User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1383 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #34
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    7.


    Աստրալ ոլորտի խտությունն ինքնին աննշան է մտավոր ոլորտի գիտակցված աշխատանքի համեմատ: Մոլորակի խնդիրների համար մտավոր ոլորտը չպետք է դուրս բերված լինի իր սրբազան վիճակից, բայց միջմոլորակային գործունեությունը համապատասխանում է բարձրագույն մարմնին: Նոր ճառագայթների ամրապնդումը թույլ կտա պահպանել գիտակցությունը տարատեսակ շերտերում: Նախկինում միայն մթնոլորտի որոշ շերտեր կարող էին նպաստել գիտակցության պահպանմանը: Բայց կարող էին գազերի խաչասերվող հոսանքներ լինել: Նոր ճառագայթները կարող են պատռել այդ խոչընդոտները, ստեղծելով ասես օդային թունելներ և դրանով լայնացնելով գիտակցված գործունեությունը:



    - - - - - - -



    8.


    Կարելի է մատնանշել, թե երկիրը լքելիս Իմացության Ուսուցիչներն ինչու են տառապել: Իհարկե, այդ տառապանքը գիտակից է և կամավոր: Ինչպես տանտերն է բերնեբերան լցնում թասը, այնպես էլ Ուսուցիչը ցանկանում է անջնջելիորեն տպավորել Պատգամի վերջին նշանը:
    Հին աշխարհի զրպարտանքների հետ Մենք գործ չունենք, սխրանքի ամեն իսկություն պետք է Տիեզերքի համար: Սխրանքի արվեստը նման է արվեստի ամեն մի պրոցեսի: Խորացնելով բովանդակությունը, դարավոր բյուրեղ ենք տալիս: Կատարելության զգացումը բարձրացնում է ստեղծագործական դրսևորումների ոգին:
    Կարելի է ասել, որ սխրանքը բաժանվում է երկու տեսակի. սխրանք վերերկրային և երկրային սխրանք: Վերերկրային նպատակադրման դեպքում կարելի է տեսնել հանգիստ անցում, ինչպես, օրինակ, Մեծ Պլատոնը:
    Չկշռադատենք սխրանքները, քանզի բարեշրջման հասկացումն անձնական է և կամավոր:



    - - - - - - -



    9.


    Յուրաքանչյուր ոք, ով կարողացել է դիտարկել մարդկային աուրաները, կարող է տեսնել նաև լուսային ճառագայթումների կենդանի խաղը: Այդ տիեզերական հոսքի սկզբունքի վրա է հիմնված գիտակից գործողության կառուցումը: Ամեն մահացածություն պատկանում է մթի մթերքներին: Որտեղ Լույսի ալիքներ են, որտեղ կենդանի կայծերի փոխանակություն է, այնտեղ է Մեր ճառագայթը:
    Իմ Ուսմունքը կարող է բացահայտել փորձարկվող Ակաշայի ալիքները: Ողջունեք կայծերի ուրախությունը: Ոչ թե փոփոխականություն, այլ առաջադրանքի խորացում: Դրսևորելով Մեր կամքը, կարող եք միայն մոտենալ: Իմ ցանկությունն է՝ պահպանել ոգու գեղեցկությունը:
    Յուրաքանչյուր շարժում կարելի է հաջողություն դարձնել ոգու համար:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 04.06.2019, 20:43:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •