106.
Գլխավոր տարակուսանքը սովորաբար այն է, թե ինչու՞ մարդիկ սովորական աչքով չեն կարողանում տեսնել Նուրբ Աշխարհը։ Բայց, իհարկե, որովհետև աչքը դեռևս չի կարողանում հաղթահարել եթերի փոխակերպումը։ Պատկերացրեք, որ լուսանկարում եք պատուհանին դեմ հանդիման։ Ներսի առարկաների կամ հեռավոր ուրվագծերի հստակ պատկերներ երբեք չի հաջողվի ստանալ։ Նմանապես, մթից լույս դուրս գալիս, մենք կուրանում և խոցվում ենք կապույտ ճառագայթի ուժից։ Անվերջ բազմապատկելով այդ լուսային երևույթները, կստանանք Նուրբ Աշխարհի լույսը, որն անպատրաստ աչքին մթություն կթվա։ Նմանապես տարակուսում են՝ ինչու որոշ, առաջին հայացքից սահմանափակ մարդիկ, Նուրբ Աշխարհի տեսիլքներ են ունենում։ Նախ և առաջ, որովհետև նրանք, եթե նույնիսկ սահմանափակ են այժմ, նախկինում ունեցել են մի ինչ-որ մաքրված գործողություն, այլ կերպ ասած, նրանց սիրտը երբևիցե արդեն արթնացել է։ Հատկապես նշանակալի է, որ սրտի որակը չի վերանում, այն կարող է դրսևորվել շատ միակողմանիորեն, բայց և այնպես կլինի առկա։
Ինչպես նաև, ինչու՞ կանայք ավելի հաճախ են արթնանում Նուրբ Աշխարհի համար։ Որովհետև սրտի աշխատանքը շատ ավելի նուրբ է, և դրանով անարտահայտելիությունն ավելի թեթևացած է արտահայտվում։ Հիրավի, Աշխարհի Մոր դարաշրջանը հիմնված է սրտի գիտակցման վրա։ Ճշմարիտ է, միայն կինը կարող է լուծել երկու աշխարհների խնդիրը։ Այդպես կարելի է կնոջը դեպի սրտով ըմբռնում կանչել։ Դա, նախ և առաջ, օգտակար կլինի նաև նրանով, որ սրտի որակը հավերժ է։ Արդեն բազում ամենատարբեր սխրանքներ կան կանանց մեջ, բայց այժմ, խարույկի փոխարեն, կնոջը սրտի բոցն է տրված։ Չմոռանանք, որ ամեն կարևոր նվաճման դեպքում, որպես հիմք և էություն, կանացի սկիզբ է անհրաժեշտ։ Նուրբ
Աշխարհի համար սիրտը չի կարող բացվել, եթե հատուկ սխրանքով այն չի հասկացվել։
- - - - - - -
107.
Որքա՜ն բան է ասված սրտի լեզվի մասին, բայց և այնպես մեծամասնության համար այն անկիրառելի վերացականություն է մնում։ Չպնդենք այս հայտարարության բարձրագույն ձևերի վրա, ջանանք յուրացնել առկա հիմքերը, որոնք պետք է արտահայտվեն անհապաղ և առանց հատուկ նախապատրաստությունների։ Ամեն լեզու, նախ և առաջ, ունի փոխըմբռնման նշանակվածություն, նշանակում է, պետք է ջանալ ոչ միայն հասկանալ զրուցակցին, այլև սեփական խոսքը նրա համար դյուրըմբռնելի դարձնել։ Դրա համար կարողացեք խոսել զրուցակցի լեզվով։ Խոսեք նրա բառերով, նրա բառակառույցներով, միայն այդպես նա հեշտորեն կհիշի և գիտակցության մեջ կընդունի ձեր միտքը։ Ուրեմն սովորենք ընկալել զրուցակցի խոսքերը և աննշան անցնենք նրա մտածողության բնույթին։ Շփման Բարձրագույն ձևն է դառնալու միտքն առանց ձայնի որսալը։
Էջանիշներ