330.
Ոգու սերմը Լուսատուի մագնիսացած հզորության մասն է կազմում: Հաստատված, արտահայտված էներգիան ճեղքող ճառագայթները լարում են նրա հատկություններն իրենց նկրտմամբ, այդ պատճառով ոգու սերմն իր մեջ ունի յուրաքանչյուր խթանիչ ուժ, որը Լուսատուն պարունակում է: Էներգիան, որը համակցվում է Մագնիսի նկրտմամբ, համադրությանը զարգացում է տալիս: Եվ ուրեմն, երբ ճառագայթի ստեղծագործումը հագեցնում է իր տարածությունը, այդ ժամանակ դեպի կյանք նկրտող օղակի էներգիան ձգում է այլ էներգիաներ, և Լուսատուի համադրությունը կենսական խթանիչի հետ հզորություն է տալիս ոգու սերմին: Այսպես ամփոփենք սերմերը կյանքի կոչող օրենքը:
- - - - - - -
331.
Էներգիաների համակցությունը լարված Մագնիսի հետ ցույց է տալիս ստեղծագործման ուժը: Տիեզերական արտահայտված ստեղծագործման վրա կլանում գոյություն չունի, կա միայն էներգիաների միավորում նոր համակցության մեջ: Այդպես կարմայական աստիճանների միջով անցումը լարում է տարբեր հատկությունների զարգացումը, և ստացվում է արտահայտված նկրտող գործունեություն: Հետևաբար ոգու սերմը ստեղծում է դեպի բարեշրջում նկրտող ամեն օղակի ուրվագիծը: Բայց ամեն ոգի չի կարող բարձրագույն աստիճանին հասնել գործունեության հետ չներդաշնակված կուտակումների պատճառով: Այդպես ոգու սերմը հարաբերվում է Տիեզերական Մագնիսի հետ, բայց ֆիզիկապես չի հասցնում հաղթահարել իր անկատարելությունները: Այդպես անկատարելության երևույթը կարող է քավվել նկրտմամբ: Եվ ոչ թե կլանում Անսահմանության կողմից, այլ ճանապարհ դեպի Անվերջանալիությու՛ն:
- - - - - - -
332.
Սերմի շուրջ կուտակվող էներգիաներն ըստ Մագնիսի ձգողության նկրտում են դեպի Լուսատուի արտահայտված ճառագայթը, և ճառագայթի հատկությունն, իհարկե, սերմին է փոխանցում իր ներուժը, այստեղից էլ հարազատությունը սերմի և Լուսատուի միջև: Տարածական հուրը տարբերվում է ըստ իր լարման և ճառագայթի գույնի որակի: Այդ հիմնական որակները հաստատում են արտահայտված էներգիաները, որոնք իրար են կապում Տիեզերական Մագնիսի հետ համադրվող տարբեր հոսանքներ: Այդպես Մեր Լուսատուն լարում է այն հոսանքները, որոնք հոսում են բարեշրջման հետ ներդաշնակված: Իհարկե, նոր ռասա հավաքող ճառագայթները ուղղորդում են դեպի նոր աշխարհ և, իհարկե, խոցում են ամենն, ինչ չի հարաբերակցվում բարեշրջման հետ: Եվ Մեր Լուսատուն, իհարկե, զարգացնում է նոր ռասայի ի հայտ գալու սկզբունքները, այդ պատճառով տարածական կրակներն այդքան լարված են ընկալվում Հրեղեն Հոգու կողմից: Երբ Ուրանը լարում է ճառագայթները, հաստատվում է նոր աստիճան: Շատ հայտնագործություններ, շատ տեղաշարժեր, շատ խանգարմունքներ, դեպի բարձրագույն էներգիաների ուսումնասիրությունը նկրտող շատ հետազոտություններ; հոգեկան էներգիաների ուսումնասիրության շատ զարմանահրաշ փորձեր; ճառագայթի հատկության և տարածական ճառագայթումների ուսումնասիրություններ, - այսպես մարդկությունը կամրապնդվի նոր որոնումներում: Մեր Լուսատուի ճառագայթները լավագույն սանդղափուլ են պատրաստում մարդկության համար: Այո՛, այո՛, այո՛: Այդպես ճառագայթի վերելքն անխուսափելի տեղաշարժ է տալիս: Այդպես արարում են ճառագայթները:
Էջանիշներ