հերթով լողանում՝ առանց ջուրը փոխելու իհարկե,
ամբողջ քաղաքում ընդամենը մի քանի մեքենա կար,
երեխաները դեռ փողոց էին դուրս գալիս խաղալու,
սովորական մահկանացուներին չէր թույլատրվում հեռուստացույց ունենալ, ունևորներն էլ՝ ստանդարտ 1 հատի համար էին հարկ վճարում.. երկրորդն ունենալու հարկը եռակի-քառակի անգամ ավել էր,
պատուհանները միշտ ժալյուզով պիտի փակված լինեին, եթե արևի հարկը ժամանակին չէիր վճարել,
աշխատավայրում մարդիկ խառը սեքսով էին հենց տեղում զբաղվում,
աշխատողների կողմից արտադրամասերից համատարած գողությունը լրիվ նորմայի մեջ էր,
...
..ու էլի լիքը-լիքը շոկային բաներ, որոնք ինձ պարբերաբար ստիպում էին նորից ու նորից ճշտել, թե արդյո՞ք էս ամենը լուրջ ա պատմում...
Բայց հիմա նոր ու հետաքրքիր զբաղմունք եմ ինձ համար գտել.
հատկապես տարիքով ու էդ ամենը սեփական մաշկի վրա զգացած մարդկանց խոսացնելով՝ ուսումնասիրում եմ հետամնաց հասարակության ընդամենը մի 3-4 տասնամյակում քաղաքակրթության բարձունքներին հասնելու էվոլյուցիան ու փորձը )))
Էջանիշներ