User Tag List

Էջ 66 92-ից ԱռաջինԱռաջին ... 165662636465666768697076 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 976 համարից մինչև 990 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #976
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"
    369.


    Ձգտումը դեպի ոգու սերմի ճանաչում այնքան կենսական երևույթ է, որ ամեն ոգի պետք է նկրտի դրան: Երբ սեփական կրակների ուղղությունը հայտնի դառնա, կարելի է նկրտել սահմանված ճանապարհով: Ազատ էներգիաները կարող են շարադրել թույլ ոգիների կարման, և տարածությունը լիքն է այդպիսի անհանգիստ ոգիներով: Ասես նկրտող հողմի մեջ սլանում են նրանք, ովքեր գիտակցել են իրենց սահմանումը: Բայց նրանք, չգիտակցողները, ցաք ու ցրիվ են եղած փետուրների պես: Այդ պատճառով դեպի Տիեզերական Մագնիսի կողմից սահմանվածը նկրտող ոգիների հոսքը կլինի ինչպես մեծ բարեշրջման օղակ: Ոգու հզոր սերմը նոր հոսանք և բոցավառ օղակ է տալիս: Այդպես ընթանում է Մեր լարված Հրեղեն Հոգին: Այդպես հնչում է բոցավառ, նկրտող Հրեղեն Հոգին: Այդպես արարում է բոցավառ Հրեղեն Հոգին: Այդպես բարեշրջման սանդղակներն է շարում Հրեղեն Հոգին:

    370.


    Տարերքները լարվում են տարածության էներգիաների պոռթկումներով: Երբ լարումը նկրտում է դեպի սկզբնական սերմը, տարերքները ստեղծագործում են ցուցաբերում: Բայց երբ տարերքները լարվում են ազատ հոսանքների մեջ, հաղթահարվում են թույլ ուժերը և տարերքների արագ սլացքն իր հետ տանում է այդ էլեմենտները: Արտահայտված տարերքների վրա նկրտման գերակշռությունը էներգիաներին ուղղորդում է ըստ ձգողության ուժի և ստեղծում է ներդաշնակացված հոսանքների հաստատումներ:
    Երբ տարերքները դրսևորում են պայթյուններ, տեղի է ունենում էներգիաների ձգողությունից տիեզերական հրի բաժանում: Ստեղծագործող խթանիչ ուժի ոգին արարում է համաձայն տարերքների սկզբունքի:

    371.


    Տիեզերական Մագնիսի հետ զուգահեռ ընթացող ոգու ստեղծագործումը բարեշրջման շարժիչն է: Հրեղեն էներգիաներ կրողը մարդկությանը տալիս է ուղղություն, Մենք նրանց անվանում ենք Լույսի Պահապաններ: Մարդկության բոլոր ճանապարհների վրա կանգնած են Լույսի այդ հրեղեն Պահապանները: Բոլոր ճանապարհների վրա կանգնած են այդ նշված Ղեկավարները:
    Երբ սխրանքի ուղարկվածն անձնվիրաբար տանում է "թասը", կարելի է նշել՝ մեծ սանդղափուլ է իրականացվում: Երբ Տիեզերական Մագնիսը լարում է նոր սանդղափուլը, բացվում է իսկական համագործակցություն և Ղեկավարն անձնվիրաբար կանգնում է Դարպասի մոտ: Այդպես նկրտող կենտրոնները մարդկությանը նկրտում են տալիս դեպի փոխակերպում: Հիրավի, առանց այդ նուրբ էներգիաների անհասանելի են Մեր Աշտարակնե՛րը: Երբ արտահայտված սանդղափուլը սկսի ապրել, բարեշրջման էջը սքանչելի կդառնա: Այդպես կրակները գիտակցությանը նկրտում են դեպի լավագույն ճակատագիր: Այդպես մոտենում է մեծ սանդղափու՛լը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #977
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    372.


    Հրի խորհրդանիշը հնարավոր է եղել գտնել բոլոր ուսմունքներում, և Տիեզերքում հուրը հաստատվում է, որպես կյանքի երևույթ: Հրի էությունն այնքան շողափայլ է, որ անհնար է այն սահմանել և ասել: Տարածության հուրը՝ Տիեզերական Շնչառությունն է: Բոլոր տիեզերական դրսևորումները հագենում են հրով, և մարդկային միտքն ինքն էլ հուր է: Միտքը մարմին է տալիս; միտքը տալիս է ուղղություն; միտքը տալիս է կյանք; միտքը տալիս է ստեղծագործում; միտքը տալիս է նկրտող Մագնիսի ձգողությունը:
    Երբ ոգին վառում է իր կրակները, միտքն արարում է Լուսատու Նյութի աճով: Տիեզերական միտքն ամփոփված է հրեղեն շփման մեջ: Տարածական հուրը նկրտող էներգիաներ է պարունակում: Իր հագեցումներում ու դրսևորումներում տիեզերական հուրն անսպառ է: Այդպես տիեզերական հուրը նկրտում է Տիեզերական Մագնիսի հետ միասի՛ն:



    - - - - - - -



    373.


    Ոգու ստեղծագործման մեջ, հիրավի, հրի ներուժ է պարունակված: Տեսանելիության ամեն գործողության հետևում կանգնած է ոգու անտեսանելի ստեղծագործումը: Ոգու էներգիան տիրապետում է տարածական հրին: Ոգու ստեղծագործումը Մենք հաստատում ենք որպես հոգեկան սերմեր: Ամեն ոգու սերմի մեջ ներդրված է ոգեստեղծագործման նկրտող էներգիան, հետևաբար անտեսանելիության մեջ պետք է փնտրել բոլոր դրսևորումների խթանիչ ուժը: Ոգու ստեղծագործումը, հիրավի, բարեշրջման շինարարությունն է:



    - - - - - - -



    374.


    Տիեզերական ստեղծագործման մեջ էներգիաները համադրվում են ամենամեծ լարման ներքո: Միահյուսվող էներգիաների զուգակցություններն աճում են լարման ուժի հետ միասին: Լարման համադրությունը հաստատվում է բարձրագույն կրակների ուժով: Ամբողջ տիեզերական ստեղծագործման մեջ անխախտելի է լարման օրենքը: Միայն աճող լարման ուժը կարող է ստեղծել նոր համադրություններ: Լարման աճի ներքո տարբեր էներգիաներ են ներգրավվում: Երբ Մագնիսի հետ համադրվել ձգտող էներգիաները դեպի իրենց են ձգում նույնանման հոսանքներ, այդ ժամանակ կարելի է էներգիաների ներդաշնակություն հիմնել: Բայց երբ էներգիաներն ուղղվում են տարբեր ուղղություններով, տեղի է ունենում Մագնիսի էներգիաի ծախսի երևույթը: Այդպես էլ մարդկային գործողություններն են: Ինչու՞ է մարդկության ոգին ձգվում դեպի աններդաշնակ հոսանքներ: Իհարկե, դեպի տարածական հուրը նկրտող հոսանքները կարող են լավագույն բանաձև տալ, բայց այդ բանաձևը պետք է ստեղծել ինքնագործողությամբ:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 27.01.2021, 00:42:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  4. #978
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    375.


    Ինքնագործողությունը պետք է հասկանալ, նրանում է հիմնված գործունեության ամբողջ համադրությունը: Ինքնագործունեությունը, հիրավի, ինքնասկսում է: Երբ ոգին կարողանում է գտնել իր սերմը և ճանաչել իր պատյանները, որոնք նրան շրջապատում են, այդ ժամանակ կարելի է հասկանալ Տիեզերքի գեղեցկությունը:
    Թեփը, որը կուտակվել է մարդկային ոգու վրա, փակել է դեպի հաստատում տանող ուղիները, հետևաբար Մեր գործընկերները պետք է հասկանան, որ թեփը Մեր պայմաններին չի պատկանում: Պետք է հասկանալ, որ անպատշաճ է ոգու հագուստը ցույց տալ որպես թեփ, երբ Մենք այդքան երկրպագում ենք Աշխարհի Մոր գլխաշորի փայլքը:



    - - - - - - -



    376.


    Լուսաստվերը լարում է բազմազան էներգիաների երևույթը: Դեպի ստեղծագործումն ուղղված ճառագայթող էներգիան հավաքում է դեպի կյանք նկրտող հոսանքները: Իհարկե, երբ լուսաստվերի գիտակցությունը մուտք գործի Ճշմարտության հաստատման փուլ, կարելի կլինի Լուսատուների էներգիաներն ընդունել որպես գործող հզորություն: Կենսական էներգիան լարող Լուսատուները համաչափում են դեպի կյանքի հաստատում տանող յուրաքանչյուր լարում: Էներգիաների փոխանակությունն այնքան հզոր է, որ մահն ու կյանքը պատկանում են Տիեզերական Մագնիսի սահմանած միևնույն օրենքին: Լուսաստվերը կապում է գոյության երկու փուլերը, հետևաբար դժվար է բաժանել մարդկային գոյատևության երկու բևեռները: Երբ սահմանները ջնջվում են, նկրտող էներգիաները լարում են նոր տիեզերական համադրություններ: Կյանքի և մահվան լուսաստվերը կարելի է էներգիաների փոխանակություն անվանել: Ուստի տիեզերական հզորությունը միասնական է ամեն ինչում, և լուսաստվերի ուղղությամբ անվերջանալի է ստեղծագործումը:



    - - - - - - -



    377.


    Ջնջվում են սահմանները բևեռների միջև, - այսպես Մենք անվանում ենք, երբ տեղաշարժվում է կյանքի խթանիչ ուժը: Մի աշխարհից մյուսն անցումը կոչվում է բոլոր էներգիաների օգտահանություն: Այդ հերթափոխները տարածական հրի տիեզերական առաջընթացն են: Այսպես կոչված մահը հնարավորություն է նոր համադրության, և ամբողջ Տիեզերքում ապրում է այդ հզորությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  6. #979
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    378.


    Դեպի բարեշրջում ձգողությունը հավաքում է էներգիաներ, որոնք նկրտված են դեպի Տիեզերական Մագնիսը: Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը Բարձրագույն Գիտակցության Կամքն է: Կամքով ուղղորդված նկրտումների միավորումը լարված հրի մարմինների ստեղծագործում է տալիս: Երբ նկրտող հրի տարերքը դեպի կենսական դրսևորում տանող իր ճանապարհին հանդիպում է տիեզերական լարման հետ համաձայն հոսանքների, նա հավաքում է բոլոր նկրտող կրակները: Բայց երբ էներգիան սլանում է դեպի հակառակ նկրտման հստատում, տեղի է ունենում տարածական պայթյուն: Անընդգրկելիության և մարդկային խթանիչ ուժի դրսևորումները հավասար են՝ այդպես հանդիպում են ուղիները:



    - - - - - - -



    379.


    Հրեղեն Հոգու բոլոր զգացումները հիմնավորված են: Ամեն լարում ծնում է էներգիաներ: Ամեն լարում հրին կյանք է տալիս: Մակրոկոսմոսն ու միկրոկոսմոսն արարում են նույնանման: Հետևաբար, երբ հրի կենտրոններն այդպես շողափայլում են, տարածական պրոցես է հաստատվում: Ուստի, երբ կենտրոնները լարում են արտահայտում, նրանց կապող էներգիան նույնպես լարվում է: Կենտրոնների այդպիսի լարման դեպքում օգտակար է հանգիստը: Հեռավոր աշխարհների հետ կապը լարում է կենտրոնները: Ստորգետնյա հոսանքները շատ են լարված: Ոգին լարվում է և կենտրոնները համահնչում են:



    - - - - - - -



    380.


    Էներգիաների արթնացումը դեպի կյանք ուղեկցվում է դեպի Մագնիսը նկրտմամբ: Էներգիաների սերմի մեջ ամփոփված բոլոր ուժերը լարվում են գործելու համար: Ձգողությամբ արարող սերմը հագեցած կլինի տիեզերական հրի Մագնիսի արտահոսքերով: Ուստի տիեզերական օրենքը հիմնված է որպես հզոր նկրտող Մագնիս:
    Ոգու սերմն իրենց էներգիաների հիմքերով հագեցնող Լուսատուներն ամբողջ Մանվանտարի ընթացքում հաստատված ուղեվարներ են մնում: Այդ պատճառով սերմի էությունը կախված է ոգու հետ կապված Լուսատուից: Հաստատված սերմի և նրա աղբյուրի միջև կապը հիմնվում է, որպես պատճառ և հետևանք: Հետևաբար, երբ Լուսատուի ուժը նկրտում է դեպի էներգիայի կյանքով արտահայտված խթանիչը, սերմը համապատասխանելու է Լուսատուի նկրտմանը: Այդպես նկրտող Լուսատուի կապը լարվում է Տիեզերքի Մագնիսով: Ուրեմն կարելի է ասել, որ կյանքը ծնունդ է առնում Լուսատուի էներգիայով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  8. #980
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    381.


    Երբ մոտալուտ է ժամկետը, այնքան հզոր է ոգու կապը Լուսատուի հետ, որ նկրտումը հաստատվում է բոլոր լուսային խաչասերումների ժամանակ: Այդ պատճառով, երբ ճառագայթների աճով հաստատվում է աստիճանը, առանձնահատուկ հզոր թրթիռներ են հիմնվում: Այդ թրթիռներն անհրաժեշտ նկրտում են ստեղծում Մագնիսի ձգողության հետ:



    - - - - - - -



    382.


    Վերարքայությունը Տիեզերքում հաստատվում է օրինաբար: Երբ Տիեզերական Մագնիսն ամենից վեր դրել է Բարձրագույն Հզորությունը, ուրեմն այդ օրենքը հիմնված է տիեզերական հաստատման վրա:
    Ուրեմն ինչպե՞ս չկիրառել այն Բարձրագույն Հզորությունը, որն առաջնորդում է մոլորակին: Չէ՞ որ Տիեզերական Մագնիսին ուղղորդել կարող է Միտքը միայն: Ուստի լցված ամեն ինչի մեջ, Տիեզերական Միտքը լարում է բոլոր էլեմենտները: Տիեզերքում իրենց ներուժով տարբեր էներգիաներն իրենց նշանակումն են զբաղեցնում Տիեզերքում, հաստատելով իրենց տեղն ըստ աճող հզորության աստիճանի: Այդպես էներգիայի ներուժը նրան տալիս է առաջնություն կամ ցածրագույն աստիճան: Այդպես բարեշրջման մեջ նշանակված են մարդկային ոգու աստիճանները, և Տիեզերական Մագնիսը ոգու հատկությունը դեպի Անսահմանություն է լարում:



    - - - - - - -



    383.


    Վերարքայությունը նկրտում է մարդուն դեպի անսահմանփակ հաստատում: Երբ ոգին իր աճի մեջ հագենում է այդ իմացություններով, նրա ուղին որպես մոտակա է հաստատվում: Այդ պատճառով ոգու համար, ով իր տեղը կարող է ամրապնդել բարձրագույն թռիչքի մեջ, շատ ավելին է հաստատված: Վերարքայության մեջ բարձր տեղ զբաղեցնող ոգին ներթափանցում է ամենահեռավոր աշխարհներ: Բայց ստիպված ենք խոսել նրանց հետ, ովքեր նկատում են Ճշմարտության մասը միայն: Այդ պատճառով Մենք, մարդկության Եղբայրները, Ճշմարտության չափանիշի մոտ առաջընթաց ենք տեսնում: Այդպես հեռավոր աշխարհներ նկրտող ոգին հանդիսանում է ամբողջ Ճշմարտության կրողը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  10. #981
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    384.


    Դեպի ծնվող հրի կենտրոն ձգողությունը գիտակցություն է տալիս էներգիաներին: Հրի ցանկացած լարում և տարածում դեպի կենտրոն կամ կենտրոնից, տանում է դեպի գիտակցված արտահայտում: Կենտրոնը միջուկն է, որն իր մեջ պարունակում է ամբողջ ներուժը: Կյանքում այդ կենտրոնները դրսևորվում են ամենում: Ուսուցիչը միջուկն է, որն իր մեջ պարունակում է ձեր բոլոր նկրտումները: Տիեզերքում ապրող և առաջ ընթանալ ցանկացող ամեն ինչ լարվում է հրի խթանիչ ուժի կենտրոնով: Ոգու սերմի մեջ ապրող և դեպի Լույս տարածվող ամեն ինչ Ուսուցիչը նկրտում է դեպի Մագնիսով արտահայտված կենտրոն: Սերմից ելնող բոլոր արտահոսքերը Ուսուցիչը դեպի կենտրոն է ուղղում: Տարածությունը հագեցած է այդ կենտրոններով: Դեպի ոգու կենտրոն են նկրտում բոլոր էներգիաները. և ոգու կենտրոնը կարող է ցրել բոլոր ոտնձգությունները նկրտման մաքրության վրա: Ոգու սերմի դեմ բոլոր նկրտումները կարող են փոխակերպվել հրով: Մաքուր հզորության ներհոսքը հագեցնում է ամեն գործողություն, որը ոգու սերմի ուժով դուրս է մղում դրսևորված մարդկային սողոսկող մտքերը: Էներգիաների պայքարը հաստատում է ոգու հաղթանակը կամ կլանում է թույլ նկրտումները:



    - - - - - - -



    385.


    Ինչպես տիեզերական կենտրոնները, այնպես էլ Հրեղեն Հոգու կենտրոններն ունեն իրենց ուրվագծված հզորությունը: Կենտրոնների վրա Մեր ճառագայթների ազդեցության դեպքում համակողմանի լար է հիմնվում: Առաքողը պատասխան թրթիռներ է ստանում և միահյուսվում է հրեղեն ստեղծագործման մեջ: Առաքող Աղբյուրն ու Հրեղեն Հոգու ընդունող կենտրոնը լարվում են փոխադարձորեն, ուստի հրի ուժը կարող է հաստատվել միայն համաձայնեցված հոսանքների վրա: Կենտրոններն ընդունում և առաքում են:



    - - - - - - -



    386.


    Մի՞թե փոխակերպումը Տիեզերքի մեծագույն ընթացքը չէ, երբ բոլոր մարմինները ծնունդ են առնում Լուսատու Նյութից և հաստատվում են, որպես Տիեզերքի բարձրագույն ստեղծագործում: Մեծ փոխակերպումը նրբագույն էներգիաներից ստեղծում է բոլոր բարձրագույն տիեզերական դրսևորումները: Այդպես ծնունդ են առնում Անսահմանության մարմինները, և բարեշրջման ընթացքը կառուցվում է այդ առաջադրանքների վրա:
    Այդ բարդ փոխակերպումը տեղի է ունենում բոլոր էներգիաների համագործակցությամբ: Նրբագույն էներգիաները նպաստում են նրբագույն մարմիններին: Մարդկային ոգին նույն նկրտումն է արտահայտում դեպի փոխակերպումը, բայց բարեշրջման ընթացքին շատերը չեն աջակցում: Ոգու փոխակերպումը կարող է լարել բարեշրջման առաջընթացին ենթակա ամեն ինչ: Բայց այդ հզորությունը կախված է սերմի ներուժից: Այդպիսով, Տիեզերքի բոլոր փոխակերպումները լարվում են որպես տարածական հրի դրսևորումներ: Հրի խորհրդանիշի ստեղծագործումը Անվերջանալիության հաստատում է տալիս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #982
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    387.


    Մարդկանց արարումը հոգևոր լարման մեծագույն խնդիր է: Մարդկանց նյութական մարմինը բարեշրջման ամբողջական առաջադրանքին չի համապատասխանում: Մարդկային մարմնի ստեղծագործումը հաստատվում է որպես բարձրագույն տիեզերական խնդիր: Երբ ամբողջ մարդկությունը հասկանա, որ պետք է դրսևորել ոդու ստեղծագործման լարում, այդ ժամանակ մոլորակն առաջ կընթանա: Միայն որպես հիմք ընդունելով ոգու դրսևորումները, կարելի է մարդկության ամբողջ հունն ուղղել դեպի Լույս: Հոգևոր ոլորտի վրա կարելի է կիրառել Լուսատու Նյութի բոլոր նրբագույն արտահայտումները: Ֆիզիկապես նյութն ունի հայտնի սահմաններ, բայց այնքան հզոր է ոգու կոփումը, որ նույնիսկ կոպիտ պատյանը կարելի է փոխակերպել:



    - - - - - - -



    388.


    Մոլորակային ինքնաշրջապատման էությունը կախված է հոգեկան հագեցվածության ներուժից: Այդպես մոլորակը, շրջապատված ամենապարզունակ գիտակցությամբ հագեցած գազով, ինքնաշրջապատում է ստեղծում ըստ իր սեփական ձգողության: Հագեցման ներքո ձգողության երևույթը կարող է ստեղծել պայմաններ, որոնք կձգեն անհրաժեշտ էներգիան նոր հաստատումներ ձևավորելու համար:
    Տիեզերքում գոյություն ունի օրենք, ըստ որի էներգիան միշտ կարելի է ուղղորդել դեպի լավագույն արարչագործություն: Նպատակահարմար կիրառման դեպքում բոլոր կործանիչ էներգիաները տիրապետում են արարչագործության: Բոլոր թունավոր գազերը կարող են կենսատու դառնալ: Ամեն ինչ կախված է փոխակերպումից: Տիեզերական կենտրոնի արարիչն ամեն ինչ նկատում է, և նույնիսկ աննշան թվացող գործոնը կարող է օգտակար լինել: Այդ պատճառով տարածության մեջ սլացող էներգիաների մեջ բազմաթիվ են արժեքավոր կենսատուները: Եվ մարդկանց մեջ էլ հաստատվում են այդ կենսատուները: Հաճախ մարդկանց մեջ նրանք չնկատված են անցնում, հաճախ չընդունված, հաճախ մերժված: Հաճախ Ճշմարտության և Օրենքի այդ Կրողները բարեշրջում են արարում:



    - - - - - - -



    389.


    Ստեղծագործումն այնքան բազմատեսակ է, որ կարելի է պնդել, որ մարմինները ստեղծվում են այնքան էներգիաներով, որքան նրանց հագեցնող ներուժներ կան: Բայց ստեղծագործումը լինում է տեսանելի և անտեսանելի: Տիեզերական մարմինների փոխակերպումն, իհարկե, տեսանելի է իր հետևանքներում, բայց ամենաբարձր, լարված ընթացքն անտեսանելի է: Երբ, հասանելով ստեղծագործական հզորության լծակները, Մենք կարողանում ենք կանչել անտեսանելի կրակներին, այդ ժամանակ, իհարկե, բարձրագույն օրենքն է հաստատվում: Ուստի, հաստատելով Հրեղեն Յոգան, Մենք նկատի ունենք անտեսանելի հզորության հաստատում:
    Կապը ոգու ներուժի և նրա Լուսատուի միջև լարում է գործողությունը, հետևաբար, երբ կենտրոնները լարվում են, նրանց հրի խթանիչ ուժը շփվում է Լուսատուի հրի հետ: Եվ ուրեմն, հիշենք Հրեղեն Հոգու Մորը: Մե՛ծ է ոգու ներուժը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #983
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    390.


    Հիրավի, համագործակցելով Տիեզերական Մագնիսի հետ, կյանքի արարիչները ստեղծագործում են անխախտելիորեն: Այդ կերտողներն ապրում են ստեղծագործական խթանիչ ուժով: Այդ կերտողները լարում են իրենց կրակները մարդկությանը հագեցնելու համար: Այդ կերտողներն իրենց կայծերով ընդարձակում են գիտակցությունները: Հիրավի, այդ կերտողները գիտակցությանն օգնում են ընդգրկել տիեզերական օրենքները: Նրանք մարտնչում են Մեր Վահանի տակ: Բայց ու՞ր են նրանք, որոնք պաշտպանված են Մեր Վահաններով: Աշտարակներից ձգված են թելերը; Աշտարակներից պարզված են թևերը և հոսում են ճառագայթները: Բայց մարդիկ գերադասում են կյանքի ճանապարհն անցնել մենակ: Քամուց մերկացած այդ ճյուղերը ճոճվում են աննպատակ, և Անսահմանության արշալույսի փոխարեն նախընտրում են ինքնապատժման խավարը:



    - - - - - - -



    391.


    Երբ նոր առաջադրանք է հաստատվում, ծակող ասեղներ միշտ կգտնվեն: Բայց այդ տհաճ ասեղները փոխակերպվում են բութ մտադրությունների: Մեր Վահանի տակ տքնողներն ընթանում են համարձակ և, ընդունելով Տիեզերական Մագնիսի հոսքի ռիթմը, կարող են, հիրավի, հաղթանակ ճաշակել: Իհարկե, կհնչեն ձայներ Հրեղեն Յոգայի մեծ Ճշմարտության դեմ: Եկեղեցու ջատագովներն ու խավարի սպասավորներն, իհարկե, Փոխատի կայծը տանել չեն կարողանա: Իհարկե, Հրեղեն Յոգայի հաստատումը խոցում է կուտակումները, որոնց մեջ ապաստանել են մարդիկ: Այդ պատճառով Հրեղեն Յոգան մարտահրավեր է խավարի բոլոր սպասավորներին; այդպես է կառուցվում իսկական բարեշրջումը: Իհարկե, դժվար է Հրեղեն Հոգու կայծկլտող Մոր համար: Իհարկե, դժվար է զինվոր Հրեղեն Հոգու համար, բայց վերելքը բազմապատկում է բոլոր ուժերը: Այդպես, Տիեզերական Մագնիսի ղեկը պտտողները հաստատում են ձգողության կետը: Միաձույլ սրտով ընթացողներն, իհարկե, հաղթում են:



    - - - - - - -



    392.


    Երբ այդպես հզոր բռնկվում է թոքերի կենտրոնը, նախազգուշությունների հանդեպ պետք է կիրառել բոլոր հնարավորությունները: Այդ կենտրոնը կապված է "թասի" հետ և ծոծրակի կենտրոնի հետ, այդ պատճառով այդպիսի լարվածություն կա ջղերի բոլոր հյուսվածքներում: Կոկորդը նույնպես համակվում է կենտրոնների ցանցով, ուստի պահպանել է պետք կենտրոնը հրդեհից:
    Զգուշություն է պետք դրսևորել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #984
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    393.


    Հուրը պետք է ճանաչել որպես կյանքի փոխակերպիչ: Մարդկությունն այնքա՜ն քիչ է մտածում իր տարերային ուղեկիցների մասին: Չէ որ այդ ուղեկիցներով է կյանքը հագենու՛մ: Ինչու՞ ուրեմն չդիմել նրանց և չնկրտել դեպի նրանց որակների ճշմարիտ գիտակցումը: Հուրը բոլոր կենսական դրսևորումների փոխակերպիչն է: Ամեն ճառագայթ հաստատում է կյանքը, և ամեն ճառագայթ խոցում է տարածությունը, ուրեմն, երբ մարդկությունը սովորի կիրառել ճառագայթակիր Նյութը, կհաստատվի Տիեզերական Կա՛մքը:



    - - - - - - -



    394.


    Երբ կենտրոնն սկսում է այրվել այդքան բոցավառ, բոլոր ճյուղավորումների երևույթները մասնակցում են դրան: Մի շրջանի մեջ միացած մոմերի բոցը, - բոլոր կենտրոնների աշխատանքի խորհրդանիշն է: Հետևաբար թոքերի կենտրոնները հաստատվում են որպես լարեր, որոնք հրեղեն կայծերն արտացոլում են բոլոր կենտրոնների վրա: Թոքերն, իհարկե, աշխատում են, ներշնչելով, փոխակերպելով և դուրս տալով: Այդ գործողություններն, իհարկե, հագեցնում են թոքերի կենտրոններն այսպես կոչված պրանայով: Այս եռակի ստեղծագործումն այնքան հզոր է, որ դիպչում է բոլոր գործողություններին:



    - - - - - - -



    395.


    Կյանքի շինարարությունը նախաձեռնվում է Տիեզերական Մագնիսի խթանիչ ուժի հաստատման հիմքի վրա: Ամեն դարաշրջանի հիմքում դրվում է մի սերմ, որը դեպի սրընթաց բարեշրջում է տանում: Դարաշրջանի հիմքում դրված աշխարհը միավորում է բոլոր էներգիաների հոսանքները: Հետևաբար, երբ Վեհապետները հագեցնում էին ամեն դարաշրջանի սերմը, դարաշրջանի գիատակցությունը հիմնվում էր միայն Վեհապետի ոգու հագեցմամբ: Բայց մարդկությունն ընդունել է Ճշմարտության փոքր մասը միայն և զգեստավորվել է հերքման խավարով: Արտացոլելով բոլոր լավագույն առաքումները, մոլորակն ինքն է իր ժամկետն ընտրում:



    - - - - - - -



    396.


    Իհարկե, ցածրագույն ոլորտներն իրենց հզոր ուժերը վերցնում են մոլորակի ճակատագրի մոտեցման համար: Բայց մարդկության առաջընթացը քանակապես այնքան է գերակշռում, որ, համեմատելով տարածական էներգիաները, կարելի է ասել, որ լույսը կուլ է տալիս մթին: Բայց կարմայի հաստատումն ազատ դրսևորում է պահանջում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (04.02.2021)

  15. #985
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    397.


    Տիեզերական ժամկետներն ուղղորդվում են ստորգետնյա և վերերկրյա հրի հաստատմամբ: Այդ հարաբերականությունը կապված է մարդկային գործողությունների ոլորտների հետ: Երբ ժամկետը մոտենում և մտնում է ընթացքի մեջ, միշտ կարելի է հետևել, թե ինչպես տիեզերական հանկարծաշրջումների հետ միասին տեղաշարժվում է նաև մարդկային գիտակցությունը: Իհարկե, օրենքի աներկբայությունը կապում է բոլոր ոլորտները, և բոլոր տիեզերական ուժերի շփումը գիտակից գործունեության ապացույց է հանդիսանում: Այդպես ժամկետը հագենում է բոլոր հետևանքներով և մեկ ոլորտով չի սահմանափակվում:



    - - - - - - -



    398.


    Տիեզերական ժամկետներն արտացոլվում են բոլոր նուրբ էներգիաների վրա: Ստորգետնյա կրակների երևույթն այնքան լարված է, որ Հրեղեն Հոգու կենտրոններն, իհարկե, համահնչում են: Այդ պատճառով դեպի դրսևորում նկրտող հուրը Հրեղեն Հոգու մեջ անհանգստություն է հրահրում: Այժմ, իհարկե, բոլոր ոլորտների կրակները շատ լարված են և Տիեզերքի որոշումն է, որ այդպես շուռ է տվել իրադարձությունները: Հրեղեն Հոգու կենտրոնները զգում են ամբողջ տեղի ունեցածը և բոլոր թափանցող տարերքները: Երբ կենտրոնները բռնկվում են, հատկապես կտրուկ է զգում Հրեղեն Հոգին և հրահրվում է հրի դրսևորումը: Հատկապես պետք է պահպանել կենտրոնները և հանգիստ տալ նրանց: Մագնիսական հոսանքները շատ են ձգում ստորգետնյա հրին: Այսօր դուք ստորգետնյա հրի պայթյուն եք հավաստագրել: Երբ լարվում է պայթյունը, կենտրոնները նախազգուշացնում են, դա ամենավստահելի ցուցանիշն է:



    - - - - - - -



    399.


    Հնում գիտեին մի անսահմանափակ էլեմենտի մասին: Հունաստանի և Եգիպտոսի ուսմունքները, որպես հիմնքար, ունեին այդ Ճշմարտությունը: Այդ գիտակցության ներարկումը տեղի է ունենում հաստատված հրի սկզբունքը հասկանալու դեպքում: Երբ բնության էլեմենտները մի վիճակից մյուսն են անցնում, ուրեմն կարելի է պնդել, որ կյանքի աղբյուրը գտնվում է բարձրագույն ոլորտում: Անջատված էներգիաները ձգվում են դեպի այլ համադրություններ: Եթե Տիեզերքում հետևենք տարբեր համադրություններին, կարելի է համոզվել, թե որ նպատակահարմար օրենքով են նրանք համադրվում: Երբ բոլոր շրջապատող էներգիաների մոլորակային համադրությունները հավաքվում են նպատակահարմարության օրենքով, ուրեմն, հասկանալով այդ մեծ փոխներգործող օրենքը, կարելի է մոտենալ Անսահմանության լայնացած ըմբռնմանը:



    - - - - - - -



    400.


    Տիեզերական ստեղծագործման նպատակահարմարությունը տարածվում է արարման բոլոր դրսևորումների վրա, այդ պատճառով հրի ստեղծագործման հիմքում ընկած է նպատակահարմարությունը: Երբ հրահրվում է կենտրոնի հուրը, միշտ նոր գործառնություն է սկզբնավորվում: Այդ պատճառով ամեն բռնկում հատուկ նախասահմանում ունի: Հետևաբար ամեն բռնկում հաստատվում է իր սահմանված հաստատմամբ: Այդպես ամեն բոցավառ նկրտում տանում է դեպի իր նշանակումը: Այդ պատճառով այդքան կարևոր է հանգիստը: Հոսանքները սարսափելի լարված են: Տիեզերական անկայունությունն ու մոլորակային հավասարակշռումը տանում են դեպի չներդաշնակված հոսանքների պարպումը: Այդ հոսանքներն անխուսափելիորեն արտացոլվում են զգոն օրգանիզմի վրա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (09.02.2021)

  17. #986
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    401.


    Մոլորակի սերմը շրջապատված է էներգիաներով, որոնք կյանքի երևույթներով են հագեցնում նրա բոլոր դրսևորումները: Բայց իր լարման մեջ մոլորակը տարբերվում է իր սկզբնական հագեցվածությունից: Իհարկե, անհնար է հերքել, որ երկու բևեռներն էլ հավասարակշռված չեն: Չէ՞ որ հակադրվածությունը միևնույն սկզբնաղբյուրի հետևանք է: Չէ՞ որ մոլորակի ամեն շրջապատ իր հետևից բերում է կուտակված էներգիան: Ինչպես մոլորակային, այնպես էլ հոգևոր տարածքում, ձգողության ուժերը նույնանման են, հետևաբար ամեն շփումից տեղի է ունենում սեփական համակցությունն ու ստեղծագործական նկրտվածությունը: Պայմանների ստեղծումը կախված է նկրտող սերմերի ձգողությունից: Ոգին սերմեր է արարում նկրտումով: Այդպես Անսահմանության օվկիանոսը ներդրված է ամեն սերմի մեջ:



    - - - - - - -



    402.


    Հոսանքները կերպարանափոխում են երկիրը և նոր աստիճան են ծնում: Ժամկետի երևույթը հրահրում է բոլոր փոփոխական հոսանքները: Բոլոր նիրհող էներգիաներն արթնանում են, կործանման ենթակա ամեն ինչ լարվում է: Ինչպե՞ս ուրեմն չթպրտա սիրտը, երբ հրդեհի ցոլքը համակում է բոլոր ոլորտները: Բոլոր հեռացող և հիմնավորվող էներգիաները հաստատում են իրենց լարումը: Արևելքն արթնանում և գնում է Արևմուտքին ընդդեմ, Հյուսիսը Հարավին ընդդեմ, ինչպե՞ս սիրտը չթպրտա: Սարսափելի՛ հոսանքներ են: Եվ ոգին էլ ընկալում է բոլոր հոսանքները: Տիեզերական որոշումը խիստ է, բայց լիքն է անսահմանափակ գեղեցկությամբ: Ինչպես Մենք Աշտարակում հետևում ենք նոր թելերի հավաքմանը, այնպես էլ դուք նկատի առեք հրի տարերքի բոլոր պահերը:
    Իհարկե, Հրեղեն Հոգու կենտրոնները զգում են ամեն մոլորակային թրթիռ: Այդ պատճառով տիեզերական հանկարծաշրջումների ժամանակ այդքան կարևոր է նկրտել դեպի Մենք: Այնպես, ինչպես Մենք ենք կիսում մոլորակի ճակատագիրը, նմանապես Մենք կիսում ենք նաև Անսահմանության գեղեցկությունը:



    - - - - - - -



    403.


    Ինչպես էլեկտրականության համար հաղորդիչը կախում ունի տարբեր պայմաններից, այդպես հաստատվում է մարդկության աուրան տիեզերական առաքումների համար: Երբ մարդկային ոլորտները պահանջում են հայտնի ցնցումներ, տիեզերական առաքումներն ընթանում են համապատասխանաբար: Ոլորտներին են կցվում միայն այն էլեմենտները, որոնք կարող են ներծծվել հաստատված աուրաների մեջ: Երբ ոլորտները պահանջում են հաստատուն ավերումներ, այդ ժամանակ ոլորտը չի կարող ընդունել Տիեզերքի հոսող առաքումները: Հետևաբար մոլորակը շրջապատող խավարն առանց պայթյունների երբեք հաստատում չի ընդունի: Այդ մաքրող ուժերը կլուսավորեն մարդկությանը: Տիեզերական կրակները ձգում են հաստատված ժամկետներ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (09.02.2021)

  19. #987
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    404.


    Տիեզերքի մաքրող կրակները մոլորակի բոլոր շրջաններն են թափանցում: Հրդեհի կայծերը տարածվում են կարմայի գործունեության բոլոր արահետներով: Հրաբուխների պես բոցավառվում են այդ հաստատող կրակները: Կարմայի ուժն իշխանությունը տեղաշարժում և ձեռքից ձեռք է փոխանցում: Տիեզերական ընթացքը սլանում է դեպի մաքրիչ հրացոլքերը, ուստի գիսաստղն է սլանում Անսահամանության մեջ:
    Հոսանքների լարումը շատ նշանակալի է, և ազդեցությունը համապատասխանում է մոլորակի կրակներին: Հրեղեն Հոգու կենտրոններն արձանագրում են բոլոր տիեզերական հոսանքները:



    - - - - - - -



    405.


    Մարդկային աուրայի մագնիսական հոսանքներն անցնում են անթափանցելի շրջանների միջով: Իհարկե, այդ արտահոսքերը գիտությունը հոգեկան էներգիա է անվանում: Իհարկե, անսպառելի էներգիայի այդ երևույթները պետք է հարմարեցնել: Լարման հատկությունները նկրտում են հոգեսերմերը և նկրտմանը համապատասխան ոլորտ են կազմավորում: Արտահոսքերի հատկությունը կարող է հզոր լարվածություն կազմել: Եթե միասնական աուրայի այդ արտահոսքերի շիթերն ուղղորդվեն, այդ էներգիայի հզորությունը կործանիչ և արարիչ կլինի: Այդպես մարդկային ճառագայթումներից հնարավոր կլինի կորզել ամենատարատեսակ էներգիաներ: Մարդկային աուրայի արտահոսքերի հետ գիտակցված վերաբերմունքը մեծագույն հրեղեն ստեղծագործման նվաճում կտա:



    - - - - - - -



    406.


    Մարդկային աուրայի ճառագայթողականությունը կարող է հզոր էներգիա լարել: Կետրոնի ամեն նկրտող շիթ կարող է հալեցնել լարված էներգիան: Հետևաբար, երբ կապույտ հրի շիթերն արտահոսում են մատներից, արտահոսքերի ստեղծագործումը գործողություն է դրսևորում; այդպես արարում են կենտրոնները: Հոգևոր առաքումներն էլ լարվում են այդ նույն էներգիաներով: Բոլոր ստեղծագործական պրոցեսներն այդպես լարվում են կենտրոններով: Կենտրոնների ստեղծագործման ընթացքն այնքան նուրբ է, որ անտեսանելի է: Իհարկե, կենտրոններն արարում են շատ ոլորտների վրա: Նկրտող ճառագայթման ստեղծագործումը սլանում է դեպի հեռավոր աշխարհների ոլորտներ: Ստեղծագործ ճառագայթումները, հիրավի, մագնիսականացնում են տարածությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. #988
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    407.


    Լարելով ամենակենսական լծակները, տիեզերական ստեղծագործումը կիրառում է բոլոր կենսական խթանիչ ուժերը: Բոլոր խթանիչ ուժերից ամենահզորը միավորումն է, նրանում է ներդրված ամբողջ կյանքի երևույթը, նրա վրա է կերտվում կյանքի համակցությունը: Ինչպե՞ս ուրեմն այդ սկզբունքը չկիրառել կյանքում: Երբ միավորումը պայքարում է տարբերակման հետ, տեղի է ունենում լարված պայթյուն, այդ պայթյունի բեկորները հաճախ տարածվում են հեռու, և այդ մասերը կորցնում են իրենց փոխադարձ ձգողական ուժը: Այդպես մարդը, դեն նետելով ուժերը, որոնցով կապված է կարմայի հետ, պայթյունի ուժեր է ծնում: Օրենքն արարում է միայն միավորվելով: Ձգողության տարերքը որոշում է բոլոր նկրտող էներգիաների ուղին: Մարդկության Եղբայրները որոշում են ուղին ամենի, ինչ հաստատված է բարեշրջմամբ:Այդպես ձգողության ուժը Գոյությա՛ն Օրենքն է:



    - - - - - - -


    408.


    Միավորման այդ տիեզերական հզորությունը հաստատում է Տիեզերքի Գիտակցության հզորությունը:
    Ճշմարիտ հիշատակեցինք ոգու առաքումների մասին: Այնքա՜ն նախաձեռնություններ է լարում ոգու ստեղծագործումը: Հետևաբար, երբ Մենք խոսում են ոգու ստեղծագործման մասին, այդ հզորությունը Մենք միշտ Տիեզերքի ճառագայթ ենք անվանում: Այդպես ոգու ամեն ալիք տարածության մեջ թրթիռներ է լարում:



    - - - - - - -



    409.


    Տիեզերական ստեղծագործմանը հատկանշական է քաոսայնության հայտնի բաժին վերագրել: Մարդկությունն իր հասկացությունները կառուցում է, նկատի չառնելով տիեզերական գործողության որակը: Երբ ամեն մի մարմին ստեղծագործման այդպիսի լարում է պահանջում, ինչպե՞ս ուրեմն չընդունել միտքը Մագնիսով բոլոր լավագույն տիեզերական խթանիչ ուժերը դուրս հանելու մասին: Չէ՞ որ Տիեզերքը կառուցվում է նրբագույն էներգիաներով: Այդպիսի զգոնություն ենք կիրառում նաև Մենք, մարդկության Եղբայրները, լավագույն հիմքերը կերտելիս: Կհարցնեն` ինչպե՞ս ենք ուրեմն թույլատրում սև ուժերի ներկայությունը մաքրման համար նախատեսված տեղում: Կասենք` Տիեզերքը չի պատժում, Տիեզերքը չի վտարում, այլ իրենք ծնունդներն են տանում օրենքի հաստատման երևույթով: Այդպես մոլորակի մասերը, որոնք նախատեսված են վերածննդի համար, վերացնում են իրենց ծնունդները: Տիեզերական Մագնիսն ամեն մասի թույլատրում է նախքան պայթյունը հագենալ հոսանքներով: Տիեզերքում կիսամիջոցներ չկան, հետևաբար սրատես աչքերը կարող են սահմանել մեռնող և ծնվող էներգիաները: Միայն լարման մեջ է նոր մարմին ստեղծվում, ուստի տարակուսողին կասենք` նկրտիր, զգաստացնելով քո ստեղծագործող աչքը, այդ ժամանակ հեշտորեն կտեսնես, թե ինչպես է կառուցում ստեղծագործող Մագնիսը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. #989
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    410.


    Երբ երկիրը կործանվում է, երևույթը կարող է հաստատվել վերջին զարթոնքի մեջ: Ծնունդները կօգնեն մոտակա կործանմանը: Այդպես է գործում Տիեզերական Մագնիսը, հոսանքները վկայում են տեղի ունեցող հաստատման մասին: Հրի Մեր կրողները զգում են այդ լարվածությունը:



    - - - - - - -



    411.


    Տարածական հրի էությունն ուղղորդում է մարդկության գիտակցությունը: Երբ ընդունում են, որ նույնիսկ լուսնի ճառագաթներն են օգնում բույսերի աճին և ազդում են անշունչ առարկաների վրա, ուրեմն, անելով քայլ առաջ, կարելի է ընդունել արևի ճառագայթների ազդեցությունը: Իհարկե, կենսատու-արևը հագեցնում է ամբողջ Տիեզերքը, բայց ընդունելը, որ հոսող ճառագայթներն էներգիայի գիտակցված հզորություն են տալիս, ամենահրեղեն նվաճումները կտա: Ամեն ինչում Տիեզերքը նկտման նմանություն է պահանջում: Զգալով հոսանքների թրթիռները, մարդկությունը կգտնի ճառագայթների բոլոր ստեղծագործական առաքումները: Այդպես Տիեզերքը հղում է իր գանձերը: Անհնար է խուսափել այդ գանձերի հաստատումից: Ոգեգործադրումը պետք է ընդունել հրաշալի, հզոր խթանիչ ուժին հավասար: Տիեզերական ստեղծագործումը կառուցվում է ոգու հիմքի վրա: Հայտնագործությունը ներդաշնակեցում է տիեզերական ճառագայթի հետ: Տարատեսակ էլեմենտների ճառագայթները մարդկությանն անհամար ըմբռնումներ են բերում:



    - - - - - - -



    412.


    Եթե բժիշկները զգային Տիեզերքի թրթիռները, կնկատեին այնքա՜ն ապաքինող բաներ: Կարելի է գտնել ճառագայթ, որը կարող է արթնացնել "թասի" միջի կուտակումները, և դրանով ոչնչացնել բթամտությունը:



    - - - - - - -



    413.


    Սկզբնավորման օրենքը ստեղծում է իր հաստատումները: Երբ հրի հատկությունները համաձայնեցվում են Տիեզերական Մագնիսի ձգողության հետ, տարածությունը հարստանում է նոր բանաձևով: Իր որակների հետ համաձայնեցման ձգտող մարդը Տիեզերքին համագործակցություն է տալիս: Արարելով իր հոգևոր պատկերը, յուրաքանչյուրը հավելում կկատարի Տիեզերքում ներդաշնակության մեջ: Տարածական հոսանքները համակցվում են միավորման հիմքի վրա, այդ օրենքով են շարժվում բոլոր տիեզերական ուժերը: Իր կյանքի ուղին հաստատող մարդը տիեզերական համագործակցություն է դրսևորում: Տարածության ուժը կանչում է անձնվիրաբար, և Տիեզերքի շինարարության մեջ նշանագծված է անձնվիրությունը: Հենց անձնվիրությունն է ոգու լույսին առաջնորդում դեպի Անսահմանություն:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 11.02.2021, 23:31:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (13.02.2021)

  23. #990
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    414.


    Մարդկային հասկացողության մեջ այնքան տարբեր են անձնվիրության տեսակները, որ ամեն ինչում պետք է բարձրագույն չափանիշներ ընդունել: Անձնվիրաբար իրեն Ծառայությանը նվիրողը հաստատվում է, որպես լուսավոր աշխատակից: Տիեզերական հրին Ծառայողը զոհաբերում է իրեն: Բարեշրջմանը ծառայողը հաստատվում է որպես օրենքը կրող: Ընդհանուր Բարիքի համախոհը, Ծառայողը հաստատվում է, որպես Տիեզերքի աշխատակից:
    Կենտրոնների ստեղծագործումը պատասխանում է անձնվիրության բարձրագույն տեսակների բոլոր դրսևորումներին: Երբ հրի փոխակերպումը մուտք գործի կյանք, կարելի կլինի ասել` հիրավի, իրականացավ Տիեզերական Հրամա՛նը: Չէ՞ որ Տիեզերքը բոլոր կյանքերը հագեցնում է հրով, և նոր դրսևորումների համար սեփական անձի մեջ պետք է նույնանման էներգիաներ զարգացնես: Այդ նմանության մեջ են ամփոփված բոլոր աշխարհները: Այդ նմանության մեջ է ամփոփված Հրեղեն Հոգու մարգարեությունը: Ուստի այն թրթիռները, որոնք ընկալում են Հրեղեն Հոգու կենտրոնները, նույնանման են տարածության կրակների հետ: Ես այդպես եմ տեսնում կենտրոնների անտեսանելի ստեղծագործումը: Ըստ ստեղծագործ հրի արձանագրությունների կարելի է սահմանել ոգեստեղծագործումը:



    - - - - - - -



    415.


    Ուրեմն տիեզերական էներգիային Գոյության Շնչառություն անունը տանք: Կյանքը շարժող ուժը ներդրված է ամեն հյուլեի մեջ, որպես ներհատուկ յուրաքանչյուր էլեմենտի, որի մեջ սահմանված խթանիչ ուժն իր հերթին ուղղություն է արարում: Շարժվող ուժն իր ձգողությամբ մագնիսացնում է այն ոլորտը, որն իրեն շրջապատում է: Գործողության շարունակությունը կլինի ոլորտի մեջ այլ սերմերի ծնունդը: Այդ ոլորտները լցնում են տարածությունը, և նաև մարդկությունն ունի ոլորտների իր հաստատված համակցությունը: Ոգին ինքն է սահմանում իր ոլորտը, և, ընկնելով ոլորտ, գործում է, որպես մագնիսական ուժ: Տիեզերական ոլորտներն ու մարդկային ոլորտները պատկանում են Տիեզերքի Շնչառության օրենքին:



    - - - - - - -



    416.


    Տիեզերքի շնչառությունը մարդկային ստեղծագործմանը ստիպում է ընթանալ բարեշրջման ուղղությամբ: Ռիթմի հաջորդականությունն այդ օրենքով է հաղորդվում: Ստեղծագործումն ուղղորդվում է նշանակված ռիթմով, բայց մերժող սկզբունքը չի կարող կամուրջ կառուցել առաքված ճառագայթների համար: Հրեղեն ոգին գիտի, թե ճառագայթն ինչպես է թրթռում: Հրեղեն ոգին ընկալում է Տիեզերքի Շնչառությունն ու տիեզերական միտքը: Դետքին Հրեղեն Ոգինե՜րն են կանգնած:



    - - - - - - -



    417.


    Տատանման զգացումն, իհարկե, հրահրվում է ստորգետնյա և վերերկրյա կրակների հոսանքներով: Ամբողջ լարված վիճակը կախված է տիեզերական և մոլորակային հոսանքներից: Ամեն տարերային դրսևորում համահնչություն է տալիս: Խնդրում եմ գրառել բոլոր զգացումները` դա շատ կարևոր ցուցանիշ է: Պայթյուններ են, դրանից էլ ծանրությունը: Ստորգետնյա հուրը նկրտում է դեպի սառը տեղեր, դրանից էլ պայթյունները: Եթե հետևենք կենտրոնների հրի շարժման ուղղությունը, կարելի է բացահայտել տիեզերական կրակների ուղղությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (13.02.2021)

Էջ 66 92-ից ԱռաջինԱռաջին ... 165662636465666768697076 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •