User Tag List

Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Պապիչուլլօ

  1. #166
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Էս հիվանդասենյակներում ամենահետաքրքիրը թերևս օճորքից կախ տված կամերաներն են..

    Էն մի քիչ թարմ վերանորոգվածներում գոնե հայելիե (?) կամ ապակե կափարիչով քողարկված ա:
    Իսկ մնացածում՝ սենց «վիվըշկա» կախած ա..

    Հարցնում ես՝ ի՞նչ են էդքան նկարում, ասում ա.
    - Անհանգստանալու բան չկա: Լինում են երեխեք, որ առանց ծնող են մնում: Իրենց ենք աչքի տակ պահում: Բայց ծնողների հետ մնալու դեպքում դրանք անջատում ենք..

    Փորձում ես հավատալ, բայց, ամեն գիշեր պառկելուց, հավատալու ճիգերդ ի չիք են լինում, երբ լույսն անջատելու հետ՝ կամերայի գիշերային ռեժիմն ա կարմիր լույսով միանում...

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.02.2020), ivy (29.01.2020), Quyr Qery (30.01.2020), Varzor (02.02.2020)

  3. #167
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնֆետի տուփից ա վերարտադրել ))

    Կարապետ, 8տ.

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.02.2020), ivy (16.02.2020), John (17.02.2020), Sambitbaba (12.01.2021), Varzor (20.02.2020), Արշակ (16.02.2020), Բարեկամ (17.02.2020), Ուլուանա (24.02.2020), Տրիբուն (16.02.2020)

  5. #168
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Հիվանդանոցի բակում կանգնած ծխում եմ:
    Հեռախոսից ուշադրությունս մի կոկորդային կռինչ շեղեց:
    Ինքնաբերաբար նայեցի դռներից դուրս թռած մի ոչ բարձրահասակ ու ակնոցավոր բեղավորին, որը, կարմիր պիջակը հետ գցելով, սլացավ դեպի աղբամանները, քացով հարվածեց դրանցից մեկին, նորից բղավելով թունդ հայհոյեց ու կորավ մթության մեջ..

    - Գիժ կըլներ..,- մտածեցի ես ու գլանակս քաշելով վերադարձա հեռախոս:

    Մոտ քառորդ ժամ անց մտա շենք ու կանգնած վերելակին եմ սպասում, երբ կարմիր պիջակավոր գիժը տնկվեց կողքս..
    Նույն պահին 2 վերելակներից միանգամից 2-ի դռներն էլ բացվեցին ու գիժը գլխիկոր մտավ դրանցից մեկը:
    Բնազդս հուշեց՝ «մտի մյուսը», բայց հետաքրքրասիրությունս ավելի ուժեղ էր..
    2-ով ենք, լուռ բարձրանում ենք ու աչքի տակով իրեն եմ ուսումնասիրում՝ բռունցքս նախօրոք պատրաստելով ծնոտին հասցնելու, թե հարձակվի վրաս:
    Հարդարված հագուստ, խնամված բեղեր ու թանկարժեք ակնոց..
    4-րդ հարկում դուրս եկավ, որտեղ մանկական ուռուցքաբանական ու ծանր ինֆեկցիոն բաժանմունքն ա:

    Բայց խի՞ «գիժ կըլնի» էլի..
    Խի՞ ենք մենք շտապում դատել մարդկանց՝ առանց նրանց գործողությունների իրական դրդապատճառները հասկանալու..
    Ի՞նչ իմանաս, թե քիչ առաջ էս մարդուն ինչ նորություն էին հայտնել, ինքն էլ դուրս էր շտապել՝ մեջի ցավը իր ձևով արտանետելու ու շինծու ժպիտով նորից վերադառնալու...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (22.03.2021), Cassiopeia (21.02.2020), Freeman (21.02.2020), Sambitbaba (12.01.2021), Աթեիստ (28.02.2020), Շինարար (21.02.2020), Ուլուանա (24.02.2020)

  7. #169
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Ամենահիմար վիճակներից ա, երբ բժիշկների ձեռքը թալաքն ես ընկնում..

    Դաժը եթե տաքությունը թեթև ա բարձրացել ու 15ր հետո ինքն իրան իջել՝ անհապաղ անտիբիոտիկ են միացնում:
    Ասում ա՝ էս վիճակում չենք կարող լրացուցիչ ռիսկի գնալ..
    Ամեն տեսակ քիմիան անջատում են ու անտիբիոտիկ միացնում...

    Էդ անտեր անտիբիոտիկն էլ, որ միացնում են, առնվազն 7 օր պիտի միացրած մնա:
    7 օր՝ Կառլ.. անտիբիոտիկ..
    Հա լավ, օքեյ ա, եթե իրոք պետք ա..
    Բայց պետք ա՞ որ...
    Իրանք իրանց բերանով ասում են՝ հասկանում ենք, որ հատկապես էս սեզոնին մարդկանց լիքը վիրուսներ են կպնում ու էս տաքությունն էլ՝ ամենայն հավանականությամբ, վիրուսի հետևանք ա:
    Հասկացանք, բա անտիբիոտի՞կը..
    Դե ի՞նչ անտիբիոտիկը: Անտիբիոտիկը մենակ բակտերիաների դեմ ա աշխատում, ոչ վիրուսների:
    Վիրուսների համար կարևորը, որ իմունիտետը բարձր լինի ու օրգանիզմն ինքը դրա դեմ պայքարի..

    - Ախպեր, բա եթե էսի վիրուս ա, ու անտիբիոտիկը վիրուսին չի օգնում, էլ խի՞ եք միացրել ու դեռ 7 օր էլ պիտի միացրած պահեք..
    - Բա որ բակտերիա լինի՞: Երբեք 100% վստահ չենք կարող լինել..
    - Է լավ, վաբշե՞ ոչ մի անալիզի ձև չկա, որ վիրուսը բակտերիայից տարբերի:
    - Մեկը կա.. արյուն ենք վերցնում, դնում հատուկ պայմաններում ու եթե x, y կամ z բակտերիան ա՝ ուրեմն 3 օր հետո կիմանանք դրա մասին..

    3 օր հետո.
    - Հը՞
    - Իմացանք: Ոչ x-ն ա, ոչ y-ը, ոչ էլ՝ առավել ևս, z-ը:
    - Օքեյ, բա էս անիմաստ անտիբիոտիկը ե՞րբ եք անջատելու..
    - 4 օրից՝ երբ միացնելուց հետո մի շաբաթ լրանա..
    - WTF???
    - Ճիշտ ա՝ x, y ու, առավել ևս, z բակտերիան հաստատ չի, բայց չէ՞ որ կարող է a, b կամ c բակտերիան լինել..
    - ՈՒ որքան ա՞ դրանց լինելու հավանականությունը:
    - Շատ քիչ, համարյա աննշան..
    - Հասկանում ե՞ք, որ ընդամենը թեթև տաքություն ա եղել ու 15ր հետո իրան իրան անցել ու, ըստ ձեզ, 99%-ով դա վիրուս ա, որին անտիբիոտիկը, էլի ձեր խոսքերով, չի օգնում: Ի դեպ՝ անտիբիոտիկը, որը 7 օր անկապ մարդու մեջ ա լցվում..
    - Պրոտոկոլ ա, պիտի հետևենք: 7 օր անտիբիոտիկ միացրած մնա, հետո անջատենք ու, անջատելուց հետո էլ 24ժ սպասենք՝ համոզվելու համար, որ անջատած անտիբիոտիկի պայմաններում տաքությունը չի բարձրանա...

    Ջան, ախպեր ջան, 8 սուտկա ավել հավայի հոսպիտալիզացիա..
    Էլ չասեմ, որ էս նույն սցենարը՝ նույն հավայի անտիբիոտիկով, արդեն 5-րդ կռուգն ենք ֆռում..
    Հազիվ էդ անտերից պրծնում ես, վերադառնում թերապիային, մի 2 շաբաթ անց մի հատ փռշտ, մի հատ տաքություն, ու գնաց՝ պրոտոկոլային անտիբիոտիկա...

    Պացիենտի ջանը սաղ լինի՝ յուրաքանչյուր ամսվանից պլյուս-մինուս €25.000-ի հախուհաշիվ ա կաթում...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.02.2020), Chilly (29.02.2020), Sambitbaba (12.01.2021), Varzor (24.02.2020), Աթեիստ (28.02.2020), Ուլուանա (24.02.2020)

  9. #170
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բժշկական անօրինությունների և/կամ անփութությունների վերաբերյալ վերջը գիրք եմ սկսելու գրել, որ հնարավոր ա տասնյակ հատորներ ունենա..

    Իջա ծխելու, հետ եկա՝ տեսնեմ սեղանին շպրիցով սիրոպ ա դրած:
    Կանչում եմ քրոջը, հարցնում, թե էս ի՞նչ ա՝ էս ժամի համար սխեմայով ոչ մի բան նախատեսված չի:
    - Duphalac ա՝ փորը թուլացնելու համար
    - Բայց ինչի՞ց եք ենթադրել, որ փորը թուլացնել ա անհրաժեշտ, եթե ամեն ինչ շատ նորմալ տեսքով դուրս ա գալիս քիչ չի, հետն էլ՝ դուք բոլոր պամպերսները ստուգում ու գրանցում եք:
    - Հա՞: ՈՒրեմն թյուրիմացություն ա եղել..
    - Օքեյ: Իսկ, եթե գաղտնիք չի, էդ թյուրիմացությունը ո՞րտեղից եք վերցրել: Նախորդ անգամ բացված Duphalac-ի շիշը դեռ համարյա լիքն ա ու մոտս ա, ձեզ չէի տվել՝ դրա կարիքը չլինելու պատճառով:
    - Չգիտեինք, որ հետներդ նախորդ անգամվա շիշը վերցրել էիք.. Նորն ենք բացել..
    - ՈՒ հիմա, իհարկե, էդ նոր շշի արժեքն էլ եք մեր հաշվին գրանցելու..
    - Իհարկե..
    - ?????????
    - Դե... մմմ... կփորձենք էս նոր շիշը հետ ուղարկել դեղատուն..
    - Ե՞վ...
    - Եվ հույս ունենանք, որ ձեր հաշվից գումարը հետ կկանչվի: Մենք ինքներս դա արդեն ձեր անունով մուտք ենք գործել համակարգ ու այլևս հետ կանչել չենք կարող...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.02.2020), Chilly (29.02.2020), Sambitbaba (12.01.2021), Varzor (28.02.2020), Աթեիստ (28.02.2020), Արշակ (28.02.2020), Նաիրուհի (12.03.2020), Ուլուանա (29.02.2020)

  11. #171
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորիկի հետ մենք նենց չի, որ ամենամտերիմ ընկերներն էինք:
    Նորիկենց հետ մենք հարևաններ էինք` դրա լավագույն տրադիցիոն հայկական իմաստով..

    Նորիկը համ էլ իմ շտապ օգնությունն էր:
    Մի անգամ չի եղել, որ նեղ իրավիճակներում օգնության ձեռք են մեկնել ու էդ ամենը փոխադարձ էր:

    Նորիկի հետ մենք կարող ա ամեն ամիս չհանդիպեինք:
    Ոչ էլ` սրտի բոլոր կսկիծներով կկիսվեինք..
    Բայց Նորիկը նենց ժեստեր կաներ, որ միայն լավ ընկերոջն է վայել:
    Օրինակ` մի տարի խնդրեցի մեզ Հոլանդիա նշանդրեքի տանել-բերել, որտև ինքս մեքենա վարել չէի կարողանա հետ գալուց, քանի որ քավոր պիտի կանգնեի ու չխմել չէր լինի:
    Տղեն սաղ կարևոր գործերը հետաձգեց, 500կմ-ից ավել տարավ-բերեց ու նույնիսկ չթողեց, որ ես բենզինը լցնեմ:
    Ասեց` հորս արև կնեղանամ, բա էլ ո՞ր օրվա համար ենք...

    Էս մեր քաղաքում ընդամենը մի 7-8 հայի ընտանիք կան:
    ՈՒ նենց ա, որ սաղ իրար գիտեն, բայց փողոցում պատահաբար հանդիպեն` հանդիպեն..
    Մի օր էդ սաղին հավաքեցի, ասեցի` ժողովուրդ բերեք 1-2 ամիսը մեկ էս մեր փոքր համայնքով հավաքվենք, քեֆ-ուրախություն կազմակերպենք, իրարից համ ու հոտ առնենք` իմանանք աշխարհի էս հեռու անկյունում իրար ունենք.. Համ էլ` երեխեքը գոնե իրար կճանաչեն ու իրար մեջ հայերեն կխոսան...
    Բոլորն ասեցին` հա, շատ լավ բան ես ասում, անպայման պետք ա արվի..
    Ասեցին, ու ցվրվելով էլի մարդա իրանց իրանց անկյունը մտան..

    Մնացինք մենք ու Նորիկենք..
    ...Մալդըխեմցի Միքոյի բառերն եմ հաճախ հիշում, երբ ասեց` 2-իդ էլ նախանձում եմ, որ հայ հարևան ունեք...

    Նորիկենք մեր տան բոլոր նշանավոր առիթների կապակցությամբ խնջույքներին ներկա էին:
    Նորիկն ընդհանրապես շատ հանգիստ, համեստ ու զուսպ մարդ էր:
    Համ էլ` հետաքրքիր առանձնահատկություն ուներ, երբ մի բանի վրա շուրջ բոլորը հռհռում էին` ինքն աչքերը փակում էր, շուրթերը պինդ սեղմում ու էդպես ծիծաղելու ձայներ հանում:
    ՈՒ մեր տան էդ բոլոր առիթներին, թունդ խմում էր` կնոջ խիստ հայացքի ներքո, որտև ինքը բնույթով վաբշե խմող չէր:
    Կինն ինձ ասում էր` քեզ շատ եմ հարգում, բացի էն դեպքերից, երբ մարդուս էդքան խմցնում ես..
    - Այ կնիկ, էդ հո ինքը չի ինձ խմցնում,- հակադարձում էր Նորիկը - պռօստը իրանք մարդու քեֆ են բերում, իրանց հետ խմելն էլ հավես ա..

    Տենց առիթներին մեր տուն գալուց` Նորիկը միշտ խորովածի շշերը հետն էր բերում:
    Գիտեր, որ իմ խորովածի շշերի տեղը չգիտեմ..
    Իսկ իմ խորովածի շշերն իրոք չէի հիշում, թե ուր եմ խցկել:
    Բայց, խոսքը մեր մեջ, ոչ էլ փնտրում էի, որտև գիտեի` Նորիկը, սենց թե նենց, հետը շշերը կբերի..


    Էս երկու օր ա խորը շոկի մեջ եմ, որտև լրիվ պատահական իմացանք, որ էս չորեքշաբթի օրը Նորիկին թաղել են...

    Հիշում եմ մի 10 տարի առաջ` մեր կողքի փողոցով անցնելիս, միամիտ հայկական երաժշտություն լսելով բաց պատուհանից, ձեն տվեցի, թե` բարև հայեր..
    Մեր հարևան Նորիկենք նոր էին տեղափոխվել..
    Հիշում եմ, թե մի քանի տարի առաջ ոնց տուն գնեցին մեզնից մի քանի փողոց էն կողմ ու թե ոնց էին բոլորով ուրախանում էդ տան վրա..
    ՈՒ՞մ մտքով կանցներ էն ժամանակ, որ հենց էդ տունն էլ կխլի մեր Նորիկի կյանքը...

    - Բայց ախր ո՞նց կարող էիք մեզ մի խաբար էլ չանել..
    - Դե մենք ինքներս նենց անսպասելի շոկի մեջ էինք, որ ոչ ոքի էլ խաբար չէինք արել...

    45 տարին նոր էր Նորիկը բոլորել անցած տարի..
    Ինչ-որ հին տան հին կածելնի ունեին բաղնիքում, որի դեֆեկտի պատճառով թունավոր գազեր էին շատ լցվել բաղնիքով մեկ հենց էն օրը, երբ կակ-ռազ որոշել էին մեր տուն գալ..
    Արդեն մոտ մի կես տարի ա չէինք հանդիպել, որտև ես համարյա միշտ հիվանդանոցներում էի..
    ՈՒ էդ օրը պիտի գային..
    Տենց մենակով էր տանն եղել, մտել էր դուշ, թունավոր գազը խփել էր գլխին ու հենց դուշում էլ ընկել էր...

    Հանգիստ ու համեստ իր կյանքն ապրելով` Նորիկը տենց հանգիստ ու համեստ էլ գնաց..
    ՈՒ իր գնալով էլ, ի դեպ, ավագ որդու կյանքը փրկեց, որտև թե ինքը դուշ չմտներ, մի 2 ժամից որդին էր, պարապմունքից գալով` դուշ մտնելու..
    Վերջինս էլ, կ ստածի, տենց վիճակում հորը գտել էր..

    Դրանից հետո ինքը դեռ մի քանի օր հիվանդանոցում կոմայի մեջ պառկել ա:
    Ասում ա` ուղեղը դեռ մահացած չի եղել, որտև, կոմայի մեջ, կողքից հետը խոսում էին, փակ աչքերից արցունք էր ծորում...

    Էս մեր քաղաքի մեծ ու պարսպապատ գերեզմանոցը միշտ նենց խորհրդավոր ու սառը ազդեցություն էր գործում վրաս` կողքով անցնելիս:
    Բայց հիմա այլևս մի պուճուր ու մեծ, ջերմ ու հարազատ մասնիկ ա զգացվում էնտեղից..
    Մեր Նորիկն ա էնտեղ հանգչում...

    Ողորմի քեզ Նորիկ ախպեր...
    Չգիտեմ, թե ոնց եմ, սրանից հետո, ձեր տուն մտնելու` առանց քեզ էնտեղ հանդիպելու, բայց գերեզմանիդ գոնե կաշխատեմ ավելի հաճախ գալ.........
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.03.2020), John (16.03.2020), Life (16.03.2020), Moonwalker (08.09.2020), Quyr Qery (16.03.2020), Sambitbaba (12.01.2021), Varzor (16.03.2020), Արշակ (16.03.2020), Բարեկամ (16.03.2020), Յոհաննես (16.03.2020), Նաիրուհի (16.03.2020), Ներսես_AM (16.03.2020), Շինարար (16.03.2020)

  13. #172
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժշկական անօրինությունների և/կամ անփութությունների վերաբերյալ վերջը գիրք եմ սկսելու գրել, որ հնարավոր ա տասնյակ հատորներ ունենա..
    Պարբերաբար լրացուցիչ արյուն ստանալու կարիք ա լինում:
    Միշտ նույն ստանդարտ չափսի պարկն են բերում միացնում ու միշտ կեսից ավելը մեջը մնում ա:
    Պարկի պարունակության ծավալը՝ 263մլ: Ստանում ա 3 ժամ՝ 33մլ/ժ արագությամբ:

    Մի օր հարցրի՝ հետաքրքիր ա, իսկ ի՞նչ եք անում պարկում մնացած էդ արյան հետ:
    - Դեն ենք նետում
    - Ինչի՞ հնարավոր չի ուրիշի համար էլ օգտագործել:
    - Դե ինքը ժամկետ ունի, որը սովորաբար երկար չի լինում՝ 1-2 շաբաթ: Քիչ ա հավանականությունը, որ էդ ընթացքում նույն արյան խմբի պացիենտ ունենանք: Համ էլ՝ մենք դա էստեղ չենք կարող անել: Պիտի հետ ուղարկենք, որտեղից որ Ձեր անունով պատվիրել ենք, իրենք անեն: ՈՒ դրա համար էլ է ժամանակ պահանջվում:
    - Բայց ինչի՞ պատվիրելուց միանգամից չեք նշում, թե որքան արյուն է հարկավոր, որ ավելի փոքր պարկ ուղարկեն:
    - Նշում ենք: Բայց սա ստանդարտն է
    - ՈՒ միշտ ավելանում է՞
    - Համարյա միշտ
    - ՈՒ միշտ դեն եք նետո՞ւմ
    - Իհարկե:

    Ճիշտն ասած՝ էնքան էդ գումարի համար չէի հարցնում, որ ամեն անգամ ամբողջ պարկի արժեքն են հաշվում, որքան էն մարդկանց համար ա աբիդնի, ովքեր գնացել ու էս արյունը տվել են...



    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.03.2020), John (25.03.2020), Sambitbaba (12.01.2021), Varzor (25.03.2020), Աթեիստ (08.04.2020), Արշակ (25.03.2020), Նաիրուհի (30.03.2020), Ներսես_AM (26.03.2020)

  15. #173
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել ենք հերթական կոնտրոլի:
    Ասեցի՝ երեխեն երեկ թեթև տաքություն ա ունեցել:
    Գնացին 2ժ գցին-բռնին, հետո մարդ ուղարկեցին, որ ասի.
    - Պրոֆեսորներն ուզում են հենց տաքության պահին վերցրած արյունը ստուգել: Էսօր պիտի մնաք, որ դա անենք:
    - Ինչքա՞ն մնանք: Բա պրոֆեսորների մտքով չանցա՞վ, որ կարողա էլ տաքություն չունենա..
    - Դեե.. որ չունենա, վաղը պրոֆեսորները նորից կմտածեն, թե ինչ կարելի ա անել...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.01.2021), Varzor (08.04.2020), Աթեիստ (08.04.2020), Ուլուանա (08.04.2020)

  17. #174
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարածված լուրը երկրում մեծ սենսացիա առաջացրեց, որ ծերանոցներում մասսալ մահացության դեպքեր ա գրանցվել:

    Դե մեզնից էլ էլի Կորոնայի տեստ վերցրին: ՈՒ առաջին անգամ էն գլխին մոտ պահող ջերմաչափով իմ տաքությունն էլ ստուգեցին: Հետն էլ խոստովանեցին, որ դրանք հավայի բաներ են ու հաճախ են սխալ-մխալ բաներ ցույց տալիս..
    Խոսքը էն «մոդա ընկած» ջերմաչափերի մասին ա էլի, որ վերջերս սկսել էին դրանով բոլոր ռազմավարական օբյեկտներում մարդկանց ստուգել..

    Ասում ա՝ հիվանդանոցի օրեցօր փոփոխվող փոլիսիում կարմիր գծով գնում ա, որ ցանկացած պացիենտ պիտի տեստավորվի՝ անկախ հիվանդանոց գալու իր դրդապատճառից:
    Ասում եմ՝ բա բուժանձնակազմի՞ն ինչ հաճախականությամբ պիտի ստուգեն, եթե իրանք ամեն օր են ներսուդուրս անում:
    - Ֆո՜ւ.. Բուժանձնակազմին առայժմ չեն ստուգում, - թեթևացած շունչ ա քաշում:

    Բուժանձնակազմին առայժմ չեն ստուգում...
    Հմմ.. Դաժը տնային-բուժքույրերին, էն որ հիվանդանոցում չեն աշխատում, այլ՝ տնետուն ընկած տնային ՀԻՎԱՆԴներին, խնամքի կարիք ունեցող հիմնականում ծերերին ու այլ ռիսկային խմբերին են օգնություն ցուցաբերում...
    Սրանք ստուգման ենթակա չեն էլի.. միայն պացիենտները..

    Դե երկրում էլ, էդ ընթացքում, տարածված լուրը մեծ սենսացիա առաջացրեց, որ ծերանոցներում մասսալ մահացվածության դեպքեր են գրանցվել...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.04.2020), Sambitbaba (12.01.2021), Varzor (12.04.2020)

  19. #175
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ:
    40% էր վնասված մասը:
    Իսկ էսօրվա անալիզների պատասխաններով՝ 0.00% ա մնացել:
    Բյուրեղյա մաքուր:
    Քաղցկեղը գլխովին ջախջախված ա:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.01.2021), Freeman (26.05.2020), ivy (26.05.2020), Life (29.05.2020), Moonwalker (08.09.2020), Sambitbaba (12.01.2021), Tiger29 (26.05.2020), Varzor (28.05.2020), Աթեիստ (26.05.2020), Արշակ (26.05.2020), Նաիրուհի (29.05.2020), Ներսես_AM (28.05.2020)

  21. #176
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Գյոզալական աշխատանքային մազոլս անհայտացման շեմին ա կանգնած..

    3 շաբաթում՝ -10կգ:

    Եվս մի 10-15կգ քարշ գցելուց հետո սկսենք մկանային մասսան ավելացնել:

    Բայց էդ 2-րդ փուլը վայթե ավելի բարդ լինի ))
    Հետադարձ հայացք՝ 1 տարի անց.

    Էս պանդեմիկային կարանտինից հետո համարյա բոլորը ավելորդ քաշից էին բողոքում..
    Մի 2 ամիս տանը նստելուց հետո ահագին ծանրացել էր մարդկությունը:

    1 ամիս առաջ վերսկսեցի աշխատել:
    9 ամիս դադարից հետո..
    9 ամիս պասիվ կյանք ու համարյա ողջ ընթացքում հիվանդանոցներում..

    Գումարած՝ կյանքի համար պայքարում ահավոր սթրեսը..

    Բժիշկս ասեց՝ հենց մենակ տևական սթրեսից մարդիկ ահավոր նիհարում են կամ բեսամբ լցվում:

    Մի խոսքով՝ նախնական քաշիս վրա ես 21-22կգ վրա էի եկել..

    Բայց դե հիմա համ ակտիվ կյանքին եմ վերադարձել, համ՝ նիհարելու ջանքերին:

    Արդյունքն արդեն գրանցենք.
    Վերջին ամսվա մեջ՝ -8կգ..

    Մնաց մնացածը ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (28.08.2020), Sambitbaba (12.01.2021), Varzor (01.09.2020), Աթեիստ (28.08.2020), Արշակ (28.08.2020), Նաիրուհի (28.08.2020)

  23. #177
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար օր հիվանդանոցում..

    Թերապիայի կուրսերի արանքում մտել եմ բժշկի մոտ, ասում եմ՝ էս ազատ վերցրածս օրվա համար՝ գործատուին ներկայացնելու բժիշկի թուղթ է պետք ինձ:
    Երեխան էլ գիրկս է:
    - Սա բուժվող երեխան է, ես էլ՝ հայրն եմ: Այսինքն՝ ազգանունը նույնն է, իսկ անունս՝ տառ-տառ ասեմ՝ գրեք:

    Գրում է:
    Ստուգում եմ՝ ճիշտ է:

    Օրվա ընթացքում, երբ բժիշկը նորից եկավ սենյակ, ստիպված եղա հիշեցնել հարկավոր թղթի մասին..

    Բայց օրվա ավարտին բուժքույրին էլ պետք եղավ ուղարկել մոտը՝ թղթիս հետևից..

    Վերջապես բերեցին..
    «..տրվում է պարոն/տիկին այսինչյան _____-ին..»

    ՈՒ հաստատ՝ լրացրած շաբլոն չէր էլի..

    Հլա մի կերպ կարելի էր դիմանալ, եթե անունս վրան գրած թուղթը կորցրել էր ու տեղը գծիկներ շարել..
    Բայց հիմա մտածում եմ՝ տեսնես ո՞նց պիտի ինձ ցուցադրած լինեի, որ համ սխալ չհասկացվեր, համ էլ՝ պարոն/տիկին բժիշկի մոտ մութ կասկածներ չառաջանային սեռական պատկանելությանս վերաբերյալ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.01.2021), Varzor (09.09.2020)

  25. #178
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամանորի կապակցությամբ մեր ստացած ամենահրաշալի բացիկներից.

    Եկել եմ հեղինակին գովազդեմ:
    Մեզ օրինակ անծանոթ էր, բայց սքանչելի ու յուրահատուկ շատ գործեր ունեն:

    Դիլաքյան Եղբայրներ / Dilakian Brothers

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.01.2021), Varzor (14.01.2021)

  27. #179
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև գործից գալս կինս արդեն սմս էր գրել, թե սառնարանն անջատվել ա:

    Եկա ու, քանի տանը մարդ չկար, սկսեցի բզբզել:
    Հա՝ դեռևս գարանտիայի մեջ էր, քանի որ անցած տարի էինք գնել, բայց մինչև զանգեի, մինչև գային, մինչև տանեին ու մինչև բերեին՝ պարզ չի, թե որքան ժամանակ կանցներ..

    Գիրքը ման եկա գտա, ահագին ուսումնասիրեցի, տարբեր կոճակներ սեղմրտեցի՝ ոչ մի ռեակցիա..

    Սառնարանը քաշեցի առաջ, մտա հետևը:
    Կափարիչը 6-անկյուն շուռուպներով էր ամրացված:
    Համապատասխան ատվյոռտկես միանգամից չգտա:
    Գործիքներիս սաղ պահարանը տակնուվրա արեցի.. չկար..
    2-րդ սուրճը դրեցի, սառնարանի շուրջը էլի պտտվեցի, ծխեցի..
    Կարողա լավ չէի ման եկել՝ նորից սկսեցի պահարանը տակնուվրա տալ..
    6-ատամանոց ատվյոռտկեն չկա ու չկա..
    ՈՒրիշներով փորձեցի:
    Ապարդյուն:
    Էլի ծխեցի:
    Հանկարծ հիշեցի, որ, վերջին անգամ, էդ ատվյոռտկով գարաժում էի գործ արել:
    Գնացի ու անսպասելի հեշտ գտա:

    Սառնարանի հետևի կափարիչը բացեցի, մի 2 դետալ քանդեցի ձգեցի, ոչ մի էֆեկտ չտվեց..

    Պատահական մտքովս անցավ վարդակը ստուգել:
    Սառնարանի կողքերն էլ վարդակ չլինելու պատճառով՝ երկարացման լարերով պատալոկախառը տարել աման-չամանի պահարանի հետևից էի միացրել:
    Էդ պահարանը, երբ փորձեցի շարժել, մեջի աման-չամանը կասկածելի գռմռացին:
    Դատարկեցի:
    Պահարանն առաջ տվեցի ու պարզվեց հա՝ վարդակ հոսանք չէր մտնում:

    Իջա առաջին հարկ՝ հաշվիչը ստուգելու:
    Թռած ապահովիչ չկար:
    Բայց դե նաղդի հոսանք չի հասնում, էս ապահովիչներից մեկնումեկը ալամուլա ա..

    Իրանք էլ ընդհանուր 7-ն են՝ տառերից համարակալած:
    Հին տանտերի վախտերից տենց ա:
    ՈՒ ոչ մի ձեռնարկ չկա, թե էդ տառերից որն ինչի համար ա..
    Սկսեցի հերթով տեղերը փոխել, հետո բարձրանալ վերև՝ ստուգելու միացավ, թե չէ..
    Այ մարդ էդքան վրա-վրա հելնել-իջնել կլիներ տո..
    Երնեկ չէր՝ երեխեքը տանը լինեին..

    Մի խոսքով՝ արդյունքում տենց էլ չգտա, թե որ ապահովիչն էր շարքից դուրս եկել..

    Էլ ճար չկար՝ զանգեցի էլեկտրիկին..
    Ասեց՝ տարածքում եմ, հեսա կգամ:

    Միասին հավաքվեցինք էդ վարդակի շուրջ:
    Մի հատ էլ գնացինք հաշվիչի մոտ՝ ինքն էլ ստեղ ու էնտեղ բզբզեց, կասկածելի բան չգտավ:
    Էլի հետ եկանք էդ վարդակի մոտ:
    Ասեց՝ կա-չկա սրա լարին ա մի բան եղել:
    Դրա լարն էլ սիրուն գնում մտնում էր լվացարանի մեջ:
    Լվացարանի պատվանդանի դռները բացեցինք ու պարզվեց էնտեղ լիքը հազար տեսակ բան մաքրելու հեղուկներ, սպունգեր, ձեռնոցներ, տո էլ չգիտես ինչեր կան:
    Դրանց երեսից՝ ոչ մի լար չի երևում:
    Էդ սաղ հանեցինք տարանք ուրիշ տեղ դասավուեցինք:
    Էլի լարը չկա..
    Փաստորեն՝ լվացարանի պատվանդանի հետևով էր էդ լարն անցնում՝ ոչ թե միջով..
    ՈՒրեմն պետք ա հիմա էլ էդ պատվանդանը քանդենք հանենք, տեսնենք թե ուր ա գնում էդ անտեր լարը..


    Էդ ընթացքում կինս արդեն հասցրել էր երեխեքի հետ Արվեստի Ակադեմիայից վերադառնալ, հաց տալ, ու եկել էր խոհանոցում ինչ-որ բան անելու, ձեռի հետ էլ մի աչքի պոչով հետևում էր, թե ինչ ենք անում..
    Հանկարծ ասեց՝ ես գիտեմ, թե ինչ եք ման գալիս..

    Լվացարանի պատվանդանի կողքն իր կաթսաների պահարանն էր:
    Էդ պահարանի ներքի հարկից մի քանի կաթսա հանեց ու պարզվեց՝ դրա հետևն էլ մի ապահովիչի տուփ կա, որի գոյության մասին ես նախկինում չէի էլ կասկածում..
    Պուճուր ապահովիչի տուփ, որի միակ ապահովիչի հենց էդ վարդակի համար էր..
    ՈՒ էդ ապահովիչը
    տադաաամ
    թռած էր..
    միացրեցինք ու սառնարանը միանգամից աշխատեց..

    Արա, դե ասա առանց կնգան հարցնելու ո՞վ ա գործ բռնում էէէ...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.01.2021), Cassiopeia (15.01.2021), Freeman (17.01.2021), John (18.01.2021), Sambitbaba (15.01.2021), Varzor (29.01.2021), Աթեիստ (15.01.2021), Արէա (16.01.2021), Նաիրուհի (19.01.2021)

  29. #180
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արայի 11տ-ն նոյեմբերին լրացավ:
    Արդեն ահագին բան ա հասկանում:
    Նենց չի, որ, անհարմար հարց տալու դեպքում, մի ձև խոսքը ֆռցնես, վրիցդ գցես:
    Բայց հարցերին հարմար պատասխան գտնելն էլ գնալով ավելի ու ավելի բարդ ա դառնում..

    Օրինակ` երբ եկավ ասելու, որ սիրահարվել ա, ինձ լավ զգացի, որ եկել ա կիսվելու:
    Հետո զգուշությամբ ավելացրեց.
    - Բայց ինքը հայ չի..
    Մեծերի խոսակցություններից ա մեջը ֆիքսել, թե ինչքան կարևոր ա հայը հայի հետ ամուսնանալը ու ինչ ափսոս ա, որ էդ հարցում երեխեքը մեծ ընտրություն չունեն:
    - Ոչինչ, մեկ էլ տեսար հաջորդ անգամ հայի սիրահարվես
    - ..մմմ ..համ էլ մուսլիմ ա..
    Հազիվ ինձ տիրապետեցի, որ ժպիտը դեմքիս պահեմ:
    Իհարկե մենք երբևէ վատը չենք խոսացել մահմեդականների մասին, առավել ևս` իրենց ներկայությամբ, բայց պարզեցի, որ իրա մոտ էդ մուսլիմը թուրքի հետ ա ասոցացվում:
    - Ոչինչ բալես, կարևորը քո սրտով լինի

    Մյուս դժվարագույն պահը վերջերս էր, երբ եկավ ասելու, որ սեռական օրգանների թեմայով դասեր են սկսել անցնել ու ինքը հարցեր ունի:
    Իհարկե նախկինում մտովի պատրաստվել էի տենց հիպոթետիկ պահի, բայց չէի պատկերացնում, որ էդքան դժվար կլինի:

    Բայց ամենադժվարն էսօր էր..
    Ինքն իրենից երգ էր հորինել ու որոշել էր բոլորին անակնկալ անել` էդ երգը վայբերի մեր ընդհանուր ընտանեկան խումբ գցելով:
    Բառերը մոտավորապես նրա մասին էին, որ հայերը անպայման սաղ աշխարհը գրավելու են ու թուրքերը փախնելու են, Փաշինյանն էլ փռշտալու ա ու էրդողանին գետնին ա գցելու..
    Երգը ոչ ոք չէր լայքել ու իրա մոտ մեծ հարց էր առաջացել, թե ինչու...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (17.01.2021), Chilly (04.02.2021), John (18.01.2021), Varzor (29.01.2021), Աթեիստ (17.01.2021), Նաիրուհի (19.01.2021), Ուլուանա (17.01.2021)

Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •