User Tag List

Էջ 13 13-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213
Ցույց են տրվում 181 համարից մինչև 192 համարի արդյունքները՝ ընդհանուր 192 հատից

Թեմա: Պապիչուլլօ

  1. #181
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,251
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Պապ, բա դու քանի՞ տարեկան էիր, երբ գույները եկան:
    - Ինչե՞րը..
    - Գույները
    - Էդ ո՞նց
    - Դե քո փոքր ժամանակվա նկարները նայում էի՝ գույներ չկային...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.02.2021), Sambitbaba (05.02.2021), Tiger29 (04.02.2021), Varzor (08.02.2021), Աթեիստ (05.02.2021), Արէա (04.02.2021), Բարեկամ (12.02.2021), մարդ եղած վախտ (04.02.2021), Նաիրուհի (05.02.2021), Ներսես_AM (12.02.2021), Ուլուանա (12.02.2021)

  3. #182
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,251
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեքենա վարելիս մեկ-մեկ շատ եմ ներվայնանում ուրիշի կատարած խախտումներից և/կամ անիմաստ գործողություններից:
    Լինում ա նաև, որ թունդ հայհոյում եմ:

    Էսօր կինս հետաքրքիր նկատողություն արեց..
    Ասեց.
    Ջղայնությանդ ու նեգատիվի ուժեղ ալիքը, որն ուղղում ես դեպի էդ մարդը, հիմնականում իրան տեղ չի էլ հասնում:
    Կամ էլ կարող ա դրա չնչին մասն իրան հասնի:
    Բայց էդ սաղ ջղայնությունն ու նեգատիվը՝ մինչև իրա կողմ ուղղելը, առաջին հերթին, հենց քո մեջ ա լցվում ու քեզ վնասում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (12.02.2021), Cassiopeia (12.02.2021), Fragile (12.02.2021), John (25.02.2021), Sambitbaba (12.02.2021), Varzor (25.02.2021), Աթեիստ (12.02.2021), Արէա (12.02.2021), Նաիրուհի (12.02.2021), Ուլուանա (12.02.2021)

  5. #183
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,251
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    - Պապ, գիտե՞ս, մեր դպրոց երկու նոր երեխեք են բերել: Ասեցին՝ Բուլղարիայից են եկել: Էսօր Կարոյի հետ դուրսը կանգնած էինք, իրանք եկան հարցրեցին «դուք հայ ե՞ք», ասեցինք «հա», սենց՝ բէէէ անելով լեզու հանեցին ու փախան:
    - Հետո՞
    - Հետո ազատ ժամ էր ու պիտի կավիճներով դպրոցի բակում ինչ ուզեինք նկարեինք: Ես Հայաստանի դրոշն էի նկարել ու տակը մեծ գրել էի «Արմենիա»: Իրանք եկան, խնդացին ու մեկը թքեց դրոշի վրա:
    - Բա դո՞ւ ինչ արեցիր:
    - Էդ թքողին խփեցի՝ ընկավ, մյուսը փախավ: Հետո գնացի տեսա իրանք էլ գրել են «թուրքիա», ես էլ իրանց գրածի վրա թքեցի ու ոտերս քսեցի վրեն:
    - Խփելը լավ ես արել, բայց էդ թքելը մի քիչ ավելորդ էր: Մյուս անգամ աշխատի չիջնել իրանց մակարդակի:
    - Պապ, բայց ինչի՞ իրանք մեզ չեն սիրում:
    - Որովհետև մենք իրանցից ավելի ուժեղ ենք ու խելացի:
    - Բա ո՞նց իրանք մեզ հաղթեցին:
    - Որովհետև իրանց զենքերն են ավելի լավը ու մենք իրանցից քիչ ենք:

    Գնաց, երկար մտածեց, հետո եկավ, թե.
    - Ես էլ չեմ ուզում հունա-լատինական գնալ..
    (էս ամիս գրանցվելու վերջնաժամկետն ա, թե որ թեքումով պիտի ամառվանից հետո շարունակեն ու հունա-լատինականն ամենաէլիտար ու մեծ դռներ բացող ուղղությունն ա)
    - Այ տղա, քեզ ի՞նչ եղավ: Մենք դրա մասին արդեն երկար խոսել էինք, չէ՞:
    - Սայտում նայեցի՝ գրած էր, որ ինժեներ դառնալու համար մաթեմատիկականն ա պետք ընտրել: Իսկ ես ուզում եմ ինժեներ դառնալ, ամենաուժեղ զենքերը սարքել Հայաստանի համար, որ մենք էլ հաղթենք...
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 06.03.2021, 03:41:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (06.03.2021), Cassiopeia (06.03.2021), Freeman (06.03.2021), John (06.03.2021), Sambitbaba (07.03.2021), Tiger29 (06.03.2021), Varzor (09.03.2021), Աթեիստ (06.03.2021), Բարեկամ (08.03.2021), Դեղին մուկիկ (10.03.2021), Ներսես_AM (06.03.2021), Ուլուանա (06.03.2021)

  7. #184
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,251
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒզեցա գրեմ,
    ստեղ կիսվեմ,
    որ մնա..

    Վաղը գործի չեմ:
    Գիշերն իմն էր`
    Իմն ու շշինը..

    Մեկ էլ` քիչ առաջ զանգ ստացա..
    Հեռավոր անցյալից մի զանգ..
    Մի քիչ էլ անարդարացիորեն մոռացված մի հին ու մանկական ընկերոջից մի զանգ.
    - Տղա եմ ունեցել, մեռնեմ քեզ: Հորս անունն եմ դրել: Պատերազմի վախտ հույս էլ չունեի, թե կենդանի կմնամ ու կապրեմ էս օրը..
    Սպասում եմ.. Սպասում ենք.. Գաս ու նշենք.. Նշենք ու հիշենք սաղ անցած-գնացածը..

    Կանգնիր քարավանս.
    Ինձի կթվա,
    Թե Հայրենիքես ինձ մարդ կկանչե...

    Մերսի ախպերս,
    Մերսի, որ հիշել ես,
    Մերսի, որ ինձ գտել ես,
    ՈՒ Մերսի, որ ուրախությունովդ ինձ հետ էլ ես որոշել կիսվել..

    Դու..
    Դուք..
    Անցյալս..
    Հայրենիքս ու Քաղաքս..
    Ինձ` ինձ պահող էդ ամուր ու անխախտ թելերս...

    Գալու եմ անպայման..
    Վերադառնալու եմ, որ ինքս ինձ գտնեմ ու մնամ...





    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 15.03.2021, 01:45:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (22.03.2021), Cassiopeia (15.03.2021), John (20.03.2021), Sambitbaba (15.03.2021), Tiger29 (15.03.2021), Varzor (20.03.2021), Բարեկամ (15.03.2021), Ուլուանա (17.03.2021)

  9. #185
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,251
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց էս հիվանդանոցի հետ ինտենսիվ կապի մեջ չլինելով (քանի ամիս ա՝ շաբաթը մեկ ստուգելու փուլ ա)՝ մի քիչ հետ էի վարժվել իրենց գործելաոճին..

    Երբ հեռախոսով ասեցին, որ բժիշկը մեզ 13:00-ին սպասում ա, մտածեցի՝ միանգամից արյուն կվերցնեն ու, մինչ դրա պատասխանը գալը, բժիշկը կզննի:
    Դե՝ սովորաբար արյան պատասխանը 1ժ-ում ա գալիս, բայց, հաշվի առնելով, որ վիքենդ ա, թող քարը տրաքի 1.5ժ տևեր..

    Իսկ ի՞նչ եղավ իրականում.
    Բժիշկը 13:45-ի կողմերը ընդունեց ու էդ վախտ դեռ արյուն չէին էլ վերցրել..
    Ասեց, որ կգան արյուն վերցնելու ու երևի կարիք կլինի մի հատ էլ էխո անել..

    15:05 վերջապես եկան արյուն վերցնելու..
    Մտածում էի, թե գոնե հիմա՝ մինչև 1-1.5ժ-ում պատասխանը գա, էխոն էլ կարվի:
    Բայց ասեցին՝ բժիշկն ասում ա, եթե արյան պատասխանը լավը լինի, էլ էխոյի կարիք կարող ա չլինի..

    16:45 կանչ տվեցի, թե ախպեր էդ արյան պատասխանը չեկա՞վ, էն որ 1ժ-ում պիտի գար..
    Թե բա՝ վայ.. հեսա գնամ նայեմ..

    17:10 եկավ, թե՝ արյան պատասխանն եկել ա, լավ ա, բայց բժիշկն ասում ա՝ քելեք ֆսյո ժը մի հատ էլ էխո անենք...
    էխոյին արդեն զանգել ենք ու հանդիպում ռեզերվ արել..
    1-1.5ժ-վա մեջ երևի կգան...


    Էն որ բեսամբ կատաղած մի լավ մունաթ ես գալիս վրեքը, բայց հասկանում ես, որ մեկա ստիպված ես էդ էլ սպասել, քանի դեռ հարցդ չի լուծվել...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (22.03.2021), John (21.03.2021), Sambitbaba (22.03.2021), Varzor (22.03.2021), Աթեիստ (22.03.2021), Ուլուանա (21.03.2021)

  11. #186
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,251
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ո՞նց ա էսօր մամաների օրը: Բա էդ էն օրը չէ՞ր:
    - Դե, էն օրն ընդհանուր կանանց օրն էր, էսօր՝ կոնկրետ մամաների ու գեղեցկության:
    - Ախր չեմ հասկանում.. մամաներն 2 օր ունեն.. բա խի՞ գոնե 1 օր «երկրորդ երեխեքը» չունեն...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (07.04.2021), John (11.04.2021), Sambitbaba (08.04.2021), Tiger29 (09.04.2021)

  13. #187
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,251
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի 3 օր առաջ բավական ուրախացանք:
    Մեր պատշգամբում աղավնիներ էին որոշել բուն դնել:
    Մեծ պահարան ունենք էնտեղ՝ հենց դրա գլխին:

    Հայերիս մոտ աղավնին ազնվության, խաղաղության ու անարատության նշան է:
    Լուրը բարի էր:

    Երեխեն մի պահ դուրս եկավ շիշը զամբյուղ գցելու՝ թռչունն ընկնավորած թռավ գնաց:
    Շատ էր ազդվել, լացում էր:
    Ամբողջ օրը սպասում էր վերադարձին ու երեկոյան աշխարհով մեկ եղավ, երբ հետ եկավ:

    Դրանից հետո աշխատում էինք շատ չաղմկել:
    Որոշեցինք մեկումեջ դուրս գալ, իր ուշադրությունը գրավել, ու հետո նորից ներս գնալ:
    Որ ընտելանա ու հասկանա, թե միտք չունենք իրեն վնասելու:
    Նույն երեկոյան արդեն վարժվել էր ու էլ չէր փախնում:
    Անգամ իրեն մատուցած ընդեղենից չփորձեց գոնե ձևի համար հրաժարվել:

    Հետաքրքիր էր իրենց հետևելը..
    Էգը համարյա ամբողջ օրը նստած էր նոր գործվող բույնի մեջ, իսկ արուն՝ ջանասիրաբար կտուցով ճյուղեր էր բերում, բույնի մեկ էս, մեկ էն մասում տեղավորում, նորոգում:
    Ինչ հրաշալի ա էլի ստեղծված բնությունը:
    Ինչ հանճարեղ ա կառուցված բնազդների համակարգը:
    Էս թռչունին ո՞վ ա սովորեցրել իր էգի մասին հոգ տանել, համատեղ բույն կառուցել ու միշտ հենց էս տեսքով դա անել:

    ՈՒ սենց ուրախ էլ էս մի քանի օրն անցավ՝ մինչև էսօր մտքներովս անցավ մի հատ ստուգել, թե արդյո՞ք էգը չի ագրեսիվանա ձվադրումից հետո:
    Դե մեր պատշգամբն ա, օգտագործում ենք, ապրանք-բան ունենք էնտեղ..
    Ինչի՞ նման կլինի, որ մի օր էլ անկոչ հյուրերը վրաներս հարձակվեն..

    Այ մարդ..
    Էդ ինչքան բացսական ինֆո էր գրված իրենց մասին..
    Ինչ ապշեցուցիչ ա, թե հայերիս համար էդքան դրական ու բարի կերպարն ինչ ահավոր ու բացսական ա ներկայացված ինտերնետի հոլանդալեզու տիրույթում, որտեղ ինքը, ի դեպ, պաշտոնապես վնասատուների դասին ա պատկանում..

    Եթե արդեն ձվերը դրած լինի, պարզվում ա, օրենքով արգելվում ա իրենց բույնին կպնել, իսկ մինչ այդ կամ դրանից հետո՝ լիքը տարբեր կազմակերպություններ կան, որոնք գալիս ու օգնում են իրենց տարածքից քշել՝ հոգալով, որ էլ չվերադառնան:
    Ընդ որում՝ բավական թանկ հաճույք ա էդ ամենը:
    Սաղ նրանից ա, որ ձվադրման պահից սկսած՝ մինչև դրանք բացվեն ու ձագերը թռչել սովորեն, առնվազն 2 ամիս ա անցնում:
    ՈՒ էդ ամբողջ ընթացքում իրենք դուրս ու ներս են անում, աղմուկ անում, ամբողջ տարածքում ծռտմռտում ու դա էլ քիչ չի՝ ահագին բակտերիաներ են հավաքվում իրենց բնի ու ծեռտերի շուրջ՝ հազար տեսակ խավարասերներ, որդեր, միջատներ, ոջիլներ, առնետներ ու մինչև անգամ՝ չղջիկներ..

    Չէ դե, եղբայր, խաղաղությունը խաղաղություն, անարատությունն էլ՝ անարատություն, բայց էս ամբողջ կոմպանիային մենք հաստատ պատրաստ չէինք ընդունել մեր տան շեմքին..

    ..Ճիշտ ա՝ ամենածանրը երեխեքը տարան, բայց մեզ համար էլ էր էմոցիոնալ ծանր՝ իրենցից բաժանվելը..

    Լիքը մեծ ու փոքր պարագաներով պատեցինք պահարանի վերևը, իրենք էլ զարմացած ու երևի մի քիչ էլ նեղացած շրջում են տարածքում ու մի տեղ կանգնում, չհասկանալով պահարանին նայում...

    *
    Իրար գուրգուրելիս ու արուն՝ ճյուղ բերելիս.



    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.04.2021), Sambitbaba (30.04.2021), Varzor (12.04.2021), Աթեիստ (12.04.2021), Նաիրուհի (12.04.2021), Ուլուանա (13.04.2021)

  15. #188
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,251
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը, ես էլ հղի....... ըըը..... կովիդ չեմ..

    Պարզվում ա էդ շնելտեստը հենց սենց տեսք ունի ))

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.04.2021), Աթեիստ (14.04.2021)

  17. #189
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,251
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա բելգիացիների 50-ամյակը նշելու սովորույթ/ավանդույթը:
    Այն լիքը առանձնահատկություններ ունի, որոնց ամենակարևոր բաղադրիչներից է «Աբրահամ-տիկնիկ»-ի պատրաստումն ու դրա ցուցադրումը:

    50-ամյակի տիկնիկի անվանումը բխում է «Նա Աբրահամին է տեսել» արտահայտությունից, որով հասցեագրում են հոբելյարին:

    Իսկ ինքը արտահայտությունը, ասում են, հետևում է Աստվածաշնչից.

    Հովհաննես 8:57

    8 Քրիստոսը չէ դատապարտում շնութեան մէջ բռնուած կնոջը։ Իր վարդապետութիւնը արդարացնելով՝ Աբրահամովը պարծեցող Հրէաներին պատասխան է տալիս և նորանց կատաղութիւնիցը ետ քաշվում։

    57 Հրէաները նորան ասեցին. Դու դեռ յիսուն տարեկան չես, եւ Աբրահամի՞ն տեսար։

    Ի դեպ՝ մինչև նախորդ դարի 50-ականները կին հոբելյարների համար էլ էին Աբրահամ-տիկնիկ պատրաստում:
    ՈՒ էդ ժամանակներից ի վեր հետզհետե սկսեցին կանանց դեպքում Սարահ-տիկնիկի անցնել:


    *
    Էսօր հանդիպածս Աբրահամ տիկնիկն՝ իր գրություններով.



    —> Գլխավերևի ցուցանակը ռուսերեն է «հանճարեղ» հնչում՝
    ..старый козел..
    Իսկ կողքի ցուցանակները հայտարարում են.
    - Խուճապ, խուճապ, մեր Յորիսը դառնում է անտիկ
    - Յորիսը 50տ է, ատամների պրոթեզն ու վիագրան արդեն պատրաստ դրած են
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.04.2021), Sambitbaba (30.04.2021), Varzor (15.04.2021), մարդ եղած վախտ (14.04.2021), Նաիրուհի (15.04.2021)

  19. #190
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,251
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Վերջերս պուճուրներիս հետ ամեն աշխատանքային օր նույն դիալոգն ենք ունենում..

    Հենց գարաժի դռան ձայնը լսում են՝ 2 քույր դռան շեմին պատրաստ կանգնած ինձ են սպասում:
    Տեսնելուն պես ուրախանում են, փաթաթվում ու համբուրում:
    Հետո՝ միանգամից նույն հարցերի շարանը.
    - Բա դու ո՞ւր էիր գնացել
    - Գործի
    - Խի՞
    - Որ փող աշխատեմ
    - Բա լոլի (չուպա-չուպս) բերել ե՞ս
    - Չէ, բալես, մեր գործի տեղը լոլի չկա: Հետո խանութից կառնենք..

    Վերջին նախադասությունը լսելուն պես՝ փախնում են, գնում:
    Մյուս օրը՝ նորից նույն սցենարով..

    Վերջը՝ մի մեծ տոպրակ լոլի առա, պահեցի գարաժում, որ միառժամանակ ամեն օր բաժանելու բան ունենամ:

    Ինձնից գոհ-գոհ եկա՝ տեսնեմ իրար ձեռք բռնած ուրախ-զվարթ կանգնած սպասում են.
    - Բա դու ո՞ւր էիր գնացել
    - Գործի
    - Խի՞
    - Որ փող աշխատեմ
    - Բա լոլի բերել ե՞ս
    - ՀԱ՜, ԲԵՐԵ՛Լ ԵՄ, - հաղթանակած հանդիսավորությամբ մարդա մի հատ տվեցի..
    - Ըըը.. դու խանութ էի՞ր գնացել..
    - Չէ, գործի..
    - Բա ո՞նց ես լոլի բերել, ձեր գործի տեղը չկա.........
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 30.04.2021, 01:04:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.04.2021), John (30.04.2021), One_Way_Ticket (30.04.2021), Sambitbaba (30.04.2021), Varzor (07.05.2021), Աթեիստ (04.05.2021), Նաիրուհի (30.04.2021), Ուլուանա (18.05.2021)

  21. #191
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,251
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Չափանիշները, որոնց շուրջ մարդիկ միավորվում և/կամ տարանջատվում են, իրականում շատ հետաքրքիր, բայց փոփոխական մեծություններ են:

    Ինչո՞ւ կամ ինչպե՞ս ենք մենք որևէ այլ մարդու հետ (հաճախ՝ լրիվ անծանոթ) մեզ նույնականացնում կամ առանձնացնում:

    Օրինակ՝ նույնականացման և/կամ տարանջատման ամենատարածված չափանիշը՝ ազգային պատկանելությամբ կամ ծննդավայրով պայմանավորվածն է:
    Բայց ամեն ինչ էդքան էլ հեշտ ու պարզ չի, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից..

    Ասենք իմ անձնական օրինակով.
    հայաստանցու համեմատ ես երևանցի եմ, բայց երևանցու համար էլ՝ Կենտրոնից..
    վրացու համեմատ հայ եմ, բայց հայի համար՝ Հայաստանից..
    եվրոպացու համեմատ Սովետից եմ, բայց ռուսի համար՝ «կովկասյան ազգության դեմք»..
    բրազիլացու համեմատ՝ Եվրասիայից եմ, բայց Եվրասիայի ներսում՝ Միջին-Արևելքից..
    ու տենց շարունակ՝ մինչև Ծիր Կաթին ու դալշը..

    Պատահական մեկ այլ մարդու հետ մեզ միավորող կամ բաժանող լիքը ընդհանրություններ և տարբերություններ կարելի է մեջտեղ բերել՝ կախված պահի պատեհությունից, հանգամանքներից, տրամադրությունից և այլն:
    Թե ինչո՞ւ ա մարդու բանականությունը հենց էդպես կառուցված՝ հետաքրքիր վերլուծելու առարկա է:


    Բայց էս սաղ որպես նախաբան ))

    Իրականում՝ ուզում էի ասել, որ վերջին տարում ինքս ինձ հայտնաբերեցի բոլորովին անսպասելի մի նոր երևակայական խմբում..

    Հոգնելով գորշ գույներից՝ էս անգամ որոշել էի մի «ուրախ գույնի» մեքենա ընտրել:
    ՈՒ ընտրությունս կանգ էր առել վառ արտահայտված նարնջագույնի վրա:

    Հետո պիտի պարզվեր, որ էս ամբողջ ռեգիոնում հենց էդ մոդելի ու էդ գույնի ընդամենը մի քանի մեքենա կա..
    Արդեն չեմ հիշում, թե ինչպես սկսվեց, բայց հիմա՝ գուցե մի քանի ամիսը մեկ ճանապարհին իրար հանդիպելիս՝ պարտադիր իրար նշան ենք անում, ողջունում ու ժպտում՝ հենց էդ պահին մի փոքրիկ ընդհանրություն զգալով մեկի հետ՝ ում հաստատ չեմ էլ ճանաչի, եթե մի օր պատահական փողոցում առանց մեքենայի հանդիպեմ...
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 18.05.2021, 20:28:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.05.2021), Cassiopeia (18.05.2021), John (23.05.2021), Sambitbaba (19.05.2021), Tiger29 (18.05.2021), Varzor (18.05.2021), Աթեիստ (19.05.2021), Արէա (19.05.2021), Բարեկամ (19.05.2021), մարդ եղած վախտ (18.05.2021), Նաիրուհի (23.05.2021), Ուլուանա (18.05.2021)

  23. #192
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,251
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դալանի տակով անցնելուց` տեսա ժամագործի կրպակը:
    Աստված իմ...
    Էս կրպակը դեռ կա՞..
    Քանի-քանի անգամ եմ, երեխա ժամանակ, էստեղ ժամացույց բերել սարքելու..
    ՈՒ քանի անգամ եմ սրան կպած մառոժնու կրպակից լցնովի պաղպաղակ գնել..
    Ամեն ինչ փոխվել ա շրջակայքում..
    Նու` համարյա ամեն ինչ..
    Երևի մի 90%..
    Իսկ էս ժամագործի կրպակը դեռ կա..
    ՈՒմ մտքով կանցներ...

    Քարացած կանգնած եմ..
    Որքան շատ հիշողություններ արթնացրեց էս հազիվ նշմարելի փոքրիկ խուցը..
    Քաղցր ու վաղուց մոռացված հիշողություններ...
    Իսկ ժամագործը..
    Սպասի-սպասի..
    Անունն ինչ է՞ր..
    Սևա՞կ..
    Հա-հա` Սևակ..
    ՈՒստա Սևակ..
    Ա, էն ինչ մարդ էր..
    Էս հսկա բակի երևի թե բոլոր բնակիչներին գիտեր..

    Ո՞Ւր ես հիմա, ուստա Սևակ..
    Տեսնես ո՞վ ա տեղդ զբաղեցրել..

    Ներս եմ մտնում..
    Ինձ թվում ա, թե էս փոքր խցում ժամանակը կանգ ա առել..
    Էս նույն հոտը.. պատվանդանից կախած հնամենի ժամացույցների խուրցը.. հենց դռան առջև դրված պուճուր տաբուրետկան..
    Ժամագործն էլ` իր տեղում..
    Համարյա բացականչում եմ.
    - ՈՒստա Սևա՞կ...
    - Ես եմ, ես, ասա ինչով օգտակար լինեմ, եղբայր ջան..
    ՈՒստա Սևակ.. Հարազատ.. Մի՞թե իրոք դու ես..
    Սպիտակած.. Ծերացած.. Բայց տակավին աշխույժ ու պրպտուն աչքերով...

    Նայում եմ դեմքին ու աչքերիս չեմ հավատում...
    - Ժամացույցիս էլեմենտները կփոխե՞ս..
    - Հա, բա ինչ կանեմ: Դրսից ե՞ս եկել..
    - Եկել եմ.. դրսից եմ եկել.. բայց էստեղից եմ.. վաղուց, շատ վաղուց էստեղից եմ եղել...
    - ..Մոնթեն դուրդ եկա՞վ..
    Հա, վայ, էս պատի Մոնթեյի պաստառն անծանոթ ա, ոնց-որ..
    Պատմում ա..
    Ասում են, թե շատը տաքսիստներն ու վարսավիրներն են ինչից ասես պատմում..
    Մեր ՈՒստա Սևակի մասին, անարդարացիորեն, ոչինչ չեն ասում..
    Բայց ՈՒստա Սևակը շատ բան ունի պատմելու..
    ՈՒ անվերջ պատմում ա..
    Մեկումեջ ճշտելով, թե հաստատ էն ա սարքում` ինչ ուզում էիր..

    - Էս կրպակը, որ տեսնում ես, փակեցի ու վազեցի առաջնագիծ: Բա հո երեխեքին մենակ չէ՞ի թողնելու: Երկու անգամ էլ մասնակցել եմ: Մենակ էս վերջինին չկարեցա: Էս անտեր ծունկս չթողեց: Բայց գիտես չէ՞ էս հայաթից քանի հոգի գնաց: Ես անձամբ սաղին ճամփու եմ դրել..
    - ՈՒստա ջան, բա դու էս հայաթում շա՞տ մարդ գիտես:
    - Սաղին գիտեմ, իմ թանկագին եղբայր, ասա, ո՞վ ա քեզ պետք:
    - Կարող ա՞ Կարոյի ու Շուրայի թոռանը հիշես: Բայց իրանք արդեն չկան:
    - Կարո.. Կարո.. Շուրա.. Հաաա` Պրոֆեսոր Կարո՞ն..
    - Հաա, հա..
    - Հա, բայց նրանց թոռը վաղուց ա գնացել Շեվյցարիա..
    ..խոսքն ընդհատելով` շուռ եկավ դեպի ինձ ու ոտքից գլուխ չափեց..
    ..մենակ չասես, թե ճանաչեցիր, ՈՒստա Սևակ..
    ..զգում եմ, որ աչքերս սկսում են լցվել` 18 տարի ա անցել..
    ..նորից գլուխը կախում ա գործի վրա..
    - Ողորմի իրանց.. Նրանց թոռը հիմա քո տարիքին կլիներ... Տես ժամացույցդ ո՞նց ա եղել..

    Ասեց, որ 400 Դրամ արժի ու միանգամից շեղվեց կրպակ նոր ներս մտած մյուս հաճախորդի վրա..
    Ինչքան մոտս էդ պահին կար` թողեցի իրան ու դուրս եկա..

    Աստված տա, որ հաջորդ գալուցս էլ քեզ սենց աշխույժ ու ժիր տեսնեմ, ՈՒստա Սևակ:
    ՈՒ, Աստված տա, որ չմոռանաս պապուս ու տատուս.. ինձ էլ չմոռանաս..
    էն քիչ մնացած, բայց հաստատաուն թելերից ես` ինձ անցյալիս ու էս հրաշալի, էս հիշողությունների քաղաքին կապող...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (23.11.2021), Sambitbaba (23.11.2021), Tiger29 (23.11.2021), Աթեիստ (22.11.2021), Ուլուանա (26.11.2021)

Էջ 13 13-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •