Լավ թեմա ես բացել
Իրականում դա ահագին բարդ բան ա։ Ես մի էսպիսի ստրատեգիա ունեմ․ աշխատանքի մարդկանց հետ աշխատանքից դուրս փորձում եմ չշփվել, այսինքն՝ իմ անձնական կյանքը, իմ սոցիալական կյանքն աշխատանքից առանձնացված են։ Երկրորդ կանոնը տանը չաշխատելն ա։ Եթե թեկուզ մի պուճուր գործ ունեմ անելու շաբաթ-կիրակի, հասնում եմ գրասենյակ, որ անեմ։ Երեկոյան կամ շաբաթ-կիրակի տանն աշխատելը բացաձված ա։
Ու էս բոլորն ահագին լավ ստացվում էր Դանիայում։ Բայց ինչ Ֆինլանդիայում եմ սկսել աշխատել, ամեն ինչ տակնուվրա ա էղել։ Նախ դասերիցս դուրս ահռելի ժամանակ եմ անցկացնում ուսանողներիս հետ (ինչից իրականում գերագույն հաճույք եմ ստանում), դե մտերիմ ընկերուհիներիցս մեկն էլ հանգամանքների բերումով դարձել ա աշխատանքիս մի մասը, երկրորդ ուղղակի քաղաքում ուրիշ մարդ չկա շփվելու։ Մեկ ա, ուր էլ գնում եմ, հանդիպածս մարդիկ վերջը կա՛մ կոլեգա են դուրս գալիս, կա՛մ ուսանող։ Դե էլ չասեմ, որ հաճախ երեկոյան ժամերին կամ շաբաթ-կիրակի տանն էլ եմ աշխատում։ Սենց մի տեսակ անձնական կյանքս աշխատանքայինին միահյուսված վիճակ ա։ Էս պայմաններում դա էնքան էլ վատ չի։ Բայց Կոպենհագենում առողջ չէր լինի։ Ու դրա համար էդ կանոնը կգործի նաև ապագա աշխատատեղերիս հետ․ աշխատանքն աշխատավայրում, անձնական կյանքը՝ տանը ու դրսում։
Էջանիշներ