62.
Մարմինների աշխարհը սահմանափակ չէ, և զարգացած ընկալումն ու երևակայությունը գոյություն ունեցող Գոյին կարող են բազմակերպ դրսևորումներ ավելացնել: Եթե հասկանանք ամբողջ վերընթաց աղեղը տարածական բոլոր ուղղություններով, կկարողանանք հասնել հեռավոր աշխարհների ընկալմանը: Ինչու՞ չհարստացնենք կյանքը գիտակցության մեջ ընդունելով այն, ինչ ոգին ունի երկրային կացարանից, գանձերից բացի, ուր կարելի է ձգտել: Հեռավոր աշխարհների վրա կյանքը հերքողներն իրենց զրկում են սեփական արտահայտված բարիքներից: Ինչու՞ չընդունել, որ աշխարհները կապակցվում են այն շղթային, որը ծննդից դեպի անվերջանալի բարեշրջում է տանում: Վերընթաց աղեղով տանող ստեղծագործումն արարում է, ինչպես տիեզերական հուրը:
Ինչու՞ սահմանակել Տիեզերքը միայն Երկիր մոլորակով և մտածել, որ Տիեզերքն ընդամենը մեկ ապաստարան է տվել մարդուն: Ընթանանք վերընթաց աղեղով, համագործակցելով հեռավոր աշխարհների հետ: Ոգին գիտի, որ պետք է խորացնել ստեղծագործումը և հաջորդ փուլի հետևանքները:
Հեռավոր աշխարհներից նայենք մեր մոլորակին՝ նեղվա՛ծք է, գոչում է մարդկային ոգին երկրի կեղևի վրա: Նայենք մեր մոլորակից հեռավոր աշխարհներին՝ Անսահմանության լայնարձակությու՜ն է, հրճվում է ոգին:
Ընդունե՛ք խորացված և նախապատրաստված սրբազան ուղիները:
- - - - - - -
63.
Ծնունդները և ծնողը միևնույն մեծ տարածական ուժն են և փոխձգվում են ստեղծագործական ներուժով: Այն ոգին, որն իր ծնունդներով պարգևատրում է տարածությանը, իրեն ուղեկիցներ է նախապատրաստում, և այդ ուղեկիցները հաստատում են կյանքի այն սահմանը, որից հետո նա կարող է նոր շերտ սկսել: Գործողությունը՝ մեր հավերժական և հավատարիմ ուղեկիցն է, և մեր կարմայի նախասահմանվածության տակ չես թաքնվի: Արարիչն ու նրա արարչագործությունները Տիեզերքի մշտական հաջողություններն են:
Ցավալի է, երբ ոգին, ավարտելով իր կյանքի շրջանը, միևնույն կետն է ընկնում: Ցավալի է, երբ ոգին իր համար նույն սահմանն է նշում, և նրա ծնունդը, հավատարիմ ուղեկիցը, սպասելու է շեմին: Ուղիղ գիծ է կապում մարդուն իր ուղեկցի հետ: Բայց արարիչը, որ ընթանում է տիեզերական հոսանքի հետ, գիտակից ուղեկից է, և ոչ թե դեպի կացարանի շեմն է նա ձգտում, այդ դեպի հեռավոր աշխարհներ:
Պատռեք շղթաները և հրաժարվեք ծնունդ լինելու կարմայից: Ընտրե՛ք կանչող Անսահմանության արտահայտված ճանապարհը:
Էջանիշներ