392.
Կրակներին տիրապետելը կապված է շատ վտանգների հետ: Հեշտ չէ ի հայտ բերել կրակները, բայց գիտակցելով դրանք, դժվար է հաղթահարել ամենաթափանց տարերքի հատկությունները: Կրակները գիտակցած էությունն արձագանքող է դառնում բոցի կոչին կամ դառնում է հրահունչ: Դրա օրինակը կարելի է տեսնել երեկ տեղի ունեցած երկրաշարժի մեջ: Քույր Ուրուսվատիի սիրտը վտանգավոր երերաց, քանզի երկրաշարժը կրակի հետևանք է: Հիրավի, ամբողջ էությունն է ցնցվում տարբեր որակների կրակի բախումից: Բայց որպես բարեշրջման քայլ կրակի դրսևորումն այնքան կարևոր է, որ խորհուրդ եմ տալիս առանձնահատուկ ուշադրություն դրսևորել այդ տարերքին տիրապետելու ժամանակ: Չէ՞ որ դա տիեզերական հարաբերությունների փորձի նշանակալի մասն է կազմում:
Կրակի ուղին հասանելու ճանապարհն է: Այդ պրոցեսը հարկ է անց կացնել առանց շտապելու, առանց դժգոհության և հանգստի մեջ: Կարելի է կռահել, որ Մենք կօգնենք, որպեսզի արտաքին հանգամանքները ձեզ չանհանգստացնեն: Բայց պետք չէ հաջողության նշանները որպես սարսափի նշաններ ընկալել: Մարդկությունը սիրում է աղբի մաքրումը որպես ավերում և կառուցման սկիզբը որպես անկարգություն ընկալել: Հետևաբար շրջահայաց եղեք և գործեք առանց շտապելու: Ժամկետները Մենք կնշենք:
- - - - - - -
393.
Չի կարող լինել այնպիսի խոչընդոտ, որը մարդու կամքը չէր կարողանա հաղթահարել: Ասում եմ սա ոչ թե սփոփելու համար, ոչ թե խրախուսելու համար, այլ որպես աներկբայություն: Մարդիկ վաղուց արդեն սրում են իրենց կամքը, բայց չեն հասկանում գիտակցության այն անհրաժեշտ աստիճանը, որը կամքին տալիս է գործելու լիազորություն, և երբ կարելի է ասել՝ ամեն ինչ թույլատրված է:
Ուրեմն ու՞մ կարելի է վստահել ամբողջ հարստությունը: Նրան միայն, ով չի չարաշահի և չի աղավաղի: Նրան, ով կուռ է գիտակցությամբ: Նրան, ով գիտի Ուսմունքը: Որքա՜ն շատերն են պարծենում Ուսմունքի իմացությամբ և սակայն չգիտեն այն: Նրանց ձանձրալի է ծանոթ խոսքեր վերընթերցելը:
Հրեղեն կոչով, ինչպես բազեին երկնքից, պետք է կանչել ըմբռնման սրությանը: Կանչում էին բազեին, և նա հնազանդորեն իջնում էր ձեռքին: Այդպես գիտակցության կրակի վրա կգա իսկական ըմբռնումը: Առանց կրակ մթի միջով չես անցնի: Երևակայու՜մ եք, ի՞նչ մի չլսված խորհուրդ է: Բայց չէ՞ որ կրակները չեք վառում: Չեք զննում նույնիսկ, որտե՛ղ է այն, կրակի աղբյու՛րը: Մի՞թե դուք չէք կրակը գտնողների վրա ծիծաղողները: Չգիտեք այն, որ կրակը գտնում են ոչ թե սեփական անձի, այլ մարդկության համար:
Բայց կրակը գտնողներին ասում եմ՝ ամեն ինչ թույլատրված է: Դուք գիտեք, թե ինչպես անցնել անդունդի վրայով: Վտանգը ձեզ համար ուրախություն է: Ուսմունքի խոսքերի միջև ձեր համար բոցկլտում են հրեղեն նշանները և մարմնավորում են չասվածը:
Թանկ արժե այն, որ կրակը ոչ թե վերացական բան է, այլ հասանելի է աչքին: Կրակը ամենաթողության չափանիշն է: Կրակն ամենավստահության նշանն է:
Էջանիշներ