Լրիվ հասկանում եմ վիճակդ։ Էն որ բողոքի ցույցի ես գնում, մեկ էլ ուսանողներդ էնտեղ են

Եսի՞մ, ինձ համար ուսանողների պահն էդքան կատաստրոֆիկ չի, ու իրանցով ապրելն իմ հոգեկան առողջության վրա չի ազդում: Մենակ ասենք էրեկ էի մի քիչ նեղվել, որ գնացի մի հատ սրճարան, երեք տարբեր սեղանների մոտ իրարից անկախ երեք տարբեր ուսանողներ էին նստած, մի տեսակ նեղվածք ոնց որ լիներ: Բայց դե սա էս քաղաքից ա, ասենք էդ կաֆեից եթե դուրս գայի, ուրիշ բաց տեղ չկար կիրակի օրով, մինչդեռ Երևանում հանգիստ հնարավոր ա ուրիշ տեղ գնալ, երբ ուզում ես պոկվել աշխարհից։ Ինձ համար ավելի անտանելին կոլեգաների հետ ժամանակ անցկացնելն ա։ Ու իրականում մենք ունեցել ենք հատուկ թիմ բիլդինգ, եսինչ գիտեմ ինչ զըրթ սոցիալիզացիայի ծրագրեր, երբ գործից դուրս հանդիպել ենք ժամանցային նպատակներով, ու ես գնացել եմ: Բայց դե դրանք ասենք տարին մի երկու անգամ հազիվ էին լինում: Մի քիչ կոլեգաներդ էլ են պրոբլեմատիկ, որ տենց հավեսով աշխատանքն ու անձնական կյանքը խառնում են իրար:
Էջանիշներ