User Tag List

Էջ 83 83-ից ԱռաջինԱռաջին ... 33737980818283
Ցույց են տրվում 1,231 համարից մինչև 1,232 համարի արդյունքները՝ ընդհանուր 1232 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1231
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ. "ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ"


    294.


    Հասարակ ապարատների միջոցով երբեմն կարելի է պատկերացնել ամենաբարդ օրենքները։ Կարմայի օրենքը բարդ է, բայց վերցրեք Ռումկորֆի կոճը կամ էլեկտրաֆոնային լարով փաթաթված մեկ այլ գլան, և կստանաք կարմայի ակնառու պատկերը։ Անխախտելիորեն վազում է հոսանքը պարույրով, բայց պահպանիչ փաթույթը ենթարկվում է բոլոր արտաքին ազդեցություններին, ընդ որում ամեն թել կպչում է նախկին պտույտի թելին, կրելով իր վրա անցյալի հետևանքները։ Այդպես ամեն ժամ փոխում է կարման, քանզի ամեն ժամ հրահրում է համապատասխան անցյալ։ Այդպես կարելի է դիպչել անցյալ դրսևորումների մի ամբողջ գծի։
    Բայց նույն ակնառու պատկերը ցույց է տալիս, թե ինչպես վնասված չէ ոգու սերմը, և, նկրտելով վեր, այն պահում է մարմինն առանց անցյալից վախենալու։ Հիրավի, կարման սարսափելի է միայն նրանց համար, ով խեղդվում է անգործության մեջ, բայց նկրտող միտքն ազատագրվում է անցյալի ծանրությունից և, ինչպես երկնային մարմին, սլանում է, առանց ճանապարհը կրկնելու։ Այդպես, ունենալով նույնիսկ բավականին ծանր կարմա, կարելի է օգտակար ազատագրում ցուցաբերել։



    - - - - - - -



    295.


    Տեսնենք, թե ինչպես են մարդիկ հասկանում Ծառայությունը Վեհապետին և Վերարքայությանը։ Նա, ով մտածում է հառնալ միայն աղոթքով, հեռու է Ծառայությունից։ Նա, ով ցանկանում է մարդկության Բարորության համար աշխատանքում ներդնել իր լավագույն նկրտումները, պետք է Վեհապետին ընդունի սրտով։ Նա, ով չի զոհաբերում իր հարմարավետությունը, չգիտի, թե Վերարքայությանն ինչպես ծառայի։ Նա, ով չի ընդունում Վերարքայության Ցուցումները, Ծառայությունը չի հասկանում։ Միայն երբ սիրտը պատրաստ է գիտակցաբար ընդունել Բարձրագույն Կամքի հղած հաստատումը, կարելի է ասել, որ Ծառայության արտահայտումն ընդունված է։ Այսպիսով, Մենք հոգեհանգիստների և Աստծոն հղված դատարկ դիմումների սիրահարներ չենք։ Այսպիսով, Մենք հարգում ենք Վերարքայությանը Ծառայելու աշակերտների նկրտումը։ Այդպես հեշտ է հետևել, թե ինչպես է ոգով Ծառայությունը չընդունողը մեծարում Վեհապետին և Վերարքյությոնը, քանի դեռ ճանապարհը հարմար է։
    Այդպես Մենք հաշվի ենք առնում Վերարքայության բեռը թեթևացնելու յուրաքանչյուր նկրտում։ Այդպես մեծում և փոքրում։ Այդպես Մեր ստեղծագործման մեջ Մենք հաստատում ենք հարգանքը ոչ թե խոսքով, այլ գործով։ Մենք վշտանում ենք, երբ հարգանքը տեսնում ենք խոսքերով, այլ ոչ գործի մեջ։
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 11.05.2022, 00:40:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1232
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    296.


    Այսպիսով, մարդկությունը մարտկոցը և փոխակերպիչն է այն բարձր էներգիայի, որը մենք պայմանավորվել ենք հոգեկան անվանել։ Մարդկության նշանակությունն այն է, որպեսզի գիտակցության մեջ փոխակերպի այդ էներգիան և Վերարքայության ճանապարհով նկրտի բարձրագույն ոլորտներ։ Սեփական նշանակության հասկացման կորուստը մարդկանց հետ է նետել պատասխանատվության իմացությունից։ Այսպիսով այժմ նորից հիշեցնում ենք Գոյության հիմքի մասին։ Պետք է նորից ձեզ մոտեցնել մեծ հաղորդալարը և գիտակցել կյանքի վերանորոգման սկիզբը։ Դուք նկատել եք, թե որքան ենք Մենք դեմ ոգեկանչությանը, բայց հաճախ ենք խոսում նուրբ մարմինների մասին։ Մենք ժպտում ենք ժամանակակից հիպնոսին, բայց խոսում ենք ճառագայթների և մագնիսների մասին։ Մենք խորհուրդ ենք տալիս վերանայել դեղաբանությունը, բայց տալիս ենք մի քանի հիմնական դեղամիջոցներ։



    - - - - - - -



    297.


    Ու՞ր է ուրեմն ուղղվում ուշադրությունը։ Պետք է հասկանալ, որ բարեշրջման հիմքում ընկած է կատարելագործումը, այն կոչում է պարզեցման և հեռավոր աշխարհների հետ անմիջական շփման։ Կարելի է տեսնել, թե ինչպես պրանայաման և տարբեր Յոգաների արհեստական եղանակները կարող են փախարինվել հասարակ հրեղեն սրտով։ Իհարկե, այդ պարզությունը հարաբերական է, դեպի այն է տանում բոցավառվող հրեղեն ուղին։ Բայց և այնպես նա կյանք է ներդնում հենց այն, ինչը մերժվել էր որպես վերացականություն և մտացածին բան։ Համարում եմ, որ դեպի ճանաչման ուղի տանող ամեն նկրտում պետք է շուտափույթ բերել կատարման։ Ասում են՝ ինչու՞ չենք ստիպում նկրտել դեպի բարեշրջում։ Բայց նույնիսկ հասարակ դայակն ասում է երեխային՝ մեծ եղիր, գտիր ի՛նքդ։



    - - - - - - -



    298.


    Երբ մարդկությունը հասկանա, որ գոյություն ունի մարդկային գործերի հետևանքներով հագեցած ճանապարհ, կարելի կլինի ապաքինել մոլորակը։ Ինչպես գազեր, դրանք թունավորում են Երկիրը և խտացնում են մթնոլորտը, ուստի պետք է խորհել արտահայտված հետևանքների հաստատման վրա։ Մարդկությունը մոռացել է, որ քավությունը պետք է տեղի ունենա կարմայական ճանապարհով, հետևաբար ամեն կուտակված աստիճան կարող է փոխակերպվել դեպի Վերարքայության բարձրագույն օրենքը նկրտման ներքո։ Մեծ Վերարքայության շղթան ամբողջ աշխարհին կյանք է տալիս, և այդ օրենքի ընդունումը կարող է էներգիայի նոր մուտք բացել։ Այդպես կարելի է շարել լավագույն աստիճանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 83 83-ից ԱռաջինԱռաջին ... 33737980818283

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •