User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 161 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պապիչուլլօ

  1. #151
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամոթ չի,
    Խոստովանում եմ..
    Էս երգի տակ, առաջին անգամ, աչքս արցունք ա քամել 2003-ին..
    Գիշերվա կեսին` Ցյուրիխի Տեխնիկական Համալսարանի ուսանողական սրահում նստած...




    Էսքան տարվա մեջ, համարյա ամեն գիշեր, այցելել եմ ծննդավայրս...

    ..սաղ հեչ` բայց ինչքան ԶԳՈՒՅՇ ա երգում..




    Ինչքան անգամ եմ Երանի տվել մարդկանց, ովքեր ծնվում, մեծանում, ու շարունակում են ապրել իրենց երկրում` հարազատների ու ընկերների հետ մեկտեղ...




    Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
    Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
    Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

    Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
    Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
    Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
    Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

    Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
    Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
    Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։

    Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
    Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
    Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
    Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։




    ..Էն վերջին բաժակն աչքիս ավելորդ էր, ախպեր..




    Հ.Գ. ՈՒր կորաք, ախր ուր աշխարհով մեկ ցրիվ եկաք տղեեերք...

    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  2. #152
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև հիմա եղածներից՝ ինքն իրոք որակապես տարբերվում ա որպես ատամնաբույժ:
    Հա ինչ անենք՝ թե ազգանունն «աթոռ» չի..

    Սրա նախորդն էլ «ձուկ» էր:
    Բայց էդ ձկան աչքը հա՛մ փինաչի էր, հա՛մ էլ՝ ոնց-որ կյանքի նպատակը լիներ հասցնել մշտապես միացված ռադիոյի հաղորդավարից րոպեում ավելի շատ բառ արտասանել..

    Աթոռը լրիվ Ձկան հակապատկերն ա:
    Հա՛մ գործն ավելի արագ ա անում (ես կասեի՝ մեկ-մեկ էլ անհարկի արագ), համ էլ՝ մինչև չբզաս չի խոսա..
    Բայց հենց բզացիր՝ ինչ գիտի կասի:
    Հետն էլ՝ նենց ջիգյարով կասի..
    Տեղը տեղին
    Ամեն ինչն իր անուններով կոչելով բան..
    Ընդ որում՝ լատիներեն տերմին-անուններով:
    Նենց, որ յանի բան հասկանաս, բայց իտոգում մեծ մասը չհասկանաս..

    Հետո՝ Աթոռի մոտ համարյա միշտ դասական երաժշտություն ա միացրած:
    Շատերն են ասում, որ դասականը մարդու նյարդերը հանգստացնում ա:
    Աթոռը, փաստորեն, մի կրակոցով երկու նապաստակի գլուխ ա ուտում:
    Հա՛մ իր դասականը ցավազրկողի հետ փայ ա մտած, համ էլ՝ օգնում ա մարդուն խաղաղվել փոթորկից առաջ..
    Փոթորկի, որ, շնորհիվ Աթոռի ռեակտիվ աշխատաոճի, իրեն երկար սպասացնել չի տալիս ու նետվում է գիրկդ՝ թանգաբազար չեկի տեսքով:

    Էս վերջին ամիսներին Աթոռը սաղիս ատամնաշարերի վրայով անցավ՝ հանուն, ընդհանուր առմամբ, €2000-ի:

    Էսօր նախավերջին հանդիպումն էր:
    Երեխու ատամը պիտի քաշեր.

    - Վա՛յ, - մի քիչ տխուր ձայնեց Աթոռը - ատամն արդեն ինքն իրեն ընկել է..
    - Վա՜յ, - ահագին ուրախ բացականչեց երեխեն - էս ի՜նչ լավ պրծա...
    Վա՛յ, մտքումս քմծիծաղ տվի ես՝ Աթոռի €90-անոց մուրազը փորում մնաց.....

    Բայց Աթոռը միս իրեն միհավաքեց.
    - Դե լավ, քանի որ ոչ մի բան չեմ արել, կոնտրոլի համար էլ գումար չեմ վերցնի: ՈՒղղակի՝ այցի համար կինդերտարիֆով Ընդամենը €24:


    Ախր՝ ոնց գցում բռնում ես, միշտ «ոչ մի բան չանողները» շատ ավելի բարձր են վարձատրվում, քան սաղ օրը ո*ահան լինողները...

    Խելքի աշեցեք )))
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  3. #153
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Պաթոսով տարված պոետը կասեր՝
    Հիրավի անցողիկ ենք բոլորս էս անցողիկ աշխարհքեն:
    Բայց ոչ բոլորս կկորչենք անհետ,
    այլ կշարունակենք ապրել նրանց հուշերում, ով կհիշե մեզ ու մեր գործերը...

    Էն տատին էլ մահացավ..
    Բայց ես նրան միշտ կհիշեմ:
    Կհիշեմ մի պարզ պատճառով, որ նա մեզ մի էնպիսի յուրահատուկ նվեր ա արել, որ դրանից դեռ երբեք չէինք ստացել ու կասկածում եմ, թե երբևէ ինչ-որ մեկի մտքով էլ կանցնի նման բան անել...

    Տոչնի չգիտեմ էլ, թե կնոջս պապու թե տատու կողմից ինչ բարեկամ էր գալիս, բայց իրան էլ էին հրավիրել մեր հարսանիքին:
    Էդ օրն իրան առաջին ու վերջին անգամ եմ տեսել:
    Անունն էլ չիդեմ, ոչ էլ կինս ա հիշում:

    Բայց ինքը չէր ալարել ու մեզ համար ընտրել բերել էր արհեստական ծաղիկների թող որ պուճուր, բայց իրոք անմոռանալի մի բուկետ, գինն էլ՝ վրան կպցրած:
    Հետն էլ մի փոքրիկ ու անսպասելի տուփ՝ մեջն անհայտ օծանելիքների 7 պռոբնիկներով ու 3 հատ ծծովի կոնֆետով:


    Ասենք ողորմի այս սյուռ տատիին...
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 27.08.2019, 11:32:
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (28.08.2019), Նաիրուհի (31.08.2019)

  5. #154
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր հասկացա, թե ինչի էր երեկ էդքան վազվզում, կոմպն ուսումնասիրում...

    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (09.09.2019), Աթեիստ (19.09.2019)

  7. #155
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիլիպը նենց ջիգյարով մարդ ա:
    ՈՒ միշտ ջիգյարով ա պատմում իր պատմությունները:
    ՈՒ, եթե անգամ 10 հոգի էլ ծխարանում նստած լինեն, ու կողքս ազատ տեղ չլինի, Ֆիլիպը՝ հեռու նստելով, միշտ ինձ ա նայում իր ջիգյարով պատմությունները ոգևորված լուսաբանելուց:
    Երևի նրանից ա, որ, իր խոսելու ընթացքում, հիմնականում իր հարուստ ու հետաքրքիր միմիկային եմ հետևում՝ ծիծաղաշարժ ժեստիկուլյացիայով ուղեկցվող:

    Միակ խնդիրը նրանում ա, որ Ֆիլիպը Կոկսայդից ա, որը Վեստ-Ֆլանդրիայի ամենածայրում ա գտնվում:

    Սկզբից ջանասիրաբար փորձում էի Ֆիլիպին բացատրել, որ ես դեռ Օստ-Ֆլանդրիայի բոլոր բարբառները չեմ սկսել իրարից զանազանել, ուր մնաց թե Վեստինը..
    Այսինքն՝ եթե ուզում ա, որ իրեն նորմալ հասկանամ՝ ստեղից-էնտեղից պատահական բառ բռնացնելով իր ասելիքը մոտավոր պատկերացնելու փոխարեն, ուրեմն պիտի գրական մաքուր լեզվով փորձի շարադրել իր ջիգյարով արկածները:
    Բայց հետո հասկացա, որ բոլոր փորձերս ապարդյուն են ու Ֆիլիպը նույն եռանդով շարունակում ա պատմել ու քահ-քահ ծիծաղել՝ ինքն իրենից գոհ..

    ՈՒրախ ու ջիգյարով մարդ ա Ֆիլիպը, ով հավանաբար շատ հետաքրքիր բաներ ա ինձ պատմում...
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.10.2019), John (16.10.2019), Աթեիստ (16.10.2019), Տրիբուն (16.10.2019)

  9. #156
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ դեմդիմաց 12-րդ մասնաշենքն ա, որի 9-րդ հարկի մեջտեղներում գտնվող մի պատուհանում կեսօրին ինչ-որ սիլուետ էր ձեռքերը գլխավերևում թափահարում:
    Ինձ թվաց, թե սիլուետը կնոջ էր պատկանում:
    Լավ չէր հասկացվում՝ նման եղանակով ինքն իր էմոցիաներից է ազատվո՞ւմ, թե՞ մեկ ուրիշի հետ է խոսում, ով չկա պատուհանում:

    2-րդ օրն է, ինչ էս հիվանդանոցում ենք անցկացնում:
    Ընդհանուր մթնոլորտը չափից ավել է հագեցած ծանրությամբ:
    Չնայած, որ բուժաշխատակազմն ամեն ինչ է անում՝ թեթև ու անհոգ միջավայր ստեղծելու համար:
    Ասենք օրինակ երեկ արքայադստեր հագուստով մեկն էր եկել՝ խաղալիքներ նվիրելու, իսկ էսօրվանը՝ 2 ծաղրածու էին..
    Այս կերպ էլ են փորձում մարդիկ գոնե մի թեթև ժպիտ բերել երեխաների օնկոլոգիայի բաժանմունք...

    Արդեն կեսգիշերն անց է, բայց դիմացի 12-րդ մասնաշենքի 9-րդ հարկի մեջտեղներում գտնվող սիլուետը դեռ պատուհանի առջև է:
    Կուչ է եկած..
    Լավ չի հասկացվում՝ քնա՞ծ է, թե՞ լաց է լինում...
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (06.11.2019), Varzor (25.10.2019), Աթեիստ (25.10.2019), Ծլնգ (06.11.2019)

  11. #157
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, ում հետ որ պայմանավորվել էինք հանդիպել, ստիպված եմ տեղեկացնել, որ գալներս քանսըլ ենք անում..
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  12. #158
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիչուլլօ

    Օր 14

    Նախաճաշի բաղադրությունը.
    2 շերտ հաց, 1 տուփ կարագ, 1 տուփ ջեմ, 1.5 շերտ պանիր, 1 յոգուրտ ու 1 տարա կաթ

    Ամեն օր նույն մեկանգամյա մենյուն ա:
    Միայն յոգուրտի համն ա փոխվում ու մեկ-մեկ կաթի փոխարեն՝ հյութ:

    Բլին...
    Էսօր պատահական բուժքույրից իմացա, որ սրա համար վրես օրական €12 են հաշվում..
    Ես էլ միամտաբար կարծում էի, թե դա պալատի ծախսի մեջ է մտնում:

    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (06.11.2019), Freeman (06.11.2019), Varzor (06.11.2019), Աթեիստ (07.11.2019)

  14. #159
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ այլընտրանքային զգացումներով տոգորվեցի՝ զգալով, որ էն երեսնամյա փարթամ աղջիկն ինձ ի նկատի ունի՝ միջանցքի ծերից «պապա» գոռալով...

    Էն որ հո սաղի անունները չե՞ն հիշի հաճախ փոփոխվող քույրերը (մարդա ամեն օր ուրիշ հարկում ա հերթափոխում):
    Տենց գալիս են պալատ ու քեզ ստանդարտ «պապա»-ով դիմում:
    Դրան մի կերպ ընտելացել էի..

    Բայց որ սենց հանպատրաստից ու մարդաշատ միջանցքում «պապա» գոռալով դեպի քեզ վազի՝ ինչ-որ թղթեր թափահարելով...
    Անսպասելի էր..

    - Ասա բալես..
    I mean:
    ասա «բալա» ջան )))))

    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.11.2019), Varzor (09.11.2019)

  16. #160
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օր 23.

    Խոսքի մեջ իմացա, որ երկար մնացողներն իրավունք ունեն 2 շաբաթից փարքինգի ձրի տոմս ստանալ:
    Ես փաստորեն էս 9 օրն անկապ ավել եմ մուծել: Օրական էլ՝ €8:


    Հենց սկզբից, սոցիալական բաժանմունքի աշխատողի հետ խոսելիս, ասեց թուղթ կտանք, որ փորձեք ինքնաթիռի տոմսերի գինը հետ ստանալ:
    Հարցրեցի՝ ե՞րբ կտաք, ասեց՝ վաղը կգամ կխոսենք:
    Էդ «վաղը» էնքան ձգձգվեց, որ մի շաբաթից ես սկսեցի բոլոր քույրերին ասել, թե էդ սոցիալի աղջկան եմ ուզում տեսնել, ասեք թող գա..

    Վերջապես 2 շաբաթից էդ թուղթը բերեցին...
    Ասեցի մերսի, գնացին..
    Իրիկունը ծրարը բացեմ տեսնեմ...
    Հա դե բա հո չէ՞ին կարող մի բանը մարդավարի անել...
    ՈՒկրաինական Ավիաուղիներին նամակ են գրել...
    Հոլանդերեն...

    Նորից ամեն օր բոլորից էդ աղջկա տեղը հարցնել ու խաբար ուղարկել, որ գա...
    Եվս 1 շաբաթ...
    Էսօր բարեհաճեց...
    Ասում եմ՝ աղջիկ ջան, դու հասկանում ե՞ս, որ ամեն օրը հաշված ա մինչև չվերթը:
    Խոսքն էլ €1400-ի մասին ա...
    Ասում ա՝ ինձ թվաց կարող ա ուկրաինացիք անգլերեն չհասկանային...
    Էդ էր էլի փաստորեն պատճառը, որը հոլանդերեն էր գրել...

    Տեսնենք, թե անգլերեն տարբերակը երբ տեղ կհասնի..
    Օֆ աման...
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.11.2019), Varzor (14.11.2019), Աթեիստ (15.11.2019)

  18. #161
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օր 28.

    Երեկվանից սաղ խառնված են իրար՝ էսօրվա ստուգիչ հանձնաժողովի գալու կապակցությամբ:
    Բոլոր կիսատ-պռատ թղթերն արագի մեջ լրացնում ու դասավորում են:

    Նենց հետաքրքիր ա էս սաղ պրոցեսը, որին արդեն մի քանի ինստիտուտում ականատես եմ եղել:
    Սովորաբար առոգանտ ու, առաջին հայացքից, խիստ կարգապահ մարդիկ՝ հանկարծ կերպարանափոխվում են ու սկսում են հապճեպորեն, առանց կողքինների վրա ուշադրություն դարձնելու, մարդա իր բացերը կարգի բերել՝ նենց առօրյա, կարծես դա հենց էդպես էլ պիտի լիներ..

    Նորմալի մեջ՝ հո պիտի ողջ թղթաբանությունը կարգին լիներ:
    Բայց երբ պարզվում ա, որ դա էդպես չի ու էդպես չի միանգամից շատերի (համարյա բոլորի) մոտ՝ մարդիկ շատ չեն խոսում դրա մասին բարձրաձայն:
    ՈՒղղակի բոլորն իրար հետ միասին լռելյայն շտապողականությամբ իրենց թղթերն են դասավորում:

    - Հնարավոր է տարբեր պալատներ էլ մտնեն, պարոն, Դուք էլ կարող եք ասել, թե ամեն ինչից գոհ եք:
    - (Յա, իրո՞ք) Կարծում եք արժի՞ միանգամից ստեմ, թե՞ սկզբից մի քիչ ճիշտը պատմեմ, հետո..
    - Ի՞նչ ի նկատի ունեք
    - Դե, օրինակ էն, որ 2 շաբաթ կորտիզոն բերելուց հետո պարզվեց, որ դա կարող է ստամոքսը վրա ազդել ու դրա համար պարտադիր պիտի ուղեկցվի մեկ այլ՝ պաշտպանիչ սիռոպով: Կամ ասենք, որ նախորդ վիքենդին քույրերից մեկը մոռացել էր սիստեմային քիմիա միացնել:
    - Բայց էդ մոռանալու համար Ձեզանից ներողություն խնդրեցի՞ն:
    - Էդ մինչև էն երկուշաբթին էր, երբ պարզվեց, որ բժիշկն էլ էդ օրվա քիմիայից տեղյակ չէր: ՈՒ միայն այն բանից հետո, երբ ցույց տվեցի թերապիայի սխեման, գունատ դուրս եկավ՝ հրահանգելով շտապ միացնել..

    Պատրվակ բռնելով, թե այլ տեղից կանչ ստացավ, արագ դուրս եկավ սենյակից:

    Մի կես ժամ չանցած՝ հետազոտությունների լաբից մեկը եկավ՝ թղթապանակը թևի տակ:
    Պարզվում ա՝ էսքան ժամանակ օրական 4մլ էքստրա արյուն են վերցրել իրենց հետազոտությունների համար՝ առանց դրա համար պարտադիր գրավոր թույլտվություն ունենալու...
    Հիմա էլ սրան ուղարկել են ինձնից էդ գրավոր թույլտվությունը ստանալու... հետին ամսաթվով...
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (21.11.2019), Freeman (19.11.2019), Varzor (19.11.2019), Աթեիստ (19.11.2019), Բարեկամ (20.11.2019)

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •