User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Աշխատանքային դեպրեսիա

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխատանքային դեպրեսիա

    Թեմայի վերնագիրը մի քիչ ուռչացված ա, բայց դե։

    Շուտով կլրանա պաշտոնապես աշխատելուս մի տարին ու չնայած, որ ես սիրում եմ գործս, պարբերաբար մոտս գործից դուրս գալու ցանկություն ա առաջանում։ Հետո, մանավանդ հինգշաբթի օրերին, գնում եմ գործի, շփվում ամենասիրածս էրեխեքի հետ, հասկանում, թե ինչքան շատ եմ սիրում ես իմ գործը ու սկսում դեպրեսվել էն մտքից, որ մի օր էլ ստեղ չեմ աշխատելու։ Տուն եմ գալիս ու ինձ բռնացնում էն մտքի վրա, որ ես տուն եմ էկել, բայց գործս էլ հետս եմ տուն բերել։ Հետո մի քիչ էլ դրանից եմ սկսում դեպրեսվել։ Ախր ուզածս մեծ բան էլ չի․ ուզում եմ ընդամենը նենց, ոնց աշխատավայրում եմ մոռանում անձնական խնդիրներս ու մենակ գործ անում, աշխատանքից հետո էլ անջատեմ ուղեղս ու հանգիստ ապրեմ։
    Ինձ թվում ա շատերն են նման խնդրի առնչվել։ Կիսվեք ձեր փորձով։ Ինչպե՞ս գործը թողնել գործի տեղը ու առանձնացնել գործնականը անձնականից էն դեպքում, երբ անձնականը գործնականից առանձնացնել ստացվում է։ Ո՞նց չթողնել աշխատանքին գրավել մնացած, իրեն չպատկանող տեղերը քո կյանում։ Թե՞ կարող ա պետք չի ոչ մի բան անել, ինչ լինում ա թող լինի։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (19.11.2017), Lion (20.11.2017), Mr. Annoying (19.11.2017), Progart (20.11.2017), Smokie (20.11.2017), մարիօ (22.11.2017), Նաիրուհի (22.11.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա ես բացել
    Իրականում դա ահագին բարդ բան ա։ Ես մի էսպիսի ստրատեգիա ունեմ․ աշխատանքի մարդկանց հետ աշխատանքից դուրս փորձում եմ չշփվել, այսինքն՝ իմ անձնական կյանքը, իմ սոցիալական կյանքն աշխատանքից առանձնացված են։ Երկրորդ կանոնը տանը չաշխատելն ա։ Եթե թեկուզ մի պուճուր գործ ունեմ անելու շաբաթ-կիրակի, հասնում եմ գրասենյակ, որ անեմ։ Երեկոյան կամ շաբաթ-կիրակի տանն աշխատելը բացաձված ա։

    Ու էս բոլորն ահագին լավ ստացվում էր Դանիայում։ Բայց ինչ Ֆինլանդիայում եմ սկսել աշխատել, ամեն ինչ տակնուվրա ա էղել։ Նախ դասերիցս դուրս ահռելի ժամանակ եմ անցկացնում ուսանողներիս հետ (ինչից իրականում գերագույն հաճույք եմ ստանում), դե մտերիմ ընկերուհիներիցս մեկն էլ հանգամանքների բերումով դարձել ա աշխատանքիս մի մասը, երկրորդ ուղղակի քաղաքում ուրիշ մարդ չկա շփվելու։ Մեկ ա, ուր էլ գնում եմ, հանդիպածս մարդիկ վերջը կա՛մ կոլեգա են դուրս գալիս, կա՛մ ուսանող։ Դե էլ չասեմ, որ հաճախ երեկոյան ժամերին կամ շաբաթ-կիրակի տանն էլ եմ աշխատում։ Սենց մի տեսակ անձնական կյանքս աշխատանքայինին միահյուսված վիճակ ա։ Էս պայմաններում դա էնքան էլ վատ չի։ Բայց Կոպենհագենում առողջ չէր լինի։ Ու դրա համար էդ կանոնը կգործի նաև ապագա աշխատատեղերիս հետ․ աշխատանքն աշխատավայրում, անձնական կյանքը՝ տանը ու դրսում։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (19.11.2017), Progart (20.11.2017), Smokie (20.11.2017), Նիկեա (19.11.2017)

  5. #3
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև աշխատելս մտածում էի,որ գործը մարդու կյանքում մեծ դեր ունեցող բաներից ա, ու եթե դու գործ ունես, որը չես սիրում, էդ ազդում ա կյանքիդ բոլոր ոլորտների վրա: Երբ սկսեցի աշխատել, էդ միտքը ավելի խորացավ գլխումս, որովհետև ավելի սուր սկսեցի զգալ, որ օրվաս մեծ մասը անց եմ կացնում կոլեգաներիս հետ, էդ հլը հեչ նախկին գործիս տեղը խասյաթ կար, որ իրանք իրար հետ էին շփվում գործից դուրս էլ, նույնիսկ արձակուրդներին իրար հետ էին տեղ գնում, ես չէի գնում ու մի տեսակ իրանցից առանձնանում էի, կոլեգաներս իրանք իրար լավ էին հասկանում, որովհետև սաղ օրը իրար հետ են, իսկ ինձ չէին ճանաչում, իրանք իրար սիրած գրքերը, կինոները ու մնացած սիրելի բաները գիտեին, իմը` չէ: Իմ մասին համարյա բան չգիտեին ու ճիշտն ասած, ես էդ չէի էլ փորձում հաղթահարեի, որովհետև մտածում էի` էդ էլ ու պրծ, էդ էլ ու իմ աճը կկանգնի, որովհետև ոչ միայն օրվաս մեծ մասը, այլև ազատ ժամերս ստիպված կլինեմ նույն տիպի ու նույն մտքերով մարդկանց հետ շփվելու, կյանքիս կոնտրաստը կշեղվի և այլն: Գործ փոխելուց հետո կարևոր բան հասկացա` գործը չափից շատ կարևորելը ու գործի հանդեպ էմոցիաները շատ դեպքերում չեն թողում արդյունավետ գործ անես, ասենք սկզբի ժամանակներում մինչև ժամը գիշերվա 10-ը մնում էի, մեկ էլ զգացի, որ ինչքան էլ գործս սիրում եմ, կամացից սկսում եմ զզվանք զգալ դրա հանդեպ, էլ չեմ ասում, որ էդ ծանրանում ա նրանից էլ, որ էդ գործը,որը հիմա անում եմ, ապագայիս սաղ պլաններում կա ու հեչ լավ չեմ զգում, որ կյանքիս կարևոր ասպեկտը սկսումա զզվելի լինել: Հիմա տենց չեմ անում, գործում առաջացած խնդիրներին էմոցիոնալ արձագանքի ու լիքը ներվայնանալու փոխարեն, փորձում եմ պրոֆեսիոնալ լինեմ ու քայլեր անեմ, ոչ թե պանիկայի մեջ գնամ-գամ ու բողոքեմ: Էլ մինչև գիշերվա հազարը գործի տեղի չեմ լռվում ու դրանից առավոտը մի քանի անգամ հաճույքով եմ գնում գործի, ճիշտա գործիս հավես մթնոլորտը էլի չի թողում հենց 7-ին դուրս գամ :ճճճ մեկ էլ մի խնդիր կար,որ ընկերս էլ մեր գործի տեղից ա ու սկզբում ընդհանուր թեմաները գործի ու կոլեգաների մասին էին, բայց իր ջանքերով հիմա համարյա գործից չենք խոսում ու լիքը ուրիշ հաճելի թեմաներ ենք գտել:
    Վերջին խմբագրող՝ enna: 20.11.2017, 00:13:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (20.11.2017), Progart (20.11.2017), Smokie (20.11.2017), Հարդ (20.11.2017), Նիկեա (20.11.2017), Վահե-91 (20.11.2017)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես պարբերաբար վախեցել եմ, որ եթե գնամ աշխատելու` լիքը ուրիշ բաներ չեմ հասցնի, լիքը հետաքրքրություններից հեռու կլինեմ, չեմ հասցնի այլ ինձ համար կարևոր գործեր անել: Դա կարող ա վերաբերվի և ինքնազարգացմանը և հանգստին:
    Նույնիսկ հիմա` երբ չեմ աշխատում, չեմ կարողանում ժամանակս ճիշտ դասավորել ու շատ պլաններ իրագործել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ փորձում ազատ ժամանակս հնարավորինս ազատել աշխատանքից ու կոլեգաներիցս։ Ասենք, երբ խոսում են կիրակի օրը ինչ-որ տեղ գնալու, հանգստյան օրերը միասին անցկացնելու մասին, սկզբում մոտս հիստերիա ա սկսվում․ ո՞նց, իրանք պատրաստվու՞մ են միակ ազատ օրս էլ իրանցով լցնել։ Հետո քիչ-քիչ սթափվում եմ ու հասկանում, որ իրականում ինձ ոչ ոք չի ստիպում իրեն հետ գնալ ու ինչքան հնարավոր ա մնում եմ տանը։ Բայց էդ դեպքում էլ կծողական քոմենթներ եմ լսում, յանի մեր հետ ոչ մի տեղ չես գալիս, թիմի մեջ չես ինտեգրվում, բլա բլա բլա։

    Հետո էսօր մտածում էի, որ համեմատաբար ավելի դժվար ա աշխատանքը հետը տուն չտանելը, երբ աշխատում ես երեխաների/աշակերտների/ուսանողների հետ։ Որ փողոցում էրեխեքիցս ինչ-որ մեկին եմ տեսնում (իսկ իրանք ամենուր են, հասարակական տրանսպորտում, գրադարաններում ու գրադարաններում, այգիներում, մի քիչ մեծերին նաև փաբերում կհանդիպես։ Այսնինքն համարյա հնարավոր չի դուրս գալ տնից ու գոնե մեկին չհանդիպել), ի՞նչ էի ասում։ Հա, երբ պատահմամբ հանդիպում եմ էրեխեքիցս ինչ-որ մեկին, հազվադեպ ա ստացվում ուղղակի իրար բարևել ու անցնելը, սկսում ենք խոսել մի քանի րոպե, հետո նոր բաժանվում։ Իհարկե շատ հաճելի է էդ ամեն ինչը, իրանք սովորաբար թույն դեմքեր են լինում կամ մարդիկ ովքեր մեծ պոտենցիալ ունեն, բայց հետո ինձանից ավելի երկար ժամանակ ա պահանջվում իրանց ու աշխատանքիս մասին մոռանալու ու ուղեղս անջատելու համար։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (20.11.2017)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը

    Լրիվ հասկանում եմ վիճակդ։ Էն որ բողոքի ցույցի ես գնում, մեկ էլ ուսանողներդ էնտեղ են Եսի՞մ, ինձ համար ուսանողների պահն էդքան կատաստրոֆիկ չի, ու իրանցով ապրելն իմ հոգեկան առողջության վրա չի ազդում: Մենակ ասենք էրեկ էի մի քիչ նեղվել, որ գնացի մի հատ սրճարան, երեք տարբեր սեղանների մոտ իրարից անկախ երեք տարբեր ուսանողներ էին նստած, մի տեսակ նեղվածք ոնց որ լիներ: Բայց դե սա էս քաղաքից ա, ասենք էդ կաֆեից եթե դուրս գայի, ուրիշ բաց տեղ չկար կիրակի օրով, մինչդեռ Երևանում հանգիստ հնարավոր ա ուրիշ տեղ գնալ, երբ ուզում ես պոկվել աշխարհից։ Ինձ համար ավելի անտանելին կոլեգաների հետ ժամանակ անցկացնելն ա։ Ու իրականում մենք ունեցել ենք հատուկ թիմ բիլդինգ, եսինչ գիտեմ ինչ զըրթ սոցիալիզացիայի ծրագրեր, երբ գործից դուրս հանդիպել ենք ժամանցային նպատակներով, ու ես գնացել եմ: Բայց դե դրանք ասենք տարին մի երկու անգամ հազիվ էին լինում: Մի քիչ կոլեգաներդ էլ են պրոբլեմատիկ, որ տենց հավեսով աշխատանքն ու անձնական կյանքը խառնում են իրար:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (20.11.2017)

  12. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես երևի կինտեգրվեի կոլեգաներիս հետ թե գործնական, թե անձնական առումներով: Անհրաժեշտության դեպքում ժամանակս էլ իրանց հետ կանցկացնեի, նայած հարմարությանն ու պլաններին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. աշխատանքային ժամերից դուրս գործ չանել
    2. տանը գործ չանել
    3. շաբաթ կիրակի գործ չանել
    4. աշխատանքային ժամերից դուրս մինիմալի հասցնել գործընկերների հետ անձնական շփումը
    5. ոչ մի դեպքում մենեջերիդ կամ շեֆիդ Ֆեյսբուքում չավելացնել որպես ընկեր
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (21.11.2017), StrangeLittleGirl (21.11.2017), Նիկեա (21.11.2017), Վիշապ (21.11.2017)

  15. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    1. աշխատանքային ժամերից դուրս գործ չանել
    2. տանը գործ չանել
    3. շաբաթ կիրակի գործ չանել
    4. աշխատանքային ժամերից դուրս մինիմալի հասցնել գործընկերների հետ անձնական շփումը
    5. ոչ մի դեպքում մենեջերիդ կամ շեֆիդ Ֆեյսբուքում չավելացնել որպես ընկեր
    Մի բան էլ ես ավելացնեմ՝
    6. Ունենալ աշխատանքի հետ կապ չունեցող հետաքրքրություններ՝ հոբբի, սպորտ, խաղեր, գրքեր, կինո, արշավներ և այլն, էնպես որ բացի աշխատանքից էլի հետաքրքիր բաներ լինեն կյանքում
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արամ (22.11.2017), Նիկեա (21.11.2017)

  17. #10
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    1. աշխատանքային ժամերից դուրս գործ չանել
    2. տանը գործ չանել
    3. շաբաթ կիրակի գործ չանել
    4. աշխատանքային ժամերից դուրս մինիմալի հասցնել գործընկերների հետ անձնական շփումը
    5. ոչ մի դեպքում մենեջերիդ կամ շեֆիդ Ֆեյսբուքում չավելացնել որպես ընկեր
    էրնեկ քեզ

    ինձ մոտ աշխատանք-անձնական կյանք բալանսը բռնաբարված ա

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (21.11.2017), Արամ (22.11.2017), Տրիբուն (21.11.2017)

  19. #11
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավ թեմա էր, արտահայտվեմ։ Ես որ աշխատում էի, մի հատ անդուր սովորություն ունեի․ կապ չունի որվա ժամ, շաբաթ-կիրակի, հանգիստ թե արձակուրդ, երբ գործ ունեի անելու, անընդհատ էդ մասին էի մտածում, չէի հանգստանում մինչև չէի անում, ու ստացվում էր, որ աշխատում էի օրվա համարյա բոլոր ժամերին, աշխատանքային ժամերից հետո, իմ շաբաթ կիրակիների հաշվին ու շատ գործ ունենալուց ինձ կորցնում էի, սկսվում անկապ նեղվել, որ ոչինչ չեմ հասցնում,։ Ինձ համար շատ բարդ էր կարգավորելը․ աշխատանքային ժամերին աշպատել, շաբաթ-կիրակի չաշխատել, մեկ-մեկ գրասենյակում մնում էինք մենակ ես ու պահակը, ինքն էլ ստիպված էր մնում, որ ինձ սպասեր։ Ես ինչքան էլ սիրեի իմ գործը, էդ ռեժիմով աշխատելը գժվացնում ու հոգնացնում էր ու հիմա մի քիչ նույնիսկ ուրախ եմ, որ էլ չեմ աշխատում ու մի քիչ գոնե կանոնակարգված կապրեմ։
    Ինձ թվում ա, որ պետք ա հասկանալ ու ուղեղում դասակարգել, բաժանումներ անել, թողնել աշխատանքը աշխատանքի վայրում, գնալ տուն տան ու մյուս դարդերով, ինչը իմ մոտ դեռ չի ստացվում, որովհետև աշխատանքը զբաղեցնում ա ամբողջ ժամանակս ու մտքերս ու մնացած ամեն ինչի համար տեղ չի մնում կամ մնում ա լարված, նյարդային, հոգնած ու հիստերիկ ուղեղ։
    Դեռ չգիտեմ, ոնց կարելի ա դաստիարակել ուղեղին, բայց պետք ա անպայման։
    Հա, մի բան էլ կոլեգաների պահով․ իմ կոլեգաները բոլորը իրար պաչիկով են բարևում, իրար հետ տեղեր գնում, լիքը ընդհանուր թեմաներ ունեն, բայց ես ոչ մի կերպ չեմ կարողանում ինտեգրվեմ։ Ի տարբերություն վերևի կարծիքների, ես միշտ փորձում էի իրանց հետ մոտ լինել, ինչ-որ ընդհանուր թեմաներ գտնել, բայց մեր աշխատողների 90 տոկոսը կանայք ու աղջիկներ էին ու անընդհատ անկապ, ինձ ոչ հետաքրքիր թեմաներ էին քննարկում, ես փորձում էի ինտեգրվել, արդյունքում ավելի էի վատանում ու հեռանում իրանցից։ Մի անգամ նույնիսկ բոլորին հավաքեցի ու սկսեցի մասնագիտական թեմաներ բացել, գիտություն-կրթությունից խոսալ, բայց անիմաստ ու տենց էլ չինտեգրված դուրս եկա գործից։
    i wanted to destroy something beautiful

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (22.11.2017), Նիկեա (22.11.2017)

  21. #12
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    1. աշխատանքային ժամերից դուրս գործ չանել
    2. տանը գործ չանել
    3. շաբաթ կիրակի գործ չանել
    4. աշխատանքային ժամերից դուրս մինիմալի հասցնել գործընկերների հետ անձնական շփումը
    5. ոչ մի դեպքում մենեջերիդ կամ շեֆիդ Ֆեյսբուքում չավելացնել որպես ընկեր
    Ըհըմ, ես էս սաղ անում եմ, անում ․․․ հետո ղրգում եմ գրողի ծոցի, մտնում եմ փաբ ու ալյա ՋԲ, վրաս գերագույն պաթոս փչած ռազմեշած նո նե սմեշըվըծ եմ զակազ տալիս։ Բարմենն էլ, ծիպը մենք ստեղ պիվա լցնելուց բացի, ուրիշ բան անել չգիտենք դեմքով, վոդկան ու մարտինին սառույցախառը լցնում ա, դնում դեմս։ Մի քանի թայլա սենց, ու դառնում ես ձյեն ՎԴՎ տոնող պռապռշիկ։ Պռապռշիկները երբեք դեպրեսված չեն լինում էտ օրը Դաժը մոռանում ես որ հաջորդ օրը քո տեղը մի հատ զոմբի ա գնալու գործի։
    SWTS

  22. #13
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    1. աշխատանքային ժամերից դուրս գործ չանել
    2. տանը գործ չանել
    3. շաբաթ կիրակի գործ չանել
    4. աշխատանքային ժամերից դուրս մինիմալի հասցնել գործընկերների հետ անձնական շփումը
    5. ոչ մի դեպքում մենեջերիդ կամ շեֆիդ Ֆեյսբուքում չավելացնել որպես ընկեր
    տենց երջանիկ մարդի՞կ կան, որ կարում են էդ անեն:

  23. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ հասկանում եմ վիճակդ։ Էն որ բողոքի ցույցի ես գնում, մեկ էլ ուսանողներդ էնտեղ են Եսի՞մ, ինձ համար ուսանողների պահն էդքան կատաստրոֆիկ չի, ու իրանցով ապրելն իմ հոգեկան առողջության վրա չի ազդում: Մենակ ասենք էրեկ էի մի քիչ նեղվել, որ գնացի մի հատ սրճարան, երեք տարբեր սեղանների մոտ իրարից անկախ երեք տարբեր ուսանողներ էին նստած, մի տեսակ նեղվածք ոնց որ լիներ: Բայց դե սա էս քաղաքից ա, ասենք էդ կաֆեից եթե դուրս գայի, ուրիշ բաց տեղ չկար կիրակի օրով, մինչդեռ Երևանում հանգիստ հնարավոր ա ուրիշ տեղ գնալ, երբ ուզում ես պոկվել աշխարհից։ Ինձ համար ավելի անտանելին կոլեգաների հետ ժամանակ անցկացնելն ա։ Ու իրականում մենք ունեցել ենք հատուկ թիմ բիլդինգ, եսինչ գիտեմ ինչ զըրթ սոցիալիզացիայի ծրագրեր, երբ գործից դուրս հանդիպել ենք ժամանցային նպատակներով, ու ես գնացել եմ: Բայց դե դրանք ասենք տարին մի երկու անգամ հազիվ էին լինում: Մի քիչ կոլեգաներդ էլ են պրոբլեմատիկ, որ տենց հավեսով աշխատանքն ու անձնական կյանքը խառնում են իրար:
    իմ ամենամտերիմ ընկերրերը իմ օֆիսմեյթներն են, չնայած դե մենք թիմային աշխատանք չենք անում, բացի երբեմն երբ ավելի ազատ էինք համատեղ պրոյեկտներից ժամանակավոր, որ միշտ օֆիսմեյթներիս հետ եմ արել, ամեն ուրբաթ ամբիոնի կոլեգաներիս հետ խմելու եմ գնում ու էլի իմ մյուս ամենամտերիմ ընկերներն իրանք էին, մեկի հետ նաև օֆիսմեյթ ենք, ոչ մի կերպ չի խանգարում ինձ, իրանց՝ չգիտեմ: մեկ-մեկ ընթրիք՝ օֆիսմեյթների հետ, խմելու՝ ֆակուլտետի անձնակազմի հետ, համարյա սաղի հաուսվորմինգները, ծնունդները, սաղ հրաշալի մարդիկ են, ինչի՞ պետք ա այլ սոշըլ սրքըլ փնտրե՞մ, դաժե ջիմ օֆիսմեյթներիս հետ եմ գնում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 22.11.2017, 00:38:

  24. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    տենց երջանիկ մարդի՞կ կան, որ կարում են էդ անեն:
    Շին, իրականում աշխատանքի բնույթից էլ ա կախված։ Աշխատանք կա, որ ուղղակի նման հնարավորություն չի տալիս, ոնց որ իմ հիմիկվա աշխատանքը։ Ու եթե նույնիսկ ուզենամ մենակ աշխատանքային ժամերին աշխատել, իմ պայմանագրի մեջ աշխատանքային ժամեր չկան գրած, որ էսպես ասած քիչ աշխատելու դեպքում դեմ տամ, ասեմ՝ տեսեք, օրը էսքան ժամ պիտի աշխատեմ։
    Լավ ա դեռ մի ուսանողուհի ունեմ, որ կանտրոլ ա անում, որ գիշերն ուշ ժամին մեյլերին չպատասխանեմ

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (22.11.2017)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դեպրեսիա
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 301
    Վերջինը: 28.06.2018, 22:45
  2. Աշխատանքային
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2018, 12:45
  3. Աշխատանքային իրավունք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 142
    Վերջինը: 21.12.2017, 22:47
  4. Նոր աշխատանքային պորտալ
    Հեղինակ՝ panion, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.02.2009, 21:58
  5. Նախաամուսնական դեպրեսիա...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 13.05.2008, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •