User Tag List

Էջ 74 92-ից ԱռաջինԱռաջին ... 246470717273747576777884 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,096 համարից մինչև 1,110 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1096
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"



    796.


    Բոլոր համադրությունները նկրտող կամքն է ստեղծում։ Միայն երբ միտքը դեպի գիտակցում է բերում ցանկությունները, կարելի է արարել։ Չէ՞ որ ամեն գործողության հիմքը նկրտումն է, ուստի, որքան ավելի վառ է արտահայտված նկրտումը և որքան ավելի ձևավորված է գիտակցությունը, այնքան ավելի հզոր է նկրտումն արարում։ Մարդիկ չեն կարողանում ցանկանալ։ Մարդիկ չեն ճանաչում դեպի ստեղծագործում տանող չափանիշը։ Իրենց ցանկությունները մարդիկ դեպի նվաճում չեն ուղարկում։ Հետևաբար ամեն նկրտող միտք կարող է ազատագրել ոգին տիեզերական մնացուկներից։ Այդպես միտքը կօգնի ցանկությանն ու հոգեկան էներգիային։ Ինչպե՜ս է կյանքը շարժում հոգեկան էներգիան։ Եվ ցանկության ձևակերպումը խթանիչ ուժ է տալիս ստեղծագործական դրսևորումներին։ Այդպես միտքը լարում է ամեն ստեղծագործական էներգիա։



    - - - - - - -



    797.


    Ստեղծագործական մագնիսի գիտակցություն դառնալ ցանկացող մեկը պետք է հասկանա նկրտման ուժը։ Ամրիտայի թասն ընդունողը ճանաչում է նկրտող միտքը։ Միայն երբ կարելի է հաստատել հզոր ընկալում, լարումը գալիս է լարված մագնիսով։ Հիրավի, կենտրոնները պատասխանում են Տիեզերական Մագնիսին։ Եվ կրակները կրողն էլ ցանկություններին լարված նկրտում է տալիս։ Հետևաբար ամեն հրեղեն միտք համապատասխանում է լարված Մագնիսին։ Հետևաբար կրակներ կրողի միտքն ինքը տիեզերական ստեղծագործություն է։ Եվ կրակները կրողի մտքերն այդպես հզոր շարժում են բարեշրջումը։



    - - - - - - -



    798.


    Բոլոր էներգիաներից նրբագույնը միտքն է։ Կարելի է, հիրավի, պնդել, որ միտքը վերապրում է ամեն ինչ։ Միտքն անմահ է և ապրում է, ստեղծելով նոր համադրություններ։ Հետևաբար, երբ հոգեկան էներգիայի միտքը լարվում է, ոչինչ նրան խոչընդոտել չի կարող։ Հետևաբար երբ ժողովրդի գիտակցությունը նոր աստիճաններ է պահանջում, հոգեկան էներգիայի ուժը պետք է հաստատվի և հոգեկան էներգիան տարածականորեն է նկրտում։ Գիտակցումը, որ միտքը հավերժ է և անհաղթ, մարդկությանը նկրտում կտա դեպի ստեղծագործական մտքի վերածնունդը։ Ուստի, երբ միտքը հագեցնում է տարածությունը, ուրեմն նկրտող Մագնիսն է նրան արարել։ Այդպես անսահմանորեն ցեմենտավորվում է տարածությու՛նը։



    - - - - - - -



    799.


    Այդպես միտքն առնչվում է տարածական հրի հետ, այսպես ասած երկկողմանի հագեցում։ Ուստի երբ միտքը մուտք է գործում կյանք, տիեզերական հզորությունն սկսում է արարել։ Հետևաբար աշխարհին ստեղծագործում տվող մտքերը կյանք են տալիս մարդկությանը։ Այդպես, հիրավի, Մենք հաստատում ենք, որ ամբողջ աշխարհի ոսկին չի կարող ստեղծագործող միտք գնել։ Հիրավի, Մեր աշխատակիցները պետք է լայնացնեն գիտակցությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1097
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    800.


    Ամեն գործողության Էությունն աշխարհում իր նշանակությունն ունի։ Ամեն առարկայի Էությունը նշանակություն ունի։ Բայց միտքը, որը ներկում է իրերն ու գործողությունները աննշանությունից բխող մղումներով, չի դիպչում տիեզերական հոսանքին։ Յուրաքանչյուր դրսևորման Էության վրա կառուցվում է կյանք, ուստի, երբ Ծառայությունը կանչում է դեպի բարեշրջման ստեղծագործում, գոյություն ունի Էության սկզբունքը միայն։ Քիչ են մարդիկ կարողանում գլուխ հանել Էությունից և մարդկային նրբերանգը քիչ է համապատասխանում Էությանը։ Մի՞թե ամեն մարդկային միտք հաստատվում է նպատակահարմարությամբ։ Չէ՞ որ տիեզերական ստեղծագործությունը կառուցվում է Էության ուղեծրերում։ Այդպես հավերժ ապրողը հագենում է Էության նուրբ կրակներով։



    - - - - - - -



    801.


    Հիրավի, երբ շինարարության էությունը նկրտում է նուրբ կրակներով և աշխարհին նոր աստիճան է տալիս, ուրեմն չափելու համար երկրային չափանիշներ չկան։ Միայն նմանը կարող է իր նմանը տալ։ Այն, ինչը հաստատված է բարձրով, չափվել կարող է բարձրով միայն, և բոլոր երկրային նրբերանգները Էությունը չափել չեն կարող։



    - - - - - - -



    802.


    Կյանքի չափանիշները գոյության հաստատմամբ պարունակող գիտակցությունը կարող է մոտենալ տիեզերական համագործակցությանը։ Միայն երբ կենսական սկզբունքների կիրառումը նկրտում է ոգին դեպի բարձրագույն տարածքների օրենք, Գոյության իմաստը ներկվում է նկրտող ոգով։ Այդպես ամեն ոգի Տիեզերքը ճանաչում է անհատականորեն, բայց էության ճանաչումը տրվում է դեպի ավելի բարձր տարածք հարողներին։ Այդպես ամեն նկրտող միտք բերում է դեպի բարձր տարածքներ։



    - - - - - - -



    803.


    Այդպես, դեպի Տիեզերքի ճանաչում ուղղորդված ամեն նկրտող միտք մարդկությանը դեպի բարձր տարածք է տանում։ Հետևաբար նկրտող Հրեղեն Հոգու հրով հագեցած ամեն միտք տանում է դեպի բարեշրջման արտահայտված հաստատում։ Հետևաբար երբ Գոյության իմաստը տանում է դեպի գիտակցության լայնացում, Տիեզերքի յուրաքանչյուր էություն դեպի համագործակցություն է բերում։ Այդպես ամեն հրեղեն միտք բերում է Տիեզերքի էության հաստատմանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1098
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    804.


    Շինարարության էությունն ամփոփված է գիտակցության մեջ։ Միայն երբ հասկացված է տիեզերական շինարարության իմաստը, կարելի է ամենաբարձր տարածքներ կիրառել։ Հետևաբար երբ տիեզերական շինարարության էությունը գիտակցությունը չի համատեղում, ուրեմն դա ընդամենը մասնակի գիտակցություն է։ Բայց մասնակի գիտակցությունը կարող է առնչվել միայն մասնակի արարմանը։ Հետևաբար այդքան կարևոր է ամեն ամբողջական նկրտվածություն դեպի տիեզերական շինարարությունը։ Դրանում է բարեշրջումը և բարեշրջական արարչագործությունը։



    - - - - - - -



    805.


    Երբ կրակները կրողը միանում է տիեզերական շինարարությանը, նա բարձրագույն արարչագործություն է ներմուծում։ Ստեղծագործումը երկրի վրա հաստատվում է այդ կրակները կրողների միջոցով։ Եվ միայն բարձր տարածքների պարունակությունը ճանաչողը կարող է մարդկությանը հագեցած, գիտակից մագնիս տալ։
    Հրեղեն Հոգու Մայրը, ճանաչելով բարձր տարածքներն ու հրեղեն արարումը, հիրավի, բերում է կյանքի էությունը։ Մենք, մարդկության Եղբայրները, ապրում և չափում ենք բարձր տարածքով։



    - - - - - - -



    806.


    Տիեզերական շինարարություն կերտող ստեղծագործումը հարում է Տիեզերական Մագնիսին։ Միայն երբ գործադրված է ամբողջ բարձր տարածքը, կարելի է հասանել տիեզերական շինարարությունը։ Միայն երբ գործի է դրված ամբողջ գեղեցկությունը, ի հայտ է գալիս տիեզերական շինարարությունը։ Տիեզերական շինարարությանը միացողները կարող են մարդկությանը դեպի գեղեցկություն ուղղորդել։ Միայն բարձր տարածքի միացումը կարող է բացել Դարպասները։ Միայն բարձրագույն ճանաչման միացումը տիեզերական շինարարության բանալի կտա։ Այդպես մարդկությունը կարող է նկրտել դեպի բարձրագույն տարածքի գիտակցում։



    - - - - - - -



    807.


    Արարչագործությունը սպասում է, արարչագործությունը կանչում է։ Մարդկությունը պետք ամրապնդվի մեծ կոչը հասկանալու գործում։ Հուրը պատասխանատվորեն կրողը մարդկությանը դեպի բարեշրջում շարժողն է։ Այդպիսով նրբորեն մտածողը բարեշրջման շարժիչն է։ Այդպես կառուցվում է տիեզերական նկրտվածությունը։ Այդպես միտքն առաջ է տանում մարդկությանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1099
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    808.


    Այդպես հրապուրված էներգիաները ձգվում են դեպի զգոնության կենտրոն։ Ոգու նկրտումը ձգում է նուրբ էներգիաները և նրանց կյանք է տալիս։ Այդպես Հրեղեն Հոգու կենտրոնները կյանք ոգեշնչողներ են։ Այդպես Մենք լավագույն աստիճան ենք կառուցում։



    - - - - - - -



    809.


    Այնքան հզոր է ոգու ստեղծագործումը, որ արևային օձը, ընդունելով հաստատված տիեզերական կրակները, համահնչություն է դրսևորում, այդ պատճառով է, որ Հրեղեն Հոգու կենտրոնները թրթռում են այդպես հրեղեն։ Բոլոր տիեզերական ուժերը լարվում են այդպես, և ընկալման հզորությունն աճում է։



    - - - - - - -



    810.


    Մեր ստեղծագործումը գերազանցում է մարդու գիտակցությանը։ Ամեն արարիչ հնարավորություն լարվում է Բարձրագույն Ուժերով, ուստի Մենք համագործակցում ենք Բարձրագույն Ուժերի հետ։ Այդպես Տիեզերական Մագնիսը հաստատում է Մեր ուժը։ Հետևաբար ամեն լարված ալիք նկրտված գործունեություն է տալիս։ Այդպես Մենք հաղթում ենք, այդպես սրտից բխող ամեն ալիք պետք է հաղթի։



    - - - - - - -



    811.


    Մարդկությունը շատ է ուշադրություն դարձնում տեսանելիության երևույթներին, այն ժամանակ, երբ ամեն փոխանցիկ էներգիա գլխավոր շարժիչը չէ։ Որքա՜ն անորսալի են գլխավոր շարժիչները սահմանափակ աչքի համար։ Չէ՞ որ միայն այն ժամանակ, երբ Տիեզերքի բարերար ստեղծագործումը կարելի է համադրել արարչագործությանը, նկրտումը դեպի ճանաչում կբացի Դարպասները, որոնք դրսևորված են որպես Տիեզերքի հետ համագործակցության հնարավորություն։ Հետևաբար ամեն անտեսանելի հզորություն պետք է զգացվի ոգու կողմից։ Հիրավի, այդպես են ստեղծվում բարեշրջման աստիճանները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1100
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



    Այդպես աներևույթությունը կապում է ամենաբարձր ոլորտները։ Այդպես աներևույթությունը կապում է ամենահզոր նկրտումները։ Այդ պատճառով անտեսանելի թրթիռներն այդպես հզոր կապում են ոգիներին։ Հետևաբար ամեն նկրտող ալիք ընդգրկում է նույնանման էներգիաներ։ Հետևաբար, երբ գիտակցության լայնացումը նկրտում է հզոր ձգտում, նույնանման նկրտումը լարվում է դեպի ստեղծագործում։



    - - - - - - -



    813.


    Տիեզերական կրակների լարման մեջ է ամփոփված նուրբ էներգիաների ամբողջ ստեղծագործումը։ Չէ՞ որ միայն նկրտող ներգիաների ընթացքը կարող է ստեղծել և լայնացնել բոլոր տիեզերական դրսևորումները։ Ինչպե՞ս ուրեմն մարդկությանը չընկալել նուրբ էներգիաների դրսևորումները։ Չէ՞ որ ոլորտները միահյուսվում են, և տիեզերական կապը միաձուլվում է հզոր հրի ստեղծագործության հետ։ Այդպես նուրբ էներգիաները սլանում են դեպի իրենց հատուկ ոլորտներ և ամեն ոգի իր ուղեծիրն է ընտրում։ Այդպես նույնանման հուրը նկրտում է հրահրում ոգու ամեն արտահայտման մեջ։
    Ամենասրբազան հուրը ներդրված է իսկական Հրեղեն Հոգու ոգու մեջ։ Նկրտող, աներկբա, անպարտելի հուրը լցված է մարդկությանը Հուր Տանող «թասի» մեջ։ Այդպես անսահման են գիտակցության լայնացման ուղեծիրները։



    - - - - - - -



    814.


    Այո, միայն ոգու հետ առնչվող նուրբ էներգիաները կարող են մարդկությանը ստեղծագործում տալ։ Միայն ոգու գեղեցկությունը կարող է նկրտել մարդկությանը։ Այդպես ստեղծագործման հզորությունն ամփոփված է ոգու հրի մեջ, այդ պատճառով հզոր Հրեղեն Հոգին, որը ներշնչում է տիեզերական կրակների հրեղեն նկրտումը, այդքան սիրտ և ճառագայթների հոսանք է տալիս աշխարհին։ Ուստի ոգու ստեղծագործումը լայնանում է, ինչպես ճառագայթակիր ուղեծիր։ Հետևաբար երբ ոգին կրակների նուրբ ընկալում է դրսևորում, ստեղծագործման հավասարակշռության մեջ նա նույնքան էլ տալիս է աշխարհին։ Հետևաբար տիեզերական ստեղծագործումը կայացած է հրեղեն ընկալման յուրաքանչյուր սկզբունքի մեջ՝ այդպես է կառուցվում տիեզերական բարեշրջումը։ Ուստի այդքան սրբազան են Հրեղեն Հոգու Մոր հրի որակները։ Այդպես Մենք կառուցում ենք Մեր անխախտելի գործողությունները։ Այդպես է կառուցվում գալիքի աստիճանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1101
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    815.


    Միայն կենսափոխանակությունը կարող է ստեղծագործական ալիք ստեղծել։ Միայն Տիեզերքի Մեծությունն է հաստատում կենսափախանակության երևույթը։ Ամեն ինչի մեջ տիեզերական սերմն է ներդրված և ամեն ինչի մեջ հաստատված է տիեզերական հուրը։ Ինչպե՞ս ուրեմն մարդկությունը կարող է հաստատել իր գոյությունն առանց կենսափոխանակության դրսևորած սկզբունքի։ Գոյության օրենքը ներգրավում է ոգուն տիեզերական սերմի ուղեծիր և, երբ ոգին նկրտում է դեպի բարձրագույն ոլորտների հետ շփումը, կարելի է հաստատել համագործակցությունը։ Միայն, երբ փոխանակությունը հագեցած է գիտակից նկրտմամբ, միայն այդ ժամանակ կարելի է ամրապնդել տիեզերական համագործակցությունը, հետևաբար ամեն բարձրագույն էներգիա, որն ընկալվում է ոգու կողմից, կարող է մարդկությանը գիտակցված նկրտում բերել։ Այդպես փոխանակության երևույթը անսահմանափակ համագործակցություն է տալիս։



    - - - - - - -



    816.


    Հավերժական փոխանակությունն այդպես տիեզերականորեն միավորում է և մեկմեկու պատկանող մասնիկները նկրտում է դեպի իրագործում։ Տիեզերքի ստեղծագործական հզորությունը ձգում է կյանքի նկրտող մասնիկները, որոնք նկրտված են դեպի իրականացման հաստատումը։ Ուստի միայն երբ ոգին գիտի արտահայտված օրենքը, Տիեզերքը կարող է հզոր կերպով ներգրավել։ Հետևաբար երբ ավարտի միտքը կանչում է, մասնիկները, որպես հրեղեն նկրտումներ, թռչում են դեպի միավորում։



    - - - - - - -



    817.


    Տիեզերքի Մեծությունն արարում է ամենավեհ լծակներով։ Կյանքի գործողությունն այնքան հաստատված է նուրբ էներգիաներով, որ միայն տարածական կրակները կարող են հագեցնել ընթացքը։ Այդպես սերմի նկրտումը և տարածական հրի լարումն արարում են հավերժական փոխանակության մեջ։ Հետևաբար երբ տիեզերական հզորությունն արարում է, փոխանակությունը տեղի է ունենում բոլոր ներքին խթաններից դեպի տիեզերական սերմը։ Ամեն մարդկային գործողություն հագենում է նույն ձգողություններով, ուստի այնքա՜ն խնայողաբար պետք է նկրտի ոգին դեպի այն սկզբունքները, որոնք նկրտողին կբերեն դեպի բարձրագույն էներգիաների ճանաչումը։



    - - - - - - -



    818.


    Հետևաբար յուրաքանչյուր ոգի պետք է նկրտի դեպի բարձրագույն ձգողությունների գիտակցումը։ Վեհապետների ծրագրերը մարդկությանը բարձրագույն ձգողությունների իմացություն են տալիս։ Ո՞վ է ուրեմն հագեցնում մարդկությանը բարձրագույն իմացություններով։ Միայն Հուրը կրողները։ Նրբահնչողին բարձրագույն ձգողություն է տրվում բոլոր տիեզերական կրակների վրա։ Հետևաբար սրտի մագնիսը հզոր է, ինչպես տիեզերական հուրը։ Ոգու հզորությունը գոյություն է արարում։ Կյանքի ձգողությունն արարում է Տիեզերք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1102
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    819.


    Հագեցվածության գործառնության օրենքի երևույթը հաստատվում է էներգիաների ձգողությամբ և նմանությամբ։ Երբ ստեղծագործող խթանիչ ուժը տարածականորեն հավաքում է հաստատված էներգիաները, համապատասխանության գործառնության օրենքը հավաքում է դրսևորված կրակները։ Մարդկությունը պետք է հասկանա, որ կյանք մտնող ամեն ուժ արարում է տեսանելի ոլորտի վրա, բայց լարվում է անտեսանելի լծակով։ Հետևաբար տարածության մեջ պետք է փնտրել հագեցված հուրը և ընդունել օրենք, գործող, որպես հրի ստեղծագործման հետ նկրտման միավորում։ Ուստի Մենք լարում ենք տարածական դրսևորումները տիեզերական երևույթներին համապատասխան։ Այդպես տարածական կրակների բոլոր օրենքները և մարդկային գարծողությունները նույնանման նկրտում ունեն։ Այդպես ցածրը ձգում է ցածրը և բարձրը ձգում է բարձրը։ Բայց օրենքը նկրտում է պահանջում և բարեշրջումը կառուցվում է բարձրագույն ձգողության երևույթով։



    - - - - - - -



    820.


    Երբ կրակների ձգողությունը լարվում է, բոլոր տիեզերական էներգիաները համահնչում են։ Հետևաբար ամեն սկզբունք գործում է նկրտող մագնիսով։ Միայն տիեզերական հուր է լցված ամենայն գոյի մեջ։ Ուստի ամեն տիեզերական ալիք լարում է մարդկային գիտակցությունը։ Այդ օրենքի մեջ է արարչագործության ամբողջ ուժը։ Բոլոր երկրային և տիեզերական կրակները կարող են պատասխանել մեկ օրենքի։ Չի եղել այնպես, որ տիեզերական ալիքը չդիպչի մարդու ոգուն։ Բայց միայն դեպի բարեշրջում նկրտող ոգին կարող է ճանաչել Տիեզերքի ամբողջ Միասնությունը։ Հետևաբար այդ ճանաչող ոգիները տիեզերական ստեղծագործության գլխավոր շարժիչն են։ Այդպես իմացության բանալին լավագույն աստիճանն է արարում։ Հետևաբար Մեր Կրակներ Կրողները ամրապնդում են լավագույն դարաշրջանը։ Այդպես անտեսանելին բարձրագույն ոլորտ է ներգրավում տեսանելիին։ Այդպես Մենք կյանքը հագեցնում ենք նոր որոնումներով։ Այդպես Մենք բարեշրջում ենք ստեղծում։



    - - - - - - -



    821.


    Յուրաքանչյուր անտեսանելիություն մարդկության կողմից պետք է ընդունվի որպես դեպի ստեղծագործում տանող սկզբունք։ Ամբողջ Տիեզերքում տեսանելիության և անտեսանելիության երևույթները հաջորդում են իրար, հետևաբար երբ տարածությունը հագենում է գոյության հրի կենդանի փոխանակությամբ, սահմանափակում չկա։ Եթե բաժանենք ոլորտները, անհնար կլինի տիեզերական հզորություն տալ։ Կենսական թելերն անջատված լինել չեն կարող։ Գոյն ամենում է և մենք Գոյի մեջ։ Այդպես անսահման է կենսական ներուժը և մասնիկները, որոնք մարդկությունն ընկալում է, կարող են համապատասխանել տիեզերական նկրտմանը միայն գիտակցաբար ընկալված։ Այդպես, Տիեզերքի ճանաչման մեջ կարելի է նկրտել դեպի բարեշրջում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1103
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    822.


    Ուրեմն ո՞վ գիտի բարեշրջման կարիքները։ Ո՞վ ուրեմն կհավաքի կենսական թելերը։ Միայն ոգին է հասկանում, թե ինչպես է աներևույթը միահյուսվում առերևույթի հետ։ Միայն ընդարձակված գիտակցությունը կարող է հասկանալ, թե ինչպես է ոգին միահյուսվում գործողությունների հետ։ Միայն նկրտող գիտակցությունը կարող է մարդկությանը բարձրագույն էներգիաների ըմբռնում տալ։ Հետևաբար դեպի տարածության հագեցում տանող յուրաքաչյուր միտք մարդկությանը Տիեզերքի ճանաչում է տալիս։ Հետևաբար, երբ կրակները Կրողի միտքը հագեցնում է տարածությունը, այն միահյուսվում է բարձրագույն էներգիաների հետ։ Այդպես Մենք միահյուսում ենք մեր կենսական թելերը բոլոր գիտակցություններից և կենսական հոսանքներից։ Այդպես մեծ անցյալը և մեծ ապագան միահյուսվում են կյանքերի խնդուն փոխանակության մեջ։ Այդպես Մեր ուղեծիրը մարդկությանը նոր աստիճան կտա։



    - - - - - - -



    823.


    Երբ տեղաշարժը դրսևորված հանկարծաշրջումների տեսանելիություն ունի, տիեզերական կրակների լարումը գործի է գցում բոլոր ուժերը։ Միայն, երբ միտքը տարածության հուրն է ներգրավում, պարպում է տեղի ունենում Տիեզերական Մագնիսի հետ։ Մագնիսական ալիքները հավաքում են բոլոր գիտակից էներգիաները։ Մարդկությունը չի ցանկանում գիտակցել ամբողջ Տիեզերքի միավորումը։ Տիեզերական ստեղծագործումը, արտահայտելով մեկ օրենք, հրեղենորեն նկրտում է բոլոր տարերքները, հետևաբար ամեն լարված ժողովրդական ալիք ընդամենն օղակ է բարեշրջման տիեզերական շղթայում։ Ուստի երբ նկրտվածությունը լարում է ժողովրդական ալիքը, տեղաշարժն է հաստատվում։ Այդպես միտքն ամրապնդում է տեղաշարժը և փոխանակության օրենքը նկրտում է բոլոր խթանիչ ուժերը։ Այդպես մարդկության մտածողությունը տարածությանը հագեցում է տալիս։



    - - - - - - -



    824.


    Երբ Տարածությունը դղրդում է տեղաշարժով, պետք է խնայել այն կենտրոնները, որոնք համահնչում են։ Երբ Տիեզերքի ստեղծագործումը բարձրագույն լարումներ է կուտակում, պետք է պայքարել Լույսի հաստատման համար։ Տիեզերքի գեղեցկությունը լարվում է մարդկության հետ փոխադարձաբար, և միայն այդ կերպ կարելի է ամրապնդել միավորյալ տիեզերական Հզորությունը։ Այդ նկրտումն արարչագործություն ունի։ Մտքի ստեղծագործումն ունի մշտապես ներքին միավորում. և տիեզերական արարչի ոգին գիտի Բանականության միտքը։ Այդպես զգոն Հրեղեն Հոգին գիտի բարեշրջման ընթացքը. և ամեն տարածական միտք հաստատում է գտնում։ Հետևաբար արարչի հրով արտահայտված ամեն միտք հագեցնում է գիտակցությունները։ Այդպես մենք արարում ենք ոգու տեղաշարժը և հաստատում ենք լուսավոր ճանաչում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1104
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    825.


    Տիեզերական մեծ աստիճանների նվաճումը կարող է հաստատվել տիեզերական էներգիաների հետ գիտակցված համագործակցությամբ։ Գիտակից փոխանակությունը կարող է բոլոր բարձրագույն էներգիաների ըմբռնում տալ։ Դեպի Տիեզերական Մագնիսի ուղեծիր ամեն նկրտում ավելի բարձր աստիճանի նվաճում կտա։ Այդպես անխափան է մեծ համապատասխանելիության օրենքը։ Կառուցելով տիեզերական բարեշրջում, պետք է հիշել փոխանակությունը։ Տարածությունն ու մարդկության ոգին հագենում են այդ էներգիաներով։ Հազարամյակները կուտակում են լարված ռիթմով ընթացող այդ նկրտող հզորությունները։ Ոգու ստեղծագործումը գիտի այդ իսկական խթանիչ ուժերը. և Տիեզերական Մագնիսին նկրտվածության փոխանակություն բերող ամեն կամք մարդկությանը տալիս է իսկական համապատասխանությունների օրենք, հետևաբար այդքան կարևոր է նկրտման կիրառումը։ Փոխանակությունը հագեցնում է բոլոր ստեղծագործական խթանիչ ուժերը։



    - - - - - - -



    826.


    Այդպես գալիքը ճանաչող ամեն նկրտվածություն բերում է ստեղծագործման։ Չէ որ այնքա՜ն նախաձեռնություններ են անցնում երկրի դեմքի առջև։ Որքա՜ն անգուշակելի հանկարծաշրջումներ է ապրում մոլորակը։ Միայն ոգին գիտի, թե ինչպես կարելի է հաստատվել Տիեզերական Մագնիսի ուղեծրում, և հաստատում է հրեղեն խթանիչ ուժը Հրեղեն Հոգու մեջ։ Կենտրոնների լարումն ուղիղ համեմատական է հիմնական ձգողությանը։ Այդպես կենտրոնները ձգվում են դեպի Տիեզերական Մագնիսի ուղեծիր և հավերժ հաղթում են ձգողությունն ու համահնչությունը։ Այդպես հաստատվում է Մեր ստեղծագործական նկրտվածությունը։ Իհարկե, միայն հոգևոր ձգողությունը կարող է լարել համահնչությունները։ Ուստի այդպես հզոր կերպով մեծ Տիեզերքում միահյուսվում են ոգու կապերը։ Այդպես Մենք արարում ենք մեր աստիճանները։



    - - - - - - -



    827.


    Նոր գիտական նվաճումների պայմանները պետք է համապատասխանեն գալիքի պահանջներին։ Եթե գիտնականները հասկանային, որ մշտական լայնացման երևույթն ընկած է գիտությունների լայնացման հիմքում, ոճրագործ հակամարտություն չէր լինի։ Չէ՞ որ ոչ թե տապալել ենք ցանկանում նրանց նվաճումները, այլ լայնացնել։ Ամեն գիտնական, որը հասկանում է գիտակցության լայնացման օրենքը, արդեն քանդել է նախապաշարմունքների պատը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1105
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    828.


    Գիտելիք, գիտելիք, գիտելիք, - եթե մարդիկ ավելի շատ խորհեին այն բանի վրա, որ գիտելիքը փրկություն է, ուրեմն չէր լինի տառապանքի նշույլ անգամ։ Ամբողջ մարդկային վիշտը տեղի է ունենում տգիությունից։ Հետևաբար գիտակցության ամեն լայնացում համագործակցություն է բարեշրջման հետ։ Գիտակցության լայնացմանը խոչընդոտող ամեն երևույթ ի դեմս բարեշրջման է. ուստի թշնամիների գործողությունները ոճրագործական են և նրանց կարման սարսափելի է։ Պնդենք, որ գիտելիքը կդրսևորի մարդկության տառապանքների վերջը։



    - - - - - - -



    829.


    Պետք է նորից ասել գիտնականներին, որ Այնսթայնի թեորիաները ոչ թե հերքում են Էվկլիդեսի օրենքները, այլ ներառնում են նրանք. ինչպես երրորդ տարածքը չի հերքում հարթության օրենքները, այն անսահմանորեն նրանցից լայն է, - այնպես էլ հոգևոր իմացության օրենքներն անսահմանորեն ավելի լայն են ձեր բոլոր օրենքներից, բայց ներառնում են նրանք։ Ուրեմն դե՛ն նետեք հակամարտությունը, այն արգելակում է բարեշրջմանը։



    - - - - - - -



    830.


    Մագնիսական հողմերի երևույթն ընկած է մթնոլորտային բոլոր հանկարծաշրջումների հիմքում, բայց ժամանակն այդ երևույթների միջև երբեմն շատ երկարատև է և անհամաչափ, ուստի դժվար է օրենք գտնելը։



    - - - - - - -



    831.


    Մագնիսական կուտակումների կենտրոններից բխող հոսանքների զետեղվածությունը մթնոլորտային երևույթներ է հրահրում։ Հոսանքների փոխազդեցության օրենքը նույնն է, ինչպես էլեկտրոմագնիսականներինն ընդհանրապես։ Միայն թե որոնումներ և դիտարկումներ են անհրաժեշտ, որպեսզի մարդկությանը հարստացնեն մեծ հայտնագործությամբ։



    - - - - - - -



    832.


    Մագնիսական հոսանքներն արտահայտում են գործողություն ավելի մեծ տարածությունների վրա, քան էլեկտրականը։ Իհարկե, այժմյան ապարատները խաղալիքներ են ընդամենը, բայց գիտության այդ ճյուղն ավելի հասանելի է, քան ատոմային էներգիայի գաղտնիքը։ Շատ է մեծ նույնիսկ փոքր մագնիսի ազդեցության ուժը, բայց մարդիկ չգիտեն նույնիսկ նրա ուղղությունը և հաշվի են նստում միայն նրա ֆիզիկական ձգողության հետ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1106
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    833.


    Իրար դեմ գործող ուժերը փոխադարձաբար ոչնչանում են։ Զուգահեռ, նույն ուղղությամբ գործող ուժերը արտահայտում են այդ էներգիաների միագումարը, և առանձին գործող ուժերը կորցնում են, կախված բաժանման անկյունից։ Ինչպե՜ս մարդիկ չեն կարողանում ընդունել, որ ֆիզիկայի այդ հիմնական օրենքը նաև համագործակցությա՛ն հիմնական օրենքն է։



    - - - - - - -



    834.


    Մագնիսական հոսանքների տեղաշարժը երկրի մակերևույթի վրա արտահայտում է մթնոլորտային փոփոխությունների գծերը։ Մագնիսական հոսանքների տեղաշարրժը երկրի ընդերքում արտահայտում է երկրաշարժերի շրջանագիծը։ Իհարկե, դիտարկումների կայաններ պետք է լինեն շատ տեղերում և ամենասերտ և ճշգրիտ համագործակցություն պետք է լինի։ Ճշմարիտ ենք ասել, որ դժբախտությունն այն է, որ չկա նվաճումների համադրություն և շատ էներգիա է կորչում, և արժեքավոր դիտարկումներ։ Հետևաբար այդքան անհրաժեշտ է երկրի վրա ազնիվ համագործակցության կազմակերպումը։



    - - - - - - -



    835.


    Տիեզերական ձգողությունների ամրապնդումը մարդկությունն ընդունել է մեծ երևույթների համար։ Ամեն ներձգված էներգիա իր հետևից համապատասխանությունների օղակ է բերում։ Միայն անխորաթափանց գիտակցությունը չի կարող ընդունել համապատասխանության որակը։ Չէ՞ որ տիեզետական ուժերի ձգողությունը տալիս է մոլորակին բոլոր հզոր խթանիչ ուժերը, այդ պատճառով սեփական ուղեծրի ստեղծումը նկրտումից է կախված. այդպես կենսական ուղիները վերջափակող ամեն ուղեծիր՝ ձգողության հատկությունների ստեղծում է։ Այդպես կարելի է առաջ ընթանալ դեպի բարեշրջում և անսահմանության ճանապարհ։



    - - - - - - -



    836.


    Այդպես տիեզերական կառույցների ուղեծրի մեջ է մտնում Ծառայությունը Վեհապետներին։ Այդպես տիեզերական կառույցների ուղեծրի մեջ են մտնում հոգևոր նկրտումները։ Ոգու բոլոր նկրտումներն արարում են, որպես հաստատող հուր։ Այդպես Տիեզերքում կարելի է դիտարկել անընդմեջ ստեղծագործման երևույթներ։ Միայն ոգին, որը տեսնում է ապագան, կարող է նկրտում տալ Տիեզերքին հանուն ազնիվ շինարարության։ Հետևաբար Մենք արարում ենք Հանուն Ընդհանուր Բարիքի, այո՛, այո՛, այո՛։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1107
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    837.


    Ինչպե՞ս ուրեմն կարելի է զգալ տիեզերական տեղաշարժը։ Ինչպե՞ս ուրեմն կարելի է զգալ տիեզերական հզորությունը։ Բոլոր զգոն խթանիչ ուժերը պետք է ձգվեն դեպի տիեզերական սերմ նկրտման միջոցով և ուղղորդեն ոգուն դեպի կենսական էներգիաների ըմբռնումը։ Չէ՞ որ ոչ թե դրսից են գալիս հաստատված նկրտումները։ Չէ՞ որ պատահականորեն չէ հրապուրվում ոգին դեպի արարչագործություն։ Հետևաբար հրին հատուկ կենսական էներգիաների տիեզերական հաստատումն ապրում է ամբողջ արտահայտված Տիեզերքում։ Այդպես կենսական ուղեծրերի արարումը կախված է նկրտումից։ Անսահմանության մեջ է ապրում այդ հրեղեն խթանիչ ուժը։



    - - - - - - -



    838.


    Ո՞վ ուրեմն մարդկությանը կբերի այդ կենսական խթանիչ ուժը։ Ո՞վ նուրբ էներգիաների հասկացում կտա։ Միայն կենսական խթանիչ ուժին տիրապետող ոգին։ Ոչ թե հաստատված ֆիզիկական խթանիչ ուժի մեջ պետք է փնտրել, այլ նկրտող, անտեսանելի հրի մեջ, որով կյանքն է շնչում։ Այդպես Հրեղեն Հոգու զգոն հրեղեն ոգին մարդկությանը կենդանի խթանիչ ուժի երևույթ է բերում, հետևաբար Մենք հարգում ենք հրեղեն խթանիչ ուժերի զգոնությունը։ Այդպես կենսական խթանիչ ուժը մեզ ավարտ է բերում. Կենսական խթանիչ ուժ, որին տիրապետում է Տիեզերական Միտքը և որով տոգորված է Տիեզերական Գիտակցությունը։ Այդպես մենք ապրում ենք հրեղեն սկզբունքով։



    - - - - - - -



    839.


    Հրեղեն թելերի ձգողությունը կարող է հագեցնել բոլոր ոլորտները։ Հարաբերությունը ոլորտների միջև Տիեզերքին հրով արտահայտված նկրտում է տալիս։ Միայն տիեզերական թելերի ձգողությունը կարող է հաստատել տարածական կրակների հատկությունները։ Ամեն ոլորտ հաստատվում է իր հատկություններով։ Այդպես հոգևոր առաջընթացը հագենում է գիտակցված նկրտմամբ։ Ամեն հրեղեն նկրտվածություն ձգողության հատկություններ ունի իր հիմքում։ Հետևաբար երբ հաստատվում է տիեզերական տեղաշարժ, գործի են ընկնում հոգևոր լծակները։ Ինչպե՞ս ուրեմն ոգին կարող է ձգվել դեպի տարածական հրի սերմը։ Միայն համապատասխանության խթանիչ ուժով։ Ուստի տիեզերական կրակների զարգացումը նկրտում է տալիս։ Այդպես հրեղեն սրընթաց պոռթկումը ոգուն հաղթանակի է բերում։



    - - - - - - -



    840.


    Իհարկե, մակարդակների միջև համապատասխանությունը կարող է կարող է զգալ այն ոգին, որը մոտ է արարչագորությանը։ Ուստի համապատասխանությունը ձգում է գիտակից խթանիչ ուժեր։ Զգոն Հրեղեն Հոգու ոգու ստեղծագործումը գիտի մագնիսական հոսանքների ուղղությունը։ Հետևաբար, երբ լարվում են բոլոր ուժերը, մարդկային միտքը լարում է տեղաշարժի լծակները։ Ուստի թշնամիները զգում են բոլոր հզոր համապատասխանությունները և մութ ուժերը փակում են իրենցից Լույսը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1108
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    841.


    Տիեզերական տեղաշարժը ներգրավում է բոլոր տարածական կրակները, և մարդկային ոգին ձևավորում է իր լարումները։ Չէ՞ որ միայն երբ մարդկությունը ներգրավվում է դեպի նոր շինարարություն, նա ընթանում է Տիեզերական Մագնիսի ճանապարհով։ Հետևաբար միայն Տիեզերական Մագնիսի ճանապարհների որոնումը մարդկությանը բարձրագույն էներգիաների ճանաչում կտա։ Այդպես, երբ մարդկությունը հագեցնում է տարածությունն իր որոնումներով, տարածությունը պատասխանում է, հղելով բարձրագույն էներգիաներ։ Ձգված էներգիան կարող է ձևավորվել կենսական կիրառման մեջ։ Ուստի ամեն միտք համահնչություն է տալիս, դրա վրա է կառուցվում ամբողջ կյանքը։ Հետևաբար միայն գիտակից նկրտումն է տալիս մարմին և ամեն հնարավորություն հաստատվում է մտքի ձգողությամբ։ Այդքան անսահմա՛ն են մտքի ուղիները։



    - - - - - - -



    842.


    Այդ պատճառով այդքան հզոր են հրե Հրեղեն Հոգու մտքերը։ Տարածությունից հրեղեն էներգիաները նա ընկալում և ձգում է դեպի կենսական ուղեծիր։ Հետևաբար, երբ հրե Հրեղեն Հոգու միտքը նկրտում է դեպի ստեղծագործում, բոլոր էներգիաները կենսականություն են ձեռք բերում։ Այդպես ամեն հնարավորություն կարող է հաստատվել կյանքում։ Ուստի խոչընդոտները հրահրում են մտքի նկրտվածություն, և խոչընդոտների աճը խնդրի հզորության լավագույն ցուցանիշն է։ Այդ պատճառով այդպես հետապնդվում է հրե Հրեղեն Հոգու միտքը։



    - - - - - - -



    843.


    Էներգիայի որակը լարում է ամեն գործողություն։ Ոչ թե էներգիայի գործողության, այլ խթանիչ ուժի մեջ է ամփոփված էներգիայի հզորությունը։ Երբ ստեղծվում է մարմին, էներգիաների որակը նախորոշում է նրա կենսունակությունը, ուստի Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը պետք է սահմանել որպես որակի երևույթ։ Միայն արարիչ էներգիաներն են նկրտում խթանիչ ուժերին դեպի կենսական կրակների ձևավորումը։ Ուստի երբ միտքը գիտակցում է նկրտման ամեն որակ, կարելի է տիեզերական գիտակցություն հաստատել։ Ուրեմն ընդունենք ամեն որակ, որպես կյանք բերող շարժում։ Ստեղծագործական անսահմանությունը հագենում է էներգիաների որակներով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1109
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    844.


    Էներգիաների որակների ճանաչման մեջ է գիտակցության աճը, և միայն այդ գիտելիքով ոգին կարող է սահմանել տիեզերական ստեղծագործումը։ Հետևաբար ոգու գիտելիքը բերում է էներգիաների որակների ճանաչմանը։ Այդպես Հրեղեն Հոգու նուրբ կենտրոնները գիտեն Տիեզերական Մագնիսի հաստատումը։ Ուստի այդքան վախենում է թշնամին Մեր գիտելիքից, այդ պատճառով է այդպիսի ընդդիմակայությունը։ Ուստի այդքան խոչընդոտներ, ուստի այդքան մեծ հաղթանակներ։ Այդպես Մենք հագեցնում ենք Տարածությունը։



    - - - - - - -



    845.


    Էներգիայի որակը նախորոշում է յուրաքանչյուր մարդկային նախաձեռնություն։ Ոգու ստեղծագործումը հագենում է էներգիայի որակով։ Մարդկային նկրտումը պետք է դեպի էներգիայի որակի ճանաչում ուղղվի։ Որքա՜ն ավելի կմոտենա ոգին բարձրագույն էներգիաների ճանաչմանը, եթե գիտակցի իր հագեցվածությունը հրով։ Ամեն խթանիչ ուժի մեջ այդ հրեղեն որակն է ապրում։ Ամեն կենսական նկրտում շարժվում է այդ որակով։ Այդ որակի գիտակցումը Անսահմանության բոլոր կենսական խթանիչ ուժերի գիտակցում է տալիս։



    - - - - - - -



    846.


    Ստեղծագործական խթանիչ ուժը հագենում է հրեղեն որակով, հետևաբար Հրեղեն Հոգու բոլոր հրեղեն դրսևորումներն, իրենց հերթին, ուղղորդում են կենսական խթանիչ ուժերին։ Այդպես կենսական հրի նկրտումը ստեղծագործական հնարավորությունների շղթա է տալիս։ Այդպես ոգու հուրը հագեցնում է բոլոր կենսական նկրտումները։ Միասնության երևույթը հագեցնում է ամբողջ Տիեզերքը, և հրի որակի մեջ է ամփոփված կենսական դրսևորումների ամբողջ բազմազանությունը, ուստի այդքան բազմազան են Հրեղեն Հոգու զգացումները։ Ուստի Հրեղեն Հոգու Մայրը կարող է այդպես համահնչել բոլոր տիեզերական հանկարծաշրջումներին։



    - - - - - - -



    847.


    Մտքի որակը հագեցնում է տարածությունը, և ժողովրդական նկրտումների ամեն գործողություն հագենում է տիեզերական հրի նկրտմամբ։ Նմանապես ամեն միտք ծնում է բոլոր լարումները և ոգու ստեղծագործումը հաստատում է տեղաշարժը։ Այդպես, երբ կյանքի էությունը լարում է տեղաշարժի լծակները, բոլոր որակները համապատասխան են դառնում։ Հետևաբար երբ կյանքը լարվում է տարատեսակ էներգիաներով, էներգիաների որակը պետք է ընկալունակ լինի։ Գիտակցության հաստատումը պետք է լարի էներգիաների բոլոր որակները։ Այդպես անսահմանափակ որոնում է ստեղծվում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1110
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    848.


    Երբ երկի պատմությունն է գրվում, պետք է արարել հնարավորինս հաստատված։ Ինչպես աստիճաններն են տարբեր, այդպես էլ հագենում են պատմական կառույցները։ Ամեն պատմական աստիճան համապատասխանում է Տիեզերական Մագնիսի տեղաշարժին, այդ պատճառով մեր աստիճաններն այդքան գեղեցիկ են։



    - - - - - - -



    849.


    Տարածական կրակները շերտավորում են բոլոր ոլորտները։ Տիեզերական գործողությունների ռիթմն անզսպելի է։ Մարդը հաստատվում է որպես տարածական կրակների ժառանգորդ, բայց մարդը հերքում է բոլոր բարձրագույն օրենքները, ուստի երբ նման անհամապատասխանություն է հիմնվում, տարածական կրակները չեն կարող մոտենալ և սկսել իրենց արարչական գործունեությունը։ Հետևաբար բոլոր տիեզերական հանկարծաշրջումներն ազդում են մոլորակի վրա։ Հետևաբար այդքան մեծ և երկակի է տիեզերական ճառագայթների ազդեցությունը։ Հոսանքների ընկալունակության ներդաշնակությունն ու առնմանման քաոսը մոլորակի վրա կենսական հոսանքներ են արարում։



    - - - - - - -



    850.


    Այդ պատճառով ոգին, որն առնմանում է բոլոր հոսանքները, այդպես զգում է բոլոր տարածական կրակները։ Երկրային ոլորտի քաոսն այնքան է հզոր, որ քավարան է պետք դրսևորել։ Հրեղեն Հոգին հաստատում է այդ մաքրումները։ Հետևաբար Հրեղեն Հոգու Մայրն այդպես զգում է բոլոր տարածական մաքրումները, այդ պատճառով այդքան լարված են կենտրոնները։ Չէ՞ որ մարդու կողմից չառնմանեցված ամեն էներգիա թրթռում է կենտրոնների վրա, և զգոն սիրտն ընկալում է ամեն ինչ։



    - - - - - - -



    851.


    Անորսալի են տիեզերական կրակները, երբ ոգին միայն դեպի տեսանելի աշխարհ է նկրտված։ Երբ ոգին նկրտում է դեպի նուրբ ոլորտներ, նրա առջև բացվում է ամբողջ Տիեզերական Ընդարձակությունը։ Հետևաբար անորսալի տիեզերական կրակները ձգվում են դեպի ստեղծագործ ոգին, որը որսում է բոլոր նուրբ էներգիաները։ Այդպես փոխադարձ ձգողության վրա ստեղծվում է մեծ արարման սկզբունքը։ Տարածական կրակները ներգրավվում են տիեզերական նկրտումների ուղեծիր, հետևաբար միայն անտեսանելի ուժերի հզորությանը տեղյակ ոգին կարող է ձգել տիեզերական կրակները։ Այդպես համապատասխանություն է ստացվում։ Այդպես տիեզերական ստեղծագործում և բարձրագույն համաձայնեցում է ստեղծվում ոգու և Տիեզերքի միջև։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 74 92-ից ԱռաջինԱռաջին ... 246470717273747576777884 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •