Հուլիս 17
Գիտեք այլևս. բարությունն ու խելքը դեպի Մեզ չեն բերում՝
անհրաժեշտ է հոգևորի առկայությունը:
Բայց այդ հատկությունն ի հայտ է գալիս ոգու պատրաստ լինելու պահին:
Ոչինչ արագացնել չի կարող ուղու հաստատումը:
Նույնիսկ կոչն է անպտուղ, և ուրեմն հետևորդներ մի փնտրեք,
Սակայն հոգատարությամբ դիմավորեք դուռը թակողներին:
Ամոթալի է չնկատել սրտի զարկերը, - ավելի լավ է հաշվել
սխալի դրսևորումները, քան փոսի մեջ թաղել
թևավոր ցանկությունը:
Աշակերտ, ինչի՞դ են պետք անիրականալիի մասին մտքերդ:
Մի սպառիր ուժերդ ոգիդ անբովանդականացնելու վրա:
Իմ ջրաշուշանը՝ Այգուս այցելուների ուրախությունն է:
Երեխեք՝ աշխատանք, գործողություն, գործունեություն:
Բարու մասին մտքերը բարձրացնում են դեպի Ուսուցչի ոգու թրթիռները:
Հիշիր, Ուսուցչի հոգին՝ ձեր տունն է:
Դեպի բարին ձգտումներում Նրան մի մոռացիր:
Հանուն մարդկության եմ Ես սա ձեզ ասում:
Ուսուցիչը միշտ ձեր դռների մոտ է,
Ուղղակի դռները թողեք բաց:
Սպասեք Նրան և Նա կպատասխանի ձեր կանչին,
Ինչպես ծաղիկն է պատասխանում կանչին առավոտյան արևի:
Հանուն Իմ անվան քայլիր կյանքումդ և մութը կհաղթես:
Ձեզ չի թրջի նույնիսկ անձրևաբեր ամպը, և կիզիչ արևը
տառապանք չի պատճառի:
Քանզի Ես՝ ձեր Պաշտպանն եմ, և Ընկերը, և Հայրը:
Երեխեք, երեխեք, թանկագին երեխեք:
Մի կարծեք, թե Մեր Եղբայրությունն անանցանելի պատերով
թաքնված է մարդկությունից:
Հիմալայների ձյուները, որ մեզ թաքցնում են, խոչընդոտ են հետազոտողների,
բայց ոչ որողների համար:
Տարբերեք որոնողին չոր ու թերահավատ հետազոտողից:
Սուզվեք Մեր աշխատանքի մեջ, և Ես կօգնեմ ձեզ դեպի Այն Աշխարհ
տանող ճանապարհին:
Մենք այս պատգամն ենք ձեզ հղում:
Թող քարերը ճշմարտությունն ասեն:
Թող խոտերն ու ծառերը գովերգեն Փառքն Արարման:
Բայց գործելը մարդուն թողեք:
Քանզի նրա ձգտումների պտուղը գործունեության մեջ է թաքնված:
Թռչունները չեն հիշում իրենց և ուրիշների գործերը,
Եվ այդ պատճառով վերադառնում են իրենց հին բները:
Ուրեմն թույլ տվեք, որ մարդ մոռանա իր սխալները
և թողեք սլանալ ճանապարհով Մեծ Լռության
և Բարիքի:
Մեծ Լռությունը նման է օվկիանոսի աղմուկին
և լքված տան խաղաղությանը:
Մենք որոշում և ուղարկում ենք ձեզ Մեր Խոսքն
առավոտյան շողերում:
Ոչ երազի մեջ, ոչ ցանկություններում,
Այլ ոգու միասնության մեջ, Երանության ճանաչման մեջ եք դուք քայլում,
ինչպես քայլում է պատգամաբերը, և Մեր լուրն եք տանում:
Եվ ոչ թե դատեք շատ, այլ գործեք: Մի նստեք մտորված, այլ գտեք,
այլ արարեք:
Եվ Ես Ինքս էլ՝ ձեզ Օգնական:
Այո, այո, այո,
Սա է խոսքս:
Խույս տվեք չլսողներից,
Շրջանցեք չտեսնողներին: Այո:
Տիրեք:
Էջանիշներ