Փետրվար 2


Մաքուր գործը տրվում է տարբեր միջոցներով:
Բազում մարմիններով են լեցուն փողոցները, բայց լուսոլորտների լույսը
աղոտ է:
Ըմբռնում ցուցաբերեք:



- - - - - - -



Փետրվար 3


Ամեն ինչի իմաստը` լավ տեսանելի է ռուսական իրավիճակում.
ոչ տնտեսությունը, ոչ կարիքը չփակեցին դեպի Մեզ բերող ուղիները:
Կառարկեք. աղքատությունն ու երեխաները խանգարում են:
Բայց մանուկները` ծաղիկներն են աշխարհի, և աղքատության քողն էլ`
մաքրման նվեր է:
Կասեն. հեշտ է Աստծո մասին վկայել, երբ հարուստ ես, - բայց կարիք
դուք էլ եք տեսել:
Լավ է ընկերների և աջակիցների հետ լինել, - բայց դուք թե լեղի,
և թե քարե սրտեր էլ եք տեսել:
Զորքին պիտանի չէ այն առաջնորդն, ով կռվում չի եղել:
Մղելով դեպի սարերը, դեպի կյանքն եմ Զինում ձեզ:
Զգում եմ, այսօրվանը չէ ուսմունքս, բայց նոր կյանք եմ Նախանշում:
Մի մնացեք մեռյալների հետ, աճում են ձեր օգնականները:
Ոչ թե հրաշք, այլ կոփված սրաշեղբ է ձեր կյանքը:
Դեպի Տաճար գալիս, կանցնեք ճանապարհի և կեղտը, և փոշին:

Աղքատի ուրախությունն էլ արևի համար մեծ բան է:
Ես ձեզ հետ եմ միշտ: