User Tag List

Էջ 52 93-ից ԱռաջինԱռաջին ... 24248495051525354555662 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 766 համարից մինչև 780 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #766
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    574.


    Մարդիկ պատրաստվում էին լսել Ուսմունքի Ձայնը: Նրանք հաճախ էին լսել իրենց սահմանված գանձի մասին: Ոմանք կարող էին պատկերացնել գանձը միայն որպես թանկարժեք մետաղ: Ինչ-որ մեկն իրեն հասանելիք բաժնի համար նույնիսկ մի երկար տոպրակ էր կարել: Բայց ժամանակն անցնում էր, իսկ գանձը չէր հայտնաբերվում: Ասում էին, որ գանձը մոտ է, բայց համբերությունն ավելի կարճ էր, քան երկար տոպրակը: Մարդիկ ինչ-որ մեկին հանձնարարեցին լսել Ուսմունքը, իսկ միչ այդ նրանք շուկա կգնան: Եվ գնացին, ափսոսելով կորցրած ժամանակը: Ով չհասցրեց պարտքերը հավաքել; ով բաց թողեց իր ամուսնությունը; ով չհասցրեց եկամուտ ստանալ; ով չհասավ էժան գների ժամին; ով կորցրեց Իշխանի ողորմածությունը: Մի խոսքով, Ուսմունքը բոլորին վնաս հասցրեց: Շուկայում հավաքվել էին նեղացածները, ձեռք էին առնում իրար. "Ու՞ր է այն, ավետված գանձը: Մեզ ամպի կտոր էին խոստացել, այն էլ ոչ անձրևաբեր":
    Ասաց Ուսմունքի Ձայնը մնացած միակ սպասողին. "Ինչպե՞ս է, որ դու չես վախենում կորցնել քո շուկա գնալու ժամը: Ամեն ինչ կվաճառեն առանց քեզ, և պայմանագրեր կնքելիս էլ անունդ կմոռանան: Ո՞վ է ասել, որ գանձն անամպամած է լինելու": Սպասողը պատասխանեց. "Չեմ գնա, քանզի գանձն ինձ կյանքից ավելի թանկ է: Չի կարող ցնորական լինել ավետված բարին": Ասաց Ձայնը. "Չե՞ս վախենում, որ կլռեմ": - "Չես կարող լռել, քանզի Դու Անսահմանություն ես խոստացել": - "Չե՞ս վախենում արդյոք Իմ դավաճանությունից": - "Ոչ, արիությունն ու լույսը Քո պատանդներն են": - "Չե՞ս վախենում արդյոք, որ գանձն Իմ լեզվով նշանակում է թակարդ": - "Նույնիսկ առանց խոսքերի էլ Տարածությունը հովանավորում է գանձերի մասին": Ձայնն ասաց. "Իմաստուն ես խոսում, դու, անխոնջդ: Որտեղ լսեցիր Ուսմունքը, այնտեղ էլ Գանձն է: Վեր կաց, հեռու մի գնա: Բարձրացրու քարը, որին նստած էիր: Ընդունիր Երանության ամպը և հողից նրա ոսկին: Ով լսեց մինչև վերջ, նա ստանում է: Արին անքակտելի է: Հավաքողը հաղորդակցում է":



    - - - - - - -



    575.


    Սերմը կազմավորվել է երեկ, ծաղիկը կկերպարանավորվի վաղը: Ամենաառաջատար ուղեղները չեն հրաժարվում սնվել երեկվա սերմերի հացով: Անցյալի իմացությունը պետք է սովորել համադրել դեպի ապագան նկրտման հետ: Կապված մնալով միայն մեկ հնարավորության, սովորաբար մարդիկ զրկում են իրենց գլխավոր առավելություններից:
    Ինչպե՞ս կարելի հասանել, երբ կրակը վառվում է, բայց աչքդ մթին է դարձված: Թերոսի կրակը կլուսավորի կուտակումների բոլոր գանձերը: Հենց նա էլ, ինչպես անմար Գոյատեսություն, կպաշտպանի Պատրանքի հափշտակություններից:
    Ինչպես տեսնում եք, խոսում եմ թե հինավուրց ասույթներով, և թե ժամանակակից լաբորատորիայի խոսքերով, որպեսզի դուք սիրեք և մեկը և մյուսը և լայնացնեք ձեր հարգանքը թե սերմի, և թե պտղի նկատմամբ:
    Պետք է վերջ դնել սահմանափակությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #767
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    576.


    Երբեմն Մեր խոսքերի արտասանության մեջ տարբերություններ եք նկատում: Պետք է ասել, որ չնայած կատարյալ ճշգրտությունը կարող է հասանելի լինել, բայց հեռագրի մեջ ավելի մեծ ուշադրություն են դարձնում նրա իմաստին:



    - - - - - - -



    577.


    Շրջապատող առարկաները տրվում են Թերոսի ազդեցությանը: Կարելի է զգալ, թե որքան ավելի բարյացկամ կդառնան իրերը, եթե մաքուր հուրը դիպչի նրանց:



    - - - - - - -



    578.


    Մտածողության խորացման և հղկման դեպքում կարելի է հիանալի դիտարկումներ կատարել հեռավոր հաղորդատվությունների վրա: Դուք գիտեք, որ հաղորդումը գիտակցություն է մտնում որպես ամենից առանձին, և այդ պատճառով հեշտ մոռացվող մի ինչ-որ բան: Գիտեք, որ ոչ ամպրոպը, ոչ փոթորիկը հոգեկան էներգիային չեն խոչընդոտում: Կարելի է հետևել, թե ինչպիսի հաղորդատվություններ են դիպչում հատուկ կենտրոնների: Փոթորիկը կարող է առանձնապես արձագանքել Թասի վրա, կարող է նաև հաղորդման որակն ի՞նքը շփում ունի առանձին կենտրոնների հետ: Մի խոսքով, մտածողության ամբողջ բազմազանությունը և հոգեկան էներգիայի որակները նոր ճանապարհներ կտան անհատականության համար: Տեղամասի, ջերմաստիճանի և եղանակի բացառիկ պայմանների դեպքում ևս հետազոտությունները նոր նվաճումների անսպառ աղբյուր են տալիս:



    - - - - - - -



    579.


    Կարելի է հիշել, որ Մեր թշնամիները եռանդուն օգտվում են ամեն տարածական խանգարումից և փորձում են ամենաանցանկալի բարդություններ ներմուծել: Ֆիզիկական և հոգեկան պայմանների այդ զուգակցությունն արժանի է մեծ ուշադրության:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.04.2020)

  4. #768
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    580.


    Ճշմարիտ է ենթադրել, որ բարեշրջումը գալիս է Տիեզերական արձագանքի ժամկետին համաձայն: Բայց դրանից չի հետևում, որ մարդիկ չպետք է նրան նախապատրաստվեն: Յուրաքանչյուր գիտակից մտածողություն տանջալիորեն որոնում է՝ ո՞րն է գալիք բարեշրջման ուղղությունը: Եթե այդ ուղությունը շոշափված է, ուրեմն առողջ գիտակցությունը կձգտի հնարավորինս շուտ մոտենալ ճշմարիտ ճանապարհին: Այդ պատճառով Ուսմունքը ոչ թե ներգրավում է, այլ ցույց է տալիս ճանապարհը: Ոչ թե թաքնությունը, այլ, հիրավի, մտահանգումն է ընդառաջում որոնողին:
    Ասում ենք՝ թող Ուսմունքի գիրքը հասնի սովորական տպագրման ճանապարհով: Թող առանց որևէ անվան այն բացառի անձնական շահը: Քիչ տարիներ անց մարդիկ կհասկանան, որ ուսումնասիրությունների փորձն է շարադրել այս Ուղերձները: Բայց նրանք, որոնք ժամանակ են գտել գիրքն ուսումնասիրելու համար, աշխարհի իմացության մեջ են մտնելու որպես հրավիրյալ հյուրեր: Այդպես վայրենացման մառախուղը կփոխարինվի հղկված ըմբռնմամբ:
    Անընդհատ ընդգծում ենք հղկվածության հասկացությունը, այն կապված է ոգու աճի հետ: Դուք տեսել եք ոգու կուտակումների դանդաղկոտությունը, հղկվածությունը նույնպես անմիջապես ի վերուստ տրվել չի կարող: Յուրաքանչյուր մեքենային ընտելանալու ընթացքը ցույց է տալիս, թե որքան դանդաղ է կառուցվում կատարելագործումը: Բայց գիտակցելով մտածողության հղկվածությունը, մենք հրամայում ենք մեզ շարժվել դեպի բարեշրջում, և այդ ժամանակ արդեն ամեն օր հաղթանակ է լինելու:



    - - - - - - -



    581.


    Սովորաբար մտածում են, որ վերջին ժամանակներն անմտորեն բարդ են դարձել, բայց եթե համեմատենք ժամանակներն առանց նախախնամությունների, կտեսնենք, որ վերջին տասնամյակի ընթացքում ամեն ինչ ավելի պարզ է դարձել, այդպիսով բացելով բարեշրջման ուղին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #769
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    582.


    Կենտրոնների պտույտի մասին Մենք արդեն հիշատակել ենք: Իհարկե, ամեն առաջընթաց շարժում պտուտական կլինի: Այդպես խնոցելու խորհրդանիշը վերաբերվում է ամեն ինչին: Պտույտի միջոցով կարելի է հոգեկան էներգիայի նստվածքներ կուտակել: Միևնույն է, թե կոնկրետ որ կենտրոնին անձն իր նախասիրությունը կտա. ավելի լավ կլինի, եթե դա լինի Թասը կամ Զանգը:
    Արտաքնապես կարելի է միջնորդել հոգեկան էներգիայի շրջանառությանը, մերսելով մարմինը հնուց հայտնաբերված յոթ բուսական պատրաստուկներից բաղկացած քսուկով: Դա այն նույն քսուկն է, որն օգտագործում էին յոգերը երկար ժամանակով իրենց մարմինը լքելու դեպքում: Բացի այդ, այդ քսուկը նաև երկար ժամանակ մարմնին սնունդ է մատակարարում:
    Դուք արդեն գիտեք, որ մուշկ ընդունելիս մարմինը շատ սնունդ չի պահանջում: Նմանապես քսուկի մերսումն էլ մարմնին երկարաժամկետ սնունդ տվող էներգիա է պարունակում:
    Հայտնեք քսուկի բաղադրությունը նրանց, ովքեր իրենց հավատարմությունն են ապացուցել Ուսմունքին, քանզի ի՞նչ իմաստ ունի սնուցել այն մարմինը, որը փորձում է հերքել հոգեկան էնեգիան: Քսուկի օգտակարությունը կարող է լինել տարբեր դեպքերում, սկսած մաշկային հիվանդություններից:



    - - - - - - -



    583.


    Եթե՜ մարդիկ գիտակցեին իրենց մտքերի հաջորդականությունը: Չափազանցություն չի լինի ասել, որ նույնիսկ մեծագույն ոճրագործությունները ծնվել են ամենափոքր մտքերից: Կարելի է մատնանշել մարդկանց, թե որքան նյութական է միտքը: Կարելի է ցույց տալ, թե ինչպես է այն ապրում:
    Չեմ խոսում յոգերի մասին, բայց հոգեկան էներգիան զարգացնող յուրաքանչյուր ոք նրանով պաշտպանված կլինի: Ժողովուրդը վախենում է ձեռք տալ հատուկ ուժերի տեր մարդու: Իմաստությունը հիշում է, թե ինչպես է գործում Թերոսի զրահով հակադարձված հարվածը: Նաև իմաստությունը հիշում է, որ որոշ մարդիկ իրերի վրա իրենց ազդեցությունն են թողնում: Դա ճշմարիտ է, քանզի շփման միջոցով հոգեկան էներգիան նստվածք է թողնում իրերի վրա: Այդպես կարելի է հետևել մտքի ուժին և հոգեկան էներգիայի արտահոսքերին:
    Կենդանիները, հարկապես շները, զգում են հոգեկան էներգիայի արտահոսքերը: Չէ՞ որ ոչ թե հոտով են նրանք գտնում իրենց տունն ու տիրոջը, այլ ավելի էական ինչ-որ բանով:
    Կհարցնեն՝ ինչպե՞ս ուրեմն սկսել մոտենալ հոգեկան էներգիային: Սկզբի համար ուղղակի հիշեք, որ այդ էներգիան գոյություն ունի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #770
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    584.


    Կարելի է փնտրել ամենամոտ հարաբերությունները մագնիսական հողմերի և հոգեկան էներգիայի դրսևորումների միջև: Հերմետիզմում երկու հողմերի այդ երևույթը ճշմարտացիորեն տարածության միտք էին անվանում:



    - - - - - - -



    585.


    Եթե ինչ-որ մեկը ցանկանում է դիմել Վեդայական բժշկության հիմքերին, նա ճշմարիտ է վարվում: Չնայած ավելի նոր հավելումներին, Վեդաների էությունը մնում է օգտակար: Այդպես հաջորդականության մեթոդն ինքը ամեն հարցախույզ դիտարկողի համար, ըստ բուսական նստվածքների հատկությունների, նոր է մնում սեփական հայեցողությամբ: Ոչ թե բույսերի և բնության այլ մթերքների կոպիտ սահմանումը, այլ բույսի մասերի և վիճակի ճշգրիտ սահմանումն է տալիս կատարեկապես տարբեր հետևանքներ: Նմանապես ուշարդության են արժանացված նաև տիեզերական քիմիականության պայմանները: Խորը հնուց եկած այդ եզրակացությունները նորագույն դիտարկողի համար մեծ ուրախություն կարող են հանդիսանալ:



    - - - - - - -



    586.


    Հզորացնելով հողի մետաղատոգորումը, հեշտորեն կարելի է հզորացնել նաև բուսական նյութերի ազդեցությունը: Այդ նույն ճանապարհով նույնիսկ դանդաղ ազդող դեղամիջոցները կարող են ձեռք բերել հզորացած արագ ազդեցություն: Կարելի է ուսուցողական փորձեր կատարել հզորացրած սերմերի սերունդների վրա: Կարճաժամկետ բույսերի դեպքում այդ փորձերը երկար տարիներ չեն պահանջում: Նույնիսկ երրորդ սերունդն արդեն հզոր փոփոխություններ կտա:



    - - - - - - -



    587.


    Եթե ասեմ՝ ամեն ինչ լավ է, ճշմարիտ չի լինի: Եթե ասեմ՝ ամեն ինչ վատ է՝ կլինի սխալ: Ավելի լավ չէ՞ ասել՝ պայքար և հաղթանակ: Բայց ինչպե՞ս Ես սովորեցնեմ ձեզ պայքարի ուրախությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #771
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    588.


    Ինչու՞ է երբեմն անհրաժեշտ լարված իրավիճակ: Այն հոգեկան էներգիայի ճառագայթում է հրահրում:



    - - - - - - -



    589.


    Իմաստունը գիտի խոսքը, գիտի գրերը, գիտի միտքը, գիտի լռությունը՝ այդպես է ասում հին ասացվածքը: Նայենք նրա վրա հոգեկան էներգիայի տեսանկյունից: Իրոք, պետք է տարբերել, թե երբ է խոսք և գիր, կամ լռություն անհրաժեշտ: Շատ բանի կարելի է հասնել, երբ էներգիան օգտակար ես ուղղորդում: Հղկված զգայիմացությունը կսահմանի, թե երբ՝ որ միջոցն է անփոխարինելի:



    - - - - - - -



    590.


    Դուք նկատել եք, որ ֆիզիկական լարվածությունը երբեմն հոգեկան էներգիայի դրսևորում է հրահրում: Այդ մաքուր մեխանիկական, ֆիզիկական պայմանը պետք է որ մտորելու առիթ տար հոգեկան էներգիայի նյութական լինելու մասին: Հոգեկան էներգիայի այդ նյութականությունը հեշտորեն կարելի է պարզել ֆիզիկական միջոցով: Դժվար չէ գտնել ֆիզիկական լարվածության ռեֆլեքսները: Պետք չէ՞ արդյոք փնտրել հիշատակված ակնհայտ ուղղություններով: Նշանակում է, հոգևոր դրսևորումները բոլորովին էլ վերացական բան չեն և կարող են չափվել: Թող որ նրանք ակնհայտ չեն բոլորի համար, բայց նրանց կոպիտ գործողությունները կարող են նկատելի լինել նույնիսկ միջին մարդու աչքերին: Հաճախ մարդիկ անցնում են, չնկատելով նույնիսկ ճչացող գույները: Եթե նույնիսկ կարմիր գույնը երբեմն պատկերանա որպես կանաչ, նույնպիսի խեղաթյուրումը կարող է հանդիպել բոլոր ոլորտներում:
    Ասում եմ ոչ թե նրա համար, որպեսզի կրկնեմ հղկված զգայիմացության մասին, այդ պայմանի մասին ասված է բազմիցս: Հոգևորի նյութականության վրա ձեր ուշադրությունը դարձրեք մյուս կողմից: Այնուամենայնիվ մնում են երկու աշխարհ՝ ակնհայտ և իրական: Նույնիսկ ըստ այդ հասկացությունների նշանակության նախընտրությունը կտրվի իրականությանը, սրա հետ բոլորը կհամաձայնվեն: Ինչպիսի՜ կատարելագործում ուրեմն կարելի է ձեռք բերել, գիտակցելով իրականությու՛նը: Այդ իրականությունը պետք է առաջ քաշել և ամրապնդել, որպես կատարելապես իրական հասկացություն, և այդ ժամանակ շրջապատը կփոխվի անճանաչելիորեն:
    Մարդիկ խոսում են բազմաթիվ ճշմարտությունների մասին, պետք չէ՞ արդյոք պատռել թաղանթները և ձգտել Միասնական Ճշմարտությանը: Ամենաճշգրիտ դիտարկման ներքո իրականությունը կլայնացնի գիտակցությունը: Գիտակցությունը հենց այն կախարդական սնդուկն է, որտեղ կհավաքվեն կորցրած գանձերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.04.2020)

  9. #772
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    591.


    Ուրախ եմ, եթե հասկանում եք կեղծ հոգևորի ամբողջ վնասը: Հաճախ ոչ թե լայնացած գիտակցությունը, այլ հոգեկան էներգիայի հիվանդագին խեղաթյուրումն է փոխարինող դառնում: Որտեղ վախն է, որտեղ ինքնախղճանքն է, որտեղ մեծամտությունն է, որտեղ անգործությունն է, որտեղ անձնվիրությունից խուսափելն է, որտեղ անհամաչափելիությունն է, որտեղ անպատասխանատվությունն է, մի՞թե այնտեղ կարող է բարեշրջմանը ծառայում լինել:
    Պետք է հստակորեն հասկացնել տալ նրանց, որոնք խուսափում ենք հունձքի աշխատանքից, որ իրենց հոգոցներն ավելի քիչ արժեն, քան խոտի ցողունի շարժումը: Ինչպես նաև նրանք, որոնք առանց վերելքի գիտակցման խորասուզվում են Աստրալ աշխարհի մեջ, պետք է գիտենան, թե որքան պատասխանատու են տարածությունը ծանրաբեռնելու համար: Միայն գիտակցությունը կարող է ուղեվարել և թույլ տալ ճանաչել ճշմարիտ ուղղությունը: Ու նաև նրանք, որոնք բարեշրջմանը ծառայելը պարգևատրման ենթակա զոհաբերություն են համարում, կարող են պարգևատրվել մետաղով, բայց ոչ գիտակցության լայնացմամբ:
    Հաստատեք, որ գիտակցության հղկումը այն մագնիսն է, որը հրապուրում է ցանկացած դրական էներգիաներ: Որպես անսպառ գանձ, գիտակցությունը կտանի դեպի այն բարձունքները, որտեղ հաղթանակն է: Մի՞թե արժանապատիվ է մարդու համար թույլատրել գիտակցությանն աճել մոլախոտի նման: Պետք է մտածել, թե ու՛ր կուզենայիք ուղևորվել: Գիտակցության հուրը կլուսավորի ճանապարհը:



    - - - - - - -



    592.


    Ճշմարիտ է ենթադրել հոգեկան էներգիայի անսպառության մասին: Գիտակցաբար ծախսված պաշարն անմիջապես լրացվում է Տիեզերքի գանձարաններից: Այսպիսով նույնիսկ օգտակար է արտադրել հոգեկան էներգիա: Նոր պաշարն ավելի հեշտորեն է տալիս նստվածքներ և հետո սլանում է դեպի համաշխարհային աշխատանք: Ինչպե՞ս կարելի է գործի դնել օրենքի անիվը: Որքա՜ն հեշտ է կանչել տարածության նոր հզորությունը: Այդ պատճառով եմ խոսում հոգեկան էներգիայի պտույտի մասին:



    - - - - - - -



    593.


    "Ես" բառը պետք է թողնել միայն հատուկ պատասխանատվության և վկայության համար: "Մենք" բառը՝ ամբողջ կյանքի և համագործակցության համար է: Հետո կգա "նրանք" բառը, բայց սկզբում պետք է ընդունել "մենք" բառը և հասկանալ համագործակցությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #773
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    594.


    Թոթի հիմնական գաղտնիքը Աստրալ աշխարհի մոտենալն էր երկրին: Այդ կայծերը կարելի է դիտարկել Հերմետիզմի ուսմունքներում, չնայած նրանք շատ քողարկված են:



    - - - - - - -



    595.


    Դուք արդեն գիտեք, որ հոգեկան էներգիայի բյուրեղը տիրապետում է մագնիսի հատկությունների: Տարածությունից նա ձգում է Թերոսի էլեկտրոնների մասնիկներ: Գալիք ալիքների արտահոսքերը շրջապատում են մարդուն և իրենց քիմիականությամբ զարդարում են էներգիայի մոտեցող մասնիկներին: Դա այսպես կոչված գունավոր աստղերի քիմիական հիմքն է:
    Մոլորակային մարմինները շողում են տարբեր լույսերով, գիտական կլինեն նաև հոգեկան էներգիայի կայծերը: Կենտրոնների կրակները նույնպես տարբեր կերպ են փայլում, կախված մարմնի մետաղների քիմիականությունից:



    - - - - - - -



    596.


    Շատ ժողովուրդներ նկատել են կենտրոնների նշանակությունների հաջորդականությունը: Անհասկանալի անվանումները հաճախ համապատասխանել են ամենաիրական նշանակությանը:
    Երբ լսում եք "Աբրամրամ" բառը, դա հիշեցում կլինի Թասի կենտրոնի մասին, որտեղ կենտրոնացած է գալիք բարեշրջմանը սահմանված զգայիմացությունը: Երբ լսում եք հրեղեն թևերի մասին, դա ուսերի կենտրոնը կլինի: Նաև գանձերի հինգ գագաթները կլինեն Զանգի, դաստակների և սրունքների կենտրոնները: Երբ հանկարծակի թուլություն է զգացվում ծնկերի տակ կամ թաթերի լարում, դա Զանգի կենտրոնի լարվածություն կլինի: Կարելի է անհաշիվ քանակության դիտարկումներ կատարել, որոնք կհայտնաբերեն օրգանիզմի՝ այդքան անամոթաբար բարձիթողի արված անսպառ որակները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #774
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    597.


    Որոշ ժողովուրդներ սովորույթ ունեն կանչել իենց հեռու բացակայողներին կրակով մաքրված ծխանցքի միջոցով: Հիշենք նաև եգիպտացիների հինավուրց երկար խողովակը, որը գործում էր կրակի միջոցով:
    Համարեք, որ ամենուր մտքի առաքումը զուգակցվել է կրակի հասկացության հետ: Իրոք, հեռավորության վրա մտքի բոլոր գործողությունների համար պետք է հրահրել կենտրոնների կրակը: Ոչ թե կամքի բռնի լարումը, այլ հրի հետ մտքի զուգակցումը հզորություն կհաղորդի մտքի առաքմանը:



    - - - - - - -



    598.


    Օգտակար է հիշել հրի մասին ամբողջ ասքերը, քանզի նրանք իրենց մեջ շատ ճշմարտություն են պարունակում: Ըմբռնման աճը հնարավորություն կտա տարբերել, թե որտեղ են իրականության հիմքն ու վատ պայմանականության սխալները:



    - - - - - - -



    599.


    Իհարկե, մոտալուտ բարեշրջման գլխավոր խնդիրներից մեկն է լինելու այսպես կոչված վերացականը ճանաչելիի միջավայր տեղափոխելը: Հոգեկան էներգիայի ուսումնասիրությունը կատարելապես նոր վերաբերմունք կտա շրջապատի նկատմամբ: Կատարելապես տարբեր ու վերացական էին պատկերանում էգոիստական և այլասիրական գործողությունների հետևանքները: Բայց նայենք դրան տարբեր կենտրոնների քիմիականության տեսանկյունից: Հակադիր մտքերն ու գործողությունները հենվելու են տարբեր կենտրոնների վրա: Այստեղից արտահոսքերի միացումները քիմիականորեն տարբեր կլինեն և լուսատեսանելի: Հետևանքներն իրենց ազդեցությունը կթողնեն հենց իրենց ստեղծողի և շրջապատի վրա: Այդպես ասես թե առավել վերացականն էլ ծանրակշիռ և չափելի է դառնում: Հասարակ փորձերից մեկը կլինի կշռել մարդու ծանրությունը տարբեր մտքերի առկայությամբ: Զգայուն կշեռքներն ու մտքերի սրությունը հստակ համեմատություն կտան: Ոչ թե ճգնավորների գիտություն, այլ գիտելիք ամբողջ կյանքը բարելավելու համար:



    - - - - - - -



    600.


    Ինչպես լույսն է ողողում մութը, ինչպես տարերքն է ձգտում դեպի միտքը, այնպես Ուսմունքը կյանք է մտնում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.04.2020)

  13. #775
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    601.


    Ենթագիտակցության, ուղեղային և ջղային ռեֆլեքսների, կենդանի մագնիսականության, հեռազգացության մասին խոսող գիտնականներն, իհարկե, խոսում են միևնույն բանի՝ հոգեկան էներգիայի մասին, բայց այդ բառն ինչ-որ պատճառներով չի արտասանվում: Իմացության պատառիկներն իրենք են խնդրում տեղավորվել մեկ հունի մեջ, բայց սնահավատությունը խանգարում է ընդհանրացնել փաստերը: Մաքուր գիտությունը նրբանցքներից չի վախենում: Այժմ ուշադրություն են դարձնում արտազատումների ուսումնասիրության վրա, հնարավոր է գեղձերի արտաթորանքի ուսումնասիրման այս ճանապարհը կմղի նաև այլ նստվածքների գոյության հայտնաբերմանը: Չէ՞ որ նրանց արտազատումները միայն վերջերս են ուշադրության արժանացել, չնայած հների բժշկությունը վաղուց արդեն մատնանշում էր արտաթորանքների նշանակությունը: Այդ հարցն ամաչկոտորեն շրջանցվում էր, չնայած ամբողջ բնությունն էր ճչում այդ մասին: Բայց մի՞թե դիալեկտիկական մատերիալիզմը սահմանափակություն է միայն: Գիտակցության զարգացումը մեզ մոտեցնում է ամբողջական հզոր էներգիայի գիտակցմանը: Մի՞թե կարելի է առաջվա պես մտածել կես-ուղեղով, չհոգալով կողպված գանձերի մասին:



    - - - - - - -



    602.


    Կրակի մեջ մուրճի հարվածների տակ կոփվող սուրը լավագույն օրինակն է հոգեկան էներգիայի ամրապնդման համար: Ինչ-որ մեկը կհարցնի, ինչպե՞ս տանել բոլոր տագնապներն ու անհանգստությունները: Բայց հանգիստն անհանգստության գագաթնակետն է: Տիեզերական պտույտների մեջ չկա հանգիստ: Խուլն ու կույրն իրենց թվացյալ հանգիստ են պատկերացնում, բայց տեսնողը գերադասում է անցնել հողմերի միջով, միայն թե չկուրանա: Չկա հանգիստ այն տեսքով, ինչպես այն մարդիկ են հասկանում: Կառուցողական պտույտի պարույրի միջից դուրս գալ չի կարելի: Պետք է որպես խարիսխ կանչել Թերոսը, ուժերի ճշմարիտ շղթայի մեջ ներգրավվելու համար:



    - - - - - - -



    603.


    Նկատի առեք, որ խորը հոգոցն ուղեկցում է հոգեկան էներգիայի գործողությանը: Մի՞թե այդ հատկությունը չի մատնանշում այդ էներգիայի լիակատար տեսանելիությունը: Նշեք էներգիայի ամենուր ցրված նշանները: Կարելի է նրանց բոլորով ճանապարհ սարքել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #776
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    604.


    Նկատել ենք , թե ինչպես աստրալային արարածները կարող են տարբեր ձևեր ընդունել և արարել տարբեր պատկերներ: Դա բավականաչափ հաստատված է լուսանկարներով: Ուրեմն ինչպիսի՞ էներգիա է նրանց օգնում ստեղծագործել: Իհարկե, դա հոգեկան էներգիան է, եթե այն կազմավորվել է մարմնավորված վիճակում: Ուսումնասիրելով հոգեկան էներգիան, կարելի է շոշափել նրա շատ որակներ: Ոչ այնքան սարսափելի ուրվականները, որքան մեր օրգանիզմի արձագանքն է կարևոր այդ հետազոտություններում: Հներն ասում էին. "Մոր սարը երկրից մինչև երկինք է", դրանով մատնանշելով գոյի միասնականությունը: Մի՞թե մշակույթի դարաշրջանում մարդիկ կարող են համաձայնվել իրենց ոչնչանալու կամ կրոնների խեղաթյուրումների պայմանականությունների հետ: Երբ մեխանիկայի կողքին այդքան տիրաբար իր մասին է հայտարարում հոգեմեխանիկան, կարո՞ղ է արդյոք բթամիտ հերքում գոյություն ունենալ: Մարդիկ հանդիպում են հանուն լավագույն խնդիրների: Որտե՞ղ են ուրեմն այդ խնդիրները: Անհնար է պնդել, որ կյանքի արտաքին պայմանները գիտակցության արտացոլումն են: Թվում է, թե այդ խոսքերն այլևս դաջված են ճակատներին, բայց չի կարելի չվերապահել, որ շատ ցնցումներ անհրաժեշտ են մարդկությանը:



    - - - - - - -



    605.


    Տատանվում է միտքը, բայց գիտակցությունը ցնծում է: Դրանք ոչ թե հակասություններ են, այլ մակերես և էություն: Դեպի ու՞ր ուրեմն շրջվել: Նույնիսկ երեխան կասի՝ դեպի էությունը: Նույնիսկ երեխան է ձգտում պոկել փշոտ կեղևը, որպեսզի թարմանա հյութով: Ոչ ոք չի կարող խանգարել մեզ վերանորոգվել գիտակցությամբ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.04.2020)

  16. #777
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    606.


    Նյարդերի որոշ հիվանդություններ բուժվում են բնակավայրի փոփոխությամբ: Այդ պայմանը կարելի է դիտարկել որպես կամակորություն, բայց կարելի է նաև այլ պատճառներ գտնել: Օդը նույնքան հանքային է և մագնիսական, որքան և ջուրը: Մենք կիրառում ենք տարբեր բաղադրություններ ունեցող ջրեր, ինչու՞ ուրեմն օդը չի կարող ազդեցություն ունենալ տարբեր կենտրոնների վրա:
    Շատ են խոսում պրանայի մասին, բայց մաքուր պրանան հասանելի չէ երկրին, եթե միայն բարձունքներում, որտեղ քչերն են, որ համարձակվում են մնալ: Ցածր ոլորտներում պրանան հանքայնանում է և հակազդող մագնիսական ալիքների ազդեցություն է ստանում: Իհարկե, բնակավայրի փոփոխությունը կարող է պրանայի հետ բարենպաստ զուգակցությունների բերել և առողջարար ազդել նյարդերի վիճակի վրա: Ցավոք, օդը կացարաններում առայժմ տարանջատվում է միայն մաքուրի և կեղտոտի: Իհարկե, օդի ամեն փոփոխություն նշանակություն ունի, քանզի այն ազդում է նյարդերի տարբեր խմբերի վրա: Մեր Եղբայրը, որը կոշկակար էր*, իր մասնագիտությունը երբեմն փոխարինում եր այգեգործությամբ: Դա իմաստուն քայլ է, որովհետև ծիլ տվող սերմը հոգեկան էներեգիայի առանձնահատուկ լարում է ճառագում: Սա կարելի է հիշել: Գիշերահանգստի խորհրդից հետո առավոտյան արևն առանձնապես կենսարար է գործում, հրահրելով հոգեկան էներգիա: Այդպես էլ սերմի արթնացած կյանքն առավոտներն իր աղոթարար արտահոսքերն է հղում: Հոգատար կերպով նկատենք բոլոր բարերար ազդեցությունները:



    - - - - - - -



    607.


    Եվ եթե դատարանի և դատախազության փոխարեն մարդիկ կիրառեին հոգեկան էներգիան, ոճրագործությունների անբուժելի հիվանդությունը սովորական հետազոտությունների երևույթ կդառնար: Մեր բժիշկները պետք է հետևեն մոլագարության այդ աստիճանին նույնպես: Վատ է հոգեկան էներգիան զուգակցել մեր սովորական մեկնաբանության հետ:



    - - - - - - -



    608.


    Ամեն շարժում ձեռք է բերում ռիթմ, ինչպես էներգիան է տալիս իր նկարն ու բյուրեղը: Ռիթմի հաջորդականությունը հրահրում է նյարդային արտահոսքեր:


    - - - - - - -
    *
    Խոսքն այստեղ գերմանացի քրիստոնեական մեծ թաքնագետ Յակոբ Բյոմեի (1575-1624) մասին է, արտասովոր հոգևոր ունակությունների տեր մի մարդու, որը ստեղծել է իր վառ փիլիսոփայական համակարգը և որպես ժառանգություն մեզ է թողել բազմաթիվ գրքեր ու տրակտատներ:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 27.04.2020, 22:27:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #778
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    609.


    Շատ հիվանդություններ կանխվում են հոգեկան էներգիայով: Կարելի է լսել այն մասին, որ որոշ օրգանիզմներ հակված են կամ հակված չեն այս կամ այն հիվանդություններին: Բայց թե ինչո՞վ է պայմանավորված այդ պաշտպանվածությունը կամ թուլությունը, ոչ ոք դրականորեն ոչինչ ասել չի կարող: Այնինչ հոգեկան էներգիայի դիտարկումները լավագույն պատասխաններ կտային:



    - - - - - - -



    610.


    Շատերն են մտածում ամբողջ աշխարհի խաղաղության մասին, բայց փորձեք արտասանել այդ խոսքերը և կենթարկվեք ամենակոպիտ և երեսպաշտական հարձակումների: Մարդիկ նույնիսկ վախենում են խաղաղությունից, քանզի նրանց գիտակցությունը չի կարողանում տեղավորել իր մեջ այդ երանությունը: Բայց նրանք, որոնք կուտակել են գիտակցություն, պետք է պնդեն խաղաղության դարպասները բացելու մասին:



    - - - - - - -



    611.


    Ուսմունքը մարգարեություն է դառնալու գիտական աշխարհում: Նույնիսկ թերահավատները կորոշեն, որ մարդկության ճակատագիրը չի կարող կախված լինել գորտեր փրթելուց: Մեր խորհուրդների դրսևորումը տգիտություն կրողների երևույթը չի բազմապատկի: Ընդունեք պայծառացումը, մարդկության օգնականին: Վկայագրեր ունեցողները Ընդհանուր Բարօրության օրենքը չնկատեցին: Դեպի Պատրանք ձգտողներ, ըմբռնու՛մ դրսևորեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (29.04.2020)

  19. #779
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    612.


    Մեկը նվագում է տասներկու լարերի վրա; մյուսը նույն տոնայնությունը չորս լարերի վրա է ստեղծում; ինչ-որ մեկը սահմանափակվում է երկու լարով, նրանց վրա ստեղծելով բազմաձայնություններ: Միևնույն չէ՞ արդյոք, թե քանի լար է պետք ինչ-որ մեկին բարեհնչյունության համար: Գլխավորը, որ այն տեղի ունենա: Չզարմանանք և չդատենք բազմազանությունը: Չփնտրենք նույնիսկ երկու միանման ավազահատիկներ: Ընդհակառակը, ուրախանանք ամեն արտասովոր մոտեցման: Ծաղիկներն իրենց համար հարմար հող են ընտրում: Նույնիսկ քարերը դասավորվում են համապատասխանորեն: Այդպես էլ Թերոսի շրջաններում մակերեսների ամբողջ տարբերության հետ մեկտեղ ի հայտ կգան հարազատ էլեմենտների զուգակցություններ: Հրի վրա հղկված գիտակցությունը կպարզի, թե որտեղ է հարազատ հիմքը, և չի մերժի արժեքները, դատելով նրանց մակերեսից: Անթիվ բազմազանություններ կարելի է արտահայտել երկու լարի վրա էլ: Բայց դրա համար պետք է գիտակցել, թե որքան անհամար է բնությունն իր հատկություններով և ինչպես են այդ հատկություններն արտահայտված մարդու մեջ: Այդպիսի եզրակացություններն ընդունվում են որպես խորհրդանիշ, բայց կյանքի մեջ չեն ներդրվում: Այնինչ իմանալ Ուսմունքը և այն չկիրառելը նշան կլինի լիակատար տգիտության: Ո՛վ է ասել ձեզ, որ կարելի է անցնել Ուսմունքի վրայով, ինչպես ճանճը շաքարի վրայով, իսկ հետո ընկղմվել կեղտի մեջ: Լեռնային արահետների վրա անգիտակցաբար ձիերին շուռ տալ չի՛ կարելի: Իմացությունը միայն առա՛ջ է տանում:



    - - - - - - -



    613.


    Շքեղ աշխարհը չպետք է մոռացվի: Այն ի հայտ կգա որպես օղակ հեռավոր աշխարհների միջև: Որպես նուրբ մի նյութ այն ներթափանցում է տարածության մեջ: Փոխելով տարածքները, նա չի ճանաչում ոչ հեռավորը, ոչ մոտիկը: Ապամարմնավորված գիտակցության միջոցով պետք է ներթափանցել տարրալուծված շերտերը: Գիտակցությունն ուղեվար կլինի, քանզի նրա էությունը մեկն է: Նուրբ մարմինների աշխարհից կարելի է միջնորդներ ստանալ: Իհարկե, մեր գիտակցությունը նույնպես պետք է հրապուրի հղկված գիտակցությանը, և միջնորդները պետք է ի վիճակի լինեն պարունակել աշխարհի խնդիրները: Վերջերս ասում էի, թե որքան անաչառորեն է պետք վերաբերվել Աստրալ աշխարհին: Աշխատակիցներին պետք է հասկանալ զգայիմացությամբ, չէ՞ որ նրանք ոչ թե ղեկավարներ են, այլ աշխատակիցներ, այսպես ասած հեռագրալարերի սյուները: Ժամանակի ընթացքում նրանք կփոքրանան և նույնիսկ անպիտան բան կդառնան: Այդպես բոլոր էլեմենտներն ու բոլոր վիճակները կձուլվեն միասնական աշխատանքին: Ինչպե՞ս վաճառականին ավելի պարզորեն ասել, որ նա կարող է հաշվետվական գրքի սահմաններից դուրս մնալ: Եվ ինչպե՞ս մատնանշել, որ առողջությունը և ուրախությունն ապրում են Անսահմանության գիտակցության մե՛ջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. #780
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    614.


    Հրեղեն Հոգու ներկայումս տրված մասը կենտրոնացում է ուշադրությունը հոգեկան էներգիայի վրա, կրակների ծագման վրա և գիտակցության հղկման վրա: Երբ այս սկիզբներն ընդունվեն, կարելի է անցնել մտածողության հղկմանը: Ուրեմն, չմտածենք, որ Ուսմունքը վերջանում է:



    - - - - - - -



    615.


    Ինչու՞ Ուսմունքը պետք է գնա կուտակման ճանապարհով: Մի՞թե չի կարելի տալ այն ինչպես մի գդալ դեղամիջոց: Բայց ստամոքսն ունի որոշակի ծավալ, այն ժամանակ երբ գիտակցությունը հաստատուն մեծությունների թվին չի պատկանում: Հիրավի, կարող են երկոտանիներ լինել համարյա առանց գիտակցության: Կարող են լինել անչափավոր կրքերով իրենց գիտակցությունից զրկածներ: Կարող են լինել կարմայով մթագնված գիտակցություններ: Կարող են լինել դարի պայմանականություններով մթագնված գիտակցություններ: Ջերմոցի ծաղիկների նման, գիտակցությունները կարիք ունեն խնամքի, այդ պատճառով զգայիմացությունը կարող է իր վրա վերցնել գիտակցության հիմքերը: Բայց գիտակցության հղկումը դանդաղ գործ է, ինչպես բյուրեղը ողորկելը: Ոչ թե ինքնադատողության, այլ գործողության որակի վրա է ճանաչվում լայնացած գիտակցությունը:
    Ուսմունքը հղվում է, ինչպես կառուցվող աշտարակի քարերը: Եթե քարերը լցնես միանգամից, կստացվի ոչ թե աշտարակ, այլ կույտ:



    - - - - - - -



    616.


    Հասանեք և հաղթեք: Հաղթում եք ոչ թե ձեզ համար, այլ ձեր հաղթական վիճակը կարևոր է Ընդհանութ Բարօրության համար:



    - - - - - - -



    617.


    Ոգու սրբազան կրակը բացում է Ուսմունքի ուղին: Բայց աշակերտի համար գլխավորը՝ դրսևորված կրակների բռնկման ցանկությունն է: Ցանկության Թասը Մենք կհաստատենք, բայց նվաճումների Թասը պետք է աշակերտն ինքը լցնի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.05.2020)

Էջ 52 93-ից ԱռաջինԱռաջին ... 24248495051525354555662 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •