User Tag List

Էջ 77 92-ից ԱռաջինԱռաջին ... 276773747576777879808187 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,141 համարից մինչև 1,155 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1141
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    25.


    Կարմայի հոսքն ընթանում է, ինչպես հեղեղ, և գիտակցությունն այդ հեղեղը կարող է փոխակերպել արտահայտված սքանչելի, սրբազան միասնության։ Բայց թե ինչպես են մարդիկ հասկանում կարմայական հոսանքը, տեսանելի է մարդկային գործողություններից։ Կարմայի և միասնության ամրապնդման երևույթը Մենք հաստատում ենք, որպես մեծ Ճշմարտություն։



    - - - - - - -



    26.


    Մեր Ցուցումների նրբությունն առայժմ անհասանելի է մարդկությանը։ Ե՞րբ կարելի կլինի լուսավորել մարդուն Մեր Պատկերով։ Մտածողությունը դժվարությամբ է գիտակցում բարձր ոլորտի մաքրությունը։ Մենք սրբորեն պահպանում ենք կյանքի թաքնությունը։ Կյանքի անիվը գեղեցկությամբ է շնչում։ Կյանքի անիվը հահգենում է Տիեզերքի վեհությամբ։ Կյանքի անիվն ուղղված է դեպի Լուսատու Նյութի վեհությունը։ Նույն կերպ լուսակիր են նաև Տիեզերքի վեհության մասնիկ կյանքի յուրաքանչյուր արտահայտման ճառագայթները։ Ոգու սրբազան կապերը հավասար են ամենալուսակիր ճառագայթներին։ Կարմայի գիտակցաբար գործվող ատոմիստական էներգիան ուժեղագույն լծակ է։



    - - - - - - -



    27.


    Հիրավի, ոգու կորագիծը կասեցնում է աճը։ Ջղակծկվող նկրտումը հրահրում է պայթյուն, որը պատռում է տարածությունը։ Ամեն նկրտող ալիք դեպի ստեղծագործում է տանում։ Ամեն վարընթաց գործողություն հրահրում է պայթյուն։ Ամենասարսափելի երևույթը տրված Ցուցմունքների հերքումն է։ Դեպի արտահայտված Եղբայրության ճանապարհին պետք է հասկանալ, որ Բարձրագույն Վերարքան իր հավատարմատարներն ունի։ Ուստի ոչ ոք չպետք է հերքի Մեր հավատարմատարների տվածը. բարձրագույն աստիճաններն այլ կերպ հասանելի չեն։ Ուստի պնդում եմ, մինչև գիտակցությունը կտոգորվի ամենավեհ սկզբունքով։ Հետևաբար պահպանեք, հերքողներ, այն գանձը, որը տրված է, որպես վերելք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1142
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    28.


    Սքանչելի է Երկրի վրա Եղբայրության մասին միտքը։ Ոգու ամեն դիսցիպլին նկրտում է տալիս։ Միայն կամքը կարող է ոգու դիսցիպլին տալ, բայց երբ միտքը թափառում է ինչպես հաստատված ինքնություն, ուրեմն, հիրավի, չկա փոխանցք ճշմարիտ կենսական գործողության համար։ Այդպես ամեն կիրառված միտք ոգուն աճ կտա։ Միայն այդպես Վերարքայության շղթան վերընթացի հնարավորություն կտա։ Մեծ հնազանդությունը տանում է դեպի ճշմարիտ ստեղծագործում, քանզի երբ հնազանդությունը կառավարում է գործողությունը, աճում է հզորությունը և երաշխավորությունը լարում է բոլոր ուժերը։



    - - - - - - -



    29.


    Անսահմանության Ուսմունքին հարողը նվաճում է, նախ և առաջ, գործողության ազատություն։ Նա, ով վախենում է հարել Եղբայրությանը, զրկվում է ամենամեծից։ Ով վախեցել է դավանանքից, Ուսմունքի մեջ կարող է հաստատվել, ինչպես դեպի Հեռավոր Աշխարհներ թռիչքում։ Այդ հարաբերությունից վախեցողը կարող է շեմին կանգնած մնալ։ Նկրտման անընդմեջությունը Մեր Ուսմունքի հաստատում է տալիս։
    Մարդկությանը լիքը թասի հասկացությունը տվող Արքատները չեն կարող մարդկությանը զրկել ազատությունից։ Ոչ թե հրաժարման, ոչ թե անազատության մեջ է ապրում Եղբայրությունը։ Գիտակցությունը բռնկող ամեն կայծ իր տարեգրություններն ունի. ամեն նկրտող նետ իր տարեգրություններն ունի։ Ոչ թե վերացականությունը, այլ հրեղեն նպատակասլացությունն է ապրում։ Տիեզերական նկրտումների նվաճումը գիտեցողները կարող են, հիրավի, ասել. «Մենք արարում ենք հրով, հրով մենք նկրտվում ենք, հրի մեջ ապրում ենք. և ոչ թե հրաշքներ, այլ կյանքի իրագործում է Լուսատու Նյութի հագուստը»։
    Ինչպե՞ս է Եղբայրությունն ապրում։ Ինչպե՞ս է Եղբայրությունը գործում։ Որպես նկրտում մարդկությանը, Մեր Բնակավայրից դեպի սրտեր են գնում Մեր ստեղծագործման թելերը։



    - - - - - - -



    30.


    Մարդկանց օտար է Ուսուցչին ապաշխարհելու մասին միտքը։ Ինչպե՞ս ոգին կարող է կորցնել, եթե Ուսուցիչն Առաջնորդող Փարոս է։ Ինչպե՞ս աշակերտը կարող է իր հուրը կորցնել, եթե Ուսուցիչը բոլոր կրակներին ստիպում է այրվել։ Ինչպե՞ս Ուսուցչի վահանը կարող է կասեցնել, եթե աշակերտին հրեղեն նկրտում է Ուսուցիչը։ Այդպես մարդկության գիտակցության մեջ փոքր ցանկություն է ապրում նկրտել դեպի ուղևարի հետ համատեղ զբաղմունքի։ Բայց մարդկությունը պետք է սովորի Ուսուցչի բոլոր հաստատված մտքերը մարմնավորելու ինքնագործողությանը։ Այդպես Տիեզերական Միտքը հասնում է բարեշրջման, այդպես մարդկությունը պետք է սովորի արարել բարձրագույն ուղիով։ Հիրավի, Ուսուցչին նմանակելը Ուսուցչի Պատկերը պարունակելն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1143
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    31.


    Նպատակահարմարության ճանաչումը Մեզ հետ համագործակցելու նշան է։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է անցնել տարբեր երկրներ առաքված Մագնիսների ըմբռնմանը։ Այլ կերպ ինչպե՞ս մոտենալ մարդկային գիտակցության մագնիսականացման երևույթին, որը լռության մեջ դեպի իրեն է ձգում մի ամբողջ ժողովրդի աչքը։ Այդ կերպ կարելի է հետևել, թե առաքված Մեր Քույրերն ու Եղբայրները ինչպես են հրապուրել և պտտել իրենց շուրջ ամբողջ ժողովուրդների գիտակցությունը։ Բայց դրա համար պետք է զգաստորեն հասկանալ յուրաքանչյուր քայլի արժեքը։



    - - - - - - -



    32.


    Ինչպե՞ս կարելի է հասնել Մագնիսի հասկացմանը, եթե մենք կասկածի ենք առնելու Վեհապետի Հրահանգները։ Ինչպե՞ս կարելի է հաղթել թշնամուն, եթե մենք կասկածելու ենք մեզ վիճակված հզորության վրա։ Ինչպե՞ս կարելի է ամուր կառույց սպասել, եթե մենք չենք ընկալում Վերարքայության անքակտելի Հրամանը։



    - - - - - - -



    33.


    Ինչպե՞ս ուրեմն մոտենալ Աղբյուրին։ Ինչպե՞ս ուրեմն ամրապնդվի բարձրագույն ըմբռնումը։ Միայն Վերարքայության օրենքով։ Առաջնորդող Ձեռքը Բարձրացնող Ձեռք է։ Չէ՞ որ Ցույց տվող Ձեռքը Ձեռք է, Ուղին դեպի Բարձրագույն Օրենք Դրսևորող։ Այդպես ստեղծվում է, հիրավի, Վերարքայության օրենքի մեծ աստիճա՛նը։



    - - - - - - -



    34.


    Միայն հասունացած ոգիները կարող են ծանրաբեռնել իրենց ճշգրիտ ժամկետների գիտելիքով։ Անհնար է պատկերացնել, թե ժամկետների ենթադրությամբ որքա՜ն լարեր են կտրվել։ Նույնիսկ խիզախ ոգիների ճիգերը հաճախ խափանվել են ժամկետների խոչընդոտով։ Օգտակար է գիտենալ ուղղությունը, բայց նեղ ժամկետը խախտում է տիեզերական արարչագործությունը։ Ինչպես կարելի է խոսել Մագնիսների մասին, եթե ամեն ժամկետ կտրելու է առաջընթաց շարժման թելը։ Միայն սրատեսությունն ու նպատակահարմարությունը կուղղորդեն, առանց էներգիա կորցնելու։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1144
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    35.


    Ինչպե՞ս են ուրեմն մարդիկ հասկանում Վերարքայության օրենքը։ Ինչպե՞ս են ուրեմն ի կատար ածում կյանքում բոլոր օրենքները։ Ինչպե՞ս են ուրեմն լարում իրենց մեջ լավագույն նկրտումները։ Վերարքայության օրենքը, հիրավի, ընդունվում է որպես սեփական իրավունք, մոռանալով, որ Վերարքան ինքը շղթայի օղակն է և Բարձրյալի Կամքը կատարողը։ Միայն այդպես կարելի է համապատասխանել բարձրագույն նշանակմանը։ Միայն այդպես կարելի է արդարացնել վստահությունը և կուտակել կրակների թասը։



    - - - - - - -



    36.


    Այդպիսով Վերարքայի նշանակումը Բարձրագույն Կամքը Կատարողի նշանակում է հանդիսանում։ Երբ ոգին իրեն հաստատված իրավունք է սահմանում, նա կարող է դրան հասնել միայն կատարելով Բարձրագույն Հրամանը։



    - - - - - - -



    37.


    Հիշեք ձգողության և հակազդեցության օրենքը։ Կայունությունը բխում է ձգողությունից, և լարվածությունը հակազդեցությունից։ Ձգողություն Վերարքայության գծով դեպի Ինձ և հակազդեցություն թշնամուց դեպի փառաբանում։ Այդպես Ուսուցիչն ու թշնամին անկյունաքարեր են իրենց էությամբ։
    Գազաններ սանձահարողը սանձահարումը նշանավորելու համար սկզբից դուրս է հանում նրանց կատաղությունը։ Չի կարող տեղի ունենալ շարժում առանց լարման, և այդ պատճառով ամեն մի առաջընթաց Ուսմունք կարիք ունի թշնամիների և Ուսուցչի։ Պետք է հիշել ֆիզիկական օրենքի մասին, որպեսզի հասկանաս ոգու օրենքի աներկբայությունը։ Նշում եմ, որպեսզի հասկանաս Ուսուցչի նշանակությունը և թշնամիների անհրաժեշտությունը։ Իհարկե, միայն Ուսուցիչը թշնամուն խելագարության կհասցնի։ Պետք է արտահայտել չարի չափանիշը, որպեսզի վերանորոգված դուրս գաս չարի կրակից։ Չի կարելի շրջանցել ճանապարհի հանգույցները, բայց գիտեցեք, որ ոչ մի ներմղում անօգուտ չի անցնի։ Հնարավոր է այն ծառայում է ամբողջ ժողովուրդների՛։ Եթե անապատաբնակը մտքով կարող է չարի ամրոցն ավերել, ուրեմն Բարձրագույն Ուժերի կողմից թույլ տրված ներմղումը թշնամիների ուժերի առջև խոյատարան կդառնա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1145
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    38.


    Ոգու ամեն աՃ կարիք ունի հանգամանքներով ծանրաբեռնվելու։ Գոյություն ունի հինավուրց ավանդություն, որ մարդկային տառապանքներից թանկարժեք քարեր են ծնվում։ Այդպես էլ կա, և այդ պատճառով, երբ ասում եմ՝ ծանրաբեռնեք Ինձ, - ոչ թե զոհ եմ մատուցում, այլ միայն բազմապատկում եմ ոգու ուժը։ Այդպես էլ մարդիկ պետք է գիտակցեն, թե վերջին հայտնագործությունները որքանով են մոտեցնոմ իրենց տիեզերական խնդիրների լուծմանը։ Չէ՞ որ ամեն կանչ տարածվում է աշխարհներում. ինչպես լուսանկարչական ապարատը տալիս է աստղալ աշխարհի հետքերը, այդպես էլ ցանկացած հոսանքի ամեն ալիք միահյուսում է հեռավոր աշխարհների թելերը։
    Ժամանակն է հասկանալ երկրային մարմնավորումների թե պատասխանատվությունը, և թե առավելությունը։ Բայց մարդիկ հաճախ խուսափում են լսել տարածության ալիքներն ու որսալ արձագանքներն ու պատասխանները, որոնք արտահոսում են աշխարհակառույցի տարբեր շերտերից։ Մենք կրկնում ենք հոգևոր զարգացման առավելությունների մասին, բայց գործն այնքան այլանդակ է ընթանում, որ բարեմիտ քաղքենին նույնիսկ վախենում է արտասանել այն ամենը, ինչը կապ ունի ոգու շողափայլ շրջանի հետ։ Փորձեք ասել ճանաչման լույսի և ոգու բարօրության մասին, և ձեզանից կվախենան, ինչպես թալանչիներից ու ավազակներից։ Բայց նույնիսկ թալանչիները Հիսուսի և Բուդդայի աշակերտներ են եղել, և այդ պատճառով մի վախեցեք մարդկային մականուններից, այլ լսեք դեպի Բարին և Լույսը տանող Ձայնը Հավերժության։
    Մի՛ վախեցեք։ Մի՛ վախեցեք։ Մի՛ վախեցեք։



    - - - - - - -



    39.


    Տիեզերքի ստեղծագործությունը միշտ ստեղծվում է բոլոր էներգիաների լարումով։ Հետևաբար որքան ավելի բարձր է լարումը, այնքան ավելի հզոր է հաղթանակը։ Մեր ստեղծագործումը հագենում է հզորության որակով։ Ուստի, հավաքելով բոլոր էներգիաները, մենք կարող ենք հաջողություն ակնկալել։ Միայն էներգիաների որակն է աշխատանքի անհրաժեշտ աստիճան տալիս։ Հետևաբար այդքան կարևոր է ունենալ ընդարձակված գիտակցություն և պարունակել շինարարության համար անհրաժեշտ ամեն ինչ։



    - - - - - - -



    40.


    Իմ Կամքի կատարմամբ Ինձ հնարավորություն ես տալիս կատարել քո կամքը։ Որտե՞ղ է սահմանը դեպի Լույսը ձգտող կամքերի միջև։ Կարելի է հիշել, որ վստահողներին Մենք տանում ենք փորձված Մագնիսների ճանապարհով։ Կարելի է հավատալ օվկիաններ անցած Նավավարին։
    «Անցիր կամուրջն ու փորձիր քեզ։ Բայց Իմ աստղը դարեր է ճանաչել»։ Թող վախը չդիպչի՛ փորձառու սրտին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1146
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    41.


    Գործողության որակը հաստատվում է նկրտման մեջ։ Երբ խոսքերը փոխակերպվում են գործողության, հաստատվում է բարձրագույն էներգիա։ Ուստի միայն կյանում կարելի է դրսևորել բոլոր բարձրագույն էներգիաները։ Ոչ թե խոսքերը, այլ գործերն են բարձրագույն էներգիաների հաստատում համարվում։ Միայն երբ ոգու ներուժն արտահայտված է գործողության մեջ, բարձրագույն համապատասխանություն է հաստատվում։ Այդպես նկրտող որոնումը բանալի է տալիս դեպի Անսահմանություն։



    - - - - - - -



    42.


    Այն պատճառով է Մեր Ծրագիրն այսքան հզոր, այն պատճառով է Մեր Պատգամն այսքան զորավոր, քանզի խոսքերը հրաշալի հաստատմամբ մտնում են կյանք։ Այն պատճառով է Մեր Խոսքն այսպես ապրում, քանզի ստեղծագործման խթանիչ ուժը հագեցած է հրի հզորությամբ։ Միայն երբ Մեր Պատգամը ներմուծված է կյանք, կարելի է բաերձրագույն աստիճանը հաստատել։
    Ինչու՞ ուրեմն այդքան գործուն է ձեր ամեն հանձնարարություն։ Որովհետև նա իր մեջ գրավականն է կրում Մեր Համագործակցության։ Այդպես Մենք Վերարքայություն ենք հաստատում ժառանգականության օրենքի վրա։ Հետևաբար երբ գիտակցվում է տիեզերական օրենքը, Վերարքայության շղթայի ըմբռնումն է հիմնվում։ Այդպես լավագույն կատարողը Վերարքայի մերձավորը կդառնա։ Միայն Բարձրագույն Կամքի կատարման արտահայտումն է Ծառայությունը Վերարքայությանը։



    - - - - - - -



    43.


    Ինչո՞վ է ուրեմն փոխակերպվում ոգին։ Խթանիչ ուժի ստեղծագործմամբ։ Ինչո՞վ է ուրեմն հառնում ոգին։ Նկրտման ստեղծագործմամբ։ Ինչպե՞ս ուրեմն չհագենա ոգին հրով, եթե միայն այդպես կարելի է մոտենալ Տիեզերական Մագնիսին։ Չէ՞ որ Բարձրագույն Ոգու գիտակցությունը հագեցած հուրն է, այդ պատճառով միայն Բարձրագույն Կամքի գիտակցումը կարող է ոգուն իր նշանակմանը բերել։ Հետևաբար ամեն գիտակցված միջոց գործողությանը գեղեցկություն կտա։ Հաստատված հրին հարող ստեղծագործումը գիտակցվածորեն մագնիսականանում է Բարձրագույն Կամքի կատարմամբ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1147
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    44.


    Հետևաբար ամեն ի կատար ածված միտք ներդրում է հրեղեն ստեղծագործման մեջ։ Հետևաբար ամեն ի կատար ածված միտք միանում է Մեր գործողություններին։ Որքա՜ն հոգատարությամբ պետք է աշակերտները սահմանեն իրենց մտքերի որակը, չի՞ թաքնվել արդյոք ինչ-որ տեղ ինքնականության կամ ինքնապարծության որդը, կամ ինքնասիրությունը։ Ընդունման ազնվությունը երևույթ է, որն ամեն ոգի պետք է զարգացնի իր մեջ։ Միայն այդպես կարելի է Վեհապետների Ծրագրի առաջադրանքը կատարել։ Վերարքայության Շղթայի երևույթը կառուցվում է Բարձրագույն Կամքի կատարմամբ։



    - - - - - - -



    45.


    Այնքան է հզոր մտքի որակը, որ տարածական հուրը պատասխանում է մտքի լարմանը։ Միայն երբ հիմնվում է համապատասխան ներդաշնակություն, կարելի է տիեզերական հաստատում իրականացնել։ Այդպես ամեն համապատասխանություն իր հետևանքներն է բերում։ Զգոնության երևույթի զարգացման մեջ է գիտակցության ընդլայնման գրավականը։ Ուստի նկրտման որակը ոգու աճի ամենալավ ցուցանիշն է և գիտակցությունը դրսևորված է, որպես ստեղծագործման հաստատված ուժ։



    - - - - - - -



    46.


    Այդպես մտքի որակը լարվում է որոնման խթանիչ ուժով։ Ոգու ստեղծագործումը լարվում է հրի ուժով, ուստի Մեր աշխատակիցները պետք է գիտակցեն ստեղծագործական մտքի ամբողջ ուժը և վառեն կրակներ։ Միայն այդպես մտքի որակը կարող է ընդլայնել գիտակցությունը։ Ուրեմն թող հիշեն Մեր աշխատակիցները։



    - - - - - - -



    47.


    Մի Հրեղեն Հոգի կատակասերի համբավ էր հանել, քանզի տներում աննկատելիորեն փոխում էր իրերի տեղը։ Եվ «Ինչու՞» հարցին պատասխանում էր. «Հետևում եմ, չե՞ք կուրացել դուք արդյոք»։ Հիրավի, քչերն են նկատում շրջապատի փոփոխությունները, բայց «Արծվի Աչքի» առաջին նախանշանն է ամենափոքր փոփոխությունները նկատելը, քանզի նրանցից են կախված ամբողջի թրթիռները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1148
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    48.


    Իհարկե, Վերարքայության հզորությունն ամենակենսականն է, և կառուցել կարելի է միայն այդ կամուրջով։ Այդպես ամեն մեծ նախաձեռնության հիմքում դրված է էներգիա, որը հագեցած է Վերարքայության օրենքով։ Միայն մոտակա ձուլվածության օրենքի վրա կարելի է արարել։ Միայն Վերարքայության Սկզբի հաստատման հիմքի վրա կարելի է բարձրագույն հնարավորություն հաստատել։ Ստեղծագործական Կամքն ասում է, որ միավորված գիտակցությունը համաձայնեցվածության ընդլայնում է տալիս։



    - - - - - - -



    49.


    Ուշադրությունը կարելի է փորձել ամենահասարակ միջոցներով։ Առարկան նոր տեղ դրեք, իսկ եթե չնկատեն այն, մեծացրեք նրա չափերը և հետևեք, թե ինչպիսի փիղ, վերջիվերջո, կհրապուրի «սրատես» աչքին։ Ընդհանրապես փորձեք և վախի դեմ, և ջղայնության դեմ, և անփութության դեմ, և այն բոլոր դեպքերում, երբ լակմուսի թուղթը կարող է ամոթից կարմրել։ Պետք չեն բարդ կանչեր, բայց հասարակ ուշադրությունն արդեն իսկ շատ աստիճաններ առաջ կտանի։ Ուրեմն պետք է ձեռնարկել «Արծվի Աչքի» կազմավորումը։



    - - - - - - -



    50.


    Շատ օգուտ են բերում միավորված առաքումները, երբ կարելի է, ինչպես երաժշտական բանալու մեջ, պահպանել մեկ ձայներանգ։ Նույնիսկ կամերտոնի միջոցով կարելի է տալ ղեկավարող նոտան։ Մագնիսը, կամերտոնը, օղակը և շատ այլ սովորական հարմարանքներ հեշտորեն երիտասարդ Հրեղեն Հոգիների առօրյա են մտնում։ Փոշու նստվածքների մաքրումը բահ և ավել է պահանջում։ Պետք չէ վախենալ սովորական առարկաներից. ինչպես, ներքևում, այնպես էլ վերևում։ Խելամիտ է ընտելանալ, որ չկա հանգիստ և վերջ չկա։ Բայց Վերարքայության և Մեր Եղբայրության գիտակցումն ընդամենը արդեն կարճ ճանապարհով ճամփորդին դեպի Ասնահմանություն է ուղղորդում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1149
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    51.


    Ուղեծիրը, որը գիտակից նկրտումներ է գրավում, ոգուն միշտ դեպի Մեր Դարպասները կբերի։ Ոգու ստեղծագործությունը հնչում է ամբողջ Տարածության վրա և միայն Բարձրագույն Ուժի ճանաչումն է հագեցնում ոգուն ստեղծագործական որոնումով։ Հետևաբար ամեն՝ դեպի բարձրագույն արարչագործություն ներգրավող ուղեծիր հագենում է բոլոր բարձրագույն էներգիաներով։ Միայն գիտակցված որոնման ճանապարհն է նկրտում տալիս դեպի Մեր Ուղեծիրը։ Այդպես կարելի է հասնել վերին աստիճաններին։



    - - - - - - -



    52.


    Մի սովորեցրեք փոքրերին իրենց մարդկային չափանիշով մեծ երևույթների սպասել։ Այդքան հինավուրց չափանիշն իրականությանը չի համապատասխանում. մարդիկ այնքա՜ն են աղավաղել մեծությունների հասկացությունը նույնիսկ ֆիզիկական իմաստով։ Միտքը չի կարող ընդգրկել, որ միայն հետևանքն է սահմանում իսկական մեծությունը։ Ամեն գործողություն կարող է չափվել միայն Վերարքայության և Անսահմանության համեմատությամբ։ Ուրեմն այդ հասկացությունները մեզ համար դեպի իրականություն տանող նշան կլինեն։ Ուրեմն փոքրերին նախ սովորեցրեք մտածել Անսահմանության մասին, ընդ որում հիշելով, որ ոչ ոք չպետք է իրեն աննշան ավազահատիկ համարի, ինչպես սովորաբար երեսպաշտն է վարվում։ Մեր մեծությունն ապահովված է հսկայական պատասխանատվությամբ։ Հավելելով ըստ պատասխանատվության, չենք սխալվի։



    - - - - - - -



    53.


    Հաստատված նախաձեռնությունների կառուցման ներքո պետք է հիշել, որ կառուցումը միշտ դեպի վեր է ընթանում։ Վեհապետի Անվան տակ կառուցման դեպքում կա միայն մեկ ուղի, որը դեպի Արարիչ Աղբյուր է բերում, հզոր Վերարքայության ուղին. Մեծ Ծառայության հզոր առաջնորդության ուղին։ Հետևաբար ստեղծագործական սկզբունքին առնչվելը ոգուն դեպի Վերարքայության հաստատված օրենքն է նկրտում։ Ամեն կառույց դեպի վեր նկրտման գիտակցում է պահանջում։ Ուստի միայն Վերարքայությանը հնազանդվելու օրենքը կարող է օրինական լարում տալ։ Միայն այդպես կարելի է գիտակցել դեպի հզոր Անսահմանություն տանող ուղին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1150
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    54.


    Երկրագունդն ուսերին պահող Հսկայի մասին Ասքը ոչ թե սնահավատություն է, այլ հիշողություն Երկրի համար պատասխանատվությունն իր վրա վերցրած Մեկության մասին։ Այդպես ամեն գործողության մեջ ուսերին պատասխանատվություն վերցրած մեկություն կա։ Ուրիշների հետ համագործակցելով, մեկությունը կազմում է հավասարակշռություն, ինչպես հոլը շարժման մեջ։ Պետք է պահպանել շարժման ռիթմը, այդ կերպ մեխանիկան փոխակերպվում է արվեստի։ Հասարակ ուշադրության երևույթը, ինչի մասին Մենք նշել ենք նախ հեքիաթներում, խորհրդանիշներում, այժմ պատգամում եմ հասարակ Հրահանգի մեջ՝ ուղղակի աչքերը բացելն է, քանզի շրջապատը լիքն է նախանշաններով։



    - - - - - - -



    55.


    Թասի կուտակումը սահմանում է գործողության որակը։ Դեպի Վերարքայության հզոր ըմբռնում տանող ամեն միտք բարձրացնում է ոգին։ Ուստի երբ նկրտումն աճում է, գիտակցության ընդլայնման երևույթը ոգուն կբերի դեպի Սկիզբների ըմբռնմանը։ Ոգու ստեղծագործումը կարող է միայն նրբագույն էներգիաներով կամուրջ գցել դեպի բարձրագույն ըմբռնում, հետևաբար թասի կուտակումը լավագույն նվաճումներ և հնարավորություններ է տալիս։ Մարդը պետք է դեպի թասի կուտակում և գիտակցության ընդլայնում ձգտի։ Այդպես նրբագույն էնեգիաները հասանելի են ընկալմանը, և անսահման նկրտումը բացում է Դարպասները դեպի Գեղեցկություն։



    - - - - - - -



    56.


    Իհարկե, երբ Ծառայության մեջ ոգին ընտելանում է համահնչել բարձրագույն սահմանումներին համապատասխան, հաստատվում է կապ ոգու և Բարձրյալի Կամքի հետ։ Ուստի պետք է նկրտում կիրառել դեպի Բարձրագույն Կամքի ճանաչում, միայն այդպես Վերարքան կարող է ծառայել Մեր խնդրին։ Ընդունումն ու իրագործումը, հիրավի, Վերարքայի սխրանքն է։ Հետևաբար հաստատում եմ ստեղծագործման հզորությունը գիտակցությունների միաձուլման մեջ։ Այդպես մենք ստեղծում ենք Ապագան՝ Հաստատու՛մ եմ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1151
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    57.

    Ցածր մտքերը պատկերվել են գարշելի սողունների տեսքով։ Գիտակցության այդ տականքներին ոչինչ ավելի շատ համապատասխանել չի կարող։ Կարելի՞ է արդյոք հանգիստ նստել բազկաթոռին, գիտենալով, որ նրա տակ թունավոր օձեր ու կարիճներ կան։ Պետք է ազատվել սողուններից նաև, նախ և առաջ, Վերարքայության գծով։ Վեհապետի վրա լուտանքներն ու դատապարտումներն անուղղելի են։ Վերարքային վատաբանող ամեն ոք պետք է հիշի, որ իր թեթևամտությունն ու ոճրագործությունը շատ դարերի ընթացքում կխցանեն իր կարման։ Իրոք, եթե դեպի միակ Լույսը մեկն է ուղին Վեհապետի միջոցով, ուրեմն միայն ծայրահեղ տգիտությունը թույլ կտա ավերել այդ միակ ճանապարհը։ Նկրտումը դեպի Բարձրագույնը պետք է ընդունել որպես կյանքի էություն և սրբազան վերաբերունք ընդունել այդ փրկարար նկրտման վերաբերյալ։ Նսեմացնելով Վերարքային, կարելի է դատապարտել սեփական անձը և խորը վնաս հասցնել շատ մերձավորների՝ ժամանակն է հիշե՛լ։



    - - - - - - -



    58.

    Երբ տարածությունը խցանվում է անըմբռնողության մշուշով, ուրեմն, իհարկե, ստեղծագործ ճառագայթներին դժվար է ճեղքել-անցնել։ Ամեն շերտ հագենում է իր նկրտման կազմությանը համապատասխան, այդ պատճառով երկրային շերտերն այդքան անթափանցելի են։ Հետևաբար ոգու որոնումների բոլոր երևույթները պետք է ընթանան լարված տեմպով։ Ոգու որոնումները պետք է ներգրավեն ոգուն դեպի Վերարքայության Մագնիսը, քանզի ամեն հզորություն իր համապատասխանությունն ույնի Երկրի վրա։ Այդպես պետք է կենսականորեն կիրառել Վերարքայության օրենքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1152
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    59.


    Որոշ մարդիկ ամենօրյա ապուրը թափում են Ուսուցչի Պատկերի վրա և իրենց պատկերացնում են Մեծ Ծառայության մեջ։ Ուսմունքն ու Ծառայությունը, նախ և առաջ, ենթադրում են գիտակցության ընդլայնում Ուսմունքին հետևելու և Ուսուցչին հարգելու հիմունքի վրա։ Դրսևորելով Անսահմանության ուսումնասիրությունը, պետք է, նախ և առաջ, գիտակցել սիրո և նվիրվածության անսահմանությունը։ Խելամիտ չէ ասել՝ սերս լիքն է և նվիրվածությունս չորացել է, քանզի դրա հետևանքը կլինի սեփական անձի քայքայումը։ Սիրո և նվիրվածության անսահմանությունը հարկ է հասկանալ որպես դեպի Ծառայություն և Յոգա տանող առաջին քայլ։ Գոնե այդ խնդիրը պետք էր դնել, որպես ինքնաառաջընթացման միջոց։ Պետք է ընթանալ դեպի Ուսուցիչը, միայն այդ ժամանակ է գալիս թեթևությունը։ Բայց Ուսուցչից ստացած ամենօրյա սոխի ապուրը հաջողության չի բերի։ Սրբորեն, անսահմանորեն աճեցնելու ենք Ուսուցչի հանդեպ սերն ու հարգանքը, որպես վերածննդի առողջարար միջոց։



    - - - - - - -



    60.


    Սրտի աղոթքը սիրո և նվիրվածության արտահայտումն է։ Փորձարկենք փորձի մեր անոթը, քանզի անխուսափելիորեն դեպի այն ենք գնում։ Չծախսենք թանկարժեք ժամանակը նսեմացնելու և քայքայելու վրա։ Ամեն քայքայում հրահրում է տարերքների անսանձությունը, այլ կերպ ասած, հակասում է դրսևորված Տիեզերքին։ Գիտակցության աճը, հիրավի, Մեր տո՛նն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1153
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    61.


    Երբ միտքը պարունակում է նկրտում դեպի Բարձրագույն Կամքի իրագործումը, ուղիղ հարաբերություն է հիմնվում Բարձրագույն Կամքի Վահանի հետ։ Մի՞թե կարելի է Տիեզերքի ըմբռնմանը հասնել առանց Բարձրագույն Ոլորտներ ներթափանցելու նկրտման։ Չէ՞ որ միայն ժառանգորդությունն է հիմք տալիս բոլոր նկրտումներին։ Գոյություն ունեցող ամեն ինչ ընթանում է ժառանգորդության օրենքով։ Հետևաբար ամեն մեկուսացում կարող է միայն նշանակվածի կորուստը տալ։ Այդպես միտքը ծնվում է, ինչպես ժառանգորդության կրող, այդպես Բարձրագույն Կամքի օրենքն արարում է անսահմանորեն։



    - - - - - - -



    62.


    Բոլոր կրոններում Երկրից հեռացողին ուղեկից Թևարկու է տրվել Սրբի կամ Հրեշտակի, կամ հանգուցյալ ազգականի տեսքով։ Այդպես հաստատվել է անդրշիրիմյան աշխարհի գոյությունը և Ղեկավարի կարիքը։ Պետք է ընտելանալ Ղեկավարի անհրաժեշտության մասին այդ մտքին։ Այդպես բոլոր կրոններում Խրատատվություն և Ուսուցչություն է հիմնվել։ Ուստի երբ խոսում ենք Ուսուցչի մասին, Մենք հիշեցնում ենք այն մասին, ինչն անխուսափելի է։ Ուսմունքը կարող է ապրել կամ փոխակերպվել մահվան գրկախառնության։ Բայց այնքա՜ն հեշտ է գունազարդել կյանքը դեպի Լույս շուռ գալով։



    - - - - - - -



    63.


    Հոգեկան էներգիայի հատկությունը ճշմարիտ որոշման հաստատումն է։ Ինչպե՜ս ուրեմն մարդիկ պետք է իրենց մեջ զարգացնեն այդ հատկությունը։ Առանց այդ որակի անհնար է յուրացնել տարածության հուրը։ Չէ՞ որ առանց այդ որակի հարկ եղած գանձը չես ընդունի։ Միայն Բարձրագույնին առնչվելը կարող է ուղղություն տալ, հետևաբար անհրաժեշտ է նկրտել դեպի Բարձրագույն Սկզբի ընբռնում։ Միայն այդպես մենք կմոտենանք Վերարքայության օրենքին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1154
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    64.


    Միայն հոգեկան էներգիայի ռեֆլեքսների հակազդումը կարող է որսալի լինել ֆիզիկական զգացումներով. նույնը կարելի է ասել նուրբ էներգիաների և Տիեզերքի հեռավոր մարմինների մասին։ Բայց դա չպետք է կասեցնի որոնումները, քանզի ըստ ստվերի և լույսի աղբյուրի կարելի է իմանալ առարկայի բարձրությունը։ Նմանապես կարելի է կիրառել ճանաչման արևմտյան մեթոդները, քանզի երբ որոնումնեի գագաթի՛ն եմ, Արևելքի և Արևմուտքի տարբերությունը չեմ տեսնում։ Տգիտության պայմանական բաժանումներն ամեն կերպ պետք է հարթել։ Չվախենանք հետազոտել բոլոր միջոցներով, միայն թե ճանաչե՛նք։



    - - - - - - -



    65.


    Գործողությունների հատկությունները հաստատում են նկրտման որոշումը։ Ամեն գործողություն տոգորվում է իր հատկությամբ։ Շարժման խթանիչ ուժը ստիպում է հաստատել սխրանքի սրընթացությունը։ Գործողության որակը որոշում է հաստատման երևույթը։ Ինչպե՜ս ուրեմն ոգին պետք է նկրտի դեպի հատկության նրբացում և գործողության որակ։ Մտածողության մեջ է պարունակվում ստեղծագործման ամբողջ գրավականն ու գործողության ուղղությունը։ Ուստի Վերարքայության շղթային մոտեցումը ուղղորդում է ոգուն դեպի ստեղծագործման ճշմարտություն։ Այդպես պետք է փնտրել Բարձրագույն Կամքի իրագործումը։



    - - - - - - -



    66.


    Բարձրագույն Կամքի կատարման մարդկությանն օտար ըմբռնումը մարդկությանը հասցրել է այն վիճակին, որն այդպես մեկուսացրել է նրան։ Հետևաբար Մեր աշակերտները պետք է կիրառեն կատարման ամբողջ ուժն այն բանի համար, որպեսզի չառանձնանան։ Ուստի այդքան կարևո՛ր է հասկանալ Վերարքայության օրենքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1155
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    67.


    Կարող եք կատարել ամենաօգտակար հոգեկան փորձերից մեկը։ Եթե ընդունեք Մեր բոլոր նախացուցումները և ձեզ թվա, որ ցուցված ինչ-որ բան կամ ի կատար չի ածվել, կամ կատարվել է հակառակ ձեր սպասումի, ուրեմն անմիջապես կայացրեք հենց իր Հրահանգի ուսումնասիրությունը, գործադրելով բառերն իրենց սովորական մարդկային հասկացողությամբ։ Հետո մտապահեք բոլոր տեղի ունեցած հանգամանքները և կշռադատեք բոլոր մտադրությունները, ձեր սեփական դառնությունները, դժգոհությունները և մնացած այլ պատահականություններն ու վրիպումները։ Շատ նշանակալի է հետևել, թե ինչպիսի իրադարձություններ են ազդում տիեզերական ալիքների վրա։ Կարելի է տեսնել, որ մեր մարդկային ծանրությունը, չնայած և մեծակշիռ, հաճախ չի համեմատվի ամենափոքր մտքի հետ։ Այդ ճանապարհով կարող եք դիտել, թե հոգեկան ոլորտը, չդիպչելով մեր երեք տարածքներին, որքա՜ն իր օրենքներ ունի։
    Սկսելով այդ դիտարկումները, կարելի է հանգել արժեքավոր եզրակացությունների, որոնք միասին հավաքված, մեծ օգուտ կբերեն մարդկությանը։ Քանզի այժմ հասել է հոգեկան օրենքների առանձնապես սուր կիրառման ժամանակը։ Համբերության թասի մեջ պետք է հավաքել բոլոր ձեռնարկներն ու հիշել, որ կլիմայի և մթնոլորտային ճնշումների յուրաքանչյուր պայման խոր ազդեցություն ունի հոգեկան օրենքների վրա։ Կիրառենք ամենանուրբ կշեռքները մեր մտքերը կշռելու համար և հիշենք, որ մետաղների ամեն օքսիդացում ազդեցություն է գործում մտքերի բնույթի և որակի վրա։ Նմանապես հին նյութերի կամ մսի ծուխն ու այրուցքը միշտ վնասարար են։ Չմոռանանք, որ փոշին միշտ, որպես քայքայման մասնիկներ, ներծծվում է մարմնի ծակոտիների մեջ։ Այդպես հանգիստ նշենք կյանքի բոլոր մանրամասները ոչ թե ինքնաարդարացման, այլ մեր բնույթը հետազոտելու և կատարելալգործվելու հանդեպ միջոցներ ձեռնարկելու համար։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 77 92-ից ԱռաջինԱռաջին ... 276773747576777879808187 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •