User Tag List

Էջ 15 92-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #211
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.


    Ոչ համաձայնագիրը, ոչ գիտակցությունը, այլ ոգու փոխանցքն է բերում Տիեզերքի զգացումը: Ժամանակակից կյանքի կացութաձևը մարդկությանը կտրել է համաշխարհային հզորության որևէ հասկացումից: Վերերկրային ոլորտներ ներթափանցելու կարողությունը դրսևորվում է միայն քնի սահմանի վրա:
    Ով կարող է գնահատել այդ սրբազան պահը, նա արդեն վարագույրը բացել է: Կարևոր է գիտակցումը, այլ ոչ թե տեսածը: Արժեքավոր է ոչ թե վարժությունների ճնշումով ձեռք բերածը, այլ կամավոր բացահայտածը:
    Գալիք ժամանակը պետք է պատգամախոսուհու եռոտանի սեղան տա ամեն մի զգոն ոգուն: Արիստոկրատիզմի հատկանիշների յուրովի հանրապետականացում: Բայց ամեն մեկի մոտ անխուսափելի են հետևում թաքցրած կշեռքները, և անհնար է, որ այդ կշեռքները խաբեն: Ամեն մեկն անմիջապես կկշռի իրեն արժանի կտորը: Դա համապատասխանում է նոր դարաշրջանին և հեշտությամբ ընկալվում է ժողովրդի հոգեբանությամբ: Հասկանալով մարդկային մտքի հոսքը, հետևանքների մասին դատելը հեշտ է:



    - - - - - - -



    4.


    Կարողացեք հարձակումներն օգտի փոխակերպել: Ցանկացեք շատ թշնամիներ, բայց նրանց մի ստեղծեք:
    Ավարտենք երեկ սկսածը: - Վատ և լավ արարքների փոխհատուցումը պետք է արագացվի: Հոգևորի առաջին պայմանը պետք է լինի՝ պրակտիկ լուծում տալ կյանքին: Երկնային փոխհատուցումը վերացական մի բան է, պետք է փոխհատուցումը մոտեցնել երկրին: Ժողովուրդը կարող է հասկանալ հնարավորությունների վերանորոգման ներկայումս զգալի աշխարհահասանելի հրաշքը: Այստեղից էլ՝ ձեռքն Անտեսանելի Բարեկամի, կամ սրածայր սուրը: Եվ հիշելով փոխհատուցում դրսևորելու օգտակարությունը, ժողովուրդը դեպի Տաճար տանող նոր ուղի կգտնի:
    Աստվածությանը խնդրել պետք չէ: Պետք է ինքդ քեզ լավագույն գործ նվիրես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #212
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5.


    Տիեզերքի մեծությունը դատողությունների համար տեղ չի թողնում, այլ շշմեցնում ու վեհացնում է: Ոգու ճանաչմանը կարելի է հասնել ոգին ճանաչելով:
    Ուշադրություն դարձրեք արծաթե թելին, որը Ղեկավար-Ոգուն կապում է մինչև մոլորակի Առաջնորդը տանող արծաթի հետ: Ասես թե ստացվում է ցանց, որն իր լարը փոխ է առել Բարձրագույն Ոգուց: Բարձրագույն անհատականացումը չի վախենում միասնությունից և գտնված նվերներն արծաթե թելով ուղարկում է մինչև Բարձր Ոլորտներ: Նույնը կարող է լինել, երբ ծնունդ առնելու դեպքում իր լարն է ուղարկում:
    Հիշեք, ոգու աշխարհում ամեն բան հնարավոր է: Եվ ոչ թե հորինված բանաձևով, այլ ոգու աննկարագրելի հզորությամբ են կազմավորվում նոր հնարավորությունները: Եվ բարդ է, և հրաշալի:



    - - - - - - -



    6.


    Ուրախանում եմ մարգարեական հնարավորություններին, քանզի միայն նրանց միջոցով է ապահովվում ապագա լավագույն բարեշրջումը: Առանց կանխատեսության, անցյալի ճանաչումը մեզ առաջ չի տանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #213
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7.


    Կրոնների մաքրումը ենթադրում է նոր, անմիջական վերաբերմունք հոգևոր աշխարհի հանդեպ: Քրիստոսը, Բուդդան և նրանց ամենամոտ օգնականները մոգական բանաձևերից չէին օգտվում, այլ արարում ու գործում էին ոգու հետ լիակատար միաձուլման միջոցով: Այդ պատճառով նոր բարեշրջման մեջ նախկին արհեստական մեթոդները պետք է մի կողմ դրվեն: Պատճառ և հետևանք: Յոգիզմի մեխանիզմն այլևս չի համապատասխանում աշխարհի վերանորոգմանը: Ծառի տակ նստած և արգելող Ուսուցիչ այլևս պետք չէ:

    Ուժ և խրատներ որտեղի՞ց եք վերցնում: Միանալով Մեծ Ոգու հետ, ճանաչելով պատճառն ու մղումը, անհապաղ հետևանք ենք կառուցում: Կանչում ենք նրանց, ովքեր արդեն անցել են ինքնաճանաչման և պատասխանատվության մեծ ճանապարհով: Եվ մեր կոչերը հասնում են, հազարաձեռք մեծարված: Պետք չեն պահանջներ, պետք չէ սարսափ, այլ միաձուլումը զանգվածներ է տեղաշարժում: Ցանկանալով բարիք, Մեծ Բարեկրողների ժառանգությունն ենք ընդունում: Բարեբեր պարագաներ ընդունելու համար բաց ենք թողնում մեր հոգևոր անոթը: Եվ չար ոչինչ մեզ չի դիպչի, քանզի ոգով հաստատված բարիք ենք ցանկանում: Եվ գրերի սարդոստայնը խնամքով պահոց կհասցնենք, քանզի գնացինք դեպի Սկզբնաղբյուրները: Լինել պատրաստ, լինել հրաժարված, լինել արտահայտված, լինել սեղմ, լինել ուրախ, լինել ցնծացող, լինել լռակյաց, լինել բերող և տվող և Արևի լույսով ուսուցանված լինել այս կյանքում՝ այդպիսին ենք մենք ցանկանում տեսնել ձեզ, այդպիսիներին էլ ուղարկում ենք ձեզ: Այդպես է ձեր ոգին ընդունել հանձնարարությունը:

    Ոչ արքայությունից, ոչ ալքիմիկոսի նկուղից, ոչ մոգականչությամբ, այլ կյանքից ենք գալիս և այցելում ենք Ձեզ, Ավագ Եղբայրներ և Քույրեր, ստանալու Ձեզ պահապան տված մեր կուտակած տապանները, քանզի Մեծ Ոգու հասարակ Տաճար ենք գնում: Եվ հետ կվերադառնանք Ձեզ մոտ, քանզի Դուք այդպիսին էիք ցանկանում մեզ տեսնել: Եվ Ձեր տված բեռը տեղ կհասցնենք Անմահության թասի պես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #214
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8.


    Լուսատուների մասնիկները ոչ թե պատահաբար են թռչում-հասնում հարևան ոլորտներ՝ յուրովի հաղորդակցության ուղիներ են դրանք: Ժամանակակից գիտությունն այդ նշանները բաց է թողել: Այն չէ բանը, որ ասուպը կարող է իր մեջ ամփոփել գոհարի կարատները, կարևորը հոգեմագնիսի նշանակությունն է: Այդ ճանապարհով ժողովուրդները կարող են ավելացնել շփման ոլորտը: Նյութի կոորդինացման դեպքում հոգեմագնիսի այդ հատկությունը կարևոր է ապագայի համար: Չէ՞ որ նյութը, վերջիվերջո, պետք է միաձուլվի ոգու հետ. այդպես ապակին կարող է կռելի դառնալ:
    Նոր բարեշրջման սկզբին, բաշխելով մարդկանց ըստ լուսատուների ճառագայթների, կարելի է բժշկելու նոր միջոցներ կիրառել: Մոլորակի սահմաններից դուրս գալը՝ ձեր մոտակա ձեռքբերումը կլինի: Ոչ թե աշխարհների հանդիսատեսը, այլ գիտակցող մասնակիցն է մարդը, և նրա ճանապարհը ոչ թե կեղտաջրերի, այլ ոլորտների փայլքի միջով է գցված: Ընդամենը զգալ է պետք, - ինչու՞ փնտրել լույսը: Ոգին գիտի, որ իրեն հասանելի է, իրեն վիճակված է: Հակառակ դեպքում ու՞մ է պետք Մեր Եղբայրության սանդուղքը: Այն հենվել է երկրին և կորել է երկնքում:



    - - - - - - -



    9.


    Արիաբար ընդունեք սահմռկելի հարձակումները: Ձեր ոգին պետք է ուրախ լինի ամեն գործողության: Երբ հավերը կչկչում են՝ ուրեմն անձրև է գալու և բերքն էլ լավը կլինի: Կալատեղի կողքին փոշին շատ է, բայց հացն էլ ելնում է այդ նույն կալատեղից:



    - - - - - - -



    10.


    Կրկնողության մեջ կա մի ուժ, որը սխալ է կիրառված կրոնում, բայց կյանքում այդ զրահն անհրաժեշտ է: Պետք է կրկնակի զրահապատվել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #215
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11.


    "Որք կհասցնի լսել իր ոգու ձայնը, անդունդի վրա կհառնի": - Այդպես ասում էր Սերգին: - "Եվ անտառի մեջ խորացածը չի կարող լսել մարդկային ձայները, և մահճի մեջ քնածը չի լսի ճնճղուկներին, արևի ավետաբերներին: Եվ դրսևորված հրաշքի մասին լռողը աչքից էլ կհրաժարվի: Եվ եղբոր օգնության մասին լռողը փուշն իր ոտքից էլ չի հանի": Այսպես էր ասում Սերգին:
    Սերգիի մասին խոսել ստիպված ենք, ժողովուրդը Նրա մասին գիտենալ է ուզում: Եկեք, ուրեմն, ներկեր դնենք Սերգիի Պատկերին: Գունազարդելով, պատմելով Նրա կյանքն ու ասացվածքները:



    - - - - - - -



    12.


    Խոսենք աուրաների մասին: Ձվաձև աուրան հատուկ է եթերային մարմնին: Ամենասովորական, նեղ, ամբողջ մարմնով ճառագող, մինչև երկու մատնաչափ: Հոգևոր աճին համեմատ, այն սկսում է աճել վերին կենտրոններից սկսած: Սկզբում արևահյուսակից, բայց հետո բարձրանում է դեպի ուղեղի կենտրոնները, ստեղծելով այսպես կոչված արևային աուրան: Արյան մղումները բնորոշ են աուրայի տեղափոխման համար, այդպես լարման ուժը տեղափոխում է իր ճնշումը: Հնարավոր են ուշագնացություններ անգամ: Վերջապես, ստորին վերջույթների ճառագայթումն անհետանում է և աուրան գնդի տեսք է ստանում: Կենդանի օրգանիզմը դառնում է արտասովոր զգայուն: Հատկապես ձայների և գույնի նկատմամբ: Այդ անցումնային ժամանակաշրջանում հնարավորինս հանգիստ է հարկավոր: Արևային աուրան հասնում է տաս, տասնհինգ մատնաչափի: Իհարկե, նրա չափերն աճում են:

    Չնայած աուրայի փոխակերպման անհարմարություններին, կարելի է շնորհավորել նրան, ով վերին ճառագայթում է ստացել: Զգուշորեն հանգստի հնարավորություն է պետք ստեղծել: Հետո ասես նոր զրահ է աճում, և մաշկի ներվերը գալիս են հաստատուն վիճակի: Ֆիզիկականն ու հոգևորը հավասար մասերի կիսել անհնար է: Կշեռքը տատանվում է, ալիքներն էլ օրգանիզմում այս և այն կողմ են շարժվում: Պետք չէ դա հիվանդություն անվանել, բայց ամեն րոպե պետք է օրգանիզմին օգնել հաստատվել նոր վիճակի մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #216
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13.


    Ինչպես առաջ զգում էիք միայնությունը, այնպես էլ հիմա պետք է զգաք ոգու իմացությունը: Խրատներ ամեն նոր աստիճանի համար: Հնարավոր համարեք ոգու ցանկությունը: Համադրելով հոգևոր գիտակցության հետ, վարժեցրեք ձեր շրջահայացությունը: Հարցրեք ձեզ, թե ինչպես է ոգին ցանկանում: Ոգու գիտելիքների աստիճանը կարևոր է: Երբ մոտենում եք նրան, թվում է, թե ոգին ձեզանից շատ է հեռու, բայց դա թվում է միայն՝ ոգին, ընդհակառակը, ուժեղ է թակում: Կարևոր է գործել ուղիղ, կառչել ոգու գիտելիքներից: Ինչպես ցանկանում եք, հենց այդպես էլ գործել: Կիրառել գիտելիքները կարելի է մաս-մաս՝ այդպես ավելի լավ է, քան մեծ կտորներով վտանգի ենթարկվել:



    - - - - - - -



    14.


    Այժմ համեմատենք ոգու գիտելիքը և կամքի հրամանը: Գիտելիքը ծաղկում է, դրսևորելով պաշտպանություն ու լուսավորելով հիմքերը: Կամքի հրամանը սլանում է օտար ոլորտներ և նվաճում և միացնում է: Հրամանը տեսանելի է սրի և նետի խորհրդանշով: Ոգու գիտելիքի խորհրդանիշն է՝ ծաղիկը: Հրամանը կարող է հաղորդվել աշակերտին դրսից արագընթաց առաքմամբ, այն դեպքում երբ ոգու գիտելիքը ծաղկում է ներսից և ոչ մի գավազանով հրահրվել չի կարող: Այսինքն, ճիշտ ինչպես ծաղիկ, գիտելիքը ծաղկում է սահմանված ժամանակին:
    Ինչպե՞ս ուրեմն նպաստել ծաղկին: Դրեք այն հանգիստ տեղ, տվեք նրան արևի լույս և արգելեք ձեռք տալ ու պոկել տերևները: Առանց ոգու գիտելիքի անհնար է մարդկության համար նախասահմանված գիտելիքը հասցնել ամհրաժեշտ բարձունքին:



    - - - - - - -



    15.


    Գործերի աճը շուշանների է նման: Մի ցանկապատի տակ թաքնվել է սպիտակ քույրիկը: Ընկերուհիներ չունի, բայց ցողուններն արդեն նորերի հայտնությունն են բերում:
    Ծաղիկների մեջ մարմնավորվելը հաճախակի երևույթ չէ: Այլոք ձգտում են ծառերի ավելի մեծածավալ ձևերին, բայց ծաղիկների հմայքը ոչ միշտ է հասանելի, որպեսզի երկու անգամ դիմես դրան: Բույսերի միջնորդությամբ կենդանական մարմնավորումներից մեկը կրճատելու արգելք չի կարող լինել: Չէի ասի, թե շատ միջատների գիտակցությունը գերազանցում է սքանչելի ծաղիկների գիտակցությանը: Իմաստուն քայլ է ծաղկի միջնորդությամբ մի քանի մարմնավորումներ շրջանցելը: Շտապեք, շտապեք, ես կսպասեմ սքանչելի տանիքի տակ, որ ձեզ կանխեմ: Այդպես գեղեցկության ճանապարհը կրճատում է ուղին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #217
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16.


    Խաբողին ասա. ինձ համար քո սուտն այնքա՜ն օգտակար է: Առևանգողին ասա. երևում է, ժամանակն է, որ ես նոր իրեր ստանամ: Բայց, հիրավի, ավելի լավ է, չդիպչես իմ իրերին: Լուտանքն ու հափշտակումը կայծակի հարվածը կթեքեն քեզ վրա: Դանակդ կբթանա, դեմ առնելով անտեսանելի զրահին, կփչացնես նույնիսկ քո ամենաամուր զենքը: Եվ քառթված ու մոխրացած, ասա, ու՞ր կգնաս:
    Ես ձեզ ասացի ժպիտի և ամրության մասին: Եվ Ինձ հետ նավարկողներին էլ տարեկան վերհիշողությունների օրը կարելի է սուր նվիրել: Վերադարձման օրենքը գործում է, և ով տվել է՝ կստանա:
    Ինչու՞ եք քայլում Նրանց հետ: - Հեշտ և օգտակար է Նրանց հետ քայլելը: Արագ է, ինչպես բազեի թռիչքը; անսպասելի է, ինչպես Յովնանի փոխակերպումը; անսպառ է, ինչպես կրա՛կը:
    Միայն վերադարձման շնորհիվ, թե ոգով, թե երկրի վրա կհասնեք լույսի և ճշմարտության արտահայտմանը: Անսպա՛ռ է այդ աղբյուրը: Երկրի վրա սպառնալիքների մեջ, զրկված օգնությունից և ասես թե գահավիժելով, նրանք տալիս են, առաջարկում են և նվիրում են և գնում են աստղի հետևից: Եվ այդ պատճառով տարեդարձի գիշերն ուրախ է մեզ համար: Եվ ոչ միայն գնում և լուսավորում են աուրաները, այլ որոշում են ընթանալ սրընթաց, այդ պատճառով ուրախալի է Մեզ համար:



    - - - - - - -



    17.


    Ավարտում ենք տոնակատարությամբ և սկսում ենք գործով: Որոշենք, թե ի՞նչ ենք անում. - գործում ենք: Այդ հավերժական գործողության մեջ է Մեր տոնակատարությունը: Բայց դուք, Մեր օրինակի վրա, գործեք առանց տխրության: Ցանկացեք գործել հանգստի մեջ, գիտենալով, թե ինչպես է Մեր աղբյուրը ծորում ձեր մեջ անդադար: Եվ երբ դուք մտածում եք. ու՞ր են Նրանք, խոստացողները, - Մենք կանգնած ենք ձեր թիկունքին և, չափելով ձեր աուրայի ծաղկի աճն, ուրախանում ենք: Չէ՞ որ դա Մեր այգին է: Հեռուների սահմանից այն կողմ Լույսը միահյուսում է սրտերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #218
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    18.


    Տեսիլքներն իրական են նույնքան, որքան ֆոտոհեռախոսը: Նրանց կարելի է ավելի իրական համարել, քան նյութական աշխարհը: Հարցն այն է միայն, թե ինչ աղբյուրից են գալիս, բայց ոգին վերահսկում է: Լավ հարցման հանդեպ կարելի է լավ պատասխան ստանալ:
    Կասեմ շատ կարևոր բան՝ մարդիկ քիչ են ուսումնասիրում տեսիլքները: Հատկապես ըստ տեսիլքների բնույթի կարելի է բանականության լավագույն պատմությունը գրել: Նույնիսկ տեսիլքների ամենակոպիտ հուշարձաններն ուսումնասիրելիս, որոշ ժամանակաշրջաններ ենք տեսնում: Իհարկե, առանձնահատուկ են զգայուն ոգիների ձևերը: Երբ Քրիստոսից սկսեցին անհասանելի կուռք սարքել, եկավ Քրիստոսի տեսիլքների ժամանակաշրջանը հենց կենդանի մարմինների մեջ: Նա դարձավ ավելի մոտիկ, կյանքին ավելի մասնակից: Կարճ ասած, ամեն հասարակական մոլորության համար գոյություն ունի իր ճշտումը: Կանանց նվաստացնելու օրերին կարելի է հետևել Աստվածամոր հայտնությունը: Այժմ, երբ պետք է դրսևորել երկրի և երկնքի միջև շղթայի անընդհատությունը, համախմբվել են դրսևորումները տարբեր ոլորտների վրա:

    Ավգուստինից հետո եկեղեցին սկսեց սուզվել միջնադարյան մթի մեջ, և Քրիստոս իրեն կողպված գտավ ոսկե ճաղերի հետևում: Որպեսզի կոտրի այդ ճաղերը, ինքը Քրիստոս հայտնվում էր նույնիսկ ներկված Պատկերների մեջ, միայն թե նորից դրսևորի միասնության շփման վեհությունը: Հին ժամանակների իմաստությունը լավ է յուրացրել աշխարհի կարիքների ալիքները: Իհարկե, համատեղ է Միասնական Աղբյուրի ճանապարհը: Ինչպես ամենաբարձր ոգիները, այնպես էլ երկրի զգոն անձիք գիտեն այդ միասնությունը: Եվ Բարձրագույն Իրականության աշխարհը փայլկտում է միասնական ոգու մասնիկների պատուհաններում, հրապուրելով նրանց մոլորակների պտույտի մրրիկի անդունդով:

    Նյութի հավասարակշռության դեպքում ապագայում կարելի է հստակ աչք ունենալ: Բայց այժմ տեսանելի են մասնիկներ միայն: Այդ պատճառով է, որ այդքան հոգատարորեն պահպանում էին հներն այդ բնական հեռադիտակը: Եվ կանայք ամենաուժեղ հեռադիտակներն էին: Եվ նրանց պահպանելու առաջին պայմանն էր հանգիստը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #219
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    19.


    Օրհնյալն այստեղ փոխանցում է. "Ամենն ամեն ինչի համար է և ընդմիշտ": Նկատեք չորս օրենքները. Օրենք Տարողության - Օրենք Խիզախության - Օրենք Մերձեցման - Օրենք Բարիքի:
    Պետք չէ բացատրել Բարիքի և Խիզախության օրենքները, հեշտ է հասկանալ Տարողության օրենքը, բայց Մերձեցման օրենքը պետք է բացատրել: Մոտենալով ժամկետներով նախասահմանված պատկերներին, ստացվում է մի հատուկ հագեցված մթնոլորտ, ճիշտ ինչպես երկինքն ու երկիրը ծածկող ծխի քուլաները: Քիչ առաջ եղած հստակությունը սկսում է բաղդատվել և տարրալուծվում է ասես մրրիկի մեջ: Նույնիսկ մարմնի համար այդ ժամանակահատվածը ծանր է: Բայց այդպես ազդարարվում են ճանապարհի ուղեցույցներ հանդիսացող որոշ ժամկետներ:
    Բայց գիտենալով, որ նախասահմանված մարդիկ անքակտելիորեն պատկանում են ժամկետներին, մենք պետք է հանգիստ անցնենք այդ ժամանակահատվածը, ասես թե օդընտելանալով նոր աչքերի հետ: Հիշել, որ այդ ժամանակ ոչ միայն Ուսուցիչը, այլև ամբողջ Եղբայրությունն է հետևում, և եթե առանձին ձայներ հասնում են, պետք չէ զարմանալ: Լավ է ծաղիկներ ունենալ ձեր կողքին այդ ժամանակահատվածում:



    - - - - - - -



    20.


    Հին մոգական գրքերում կարելի է գտնել "Illuminacio Regale" տերմինը, որը նշանակում է Արքայական Պայծառացում: Այնքան կարևոր սկզբունք է դա, որ Եռամեծն ավարտում է շարադրանքը հետևյալ խոսքերով. "Օրհնյալ են Պայծառացման ուղին ընտրողները":
    Թագավորների գահակալության օծման խորհրդանիշը միևնույն հիմնավորումն ունի: Գաղտնի Ուժի բոլոր գիտակները որոշակիորեն հանգում են Պայծառացման հզորության արտահայտումների մեջ բարձրագույն ներդաշնակության առկայության հաստատմանը: Այդ պատճառով խորհրդանշական է, որ օծյալ-թագավորն, առանց երկրից հեռանալու, արտահայտում է երկնքի կամքը: Նախախնամությունների կեղևի մեջ խցանված պայմանական բանաձևերից վեր, կան գիտելիքներ, ասես տարրալուծված օդի մեջ:
    Կանգնեցրու շանթարգել և հավաքիր երկնային նետերը: Մեկի համար վտանգավոր է այն, բայց մյուսի համար լավագույն զենք կարող է ծառայել: Եվ ամբողջ ապագան հիմնված է պայծառացում ձեռք բերելու վրա: Ամենադժվար հեռախոսը մարդու ձեռքին է լինելու:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #220
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    IV


    1.



    Կատակի համար չէ, որ հիշատակված են Ուրանից այն կողմ գտնվող մոլորակները, հաճախ ոգին, խոցված տիեզերական հողմով, չի կարողանում ընտելանալ և դիտել, բայց դա ընդամենը ժամանակի և վարժվելու հարց է: Մեր երկարատև փորձը կնախապատրաստի շատ բաների: Այդ թվում նաև երկարատև աշխատանքի: Մեր շատ փորձեր նույնիսկ դարեր են տևում: Այդպիսով, եթե դուք զգում եք աշխատանքի անվերջությունը, ուրմեն գիտեք ևս մեկ Մեր զգացում՝ յուրաքանչյուր ակնթարթ լիքն է:

    Եվ ձայները և գույներն անհրաժեշտություն են հետագա թռիչքների համար: Ոլորտների կյանքի ձայները և գույների կենսական ճառագայթումը հիրավի Ամրիտայի* դեղատոմսի բաղադրիչներն են: Արժեքավոր է, չլինելով ոգեմիջնորդ, չլքելով կյանքը, մոտենալ բարձրագույն ուղիներին: Որտեղ գիտակցությունն է, որտեղ վախն է, որտեղ նախապաշարմունքների սկիզբն է, այնտեղ դժվար է սպիտակ գույների համար: Ավելի, ավելի, ավելի հեշտ է սեր, արիություն և պատրաստակամություն նվիրելով: Անժամանակ են փչված փուչիկները, անպատեհ է գոռոզությունը, երբ Քրիստոս լվանում էր ձկնորսների ոտքերը: Կյանքի պարզության մեջ, Նոր Աշխարհին ծառայելու արժանապատվության գիտակցման ներքո, արժանապատվության հանդեպ սերը բացում է Դարպասները:

    - - - - - - -

    *Ամրիտա (Ամրտա) - (հնդկ.) երկնային ըմպելիք կամ աստվածների սնունդը, որ անմահություն է տալիս: Հին վեդայական տերմին է, որ համահունչ է սրբազան սոմայի հյութին հոգևոր գաղտներգություններում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #221
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.


    Մենք հետևում ենք ինչպես ձեզ, այնպես էլ զարգացմանը, հետևում ենք օրորոցի երեխաներին և կշռադատում ենք նրանց լավագույն մտքերն ամբողջ աշխարհում: Իհարկե, ոչ հաճախ է ոգին հասնում իր զարգացմանը և մեծ է ընկնողների թիվը, բայց ինչպես սքանչելի այգու, Մենք ուրախանում ենք մաքուր մտքին: Հետևաբար մի զարմացեք, որ Մեծ Ուսուցիչը հասարակ ֆրազներ է կրկնում: Հաստատադրելով այդ մտքերը, Մենք երբեմն թույլ ենք տալիս, որ ամրապնդվի ոգու գերազանց ծաղիկը: Այդ պատճառով, մեծագույն տիեզերական հայտնագործությունների և համաշխարհային իրադարձությունների կողքին, նույնքան խնամքով Մենք ոգու ծաղիկներ ենք աճեցնում: Այնքա՜ն բազմազան է Մեր Եղբայրության աշխատանքը:

    Կա միտք՝ ներս տանող, և ոգու մակերեսը չի տատանվում; իսկ տարածության մեջ թռչող մեկ ուրիշ միտք՝ ասես իր մեջ պայթյունի համար լիցք կրող ռումբ լինի: Ճառագայթն ուղեկցում է այդ թռչող գնդին: Յուրաքանչյուր ոգի գիտի, թե է երբ միտքը թռչում է բումերանգի նման: Հատկապես ցանկալի է, որ միտքը ներկվի իր գույնով, միայն թե բացված կենտրոնները մտքին ոչ թե գույն են տալիս, այլ միտքը պատում են մարդու գույնով, - այդ ժամանակ սկսվում է իսկական անհատականությունը: Ոչ թե մտքի բովանդակությունն է գունազարդում նրան, այլ դրսևորված ամեն ինչ ներծծվում է անհատականության երանգով: Այդպես ֆիզիկապես կազմավորվում է ճառագայթը:

    Ծիածանը՝ լավագույն նշանն է, ծիածանի դրսևորման մասին ամեն մի ակնարկ ցույց է տալիս երրորդ աչքի զարգացումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #222
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.


    Քրիստոս ասում էր. ոչ թե տաճարի, այլ ոգու մեջ եք աղոթելու: Հիրավի, կրոնական նախախնամությունը՝ ամենադառը գռեհկությունն է: Հաճախ կրոնական էքստազներն իրենց հետևից նույնիսկ ավելի շատ վնաս, քան օգուտ են բերում: Ամբոխը նրանցից գռեհիկ մի շքերթ է սարքել, այդ պատճառով կարևոր է ցույց տալ սանդուղքի բոլոր աստիճանների վրա կանգնածներին:

    Ժամանակն է դեն նետել սուրբ պատկերը պղծող գոհարները: Ժամանակն է, հետևելով Քրիստոսի պատգամին, այրել մասունքները: Ժամանակն է Ոգեգիտակցման Տաճարը մտնել, գիտելիքը կատարելագործող ուժերը նվիրելով ոգու իսկական հզորությանը: Ոչ թե հեռու աշխատանոցներում, ոչ թե մենախցերում, այլ կյանքում կհավաքեք դուք իրական գրառումները, որտեղ Քրիստոս ոչ թե զգեստի ծալքերում, այլ աշխատանքի գեղեցկության մեջ է հավաքում ոգու ազատությունը որոնողներին:

    Որքա՜ն անգամներ են սրբերը վերադարձել երկիր, քանզի կյանքը կառուցելու փոխարեն ամբոխի վզին փաթաթում էին իրենցով հիացումը:

    Մենք վճռականորեն դեմ ենք մենաստաններին որպես կյանքի հակադրությունների. միայն կյանքի օրրանները, աշխատանքի դրսևորման լավագույն հանրակացարանները կգտնեն Մեր օգնությունը:

    Այսինքն, կյանքի՛ց է պետք հասանել: Այսինքն, պետք չէ ընդունված կրոնասիրությունը: Պետք են Լույսի Կացարանի հետ գիտակից շփման փաստեր: Ահա մենք ցանկանում ենք ձեզ օգուտ բերել, գալիս ենք գիտակցաբար, փաստացի Աղբյուրի հանդեպ առանց որևէ մոգության: Այդ պարզության մեջ է ամփոփված ամբողջ հերթական Գաղտնիքը, որն առայժմ այնքա՜ն անհասանելի է մինչև գոտկատեղը նախախնամությունների մեջ թափառող մարդկանց: Նրանք անկարող են հասկանալ պարզությունը, գեղեցկությունն ու խիզախությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #223
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.


    Խիզախությունը՝ Մեր ուղեվարն է: Գեղեցկությունը՝ ըմբռնման Մեր ճառագայթն է: Պարզությունը՝ երջանկության գաղտնի դռների Մեր բանալին է:
    Կարող եք հատկապես գրել պարզության մասին, քանզի ոչինչ այնպես չի խափանում ճանապարհը, ինչպես գոռոզության փարթամությունը: Ամբողջ ուժերով պետք է վտարել ինքնապարծության ամեն մի սաղմնավորում, առանց կեղծ բարեպաշտության մեջ ընկնելու: Թվում է, թե հին ճշմարտություն է, բայց հիմա պետք է ամրապնդել այն: Ամեն ոք պետք է ինքը հասկանա, թե որտեղ է տուժում իր պարզությունը:




    - - - - - - -



    5.


    Որքան գործերի մեջ բարեմաղթված է իքնավստահությունը, նույնքան կործանիչ է ինքնահավանությունը: Ինքնահավանությունը թշնամի է պարզությանը: Նույնիսկ մեծ մտածողներն են ենթակա այդ հիվանդությանը, և ավելորդ անգամ պետք է վերադառնան աշխատանքին, քանի դեռ չեն ջնջել էության հետ կապ չունեցող այդ ավելորդությունը: Խանգարող պայմաններից մեկն է՝ պարզության բացակայությունը: Կարելի է տրեխ հագնել, սակայն պարզ չլինել: Պարզության մեջ մեծագույն տաճար կարելի է կառուցել:
    Պարզություն, գեղեցկություն և խիզախություն՝ Քրիստոս և Բուդդան ուրիշ ոչինչ չեն ասել: Եվ բարի, եթե ոգին թրթռում է այս պատգամներով:
    Նկատու՞մ եք, նույնիսկ խոսել ջանում ենք ամենապարզ բառերով, միայն թե մոտեցնենք բաբելոնյան աշտարակների անկումը: Այդպես էլ ասացեք՝ բառարանները կմոխրացնենք, եթե նրանք Քրիստոսի նրբակերտ խոսքից վայրագ հասկացությունների կույտ են սարքել: Ասված է պարզորեն. "Մի՛ աղոթեք ամեն կերպ, այլ միայն ոգու մեջ":
    Բուդդան անցավ աշխարհով՝ և մոռացան: Քրիստոս տառապեց՝ և այդ էլ մոռացան: Թող հիմա իրենց թրերը բարձրացնեն իրենց գլխավերևում, ամեն մեկն ըստ ցանկության:
    Փորփրիր, ժողովուրդ, ցնցոտիներդ, սպիտակ հագուստը պատրաստ է բոլորի համար: Կապկի հարդարանքը կրկես կհանձնենք, և փքված հիմարներին էլ այնտեղ տեղ կտանք: Այո - այո - այո:
    Ավելի լավ է ապրել վայրենիների մեջ, քան կեղծ դեղամիջոցների դեղատանը, - այդպես էլ ասացեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #224
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6.


    Քանի որ Մեր աշակերտներն իրենց մեջ կրում են Եղբայրության միկրոտիեզերքը, նրանց հանդեպ անտարբեր վերաբերմունք չի լինում: Նաև աստիճանաբար բացահայտում են նրանց մեջ Մեր ապրելակերպի մանրամասները՝ աշխատանքն անվերջ է: Բացակայում է նույնիսկ գիտելիքի ավարտվածության զգացումը: Միայնությունը և երկրի վրա տան բացակայությունը: Ուրախության՝ որպես հնարավորության գիտակցման ըմբռնումը, քանզի լավագույն նետերն այնքա՜ն հազվադեպ են հասնում: Իսկ երբ տեսնում ենք դեպի միևնույն այգին ձգտող մարդկանց սրտերը, ինչպե՜ս ուրախություն չարտահայտենք: Բայց առանձնապես կարևոր է աշխատանքի անվերջության առջև խիզախությունը: Ճիշտ է, անվերջանալի հնարավորությունների գիտակցումից մարդու ապարատը հեշտությամբ է գործում:
    Արևահյուսակի օձն օգնում է հաղթահարել կենտրոնների անկարգությունները: Այդ պատճառով օձը՝ արքայի խորհրդանիշն էր: Երբ օձի օղակները սկսում են հյուսվել, օրգանիզմն առանձնապես զգայուն է դառնում: Գույներն իրենց կենսական ճառագայթները փոխանցում են օձի միջնաբերդը պաշտպանող սպիտակ գնդիկների հյուսվածքաթելերին: Բնության մեջ օձը սիրում է գույները, այդպես էլ արևահյուսակի օձն է սնվում նրանցով:
    Խոզերը նույնպես տրորում են ծաղիկները, բայց առանց արդյունքի: Հետևաբար առանց կենսական բխումների կիրառման, կարելի է չնկատել լավագույն դեղամիջոցները: Այստեղից էլ ցանկությունը՝ տեսնել ծաղիկները չպոկված:



    - - - - - - -



    7.


    Ճառագայթների բեկումը, - այդ ձայները մտնում են ոլորտների երաժշտության նվագախմբի մեջ: Կարելի է պատկերացնել մրրիկի հզորություն ունեցող նրբության բյուրեղայնությունը:
    Ուղեղում կա կենտրոն, որը կոչվում է զանգ. ինչպես ռեզոնատոր, այն հավաքում է աշխարհի սիմֆոնիան և նույնիսկ ամենախորին լռությունն ընդունակ է դարձնել ահեղ մի ակորդ: Ասված է. "Ով ականջներ ունի, կլսի": Ճիշտ ինչպես ողնուղեղն է կոչվում նիզակ, քանզի, ցանկանալով խափանել հարվածները, մենք պետք է լարենք այդ փոխանցքը: Ճիշտ ինչպես ուսերի կենտրոնները կոչվում են թևեր, քանզի անձնվեր սխրանքի ներքո ճառագայթները հզորանում են: Թևերի մասին լեգենդը շատ պատկերավոր է: Ճիշտ ինչպես հների ցանկությունը՝ կրծքին կլոր վահանակ կրել:
    Գլխի գագաթը ջրհոր անունն ունի, քանզի օտար ազդեցությունների ալիքներն այնտեղից են ներթափանցում: Հին ժամանակներում ամենուր տեսնում ենք հոգևորականի խորհրդանիշը կրող գլխարկով ծածկված գլուխներ, իսկ այժմ այդ խորհրդանիշը փոխարինված է արտադրող ձեռնարկության անունով՝ այդպես ոգով ճաղատացել են մարդիկ:
    Ավարտենք ուղերձով դեպի նոր ժամանողները: - Ահա թե ինչ է պետք գիտենալ, որպեսզի տիրապետեք հանգստության և գործունեության իմաստությանը: Դիմակները պետք է դեն նետել և Իմ Անունը զրահ սարքել ամեն գործողության համար:
    Չէ՞ որ կգամ նշյալ երկիր՝ և արևածագի այդ ճրագի մեջ չպետք է քնած մնալ, և ուրեմն զգոնության սովորեք: Եվ կարողացեք ձեր կողքին մաքուր հագուստ պահել: Իսկ երբ հոգնեք, հիշեք՝ Մենք անգործություն չգիտենք: Ջանացեք ունենալ այդ նույն սովորությունը և սիրեք գույներ ու ձայներ:
    Առաջ ընթացեք առյուծների պես, բայց պահպանեք փոքրերին, քանզի նրանք կօգնեն ձեզ բացել Իմ դռները: Ըմբռնու՛մ ունեցեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #225
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8.


    Երբ, վնասվածքների հետևանքով, անհրաժեշտ կլինի շատ երկրային մարմիններ ոչնչացնել, այդ ժամանակ կգա մարդկությանը բնական մարմնի միջոցով մեզ մոտեցնելու ժամանակը: Մարմինը նախնական աստիճանն է: Իսկական հաղթանակն այն է, երբ ոգին կփոխարինի բոլոր մարմիններին: Զինել մարդկությանն առանց որևէ մեքենա, մի՞թե դա հաղթանակ չէ՛:
    Գրագետը գիտելիքով կարող է գործել ընդամենը երկրի մակերեսին, - ոգով՝ գրագետը կարող է գործել առանց սահմանների:
    Նոր համաշխարհային համակցությունների կառուցումը հեշտորեն չի ընթանում: Լուծարքի ենթարկվող կենտրոնները փորձում են բարդեցնել նորերի ջանքերը:
    Կդիմանանք հողմին ու հեղեղին՝ Մեր հայելին լուսավոր է:



    - - - - - - -



    9.


    Կար թեթև զգացում, որ հասանելու համար պետք է հավաքել ամբողջ արիությունը: Լինում են ձանձրալի և վտանգավոր անցումներ, և հանդուրժել դրանք կարելի է միայն Ուղևարի վրա հույսը դնելով: Նա պետք է տեղ հասցնի և չջլատի ուժերը: Եթե ջլատի ուժերը, ինչո՞վ դրանք կփոխարինի:
    Պետք է կի՛նը դրսևորի կանանց բարձր հանձնարարությունը: Եվ Աշխարհի Մոր Տաճարում էլ պետք է կին լինի:
    Աշխարհի Մոր հայտնությունը կստեղծի կանանց միասնություն: Այժմ դա է հենց խնդիրը՝ կնոջը համապատասխան հոգևոր-արքայական դիրք ստեղծել: Եվ Բարձրագույն Ուժերի հետ անմիջական հաղորդակցության դրսևորումն էլ կնոջն անհրաժեշտ է որպես հոգեբանական վերհրում: Իհարկե, նոր կրոնի մեջ ի հայտ կգա անհրաժեշտ հարգանքը:
    Զգում եմ, թե որքան լարված են ուժերը, ինչպես է մթնոլորտը շիկացած, բայց շուտով աստղերի ճնշումը կփոխվի: Ծանր է նույնիսկ բարեկամական մոլորակի մոտենալը, քանզի նոր ճառագայթները պատռում են մթնոլորտի նոր շերտերը: Իհարկե, լուսնի ճառագայթներից ավելի լավ են նրանք, բայց նոր ճնշումը դեռ չի բաշխվել:



    - - - - - - -



    10.


    Քրիստոս մատնացույց էր անում երեխաներին խորին խորհրդով, եկեք նույնպիսի պարզությամբ մոտենանք Մեծ Իմացության Դարպասներին: Ճիշտ է, Մենք կառուցում ենք բարդ ու ճշգրիտ բանաձևեր, բայց գտնելու մեթոդը հոգևոր գիտակցության մեջ է ընկած: Հենց այդ գիտակցությամբ ենք գտնում աշխարհների նոր ոլորտները հասանելի մտածելակերպի հետ համակցելու նոր ճանապարհները, քանզի, նվաճելով նոր ոլորտներ, գիտակցությունն ասես սուզվում է անհուն օվկիանոսի մեջ: Այդքան մեծ և հզոր է Տիեզերքի արարումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 15 92-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •