10.


Ես ուրախ եմ տեսնել, թե ինչպես ժողովրդական բարօրության գիտակցման կայծակները փայլկտում են ձեր մտքերի մեջ: Պետք է տարածություն նետել այդ մտքերը: Եթե՜ ամեն օր կես ժամ հատկացնեինք ապագային: Ձեր մտադրությունների խարույկը Մեր իսկական ողջույնը կստանա:
Թող կորչեն կենցաղային իրերը, բայց թող նոր Երկիրը մտքի մարմնավորում ստանա:
Ի՞նչն ավելի մաքուր կլվանա ոգին, եթե ոչ ուրիշների բարօրության մասին մտքերը: Ի՞նչն ավելի լավ կկոփի վճռականության զրահը, եթե ոչ ուրիշներին դեպի լույսը տանելու ցանկությունը: Եվ ի՞նչը կստեղծի լավագույն ժպիտը, եթե ոչ ամենավերջին երեխային ժպտալիս տեսնելու գիտակցությունը: Այսպիսով խնդրում եմ մտածել ապագայի մասին: Ամեն օր մարգարիտ հագցրեք Աշխարհի Մոր մանյակին: Այսպիսով, պարզ և անպաճույճ մտածեք, թե ինչպես զարդարել աշխարհի օջախը:
Պետք չէ համեմատել անցյալի հետ, քանզի անցյալի կնճիռը սովորաբար սխալմունքի բույնն է: Կարելի է լողալ օտար ափերի կողքով, բայց զմայլվել պետք է միայն բոլոր կենդանի արարածներին տրված լույսի աշխարհով: Լույսը՝ լավագույն կամուրջն է տեսանելիի և Անտեսանելիի միջև:
Երբ ոչ թե երեկոյան կրակների, այլ Արևի փայլքի մեջ կարելի է մտածել ապագայի մասին, այդ ժամանակ պրանայի ցողի կաթիլները լուսավորում են մտածող ճակատը:



- - - - - - -



11.


Թող նոր երկրները նույնպես ըմբռնեն մաքուր սրտի փոխակերպման հզորությունը: Թող հասկանան՝ մտքերի կեղծությունը խոչընդոտ է ոգու փոխակերպմանը հասնելու համար:
Բոլոր նրանց, ով մտածում է Մեզ հետ լինել, ասացեք, որ պահպանեն մտքերը: Սխրանքը մաքուր մտքերով է ծնվում: Ցուցադրված ոչ մի գործողություն պտուղ չի տա, եթե այն բարձրացված չէ հուսաբեր մտքի թևերով:
Հասկանում եմ, թե որքան դժվար է բռնել մտածողության լվերին, ուստի պնդում եմ՝ օդափոխեք ձեր ուղեղի ծալքերը, որպեսզի այդ փոքրիկ ցատկոտողներն իրենց սերունդն այնտեղ բնակեցնելու հնարավորություն չունենան: Թավամազ մտածողության շնորհը ծնում է փոքրիկ միջատներին և փակում է լավագույն ուղիները: Մարմնի միջատները մարդուն խուսափելի են դարձնում, ուրեմն որքա՜ն պետք է վանեն ոգու միջատները:
Երբ մտքերը լայնորեն են հոսում, այդ դեպքում նույնիսկ նրանց տհաճ ուղղվածությունը կարող է վերջնականապես վնասարար չլինել: Բայց երբ մտածողությունը նման է ճահճաջրի կաթիլի պարունակությանը, այդ դեպքում Նոր Աշխարհի դեմքը դրսևորելու հնարավորություն չկա:
Մտածողությունն ամրապնդել է պետք, պետք է հստակորեն հիշել տվյալների չորս կանոնները: Պետք է հիշել, պետք է խուսափել խառը մտքերից:
Շատ եմ խնդրում ընդգծել երկնքի գեղեցկությունը և կապել այն ապագայի մասին մտքերի հետ: