User Tag List

Էջ 40 92-ից ԱռաջինԱռաջին ... 303637383940414243445090 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 586 համարից մինչև 600 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #586
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"



    158.


    Մարդիկ սովորաբար ենթադրում են, որ կատարելության կարող են հասնել բազում միջոցներով: Այդ բազմաթիվ պատրանքներն են հանգստացնում ողորմելի մտածողությունը: Այնինչ, մարդկությունը միայն երկու ճանապարհ ունի: Կամ լարված իմաստությամբ փնտրել Աումի ճանաչումը, կամ գերանի պես պառկել դագաղի մեջ, ենթադրելով, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կկազմակերպի ոգու խանութպանի ճակատագիրը:
    Իսկական նկրտումը դեպի բարձրագույն հնարավորություններ պետք է որ լցնի մարդու կյանքի մեծ մասը, ինչպես ամենակենսական և հրապուրիչ զբաղմունք: Բայց ճանաչման լույսը փոխարինվել է կրոնների պայմանական բանաձևերով, և վկայակոչված մտավորական մարդը խոնարհվում է մութ անկյանն ու համայիլներ է կախոտում իր վրա, նույնիսկ չհասկանալով պատկերված խորհուրդը: Կրկնեք սա սովորականության մթի մեջ քնած բոլոր անձանց համար:
    Ոչ մի կես-ճանապարհներ գոյություն չունեն՝ նպատակասլացություն կամ մահվան փայտացում: Ընդ որում նպատակասլացություն, լի տիեզերական գիտակցությունների ուրախությամբ, և սարսափով լեցուն մահվան փայտացում: Կառավարությունները, որոնք ենթադրում են մտադրության աղքատությունը ծածկել սովորականության հաջողության դիմակով, իրենց վրա են վերցնում գերեզմանափորի աշխատանքը: Եվ ուրեմն պետք է նախազգուշացնել երիտասարդությանը կյանքի Յոգայի գալու մասին:
    Բոլոր նախկին Յոգաները, որ տրվել են բարձրագույն աղբյուրներից, որպես հիմք ընդունում էին կյանքի որոշակի որակ, իսկ այժմ, երբ վրա է հասնում Մայտրեյայի ժամանակը, ամբողջ կյանքի էության Յոգա է հարկավոր: Պարունակող ամեն ինչ և ոչնչից չխուսափող, հիրավի, ինչպես անստվածաշնչյան լեգենդը չայրվող մանուկների մասին, որոնք արիաբար իրենց տվեցին կրակին և հզորություն ստացան:
    Կարող եք առաջարկել Ինձ կյանքի Յոգայի անվանումներ, բայց առավել որոշիչը կլինի Հրեղեն Յոգա անունը: Հենց Կրակի տարերքն է անուն տալիս այդ անձնվեր Յոգային: Այն ժամանակ երբ անցյալ Յոգայի վտանգները փոքրանում են վարժությունների ընթացքում, հրեղեն Յոգայի դեպքում վտանգներն աճում են, քանզի կրակը, որպես կապակցող էլեմենտ, դրսևորվում է ամեն տեղ, բայց նաև նրբագույն էներգիաների իմացություն է տալիս: Կրակը չի տանի կյանքից, և ինքն էլ կհանդիսանա դեպի հեռավոր աշխարհներ տանող հուսալի ուղեվարը: Քանզի ուրիշ էլ ո՞վ է սնուցում անծայրածիր տարածությունը:
    Այսպիսով, ժպտանք հրեղեն կյանքին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.08.2019)

  3. #587
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    159.


    Ինչու՞ է Յոգան անվանվել հրեղեն: Ուժի դրսևորումը բարելավում է վառ կյանքը և հանգցնում է ամեն չնչին դրսևորում: Կրակի դրսևորումը նյութի պայծառացումն է, այն կերպ ասած, որտեղ կրակը, այնտեղ է նշանը կատարելագործման:
    Մեզ ծանոթ են երևույթներ, երբ լարված աուրան դեպի իրեն է գրավել տարածական կրակը և սկսել է շրջապատվել առանձնահատուկ ճառագայթմամբ: Այդպես ձևավորվում է մարդու ֆիզիկական կապը նրբագույն էներգիայի հետ: Իսկ մենք առանձնապես գնահատում ենք, երբ բարձրագույն էներգիաները կարելի է զգալ մթնոլորտի միջին շերտերում և զգալ, թե ինչպես են արտասովոր հնարավորություններն իջնում մարդու վրա:
    Մթի փոսերը պահանջում են ուժեղ ախտահանություն, միայն կրակը կարող է ճեղքել այդ վնասակար գոլորշիացումները: Ես եթե ձեզ կասեն կրակի տարերքի վտանգավորության մասին, պատասխանեք, որ վտանգը սխրանքի պսակն է:



    - - - - - - -



    160.


    Կարելի՞ է արդյոք սահմանափակել հաղթանակը մեկ հաջողությամբ: Թվացյալ անհաջողությունը կարգավիճակի արմատն է: Հաղթանակը նման է բազմագույն ծաղկաթերթերի, բայց թրմեցրեք արմատները, քանզի նրանցում է հզորության հյութը: Խորհուրդ եմ տալիս հզորությունը դիտարկել որպես փորձի կուտակում: Մենք նորից կյանքի այգում ենք, որտեղ փորձը նվաճում է տալիս:



    - - - - - - -



    161.


    Տեսնենք, թե որն է այլևայլ Յոգաների հետ Հրեղեն Յոգայի տարբերությունն ու նմանությունը: Կարմա Յոգան բազում նմանություններ ունի, երբ գործ ունի երկրի էլեմենտների հետ, բայց երբ Հրեղեն Յոգան տիրում է հեռավոր աշխարհների գիտակցման ուղիներին, տարբերությունն ակնհայտ է դառնում: Ռաջա Յոգան, Ջնանա Յոգան, Բհակտի Յոգան՝ սրանք բոլորը պաշտպանվում են իրականությունից և այդ պատճառով ապագայի բարեշրջման մեջ մտնել անկարող են: Իհարկե, Հրեղեն յոգը պետք է լինի նաև Ջնանի ու Բհակտի, և ոգու ուժերի զարգացումը նրան նաև Ռաջա Յոգ է դարձնում: Որքա՜ն գեղեցիկ է հնարավորությունը համապատասխանել ապագա բարեշրջման խնդիրներին, չհերքելով ոգու անցյալ հաղթանակները: Կարելի է չպարծենալ նորամուծությամբ, քանզի միայն էլեմենտների համադրությունն է վերանորոգում հնարավորությունները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #588
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    162.


    Ամեն վտանգ նաև առավելություն է տալիս: Կոկորդի կենտրոնը համադրություն է բերում: Այդպես սուրը կոփվում է կրակում: Իհարկե, ամեն կրակ վտանգավոր է, բայց ձևի ընկալման նրբութունը կրակով է հաստատվում: Այդ պատճառով Հրեղեն Յոգան ստեղծվում է կրակի` կյանք տվողի և կամք կերտողի դրսևորման վրա:



    - - - - - - -



    163.


    Լողալ ցանկացողը պետք է անվախ նետվի ջուրը: Հրեղեն Յոգան ճանաչել որոշողը պետք է փոխակերպի իր ամբողջ կյանքը: Ինչու՞ են մարդիկ մտածում, որ Յոգային կարելի է հատկացնել ազատ ժամանակի ալարկոտ ինչ-որ մաս, իսկ մնացած ժամանակը գնտվել ոչ մաքուր մտադրություններում: Հիրավի, բոլոր գործողությունները պետք է տոգորված լինեն մաքրող հրեղեն նկրտումով: Հիշեք, թե ինչպես Ես սկսեցի ձեզ հետ Հրեղեն Յոգայի ճանաչումը, և դուք նույնպես ձեր աշակերտներին մտցրեք կրակի Յոգային տիրապետելու սահմանները: Ինչպես քանդակագործ սկսեք դիպչել հում նյութի տարբեր կողմերին: Անսպասելիորեն, անկոտրում, կյանքի կրակի կայծեր հանեք քաոսի մակերեսից:
    Ինչպես Մեծ Մոր խաղն է Փոհաթի էներգիայի պարույրներում հասնում իր հզորությանը, այնպես արիաբար մարդկանց տվեք կյանքի ընդհանրացման ամբողջ անսպասելի ըմբռնումը, քանզի ժամանակն է Անսահմանությունը ճանաչել:
    Ուշադրություն մի դարձրեք ոգու թռիչքներին և անկումներին, քանզի դրանք կարող են ընդամենը շարժման պարույրի օղակներ լինել: Հավասար անուշադրությունն ու սնապարծությունն ավելի վատ են: Թող Հրեղեն Յոգան տանի կրակը կառուցելու ուղիով, դրսևորելով իր նմանությունը տիեզերական կազմությունների հավերժական ծնունդին:
    Ամենաընդհանրացնող Յոգան ամբողջ կյանքի կառուցման պարտականություններ է դնում համապատասխան աննկատելի-արտաքին կարգապահության մեջ: Եթե այդ անփոխարինելի կարգապահությունը չդառնա շղթաներ, այլ փոխակերպվի պատասխանատվության ուրախության, ուրեմն առաջին Դարպասները կարելի է բացված համարել: Երբ գիտակցվի համագործակցությունը հեռավոր աշխարհների հետ, այդ ժամանակ կբացվեն երկրորդ Դարպասները: Իսկ երբ հասկացվեն բարեշրջման հիմքերը, այդ ժամանակ կընկնեն փականքները երրորդ Դարպասների: Եվ վերջապես, երբ հասկանալի դառնա խտացած աստրալի առավելությունը, չորրորդ Դարպասների կողպեքն էլ կբացվի: Այդ առաջընթացի հետ միասին վառվում են իմացության կենտրոնների կրակները և նրբագույն էներգիաների կայծակների միջև գալիս է զգացմունքագիտությունը: Ուրեմն պահպանեք ճանաչման հուրը և պահպանեք աճող հզորությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #589
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    164.


    Մարդիկ շատ են խոսում այն օգնության մասին, որը պետք է ելնի Մեր Ապաստարանից: Հետևենք, թե որքանով են մարդիկ կարողանում ընդունել այդ հզորությունը: Օգնության մասին երազող ամեն ոք արդեն իսկ ինքնասիրաբար սամանում է օգնության ուղղությունն ու չափերը: Կարծես թե փիղը կարող է տեղավորվել ցածրիկ նկուղում: Բայց օգնություն խնդրողը գործ չունի չափի ու համապատասխանության հետ: Ձմռան կեսին պետք է ջրաշուշաններ ծաղկեն և անապատի մեջտեղում պետք է աղբյուր ցայտի, հակառակ դեպքում Ուսուցիչը բանի պետք չէ:
    Բայց, "անապատի արարիչ և ցրտի տիրակալ, դու ինքդ ստեղծեցիր քո ծարավը և դողացիր սրտի ցրտից: Իմ աղբյուրը մնաց քո հայացքով չըհդգրկված, և դու չշրջվեցիր դեպի Իմ ծաղիկները: Դու խճողեցիր քո ուղին ինքնասիրությամբ և քեզ ժամանակ մնաց ընդամենը պաշտպանել թանկարժեք ներբաններդ քո իսկ աճեցրած փշերից: Իմ օգնությունը մի կողմ թռավ վախեցած թռչնի պես: Իմ լրաբերը շտապում է հետ և աղիողորմ կաղկանձում է սպիտակ Լոբնորը*: Իմ օգնությունը մերժված է": Բայց ճամփորդը շարունակում է բթամտորեն աղերսել ինչ-որ օգնության մասին և իր ապագա վախճանի տեղի վրա է ուղղում իր ուշադրությունը:
    Այդ պատճառով Մենք առաջարկում ենք միշտ սրատեսություն, շարժունակություն, անկանխակալություն, - չի կարելի այլ կերպ ուղեկից լինել իրականությանը:



    - - - - - - -



    165.


    Ճգնավորության ուղին Մեր ուղին չէ: Պետք է կյանք ներմուծել փորձի ծաղիկները: Նմանապես, ո՞վ կարող է լուծել իր համար անվրդով գոյատևման թեթև խնդիրը: Ո՞վ կարող է իր վրա վերցնել մարտի դիտորդի կարգավիճակը: Չկան այլևս դիտորդներ, չկան քնածներ, քանզի կրակը շեմին է:


    * Լոբնոր -
    Խորհրդավոր լիճ Չինաստանի արևմուտքում: Պրժևալսկին ասում է, որ այն ժամանակ առ ժամանակ փոխում է իր տեղը, և նա ինքը չգտավ Լոբնորին այնտեղ, որտեղ ինքը փնտրում էր:
    Ստացվում է, որ Ուսմունքը հիշատակում է այս լիճը որպես մի օբյեկտ, որը չցանկացավ ենթարկվել Պրժևալսկու ցանկությանը գտնել իրեն այնտեղ որտեղ ինքն է "ցանկանում":
    Ճիշտ նույնպես ամեն ճամփորդ չի կարող գտնել օգնություն, եթե փնտրում է այն ըստ իր ինքնասիրական ցանկության, այլ չի ընդունում Բարձրից եկող իրական Օգնությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #590
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    166.


    Ամեն մարդ պատկանում է մի որևէ Յոգայի, գոնե սկզբնական կամ խեղաթյութված վիճակում: Կարելի է մարդկանց բաժանել ըստ տարերքների, ու նաև կարելի է բաժանել ըստ Յոգաների: Հաճախ կեղծ բարեպաշտի մեջ ճանաչում եք Բհակտի Յոգայի այլանդակությունը: Անտանելի ատլետի մեջ՝ Հաթհա Յոգան: Խավարամտի մեջ՝ Ռաջա Յոգան, իսկ երեսպաշտի մեջ՝ Ջնանի Յոգան: Բայց ի՞նչն ի վերջո կարող է ավելի բարձր լինել իսկական Յոգայի ներդրումից, որը երկրային գիտակցությունը միացնում է տիեզերական զարկերակի հե՛տ: Կարելի՞ է արդյոք պատկերացնել մարմնավորված ոգու հիմնական ձգտումը փոխարինող ինչ-որ բան, մի բան, ինչը կլցներ աստրալ ըմբռնումը, մի բան, ինչը կարդարացներ մարդկության գոյատևումը: Իսկ Հրեղեն Յոգայի ուսումնասիրությունը մոտեցնում է մարդուն հեռավոր աշխարհներին:
    Կարող եք հարցնել Ինձ՝ ի՞նչ ֆիզիկական վարժություններ են օգտակար Հրեղեն Յոգայի համար: Խորհուրդ եմ տալիս փոքրիկ պրանայաման առավոտյան, ոչ ավելի քան հինգ րոպե, պետք չէ ուտել միս, ապխտածից բացի, իսկ մրգերը, բանջարեղենը, կաթը, հացեղենը՝ ինչպես միշտ օգտակար են: Նմանապես արգելվում են բոլոր գինիները, բացի դեղամիջոցային կիրառումներից: Օպիումը Հրեղեն Յոգայի թշնամին է: Երկնքի ամպերը ծանր են Հրեղեն յոգի համար: Խորհուրդ եմ տալիս կոշիկները պատել ռետինով և առավոտյան զբոսնելիս խուսափել ծխից: Կարելի է արիաբար դիմավորել կյանքի տարբեր հաղորդումները, քանզի անհնար է որոշել, թե որն է լավ, որը՝ վատ:
    Մարդ, որն իր կյանք է ներմուծել իսկական Յոգան, ի կատար է ածում իր մեծ կոչումը... Այսպիսի տեսք ունի մեր առջև Հրեղեն Յոգայի հիմնադրումը:



    - - - - - - -



    167.


    Կարող է պատահել, որ ինչ-որ մեկը կհարցնի՝ հե՞շտ է արդյոք առաջ ընթանալ Ճշմարտություն բերողներին: Իհարկե, յուրաքանչյուր բերողի համար դժվար է առաջ ընթանալը, և երբեք չի կարող հեշտանալ հրեղեն ճանապարհը նրա: Ասես գմբեթ է իջնում Ճշմարտությունը կրողի ճակատին և սկսում է սեղմել ուղեղի կենտրոնները: Միայն գիտակից պայքարն է անձնանվերին հասցնում առաջադրանքի կատարմանը: Չարության մառախուղն է սողալու նրա հետևից, քանզի նա մոլորակը դուրս է բերում միայնությունից:
    Կարելի՞ է արդյոք խիզախ համարել նրան, ով ինքն իրեն անվախ է համարում: Կարելի՞ է արդյոք գիտնական համարել նրան, ով ինքն իրեն համարում է մեկը, որը գիտության մեջ է ներթափանցել: Հիրավի, սխրանքի արժանի ամեն ոք արարում է իր գործերը, չհայտարարելով դրանք ոչ լավ, ոչ վատ, այլ գործելով այնպես, ինչպես իր համար անխուսափելի է: Այդպես մարմնավորման ավարտի ուղին է արարվում:
    Մի՞թե ճանապարհն ավարտողն անցածը դժվար կհամարի: Աստիճանի ավարտն ուրախությամբ է լցնում ճամփորդին, քանզի նա գիտի, թե ում է մոտենում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #591
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    168.


    Կարո՞ղ է արդյոք մարդ հառնալ կամ անկել միայն իր համար: Իհարկե, ոչ մի արարած չի կարող գործել առանց շրջապատի համար նշանակություն ունենալու: Նա ոչ միայն իր ամեն գործով ալեկոծում է մթնոլորտի տարբեր շերտեր, այլ բառացիորեն դեպի իրեն է հրապուրում իրեն մոտ էությունների: Առավել ևս մարդ պետք է գիտակցի իր պատասխանատվությունը տիեզերքի առջև: Մարդ վեհացել է մտադրությամբ և դրանով ինչ-որ մեկին նշանակալի բարեգործություն է կատարել: Մարդ ընկճվել է ոգով և դրանով կարող էր որևէ մեկին սպանել: Գիտակից մտադրություններից բացի տեղի է ունենում անընդմեջ անգիտակից համագործակցություն, ըստ կարմայի և աուրայի օրենքների ընդգրկելով լայն օղակներ:
    Հեշտ չէ որոշել, թե ով և երբ է մարդասպան, իսկ ով և երբ՝ բարերար: Միայն Հրեղեն Յոգայի ռահվիրաները կարող են լուսավորել մեր մտքի քաոսի արդարացի աշխատանքը, բայց դրա համար պետք է մարդ անձնվիրաբար նվիրաբերի իրեն Հրեղեն Յոգային: Թերևս, քչերն են սիրում անձնվիրության վտանգները, այդ պատճառով այս պահին ասածս քչերին է հասկանալի: Բայց կարելի է բերել շատ օրինակներ, երբ Ասիայում խելագարության հասած մեկը Եվրոպայում մեկի վախճանի պատճառ է հանդիսացել: Եվ երբ Ամերիկայում ոգով վեր հառնած մեկը Եգիպտոսում ապաքինել է ինչ-որ մեկին: Այդ պատճառով, մտադրությունների բարեծաղկունքը ոգու հրեղեն ծաղիկն է:



    - - - - - - -



    169.


    Ինչպես կրակն է հանդիսանում ամենակապող սկիզբ, այնպես էլ Հրեղեն Յոգան ներթափանցում է ամբողջ կյանքի մեջ: Կարելի է նկատել, թե ինչպես աստիճանաբար սրվում է գիտակցությունը, թե ինչպես է ծագում շրջապատի արդարացի գնահատականը, ինչպես է աճում աշխարհների համագործակցության անվիճարկելիությունը: Այդպես կյանքը լցվում է բարձրագույն ըմբռնումների նշաններով: Ճշմարտությունը, որպես իրական հասկացություն, առօրյա գործածության առարկա է դառնում:
    Ոչ միայն կենտրոնների հրդեհվելու վտանգը, այլև անարդարության հանդեպ ցավալի զգայունակությունն է ուղեկցում Հրեղեն Յոգայի խիզախ որոնողներին: Բայց ի՜նչ են նշանակում այդ վտանգները ճշմարտացիորեն ազատագրվող ճանապարհի գիտակցության առջև:
    Հրեղեն Յոգան կարելի է համեմատել Առավոտյան Աստղի հետ, որը լույսի մոտ լինելն է ավետում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (30.08.2019)

  9. #592
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    170.


    Կենտրոնների զարգացման դեպքում մարդկությունը սկսելու է զգալ իրեն անհասկանալի հայտանիշներ, որոնք տգետ գիտության կողմից վերագրվելու են ամենաանբնական հիվանդությունների: Այդ պատճառով ժամանակին է գրել գիրք կյանքի կրակներին հետևելու մասին: Խորհուրդ եմ տալիս չհետաձգել, քանզի ժամանակն է բացատրել աշխարհին իրականության դրսևորումներն ու կյանքի համընդհանրությունը: Աննկատելիորեն կյանք են մտնում հասկացությունների նոր համադրություններ: Այդ նշանները, տեսանելի առայժմ քչերին, ներթափանցելով կյանքի բոլոր կառույցների մեջ, կազմում են նրա հիմքը: Միայն կույրը չի նկատի, թե ինչպես է կյանքը լցվում նոր հասկացություններով: Այդ պատճառով էլ հարկ է հրավիրել գիտնականներին ակընհայտությունը լուսաբանելու համար:
    Բժիշկ, բաց մի՛ թող հնարավորությունդ:



    - - - - - - -



    171.


    Հրեղեն յոգը պետք է հրաժարվի ժողովուրդների պայմանականությունից, չնայած ժամանակավորապես մնում է պատկանելի նրանցից ինչ-որ մեկին: Հրեղեն յոգը հրաժարվում է զբաղմունքների միատարրությունից, չնայած մի նախապատվելի իմացության և մեկ վարպետության է տիրապետում: Արյունակցական ազգակցությունը Հրեղեն յոգը փոխարինում է հոգևոր ազգակցությամբ: Հրեղեն յոգի վահանն է իրեն աշխարհների բարեշրջմանը տրամադրելը և նախախնամություններից խստիվ հրաժարվելը:



    - - - - - - -



    172.


    Հրեղեն յոգը պետք է մաքուր պահի իր շնչառական օրգանները, ինչի համար նրան նշված են՝ տաք կաթ, վալերիան և անանուխ: Յոգը պետք է մաքուր պահի ստամոքսն ու աղիքային ուղիները, ինչի համար քաջալերված են ռեհանը և լուծողականը: Յոգը պետք է մաքուր պահի թոքերը, ինչի համար նրան տրված է ալոե և հմուտ վերաբերմունք խեժի հետ: Յոգը պետք է մաքուր պահի ամենաթափանց սոման*, ինչի համար նա պետք է օգտագործի մուշկ: Մաքրության տակ նկատի է առնվում գեղձերի առողջ ամրությունը:


    - - - - - - -
    * Սոմա -
    Մարդու ֆիզիկական մարմինը՝ ոչ միայն նրա պինդ մարմինն է, այլև բազմաթիվ շերտեր, որոնք ունեն իրենց նրբության աստիճանավորումները, սակայն վերաբերվում են ֆիզիկական ոլորտին:
    Սոման՝ նյութ է, որից բաղկացած է մարդու նյութական մարմինը նրբության որոշակի ոլորտում:
    Սոման նպաստում է էներգիաների անցմանը ֆիզիկական մարմնի բոլոր շերտերի միջով:


    Ե. ՌԵՐԻԽ
    "Նաև Սոման եթերային մարմին չէ: Սոման նշագեղձերի նուրբ արտազատումներն են, որոնք կարող են այսպես ասած արգելափակիչ ցանց ստեղծել կենտրոնների համար, քանի որ նման արգելափակման շնորիվ կենտրոնների վերածումը կարող է շարունակվել: Կենտրոնների արգելափակումը կենտրոնների վերածումն ավելի քիչ վտանգավոր է դարձնում: Այդպես Սոման արգելափակում է հանդիսանում հրդեհից"(01.08.34):
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.09.2019)

  11. #593
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    173.


    Յոգին հատուկ չէ երկմտությունը: Յոգին հատուկ չէ Եղբայրությանը պատկանող դեմքերի հետևից փսփսոցը: Այդպիսի փսփսոցն իր վրա դավաճանության հետևանքներ է կրում: Յոգը գիտի, թե իր ամեն միտքն ինչպիսի հզորության ազդեցություն ունի իր անձի վրա: Յոգը բարյացկամ է բարեշրջման բոլոր նախանշանների հանդեպ: Յոգն արիաբար ընդունում է տիեզերական թափուկների վնասը և ջախջախում է ստի հիմքերը:



    - - - - - - -



    174.


    Ուսուցիչը հետևում է յոգի զարգացմանը: Յոգի զարգացման նշան է Ուսուցչի ձայնը լսելը, միևնույն ժամանակ զարգանում է արդարության զգացողությունը:



    - - - - - - -



    175.


    Յոգի պնդումը տոգորված կլինի աշխարհների բարեշրջման մեջ իսկական մասնակցությամբ: Բայց կա նաև յոգին առանձնահատուկ որակ՝ նա չի ճանաչում մահը, քանզի գիտակցության արթնացումը գոյության դադար չգիտի: Այսպիսով, յոգը ոչ մի ակնթարթ չի դադարում ծառայել Ճշմարտությանը: Այդպես աստիճանաբար Յոգան ճանաչողը սկսում է վեր բարձրանալ աշխարհների սանդղակներով: Թե հանձնարարությունը, և թե ծառայությունն անընդմեջ են ընթանում: Գիտակցության պահպանումը տարբեր մարմիններում յոգի սխրանքը կյանքի համար կարևոր է դարձնում:
    Առայժմ Յոգան դրսևորվում էր հազվադեպ և հատուկ պայմաններում, բայց բարեշրջումը պահանջում է Յոգայի ներդրումը կյանք, և դեպի այդ պետք է ուղղված լինեն երիտասարդ սերնդի մտքերը: Մոլեռանդություն և թերահավատություն Մեզ պետք չեն, կյանքի ամեն առողջ փոխակերպում կնկատվի և կաջակցվի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #594
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    176.


    Եթե ցանկանում ենք Հրեղեն Յոգան ներդնել կյանք, նրա դրսևորումները պետք է շրջապատել առավել սովորական հայտանիշներով: Հարցրեք աշակերտին. ցանկանու՞մ է նա արդյոք աջակցություն ստանալ Ուսուցչից: Ցանկանու՞մ է նա արդյոք ստանալ հոգևոր և նյութական օգնություն: - Իհարկե, ցանկանում է: Այդ ժամանակ դուրս գանք փորձությունների ուղի: Լավ են ցրտի և սովի անսպասելի փորձությունները: Լավ են անհավատության և դավաճանության, ստի և սնահավատության անսպասելի փորձությունները:
    Նկատեք, թե ինչպես է վհատվում թույլ ոգին քամու թեթև շնչից, ինչպես է չպպացնում սննդի փափագը և ինչպես են շուրթերն արտաբերում ամենասուրբ Սկիզբների հայհոյանքը: Բայց ահա նա ընթանում է, աղքատ ու անձնանվեր, նա ժպտում է սովին ու ցրտին, նա հավատում է վերընթացի Սկիզբների հզորությանը և, հավերժ երիտասարդ, պատրաստ է իմացության սխրանքն ընդունել:
    Երբ Յոգայի գործառում եք պահանջում կյանքի մեջ, այդ ժամանակ իսկական խրատատու դարձեք:



    - - - - - - -



    177.


    Հաստատեք կյանքի ամբողջ նոր կարգի ճշմարիտ լինելը: Հատկապես ջախջախեք օտար արժեքները կեղծողներին:



    - - - - - - -



    178.


    Միևնույն անփոփոխ Ճշմարտությունը մարդկությանը տրվում է տարբեր հանդերձանքների մեջ: Եվ ճիշտ այդպես էլ այն խեղաթյուրվում է դեսուդեն ընկնող ամբոխներով ավելի քիչ քան մեկ դարի ընթացքում: Հետևաբար յոգի պարտականությունն է Ճշմարտության մաքրումը: Երբ Ճշմարտության նորեն մաքուր դեմքը ժպտա անձնանվեր որոնողին, այդ ժամանակ ուրախությունը կտարածվի մինչև հեռավոր աշխարհներ: Տարածությունը գոչում է՝ մաքրվում է կյանքի նպատա՜կը: Եվ Ճշմարտությունը Կրողների դեմքերը ժպտում են: Այդ ժպիտը հազվադեպ է, բայց Հրեղեն Յոգան կարող է նրա աղբյուրը լինել: Այդ պատճառով Հրեղեն Յոգայի իմացությունը կյանքի պայծառացում է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #595
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    179.


    Ամենամեծ մարտից առաջ կարգադրություններ անենք սովորական ոլորտի վրա: Չի կարելի, որ կռիվները խախտեն կյանքի ընթացքը: Մենամարտը մեր նպատակն է: Պետք է տեղափոխել այն ամեն օրվա ծրագրի մեջ:



    - - - - - - -



    180.


    Նույնիսկ ամենասովորական գործողությունը մոգը պատում է արտասովորության ծածկոցով: Նույնիսկ ամենաարտասովոր երևույթը յոգը տեղավորում է սովորականության սահմաններում, քանզի նա գիտի, թե որքան նպատակահարմար է բնությունը: Յոգը ոչ ծեր է ոչ երիտասարդ: Յոգը ծեր չէ, քանզի գիտի աստիճանաբար վերելքի ճանապարհը: Նա երիտասարդ չէ, քանզի գիտակցում է անցած փորձի պաշարը: Յոգը կարող է անցնել կյանքն աննկատելիորեն: Յոգը կարող է ժպտալ տկարամտության ճառերին, բայց ջախջախում է տգիտությունը:
    "Ես Ճշմարտությունը վիրավորողի ահեղ բնաջնջողն եմ: Ես ինձ վրա եմ վերցնում փտած աշխարհի մաքրումը: Ես աներկբա եմ լինելու ոչնչությունը ճնշելու առջև: Ես համարձակություն եմ վերցնում ինձ վրա իմ ինքնությունը հակադրել չարի կատաղությա՛նը": Այսպես է պնդում յոգը և հաստատման ամրության մեջ կոփում է Ճշմարտության իր սուրը: Երջանկությու՛ն համարեք Յոգային միանալը:
    Սկանակ յոգին անցյալն իր լավագույն պտուղներն է տալիս, ապագան նրա համար կբացի գործողությունների ընդարձակությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.09.2019)

  15. #596
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    181.


    Մենք ձեզ սովորեցրել ենք որսալ հիմնական միտքն առանց շարադրանքի արտաքին տեսքին տրվելու: Ինչպես Բուդդան էր պահանջում մեկ խոսքով կառուցել մի ամբողջ բովանդակություն, այդպես էլ դուք մի խոսքով կամ նշանով լայնացրեք ձեր աշակերտների ըմբռնումը: Իսկ գլխավորը, մի ձգտեք կրկնել: Եթե ոգու ընդունիչը պատրաստ է, ուրեմն ամեն միտք մխրճվում է նետի նման: Բայց եթե հյուսվածքի քայքայումն արդեն լորձեցրել է կենտրոնների փոխանցքները, ուրեմն ոչ մի Յոգա հասանելի չէ այլևս:
    Իհարկե, Յոգայի Ուսմունքն օգուտ կբերի յուրաքանչյուրին, եթե վերջինս նույնիսկ չի հասնում հոգևոր դրսևորումների: Յոգայի արտաքին սկզբունքներն ամեն դեպքում կբարելավեն նրա առողջությունը, կամրացնեն հիշողությունը և կմաքրեն մտածողությունը:
    Իսկ ու՞ր կմնան ոգին վեհացնող հաղթանակների նշանները: Սկզբում կբռնկվեն կենտրոնների ներքին կրակները, հետո կհնչի անտեսանելի Ուսուցչի ձայնը և, վերջապես, կլինեն արտաքին կրակի դրսևորումներ, որոնք անհատական գիտակցությունն այսպես ասած միացնում են տարածական գիտակցության հետ: Այդ ժամանակ արդեն հնարավոր է շփումը սքանչելի, վտանգավոր նրբագույն էներգիաների հետ, ամենի հետ, ինչը, վերացնելով մահվան հասկացությունը, փոխակերպում է կյանքը:
    Արտասովորի հետ շփման դժվարությունը երբեմն կյանքի հատուկ եղանակներ է հրահրում: Քունը կրճատվում է, և պառկած վիճակը տանջալի է դառնում: Մկանների լարումը հոգնեցնում է ոգու աշխատանքը, և աուրայի ամեն թունավորում կարող է տառապանք պատճառել: Իհարկե, այդ առանձնահատկությունները կարող են կանխազգուշացվել առանց հոսանքից դուրս մնալու, և Յոգայի լույսը կքողարկվի տարածական լույսի տակ:
    Ո՞րն է դեպի Նիրվանա տանող մեկ այլ ճանապարհը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #597
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    182.


    Էլի Յոգայի նշաններ: Երբ կարողանաք խորը և ազատ շնչել բարձունքներին, այդ ժամանակ հասանելի է ճանապարհը դեպի աստրալի բարձրագույն շերտեր, եթե գիտակցությունն այդ թույլատրում է:
    Յոգայի ճանապարհին կարող է լինել նա, ով հեշտությամբ իր գիտելիքները չնչին է համարում: Ով հազվադեպ է հիշում մարդկանց կողմից հաստատված իր տարբերանշանների մասին: Ով կրոնի կեղծ դրսևորումներում մասնակցություն չի ունեցել: Ով, չնայած և հիշելով իր մարմնավորումները, իր երկրային ազգը կարող է հաշվի չառնել: Ով, ժպտալով իր անցյալ չարչարանքները ոչնչացրած փոթորկին, կարող է ամեն տարի վերանորոգել իր այգին: Ով կորցրել է չարախոսելու երևույթը: Ով սկիզբ է դրել անտեսանելի Բարձրագույնի լարված որոնումներին: Ով հրաժարվել է Ճշմարտության բոլոր դավաճանների հետ շփումից: Ով իրեն շրջապատել է անհաղթահարելի աուրա տվող մաքուր գիտակցությամբ:
    Հիրավի եմ ասում՝ Հրեղեն յոգը պետք է արժանապատիվ տեղ ստանա երկրի վրա և ավելի վեր, քանզի նա շրջապատել է իրեն ամենանուրբ տարերքով: Եվ երբ փոքրոգությունը սարսափում է, յոգը հրեղեն զրահ է հագնում, նրա մեջ վախ չկա:
    Հիշեք հրեղեն կնունքի մասին, հրեղեն խաչի մասին, բոլոր հրավառ թասերի մասին, որոնք վաղուց ցույց եմ տվել ձեզ որպես գալիք Յոգայի խորհրդանիշներ: Հրի խորհրդանիշն անցել է բոլոր Յոգաների միջով կյանքին կցվելու համար: Այդպես մոտեցավ հրի երևույթը, և ջուրը փոխարինվեց հրով:



    - - - - - - -



    183.


    Հանձնարարում եմ ձեզ Ուսուցչի Անունը պահել բարձր, որպեսզի նսեմացնող ոչինչ չդիպչի աշխարհների միասնության այդ շղթային: Նմանապես հանձնարարում են ձեզ օգնություն ցուցաբերել նրանց, ով անընդմեջ թակում է դուռը: Ես հանձնարարում եմ խոսել երկրի վրա կյանքի նշանակության մասին: Ես հանձնարարում եմ հերքել ամենն, ինչ պատվազրկում է Մեզ հետ շփումը: Ես հանձնարարում եմ հաստատել Մեր գոյությունը:
    Մեր Ուսմունքի իմացության երևույթը պետք է էականորեն փոխի այն ճանաչողների կյանքը: Այն պետք է նոր հնարավորություններ բերի, հակառակ դեպքում ինչու՞ ծանրաբեռնվել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #598
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    184.


    Յոգայի առավելություններին է պատկանում Ուսուցիչների հետ շփման հնարավորությունը: Ընդ որում պետք է տարբերել կապի երկու որակներ. կապ անհատական և տարածական կապ: Անհատական կապը տալիս է ընտրված մեկ Ուսուցչի ազդեցությունը: Տարածական կապը հաղորդակցում է ոչ միայն մի քանի Ուսուցիչների հետ, այլև հնարավոթություն է տալիս ստանալ տիեզերական գիտելիքներ: Անհրաժեշտ է հասկանալ ուժերի ծախսի տարբերությունն այդ երկու կապերի վրա: Տարածական կապի վրա կենտրոններն արձագանքում են ինչպես էլեկտրական լամպն է արձագանքում տարբեր հոսանքներին: Հիրավի, զգուշություն է պետք տարբեր էներգիաների համադրությունն առօրյա կյանք ներմուծելու համար:
    Դուք ունեք տարբերության երկու օրինակ և գիտեք, թե անհատական կապը որքան ավելի քիչ է դիպչում առողջությանը: Ապագա որոնումների համար կարևոր է գիտենալ, թե կապերից որ մեկի հետ դուք գործ ունեք: Շատ գիտնականներ ուսումնասիրության մեթոդները տարբերել չեն կարող: Ինչու՞ հետազոտվողներից մեկն ավելի քիչ ունի հատուկ պայմանների կարիք, այն ժամանակ երբ մյուսի ոգին թփրտում է արտասովոր թռչնի պես, և ակնհայտ միջոցները բեկվում են առանց օգտի: Յոգայի այս աստիճանն առընչվում է այն էներգիաներին, որոնք այնքա՜ն դժվար են համադրվում ժամանակակից կյանքի հետ: Երբեմն էներգիաի արտասովոր տեսակի հետ շփումից հետո դրսևորումների հետ շոշափելի ժամկետով դադար է պահանջվում, բայց ջերմեռանդ ոգին կենտրոնների այդ հանգիստը չի թույլատրում, և այդ ժամանակ Մենք ասում ենք՝ զգուշություն:
    Չէ՞ որ Հրեղեն Յոգան նոր է միայն ներդրվում կյանք, և նրանք, ովքեր իրենց տվել են ուժերի ազդեցությանը, հատուկ դժվարություններ են կրում, ասես տարբեր ռասայի մարդ լինեն: Այդ պատճառով ասում ենք գիտնականներին. "Ենթադրություններում մի՛սխալվեք":
    Շատերին թվում է, որ պատրաստ են նվիրաբերել իրենց բարեշրջական նվաճումներին, բայց պայմանները շատ խիստ են, և մեծ ցանց նետել չկարողացողն ավելի լավ է չմոտենա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.09.2019)

  19. #599
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    185.


    Երիտասարդ մեկը կհարցնի. "Ինչպե՞ս հասկանալ Հրեղեն Յոգան": Ասացեք՝ որպես ոգու սերմը սնուցող ամենակապակցող հրի տարերքի ճանաչում և նրա կիրառումը կյանքում: Կհարցնեն՝ իսկ ինչպե՞ս ես մոտենամ այդ ճանաչմանը: "Մաքրիր մտածողությունդ և հետո հասանիր քո երեք ամենավատ հատկությունները և քո հրեղեն նկրտման մեջ հրդեհին տուր դրանք: Եվ հետո ընտրիր Ուսուցիչ երկրի վրա և, հասանելով Ուսմունքը, ամրացրու մարմինդ առաջարկված դեղամիջոցներով և պրանայամայով: Կտեսնես ոգու աստղերը, կտեսնես կենտրոնների մաքրման կրակները, կլսես ձայնն Անտեսանելի Ուսուցչի և կմտնես կյանքը փոխակերպող այլ նրբագույն ըմբռնումների մեջ: Մտնող, օգնությունը քեզ պատրաստ է և տրված է հանձնարարությունը: Դու հասանեցիր, որ ուրախությունը հատուկ իմաստություն է: Հոսանքի նախկին ափը դու այլևս չես վերադառնա: Դու գիտակցեցիր տարածքային կռիվները: Կույր ակներևություններ քեզ համար այլևս չկան: Դու իմացյալ աշխատակից և եղբայր ես":



    - - - - - - -



    186.


    Հրեղեն Յոգայի համար վնասակար են հյուսնի և դարբնի արհեստներն ու լվացքը: Պետք է պատրաստ լինել տարածքային կռիվներ վարելու համար: Նաև պետք է հասկանալ, թե կյանքի կոչված հուրը որքանով է նրբացնում օրգանիզմը: Վերարքայորեն արդարացի է որոշված, որ նոր Յոգան ներմուծելու սխրանքն ավելի բարձր է մյուս բոլոր հանձնարարություններից:



    - - - - - - -



    187.


    Եթե Հրեղեն Յոգան պետք է ներմուծվի կյանք, ուրեմն այն կրողները կյանքի արտաքին տեսքից չպետք է տարբերվեն: Հրեղեն յոգը կյանք է մտնում աննկատելի, նրան պետք չեն մարդկանց բացականչությունները, նա դիտարկում է ինքը և դիտարկում չի հանդուրժում: Տարածական կապը կատարելապես բացառում է ամբոխի ուշադրության նետերը, քանզի բարեշրջման գործն ամբոխների միջոցով չի արարվում: Նույնիսկ անհատական կապը երբեմն պաշտպանության կարիք ունի ժլատության պատահական նետերից: Դա չի նշանակում, թե պետք է գոնե մասնակիորեն կյանքից հեռանալ: Ընդամենը պետք է գնահատել շուրջը կատարվողի նպատակահարմարությունը:
    Յոգն անցնում է թվացյալ դժբախտության կողքով, քանզի նրան հասկանալի են դեպքի պատճառներն ու հետևանքները: Մարդիկ դարավոր համառ ազդեցության հետևանքը սովորաբար պատահար են անվանում: Իսկական հնարավորությունները յոգը նկատում է այնտեղ, որտեղ մարդիկ սովորաբար գոռոզամտորեն անցել են: Մի զարմացեք, եթե յոգի սիրտն ընտրի ամենախեղճ շանը, եթե նրա մեջ տեսնի հավատարմության նախանշաններ, և անսպասելիորեն մոտ կանչի համեստ տղային որպես ապագա գործընկերոջ:
    Չեն հասցնում մարդիկ յոգին անվանել խիստ ու սառը, ինչ նա անսպասելիորեն իսկական սիրո և կարեկցանքի արարք է կատարում: Իհարկե, այդ արարքի պատճառները շրջապատողների կողմից թյուրին կգնահատվեն: Խաբեբայի կոչումը նույնպես յոգի համար կարող է հարգարժան լինել, քանզի բարեշրջումը դեմ է ամբոխին: Խոսում ենք մարդկության և առանձին անձանց մասին, բայց ամբոխի գազանը հեռու է շինարարից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. #600
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    188.


    Ամեն դար Յոգայի հատուկ տեսակ է անց կացվում ըստ աշխարհի ֆիզիկական վիճակի: Չի կարելի հողի էլեմենտը գործադրել այնտեղ, որտեղ հրեղեն ապաքինում է պահանջվում: Ոչ ջուրը, ոչ օդը հրի թևերը չեն փոխարինի: Ինչպես անդրդվելի է մայր ցամաքներ ջնջող արհավիրքը, այնպես էլ անհետաձգելի է հրեղեն ուժի ճանաչման Յոգան: Ժամկետների ըմբռնումը գիտակցության պայծառացման նախանշանն է:



    - - - - - - -



    189.


    Յոգը քիչ իրեր ունի, բայց նրանց մեջ անպետքները չկան: Եթե իրն ունի ընդհանուր կիրառելիություն, ուրեմն օգտագործելուց հետո պետք է պահեստարան հանձնվի: Կենցաղային իրերը միայն հազվադեպ կարող են տրվել վստահելի մարդկանց: Աուրաները խառնելուց խուսափելու համար ավելի լավ է դրանք այրել:
    Իհարկե, երբեմն օգտակար է որոշակի աուրայով հագեցած որևէ իր առաքել: Յոգը հասկանում է իրի իսկական որակը, և նրա կողքին վատ իրեր լինել չեն կարող: Իրերի մասին հարցը մարդկանցից չափից դուրս ժամանակ է խլում, հետևաբար ոգու կրթությունը պետք է շրջապատված լինի բարձրորակ նվաճումներով: Ապագա կառուցումների մեջ մարդկանց պետք է ազատել ֆիզիկական անհրաժեշտությունների վրա ուշադրության ամեն տեսակ ծախսերից: Համայնքի սկիզբը ենթադրում է ամեն գիտակից աշխատակցի հնարավորություններ և մուտք տալ դեպի ուժի և գործունեության դրսևորումները պահպանող հարմարավետություն:
    Կարո՞ղ է արդյոք յոգն անպատիժ վատնել իր ժամանակն ու էներգիան: Պետք է հիշել, որ երբեմն ժամանակի և էներգիայի վատնումն ինքնասպանության է հավասար: Նմանապես Ճշմարտության նշանները կարդալը և և դրանք կյանքում չկիրառելն էլ գնահատվում է որպես տգիտություն: Բարեշրջման խնդիրների գիտակցման ճառագայթը կանցնի լավագույն արարումների միջով: Հետևաբար խստորեն տարբերեք ձեզ համար դրսևորվածի որակը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 40 92-ից ԱռաջինԱռաջին ... 303637383940414243445090 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •