44.
Մի ասա՝ չեմ հիշում, ասա՝ չկարողացա հետևություն անել: Մի զրպարտիր հիշողությունդ, այլ հայացք գցիր դիտարկելու անիմացության վրա: Մարդիկ ավելի շուտ վայր կընկնեն սանդուղքից, քան կհետազոտեն աստիճանները: Մի ասա՝ չգիտեմ, այլ ասա՝ իմանալ դեռ չեմ հասցրել: Ոչ տարիքը, ոչ առողջական վիճակը, ոչ կյանքի պայմանները չեն արդարացնում մեռելային "ես չգիտեմ"-ը: Կյանքի կորովը լրացնում է ճանաչելու պատրաստակամությունն ընդունելը: Մի ասա՝ ես որոշել եմ, այլ ասա՝ նպատակահարմար եմ գտնում: Հեշտ է խորացնել նպատակահարմարությունը, իսկ որոշումը փոխելն անարժան է:
Գլխավորը, մի հրահրիր դժբախտություն այնպես համառորեն, ինչպես սովորաբար անում են մարդիկ:
- - - - - - -
45.
Պետք է վճռականորեն ասել մարդկանց, որ Նոր աշխարհը մուտք է գործել կյանք: Պատրաստ չեն մարդիկ մասնակցություն ունենալ արարչագործման գործերում: Սխալ է մտածել, որ զավթումը համապատասխանում է Նոր աշխարհի խնդրին: Կլինի դա զավթում հողերի կամ մարդկաց դասերի, այն պատկանելու է հեռացող մտածողությանը: Բարեշրջման ընթացքում հնարավոր է մտածել միայն հնարավորությունների ազատության վրա հիմնված գիտակցության վերելքի մասին: Մարդկության զարգացման պահերի մեջ կարելի է գիտակցության հարստացման երևույթների ամբողջ դարաշրջաններ դիտարկել: Չթաքցնենք, որ հատկապես այժմ է մարդկության առջև բացվել հայտնաբերումների և լույսի խիզախումների գիրքը: Կոլեկտիվի տատասկների այդ հասուն պտուղները պատրաստ են բացահայտել իրենց սերմերը: Կարելի՞ է արդյոք ճեղքել այդ պտուղները զենքով, կամ սասանել վախեցնելով, կամ ընկճված փոքրոգությամբ, կամ զավթել դավաճանական խորամանկությամբ: Ոչ, միայն գիտակցության միասնությունն ու գիտության կառուցումը մարդկությանը նոր ռասայի նվեր կուղարկի: Դրան ոչ թե տիեզերական երևույթները, այլ մտքի ներուժը կխթանի:
Բաց չթողնենք սահմանված ժամկետը, երբ մտքի կայծակները կարող են տալ աշխարհի որոշումը: Ոչ թե առաջարկում ենք մարդկությանն ուղղակի մտածել, այլ գիտակցել մոլորակի աստղաքիմիական պահը, երբ միտքը լարում է մթնոլորտն ինչպես քիմիական բաղադրիչ: Ընդ որում, քանի դեռ իմաստավորված չէ մտավոր արտահոսքի նշանակությունը, միտքը սայթաքելու է թերահավատների ճակատների վրա, իսկ պահը չի սպասում:
Էջանիշներ