307.
Հրեղեղեն զորքի հաճախակի անվանարկման պատճառն այն է, որ Ոսկե Դարը սկսվում է հրի տարերքով: Այդ ժամանակ հավաքվում են նրանք, ովքեր այդ ներթափանցող տարերքով են տոգորված: Հրի շարժումն ու ուղղվածությունն ընկած են Լույսի սկզբունքի մեջ: Ոչինչ Լույսից արագ չի կարող ընթանալ, քանզի այն աջակցվում է ամենագո Հրի շիթերով: Հաստատում եմ Հրի հոսքը, որպես ամենամաքուր և նպատակասլաց: Ամբողջ չդրսևորված տարածքը Հրի նավն է:
Հրեղեն պատի հինավուրց խորհրդանիշը խոսում է տարածության հրի մասին: Արևելքում գիտեն հրեղեն զորքի մասին, որը վեր կհառնի նոր դարից առաջ:
Արհավիրքները տեղի են ունենում մոլորակի նստվածքների բոցերի հետ հրի անհամապատասխանությունից: Այն մոլորակային գազերը, որոնք ծնված են քայքայման թույնից, շարժի են գցում Ընդերքի Կրակի անսանձելի էներգիան, այլ կերպ ասած, մարմնի միսը հրի հետ չի զուգակցվում: Լուսատու նյութը ելք է փնտրում հաշտեցնել չմիացած ակունքները, բայց այն, ինչը մութ է կոչվում, կաթվածահար է անում իր՝ լուսավոր նյութի ակունքը, այդ ժամանակ տեղի է ունենում արհավիրք:
Հրեղեն զորքն ապրում է, երբ տարածության հուրը հաղթանակ է տանում:
- - - - - - -
308.
Ամեն ոճրագործ վախենում է գնալ այնտեղ, որտեղ ոճրագործություն է կատարել: Մարդիկ գիտակցում են, որ Աստրալ Աշխարհում իրենց վարմունքը չի համապատասխանում ոգու արժանապատվությանը: Այդ պատճառով ահեղ է վախն Աստրալի դարպասների հանդեպ: Նույնիսկ փորձում են միտք անգամ թույլ չտալ անցման մասին, հուսալով, որ չգիտեցողները պատասխանատու չեն: Այնինչ իմացության դեպքում այդ անցումները կարելի է կատարել սանդուղքի աստիճան բարձրանալուց ոչ ավելի մեծ դժվարությամբ:
Հինավուրց է ուղիղ վերելքի խորհրդանիշը: Գիտակցություն կուտակելուց բացի, ուրիշ էլ ի՞նչ կարող է օժանդակել այդ վերելքին: Նույն այդ հուրը: Այդ տարերքը փոխակերպում է ուղին: Մարմինների հուրը միավորվում և սնվում է տարածության հրով: Հոգեկան էներգիայի երևույթները հիմնված են հրի վրա: Բոլոր ֆենոմենները հուրն է կատարում: Եվ հուրը լուսավորում է բոլոր մուտքերը:
Իհարկե, հրեղեն տարերքի մարդկանց հեշտ չէ ապրել մարմնի մեջ: Բայց հենց նրանց վերցրեք գործընկեր, քանզի նրանց մեջ դավաճանություն չկա: Վտանգը նրանց չի շփոթեցնի: Նրանք հասկացել են պարտքը, և ձգտումը վեր է հառնում բոցի նման: Ու՞մ են, ուրեմն, ավելի մոտ ուսերի ճառագայթները: Ու՞մ է ավելի մոտ ստեղծագործումը, եթե ոչ ամենաթափանց հրին: Դժվար է մարդկանց յուրացնել այդ տարերքի նշանները: Հողը, ջուրը, օդը՝ սրանք ակնհայտ են, բայց երբ հուրը թափանցում է ջրի միջով, դա միայն կատակ կարող է թվալ: Հրի ներթափանցումը պետք է հասկանալ, հակառակ դեպքում Հրեղեն դարպասներից ներս չես մտնի:
Էջանիշներ