1. աշխատանքային ժամերից դուրս գործ չանել
2. տանը գործ չանել
3. շաբաթ կիրակի գործ չանել
4. աշխատանքային ժամերից դուրս մինիմալի հասցնել գործընկերների հետ անձնական շփումը
5. ոչ մի դեպքում մենեջերիդ կամ շեֆիդ Ֆեյսբուքում չավելացնել որպես ընկեր
1. աշխատանքային ժամերից դուրս գործ չանել
2. տանը գործ չանել
3. շաբաթ կիրակի գործ չանել
4. աշխատանքային ժամերից դուրս մինիմալի հասցնել գործընկերների հետ անձնական շփումը
5. ոչ մի դեպքում մենեջերիդ կամ շեֆիդ Ֆեյսբուքում չավելացնել որպես ընկեր
I may be paranoid but no android!
Mr. Annoying (21.11.2017), StrangeLittleGirl (21.11.2017), Նիկեա (21.11.2017), Վիշապ (21.11.2017)
Mr. Annoying (21.11.2017), Արամ (22.11.2017), Տրիբուն (21.11.2017)
Ինչ լավ թեմա էր, արտահայտվեմ։ Ես որ աշխատում էի, մի հատ անդուր սովորություն ունեի․ կապ չունի որվա ժամ, շաբաթ-կիրակի, հանգիստ թե արձակուրդ, երբ գործ ունեի անելու, անընդհատ էդ մասին էի մտածում, չէի հանգստանում մինչև չէի անում, ու ստացվում էր, որ աշխատում էի օրվա համարյա բոլոր ժամերին, աշխատանքային ժամերից հետո, իմ շաբաթ կիրակիների հաշվին ու շատ գործ ունենալուց ինձ կորցնում էի, սկսվում անկապ նեղվել, որ ոչինչ չեմ հասցնում,։ Ինձ համար շատ բարդ էր կարգավորելը․ աշխատանքային ժամերին աշպատել, շաբաթ-կիրակի չաշխատել, մեկ-մեկ գրասենյակում մնում էինք մենակ ես ու պահակը, ինքն էլ ստիպված էր մնում, որ ինձ սպասեր։ Ես ինչքան էլ սիրեի իմ գործը, էդ ռեժիմով աշխատելը գժվացնում ու հոգնացնում էր ու հիմա մի քիչ նույնիսկ ուրախ եմ, որ էլ չեմ աշխատում ու մի քիչ գոնե կանոնակարգված կապրեմ։
Ինձ թվում ա, որ պետք ա հասկանալ ու ուղեղում դասակարգել, բաժանումներ անել, թողնել աշխատանքը աշխատանքի վայրում, գնալ տուն տան ու մյուս դարդերով, ինչը իմ մոտ դեռ չի ստացվում, որովհետև աշխատանքը զբաղեցնում ա ամբողջ ժամանակս ու մտքերս ու մնացած ամեն ինչի համար տեղ չի մնում կամ մնում ա լարված, նյարդային, հոգնած ու հիստերիկ ուղեղ։
Դեռ չգիտեմ, ոնց կարելի ա դաստիարակել ուղեղին, բայց պետք ա անպայման։
Հա, մի բան էլ կոլեգաների պահով․ իմ կոլեգաները բոլորը իրար պաչիկով են բարևում, իրար հետ տեղեր գնում, լիքը ընդհանուր թեմաներ ունեն, բայց ես ոչ մի կերպ չեմ կարողանում ինտեգրվեմ։ Ի տարբերություն վերևի կարծիքների, ես միշտ փորձում էի իրանց հետ մոտ լինել, ինչ-որ ընդհանուր թեմաներ գտնել, բայց մեր աշխատողների 90 տոկոսը կանայք ու աղջիկներ էին ու անընդհատ անկապ, ինձ ոչ հետաքրքիր թեմաներ էին քննարկում, ես փորձում էի ինտեգրվել, արդյունքում ավելի էի վատանում ու հեռանում իրանցից։ Մի անգամ նույնիսկ բոլորին հավաքեցի ու սկսեցի մասնագիտական թեմաներ բացել, գիտություն-կրթությունից խոսալ, բայց անիմաստ ու տենց էլ չինտեգրված դուրս եկա գործից։![]()
i wanted to destroy something beautiful
Mr. Annoying (22.11.2017), Նիկեա (22.11.2017)
Ըհըմ, ես էս սաղ անում եմ, անում ․․․ հետո ղրգում եմ գրողի ծոցի, մտնում եմ փաբ ու ալյա ՋԲ, վրաս գերագույն պաթոս փչած ռազմեշած նո նե սմեշըվըծ եմ զակազ տալիս։ Բարմենն էլ, ծիպը մենք ստեղ պիվա լցնելուց բացի, ուրիշ բան անել չգիտենք դեմքով, վոդկան ու մարտինին սառույցախառը լցնում ա, դնում դեմս։ Մի քանի թայլա սենց, ու դառնում ես ձյեն ՎԴՎ տոնող պռապռշիկ։ Պռապռշիկները երբեք դեպրեսված չեն լինում էտ օրըԴաժը մոռանում ես որ հաջորդ օրը քո տեղը մի հատ զոմբի ա գնալու գործի։
SWTS
Աշխատանքի բնույթից շատ բան է կախված, ստորև վերաբերում է ավելի շատ նստակյաց աշխատանք կատարողներին:
Իմ 18 տարվա փորձից հազիվ անցած տարի մանրից սկսեցի ընկալել, որ շատ աշխատելը, կամ աշխատանքի հետ ժատ ժամանակ անցկացնելը աշխատանքը ավելի էֆեկտիվ չի դարձնում, այլ հակառակը՝
ժամանակի ընթացքում հյուծվում ու դեգրադացվում ես, իսկ անտեղի վատնված ժամանակը շատանում է:
Այսինքն, շատ աշխատելը անպայմանորեն չի բերում շատ արդյունքի, երբեմն ուղղակի մարդ ուրիշ բանուգործ չունի կյանքում, կամ էնքան է հոգնել աշխատելիս, գլուխը ավելի դանդաղ է աշխատում, իսկ դրա հետևանքով ավելի շատ սխալներ, ոչ օպտիմալ լուծումներ և այլն…
Սկսնակ աշխատողների կամ երիտասարդների մոտ էնտուզիազմն ու ձգտումը հասկանալիորեն շատ են, բայց կարդա առաջին պարագրաֆը :Ճ
Էֆեկտիվ աշխատելու համար պետք է լիարժեք հանգստացած, մարզված, կոփված, ստրեսներից ազատ գլուխ ու մարմին:
Հետևաբար էն մարդիկ, որոնք մտածում են իրենց հանգստի, հավասարակշռության ու մարզավիճակի մասին, ավելի մեծ պոտենցիալ ունեն աշխատսանքի մեջ:
Դրանից իհարկե չի բխում, որ աշխարհիկ կայֆերին նվիրված մարդիկ բոլորն էլ ավելի լավ աշխատողներ են, կամ ավելի մոտիվացված են աշխատանքի տեղը քնող մարդկանցից, շատ ժամանակ հակառակն է:
Բայց աշխատանքի մեջ երկարաժամկետ հաջողություններ ունենալու ու դրանցով բավարարվածություն զգալու համար առողջություն է պետք,
իսկ առողջությունն ու աշխատանքը համատեղվում են միայն թերևս մարզիկների, մարզիչների, անտառապահների, որսորդների ու էլի տենց հետաքրքիր աշխատանք ունեցողների մոտ :Ճ
Si vis pacem, para bellum
Էս ամենը իհարկե շատ սիրուն ա ասվում, ու ես էլ հնարավորության դեպքում միշտ հետևում եմ աշխատանքի հիգիենային, բայց հաճախ աշխատանքային պայմաններ են լինում, որ ուղղակի անհնար ա հանգիստն ու աշխատանքը ճիշտ ձևով համատեղելը։ Հենց հիմիկվա աշխատանքս վերցնենք։ Ասենք ցերեկը երկուսին լսարանից դուրս եմ գալիս։ Կուզեի նորմալ մարդու պես երկու ժամ աշխատել ու տուն գնալ։ Բայց հաջորդ առավոտը տասին նոր դաս ունեմ, որին պետք ա պատրաստվել։ Ամեն նոր դասին պատրաստվելը մինիմում տասը ժամ ա տևում։ Հետևաբար, մինչև կեսգիշեր լռվում եմ։ Ու սենց արդեն երկու ամիս։
Եթե էդ 10 ժամվա ընթացքում մի երկու ժամ ֆիզիկական ակտիվություն չունենաս, մանրից կեսգիշերը դառնալու է լրիվ գիշեր:
Ժամանկին ես էլ էի ասում, թե գործերս շատ են, մարզվելու ժամանակ չի մնում, էդ մոտավորապես նույնն է, թե ցրտին վերարկու չհագնես, պատճառաբաներլով, թե ձեռքերդ փայտացել են:
Si vis pacem, para bellum
Quyr Qery (23.11.2017)
ես մի քիչ ուրիշ ձև եմ հասկանում էս դեպրեսիան։ Իմը ավելի կլինիկական դեպք ա։ Երկրորդ գործի տեղի ժողովուրդը չաթ են անում, ասում խոսում կիսվում են։ Իրանց դա ոնց որ օգնում ա։ Իմպովիզացիոն հոգեթերապիա։ Սաղ կեղտը լվում լցնում են սրա նրա գլխին ու հանգստանում ցրվում։ Մի անգամ մտածի ասի, լավ բեր ես էլ կիսվեմ, տեսնեմ ինձ ի՞նչ կտա։ Գրեցի, ասի մի հատ կին էր եկել, պերեգարի ամբրեն լցրել էր շուրջս, ու պատրաստվում էր մի ամսական երեխուն օճառաջրով կլիզմա անի։ Ոբշըմ երկար բարակ բացատրեցի, որ չկարողացա դրա գլուխը մտցնեմ, որ չի կարելի։ Պետք ա ադապտացված սնունդը փոխել։ Սրանք սկսեցին շան լափը լցնել էդ կնոջ գլխին, ինձ մխիթարել, որ ես ամեն ինչ ճիշտ եմ արել, որ ավելին անել չէի կարա։ Դե ես առանց էդ էլ գիտեի, որ անզոր ոչնչություն եմ, ու խնդիրը հենց դրանում էր։ Փաստի բազմակի հաստատումը ոչ միայն դրական արդյունք չտվեց, այլ սաղ խորացրեց։ Տակ շտո, ոչ մի ֆիզիկակն վարժություն, ոչ մի աշխատանքային կոնտակների խզում աշխատանքից դուրս ու նմանատիպ բաներ չեն օգնում։ Ինքդ քո մտքերից հեռու չես փախնի։ Ճահճի նման քաշում են մինչև վերջ ու լցվում բերանդ, բառի բուն իմաստով։ Ու գիշերը խեխղդվելով եմ զարթնում։ Չեմ քնում։ Չեմ կարողանում կենտրոնանամ։ Իրերը ձեռքիցս ընկնում են, չեմ խոսում, կամ էլ շատ եմ խոսում, ու լեզուս քյառտ չունի, քույրս ասում ա դրա համար ընկերներ չունեմ, որովհետև սաղին հուշտ եմ անում իմ չոր ու կոպիտ քննադատություններով։ Ծիպը բերանդ կծակեր, որ գործընկերուհուդ ասեիր սիրուն տեսք ունի ֆոտոսեսիայի համար, այլ ոչ թե 50 տարեկան կնոջ պրիչոսկա ա արել, ու որ առանց վռտվռտան մեյքափի ինքը ավելի սիրուն ա։ Ասում եմ օքեյ, թող լրիվ գնան գրողի ծոցը։ Այ սենց ա իմ աշխատանքային դեպրեսիան։
SWTS
Progart (24.11.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ