Ամոթ չի,
Խոստովանում եմ..
Էս երգի տակ, առաջին անգամ, աչքս արցունք ա քամել 2003-ին..
Գիշերվա կեսին` Ցյուրիխի Տեխնիկական Համալսարանի ուսանողական սրահում նստած...
Էսքան տարվա մեջ, համարյա ամեն գիշեր, այցելել եմ ծննդավայրս...
..սաղ հեչ` բայց ինչքան ԶԳՈՒՅՇ ա երգում..
Ինչքան անգամ եմ Երանի տվել մարդկանց, ովքեր ծնվում, մեծանում, ու շարունակում են ապրել իրենց երկրում` հարազատների ու ընկերների հետ մեկտեղ...
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
..Էն վերջին բաժակն աչքիս ավելորդ էր, ախպեր..
Հ.Գ. ՈՒր կորաք, ախր ուր աշխարհով մեկ ցրիվ եկաք տղեեերք...
Էջանիշներ