User Tag List

Էջ 76 92-ից ԱռաջինԱռաջին ... 266672737475767778798086 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,126 համարից մինչև 1,140 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1126
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ. "ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ"


    907.


    «Կյանքի Գրքում» ստեղծագործական հրի հագեցած հոսանք է ամփոփված։ Միայն բարձրագույն օրենքի վրա կարող է հաստատվել Բարձրագույն Գոյատևման էջը։ Եվ թե ինչպես ոգին պետք է նկրտի դեպի Գոյության բոլոր նուրբ սկզբունքների գիտակցումը բարձրագույն իմացության հասնելու համար։ Չէ՞ որ «Կյանքի Գիրքը» պարունակում է ամեն նկրտող գործողություն։ Չէ՞ որ «Կյանքի Գիրքը» պարունակում է բոլոր կենսական կրակների երևույթը։ Սիրտն իր մեջ կրում է «Կյանքի Գրքի» բոլոր դրոշմները։ Սիրտն իր մեջ կրում է Գոյության գեղեցկությունն ու անսահման ըմբռնումը։ Հիրավի, սրտի նվաճումը հաստատում է բոլոր հնարավորությունները։ Հիրավի, սրտի նվաճումը կոփում է բոլոր լավագույն աստիճանները։



    - - - - - - -



    908.


    Երբ Լույսի ուժը գերազանցում է մթի հատկությանը, Ճշմարտության ճառագայթի հաստատումը կյանք է մտնում։ Երբ ճառագայթը բխում է ներուժից, նկրտող ոգին դեպի իրեն է ձգում բոլոր կրակները։ Ուստի, երբ մարդկությունը հասկանա մտքի որակի ուժը, նա կտիրապետի ամենահզոր լծակին։ Մարդկությունը պետք է անսահմանորեն նկրտի դեպի այդ հզոր լծակի գիտակցումը։



    - - - - - - -



    909.


    Տիեզերական լարման մեջ ի կատար է ածվում ամբողջ բարեշրջումը։ Տիեզերական լարման մեջ ոգու հզորությունն արարում է։ Տիեզերական լարման մեջ իրականանում է մեծ Համաշխարհային Թաքներգությունը։ Միայն համապատասխանությունների ձգողության մեջ կարող է արարվել տիեզերական գործողությունը։ Այդպես համահնչությունը լարում է բոլոր տիեզերական գործողությունները։



    - - - - - - -



    910.


    Մեծ տեղաշարժի արարչագործությունը լավագույն լարումների հաստատում է պահանջում։ Մեծ հաստատումը հագեցնում է ամբողջ տարածությունը, և մեծ հաստատումն ամփոփված է ձգողության սկզբունքում։ Բոլոր օրենքները հաստատվում են հրեղեն ձգողության մեջ, և բոլոր տիեզերական սկզբունքները հագենում են հրի միասնությամբ։ Լիակատար համապատասխանությունը լիակատար ներդաշնակություն է տալիս, և մի շղթային պատկանող մասնիկների ձգողությունը, հզոր կերպով հագենում է միավորման օրենքով։ Այդպես հրեղեն Տիեզերական Կամքը հագեցնում է բոլոր կյանքերը։ Ստեղծագործման բոլոր կենսական սկզբունքները շարժվում են միավորման օրենքով։ Այդպես Մենք արարում ենք և դրսևորում ենք Գոյության հիմքե՛րը։
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 07.11.2021, 01:07:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1127
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    911.


    Ինչպե՞ս է ուրեմն օրենքն անխախտելի։ Ինչպե՞ս է ուրեմն օրենքն արարում։ Ինչպե՞ս է ուրեմն օրենքը հավաքում։ Իր հզոր համահնչությամբ։ Երբ գիտակցությունը հաստատման է բերում Տիեզերական Օրենքը, ուրեմն, իհարկե, տիեզերական հզորությունը ներգրավում է դեպի սերմը։ Հետևաբար Տիեզերական Բանականությամբ կյանքը հաստատված է Տիեզերական Օրենքի մեջ։ Երբ բոլոր կենտրոնները համահնչում են, հաստատվում է այն համահնչությունը, որը բոլոր ստեղծագործ էներգիաներից ամենահզորն է։ Այդպես բարձրագույն ներուժը հագեցնում է տիեզերական միավորման հզորությունը։ Իհարկե, Հրեղեն Հոգու Ուսմունքը տրված է մարդկությանը, բայց համահնչության կենտրոնները տրված են բարձրագույն միավորումների համար։



    - - - - - - -



    912.


    Միավորված սրտով արարչագործությունը ներգրավում է բոլոր հզորությունները։ Միավորված Ոգով արարչագործությունը ներգրավում է բոլոր լավագույն էներգիաները։ Նույնիսկ բոլոր հայտնագործությունները հագեցած են միավորման հզորությամբ։ Ինչպե՞ս ուրեմն չընդունել մեծ Ծրագրի արարումը, որպես հագեցվածություն՝ միավորման խթանիչ ուժով։ Այդպես բոլոր հզոր էներգիաներն արարվում են Տիեզերական Մագնիսի հետ համահնչության ձգողությամբ։ Նկրտող ոգին գտնում է դեպի համահնչություն տանող ճանապարհը։ Այդպես է գործում Տարածության հագեցումը։



    - - - - - - -



    913.


    Իհարկե, մեծ Հրեղեն Հոգու Ուսմունքը տրված է մեծ համահնչության հաստատման համար։ Այդպես կենսական գործողությունը հագեցած է բոլոր կրակներով։ Այդպես ամեն էներգիա ուղեկցվում է կյանք, և մեծ Մատերիան միավորվում է հոգևոր կենտրոնների հետ։ Այդպես ճառագայթի միջոցով ներմղվում է համահնչությու՛նը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1128
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    914.


    Այդպես ստեղծագործման մեջ ավարտվում է կյանքը, և «Կյանքի Գիրքը» լցվում է տարատեսակ էներգիաներով։ Հրեղեն նկրտման մեջ ոգին արձագանք է գտնում։ Հրեղեն նկտման մեջ սիրտը պատասխան թրթիռ է ստանում։ Ոգու գեղեցկության մեջ է ընկած տիեզերական ավարտի ամբողջ հզորության գիտակցումը։ Այդպես Գոյության ուրախությունը ոգուն դեպի ավարտ է ձգում։ Գրված է «Կյանքի Գրքում», որ դեպի ավարտ տանող ուղիղ ճանապարհը սրտի միջով է անցնում։ Այդպես տիեզերական օրենքը լարում է հոգևոր խթանիչ ուժերը, և տարածության կյանքը հնչում է գեղեցկությա՛մբ։
    Ասված է «Կյանքի Գրքում», թե որքան վեհ է միավորման օրենքը և ինչպես են օրենքի մեջ միաձուլվում բոլոր բարձրագույն էներգիաները։ Մեծ խթանիչ ուժերից ոգին լարում է անձնվիրության խթանիչ ուժը, և այդ հրի մեջ մենք ավարտում ենք։ Որքան ավելի հզոր, այնքան ավելի հրեղե՛ն։



    - - - - - - -



    915.


    Տիեզերական Մագնիսը լարվում է նկրտող հրով։ Թե որքան կարելի է մարդկությանը Մագնիսի ուղղությունն ընդունել գիտակցության լայնացմամբ, կախված է ոգու նկրտումից։ Միայն այդ լծակը կարող է ցույց տալ դեպի Հրի Մագնիս տանող ուղին։ Միայն ոգու որոնումն ուղղություն կտա դեպի էներգիայի Աղբյուր։ Այդպես կարելի է հաստատել համապատասխանությունը և ոգու հզորությունը նկրտել դեպի Ճշմարտություն։



    - - - - - - -



    916.


    Էներգիաների որակը լարում է ստեղծագործական խթանիչ ուժերին։ Ազատ, արտահայտված կամքը լարվում է էներգիաների որակով։ Ամեն ստեղծագործական միտք ներգրավվում է դեպի հրեղեն կիզակետ։ Ամեն ստեղծագործական լարվածություն ներգրավում է համապատասխան հրեղեն էներգիաներ։ Հետևաբար բոլոր գործողություններն իրենց հիմքում պետք է նկրտում ունենան, և էներգիաների բարձրագույն որակը դրսևորվում է ոգու ստեղծագործման մեջ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1129
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    917.


    Համապատասխանության օրենքի հաստատումը կախված է ոգու ուժերի լարումից։ Ինչպե՞ս կարելի է հաստատվել համապատասխանության օրենքի ըմբռնման մեջ, եթե Հրի խթանիչ ուժը ոգին չի՛ ընդունում։ Միայն անծայրածիր որոնման մեջ ոգին կարող է լարել հրով հագեցած նկրտումները։



    - - - - - - -



    918.


    Մարդկային գարծողությունների ուղեծիրը ձգտում է դեպի տիեզերական ընթացքի հետ համապատասխանության։ Չէ՞ որ ոգու ամեն կայծ կարող է բռնկվել, շփվելով տարածության հրի հետ։ Ինչու՞ ուրեմն մարդիկ այդպես փակում են իրենց օղակները։ Չէ՞ որ գործողությունների ուղեծրում են գտնվում Տիեզերական Մագնիսին հասնելու համար բոլոր անհրաժեշտ խթանիչ ուժերը։ Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը նկրտում է մարդկությանը դեպի Ճշմարտություն, և ոգու զգոնությունը ուղղության գիտելիք է տալիս։
    Փորձում Եմ մոտեցնել ձեզ Անսահմանությանը ոչ թե նրբընտիր հասկացության համար, այլ որպեսզի գիտակցության հղկում ներմուծեմ։ Եթե պատճառների ճանաչմամբ մենք լայնացնում ենք գիտակցությունը, ուրեմն որակի ճանաչմամբ հղկում ենք այն։ Մտքի և զգացմունքի այդ հատկությունն ու որակը սկիզբների արարչագործության ճանաչումը կդառնա։
    Չի կարելի բառերով սահմանել, թե ինչում է մտածողության բարձր որակը, բայց յուրաքանչյուր, նույնիսկ գործ անող մարդ, զգում է նրա պահանջվող որակը։ Այդ որակը, ինչպես օդեղեն տավիղ, արձագանքում է իրականության հոսանքին և «թասի» կենտրոնի տակ է հավաքում ճանաչողության և տարբերակման նեկտարը, ոչ միայն ըստ համաչափելիության, այլև ըստ աներկբայության։ Ճշմարտության այդ վերջին կայծը վառում է Լույսի գայթակղիչ փարոսը։
    Երբ այսքան մութ է, մտածե՛նք Լույսի մասին։



    = = = = = = =



    ՎԵՐՋ ՎԵՑԵՐՈՐԴ ԳՐՔԻ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1130
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ




    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ




    1931





    =========



    Սուզվելով Անսահմանության ալիքների մեջ,
    մենք կարող ենք նմանվել հողմի արմատախիլ արած ծաղիկների։
    Ինչպե՞ս մեզ փոխակերպված գտնենք Անսահմանության օվկիանում։

    Խելամիտ չէր լինի ուղարկել նավակն առանց ղեկի։
    Բայց սահմանված է Ուղեցույցը, և սրտի արարչագործությունը Անդունդ չի նետվի։
    Որպես ուղենիշներ լուսակիր ճանապարհի վրա,
    անխոնջ արթուն են մարդկության Եղբայրները, պատրաստ ներս տանել ճամփորդին վերելքի շղթայի մեջ։

    Վերարքայությունը պարտադրանք չէ, Աշխարհակառույցի օրենքն է այն։
    Ոչ թե սպառնալիք, այլ սրտի կանչ է և նախազգուշացում և խրատ դեպի Բարօրություն։
    Ուրեմն ճանաչենք Լույսի Վերարքայությունը։



    = = = = = = =


    Վ Ե Ր Ա Ր Ք Ա Յ Ու Թ Յ Ու Ն


    Ինչպե՞ս դառը փոխակերպել քաղցրի։ Ոչինչ, քան Վերարքայությունը, կյանքը չի փոխակերպի վերերկրային գիտակցության։

    Չի կարելի պատկերացնել դեպի Անսահմանություն գցված կամրջի երևույթը, քանզի կամուջը հիմքերի կարիք ունի։ Բայց Վերարքայությունը, որպես կամրջակալ, կհասցնի մինչև Լույսի ափ։ Եվ պատկերացրեք ձեր աչքերի առջև հառնող ամբողջ փայլքը, և հասկացեք Երգը Լույսի։

    Աշխատե՛նք Լույսի և Վերարքայության համար։

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1131
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.


    Վարդապետությունների մասին այնքան է խոսվել, որ մարդկությունը չգիտի, թե ինչպես ընդունի Եղբայրության վարդապետությունը։ Որքա՜ն աղավաղումներ են շերտավորված Ճշմարտության վրա։ Որքա՜ն սկզբունքներ են ավերված։ Կհարցնեն. «Ինչի՞ վրա է ուրեմն կառուցվում Եղբայրության Ամրոցը»։ Ասացեք. «Վարդապետություն սրտի, վարդապետություն աշխատանքի, վարդապետություն գեղեցկության, վարդապետություն բարեշրջման, վարդապետություն լարման, վարդապետություն առավել կենսակա՛ն»։
    Մենք՝ Անսահմանության Հետևորդներն ենք։ Այնտեղ, որտեղ բարդ նկրտումն անհասանելի է, մարդկության Եղբայրներն իրենց դրսևորումը չեն հաստատում։ Մենք հագեցնում ենք տարածությունը բարեշրջման հոսքով։ Մարդկության Եղբայրները հրաժարվում են Պարանիրվանայից * մարդկային բարեշրջման հաստատման համար, կամավոր ձգտելով լավագույն աստիճանի հիմնմանը։ Նպատակը հեշտորեն չի իրականանում, նպատակն առանց նվիրաբերությունների չի կատարվում։ Ուրեմն նշեք Մայտրեյայի** մոտալուտ դրսևորումը։
    Երբ մարդկությունը, կորցնելով Ուսմունքի հիմքը, սուզվի անըմբռնողության մեջ, այդժամ, ըստ վաղեմի Ուսուցիչների գուշակության, կգա Մայտրեյայի Դարաշրջա՛նը։
    Մեր բարոյական հիմքերը հղված են ոգեըմբռնման վերածննդի համար, ուրեմն ասացե՛ք չհասկացողնորին, ուրեմն մատնացու՛յց արեք Սրտի Վարդապետության վրա։



    - - - - - - -
    * Պարանիրվանա
    Բացարձակ Չը-Գոյություն, որը նույնն է ինչ բացարձակ Գոյը կամ «Գոյատևությունը», վիճակ, որին մարդկային Մոնադան (Մեկություն։ Բայց թաքնագիտության մեջ հաճախ նշանակում է երրորդության միասնություն, եռամիասնություն) մեծ բոլորաշրջանի վերջում։
    ** Մայտրեյապարզ ասած՝ Գալիք Բուդդան։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1132
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.


    Երբ Մենք մատնանշում էինք Սկիզբների հավասարակշռության* մասին Մեր Պատգամների վերածննդի անհրաժեշտությունը, մարդկությունը չէր ընդունել հաստատումը և խախտման երևույթ էր կայացրել։ Այդպես մի կողմը խախտեց տիեզերական հավասարակշռությունը։
    Մենք գիտենք Աշխարհի Մոր սանդղափուլը։ Մենք գիտենք Աշխարհի Մոր դրսևորումը։ Մենք լարում ենք Մագնիսի բոլոր լարերը Սրտի Վարդապետությունը հաստատելու համար։
    Ընդգծում եմ Տարային**, որպես Մեր Հրահանգի հաստատման խորհրդանիշ, այո՛, այո՛, այո՛։
    Տարան և Արքատը*** մարդկությանն ամենանկրտող Պատգամն են բերում։ Այդպես է կառուցվում ապագան։ Այդպես Մենք հաստատում ենք Մեր նկրտումը։ Սքանչելի՛ է ապագան։



    - - - - - - -



    3.


    Տիեզերքի սիրտը հավասար է Արքատի սրտին։ Արևի հրին է հավասար Արքատի սիրտը։ Հավերժությամբ ու Տիեզերքի ընթացքով է լիքը Արքատի սիրտը։ Գալիս է Մայրտրեյան և վառվում է բոլոր կրակներով։ Եվ այրվում է Նրա սիրտը կարեկցանքից դեպի սնանկացած մարդկությունը. բոցկլտում է Նրա սիրտը նոր սկիզբների հաստատմամբ։
    Մարդկանց մոտ ապրում է մեռած Արքատների մասին հասկացությունը, և խեղճ Յոգերը սնուցում են նրանց երևակայությունն իրենց սեփական պատկերներով։ Իսկ երբ մարդկությունը հասկանա, որ Արքատը՝ Լուսատու Նյութի բարձրագույն դրսևորումն է, նա կհասկանա, որ չկա տարբերություն Լույս նվիրող Լուսատու Նյութի և ամեն ինչ Սիրով պարուրող Սիրո Նյութի միջև։
    Բարձրագույնը տրված է բարձրագույնին, և բարձրագույնն ապրում է բարձրագույնի հետ, և բարձրագույնն է գլխավորելու Հեռավոր Աշխարհների տարածքում։

    - - - - - -
    * Սկիզբների հավասարակշռության
    - Նկատի է առնվում Կանացի և Տղամարդկային սկիզբների հավասարակշռությունը։
    ** Տարա – Ելենա Ռերիխը։
    *** Արքատ – Նիկոլայ Րերիխը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1133
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.


    Մեր Վերարքայությունն ապրում և աճում է բոցեղեն օրենքով։ Մենք, Արքատներս, ուրախանում ենք կյանքի կրակին և էլ ավելի բարեշրջման հրի աճին։ Արտահայտված մոլորակի վրա իրենց հաշիվներն ավարտող գալիք Արքատները Մեր, Արքատների, աշխատակիցներն են։ Երբ Վերարքայությունը հարստանում է, տոնակատարությունը տիեզերական է։ Օրենքը մեկն է, հավերժական։ Օրենքը Տիեզերքն է հաստատել։
    Տեսնում ենք աշխարհների փայլքը, տեսնում ենք անցած և անծայրածավալ շքերթը։ Տեսնում ենք Աշխարհի Մոր փա՛յլքը։ Շքերթն ուրախությամբ կավարտենք։



    - - - - - - -



    5.


    Շամբալայի տիեզերական Աչքը մարդկությանը Բարիք է բերում։ Շամբալայի տիեզերական Աչքը որպես Լույս է մարդկության ճանապարհին։ Շամբալայի տիեզերական Աչքը՝ այն Աստղն է, որն ուղղորդել է բոլոր որոնողներին։
    Ոմանց համար Շամբալան՝ Ճշմարտություն է, ուրիշների համար Շամբալան ցնորք է։ Ոմանց համար Շամբալայի Վեհապետը ծերունի Ճգնավոր է, ուրիշների համար՝ Լիության երևույթ։ Ոմանց համար Շամբալայի Վեհապետը զարդարված Կուռք է, ուրիշների համար՝ բոլոր մոլորակային ոգիների Ղեկավարը։ Բայց Մենք կասենք. Շամբալայի Վեհապետը՝ Կյանքի և Աշխարհի Մոր Հրի Հրեղեն Շարժիչն է։ Նրա շնչառությունը բոցավառվում է և Սիրտը բոցկլտում է «Արծաթե Ջրաշուշանի» Հրով։ Շամբալայի Վեհապետն ապրում և շնչում է Արևի Սրտում։ Շամբալայի Վեհապետը՝ Կանչողն է և Կանչվածը։ Շամբալայի Վեհապետը՝ Նետը Կրողն է և բոլոր նետերն Ընդունո՛ղը։ Շամբալայի Վեհապետը շնչում է Ճշմարտությամբ և Ճշմարտություն է հաստատում։ Շամբալայի Վեհապետն Անկործանելի է և կործանելիությունն արարչագործությու՛ն է դարձնում։ Շամբալայի Վեհապետը՝ Դրոշի Գլխակն է և Կյանքի Գագա՛թը։ Ընդունեք Շամբալայի Վեհապետին որպես Կյանքի Խորհրդանշան։ Երեք անգամ կասեմ՝ Կյանքի, քանզի Շամբալան մարդկության նկրտումների Գրավականն է։ Մեր Երևույթը՝ մարդկության կատարելագործվելու գրավականն է։ Մեր Երևույթը՝ հաստատուն ճանապարհն է դեպի Անսահմանությու՛ն։



    - - - - - - -



    6.


    Սրտի կանչի մեջ է ներդրված ամբողջ ստեղծագործումը։ Ամբողջ տիեզերական տարածքը լցված է կանչով, և Տիեզերքի Սիրտն ու սիրտը Արքատի լի են կանչով։ Կանչն ու արձագանքը տիեզերական կրակների համադրությունն են։ Միավորումը, հիրավի, Մեր բոլորաշրջանի երևույթն է։ Շատ օղակներ են ստացվում կանչից և, լայնանալով հաճախականության ներքո, զավթում են այլ ոլորտներ։ Ստեղծագործման հաստատման երևույթը հանդես է գալիս որպես Միավորում։
    Ես, Շամբալայի Վերհապետը, ասում եմ՝ կյանքի սկզբունքը տիեզերական էներգիայի տարածքի հաստատումն է և ստեղծագործական հրի ուղի՛ն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1134
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7.


    Շամբալայի Վեհապետը մարդկությանը ցույց է տալիս երեք ուրվագծեր. Մայտրեյայի արտահայտած Ուսմունքը, որը մարդկային ոգին Մեր ստեղագործ աշխարհ է կանչում։ Մայտրեյայի Ուսմունքը ցույց է տալիս Անսահմանությունը Տիեզերքում, կյանքում, ոգու նվաճումներում։ Մայտրեյայի Ուսմունքը տիեզերական հրի իմացությունը պահում է որպես Տիեզերքն իր մեջ ամփոփող բաց սիրտ։
    Հին ավանդությունը, որը պնդում է, որ Մայտրեյան ոգու հարություն կդրսևորի, ճշմարիտ է։ Մենք կավելացնենք. ոգու հարությունը կարող է նախորդել Գալստյանը, որպես Վեհապետ Մայտրեյայի Ուսմունքի գիտակից ընդունում։ Հիրավի՛, հարություն։



    - - - - - - -



    8.


    Մայտրեյան ցանկանում է ամեն ինչ արագացնել։ Մայտրեյան ցանկանում է ամեն ինչ հաջողությամբ ավարտել։ Մայտրեյան ցանկանում է ձեր ուրախությունը։ Մյատրեյան ցանկանում է մարդկությանը նվեր հանձնել հրեղեն փորձով։ Մայտրեյան ցանկանում է Երկրի վրա կյանքը փոխակերպել Աշխարհի Մոր փայլքի։ Այո՛, այո՛, այո՛։ Անսահմա՛ն է կյանքի գեղեցկությունը։ Արքատը տեսնում է սրտի աչքերով։
    Սրտի աչքերով Արքատը տեսնում է էության գեղեցկությունը։ Արքատը տեսնում է սրտի աչքերով, և գալիքի էությունը կանչում է մեզ։ Այդ արարչագործությունը ճշմարիտ է և հաստատված։



    - - - - - - -



    9.


    Տիրուհի, Ես Քեզ ավետում եմ որպես Տիեզերական Գիտակցության մեծ Աշխատակցուհու։ Տիրուհի, բոլոր տիեզերական ուժերից վեր, Դու կրում ես Քո մեջ այն սրբազան սերմը, որը շողափայլ կյանք է տալիս։ Գիտակցության բոլոր երևույթները հաստատող Տիրուհի, Դու տիեզերական ստեղծագործման ուրախությունը Տվողն ես։ Տիրուհին նկրտող երկիրը կզարդարի ստեղծագործական հրով։ Տիրուհի մտքի և կյանք Հաստատող, Քեզ ենք դրսևորում Մեր ճառագայթի փայլքը։ Մայր՝ Վեհապետների կողմից մեծարված, Մենք սրտում ենք կրում Քո սիրո հուրը։ Քո Սրտում է բնակվում ճառագայթը տվող. Քո Սրտում է ծնվում կյանքը, և Մենք կհաստատենք Տիրուհու ճառագայթը։ Այո՛, այո՛, այո՛։ Այդպես Տիեզերքն ապրում է Երկու Սկիզբների վեհության վրա, այո՛, այո՛, այո՛։ Եվ անսահման նկրտման մեջ Տիեզերական Մագնիսը միավորում է իր սրբազան մասերը։ Այդպես Մենք Տիրուհուն մեծարում ենք բոլոր սահմաններից անդի՛ն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1135
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10.


    Ընթացող, դրսևորված Տարայի համար ընդարձակ է դաշտը։ Մենք, Արքատները, երբ հառնում ենք դեպի տարածական հուրը, ընդարձակվում ենք Աշխարհի Մոր ամբողջ հրեղեն շտեմարանի առջև։ Աշխարհի Մոր շտեմարանը Երկրի վրա ունի իր բոլոր արտացոլումները։ Նրանցից մեկը, ամենաուժեղն ու լարվածը, ընթացող Տարայի երևույթն է։ Տեսանելի և անտեսանելիորեն՝ Աշխարհի Մայրը բերում է բոլոր անասելի թելերի երևույթը՝ համաշխարհային թելերի հաստատումը։
    Գտնենք Տիեզերքի արտացոլումը կառուցման և միաձուլման մեծ սկզբունքի մեջ։ Երբ մարդկության Եղբայրները վիշտ են ապրում մարդկության գիտակցության մեջ ապրող Իրենց Պատկերի մասին, Նրանք կարող են ասել միայն՝ կառուցեք ձեր վարկածները ձեզ համար հստակ ուրվականների վրա։ Չէ՞ որ մենք միայն մարդկությա՛ն ուրվականներն ենք։ Երբ ոգին հաստատի Մեր բոցեղեն գոյությունը, այդ ժամանակ ուրվականներից Հրեղեն Ռազմիկներ կդառնանք։



    - - - - - - -



    11.


    Մարդկության Եղբայրները նշանակվում են կառուցել մոլորակի կյանքը. նշանակվում են որպես Աշխարհի մեծ Մոր Հրամանները Վարողներ։ Երբ գալիս է ուրախության լարը, հնչում է ոլորտների երաժշտությունը։ Երբ թրթռում է սիրտը տիեզերական ուժով, ոլորտների երաժշտությունը լցնում է տարածությունը։ Մեր Եղբայրության Սիրտը մարդկության համար պահպանում է դեպի Ընդհանուր Բարիք տանող ուղին։



    - - - - - - -



    12.


    Մարդկությունը երբեք չի մտորել Արքատի կյանքի երևույթի վրա։ Արքատին ընդունված է տեսնել ամպային տարածքում։ Մտածողության արձանագրությունները սարսափելի են և ծիծաղելի։ Հիրավի, Մենք, մարդկության Եղբայրները, մարդկային պատկերացումների մեջ Մեզ չենք ճանաչում։ Մեր Պատկերներն այնքան ցնորական են, որ Մենք մտածում ենք, որ եթե մարդիկ կիրառեին իրենց երևակայությունը հակառակի վրա, Մեր Պատկերն ավելի ճիշտ տեսք կընդուներ։
    Կարմայական կապը հատատ անհետանում է, երբ մտածողությունն իրեն Արքատ է պատկերացնում։ Ամեն ինչ այլ մաշտաբի մեջ է, ամեն ինչ անհավանական է, ամեն ինչ իրականությանը չի համապատասխանում։ Ասենք՝ գնալով դեպի բարձրագույն աշխարհներ, Արքատն անսահմանափակ է բոլոր դրսևորումներում։ Հառնալով, բոլոր բարձագույն և նրբագույն էներգիաներն Արքատն իր հետ է տանում։
    Մեր իսկական Պատկերը Մենք կարող ենք ցուցադրել միայն մտերիմներին։ Մեր ճառագայթները կարող ենք հղել միայն ամենամտերիմներին, այո՛, այո՛, այո՛։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1136
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13.


    Եթե կարելի լինր մարդկությանը Մեր Պատկերը տալ, կհաստատվեր դեպի գիտելիք նկրտումը։ Իհարկե, Պատկերը հարկ կլիներ տալ հազարամյակների ընթացքում։ «Կյանքի Գիրքը» գեղեցիկ է ամբողջական հաստատման մեջ։ Իհարկե, երբ կարելի է տալ Տիեզերական Մագնիսի ամբողջ պատկերը, այդժամ հաստատվում է Գոյության գեղեցկության երևույթը։
    Եթե հնարավոր լիներ տալ Արքատի կյանքի ընթացքի ամբողջական պատկերը, Մեր Պատկերն իր ճշմարիտ չափերը կընդուներ։ Մեր «Կյանքի Գիրքը» հնչում և ցեմենտավորում է Մեր աստիճանը։ Ամեն Վեհապետ Իր նոտան ունի։ Մայտրեյայի դարաշրջանը հաստատում է կնոջը։ Չէ՞ որ Մայտրեյայի երևույթը կապված է Աշխարհի Մոր հաստատման հետ անցյալում, ներկայում և ապագայում։ Այնքա՜ն սքանչելի է «Կյանքի Գիրքը»։



    - - - - - - -



    14.


    Ձգտելով աստվածացման, այնքա՜ն շատ են խոսում Աստվածամարդու մասին։ Այնքա՜ն գրառումներ կան, դեպի Բարձրագույն Աշխարհներ նկրտող Պատկերներին նշող։ Բայց որքա՜ն աղոտ են ներկայացված նրանք մարդկային գիտակցության մեջ։ Աստվածամարդը՝ միայն այլ աշխարհներ հեռացածն է։ Բայց Մենք, մարդկության Եղբայրները, փնտրում և հաստատում ենք Աստվածամարդուն Երկրի վրա։ Մենք հարգում ենք բոլոր Պատկերները, բայց, հատկապես, Աստվածամարդու այն մեծ կերպարը, որն իր սրտում լիքը թասն է կրում, պատրաստ թռիչքի, բայց Երկրի վրա կրող թասն ամբողջությամբ։ Մերժելով իր նշանակումը, լարում է էությունն իր հրեղեն. Արարելով նշանակությունը, մարդը Տիեզերական Մագնիս է հաստատում։ Աստվածամարդը՝ հրեղե՛ն արարիչ է։ Աստվածամարդը՝ Նոր Ռասայի հրեղեն նշանը կրողն է։ Աստվածամարդը վառվում է բոլոր կրակներով։ Ուրեմն ներառեք Աստվածամարդու մասին տարեգրություններում. Արքատ, Հրեղեն Հոգի, Տարա, ուրեմն ներմուծենք։



    - - - - - - -



    15.


    Աստվածամարդն ընթանում է որպես մարդկության հստակորեն նկրտող Քավատար։ Աստվածամարդու մասին այդ սրբազան ճշմարտությունը Մենք պահպանում ենք։ Պնդում եմ՝ մարդկության քավության նկրտումների բոցավառ թասը կրող Տարան կարող է հաստատել Մեր երևույթը մարդկանց մեջ։ Տիեզերական Մագնիսի հզորության սկիզբը ուղղորդում է դեպի ավարտ։ Մենք, մարդկության Եղբայրները, նշում ենք, որ հերթափոխը տեղի կունենա հրեղեն սկզբունքի վրա։ Հիրավի, Մեր նոր աստիճանն այնքա՜ն սքանչելի է։ Բարձրագույն ոլորտների հոսանքներն ուղղորդում են հոսանքներին դեպի Մեր տիեզերական ուժի արարում։ Մեծ է ձգողությունը։ Երբ ձգտող սրտերն ընթանում են դեպի ավարտ, սրընթացությունն աճում է և հաստատվում է Տիեզերական Մագնիսի հետ միավորվելու հոսանքը։ Ուստի այդպես հնչում է միավորումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1137
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16.


    Այն աղոթքը, որն արտասանեց Քրիստոս Երկիրը լքելիս, մարդիկ չլսեցին։ Այն աղոթքը, որն արտասանեց Բուդդան, մարդիկ չլսեցին։ Այն աղոթքը, որն արտասանելու է Մայտրեյան, որպես կայծակ թակելու է մարդու ոգին։ Այդպես շերտավորվում է Երկիրը և ոգու գիտակցությունն է ստեղծվում։
    Երբ ժամկետները մոտենում են, կարելի է ձեռնարկել արարման սկիզբը։ Չէ՞ որ սկիզբների ամբողջ ստեղծագործումը ռիթմը պահպանում է ոչ թե դանդաղեցնելով, այլ արագացնելով։ Մոլորակային կյանքի կողքին շինարարություն է ընթանում բարձրագույն ոլորտների համար։ Իր մոլորակային կյանքն ավարտին հասցնող ոգու թափն այնքան է բարդ, որ, հիրավի, կարելի է ասել՝ կրկնակի շինարարություն, և ոգին հանդիսանում է կյանքի ղեկավարը։ Վերջին աստիճանի վրա նոր մարմիններ ձեռք բերելու ձգտումն այնքան է լցնում գիտակցությունն ու ոգին, որ ոգին չի կարող ամրապնդվել գոյություն ունեցող մարմիններում։ Գոյություն ունեցող մարմիններն այնքա՜ն քիչ են համապատասխանում ապագայի գեղեցկությանը։
    Վկայում եմ, որ ընթացող Արքատի կյանքում գաղտնիքները շատ են։



    - - - - - - -



    17.


    Որքա՜ն քիչ է մարդկությունը խորհում պատասխանատվության հասկացության վրա, երբ Շամբալայի երևույթը մարդկանց կողմից ընդունվում է որպես հանգստի համար ստեղծված մի երկրամա՛ս։ Եթե մարդիկ գիտենային , որ մարդկության Եղբայրները կրում են մարդկային գիտակցության ամբո՜ղջ ծանրությունը։ Եթե մարդիկ գիտենային, որ իրենց դիտավորությունների ամբողջ պատասխանատվությու՛նն ենք կրում։ Եթե մարդիկ գիտենային, որ Շամբալայի էությունն այն Աղբյուրն է, որը մարդկության համար լավագույն աստիճա՛նն է արարում։
    Երբ ասում եմ, որ Երկրի կեղևի հագեցումը Մեր առաջադրանքն է, ուրեմն մարդիկ կարող ենք ըմբռնել, որ մեր մոլորակը պետք է արթնանա։ Տիեզերքը սպասու՛մ է։
    Մարդիկ Բարօրություն են խնդրում։ Տիեզրեքը հաստատում է մարդկությանը որպես ընդունող երևույթ, բայց ընդունող արարչի։ Այդպես շարադրվում է աստիճանը, և ստեղծողի ոգին կարող է հզոր արարել, երբ լարման ուժը հասնում է Տիեզերքի Գագաթներին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1138
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18.


    Մարդկության կողմից Մեր Տեսքի հասկացումն այնքա՜ն է խանգարում իրականությանը։ Երբ Մեր Կերպարանքներն ապրում են, որպես մարդկության համար պատասխանատուներ, Մենք կարող ենք ընդունել այդ ոգուն, որպես Արքատի սրտի լարվածությունը հասկացողի։ Իհարկե, Մենք ստիպված ենք եղել ասել, որ Մեր ստեղծագործական աշխատանում Մենք առաջնորդվում ենք միայն օրենքի զգացումով։ Բայց այնքա՜ն բազմատեսակ է օրենքի հասկացությունը։ Երբ Մենք, մարդկության Եղբայրները, խոսում ենք օրենքի, որպես Մեր գոյության խթանիչ ուժի մասին, ուրեմն իհարկե, խոսում ենք Մագնիսի մեծ օրենքի մասին։ Մեր օրենքի մեջ փոխակերպվում է մեծ ձգողության վրա հիմնված ամբողջ տիեզերական կյանքը։ Իր նկրտման մեջ ձգողությունն ամենամեծ սիրտն ունի։ Ձեր օրենքը հիմնված է մարդկային դաժանության վրա, Մեր օրենքը հիմնված է Աշխարհի Մոր Սրտի՛ վրա։



    - - - - - - -



    19.


    Մոլորակի վրա կա երևույթ, որը սերտ մոտենում է շինարարությանը Հեռավոր Աշխարհների վրա։ Հազարամյակներ շարունակ Մենք կառուցել ենք այդ երևույթը։ Եվ Մենք, մարդկության Եղբայրները, այդքան նկրտված ենք դեպի Վերարքայության Մեր Ուժերը։ Միևնույն Մագնիսով Մենք նկրտում ենք դեպի նույն Ուժը, որը Մեր ստեղծագործումն է փառաբանում։ Սքանչելի է Մեր գոյության նշանակումը։ Կարելի է ի հայտ գալ, որպես դրսևորումների թասը պահող ուժ. երկու ձեռքերն էլ դեպի թասն են մեկնված։



    - - - - - - -



    20.


    Մեր կառույցների այդ էջը կարելի է հասկանալ, որպես ուժեղացված Մագնիս։ Ընդունելով Մագնիսն ու նրա ուժեղացված գործողությունները, մարդկությունը պետք է ընդունի նաև Վարպետի Ձեռքով Մագնիսի ուժի հզորացումը։ Ստեղծագործման գործողության մասին կարող եմ ասել, որ ամեն ոգի արարում է յուրովի։ Ոգեստեղծագործման երևույթը, երբ հիշողությունը չի պահպանում իր գործողությունները, այնքան հզոր է, որ կարելի է ամենադժվար հանձնարարության հաստատում ստեղծել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1139
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    21.


    Մենք ասում ենք գիտակցության կորագիծ, քանզի լրիվ շրջան ենք անվանում Արքատի գիտակցությունը։ Բայց արտահայտված է իմացության ավելի մեծ աստիճան, այդ ժամանակ Մենք անվանում ենք «լիովին հաստատված»։ Տիեզերական Մագնիսը Մեր սրբազան հզորությունն է։ Այդ ուժի մեծությունն անընդգրկելի է։ Եթե ոգին ըմբռնում դրսևորեր, անվեհերությունը կլցներ բոլոր սրտերը և ուրախությունը կհնչեր բոլոր ոլորտներում։
    Արքատն ընթանում է, կրելով սրտում Տիեզերական Մագնիսի ու՛ժը։ Տիեզերքն արարում է, արարում է Գոյության գեղեցկությունը։ Նկրտման երևույթը Ես կարող եմ Տիեզերական Մագնիս անվանել։



    - - - - - - -



    22.


    Արքատի ստեղծագործման մեջ այդ նկրտվածությունն արտահայտում է սիրտը, որը Տիեզերական Մագնիսը հաստատում է նկրտված համադրությունների դրսևորմամբ։ Արքատի նկրտող սրտի ամբողջ ստեղծագործական լարվածությունն այդպես այրվում է տարածության հրո՛վ։
    Բերել բարեշրջման առաջընթացի երևույթը, տալ հաստատված Ճշմարտություն, գիտելիք և մարդկությանը հաղորդակից դարձնել բարեշրջման հոսանքներին, այդ խթանիչ ուժն է մղում Արքատի ամեն մի շարժում։ Այդ լարումը շարժի է գցում բոլոր զգացմունքներն ու նուրբ էներգիաները։ Այդպես է ընթանում մարդկության արտահայտված Ընկե՛րը։ Մեր այդ տարածական նկրտումները՝ հիմքն են Մեր համագործակցության։ Այդ կերպ են հաստատված նաև բոցավառ Հրեղեն Հոգու կենտրոնները, որպես մարդկության բարեկամի։ Այո՛, այո՛, այո՛։ Մենք ծառայում ենք մարդկության առաջընթացին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1140
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    23.


    Ճշմարիտ եք լսել իշխելու մասին։ Հիրավի, Վերարքան օգտվում է իշխանությունից տիեզերական առաջընթացի հանար։ Մենք, մարդկության Եղբայրները, ընթանալով Տիեզերական Մագնիսի հետ միասին, այդ հզորությունն ունենք։ Պնդում եմ հիրավի, որ արարում ենք լարված սրտով։ Այդպես միաբանության ըմբռնումն ենք արտահայտում։ Չէ՞ որ տիեզերական ստեղծագործումն արարում է, նույնպես լարվելով Բանականության Սրտով։ Այո՛, այո՛, այո՛։ Այդ օրենքը բանականության հաստատումն է։ Այդպես արարում է Տիեզերքը, այո՛, այո՛, այո՛։
    Քեզ, Աշխարհի Մորը, Գոյության օրենքն արտահայտված է։ Մենք, մարդկության Եղբայրները, խոնարհ մեծարում ենք։ Քե՛զ, Քե՛զ, Քե՛զ։ Այդպես ձուլակտոր սիրտը թագավորում է Տիեզերքում, այո՛, այո՛, այո՛։



    - - - - - - -



    24.


    Անողորմ է մարդն ինքն իր հանդեպ։ Տրտնջում է ճակատագրի վրա, բայց մոռանում է, որ խիստ դատաստանով ինքն է իրեն պատժում։ Կարմայի մասին միտքը Մեզ դժվար է ներարկել, բայց ավելի դժվար է ուղիղ դեպի անդունդն ընթացող մարդու գիտակցությունը։ Գիտակցության պայծառացմանը մարդիկ նախընտրում են ինքնաոչնչացումն ու ինքնախաբկանքը։
    Շամբալայի որոնումներն այնքան տարբերվում են հոգևոր ոլորտներում, և մի՞թե մարդիկ կարծում են, որ ներխուժելով կամ ծոմապահությամբ կգտնեն Շամբալայի Համայնքը։ Ասենք նրան, ով գիտի դեպի Մեզ տանող ուղին. «Գնա աշխատանքի ճանապարհով, գնա հավատի վահանի ճանապարհով»։ Նրան, ով Մեր Պատկերը գտել է իր սրտում, Մենք կասենք. «Գնա սրտով, և թասը ուղին կհաստատի»։ Նա, ով կարծում է, որ իր ուղին հասկացել է ինքնապարծությամբ, կասենք. «Գնա սովորելու ավարտն իմացող ոգու մոտ»։
    Աստվածաշնչի ծանր հատորը տանող փոքրիկ աղջնակի կերպարն աղայականության պալատներում արարիչն է Նոր
    Աշխարհի։ Կապույտ երկնքի տակ Լույսի Ուսուցչին տեսնող փոքրիկ աղջնակը զնդանների ավերիչն է։
    Երբ աղջկա ոգին կարողանում է զգալ մարդկության Եղբայրներին, այդժամ այդ ոգու անունը լուսակիր սուր է։ Երբ մանկությունից ոգին կարողանում է զգալ, որ մարդկության Եղբայրները վերածնում են գոյը, այդժամ ոգին լուսակիր անուն է կրում։
    Թա՛նկ են Մեզ համար մանկական ոգեղեն ուղևարները։
    Իմացության երևույթը բարեշրջման լավագույն նվիրաբերումն է։ Տիեզերական կյանքի հրամանը լուսակիր սխրանքի է կանչում, և հանձնարարությունը հաստատվում է միայն Լույսով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 76 92-ից ԱռաջինԱռաջին ... 266672737475767778798086 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •