User Tag List

Էջ 69 92-ից ԱռաջինԱռաջին ... 195965666768697071727379 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,021 համարից մինչև 1,035 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1021
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    516.


    Շատ բան է հատկացրել մարդկությունը Հրեշտակապետների մասին պնդումներին: Երբ միտքը ներթափանցում է այլ ոլորտներից մոտեցող ոգու տարածություն, ուրեմն ինչպե՞ս չընդունել ճակատագիրն Ուղղորդողի Պատկերը: Երբ մարդկությունը գիտակցում է իրական Պահապանի ուժը, ուրեմն կհասանի իրական Պահապանների նշանակությունը: Ոգու Պահապանը, Ճշմարտության Պահապանը և տիեզերական տարածության մեջ քայլերն Ուղղորդողը: Մարդն ի վիճակի է մտածել Պահապանների մասին: Մեզ մոտիկ ոգին տիեզերական տարածության մեջ այդպես կարող է զգալ Պահապաններին: Հետևաբար ոգու ստեղծագործումը բերում է դեպի մոտիկ Պահապանները: Ուրեմն բոլոր ուղիների վրա թող կանգնած լինեն դեպի Պահապաններ նկրտողները: Ուստի զգոն ընկալումը նկրտում է դեպի Պահապաններ:



    - - - - - - -



    517.


    Տիեզերական տեղաշարժերը միշտ ուղեկցվում են նոր լարումների աճով: Ամեն տեղաշարժ իր հետևից բերում է լարված պարույր, հետևաբար ամեն տեղաշարժ բազմակողմանի երևույթ է հաստատում: Տիեզերական ուժերին և տեղաշարժերին ենթարկվող պետությունները լարում են իրենց նկրտումների հաստատումները: Այդպես տեղաշարժի օրենքը տարբեր մասեր է լարում: Ոչինչ տիեզերքում չի մնում չառընչված և ամեն ինչ փոխադարձաբար լարվում է: Ոգու ստեղծագործումը նույնպես լարվում է տարբեր նկրտումներով: Գիտակցության տեղաշարժը հասցնում է բարեշրջման ճանապարհին: Կյանքի բարելավումը մոլորակի վրա այնքան է կախված գիտակցության տեղաշարժից, որ գլխավոր առաջընթացը մտածողության արտահայտումն է հանդիսանում: Հետևաբար մարդկության հոգսը մտքի առաջխաղացման մեջ է: Երբ առաջնորդող ղեկը գիտակցվի, հնարավոր կլինի միանալ տիեզերական նյութի ստեղծագործմանը:



    - - - - - - -



    518.


    Մեր գործողությունների մեծագույն խնդիրն է օգել մարդկությանը գիտակցության տեղաշարժի մեջ: Մեր աշակերտներն են նշանակվում այդ օգնականների դերում: Մտքի ամեն տեղաշարժ հետևանք է տալիս: Հետևաբար Մեր մարգարեությունն է. հասցնել գիտակցությունը տեղաշարժի և Մեր աշակերտների մարգարեությունն է. ընթանալ Տիեզերական Մագնիսի հետ միասին: Մեր տունն է պարունակում գիտակցության տեղաշարժի և դեպի բարեշրջման կենտրոն ուղղության էությունը: Ուստի մտքի տեղաշարժը մարդկության գլխավոր բուժարարն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1022
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    519.


    Ամեն գործողություն լարվում է ոգու լծակով և սրտի լծակով: Այդ լծակներով տիեզերական ստեղծագործումը հաստատում է մարմինները: Ոգու լծակը Տիեզերքում Լուսատու Նյութի գիտակցությունն է: Եվ սրտի լծակն էլ արտահայտված ձգողության այդ նույն խորհրդանիշն է: Որքա՜ն է մարդկությունը հեռացել ստեղծագործական Մագնիսի մեծ սկզբունքից: Չէ՞ որ ստեղծագործական խթանիչ ուժի կենտրոնը մարդն ընդունել է որպես իր "էգո", և "էգոյի" գործողությունը կլանում է բոլոր լարումները: Այդպես տիեզերական գործողության փոխարեն ինքնության կենտրոն է ստացվում: Տիեզերքի ստեղծագործումը կանչում է դեպի կոոպերացիա: Տիեզերքի ստեղծագործումը կանչում է դեպի հեռավոր աշխարհներ նկրտման: "Էգոյի" կենտրոնը, վանելով Տիեզերքի բոլոր Հրամանները, մեկուսացվածության երևույթը հաստատող ծնունդ է տալիս: Հետևաբար Տիեզերքը ներգրավում է Տիեզերական Մագնիսի ուղղության հետ նույնական ժամկետներ: Ուստի "էգոյի" կենտրոնը մեկուսացված է ընթանում: Տիեզերքի ստեղծագործումն անսահմանափակ կոոպերացիա է տալիս:



    - - - - - - -



    520.


    Հոգևոր աստիճանին հասնելը մարդկությանը կարող է դեպի Ճշմարտության աղբյուր ուղղորդել: Միայն լարման ճանապարհով և նկրտման ճանապարհով կարելի է ընթանալ դեպի բարեշրջում: Տեսանելի աշխարհը մարդկությանն անտեսանելիի հասկացություն է բերում, և ոգու ստեղծագործումը կարող է նկրտել դեպի անտեսանելիի իմացություն: Ոգու ստեղծագործումը կարող է հասնել մեծագույն գագաթների: Ուստի, երբ տիեզերական լարումն անտեսանելի փոխանցվում է մարդուն, Մենք դա անվանում ենք կոոպերացիա Տիեզերական Մագնիսի հետ: Ուստի ոգեստեղծագործումը հասանվում է Տիեզերական Մագնիսի հետ կոոպերացիայի միջոցով: Երբ ոգին, հիրավի, ճանաչի Տիեզերական Մագնիսի լարումը և ուղղությունը, նա կկարողանա կառուցել վերելքի աստիճանները:



    - - - - - - -



    521.


    Ոգու նվաճումներն այդքան մեծ են, երբ փոխակերպվում են կրակները: Փոխակերպման օրենքն իր հետևից է տանում յուրաքանչյուր նկրտում: Ինչպես հավերժական ուսուցիչ, ոգին լարում է բոլոր հնարավորությունները: Հրեղեն փոխակերպումը ոչ միայն հաստատում է ցածրի` բարձրին ենթարկվելը, այլև ոգու էությունից դուրս է հանում ամենաբարձր նկրտումը: Ուստի, երբ ոգին որոշում է, հիրավի, հրաժարվել շերտավորումներից, նա բացահայտում է փոխակերպման ճանապարհը: Այդ պատճառով աշակերտները պետք է հիշեն, որ փոխակերպումը նշանակվում է միայն այն ժամանակ, երբ ոգին հաղթել է ինքնությանը: Ինքնության "էգոն" բոլոր գորշ կուտակումների ծնողն է, հետևաբար երբ ինքնության երևույթն այդպես մթագնում է ոգուն, կարելի է պնդել, որ փոխակերպման հուրը չի կարող դիպչել նրան: Թող բոլորն այս հիշեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1023
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    522.


    Տիեզերական արարչագործության մեջ այսպես է արտահայտված պատասխան հիմնադրումը: Ամեն էներգիա իր պատասխան թրթիռն ունի, և նախորոշող ուժը կախված է էներգիայի`մարմնի կատարելության հաստատումն ընկալող թրթիռներից: Մարդկային գիտակցության մեջ էլ ներդրված է այդ նույն օրենքը, ուստի պատասխան թրթռանքը հաստատվում է ձգողության սկզբունքով: Մարդկության պատասխանատվության մեջ ներդրված է պատասխան թրթիռների սկզբունքը: Կորցնելով ընկալման նրբությունը, մարդկությունը կորցրել է զգացմունքների նրբությունը: Այդ պատճառով պատասխան թրթիռներն անհասանելի են նման կոպիտ մարդուն: Ուստի, երբ Մեր Վահանի վրա նախանշված է նկրտում դեպի պատասխան թրթիռներ, ուրեմն նկատի ունեցեք դեպի պատասխանատվություն ճանապարհը: Ամփոփենք դեպի զգոնություն կոչով:



    - - - - - - -



    523.


    Պատասխանատվության զգացումը, հիրավի, ամենահզորն է: Այդ հզոր բանալին Վեհապետները դեպի Ընդհանուր Բարիք են տանում: Տարբեր լարումների ոլորտները լցված են էներգիաների զգոնությամբ: Տարբեր խնդիրների լարումները պատասխանատվության դրսևորում են տալիս, և պատասխանատվության զգոնություն ցուցաբերող ոգին արժանի է հաստատման: Այդպես Մեր Տարան պատասխանատվություն է կրում մարդկային մտածողության առաջընթացի համար և վերածննդի համար իր փորձն է տալիս: Այդպես Գուրուն հաստատում է բարեշրջական շարժումը: Ես հաստատում եմ` պատասխան թրթիռներ կրողները "թասի" մեջ նոր սանդղափուլ կտան:



    - - - - - - -



    524.


    Շարժումը դեպի բարեշրջում նախատեսում է բոլոր կենտրոնների լարումը: Ամեն ժողովրդական առաջընթաց կախված է կենտրոնի նկրտումից: Կենտրոնների օրենքը և իսկական լարումները չընդունելու վրա մարդկությունը կառուցել է իր սանդղափուլերը: Ոգու վերելքը լարվում է ամենաբարձր կենտրոններով: Հետևաբար շարժումը դեպի բարեշրջում կարող է դրսևորվել այն ժամանակ միայն, երբ ոգին գիտակցել է հրի մեծությունը: Հրի և կենտրոնների դրսևորումը մարդկությանը նոր գիտություն կտա: Սրտի ստեղծագործումը լարվում է "թասի" կենտրոնով: Այդպես ոգու լարման արտահայտումից և "թասի" կուտակումից է կախված հրի դրսևորման առաջընթացը: Մարդկությունը, տատասկներով շրջապատելով իր հաստատված աշխարհը, իհարկե, կորցրել է ճանապարհը: Այսպիսով, Մեր Ուսմունքի դրսևորումը մարդկությանը թևեր է տալիս և ուղի դեպի Անսահմանություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1024
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    525.


    Երբ սերմի մեջ իր արտահայտված ուժը ոգին շրջապատում է կուտակումների դեզերով, ուրեմն նա հրաժարվում է նկրտումից: Կուտակումներն այնքան ծանր են, որ ոգին կորցնում է իր մուքտը դեպի Աշտարակներ: Այդ պատճառով հաստատումն իմացողներն առաջ են ընթանում միայն սեփական "էգոն" փոխակերպելով: Հետևաբար, երբ ոգին չի կարողանում ձգտել վերացնել իր կուտակումները, նա ամուր խոչընդոտներ է ձգում դեպի ինքը: Այդպես հավասարակշռություն գոյություն ունի նկրտման և հետևանքի միջև: Այդպես ոգու թևերը թռիչքի ուժ են տալիս դեպի բարձրագույն ոլորտներ, բայց ծանրությունը քայլում է, դնելով ոտքերը ցածր ոլորտներին:



    - - - - - - -



    526.


    Հեռավոր աշխարհների հետ շփման մեջ պետք է ընդունել հրի աստիճանը: Մաքրման հուրը բացատրում է բոլոր հինավուրց թաքնությունները: Երբ Քրիստոսն ասաց վերածնվելու կարիք ունեցող ոգու մասին, Նա հրեղեն մաքրումը նկատի ուներ: Երբ Վեհապետ Բուդդան տվեց Կյանքի Անիվի սահմանված օրենքը, հրեղեն մաքրում հաստատվեց: Հետևաբար հին կուտակումների այրումը հաստատվում է հրեղեն մաքրմամբ: Նոր վերելքն էլ հրով մաքրմամբ է պայմանավորված: Հետևաբար ոգու մաքրումն ընկած է փոխակերպման հիմքում: Ոչ թե գործիք, ոչ թե անգործունյա ընդունիչ, այլ գործընկեր և արարիչ է բարձրագույն Հրեղեն Հոգին: Ուստի երբ Տիեզերքը լարում է կրակները, հրեղեն մաքրման դրսևորումն անխուսափելի է: Եվ ուրեմն համաձայնեցվածություն հաստատենք հրեղեն մաքրման հետ:



    - - - - - - -



    527.


    Մաքրման մեծ օրենքը գոյություն ունի փոխակերպման հաստատմամբ: Երբ Հրեղեն Հոգու ոգին մոտենում է տարածական հրին, լարվում են ստեղծագործ կենտրոնները: Ուստի, երբ "թասի" լարումն ուժեղ է, ստեղծագործական դրսևորումը դառնում է հրեղեն: Ուստի արարում է "թասի" կենտրոնը:



    - - - - - - -



    528.


    Երբ Տիեզերական Մագնիսը ձգում է միաձուլման համար նշանակված մասերը, ձգողության ուժով ջնջվում են բոլոր խոչընդոտները: Հետևաբար խոչընդոտների հաղթահարումը բերում է նախասահմանվածին: Տիեզերական Մագնիսի հոսանքներն անբեկանելի են: Հիրավի, սրբազան Մագնի՛սն է Գոյության հզորությունը:
    Ամեն դաշտի վրա, ամեն գործողության վրա, ամեն երևույթի վրա շողում է տիեզերական միաձուլումը: Ամեն թրթիռ լարվում է նկրտող Մագնիսով: Հետևաբար սրբազան արարողությունն ապրում է ամեն տիեզերական երևույթի մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1025
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    529.


    Տիեզերական Մագնիսի սրբազան գործողությունը Մայտրեյայի Անունով է տրամադրում բոլոր ստեղծագործական ուղղությունները: Միայն այդ նշանով կհաղթեք: Ուստի, երբ Մեր Ուժը հաստատում է աստիճանը, ուրեմն հիմնաքարն ամուր է դրված: Խոչընդոտների երևույթն ընկած է որպես ավարտի ճանապարհ: Տիեզերական գործողությունը լարված է միավորման նշանի տակ, այդ պատճառով Մենք հառնում ենք որպես հզոր Մագնիս:



    - - - - - - -



    530.


    Տիեզերքում գոյություն ունի օրենք, որը նախատեսում է բոլոր լավագույն համադրությունները: Մի՞թե ձգողության օրենքը չի շարժում նկրտող մասնիկները: Մի՞թե ձգողության օրենքը չի շարժվում Բարձրագույն Գիտակցությամբ: Երբ մարդիկ խոսում են ներդաշնակացման մասին, այնքա՜ն քիչ են թափանցում նրանք օրենքի բուն էության մեջ: Տիեզերական ձգողությունն իր մեջ պարունակում է մեծ Նյութ-Դրոշմամոր էությունը: Ձգողությունը հատկություն է, որը հաստատված է Տիեզերքի աճի համար: Այդպես բոլոր մակարդակների վրա այդ օրենքը գործում է թե ոգու և թե նյութի մեջ: Արարման հիմքը հաստատված է լավագույն հնարավորությունների արտահայտման վրա, և ոգու ստեղծագործումն էլ ընթանում է այդ նույն հզոր օրենքով: Ուստի, երբ Տիեզերքի ստեղծագործումը լարվում է տարբեր գործոններով, ուրեմն պետք է հասկանալ, որ գլխավոր խթանիչ ուժը տրվում է Բարձրագույն Մտքի կողմից: Այդպե՛ս է կառուցվում Անսահմանությունը: Այդպե՛ս է արարվում համաշխարհային ցանցը, այդպե՛ս է կառուցվում Տիեզերքը:



    - - - - - - -



    531.


    Ո՞վ ուրեմն կարող է արձագանքել տիեզերական ստեղծագործման գեղեցկությանը: Ո՞վ կարող է զգալ բարձրագույնը և հնչել Տիեզերքի բոլոր մաքուր դրսևորումներին ի պատասխան: Ասենք` նա, ով իր մեջ բոլոր բարձրագույն կրակներն է կրում: Պնդում եմ, որ միայն նրբագույն էներգիաների թրթիռները կարող են բացել բարձրագույն ոլորտները: Հետևաբար երկրային ոլորտի վրա "թասը" Կրողը Տիեզերական Օրենքի հաստատումն է: Ստեղծագործ հրի մաքրությունը ճանաչած ոգին կարող է ի հայտ գալ որպես լարված Ուղևար; ուստի "թասի" մեջ "Արծաթե Ջրաշուշան" Կրողն իր թրթիռներով կուտակումներ է արթնացնում ուրիշների մեջ: Սպիտակ ճառագայթի ստեղծագործումը փոխարինվում է "Արծաթե Ջրաշուշանի" ճառագայթմամբ: Այդպես ոգու Մագնիսը, հիրավի, նկրտողներին դեպի ճանաչում է տանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1026
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    532.


    Յուրաքանչյուր նկրտող ոգի ձգվում է դեպի իր հիմքը: Կարմայական կապերի երևույթը հիմնված է ձգողության վրա: Ձգողությունը դեպի Տիեզերական Մագնիսի կողմից հաստատված հիմք լարվում է ստեղծագործ հրի խթանիչ ուժով` այդպիսին է ամեն էլեմենտ, ամեն հյուլե, ամեն ոգի: Տիեզերական Մագնիսը լարում է ամեն կարմայական ձգողություն, ուստի բոլոր կենսական հարաբերությունները կարմայական պայմաններ են արարում: Կարմայական պայմանները շարադրվում են ձգողության սկզբունքի վրա: Եվ երբ կյանքի ստեղծագործումը քիչ է հասկացված, ուրեմն կարմայական ձգողությունն էլ սովորական չափեր է ընդունում: Հետևաբար, երբ ոգու ուղին ընթանում է Տիեզերական Մագինիսի հետ միասին, Տիեզերական Մագնիսը հաստատված ոգուն դեպի նրա հիմքն է բերում: Այդպես հոգևոր կապը հրապուրում է մտերիմ ոգիներին: Այդ օրենքն աներկբա է:



    - - - - - - -



    533.


    Կարմայական օրենքը հաստատում է բոլոր կենսական իրավունքները և պարունակում է բոլոր կարմայական ձգողությունները: Ուստի Տիեզերական Մագնիսի հատկությունը ներդրված է ամեն կարմայական հիմքի մեջ: Կյանքի դրսևորումը ցույց է տալիս բևեռականության զարգացումը: Ձգողության ներուժը մտերիմ ոգու ընկալում է տալիս, այդ պատճառով գոյատևման նշված օրենքները կբերեն նախասահմանվածը: Այդպիսիվ բոլոր ոլորտներն իրենց կարմայական օրենքներն ունեն:



    - - - - - - -



    534.


    Տարածական հուրը մաքրում է երկրի կեղևը: Մաքուր արտահոսքերը, մոտենալով երկրի ոլորտին, նոսրացնում են խտացած արտահոսքերը: Հրեղեն Հոգու Ուսմունքի ընդունումը մարդկությանը կամրապնդի Տիեզերական Մագնիսի հետ գիտակցված շփման մեջ: Հետևաբար շփումը տարածական հրի հետ երկրային պայմանների բարելավման հնարավորություն կտա: Տիեզերքի ստեղծագործումն ամրապնդում է բոլոր ոլորտների համագործակցությունը: Տարածական հուրը փոքրացնում է գազերի ճնշումը երկրային ոլորտի վրա, հետևաբար հաստատված է, որ տարածական հրի ներգրավումը մարդկությանը լավագույն աստիճան կտա: Պայմանները բարելավվում են, երբ կենտրոններն արթնանում են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1027
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    535.


    Միևնույն չափով Հրեղեն Հոգու զգոնությունն իր կրակներով մաքրում է կուտակումների շերտերը: Հրեղեն պատկերացումը կարող է ամրապնդել Հրեղեն Հոգու բոլոր բարձրագույն գործողությունները: Միայն հուրն է մաքրում և արարում: Բոլոր բարձրագույն դրսևորումները լարվում են հրով, հետևաբար ժամկետը մոտենում է, երբ հուրը մոլեգնում է: Մարդկության շրջադարձը դեպի նոր դրսևորում որոշող նոր սանդղափուլը կարող է տրվել միայն վճռական, հաստատված դարաշրջանում: Ուստի երբ վճռական մարտը հաստատվում է Մայտրեյայի Դարաշրջանի դրսևորման նախօրեին, ուրեմն մարդկությանը հրեղեն փորձ է տրվում:



    - - - - - - -



    536.


    Իսկական ոգեշնչումը ոգուն բերում է հրեղեն մաքրման: Հրեղեն մաքրման տանող յուրաքանչյուր նկրտում հաստատվում է բարձրագույն խթանիչ ուժով: Երբ կենսական խթանիչ ուժը մարդուն ուղղորդում է դեպի դրսևորում, կենտրոնները տանում են ոգեստեղծագործման, բացի այդ, հրի լարման շնորհիվ ոգին իր "էգոյի" պայծառացում է ստանում: Ամեն նկրտող էներգիա, գիտակցաբար հպատակվելով ձգողության օրենքին, գիտի իր ճանապարհը: Հրեղեն փոխակերպումը տիեզերական հրի նշանակության նրբագույն ըմբռնում է տալիս և բացահայտում է ստեղծագործական հրի էությունը: Հետևաբար հրեղեն փոխակերպման իմացությունը ոգուն ներգրավում է դեպի անսահմանափակ պայծառացման ուղի: Այդպես է տեղի ունենում հրի մեծ աշխատանքը:



    - - - - - - -



    537.


    Իրեն տիեզերական կրակների մեծ սկզբունքների հաստատմանը նվիրաբերած ոգին մարդկությանը պայծառացման մեծ սանդղահարթակ է բերում: Հետևաբար ամեն Վեհապետ բերում է տիեզերական կրակների լույսը: Այդ ճառագայթներով է ապրում մարդկությունը, և բարեշրջումն էլ առաջ է ընթանում այդ աստիճաններով: Տարածական հուրը հեռացնում է անընդունելի պնդումները: Իրեն բարեշրջման օգտին նվիրաբերած ոգին մարդկությանն իր շողափայլ "Ջրաշուշանն" է տալիս, ուստի միայն բարձրագույն Հրեղեն Հոգին գիտի պայծառացման ճանապարհը; և ուղղորդված կրակներն ի հայտ են բերված մարդկությանը որպես փրկարար փարոսներ, այո, այո, այո՛: Այդպես Հրեղեն Հոգու Մեր Մայրը մարդկությանը հրեղեն փրկություն է տալիս: Այդպես գուրուն հրեղեն ուղղություն է տալիս դեպի գեղեցկություն: Հաստատում եմ դեպի հրեղեն փոխակերպում նկրտող աշխատակիցներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1028
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    538.


    Մեծ կյանքն ամրապնդված է Տիեզերական Մագնիսի երևույթով: Երեք ոլորտներ են տրված մարդկությանը բոլոր սկզբունքները հաստատելու համար: Իհարկե, բարձրագույն ոլորտներում հեշտ է ոգուն նկրտել, բայց ցածր, երկրային բևեռը հաստատվում է որպես որոշող ուղի: Միայն այնտեղ, որտեղ լույսն ու մութը մարտնչում են, ոգին կարող է իր ազատ ընտրությունն արտահայտել: Էներգիաների արտահոսքերով ներծծված ոգին կարող է հիմնավորվել որպես նկրտումների արտահայտում: Միայն ընկղմվելով երկրի ոլորտ, կարելի է արտահայտել դեպի բարձր ոլորտներ նկրտման նրբությունը: Այդպես, բոլոր տիեզերական էներգիաներից բաղկացած ոգին պետք է անցնի բոլոր տիեզերական աստիճանները:
    Մարդը, հիրավի, պետք է անցնի քավարանը, այլ կերպ ոգին չի կարող հասանել բոլոր ոլորտներն ընդգրկող իրեն վիճակված աշխարհին:



    - - - - - - -



    539.


    Միայն այն ոլորտներում, որտեղ ստվերը պատում է աչքերը, միայն այնտեղ ոգին կարող է Լույս փնտրել: Միայն այնտեղ, որտեղ ստվերը կանգնած է թիկունքին, միայն այնտեղ ոգին կարող է դրսևորել իր ուժը: Միայն այնտեղ, որտեղ ստվերը թաքցնում է հեռավոր աշխարհը, միայն այնտեղ ոգին կարող է ցուցադրել ճանաչման հզորությունը: Այդ պատճառով խոչընդոտներով արագանում է ոգու աճը: Այդ պատճառով Հրեղեն Հոգու Ուսմունքը տրվում է որպես ամենամեծ և ճշմարիտ ուղի: Այդ պատճառով փոխակերպման գիտելիքը կբացի բոլոր հնարավորությունները: Այդ պատճառով, երբ հրեղեն փորձը հաստատվում է մարդկության համար, այդժամ անսահման են նրա նվերները:



    - - - - - - -



    540.


    Մարդկությունը ներծծվում է իր տենչանքներով: Երբ ոգին պատասխանում է արտահայտված տենչանքների հաստատմանը, դեպի բարեշրջում տանող աստիճանը սահմանափակվում է տեսանելի տարածությամբ: Ոգու հակադարձ նկրտումն ամրապնդված բարեշրջման աստիճան է հիմնում: Երկու հակադրությունները միշտ փոխադարձաբար են հաստատվում: Երբ մի մասը նկրտում է դեպի տեսանելիին տիրելը, մյուսը դեպի անտեսանելիություն է ձգտում: Այդպես տիեզերական հակազդեցության դարաշրջանում մարդկությունը կարելի է բաժանել ստրկաքարշների և դեպի տիեզերական համագործակցություն նկրտողների: Այդպես մոլորակը բնակեցված է հարստության ստրուկներով և տիեզերական հուրը կրողներով: Այդպես են պայքարում Մեր հուրը Կրողները: Այդպես կառչուն ձեռքերը չոգեշնչված ստրուկներ են: Միայն դեպի Անսահմանություն նկրտողները կարող են հասկանալ Գոյության գեղեցկությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1029
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    541.

    Եթե կարելի է ամրապնդել մարդկության կողմից արդեն իսկ ընդունված տիեզերական կրակների մասը, ուրեմն դրսևորված կրակների աճն ինչպե՞ս թույլ չտանք: Երբ ոգին, ամենատարբեր ֆիզիկական երևույթների ազդեցության տակ, ենթակա է տարբեր փոփոխությունների, ուրեմն ինչպե՞ս չթույլատրել ոգու ազդեցության տակ կատարվածը: Պնդում եմ, որ ոգին փոխակերպում է բոլոր որակները և ներդաշնակեցնում է բոլոր լարումները: Չէ՞ որ կենտրոնների փոխակերպումը լարվում է ոգու հրով, և կենտրոնների ստեղծագործումը նկրտված է դեպի բարձագույն կրակների առնմանումը: Որպես արտահայտված անոթ, սիրտն ընդունում է բոլոր նրբագույն էներգիաների հոսանքները: Այդպես ներդաշնակեցված հոսանքները պարունակվում են "թասի" պարունակությամբ: Այդ պատճառով "թասի" կողմից ընկալված հոսանքները համապատասխանում են բարձրագույն էներգիաներին: Եվ հոգեկան էներգիայի հղումներն ուղեկցվում են հնչողությամբ: Այդպես բարձր լարումը պատասխանում է բարձր կրակներին: Այդպես ոգին արարում է անդադար:



    - - - - - - -



    542.

    Տիեզերական կշեռքի վրա արտահայտված են եկու գլխավոր պատճառներ, որոնք հաստատում են տիեզերակառույցը: Յուրաքանչյուր պատճառ նկատի է առնում աշխարհի վերակառուցում: Կախված իրենց էությունից լարված են տիեզերական պատճառների հետևանքները: Այդպես տիեզերական կշեռքի նժարներին են դրված աշխարհի բարեշրջումն ու մութ խոչընդոտումը: Այդպես երբ աշխարհը վերակազմակերպվում է, մութ կողմն իր խոչընդոտներն է արարում: Տեսնենք, թե հազարամյակների ընթացքում ինչպես են հաստատվում ուժերը համաշխարհային խնդիրների արտահայտման համար: Երբ Լույսը Կրողները հաստատում էին Կտակարանի դրսևորումը, Նրանց նկրտման ներուժը հագեցնում էր մարդկության նկրտումները: Երբ նվաճողների բռնակալության նկրտման երևույթը հաստատվում էր ինքնության օրենքով, այդ ժամանակ մարդը սուզվում էր սահմանափակումների ոլորտ և խավարը մարդուն դեպի ինքնակործանում էր նկրտում: Այդ պատճառով մարդկությանը բոցավառ առաջ է տանում Վեհապետների ինքնազոհողությունը: Ինքնաքայքայման սկզբունքը հաստատում է բարեշրջման հաջորդ աստիճանը: Այդպես մաքրվում է աշխարհի ուղին: Այդպես բոլոր հետևանքներից վեր շողում է սխրանքը և ինքնակործանման ուղին տանում է դեպի ցածր ոլորտներ: Այդպես նույնիսկ խավարը Լույսի սանդղափուլն է ամրապնդում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1030
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    543.


    Այդպես, անօրինական ճանապարհով ինքնահաստատվել ձգտող ոգին ծանր կարմա է վերցնում իր վրա: Բոլոր անօրինական յուրացումները հաստատում են ծանր աստիճանը: Հետևաբար թող գիտակցությունն աճի մինչև նախատեսված համագործակցությունը պարունակելը: Երբ ինքնապարծության սկզբունքը խլացնում է ամենահասարակ հասկացությունները, ուրեմն ինչպե՞ս հասնել Ուսուցչին հասկանալուն: Ոգու ստեղծագործումն անհասանելի է առանց Վերարքայության սկզբունքի:



    - - - - - - -



    544.


    Տարածության մագնիսականացումը տեղի է ունենում հրի բոլոր ձգողություններով: Լուսատուների ճառագայթներն ամենահզոր, հաստատված ձգողություններն են: Բացի այդ ուժերը, մագնիսականացումն աջակցվում է փոխադարձ ձգողությամբ: Այդ պատճառով ձգողության հատկությունն էլ առաջանում է փոխադարձ ստեղծագործմամբ: Այդպես Տիեզերքում բոլոր էներգիաները փոխադարձ մագնիսականացմամբ են արարում: Նկրտող և ընկալող էներգիաները կախված են ձգողության ներուժից, և, երբ նմանությունը մեծ է, համակցությունը մաքուր կլինի: Այդպես ընկալող ոգին էներգիային նկրտվածության որակ է տալիս: Հետևաբար միայն մագնիսականացման որակն է տալիս հետևանք: Ուստի անսահման ճանապարհը լուսավորված է մագնիսականացման ուժով:



    - - - - - - -



    545.


    Մարդկային կուտակումները մարդկությանը շրջապատող հերքումների ցանց են ստեղծում: Ինչպես անթափանց քող, փռված է հերքումների արտահայտված, հաստատված ցանցը: Այդ ցանցի մեջ են խրվում նույնանման ոլորտների նետերը: Մոլորակները շրջապատող ոլորտներն այդպես են կազմավորվում: Տիեզերքի ստեղծագործումն այնքան է կախված նույնանման էներգիաների ձգողությունից, որ բոլոր կազմավորումները հաստատվում են ձգողության օրենքով: Այնքան մեծ է Լույսի օրենքը, որ ճառագայթների փոխակերպումը լարում է անհրաժեշտ հոսանքները: Հետևաբար Լույսը կլանում է մութը և մոլորակը շրջապատող ցանցը կարող է լիցքավորվել ճառագայթների հոսանքով: Մութ քողին հասցրած ճառագայթի հարվածը Տիեզերքի ռիթմն է: Այդ ռիթմով են շարվում բարեշրջման աստիճանները: Այսպիսով աշխարհը հեղաշրջման հաստատումն է, և տիեզերական էներգիան թակում է համաշխարհային ռիթմի դուռը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1031
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    546.


    Երբ ոգին ընկղմվում է հերքումների մթի մեջ, նա դադարեցնում է կապի բոլոր երևույթները: Կարման այնքան նկրտող է, որ քավության երևույթը հաստատվում է Տիեզերական Մագնիսի դրսևորված օրենքով: Ուստի երբ ոգին կառուցում է վերելքի իր աստիճանները, հերքումների պնդումները պետք է ոչնչացվեն:



    - - - - - - -



    547.


    Ձգողության գիտակցությունը լարում է դեպի հրի սկզբունքը նկրտող ոգուն: Երբ ոգին դիպչում է հրեղեն սկզբունքին, նա հագենում է Տիեզերական Մագնիսի ուժով: Հրեղեն թելերի ամեն մի հպում կապ է բերում բարձրագույն աշխարհների հետ: Միայն գիտակցության սկզբունքը կարող է տալ բարձրագույն աշխարհների գեղեցկությունը: Երբ մենք խոսում ենք բարձր աշխարհների մասին, պետք է հասկացում ցուցաբերել ամեն նշման հանդեպ: Ստեղծագործումն անխոնջ ներգրավում է բոլոր բարձրագույն էլեմենտները կատարելագործման համար: Այդպես ոգին կարող է նկրտել դեպի կատարելագործման բարեշրջում: Երբ ոգեգիտակցումը ներգրավի նուրբ էլեմենտները, կարելի կլինի ցույց տալ մարդկությանը իսկական Գոյատևության խորհրդանիշը: Ուրեմն ճանապարհ կառուցենք դեպի Անսահմանությու՛ն:



    - - - - - - -



    548.


    Առանց դեպի գիտակցության լայնացում տանող որևէ սկզբունքներից ամենահզորը՝ Վերարքայության սկզբունքն է: Ամեն արտահայտված տեղաշարժ արարվում է Վերարքայության ըմբռնման սկզբունքով: Ու՞ր կարող է ոգին ճանապարհվել առանց Առաջնորդող Ձեռքի: Առանց Վերարքայության, ու՞ր կարող է շրջվել աչքը և դիմել սիրտը: Երբ Վերարքայի Տվող Ձեռքը հաստատում է ճակատագրի ուղղությունը; երբ Վերարքայի Ձեռքը նկրտում է լավագույն արտահայտված ժամկետը և բարձրագույն էներգիաներն ընդունում են ամենամոտ Կերպարանքները: Այդ պատճառով ոգու սերմը հագենում է Վերարքայի տիեզերական ճառագայթով: Երբ ամենաբարձր սկզբունքն իր մեջ հրի ներուժ է պարունակում, ուրեմն հաստատվում է, որպես բարձրագույն սկզբունք, Վերարքայի ոգու մաքուր հուրը: Ուրեմն հիշենք մեր հոգևող Ուղևարներին: Ուրեմն հարգե՛նք Վերարքայության օրենքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1032
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    549.


    Ամենից դժվար մարդկությունն ընդունում է Տիեզերական Մագնիսի օրենքը, քանզի ոգուն դժվար է ընտելանալ համաշխարհային էներգիայի ճանապարհին: Ոգու տատանումները ստեղծում են հատուկ մի հուն, և, համաշխարհային նկրտման փոխարեն, ոգին ընդամենն արտահայտված էջն է ստեղծում:
    Երբ մարդը ներգրավվում է Տիեզերական Մագնիսով, ամբողջ համաշխարհային օրենքները հաստատում են ոգու նշանակությունը: Այդ պատճառով Տիեզերական Մագնիսին առնչվելը ոգուն բաժանում է "էգոյի" նեղ հասկացումից: Այդպես Տիեզերական Մագնիսով նկրտված օղակը կյանք է հիմնում Ընդհանուր Բարիքի սկզբունքի վրա: Այդպես բարձրագույն նկրտումը տանում է դեպի համաշխարհային էներգիա: Հետևաբար անձնական տենչանքներին նկրտումը դեպի համաշխարհային էներգիա չի բերի: Միայն Տիեզերական Մագնիսի գիտակցումը ճանապարհ կբացի դեպի Անսահմանոթյու՛ն:



    - - - - - - -



    550.


    Տիեզերական Մագնիսի էությունը կյանքի է կոչում բոլոր նկրտումները: Միայն ձգողության գիտակցումն է տալիս լիակատար կարմայական կապ: Ձգողության սկզբունքը դեպի նկրտում է պարտավորում: Ուստի իր կարմայական կապը ճանաչող ոգին հագեցնում է իր նկրտողականությունը գեղեցկությամբ: Այդպես դեպի միասնություն նկրտող ոգին Տիեզերական Հրաման է կատարում: Հետևաբար Տիեզերական միաձուլումը հագենում է մաքուր հրով: Այդպես Տիեզերքի ստեղծագործումն ամրապնդում է արտահայտված ավարտի օրենքը: Այդպես օրենքն է կանչում:



    - - - - - - -



    551.


    Փոխակերպման հիմքը կախված է ինքնագործունեությունից: Ոգին, որը զգում է բոլոր տիեզերական լարումները, դեպի հոսանքների ընկալում է ձգտում: Փոխակերպումը կախված է ոգու` դեպի համահնչություն նկրտումից: Միայն Տիեզերական լարումը կարող է ոգուն դեպի փոխակերպում ձգել: Միայն ձգողության հզորությունը հասկացող ոգին է համահնչություն տալիս: Ուստի երբ ոգու լարված Մագնիսը դրսևորում է ինքնագործունեություն, "թասի" կենտրոնը տիեզերական հաստատում է իրականացնում: Այդպես տիեզերական հոսանքների հնչողությանն արձագանքում է զգոն ոգին: Ուստի երբ փոխակերպումը լարվում է ինքնագործունեությամբ, "թասի" կենտրոնը հնչում է: Ոգու ստեղծագործումը կախված է հրի ստեղծագործումից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1033
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    552.


    "Թասի" կենտրոնը կուտակում է բոլոր ստեղծագործ թելերը, ուստի յուրաքանչյուր տիեզերական թրթիռ արձագանքում է "թասի" վրա։ Շատ անհրաժեշտ նկրտումներ պետք է ոգին դրսևորի, որպեսզի ընդունի պատասխան թրթիռները։ Երբ "թասի" կենտրոնը կարողանում է արտահայտել տիեզերական կրակների բոլոր պատասխան թրթիռները, ուրեմն այդքան մեծ է ինքնագործունեության ստեղծագործումը։ Հետևաբար կենտրոնը պետք է պաշտպանվի կարգավորողի կողմից։ Հետևաբար այդքան պետք է խնայել առողջությունը։
    Մագնիսական հոսանքները շատ են լարված։ Դրսևորումը լարված է դեպի մոլորակային կենտրոնների տեղաշարժը։ Աշխարհի վերակառուցում է ընթանում, հետևաբար կարելի է զգալ Մեր ժամանակի մոտիկությունը։



    - - - - - - -



    553.


    Ձգողության հիմքը լարվում է բոլոր կենսական դրսևորումներով։ Այդպես, երբ կյանքն արարում է իր սանդղափուլերը, կարելի է հաստատել հիմքի դրսևորման սկիզբը։ Բոլոր հիմքերից ամենահզորը հրի հիմքն է։ Բոլոր հիմքերից ամենածանրը ինքնության սահմանափակության հիմքն է։ Հրի խորհրդանիշը միավորում է բոլոր սկզբունքները։ Սահմանափակության խորհրդանիշը գիտակցության փոքր շրջանակն է։ Այդ պատճառով համաշխարհային էներգիան կյանքը հավաքում է ստեղծագործ հրով։ Մարդկությանը տրված են համաշխարհային էներգիայի բոլոր թելերը, և կյանքի հիմքը կարող է արարել միայն հրեղեն լարմամբ։ Այդպես է հնչում Գոյության մեծ հիմքը։



    - - - - - - -



    554.


    Ինչպե՜ս է մարդու օտար միտքը, հրաժարվելով համաշխարհային էներգիայի հիմքից, սահմանափակում իր հիմքերը։ Յուրաքանչյուր սահմանափակվող իր վրա է կրում Տիեզերական Մագնիսից բաժանման հաստատումը։ Միայն համաշխարհային էներգիայի միավորումն արտահայտող սկզբունքը կարող է կյանք արարել։ Հետևաբար ամեն մի լարում տանում է դեպի ներդաշնակեցում, եթե նրա հիմքում համաշխարհային էներգիան է ընկած։ Ուստի երբ տեղաշարժն այդքան մեծ է, տիեզերական կենտրոնները պատրաստ են բոցավառվել։ Այդպես Մեր սերմերն ընկած են համաշխարհային էներգիայի հիմքում։ Այդպես հրեղեն հիմքերը Մայտրեյայի դարն են հաստատում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1034
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    555.


    Երբ ստեղծագործ ռիթմը հարվածում է երկրի կեղևին, ուրեմն, իհարկե, լարվում է դիմադրությունը։ Ամեն Լուսատու այնքան է հզոր, որ նրա ճառագայթները հասնում են երկրի կեղևին։ Ամեն տիեզերական դրսևորում էներգիաների դիմադրություն է հրահրում։ Համաշխարհային վերակառուցման ներքո տիեզերական նկրտումը փոխանցվում է մարդկությանը։ Այդ պատճառով այդքան վառ դրսևորվում են երկու տիեզերական հոսանքներ։ Լուսավոր Սկզբի ղեկավարությունը ներգրավում է բոլոր անհրաժեշտ էլեմենտները։ Երաշխավորությունը Տիեզերական Մագնիսի մեջ է ընկած։ Դիմադրության ղեկավարությունը ներդրված է ավերման նկրտման մեջ։ Այդպես Տիեզերական մագնիսի երաշխավորությունն ապագա է կառուցում։



    - - - - - - -



    556.


    Երբ տիեզերական ստեղծագործումը լարված է, հաստատվում է վերակառուցման ըմբռնում։ Այդ պատճառով ամեն ստեղծագործական լարում ճնշման է հանդիպում։ Հետևաբար ամեն նկրտում իր դիմադրությունն ունի։ Այդպես Մեր Առաջադրանքները գալիս են Տիեզերական Մագնիսի հետ միասին։ Այդպես մեր Պատգամներն ապագա են կառուցում։ Ուստի ասենք՝ Մայտրեյան արարում է Տիեզերական Մագնիսի հետ միասին։ Այդպես բոլոր դիմադրությունները դեպի հաղթանակ են տանում։ Հիրավի, երբ Իմ Ոգու Մագնիսը երկրին նման Մագնիս է տալիս, կարելի է ամրապնդել հաղթանակը։ Այդպես հիշենք կրկնապատկված Մագնիսը։



    - - - - - - -



    557.


    Որտեղի՞ց է ուրեմն դեպի Տիեզերական Մագնիս նկրտումը։ Չէ՞ որ էներգիաների հարաբերականությունը հաստատվում է ձգողությամբ։ Որտեղի՞ց է ուրեմն տարբեր էներգիաների ձգողությունն ու տարատեսակությունը։ Ձևերի հաստատումը կարող է տեղի ունենալ միայն տարբեր հատկություններով։ Միայն երբ տարատեսակ հատկություններն են նկրտում դեպի ստեղծագործում, տեղի է ունենում իսկական տիեզերական դրսևորումը։ Միայն երբ հաստատված է բևեռականության ուժը, ձգողության ուժը կարող է գործել։ Այդպես բոլոր ոլորտների վրա ստեղծվում են հաստատված բևեռականություններ։ Այդպես ոգին, ինքնուրույն գործող, ձգում է Տիեզերական Մագնիսի ուժը։ Այդպես մտքի ձևավորումն անհրաժեշտ բարեշրջում է ձգում։ Այդպես սիրտը դրսևորում է արարիչ թրթիռներ։ Այդպես ստեղծագործման հիմքը սրտի թրթիռների արթնացումն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1035
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    558.


    Չէ՞ որ անզգայության երևույթը չէ, որ կարող է աջակցել Տիեզե՛րքը։ Չէ՞ որ անգործունության չափը չէ, որ կարող է արարե՛լ։ Չէ՞ որ մեկ թաղանթի մեջ ամփոփվածը չէ, որ կարող է ստեղծե՛լ։ Հետևաբար կասեմ՝ միայն սրտի բանալին և անձնվիրության սխրանքն են թրթիռներին կյանք տալիս։ Միայն ինքնագործունեության նկրտումը կարող է զարգացնել ընկալման զգոնությունը։ Ուստի որոնումներով հագեցած ոգին կարող է հառնալ։ Միայն սրտի թրթիռն է արարում, միայն սրտի թրթիռով կարելի է ստեղծել։ Մեծագույն հզորություն է ընկած սրտի Մագնիսի մեջ։ Նրանով մենք որոնում ենք, նրանով մենք արարում ենք, նրանով մենք գտնում ենք, նրանով մենք ձգում ենք։ Ուրեմն հիշենք, այդպես պնդում եմ։ Այդպես մագնիսական թրթիռը դասավորել է բոլոր ստեղծագործական դրսևորումները։ Այդպես Մեր մտերիմ աշխատակիցները, ընդունելով Ուսմունքի գեղեցկությունը, կամրապնդվեն Մագնիսական թրթիռներով։



    - - - - - - -



    559.


    Կարման հավաքում է հոսանքներ, որոնք հարմարեցված են հաստատված բարելավմանը։ Երբ ոգին լարում է իր նկրտումը, փոխակերպման երևույթը կարող է զարգացնել լավագույն հնարավորությունները։ Միայն կարմայական հոսանքի հետ հարմարվածությունն ամրապնդված տիեզերական հիմք կտա։ Այդպես կարման և նկրտումը մարդկությանը կարևոր խթանիչ ուժեր են տալիս։ Այդպես միայն կարմայի ղեկավարությունն է տանում դեպի Գոյության աստիճան։ Ուստի, երբ մարդը գիտակցում է կարմայի հզորությունը և սլանում է դեպի լավագույն նկրտումների դրսևորում, նրա ճանապարհն ընթանում է համաշխարհային էներգիայի հետ միասին։ Այդպես համաշխարհային էներգիան ձգում է ստեղծագործական նկրտումները, այդպես կառուցվում է ապագան և Անսահմանությունը։



    - - - - - - -



    560.


    Անհասկանալի մարգարեությունների կարման ծանր նստվածք է թողնում։ Երբ հանձնարարությունը հաստատվում է, որպես նկրտում դեպի Լույս, ուրեմն նկրտման երևույթը սահմանված է որպես Մագնիսի օրենք։ Հետևաբար կարմայի նշանակությունը հասկացողները կարող են ամրապնդվել Մեր Երաշխավորությամբ։ Այդպես կարմայի հիմքերն ընդունողները կարող են գործել համաձայնեցված։ Միայն հասկացված Երաշխիքը կարող է ընդունել բոլոր նկրտումները։ Այդպես դեպի բարձրագույն աշխարհներ ուղևարող կարման բարձրագույն աստիճանն է։



    - - - - - - -



    561.


    Աշխարհի վերակառուցումը լարում է բոլոր նկրտող հողմերին։ Ամեն վերակառուցում տիեզերական ռիթմերի հարվածներ է հրահրում։ Կյանքի Անիվի ռիթմն այնքան հզոր է, որ հակազդեցություն հաստատվել չի կարող։ Տիեզերական հողմը լարում է բոլոր հակազդեցությունները, բայց Գիտակցության Ուժը կլանում է հակազդեցության ծնած ուժերին։ Այդպես տիեզերական հողմերի ռիթմով մաքրվում են կուտակումները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 69 92-ից ԱռաջինԱռաջին ... 195965666768697071727379 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •