ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


666.


Վերարքայությունն օրինականորեն հաստատվում է Տիեզերքում: Երբ Տիեզերական Մագնիսն ամենից վեր է դասել բարձրագույն Հզորությունը, ուրեմն այդ օրենքը հիմնված է տիեզերական հաստատման վրա: Ինչպե՞ս ուրեմն չկիրառել Բարձրագույն Հզորությունը, որն առաջ է տանում մոլորակը: Չէ՞ որ միայն Միտքը կարող է ուղղորդել Տիեզերական Մագնիսը: Հետևաբար ամեն ինչի մեջ լցված Տիեզերական Միտքը լարում է բոլոր էլեմենտները: Ըստ իրենց ներուժի տարբեր էներգիաներն իրենց նշանակություններն են զբաղեցնում Տիեզերքում, իրենց տեղը հաստատելով աճող հզորության աստիճաններում: Այդպես էներգիայի ներուժը նրան առաջնայնություն է տալիս կամ ավելի ցածր աստիճան: Այդպես էլ բարեշրջման մեջ սահմանված են մարդկային ոգու աստիճանները, և Տիեզերական Մագնիսը լարում է ոգու հատկություններն Անսահմանության մեջ:



- - - - - - -



667.


Չէ՞ որ Տիեզերքում նկրտման կենտրոնն ապրում է Վերարքայության սկզբունքով: Տիեզերքը գործում է հաստատված հզոր կենտրոնի հանդեպ ձգողականությամբ: Այդպես Վերարքայության ամեն գործողության մեջ տիեզերական սերմը հանդես է գալիս որպես նկտրման որակ, հառնալով որպես առաջնորդող սկզբունքի գիտակցության դրսևորում: Տիեզերական ստեղծագործումը ներդաշնակ էներգիաներ է կուտակում: Այդ սկզբունքն այնքան անվիճարկելի է, որ դառնում է որակ, որն անհրաժեշտություն են անվանում: Այդ անհրաժեշտությունն, իհարկե, հաստատվում է Վերարքայության սկզբունքով: Այդ սկզբունքով է հագեցած ամբողջ Տիեզերքը: Այդ ոգին, որը հագեցնում է բոլոր տիեզերական դրսևորումները մոլորակի վրա, իհարկե, հաստատվում է Բարձրագույն Գիտակցությամբ: Այդ պատճառով մարդը, լինելով Տիեզերքի մասնիկ, չի կարող անջատվել այդ սկզբունքից: Երբ տիեզերական ստեղծագործումը հագենում է Գիտակցությամբ, այդ ժամանակ Անսահմանության յուրաքանչյուր դրսևորում նույնպես հաստատվում է այդ նույն սկզբունքով:



- - - - - - -



668.


Դեպի գիտակցության լայնացում տանող բոլոր սկզբունքերից ամենահզորը Վերարքայության սկզբունքն է: Ամեն արտահայտված տեղաշարժ արարվում է Վերարքայության սկզբունքով: Ու՞ր կարող է ճանապարհվել ոգին առանց Առաջնորդող Ձեռքի: Ու՞ր կարող է նայել աչքը և դառնալ սիրտն առանց Վերարքայության: Ե՞րբ է Վերարքայի Տվող ձեռքը հաստատում ճակատագրի ուղղությունը; ե՞րբ է Վերարքայի Տվող ձեռքն ուղղորդում տրված լավագույն ժամկետը, և ե՞րբ են բարձրագույն էներգիաներն ընդունում ամենամոտավոր կերպարանքները: Այդ պատճառով է ոգու սերմը հագենում Վերարքայի տիեզերական ճառագայթով: Երբ ամենահզոր սկզբունքն իր մեջ ամփոփում է հրի ներուժը, ուրեմն որպես բարձրագույն սկզբունք հաստատվում է Վերարքայի Ոգու մաքուր կրակը: Ուրեմն հիշենք մեր հոգևոր Ուղեվարներին: Ուրեմն հարգենք Վերարքայության օրենքը: