User Tag List

Էջ 41 93-ից ԱռաջինԱռաջին ... 313738394041424344455191 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 601 համարից մինչև 615 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #601
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    190.


    Դեպի Մեզ ճանապարհվելիս մի մոռացեք ձեզ հետ վերցնել ձեր զգացումով ամբողջ արժեքավորը: Ուսուցանելի է ուսումնասիրել արժեքների ըմբռնումը: Հաճախ նույնիսկ ոգու տարածաշրջանից ինչ-որ բան գիտեցող մարդիկ կարող են զբաղվել չնչին ու այլանդակ առարկաներով: Նրանք մոռանում են, որ այլանդակության իրերը մթերին են ծառայում: Յոգը պետք է հստակորեն գիտենա իրերի որակը:



    - - - - - - -



    191.


    Վաղ է մտածել մոլորակի անկման մասին, եթե սեփական անկումդ դեռևս գիտակցված չէ: Կարելի է ապաքինել սեփական վերքերն ու ընթանալ, ինչպես աշխատանքի շինարար: Նոր ամենօրյա ըմբռնումը թույլ կտա ըմբռնել կյանքի յուրաքանչյուր մանրուք: Յոգը եթերային երկրներ չի թռչում, բայց բաց չի թողնում հեռավոր աշխարհների հետ կապող արծաթե թելը:



    - - - - - - -



    192.


    Յոգը գտնվում է իր Ուսուցչի անընդհատ փորձության ներքո: Ճիշտ այդպես էլ յոգը փորձում է իրեն մոտեցողներին: Բացատրեք, թե ինչ են նշանակում ցրտով, սովով և բոլոր այլ չափանիշներով փորձությունները: Տգետ մարդը տարակուսում է, թե ինչպե՞ս կարող է վերանալ ցրտի ու սովի զգացումը: Բայց իրերի էությունը հասկացողը հասկանում է, որ զգացումները չեն վերանում, այլ ոգու վիճակը կարող է լինել այնպիսին, որ նրան ոչինչ չի ընկճի: Սովածը կարող է գտնել հագենալու միջոց, եթե նրա ոգին դեռ գազանային վիճակի չի հասել: Մրսողը կարող է տաքանալ այնքան ժամանակ, քանի դեռ նրա ոգին հասկանում է, թե ինչի համար պետք է նա պաշտպանվի, հակառակ դեպքում գազանի վրդովմունք, գիտակցության մթագնում և անկում է սպասվում:
    Ճիշտ կլինի ավելացնել, որ շարժունակությունը՝ կյանքի թակարդից դուրս պրծնելու լավագույն ելքն է: Յոգն ակնթարթորեն ծանրութեթև է անում, թե որքանով է արժեքավոր նպատակահարմարությունը: Եթե նրա յոգիզմը հայտնաբերելու համար նրան առաջարկեն մի կտոր միս ուտել, իհարկե, նա կնախընտրի ուտել այդ կտոր միսը, քան բացել գաղտնիքը: Մսի հետևանքը նա հեշտությամբ կմաքրի, բայց գաղտնիը դավաճանի ձեռքը տալու հետևանքն անուղղելի է, և երբեմն նույնիսկ խոցող ճառագայթ է պետք գործադրել, ինչը թույլատրելի է միայն շատ հազվադեպ:
    Նմանապես ցանկանում եմ հիշեցնել նաև Հրեղեն Յոգայի համար ստեղծագործելու նշանակության մասին: Ձեզ տրվել է ճանաչել երկու երաժշտական ստեղծագործություններ հակադիր կատարումներով, և ոգին հասկացել է, թե ինչպիսին է ազդեցության տարբերությունը: Այդպես Ճշմարտության հետ շփման դեպքում աճում է գիտակցությունը: Եվս մեկ վերացականություն մեզ համար իրականություն կդառնա: Եվ որքա՜ն հաճելի է անընդհատ փորձությունների գիտակցումը, նրա մեջ շարժում է ներդրված: Մի՞թե հրի յոգը կարող է տրվել անշարժության: Ոչ թե լսելու համար եմ ասում, այլ կիրառելու:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #602
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    193.


    Վարպետ նետաձիգը նույնիսկ հրազենի դեպքում էլ վարպետ հրաձիգ կհամարվի: Նույնն էլ Յոգաներում, Հաթհա Յոգայից բացի, բոլոր Յոգաներն իրենց նվաճումներում սքանչելի են: Անմտություն կլիներ նսեմացնել նրանցից որևէ մեկը: Կարելի է խոսել միայն առավել գործադրելիության մասին ժամանակակից բարեշրջական պրոցեսում:



    - - - - - - -



    194.


    Յոգը պետք է հասկանա մթնոլորտային պայմանները նրանք գործնականորեն կիրառելու համար: Այդպես նույնիսկ տգետ դիտարկողին պարզ կդառնա, որ էլեկտրական ալիքները պետք է էականորեն փոխեն ազդեցության սովորական կարգը: Այդպես նույնիսկ մագնիսային հողմերն ու խոնավ տեղումները տարբեր հոգեկան հետևանքների պատճառ կդառնան: Մագնիսական հողմերն ու բոլոր էլեկտրակիր երևույթները՝ Մեր բարեկամներն են, բայց բոլոր մթնոլորտային տեղումները խանգարում են հրի ուժին: Մենք օգտվում ենք խտացած էլեկտրականությունից, որպեսզի նույնիսկ չնախապատրաստված մարդուն բացատրենք նրա համար անսպասելի երևույթների օգտակարությունը:
    Աստրալի՝ մարմնից դուրս գալու երևույթը նույնպես ավելի հեշտ է մագնիսական հողմերի ներքո, հետևաբար Յոգի համար անհրաժեշտ է բնության բոլոր աննշմարելի երևույթների հանդեպ զգոնությունը: Դրա համար յոգին, նախ և առաջ, պրանայի հետ շփում է հարկավոր: Այդ պատճառով ավելի լավ է պատուհանը չփակել, եթե միայն խոնավության թանձրացման դեպքում: Բայց օգտակար են երկարատև լոգանքները կամ լողը տաք ժամանակ և առանց կտրուկ շարժումների: Ընդհանրապես կտրուկ շարժումները խախտում են աուրայի շարժումը, և Մենք դրանից խուսափում ենք: Արագության ռիթմը չի խախտում կապը մթնոլորտի հետ, բայց ջղաձիգ շարժումներն ասեղի պես վիրավորում են աուրան: Շատ դիտարկումներ կարող են հեշտացնել մեր ապագայի կառուցումը: Բայց դրա համար պետք է հասկանալ, որ նույնիսկ մոծակները մարդուց ավելի լավ գիտեն մթնոլորտային պայմանները: Բայց մարդիկ մտածում են, որ բնության արքաներ կոչվելու իրավունքով կարող են ոչինչ չիմանալ:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 12.09.2019, 19:35:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.09.2019)

  4. #603
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    195.


    Կենտրոնների հրի քողարկումը սոմայի շերտիկներով երբեմն անհրաժեշտ է, հակառակ դեպքում արտաքին պայմանների կոպտությունը կարող է կենտրոնները բոցավառել: Նորից վերադառնում ենք հավասարակշռության անհրաժեշտությանը, որը Մեր Ուսուցիչը ոսկե միջին է անվանել, և որը կարող է կոչվել նաև ըմբռնման հագեցվածություն:



    - - - - - - -



    196.


    Տարբեր տեսակի վառելանյութերի վնասի մասին դուք գիտեք, հետևաբար պետք է ուշադրություն դարձնել օջախների կառուցվածքին: Ամեն դեպքում երկար չմնալ օջախին մոտ, գիտենալով, թե սննդի՝ հատկապես արյունալի, - արտահոսքերն ինչպիսի հյուրեր են հավաքում: Այդ պատճառով ապխտած միսն ու թռչնի միսն ավելի լավ է ընդունել սառը վիճակում: Նաև հոգատարորեն պետք է պահպանել օդի մաքրությունը ննջարանում: Պետք է հիշել, որ աստրալի դուրս գալու ժամանակ մարմինն անպաշտպան է մնում, և եթե օդը թունավորված է, ուրեմն անխուսափելի է հյուրերի հայտնվելը: Դաղձը լավագուն զովացուցիչը կլինի, որը կնպաստի նաև իրեն աստրալին: Չէ՞ որ աստրալը շատ ավելի հաճախ է լքում մարմինը, քան մենք կարծում ենք, բայց տարբեր պատճառներով: Մեկ անիմաստ թափառում է ինչ-որ տեղ մոտակայքում, մեկ էլ կարող է շատ օգտակար բաներ սովորել: Յուրաքանչյուրի ուղիղ պարտականությունն է իր աստրալի համար լավագույն պայմաններ ստեղծել:
    Նաև պետք է հետևել, որ տանը կեղտոտ ջուր չմնա: Տնային շատրվաններն ու ակվարիումները սովորաբար դրա անցանկալի բուծարան են: Ինչու՞ ձկներին ու թռչուններին տանջել զնդանում:
    Նաև ցանկանում եմ լիակատար մաքրության մեջ պահել Ուսուցչին նվիրված մի սենյակ կամ գոնե մի անկյուն: Կարելի է լուսամուտի մոտ պահել մի բազկաթոռ, որի վրա օտարներին նստել չթույլատրել: Նաև պետք չէ մոտ թողնել որոնող հետաքրքրասերների, նրանց համար պետք է ամենասովորական մարդ լինել, որպեսզի ձեր աուրայի վրա նրանց հանդգնությունը սայթաքի: Այս ամենը խորհուրդներ են Յոգայի առողջացման վերաբերյալ:



    - - - - - - -



    197.


    Պետք է մտածել Մեր գործողությունների մասին և երաշխավորել նրանց ճշմարիտ լինելը: Մտքի փոքրագույն երկատումն անգամ նետը նպատակակետից հեռու կտանի, և այդ ժամանակ ավելի լավ է Յոգային ընդհանրապես չդիպչել: Անորոշ գիտակցությունը կենդանական վիճակի ժառանգությունն է: Ու՞մ են պետք պղտոր մտքերը: Ոչ ոք չի ցանկանում նույնքան պղտոր պատասխան ստանալ: Պետք է մաքրել ոգու հաղորդալարը: Բայց Մենք ծխնելույզ մաքրող չենք, որ բռնի կերպով մաքրենք ձեր ոգու փոխանցքները: Դիմեք, որ ունենանք օգնելու հնարավորություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #604
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    198.


    Յոգը սովորություններ չունի, քանզի դրանք ոչ այլ ինչ են, քան կյանքի նեխում: Բայց յոգին հատկանշանական է գործողությունների որոշակի պատկեր ունենալ: Յոգին դժվար չէ կտրել սովորությունների կապանքները, չէ՞ որ զգոնության լարվածությունը նրա առջև անվերջ դեպի հանգամանքները տանող նոր ուղիներ է բացում: Բայց անշարժությունը տգիտության կմախքն է: Որքա՜ն արքայություններ են կործանվել անշարժության պատճառով:



    - - - - - - -



    199.


    Կյանքում այն չկիրառողների ձեռքին Մեր Ուսմունքը հաստատուն չէ: Ասացեք բոլոր երկրների աշխատակիցներին, որպեսզի անհապաղ միջոցներ գտնեն Յոգայի խորհուրդներով կյանքն ամրապնդելու համար: Չափազանց շատ են խոսողներն ու քիչ են գործողները: Չեմ տեսնում ընդհանուր դասախոսությունների կարիքը, բայց պետք են անհատական զրույցներ: Նաև պետք չէ թաքցնել դժվարություններն ու առավելությունները: Զուգադիպեցրեք Յոգան համաշխարհային երևույթներին, քանզի պետք է կյանքին տալ համակարգ, առանց նրա հասարակական շարժումները ծերունիների դիմակահանդես են դառնում: Ազատության խստիվ կարգապահությունը կվերաստեղծի կյանքը միայն հոգեկան էներգիայի իրական լինելու նոր գիտակցման ներքո, որը կենսակերպ կդառնա:
    Պնդեք, որ նոր գիտակցություն է պահանջվում կյանքում կիրառելու համար:



    - - - - - - -



    200.


    Բացահայտումն անհրաժեշտ է միայն քչերի համար, բայց ամբոխները չգիտեն նավի ուղղությունը փոխելու մասին, իսկ առավոտյան կհարցնեն. "Ու՞ր է մնացել առագաստը: Ինչու՞ է ափն ամայի": - "Այն պատճառով, որ դուք չնկատեցիք, թե ինչպես բեռնեցինք թանկարժեք բեռը, և արևածագին քամու ժամանակ դուք քնած էիք մնացել": Հստակորեն ամբոխին անհնար է ասել, քանզի առավոտյան նա գիշերվա ձայնն է լսում: Հիդրային խոցել կարելի է միայն նրան անծանոթ հարվածով: Յոգի պարտականությունն է անվիճարկելի հարվածներն ուսումնասիրելը:
    Բարձրագույն գիտելիքին ձգտողն անդավաճանորեն կլինի դետքին: Այլ կերպ ուրիշ էլ ու՞մ զինվոր կանվանես: Ո՞վ է մաճկալը: Ո՞վ է ուղեկցորդը: Յոգը պետք է անվանվի այս երեք պատվարժան անուններով: Բայց սերմնացանի դաշտը ցույց տալու ժամանակն էլ կգա: Քանի՞ արմունկ է դա, ո՞վ է չափելու: Քանզի յոգի դաշտն է ողջ տարածությունը: Ո՞վ կարող է անուն տալ նրա հաղթանակներին, երբ կրակները նրա ներսում են առկայծում: Ո՞վ կարող է հաշվել փրկվածների քանակը, եթե նա փրկել է նրանց, առանց անուն հարցնելու:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #605
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    201.


    Գոյություն ունի թյուր կարծիք, որ յոգն ունի անկոտրում առողջություն բառի սովորական նշանակությամբ: Մի՞թե զգայուն գործիքը հաստ ծառից են սարքում: Մի՞թե վինայի* լարերի արժանապատվությունն ամփոփված չէ ձայներանգի նրբագույն բաժանումների հանդեպ նրանց զգայությության մեջ: Այդպես էլ հնչում է նաև յոգի նրբազգայուն ապարատը: Հատկապես նրան են հայտնի այն աննկարագրելի, այն փոխանցիկ ցավերը, որոնք, ինչպես վինայի լարերը լարելը, փոխակերպում են նրա էությունը: Կարելի է հասկանալ, որ Յոգի ճանապարհի անվտանգությունը Մենք չենք չափազանցնի: Երբ վերածնվում են կենտրոնները, ինչպե՞ս կարելի է ցավերը շրջանցել: Իմացության կրակն այրող է մնում:
    Դուք գիտեք, որ այս ասվածը վերացական խորհրդանիշ չէ: Այդ ցավերի բոլոր սովորական սահմանումներն օգուտ բերել չեն կարող, քանի դեռ գիտությունը չի շտապել հասկանալ հոգևոր լինելու կամ հոգեկան էներգիայի իրական նշանակությունը: Որքան ավելի հեռու է ըմբռնումը Յոգայի վտանգից, այնքան ավելի հեռու է կանգնած մարդը Բարձրագույն Գիտակցության հետ կապից: Ընդ որում գիտակցության պատահական թռիչքներն արժեքավոր չեն, թռիչքների անլռելի երգն է անհրաժեշտ: Վինան ոչ միշտ է հնչում հստակորեն, բայց նրա նվագը միշտ բարեհունչ է:
    Նրանք, որոնք Յոգայի մեջ պարարտ առողջություն են փնտրում, ավելի լավ է մի բաժակ գինի գցեն և խոսեն բարձր գաղափարների մասին առանց դրանք կյանքում կիրառելու: Չէ՞ որ յոգի առողջությունը դողում է վեր հառնող արծվի թևերի նման: Յոգի աչքը տեսնում է, ինչպես այն արծվի աչքը, որի մասին դուք գիտեք: Յոգի հանգստությունն օվկիանոսի ալիքի հանգստությունն է:



    - - - - - - -



    202.


    Յոգի առողջությունը համեմատում են վինան լարելու հետ: Նույնը կարելի է ասել նաև յոգի աշխատանքի մասին, որը մեկ զրնգուն է, մեկ լուռ, ծածկված նպատակահարմարության քողով: Յոգի նպատակն է տարածությունը լցնել օգտակար հաստատումներով և ուղղել էներգիան ամենուր, որտեղ աղտոտված է Ճշմարտությունը:
    Կարելի՞ է արդյոք մեղադրել յոգին, եթե նա հակարծակի հայտնվում է կամ անհետանում է երկար ժամանակով: Ժամանակն է թողնել որոշակի ինչ-որ տեղի կապված լինելը: Միայն միտքն ու գործողությունը կարող են պայմանավորել գտնվելու երկրային տեղը: Հետևաբար ճամփորդությունները միշտ անքակտելի են Յոգայից: Որտե՞ղ ուրեմն կծնվի շարժունակության զգոնությունը: Որտե՞ղ է կոփվում ինքնուրույնությունը: Որտե՞ղ է կառուցվում ճանաչման միայնությունը: Տարածությունից կարող է աճել յոգի աշխատանքի հնչողությունը: Յոգը պետք է գիտենա տարածությունը և կարողանա տարածական խոսքեր բերել ժողովուրդներին:


    - - - - - - -
    * Վինա
    - հնդկական երաժշտական գործիք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #606
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    203.


    Ուսմունքի հետևից յոգի մոտ եկողներն իրենց արժանիքներով հավասար չեն: Յոգը պետք է հասկանա, թե ով է եկել պատահականորեն, ով կարող է դառնալ աշակերտ, ով հետագայում, կատարելագործվելով եկողների վրա, կարող է աշակերտ-խորհրդատու դառնալ: Ավելի վատ է նրանց համար, ովքեր առընչվել են Յոգային, իսկ հետո նախկին կյանքին են վերադարձել: Հիրավի, ավելի հեշտ է աստրալին մարմնի մամլակի մեջ վերադառնալ, քան իմացության գոնե փշուր ճանաչածին վերադառնալ նախապաշարմունքների մթի մեջ: Նախազգուշացրեք նրանց, ովքեր ցանկանում են լսել Յոգայի մասին: Մենք չենք կարող որևէ մեկի մոլորության մեջ գցել:



    - - - - - - -



    204.


    Յոգի վահանի մասին երազում են շատերը, բայց սուր կոփելը ձանձրալի է նրանց: Ուրիշի թրով՝ խոցելու ունակություն ձեռք չես բերի:



    - - - - - - -



    205.


    Արթնացի՛ր, քնա՛ծ: Այս կոչը մարդիկ սիրում են կրկնել: Հատկապես շշմեցնում է, երբ այդ կոչը պնդում են քնածները, շարունակելով մնալ քնած: Քնած են ամբողջ կյանքը, քնած են տարիներ շարունակ, երբեմն ընկնելով հանկարծակի երազի մեջ, և այդ թմիրի մեջ կրկնում են ուրիշների չըմբռնված խոսքերը: Չխոսենք պատահական անցորդների մասին, բայց արդեն ճանաչողներն էլ ենթակա են կենդանական քնի նոպաներին: Այդ ժամանակ Ուսուցչի գործն է նրանց արթնացնելը, եթե անգամ կայծակի հարված պահանջվի: Չէ՞ որ երազը հեշտությամբ մոլագարություն է դառնում:
    Օրհնյա՜լ ես, Հնդկաստան: Քանզի դու միակն ես, որ պահպանել է Ուսուցչի և աշակերտի հասկացությունը: Գուրուն կարող է ուղղորդել աշակերտի ոգու նավը: Գուրուն կարող է ցրել երազի նոպաները: Գուրուն կարող է ոգեշնչել հուսահատված ոգուն: Վա՜յ նրան, ով համարձակվել է սխալմամբ մեկին իր Ուսուցիչը համարել և ով թեթևսոլիկորեն արտասանում է Ուսուցիչ բառը, բայց մեծարում է ինքն իրեն:
    Հիրավի, ծաղկում է դեպի վերելք տանող ուղին հասկացող ոգին, և հիվանդ է երկմտությամբ վհատվողը: Կարելի է հարցնել պատանի Հնդիկին՝ ցանկանու՞մ է արդյոք նա Գուրու ունենալ: Եվ պատասխանի կարիք էլ չի լինի, քանզի տղայի աչքերը ցանկություն, ձգտում և նվիրվածություն կարտահայտեն: Արիավարտայի* կրակը կվառվի նրա աչքերում: Րիգ-Վեդայի հեղեղը կհոսի սարերի լանջով: Էլ ո՞վ կարող է բառերով ցույց տալ Ուսումնառության ամբողջ շղթան: Այն կամ գիտակցված է իմացության օձի նման, կամ առանց նրա՝ մութ, երազ, մոլագարություն:


    - - - - - - -
    * Արիավարտա -
    "Արիացիների երկիր": Հյուսիսային Հնդկաստանի հին անվանումը, ուր, Ատլանտիդայի կործանումից հետո, եկել և հիմնավորվել են Միջին Ասիայից ելածները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #607
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    205. (շարունակություն)


    Վախեցնել պետք չէ, բայց Յոգայի հետ բոլոր առընչվողներին անհրաժեշտ է ասել. ձեր հենարանը՝ Ուսուցիչն է, ձեր վահանը՝ նվիրվածությունն է Ուսուցչին, ձեր վախճանը՝ անտարբերությունն է և երկմտությունը: Ով միանման ժպտում է Ուսուցչի մտերիմներին ու թշնամիներին, նա արժանի չէ: Իսկ ով, գոնե լռելով, չի դավաճանում Ուսուցչին, նա կարող է հասնել մուտքի շեմին:



    - - - - - - -



    206.


    Յոգայի նշանները ձեզ տրված են բարձունքներում: Դուք համոզվեցիք, որ ոչ ցուրտը, ոչ բարձրությունը ձեր առողջությանը չվնասեցին: Ինչպե՞ս ուրեմն ցուրտը չհաղթահարողը կկանգնի բարձրագույն առկայծման մեջ: Ինչպե՞ս կարելի է մտածել հեռավոր աշխարհների մասին, եթե վախենում եք նույնիսկ երկրային բարձունքներից: Ինչպե՞ս կարող եք ձեզ անմարմին ոգի պատկերացնել, եթե քաղցի պատահական զգացումը դեռ չեք հաղթահարել: Ծանրաբեռնված ստամոքսը վերելքի վերջի դրսևորումն է: Երկիր մխրճվելու համար էլ ցուցանիշ է հարկավոր:
    Չէ՞ որ Յոգան, բացի տիեզերական գիտակցությունը, շատ այլ առավելություններ էլ է տալիս: Յոգան տալիս է տարածական հաղորդակցություն և Մեր միջնորդությունը բոլոր օգտակար գործերում: Համագործակցության իմացությունը միակ ճշմարիտ մոտեցումն է տալիս: Ուրեմն առավել կարևոր է հասկանալ Յոգան կյանքում կիրառելու համար, որպեսզի Մեզ հնարավորություն տաք պատասխանել կենսականորեն:



    - - - - - - -



    207.


    Ամրիտան* բաղկացած է նրբագույն էներգիաների նստվածքներից: Ինչպե՞ս ուրեմն անվանել յոգի ձտումների հագեցվածությունը բոլոր որակներով, որոնք արդեն տրվել են նրան: Յոգի ամեն ձգտում հագեցած է էներգիայի արժեքավոր կազմությամբ, անվանենք այն ձգտումների միասնության սկավառակ: Հիրավի, ինչպես լուսակիր սկավառակ, վեր են հառնում յոգի ձգտումները: Նա չունի անտարբեր գործողություններ, հակառակ դեպքում նա կնմանվի մեկին, ով սարի կատար է բարձրացել առանց որոշակի մտադրության և զարմացած շուրջն է նայում: Բայց յոգը գործում է, և դրսևորումն ինքը փոխակերպվում է գեղեցկության: Այդպես սովորում են գործել նաև յոգի աշակերտները՝ ուսուցանության ամենասկզբից: Հատկապես աշակերտին պետք է տիրապետել իրեն Ուսուցչի բացակայության ժամանակ: Հաճախ հենց այդ ժամանակ է նրանց անգիտակցությունն առանձնապես ազատ շունչ քաշում, քանզի ըմբռնված չէ դեռևս Ուսուցչի հասկացությունը և դրանով փակ է դեպի Ամրիտա ուղին:


    - - - - - - -
    * Ամրիտա (Ամրտա) -
    (հնդկ.) երկնային ըմպելիք կամ աստվածների սնունդը, որ անմահություն է տալիս: Հին վեդայական տերմին է, որ համահունչ է սրբազան սոմայի հյութին հոգևոր գաղտներգություններում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #608
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    208.


    Էներգիայի օրենքները, որ մարդու մեջ արթնանում են Յոգայի ճանաչման հետ միասին, գործում են ճշգրիտ և անխուսափելիորեն: Յոգային առընչվողներից ոչ ոք չի կարող հերքել, որ իր կյանքը հիմնովին չի փոխվել: Իհարկե, կյանքը կարող էր դառնալ լայնորեն փոխակերպված կամ առանձնահատուկ չնչին,կախված ոգու հատկություններից:
    Մենք ասում ենք ամեն մեկին՝ ըմպիր Ամրիտայի լեցու՛ն գավաթը: Բայց ընտրության ազատությունը նույնպես բոլորինն է:



    - - - - - - -



    209.


    Զգույշ վարվեք լարած գործիքի հետ, այն ջահի՛ է նման մթի մեջ: Գցելով այն լարից, դուք ինքներդ ձեզ եք վնասում, քանզի նրա միջաշխարհային ուղին անխախտելի է, և արևի պես շողարձակում է յոգի նկրտումը: Հեշտ չէ ճանապարհը նրա:



    - - - - - - -



    210.


    Ասում են, յոգը ցանկություններ չունի, բայց փոխարենը նա լիքն է նկրտումներով: Ցանկությունը գործնական բան չէ, քանզի այն սպասում է ծնում: Բայց սպասումն անշարժության մայրն է: Իսկ նկրտումը շարժման ծնողն է, որը ոգին տանում է վեհացման: Ասում են, յոգը սեր չգիտի, բայց նա լիքն է կարեկցանքով: Մարդիկ սերը ճանաչում են միայն որպես կապող հանգույց, բայց կարեկցանքը, լինելով Ճշմարտության համագործակիցը, սահմաններ չի ճանաչում: Ասում են, որ յոգն օժտված է անանցողիկ ուժերով, բայց նա, ինչպես աշխատասեր այգեպան, ամրացնում է իր հնարավորությունների այգու տնկարանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #609
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    211.


    Դրուիդների Մայրը պահպանում էր գիտելիքը խեղաթյուրումից, նույն կերպ Հրեղեն Յոգայի Մայրը կպահպանի ուսմունքը չարամեկնություններից: Ճշմարտության հրեղեն ըմբռնումը ծանր է, բայց դետքի ծառայությունը դավաճանություն չի հանդուրժում: Արևային սուրը ձեռքից չի ընկնում, և ծունկն էլ չի ծալվում կեղծիքի առջև: Այդպես է պետք հասկանալ Ուսմունքը, որը նոր կյանքի կոփում է բերում: Այն ասում է. դուք լսեցիք, դուք պետք է հասկանաք, այս պահից դուք պատասխանատվություն եք ընդունել խեղաթյուրելու համար:



    - - - - - - -



    212.


    Ուրախացե՛ք, ուրախացե՛ք, ուրախացե՛ք: Քանզի յոգը պետք է գիտենա ուրախության իմաստությունը: Օրհնյալի պատգամն է՝ պահպանել ոգու ուրախությունը: Ով զգում է ոգու ներկայությունը, նա, իմանալով իր անսահմանությունն, արդեն իսկ ուրախանում է:



    - - - - - - -



    213.


    Ամենադժվարն այն ոգու համար է, որը կուտակել է հնարավորություններ, բայց արտաքին աշխարհի պայմաններին համաձայն դրանք կիրառել չի կարող: Ամենից մոտը տարածական կրակի ազդեցության տակ եռացող փակ կաթսայի օրինակն է: Այդ դեպքում պետք է կիրառել սառեցման փոփոխական հոսանքները: Նույնիսկ քարեր շիկացնող տարածական կրակն անքակտելի կապ ունի կենտրոնների փոխանցքների հետ, այդ պատճառով Ուսուցիչը նույնիսկ ամենաանձնվեր յոգին ասում է՝ զգու՛յշ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #610
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    214.


    Լուսատու Նյութի բյուրեղը հազվադեպ է ցուցադրվում այնպիսի մեծությամբ, ինչպիսին տեսաք դուք: Դրա համար մագնիսական հոսանքների հաջող կուտակում էր հարկավոր: Այն ասես յուրովի ձգած-բերած քար է: Այն նմանապես սրում է երրորդ աչքի կենտրոնը ու նաև բարձրագույն ոլորտներում աստրալ կառուցվածքների նյութ է հանդիսանում: Այն պատկանում է նրբագույն էներգիաներին և մարդկության խոստացած էներգիաներից մեկի բանաձևի բաղադրամասերից կլինի, եթե մարդկությունը ցանկանա այն ընդունել: Այդ լույսը կարող է հզորանալ անվերջանալիորեն, և այն կտա լուսավորություն, առանց որևէ նյութերի ծախսի, ինչպես նաև կընդունի ցանկացած ձև: Այդ խնդիրը կարելի է տալ, բայց անհրաժեշտ է մարդկության համաձայնությունը, այլ կերպ նրբագույն էներգիաների ուժը մարդկությանը տալ չի կարելի: Այդ էներգիաների ուժերը կապված են հոգեկան էներգիայի հետ, հետևափար յուրաքանչյուր չարաշահում կործանիչ կլինի:
    Պետք է հիշել, որ ոչ միայն լուսավորության տեսակների մեջ, այլև որպես առողջարար միջոց, Լուսատու Նյութն անփոխարինելի է: Չէ՞ որ այն լավագույն միջոցը կդառնա ներվերը հանգստացնելու համար, քանզի կամուրջ է հանդիսանում մարդկության հոգեկան էներգիայի և տիեզերական էներգիայի միջև, որի պաշարն անսպառ է:



    - - - - - - -



    215.


    Բարկացած մարդը նման է ցլի, բայց հանուն ճշմարտության մարտնչողը նման է լուսավոր ոգու: Ե՜րբ ի վերջո մարդիկ կհասկանան, թե որքան սքանչելի է բարձր էություններին նմանվելը: Բայց առայժմ նրանք նույնիսկ ամաչում են մտածել այդ մասին:



    - - - - - - -



    216.


    Ահա թե ինչու է կարևոր, հատկապես այժմ ուշադրություն դարձնել Հրեղեն Յոգային: Ամեն հարյուրամյակ հոգեկան էներգիան հրամայաբար արթնանում է մարդկության մեջ, բայց այդ բարեբեր հրամանը երկոտանիները սովորաբար չեն ընդունում: Վերցնենք օրինակ՝ տասնիներորդ դարասկզբին բարձրացավ ռոմանտիզմի ալիքը, բայց առանց նրա էությունը հասկանալու, այլ կերպ ասած, առանց հերոսության: Հարյուրամյակի կեսերին երկրագունդը պատված էր մերժողական մատերիալիզմով, բայց նյութի իսկական հատկությունների ուսումնասիրությունը բաց թողնվեց: Դարի վերջը լցվեց անկումայնությամբ, այն ժամանակ երբ արժեքների վերագնահատում էր վիճակված: Քսաներորդ դարի սկիզբը նշանավորվեց պատերազմների և ժողովրդական ցնցումների նշաններով, բայց հոգեկան էներգիան ուղղորդում էր նվաճելու այլ աշխարհներ: Այդպես կամքի ազատությունը խեղաթյուրում էր վիճակված արժեքները: Մեր հարյուրամյակի կեսերին կբոցկլտան չյուրացված տարբեր էներգիաների նշաններ, և մարդիկ նորից կսկսեն դեսուդեն ընկնել կեղծ ուղղություններով: Եվ այդ պատճառով ժամանակն է ճշմարիտ ճանապարհի նշանները տալ տեսնողներին:
    Թող ժամանակ ունենան կանգ առնել, հիշելով ժամկետի կարճության մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #611
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    217.


    Երբ աշակերտներ եք ընտրում, չափից դուրս մի շտապեք: Եկվորներին երեք խնդիր տվեք, որպեսզի նրանք, չկասկածելով այդ մասին, կարողանան իրենց դրսևորել: Թող մի խնդիրը լինի ընդհանուր բարիքի հաստատումը, մյուսը՝ Ուսուցչի անվան պաշտպանությունը, երրորդն՝ ինքնագործունեության դրսևորումը:
    Ով հանձնարարության ժամանակ կսկսի սպառնալ, մերժեք նրան: Ով անկյունում կսկսի շշնջալ, մերժեք նրան: Ով կսկսի ընկճվել, մերժեք նրան: Դավաճանների մասին չեմ խոսում: Խնդիրները կատարելու վրա տեսեք փորձվողների քայլերը: Ամենում կամքի ազատություն է, և մոլորակն ինքը մարդկային ոգու իշխանության տակ է:



    - - - - - - -



    218.


    Երբ մենք խոսում ենք նրբագույն էներգիաների մասին, պետք է գիտենալ նրանց դրսևորումների նշանները: "Նրբագույն" անունը մատնանշում է, որ նրանց ազդեցության որակը տարբերվելու է սովորական երևույթներից: Առավել մեծ էներգիան ավելի քիչ զգալի է: Հատկապես, գիտակցությունն է մեղմացնում համաշխարհային էներգիայի ուժը: Տարածության գիտակցությունը հագեցնում է ուղեղի նյութի տարողունակությունը: Այդ պրոցեսը ցույց տալ չի կարելի, այն անչափելի է: Այդպես հատուկ կերպով պտտվող անիվը թվում է անշարժ, և միայն շրջապատող մթնոլորտի շարժումն է ցույց տալիս լարվածության աստիճանը: Այդպես էլ նրբագույն էներգիաների պրոցեսներում նրանց դրսևորումը դիտարկելի կլինի միայն մեծ տարածությունների վրա: Ինչպես անգույն ցիանակալիումն է անտեսանելի ուշադրության համար, այնպես էլ գիտակցության էներգիան չի կարող սկսել իր ազդեցուցիչ գործունեությունը, բայց հետևանքները դրսևորվում են շրջապատի տարածական ալիքների վրա: Այդպես էլ լուսարձակող նյութը կուրացնում է իր սկզբնական դրսևորումներում, բայց նրա նուրբ թրթիռները համարյա աննշմարելի են:
    Նույն օրենքը ուսուցանելի է նաև այլ պրոցեսներում: Վերցնենք մարդկանց վրա ազդեցության օրինակը: Արտասանվում է ճառ՝ և ամբոխը հպատակված է: Բայց հաջորդ ազդեցություններն ասես թե չեն զգացվում: Այնուամենայնիվ չի կարելի պնդել, որ առաջին գործողությունն ամենահամոզիչն էր: Շատ հնարավոր է, որ փոխվել է գիտակցության աստիճանը և ամպրոպաձայնը փոխարինվել է լռությամբ: Բայց արդեն ասված է լռության հզորության մասին: Այդպես լիովին հասկանալի, բայց անտեսանելի կազմավորվում են իրավիճակները: Մարդիկ նկատում են դրանք ավարտուն վիճակում, բայց յոգը ենթադրում է դրանց կազմավորման ամբողջ նրբագույն ընթացքը: "Ոչինչ պատահական չէ" ասույթը յոգի համար պատկերանում է որպես ազդեցության ծիածան: Կազմավորումները շերտավորվում են բազմագույն, սա արժեքավոր է հիշել: Ինչպես քիմիական, այնպես էլ հոգեկան նվաճումներում հոգ ենք տանում խուսափել ընթացքի միօրինակությունից: Ամեն սպասելի միօրինակություն բազմաթիվ հնարավորություններ է գլխատում: Նրբագույն էներգիաների ազդեցության ներքո թվացյալ անսպասելիությունը նոր զարդանկար է բերում: Ինչպիսի՛ օգուտ կբերենք բարեշրջմանը, եթե չհասկանանք ազդեցությունների տարբերությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.09.2019)

  14. #612
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    219.


    Ինչպե՞ս կարելի է անվանել Հրեղեն յոգին: Իհարկե, Ճշմարտության ջատագով: Ճշմարտության զգացումը բնորոշ է յոգին, ինչպես կրակին լույսն է բնորոշ: Խոսքերով անբացատրելի է զգոնության աճը, բայց այն սրում է ինչպես շոշափելի հինգ զգայարանները, այնպես էլ աստրալ մարմնին հատուկ յոթ զգայարանները, որոնք հազվադեպ կարող են երկրային մարմնի մեջ հնչել որպես արձագանքիչ: Ուրեմն պետք է ուշադիր ականջ դնել Հրեղեն յոգի զգացմունքներին, նրանց մեջ, ինչպես լույսի բոց, Ճշմարտություն է ներդրված:



    - - - - - - -



    220.


    Հրեղեն Յոգան ոչ միայն մարդկության հնարավորությունների հերթական լայնացումն է, այլև նա պետք է ներդաշնակության բերի իրենց ժամկետին մեր մոլորակին հասնող տիեզերական էներգիաները: Այդ հանգամանքը պետք է հաստատապես գիտակցված լինի, հակառակ դեպքում կարող են տարածվել մի շարք թվացյալ հիվանդություններ, և նրանց արտաքին բուժումը կբերի ամենատարբեր կործանիչ հետևանքների: Ինչպե՞ս կարելի է բուժել կրակների դրսևորումը: Դրանք կարելի է ուղղորդել միայն, որպես օգտակար հոգեաշխատուժ: Ինչպե՞ս կարելի է բուժել մեջքի ցավերը, եթե նրանք կապված են Կունդըլինիի արթնացման հետ: Իմացողը կողջունի միայն դրանք և կմիջնորդի անանուխի մերսումով: Կարելի՞ է արդյոք դադարեցնել երրորդ աչքի այրումը, եթե այն սկսել է աշխատել: Ավելի խելամիտ չի՞ լինի արդյոք, պաշտպանելով նրան արևից, թույլ տալ զարգանալ: Արդեն վաղուց մազերը գլխագագաթին էին հավաքում այդ փոխանցքը պաշտպանելու համար: Կարելի՞ է արդյոք կասեցնել արևահյուսակի շարժումը, եթե այն սկսել է պտտվել: Բռնությունն արևային օձի վրա կարող է ավարտվել ուղեղի վնասվածքով: Նմանապես վտանգավոր է Թասի կենտրոնի աշխատանքը հատելը: Իհարկե, ափիոնով թունավորելը դադարեցնում է կենտրոնների շարժումը, բայց այդ դեպքում ավելի հեշտ է ուղղակի մարդու գլուխը կտրել:
    Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի շփոթություն կհրահրեն այդ անհասկանալի շարժումները, եթե չմոտենաք դրանց հոգեկան էներգիայի ճանապարհով: Որքան էլ տարօրինակ թվա, բայց իմպերիլի* ֆիզիկական հետքերի ուսումնասիրությունը կարող է տանել հոգեկան էներգիայի նստվածքների ըմբռնմանը: Իմպերիլի հետքերը կարելի է ուսումնասիրել ցանկացած ներվային հանգույցում, բայց պետք է նշել, որ թույնի հատիկավորումների շուրջ կուտակվում է ինչ-որ նյութ, որը կուլ է տալիս այդ վնասարար սադայելին: Հոգեկան էներգիայի նստվածքները կարող են հայտնաբերվել, քանզի յուրաքանչյուր էներգիա ունի նյութական բյուրեղ:
    Ով տեսել է Փոհաթի և Լուսատու Նյութի բյուրեղները, նա գիտի, թե որքան տեսանելի են նույնիսկ նուրբ էներգիաների բյուրեղները: Էներգիաների նյութական ոլորտի միացումը տարածության անտեսանելի խտացման հետ ուսումնասիրությունների վստահելի ճանապարհ է: Թող որ մետաֆիզիկան տեսանելի հետևանքներ չի տվել, ալքիմիան իր հանգիստն է գտել դագաղում, բայց քիմիան շոշափելի իրականություն է տալիս, եթե հոգեկան էներգիայի և ամենակապակցող հրի արժանի ըմբռնում է գտնում:
    Համարում եմ, որ պետք է տալ հնարավորություններ, բայց կամքի ազատությունը չպետք է խախտվի: Ով ցանկանում է՝ կհասկանա: Երբեք ամենասպառիչ բանաձև մի տվեք, որոշակի տեղ տվեք կամքի ազատությանը:


    - - - - - - -
    * Իմպերիլ -
    բարկության, դժգոհության թույնը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #613
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    221.


    Իմպերիլի նստվածքը ցույց է տրվել այսօր: Հենց այդ թույնն է մարդկանց այսքան անհանգստություն պատճառում: Մի մոռացեք, որ ամենամեծ տգիտությունն անգամ արժանի չէ իմպերիլի մեկ կաթիլի: Չէ՞ որ իմպերիլն անձնական մթերք չէ, բայց, գոլորշիանալով, սնուցում է այն տարածությունը, որի մաքրության համար պատասխանատու են բոլորը:



    - - - - - - -



    222.


    Ազատ կամքը որպես առավել մեծ հակասությունների առարկա է ծառայում: Ոմանց համար այն փոխակերպվում է ինքնակամության, ուրիշների համար անպատասխանատվության, երրորդների համար խելակորույս ինքնապարծության: Միայն ոգու կարգապահությունն անցնողը կարող է գիտակցել, թե որքան խստապահանջ է ազատության իրականությունը:
    Ազատության անկումը կարելի է տգիտության տոնակատարություն անվանել: Մարդիկ չեն կարողանում համակերպվել իմացության Վերարքայության հետ և հարգել կամքի խստությունը: Այնինչ, հնարավո՞ր է արդյոք Յոգան այնտեղ, որտեղ կամքի համար պատասխանարվություն չկա: Ամեն յոգ ասես թե սրեր է նետում իր սրտի վրա, այդքան պատասխանատու են նրա կամային գործողությունները: Յոգի կամքով հրահրված հետևանքները կարող են անասելի ծանր լինել, բայց նա գիտի, թե ինչու է ընտրել դրանք: Այդպես յոգին կարելի է առանց հերթափոխի զինվոր պատկերացնել:
    Ով համոզված է իր կամքի համար, նե՛րս համեցեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #614
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    223.


    Ճանկերից դուք չեք վախենում, մռնչոցը ձեզ սարսափելի չէ: Գազանները թափահարում են պոչերը և պատրաստ են ծառայել: Այո, Յոգայի ուղին վտանգները հրեղեն ծաղիկներ է դարձնում: Երբ խորհուրդ եմ տալիս պահպանել երկրային կուտակումները, նկատի ունեմ ընդամենը ոգու ամրոցի սպառազինումը: Մսխումը Մենք դատապարտում ենք: Յուրաքանչյուր հաղորդակցում ազատության աստիճան է: Ո՞րն է ուրեմն սահմանը թույլատրելի ձեռքբերման: Ուսուցչի զգայիմացությունն ու փորձը դրսևորված թույլատրելիության հաստատումը կտան: Յոգն ամեն ինչ կարող է, բայց յոգին ամեն ինչ չէ, որ թույլատրված է: Ո՞րն են ուրեմն սահմանափակման պայմանները: Պատասխանատվությունը սեփական հոգևոր հարստության հանդեպ, միայն այդ ունեցվածքն է յոգին արժանի: Մնացած ամեն ինչ ոչ ավելին է, քան զինվորի զենքը, որը կռվից հետո վերադարձվում է հրամանատարին: Այստեղ կասկած լինել չի կարող: "Վեհապետ, ընդունիր իմ ամբողջ սպառազինությունը, սուրը իմ խոցող և վահանը պաշտպանության: Որքա՜ն ծանր է սաղավարտը, որը կռվի պահին փետուրից էլ թեթև էր: Սռնապանները կասեցնում են քայքս և բազպաններս ասես շղթանե՛ր են ձեռքերիս": Կասի Հրամանատարը. "Յուրաքանչյուր մենամարտ իր զենքն ունի: Անպետք զենքը մի կողմ դիր, այն կտրվի քո ոգու հարստությունը ժառանգողին: Ամեն զենք սահմանված է հատուկ կռվի համար: Քեզ համար սուրն արդեն կարճ է, այդ պատճառով քեզ եմ հանձնում լույսի նիզակն ու հեռահար նետերը":
    Ով տեսել է թշնամուն իր սրի երկարության վրա, նա գիտի, թե հաղթանակի նետն ինչպես արձակել: Բայց շատ զինվորներ չգիտեն զենքի նպատակահարմարությունը և այդ պատճառով ընկնում են թշնամու հարվածների տակ: Իր անզգուշության պատճառով թշնամու հարվածի տակ ընկնողը պատվի չի արժանանում: Մարտի այս կանոնն անհրաժեշտ է յուրաքանչյուր յոգի:



    - - - - - - -



    224.


    Յոգի ազատագրված նուրբ մարմինը գոյության տարբեր մակարդակներ է այցելում: Տարածական թռիչքներն ու մոլորակի ընդերքը սուզվելը հավասարապես հասանելի են: Մոլորակի արհավիրքների ուսումնասիրությունը հասկացություն է տալիս կյանքի շերտավորումների մասին: Կարելի է դիտարկել, թե ինչպես են քարացել հանքաղբյուրային շիթերի մեջ ընկած կենդանիները: Կարելի է շարժվել ստորգետնյա ուղիներով, տեսնելով, թե որքան են մաշված մոլորակի հիմքերը: Այդպես յոգի ոգին ընտելանում է հինավուրց մարմինների վիճակին, և ոչինչ նրան անսասան, ավարտված չի թվում: Այդպիսի գիտակցությունն անհրաժեշտ է ոգու առաջընթացի համար, դեպի կատարելությունն այդ ձգտումը գալիս է անկատարյալության զգացմունքի միջից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #615
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    225.


    Սխալ է մտածել, որ գիտակցության վերելքն ի կատար է ածվում գերբնական հիացմունքներով: Ինչպես ներքևում, այնպես էլ վերևում, ամենուր աշխատանք է և փորձ: Գիտակցությունը սնուցում է նուրբ մարմնի աճը: Չկա այն փոքրագույն զգացումը, որը նուրբ մարմնի համար հյուսվածք չէր ստեղծի: Հենց այդ պայմանն է սովորաբար բաց թողնվում մարդկանց տեսադաշտից: Նրանք մտածում են, որ մեծ արարքով կարելի է քողարկել մի շարք մանր տնային գործողություններ: Բայց ո՞րն է մեծը, ո՞րն է փոքրը: Այդ պատճառով յոգի գործողությունները միշտ լիքն են նրբաճաշակ մտածվածությամբ: Յոգի ամեն գործողության մեջ կարելի է դիտողունակություն ու փութաջանություն տեսնել: Նրանց մեջ նախապաշարմունքներ և օտար ավանդույթ չկա: Նա քայլում է ինչպես առյուծ, առանց ոչնչացնելու ուշադրությանն անարժան բուսականությունը, բայց նրա հարվածը խոցում է աներեր: Այդպես պետք է գնահատել քո յուրաքանչյուր գործողության էությունը: Պետք չէ հուսալ, որ վաղը կարելի է նոր այգի տնկել: Միայն անմիջապես, անհապաղ կարելի է ամրապնդել գիտակցության բուծարանը: Այգեպանն ուսումնասիրում է այգում իր գտած յուրաքանչյուր նոր արմատ: Յոգի համար գիտակցության ամեն թել հեռավոր աշխարհների հետ կապող թել է:



    - - - - - - -



    226.


    Իր գործողություններում յոգը նմանվում է քարտաշի կամ նրբագույն արտադրանքի ոսկեձույլի: Հենց ձուլողի է նման յոգը: Միայն ձուլողն է նրբագույն հպումներով հյուսում համադրությունների զարդանկարը: Նաև յոգն է կարողանում ճանաչել մարդկային մտադրությունների անտեսանելի պայմանները: Նա ձգտում է սովորաբար անտեսանելիին և սովորում է հասանել կատարածի իսկական պատճառները:
    Սրատեսության փորձը յոգին է պատկանում: Մի՞թե յոգը կարող է լիովին լքել կյանքը: Նա այնքան մոտ է կատարելությանը, որ նույնիսկ չի կարող երկար ժամանակով գտնվել սովորական միջմոլորակային վիճակում: Այդ պատճառով ձեզ հայտնի յոգ Ուրուն* իրեն համար հատուկ միջմոլորակայն ապրելակերպ ստեղծեց: Այն օգտակար եղավ մարդկությանը և ընկավ նուրբ մարմնի խտացման ուսումնասիրությունների հիմքում: Այս օրինակը բերում եմ որպես ապացույց, որ ամեն տեղ անհատական-գիտակցված աշխատանք է հարկավոր:
    Նուրբ Աշխարհի փչացած լինելու երևույթը մարդկությանը խանգարում է անընդմեջ շարունակել իր կատարելագործումը: Բայց Նուրբ Աշխարհը խեղաթյուրվում է երկրային աշխարհի կողմից, հետևաբար բժշկումն այստեղից է պետք սկսել: Այդ պատճառով Յոգայի ուսումնասիրությունը ոչ թե անհատական կատարելագործում է, այլ Նուրբ Աշխարհի բարելավում: Յոգը, գիտակցաբար փոխելով իր մարմնի վիճակը, հասնում է ոգու աշխատանքի լարման: Նա ոչ միայն կրճատում է մարմնավորումների միջև ունեցած հանգիստը, այլ իր միտքն անմիջապես ուղղորդում է օգտակար գործողությունների վրա: Այդպես նա միավորում է տարանջատված աշխարհները և անընդմեջ աշխատանքի մեջ հաստատում է գոյի ճանաչումը:


    - - - - - - -
    *
    Յոգ Ուրուն երկար ժամանակ ապրում էր Նուրբ Աշխարհում, ապաքինում բերելով ոչ միայն նուրբ, այլև կոպիտ աշխարհի բնակիչներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 41 93-ից ԱռաջինԱռաջին ... 313738394041424344455191 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •