ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ. "ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ"
294.
Հասարակ ապարատների միջոցով երբեմն կարելի է պատկերացնել ամենաբարդ օրենքները։ Կարմայի օրենքը բարդ է, բայց վերցրեք Ռումկորֆի կոճը կամ էլեկտրաֆոնային լարով փաթաթված մեկ այլ գլան, և կստանաք կարմայի ակնառու պատկերը։ Անխախտելիորեն վազում է հոսանքը պարույրով, բայց պահպանիչ փաթույթը ենթարկվում է բոլոր արտաքին ազդեցություններին, ընդ որում ամեն թել կպչում է նախկին պտույտի թելին, կրելով իր վրա անցյալի հետևանքները։ Այդպես ամեն ժամ փոխում է կարման, քանզի ամեն ժամ հրահրում է համապատասխան անցյալ։ Այդպես կարելի է դիպչել անցյալ դրսևորումների մի ամբողջ գծի։
Բայց նույն ակնառու պատկերը ցույց է տալիս, թե ինչպես վնասված չէ ոգու սերմը, և, նկրտելով վեր, այն պահում է մարմինն առանց անցյալից վախենալու։ Հիրավի, կարման սարսափելի է միայն նրանց համար, ով խեղդվում է անգործության մեջ, բայց նկրտող միտքն ազատագրվում է անցյալի ծանրությունից և, ինչպես երկնային մարմին, սլանում է, առանց ճանապարհը կրկնելու։ Այդպես, ունենալով նույնիսկ բավականին ծանր կարմա, կարելի է օգտակար ազատագրում ցուցաբերել։
- - - - - - -
295.
Տեսնենք, թե ինչպես են մարդիկ հասկանում Ծառայությունը Վեհապետին և Վերարքայությանը։ Նա, ով մտածում է հառնալ միայն աղոթքով, հեռու է Ծառայությունից։ Նա, ով ցանկանում է մարդկության Բարորության համար աշխատանքում ներդնել իր լավագույն նկրտումները, պետք է Վեհապետին ընդունի սրտով։ Նա, ով չի զոհաբերում իր հարմարավետությունը, չգիտի, թե Վերարքայությանն ինչպես ծառայի։ Նա, ով չի ընդունում Վերարքայության Ցուցումները, Ծառայությունը չի հասկանում։ Միայն երբ սիրտը պատրաստ է գիտակցաբար ընդունել Բարձրագույն Կամքի հղած հաստատումը, կարելի է ասել, որ Ծառայության արտահայտումն ընդունված է։ Այսպիսով, Մենք հոգեհանգիստների և Աստծոն հղված դատարկ դիմումների սիրահարներ չենք։ Այսպիսով, Մենք հարգում ենք Վերարքայությանը Ծառայելու աշակերտների նկրտումը։ Այդպես հեշտ է հետևել, թե ինչպես է ոգով Ծառայությունը չընդունողը մեծարում Վեհապետին և Վերարքյությոնը, քանի դեռ ճանապարհը հարմար է։
Այդպես Մենք հաշվի ենք առնում Վերարքայության բեռը թեթևացնելու յուրաքանչյուր նկրտում։ Այդպես մեծում և փոքրում։ Այդպես Մեր ստեղծագործման մեջ Մենք հաստատում ենք հարգանքը ոչ թե խոսքով, այլ գործով։ Մենք վշտանում ենք, երբ հարգանքը տեսնում ենք խոսքերով, այլ ոչ գործի մեջ։
Էջանիշներ