Sambitbaba-ի խոսքերից
Ամբողջ խնդիրն էլ հենց այդ նիկի հետևի ռեալ մարդն է ախր... Եվ կոնկրետ մեր զրույցի մեջ այդ ռեալ մարդը դու ես: Որովհետև, երբ ես խոսում եմ քո մասին, դու էլ խոսում ես քո մասին, իսկ երբ ես խոսում եմ մեր մասին, դու էլի շարունակում ես խոսել քո մասին: Հարց չկա ուրեմն, եկ խոսենք քո մասին:
Ինձ համար դու՝ նա ես, ով կանգնած է նիհիլիստի ու սատանիստի հետևում: Դու եկել ես, որ ինձ հետ ծանոթանաս, իսկ քեզ ճանաչելու այլ տարբերակ ես չունեմ, բացի քո առաջարկած այդ երկու բառը: Եվ ինչի մասին էլ մենք զրուցենք, մեր զրույցը սկսվելու է այդ երկու բառից, ընդ որում, քո ընտրությամբ: Փաստորեն ստացվում է, որ եթե մեր զրույցի ընթացքում մենք նույնիսկ լավ ընկերներ էլ դառնանք, ես այդպես էլ մնալու եմ քո կողմից խափված, որովհետև քո՝ ինձ տված երկու բանալիները լրիվ այլ դռներ են բացում, այլ ոչ այն դուռը, որի հետևում դու ես: Իսկ հնարավո՞ր է արդյոք նրան, ում խաբում ես, լավ ընկեր լինել: Լավ, ասենք թե ինձ խաբեցիր, Աէ-ն էլ իմ վրա տժժաց, հետո՞: Բայց դու ավելի շատ քեզ չե՞ս խաբում... Թե՞ Ակումբ գալուդ պատճառը հենց մարդկանց խաբելն է... Է, հենա գնա ՖԲ ու խաբիր ալամ աշխարհին, մի պուճուր Ակու՞մբն է, որ պետք է բավարարի քո կրքերը...
Ես չեմ ուզում, որ դու գնաս, հավատա: Ես ուզում եմ, որ դու մնաս ու դառնաս ընտանիքի անդամ: Բայց դրա համար դու պետք է հետաքրքիր լինես այդ ընտանիքին, կամ գոնե ինչ-որ ջերմություն ցուցաբերես այդ ընտանիքի հանդեպ ու նրա անդամը դառնալու ցանկություն:
Ուրեմն, առաջին հերթին, չպետք է խաբես: Որովհետև յուրաքանչյուր խաբեություն վերջիվերջո բացահայտվում է, իսկ այդ խաբեության տակից դուրս է ելնում ասածդ ռեալ մարդու իրական դեմքը:
Իսկ ամենակարևորը հետևյալն է:
Բառերը շատ կարևոր նշանակություն ունեն մեր կյանքում և սխալ է համարել, որ ռեալ մարդը դրանց հետ կապ չունի:
Առավել ևս անունները: Որովհետև ժամանակի ընթացքում մարդ կամա թե ակամա դառնում է դրանց գերին, այսինքն սկսում է համապատասխանել իր անվանը:
Հիմա դու քեզ անվանել ես Նիհիլիստ:
Օք, ես դրա համար առանձնապես չեմ անհանգստանում, որովհետև նիհիլիզմն առանձնապես երկարատև խաղ չի. մարդ վերջիվերջո հասկանում է, որ նիհիլիզմ՝ նշանակում է ոչնչաբանություն, իսկ ինչպե՞ս կարելի է ամբողջ կյանքում ոչնչաբանել:
Բայց դու քեզ ցուցադրում ես, որպես Սատանիստ:
Առավել ևս, որ դա արել ես, պարզվում է, անգիտակցաբար: Իսկ դա արդեն լուրջ խնդիր է: Համարյա ուժերից վեր խնդիր: Դրա համար շատ ուժեղ մարդ պետք է լինել, մեր ընտանիքում այդպիսի մեկին մենք ունենք, նա շատ ուժեղ մարդ է, իսկ նրա գիտելիքները սահման չունեն:
Իսկ ի՞նչ գիտես դու: Որքա՞ն ուժ ունես դու:
Հարցրու ինքդ քեզ, դա շատ կարևոր է: Որովհետև միայն գիտելիքներով և ուժով է հնարավոր կրել քեզ վրա Բաֆոմետի պատկերը: Հակառակ դեպքում այրվելու ես գնաս:
Էջանիշներ