User Tag List

Էջ 86 93-ից ԱռաջինԱռաջին ... 3676828384858687888990 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,276 համարից մինչև 1,290 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1276
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ. "ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ"



    411.


    Երբ աշխարհը թաղվել է հերքման խավարի մեջ, ուրեմն, իհարկե, պետք է սպասել հին, անպետք հիմքերի փլուզմանը, քանզի այլ կերպ ինչպե՞ս վերածնել աշխարհը։ Ինչպե՜ս մարդկությունը կարող է արթնանալ, եթե ոչ բոլոր անպիտան հիմքերի ցնցումով։ Չէ՞ որ միայն այն ժամանակ, երբ Վերարքայության հաստատված նոր մեծ սկզբունքները գիտակցվեն մարդկության կողմից, կարելի կլինի հաստատել մարդկության փրկությունը։ Այդպես Մենք լարված նկրտում ենք մոլորակը դեպի Բարու Վերարքայության սկզբունքները։ Մեծ հասկացությունների կորուստը պետք է փոխհատուցվի, քանզի ամեն կորցրած սկզբունք տիեզերական հեղաշրջումներ է բերում։ Այդպես պետք է վերածնել մարդկությանը Վերարքայության սկզբունքով։



    - - - - - - -



    412.


    Միայն մտածողության վերանորոգմամբ մարդկությունը կարող է հասանել նոր մոլորակային աստիճանը։ Չէ որ ինչպիսի՜ տարածական լարում է շրջապատում մոլորակին։ Չէ որ միայն մեծ տիեզերական ճակատամարտերից առաջ են եղել այսպիսի ահեղ նախանշաննե՛ր։ Հետևաբար, միայն երբ հաստատվի Մեր Վերարքայությունը, մարդկությունը կարող է փրկվել։



    - - - - - - -



    413.


    Ժամանակակից դուգպաների համար այնքան էլ դժվար չէ աշխատանքը, պետք է ընդամենն ասել. «Ի՜նչ գեղեցիկ ես դու», - և պտուղը ցած կընկնի։ Բայց եթե հապաղի, դուգպան նրբորեն կառաջարկի. «Հետաձգիր»։ Եվ այդպես կգտնի րոպե, երբ մարդ կհետաձգի և ուժը և հնարավորությունները։ Իհարկե, միշտ մնում է երրորդ սիրած միջոցը, այսինքն, ոսկին։
    Մենք պաշտպանում ենք միայն ճշմարիտ ուղու վրա։ Երբ մթի մեջ ինչ-որ մեկը երերում է, նա դուրս է մնում ճառագայթից։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1277
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    414.


    Ինչպիսի՜ տատասկներ են մարդիկ հյուսում սեփական կյանքի պսակներին։ Որքա՜ն ուժ են մարդիկ ծախսում ի հակակշիռ այն սկզբունքների, որոնց վրա կայանում է ինքը կյանքը։ Որքա՜ն անպետք խոչընդոտներ են շրջապատում մարդկանց, նրանց կյանքը դարձնելով ետընթաց։ Չէ՞ որ չեն հասկանա մարդիկ բարձրագույն իմաստությունը, չհասկանալով նախ և առաջ Վերարքայության օրենքը. այն, ինչի վրա ընթանում է կյանքը. այն, ինչով առաջադիմում է աշխարհը. այն, ինչով կառուցվում է բարեշրջումը. այն, ինչի վրա շարվել են լավագույն աստիճանները և շարադրվել են պատմության էջերը։ Ուրեմն չի փախչի մարդկությունը Վերարքայության մեծ օրենքից։ Միայն ինքնակործանումը կարող է տալ այն ուղղությունը, որով գնում են Վերարքայության ըմբռնումից զրկվածները։ Այդպես Վերարքայության դեմ ուղղված խոչընդոտները մութ ճանապարհ են դառնում։ Այդպես Վերարքայության մեծ օրենքը պետք է պահպանել որպես առաջնորդող Սկիզբ։



    - - - - - - -



    415.


    Թե փոքրի, թե մեծի մեջ պետք է խորամուխ լինել Վերարքայության առաջնորդող օրենքին։ Միայն այդպես կարելի է մեծ ապագա կառուցել։ Չէ՞ որ գիտակցության կորագծերի միավորման վրա է կառուցվում կյանքը։ Չէ՞ որ տիեզերական օրենքի վրա է հաստատվում Վերարքայությունն ու առաջնորդությունը։ Հետևաբար ոգու ստեղծագործումը կենսականորեն հագեցվում է Տիեզերական Մագնիսով։ Այդպես առաջնորդն առնչվում է Տիեզերական Մագնիսի հետ, և աշխարհի ամբողջ հագեցումն այդպես կարող է լարվել մեծ օրենքով։ Այդպես Մենք արարում ենք միասնական գիտակցությամբ և սրտով։



    - - - - - - -



    416.


    Վերարքայությունը պլանաչափ համագործակցություն է՝ այդպես կարելի էր անվանել Ուսմունքի այս մասը, բայց չենք վախենա, եթե դուք օգտագործեք հին հայկական Վերարքայություն բառը։ Եթե մեկը մեկնաբանի այն իր պայմանական ըմբռնմամբ, նա միայն կապացուցի, որ իր ուղեղը դեռ պատրաստ չէ կոոպերացիայի համար։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1278
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    417.


    Ամեն ոգի իր կարման է ստեղծում։ Ամեն ժողովուրդ իր կարման է շարադրում։ Իհարկե, ժողովուրդներն առաջնորդ են փնտրում, քանզի նույնիսկ հաստատված հեղինակությունը չի կարող պահել մարդկանց, որոնք սխալ են մտածում։ Ոչ ոսկին, ոչ ճչացող անունները, ոչ էլ անընդունելի խորհուրդների կույտերը չեն փրկի ժողովրդին։ Հիրավի, առաջնորդի հրեղեն միտքը, հրեղեն ոգին կտա նոր ճանապարհներ, ուստի տիեզերական հանկարծաշրջումների ժամանակ թող հստակ վառվի Հոգևոր Առաջնորդի աստղը։ Այդպես հին աշխարհի ավերակների վրա թող հառնա Լույսի Մեծ Կայսրությու՛նը։
    Այդպես ձգողությունը դրսևորված է, որպես մեծ զորություն։ Այդպես վրա է հասել նախատեսված մեծ Նոր Աշխարհի ժամանակը, հետևաբար վա՜յ Վերարքայությանը դեմ գնացողներին։



    - - - - - - -



    418.


    Հիվանդությունները ստորաբաժանվում են սրբազանների, կարմայականների և թույլատրվածների։ Առաջին երկու տեսակը հասկանալի են, բայց հատկապես «Վերարքայություն» գրքում հարկ է հիշատակել թույլատրվածների մասին։ Ո՞վ կամ ի՞նչն է թույլատրում այդ հիվանդությունները։ Իհարկե, տգիտությունն ու չգիտակցվածության սարսափը։ Քիչ է նրանց մասին չմտածելը, երեխաները նույնպես չեն մտածում, բայց վարակվում են։ Պետք է պաշտպանվել գիտակցության մեջ և նյարդային ճառագայթումների անթափանցելի զրահ ստեղծել։ Նույնիսկ մեծ համաճարակները չեն կարող զարգանալ, եթե ժողովուրդը տիրապետում է գիտակցությանը։ Հոգեկան էներգիայի նյութի հետ փորձը ցույց կտար, թե ինչպիսի հզոր հակավարակ են մարդիկ կրում իրենց մեջ։ Ընդ որում երկու պայման է հարկավոր։ Առաջինը՝ հոգեկան էներգիայի գիտակցումը. երկրորդը՝ Վերարքայության, որպես հոգեկան էներգիայի կուտակման միակ ճանապարհի գիտակցումը։ Պետք չէ նայել Վերարքայությանը, որպես վերացական մի ինչ-որ բանի։ Պետք է ամուր յուրացնել, որ այն հզորագույն կենսատու է։ Մեզ մոտ նրան առաջին բուժիչ միջոց են անվանում։ Բայց նույնիսկ ցանկացած դեղահաբ պետք է կուլ տալ և ցանկացած քսուք կիրառել։ Սնդուկի մեջ պահված դեղամիջոցը չի գործի, այդպես էլ Վերարքայության երանությունը պետք է վերցվի նկրտմամբ։ Միայն անփոփոխելի նկրտումը բուժիչ հետևանք կտա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1279
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    419.


    Բազմաթիվ մոգական գործելաձևեր եք դուք տեսել և, վերջիվերջո, եկել եք սրտի մագնիսի ըմբռնմանն ու հոգեկան էներգիայի գիտակցմանը։ Իհարկե, ինչի է պետք կեղծ նյութը, երբ կարելի է հենց Աղբյուրի հզորությունը ստանալ։ Շատ կուտակումներ է թույլ տվել մարդկությունը դեպի բարձրագույն աշխարհ նկրտելու փոխարեն։ Նրանք ենթադրում են, որ ավելի հեշտ է պնդել չգիտակցված բանաձևերը, քան ճանաչել այն, ինչը մարդկային էությանը մոտ է ամենից։ Հատկանշանական չէ մարդկանց համար նկրտել դեպի վեր, երբ ոգին է տառապում։ Բայց ավելի լավ չէ՞ արդյոք տառապանքը փոխարինել բարձրագույն նկրտմամբ։



    - - - - - - -



    420.


    Ոգու պայծառացու՛մ։ Ինչպե՞ս կարելի է հասնել այդ աստիճանին։ Ինչո՞վ կարելի է ներթափանցել Ճշմարտության Սկզբնաղբյուրի մեջ, եթե ոչ գնալով Վերարքայության հետևից։ Ոգին կարող է պայծառանալ միայն Լույսի աղբյուրով։ Որտե՞ղ ուրեմն գտնել ճառագայթն առաջնորդող, եթե ոչ Վերարքայության մեջ։ Մարդկությունը քաղել է իր հզորությունը ոչ թե ինքն իրենից, այլ մեծ Վերարքայությունից։ Այդպես դարերով Մեր ստեղծագործումն առաջնորդել է մարդկությանը։ Այսպիսով, մարդուն կարելի է ուղղորդել միայն Վերարքայության բարձագույն ուժով։
    Ոգու պայծառացումը, իհարկե, բարձագույն Վերարքայությանը հետևելու ճանապարհն է։ Հետևաբար Ճշմարտությունը որոնողները Գոյության նշանակությունը գտնել կարող են միայն դեպի Վերարքայություն վերելքի ճանապարհին։ Հակառակ դեպքում կյանքը կախարդված շրջան կմնա, և ոգին դարերով ազատագրում չի գտնի։ Այսպիսով, Վերարքայության օրենքը առաջնորդող Սկիզբն է։



    - - - - - - -



    421.


    Չի կարող ոգին հաստատվել և դրսևորել ուժ, առանց Վերարքայությունից ուժեր վերցնելու։ Չի կարող ոգին դրսևորել իր հզորությունը, առանց Բարձրագույն Հզորությունը ճանաչելու։ Հետևաբար կյանքի ամեն արարիչ մեծ Վերարքայության օղակ է։ Այդպես էլ Մեր Առաջնորդությունը՝ մեծ Փոխարքայություն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1280
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    422.


    Եթե ձեզ հայտնի է, որ խանդավառ, անձնվեր միտքը ֆիզիկապես փոխում է աուրան և նույնիսկ ուսերի ճառագայթներ է հրահրում, ուրեմն դուք արդեն գիտեք աշխարհի մեծագույն գաղտնիքներից մեկը։ Ամեն տեսանելիություն նյութական արձագանքի ռեֆլեքս է։ Այդպես եթե դժգոհությունը ծնում է իմպերիլ, այդպես էլ ամեն վեհ միտք պետք է ստեղծի հակառակը, բարեբեր միտք՝ այդպես էլ կա։ Իհարկե, երանությունը լիակատար իրականություն է։ Այն ծնունդ է առնում սրտային համակարգում և ազդում է ուղեղի նյութի վրա։ Տիբեթյան «ռինգսեն» խորը նշանակություն ունի որպես բյուրեղ, առաջացած երանության դրսևորմամբ։ Իհարկե, դժվար է հետազոտել երանության նյութը կյանքի օրոք, քանզի սրտին և ուղեղին դիպչել չի կարելի։ Իմպերիլի երևույթին ավելի հեշտ է դիպչել վերջույթների ներվային փոխանցքներում։ Բայց և այնպես անարդար կլիներ ցույց տալ մարդկությանը բացասական նյութը և միայն տրամաբանորեն ենթադրել ամենափրկարարի գոյությունը։ Իհարկե, լաբորատորիայում, որը կառուցվում է, երկու նյութն էլ դրսևորված կլինեն։ Մենք չենք օգնելու սովորական փորձերին, բայց այնտեղ, որտեղ կառուցվելու են բարեշրջման աստիճանները, Մեր Ձեռքը դետքի՛ն է։ Սկզբից Մենք կնշանավորենք իմպերիլի հիմնավորումը, հետո կսահմանենք երանության դրսևորման ուղիները։ Եթե հին գիտությունը պահպանել է երանության նստվածքների մասին հիշողության պատառիկներ, ուրեմն, իհարկե, բիոքիմիկոսը կարող է ավելի ժամանակակից ապացույցներ տալ։ Հետո օրգանիզմի նյութի վրա այդ փորձերը կփոխանցվեն տարածական էներգիաներին, և մենք նորից կհասկանանք, թե ինչից է, որ երանությունն ամենամոտ հարաբերակցություն ունի Վերարքայության հետ։



    - - - - - - -



    423.


    Իհարկե, հարկ չկա դժգոհություն հրահրել, քանզի մարդիկ լիքն են նրանով։ Բավական է վեց մարդակերպների փակել մեկ շինության մեջ, և մեկ ժամ անց իմպերիլից դուռը կսկսի դողդողալ։ Ավելի դժվար է երանության հետ, բայց այստեղ էլ Հրեղեն Հոգու Ուսմունքի իմացությունն ու հայտնի բույսերի համագործակցությունը տեսանելի արդյունք կտան։ Այդպես հասկանում եք, թե դեպի ուր ենք ուղղում Մեր որոշ փորձեր։ Իհարկե, աստրալի խտացումը նույնպես անփոխարինելի հնարավորություններ կտա։ Դժվար ժամանակ է գալիս և նոր մոտեցումներ, և լսելի է արդեն Նոր Աշխարհի քայլքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1281
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    424.


    Վարդերը օգտակար են երանության համար։ Պետք է հավաքել բոլոր նպաստող միջոցները։ Իզուր չէ, որ Ալքիմիայում վարդը գաղտնիքի խորհրդանիշն էր։ Բայց վարդի յուղն այժմ շատ վատ են պատրաստում։



    - - - - - - -



    425.


    Հիրավի, անիմանալի են Մեր ուղիները։ Չգիտեցողներին թվում է, թե անտեսանելի աշխարհ գոյություն չունի. նախապաշարմունք են արտահայտում ամենի հանդեպ, ինչը զգալի չէ կոպիտ զգացմունքներով։ Չի կարող մարդը, հիրավի, տեղավորել իր մեջ սրբազան ուղիները, քանզի ինչպե՞ս ուրեմն հասկանալ կյանքի բարձրագույն անսահման հիմնավորումը։ Չէ՞ որ մարդ պետք է գիտակցի և խորինս զգա բոլոր նուրբ զգացումները, հակառակ դեպքում չի կարող լինել Վերարքայության ըմբռնմամբ արտահայտված համապատասխանություն և հաստատում։



    - - - - - - -



    426.


    Հավատը գիտելիքի կանխազգացումն է։ Գոյի բազմազանության ներքո հավատն իրական հիմք ունի։ Այն, ինչպես շարժիչ, լարում է էներգիան և դրանով ուժեղացնում է տարածության աշխատունակությունը։ Կարելի է ողջունել էներգիայի լարումը, երբ այն կապված է բարեբեր նյութի դրսևորման հետ։ Այդպես մենք կարող են նշել հավատի՝ նրբությամբ և վեհ գիտակցությամբ առավել արտահայտված ուղին։ Իհարկե, Վերարքայությունը կլինի այն մեգաֆոնը, որը երկնքին կստիպի որոտալ։



    - - - - - - -



    427.


    Հուսահատությունը՝ հավատից զրկվելն է։ Բայց հավատը գիտելիք է, ուստի հուսահատությունը՝ զրկվելն է գիտելիքից, զրկվելը բոլոր կուտակումներից։ Հուսահատությունը միշտ կապված է անելանելիության հետ։ Մթերի սովորական գործելաոճն է՝ հետապնդվողին ամփոփել անելանելիության օղակի մեջ և հասցնել նրան ոճրագործության։ Իհարկե, ու՞ր կարող է դիմել զոհը, եթե նրան անծանոթ է դեպի վեր տանող ուղին։ Վերարքայության երանությունը ճաշակածների համար անելանելիություն և հուսահատություն լինել չի կարող։ Այդպես կարելի է հետևել, թե որքան էական, անմիջական օգուտ նկատի ունի Ուսմունքը, որը կարող է տրվել յուրաքանչյուրին, ով գիտի վերև նայել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1282
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    428.


    Պետք է սովորել Վերարքայությանը դիմել ինչպես ամենաանպայմանին։ Ինչպիսի՜ հզորություն կարող է տալ առանց կորստի և առանց վարանելու Վերարքայությանը դիմելը։ Իսկ այդ վարանումներն ավելի կարճ են սրտի բաբախյունից, բայց մահաբեր օձից ավելի վատ կարող են խայթել գիտակցությունը։ Պետք է սովորեցնել սեփական անձը Վերարքայության հետ մշտական շփմանը, միայն այդպես է սրտի մեջ հյուսվում կյանքի բույնը։



    - - - - - - -



    429.


    Երկրային ժամկետն առանց Վերարքայության ապրել չի կարելի, բայց այն է տարբերությունը, թե ինչպիսի՞ Վերարքայություն կարող է պարունակել գիտակցությունը։ Քայքայվելով, կարելի է հասնել մինչև ոսկու վերարքայությանը և նույնիսկ որկրամոլության վերարքայությանը։



    - - - - - - -



    430.


    Որքա՜ն մեծ նշանակություն են մարդիկ տալիս իրենց Էգոյին։ Ինչպե՜ս են մարդիկ վախենում, որ իրենց անձը հանկարծ չվնասվի իրենց գիտակցության համար անհասկանալի ինչ-որ բանից։ Ինչպե՜ս են մարդիկ վախենում հարել Բարձրագույնին և գերադասում են մնալ մթի սահմանի վրա։ Ամեն մտադրություն մոտեցնում է լավագույն որոշմանը, եթե ոգին նկրտում է դեպի Բարու Վերարքայություն։ Ամեն արտահայտված աստիճան մարդը կարող է բարձրանալ բարեշրջորեն, եթե ընդունում է Առաջնորդող Ձեռքը և ընդունում է Վերարքայության ամեն Հրահանգ։ Պատմությունը շարադրվում է կյանքի Վերարքայությամբ։ Մարդկության լավագույն աստիճանները կառուցել է Վերարքայությունը։ Լավագույն նվաճումները հաստատվել են։ Այդպես միայն Վերարքայությամբ կարելի է հասանել։
    Ուրեմն մեծ ժամանակը հաստատված է, և Մենք հագեցնում ենք տարածությունը մեծ կոչո՛վ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1283
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    431.


    Զգոն ականջին մոտ է զգոն սիրտը։ Զգոն սիրտը փոխակերպում է ուղեղը։ Սրտի բացակայությունը ոչնչացնում է բոլոր նախկին կուտակումները։ Ինչի՞ է պետք գրագիտությունը, եթե միայն մակերեսային աչքերն են չափում հիերոգլիֆի գալարները։ Ծա՛նր է Աշխարհի Բեռը։ Լցվե՛լ է Մագնիսը Պահողների Թասը։ Բոցեղեն սրտերը Երանության նյութի ոչնչացման դեմ կարող են պայքարել ամենուր։ Կարելի է հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ ընդունել սիրտը, որպես Գոյության շարժիչ։ Կարելի է հասկանալ, թե ինչպես է սրտի թելը միանում Վերարքայության հետ։ Եթե սիրտը չորացել է, ուղեղը չի բռնկվի գիտակցությամբ։ Այդ կերպ մենք քիմիապես գիտակցում ենք, թե ինչպես է օրգանիզմը Տիեզերքի մեծ Սրտի մասնիկը դառնում։ Երբ խորհուրդ եմ տալիս զգուշություն, նշանակում է, արտաքին պայմանները ցնցում են լցված թասը։



    - - - - - - -



    432.


    Ինչո՞վ ուրեմն մարդկությունը հույս ունի փրկել իր կարման և առաջ ընթանալ բարեշրջման մեջ։ Չէ՞ որ ոչ թե մեծ հիմքերի հերքմամբ. չէ՞ որ ոչ թե բարձրագույն սկզբունքները նսեմացնելով. չէ՞ որ ոչ թե հաստատված դրսևորված Սկիզբներն ավերելո՛վ։ Բայց մարդկությունը շարունակում է կառուցել իր սկզբունքներն ավերման վրա, չմտածելով, որ կտրվելը մեծ Վերարքայությունից դեպի անդունդ է տանում։ Այդպես ինքնաավերումը մթի բոլոր ծառայողների ճակատագիրն է։ Այդպիսով, քանի դեռ մարդկությունը ուղղություն է վերցնում դեպի մթի հաստատած սահմանափակում, դեպի Բարձրագույն Լույս և դեպի փրկություն ուղի չի գտնի։



    - - - - - - -



    433.


    Ինչպիսի՞ ուրեմն պետություն է ծաղկում առանց Մեծ Ուղևարի։ Ինչպիսի՞ ուրեմն հաստատված նախաձեռնություն կապրեր առանց Վեհապետի։ Պետք է, հիրավի, հասկանալ, որ Ուղևարի հասկացությունը բոլոր բարձրագույն նկրտումների համադրությունն է։ Այսպիսով միայն Լուսավոր Ուղևարի Վերարքայություն հասկացությունը կարող է ոգուն ուղղություն տալ։ Ուրեմն թող բոլորը, բոլորը, բոլորը մտորեն և հիշեն Վերարքայության հզորության մասին։ Միայն այդ ըմբռնմամբ կարելի է առաջ ընթանալ։ Միայն այդ ըմբռնմամբ կարելի է հասանել։ Թող հիշեն, որ Վերարքայության դեմ նետած ամեն քար սար կդառնա սեփական անձի համար։ Ուրեմն թող բոլորը հիշեն։ Այդպես Մենք ավետում ենք Ուղևար-Վերարքայի՛ն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1284
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    434.


    Օգնեցե՛ք մեկմեկու, լսու՞մ եք։ Օգնեք թե փոքրի, և թե մեծի՛ մեջ։ Օգնությունը ապագայի դուռը թակելն է։ Չգիտեք, թե որտեղ է կաթիլը, որը թա՛սն է լցնում։ Հիշեցնեմ հին Հնդկաստանի ասույթը։ «Րիշիպուտրա Արքան կորցրել էր քունը։ Նա կանչեց Իմաստունին, որ վերադարձնի սա իր քունը։ Ասաց Իմաստունը. «Արքա, զննիր քո մահիճը»։ Խուզարկեցին մահիճն արքայական և նրա ծալքերում քար գտան։ Ուրախացավ Արքան, մտածելով, թե դա է իր դժբախտության պատճառը։ Բայց քունը չվերադարձավ։ Եվ Իմաստունը կրկնեց իր խորհուրդը։ Նորից խուզարկեցին մահիճը և գտան մեռած թիթեռ։ Արքան նորից համոզված էր, որ գտնվել է անքնության պատճառը։ Բայց քունը բացվակայում էր։ Իմաստունն ասաց. «Չկա հետևանք առանց պատճառի։ Դու ինքդ, Արքա, զննիր քո մահիճը, քանզի ոչ ոք իր աչքը փոխարինել չի կարող»։ Եվ գտավ Արքան բարձի տակ ոսկու փոքրիկ մի կտոր, մանանեխի սերմի չափ։ «Չէր կարող այս փոքրիկ կտորն ինձ վնաս պատճառել», - մտածեց Արքան։ Բայց քունն անմիջապեց գոցեց աչքերը նրա։ Առավոտյան Իմաստունն ասաց. «Քառորդներով չէ, որ չափվում է ոգու անկումը։ Պատերազմի գանձերը չեն կարող գերակշռել այրի կնոջից խլած սերմնահատիկը։ Արքա, օգնի՛ր ամենուր, որտեղ կարող է թափանցել օգնությունը»։
    Օգնեք ամենուր, որտեղ կարող է ձեռքը թափանցել։ Ամենուր, որտեղ միտքը կարող է թռչել։ Այդպես կթակենք ապագայի դուռը։ Այդպես կհասկանանք, որ ամեն ժամ, որ խլում ենք մեզանից, ապագա է տարվելու։ Պետք է ընտելանալ, որ Մեր համագործակցությունը կբերի անհրաժեշտ ամեն բան, եթե լարը բռնող ձեռքը չչորանա։
    Օգնությամբ բոցավառվող սիրտը՝ Մեր սիրտն է։ Այդպես այժմ կարելի է մուտք գործել այն ժամանակի մեջ, որը սարսափելի է անիմացների համար և փայլուն՝ իմացյալների համար։



    - - - - - - -



    435.


    Ե՜րբ վերջապես մարդկությունը կսկսի հասկանալ, թե որն է ժողովրդի իսկական արժանապատվությունը։ Ե՜րբ վերջապես մարդկությունը կհասկանա, որ սրբազան ոգին պետք է պահպանել և որ միտքը կրողները կարող են ուղղորդել ժողովուրդներին, որպես միասնական աղբյու՛ր։ Այդպես ժողովրդին կարելի է զրկել իր ուժից կամ հաստատված ազդեցությունից, դրսևորելով մտքի ոչնչացում։ Այդ պատճառով ամեն ժողովուրդ պետք է, նախ և առաջ, մտածի Նավավարի մասին, քանզի նավն առանց ղեկի մրրիկին դիմանալ չի կարող։ Ուստի ժողովրդի և ամեն կազմակերպության մեծ հոգսը պետք է հիմնված լինի Վերարքայության վրա։ Քանզի ամեն կառույց պետք է Վերևից հագեցված լինի ուժով։ Այդպես քանի դեռ չի հաստատվել Վերարքայության ըմբռնումը, մարդկությունը շարունակելու է խեղդվել տգիտության և քայքայման խավարի մեջ։
    Այդ է պատճառը, որ մթերն այդքան զգաստ են, քանզի զգում են, թե որքան հզոր է աշխարհը փնտրում և կարիք ունի վերաշինությա՛ն։ Հետևաբար մթերն այդպես հաստատում են իրենց սեփական վախճանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1285
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    436.


    Թող ինչ-որ մեկը չմտածի, որ առանց սրտի էներգիաների կարող է ճանաչել օգնությունը, համագործակցությունը, Վերարքայությունը։ Ոչ միտքը, ոչ բանականության տեղեկությունները չեն լուսավորի այնտեղ, որտեղ միայն սրտի ներմղումը կարող է վառել ամենահասկացողության ծիածանը։ Սրտի ըմբռնման վահանը ամենաամուրն է։ Ինչպես սուրն է խոցում տանջանքների երևույթը, այնպես սիրտը հերոսի պատվարն է։ Դուք, Քարի պահապաններ, միայն սխրանքն է ձեզ պատշաճ։ Միայն աներկբայությունն ու արիությունն են ձեզ հարիր։ Սրտի ներմղման հետ մեկտեղ նորից վերադառնում է հերոսի էքստազը։



    - - - - - - -



    437.


    Իհարկե, հանկարծաշրջումների օրերին կա մարդկության միայն մեկ փրկություն։ Դեպի Վերարքայության ըմբռնում տանող միտքը միակ ճանապարհն է, որը մարդկությանը կարող է բերել բարձրագույն, հաստատված Վերարքայության իրագործման նպատակին։ Այդպես քաոսի օրերին կարելի է ասել՝ միայն հետևելով Վերարքայության երևույթին, կարելի է հասնել լավագույն աստիճանի, քանզի ոգու ղեկավարությունը՝ ամենաընդգրկող և ամենապարունակող ուժ է։ Այդպես կարելի է հաստատել, երբ Տիեզերական Մագնիսը իր հզորությունն է փոխանցում մարդկությանը ոգու ղեկավարության միջոցով։ Հետևաբար Վերարքայությամբ առաջընթացը պետք է ընդունել որպես մոլորակի փրկություն։



    - - - - - - -



    438.


    Նույնիսկ երևակայությունը ստեղծվում է միայն դարավոր կուտակումների երկարատև փորձով։ Եվ ոգու բոլոր որակները պատկանում են այդ նույն օրենքին։ Նաև սխրանքի որակն էլ պետք է ստեղծված և կոփված լինի կյանքում։ Մենք պատահականորեն չենք հիշեցնում նախկին սխրանքի օրերն այն ժամից առաջ, երբ ոգու ամրոցը նորից պետք է դրսևորվի։ Հիշեցնում ենք, թե որքան շուտով պետք է դրսևորվի փառավոր, անկոտրում սխրանքը։ Այդպես արթնանում են ոգու կուտակումները։ Ինչպե՞ս ուրեմն կարող է ստեղծվել սխրանքի գեղեցկության գիտակցությունը, եթե այն արդարացված չի եղել կյանքի փորձով։ Ինչպե՞ս կարելի է պնդել, որ սխրանքը սքանչելի է, եթե ոգին չհիշի սխրանքի ճառագայթների հիացմունքը։ Ի՞նչը կարող է մեզ վեր հանել ոչնչության քաոսից, եթե ոչ սխրանքի թևերը։ Ուրեմն ամենից լավ է, երբ Վերարքայությունը կարող է դուրս հանել ոգին ամրապնդող և վեհացնող նախկին ճշգրիտ զգացումների կայծը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1286
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    439.


    Երբ ամրոցը երերում է, պետք է հավաքել ոգու սպառազինությունը։ Կարո՞ղ են արդյոք սարերը վախենալ և ծառերը սարսափել։ Իհարկե կարող են, եթե նրանց ոգին առնչվում է մարդու զարգացած գիտակցության հետ։ Բայց կարո՞ղ է արդյոք լիճն ուրախանալ և ծաղիկները՝ զվարճանալ։ Իհարկե կարող են, եթե եթե նրանք կարող են հայացքից չորանալ. այդպիսին է հարաբերակցությունը Վերարքայության ցածր և բարձր շղթաների միջև։ Միայն շատ հղկված ոգին իր մեջ վճռականություն կգտնի սարի մեջ ճանաչել իր եղբորը։



    - - - - - - -



    440.


    Շատ ամրություն, շատ վճռականություն է հարկավոր դրսևորել, երբ նպատակը՝ Մեզ հետ շփվելն է։ Բայց նույնիսկ փոքր դավաճանությունը անթիվ քանակության դժբախտություններ է ծնում։ Ականջ ունեցողներին նախազգուշացնում եմ։



    - - - - - - -



    441.


    Ի՞նչն ուրեմն կարող է փրկարար դրսևորում ունենալ ժողովուրդների հզոր տեղաշարժի մեջ։ Ի՞նչն ուրեմն կարող է ուղղվածություն ունենալ դեպի Բարին, եթե ոչ ճանապարհը դեպի Վերարքայություն։ Երբ մարդկության ոգին իջնում է ցածրագույն շերտեր, ի՞նչն ուրեմն կարող է նրանց բերել բարձագույն ըմբռնմանը, եթե ոչ Վերարքայությանը հետևելը։ Չէ՞ որ վրա է հասնում Հրի Դարաշրջանը, որը մարդկությանը կբերեի մեծ նվաճումներ և նույնպիսի փոխակերպումներ, քանզի Հրի Դարաշրջանը կարող է յուրացնել ոգին, որը կհետևի Վերարքայությանը։
    Հետևաբար Մեր աշխատակիցները պետք է հասկանան, որ միայն հրեղեն նկրտմամբ կարելի է հասանել։ Հրի Դարաշրջանում կարելի է կառուցել միայն հրով։ Յուրաքանչյուր անտարբերություն, յուրաքանչյուր հապաղում, ինքնության ամեն դրսևորում վախճանի երևույթ է, բայց ամենից վատ է Վերարքայության նսեմացումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1287
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    442.


    Եթե ցանկանում եք մտորել Աշխարհի Երեք Մարգարիտների* մասին, կարո՞ղ եք արդյոք զգալ ձեր սիրտը որպես աշխարհի շատ հողեր սնուցող երեք սրբազան գետերին ուժ տվող գագաթ։ Կարո՞ղ եք արդյոք հաղթահարել գիտակցության աղավաղումը, առանց գոնե մի մասն արժեզրկելու։ Ոգուն պետք է ընտելացնել բաժանելիությանը։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես զառիկող բլուրների միջև հառնում է հողմերի ամբողջ ծանրությունն իր վրա վերցնող ձյունապատ գագաթը։ Այդպես հառնում է Արքատը, անկատարելիության ամբողջ ծանրությունն իր վրա վերցնող։ Ինչպես ամպերն են խռնվում գագաթի շուրջ, երբեմն ծածկելով այն երկրային աչքերից, այդպես Աշխարհի խրթին չարչարանքները խոցում են Արքատի թասը։ Պետք է նկրտման պատվար ունենալ գետերը սնուցելու համար, հավաքելով ամբողջ անխախտ Ծառայությունը Վերարքայությանը։ Ինչու՞ է այդ Ծառայությունը կոչվում մեծ։ Քանզի այն առնչվում է Անսահմանության հետ։ Այդ չափանիշով կարող եք մտածել Աշխարհի Երեք Մարգարիտների մասին։



    - - - - - - -



    443.


    Եթե նորից ասեմ՝ հոսանքները ծանր են, անիմացը կարող է հարցնել. «Ե՞րբ վերջապես նրանք կթեթևանան»։ Կասեմ. «Խավարի կիրճում կարող է մեռյալ լռություն լինել, բայց գագաթին՝ հեռավոր աշխարհների մրրիկներն են»։ Ուրեմն հոգացեք առողջության մասին։



    - - - - - - -



    444.


    Տարածական հուրը հատկապես մոլեգնում է, երբ մարդկային անկատարելությունը դրսևորվում է մեծ ուժով։ Տիեզերական բոլոր կենսական դրսևորումները հագեցնող հուրը նկրտում է նոր մարմինների դրսևորման։ Բայց երբ մարդկության կենսական գործողություններում համապատասխան դրսևորումներ չկան, ուրեմն, իհարկե, ավերում է հաստատվում ինչպես Տիեզերքում, այնպես էլ մարդկային համոզմունքի մեջ։ Ինչպես Տիեզերքն ունի տիեզերական հրի իր կենտրոնը, այնպես էլ մարդկությունը պետք է գիտակցի Վերարքայության իր հրեղեն կենտրոնը, որն առաջնորդում և հագեցնում է մարդկությանը հզոր, ուղղորդող սկզբունքով։ Այդպես կարելի է նկրտել դեպի հրեղեն Սրտի բարձագույն Վերարքայության ճանաչում։
    Այդպես մարդկությունը պետք է գիտակցի բոլոր լավագույն նկրտումները, միայն այդպես կարելի է առաջ ընթանալ բարեշրջման մեջ։ Հիրավի, առաջ ընթանալ կարելի է միայն Վերարքայությանը հետևելով։ Հետևաբար տեղաշարժի մեծ ժամանակներում մարդկությանը փրկել կարելի է միայն Վերարքայության ուղիով։ Հետևաբար այդքան կարևոր է Առաջնորդի մեծությունը գիտակցել որպես ժողավուրդների Փրկչի։ Ահեղ ժամանակներ են, սքանչելի՛ ժամանակներ են։ Ուրեմն կառուցե՛նք մեծ ապագա։

    - - - - - - -
    *
    Աշխարհի Երեք Մարգարիտները – Մարգարիտը՝ այսպես կոչված Ութ Գանձերից մեկն է, որոնք պատկանում են Չակրավարտիին (նրան, ով պտտում է Տիեզերքի Չարխը)։ Սովորաբար մարմնավորում է ներդաշնակությունը, մաքրությունն ու կատարելությունը։ Տվյալ դեպքում Երեք Մարգարիտները խորհրդանշում են ինչպես աշխարհակառույցի ամրությունը, այնպես էլ աշխարհի եռամիասնականությունը (Նյութական, Նուրբ և Հրեղեն աշխարհներ), մարդու եռամիասնական բնույթը (ֆիզիկական, ոգեղեն և մտային մարմիններ), բուդդիզմի երեք Գանձերը (Բուդդա, Դհարմա, Սանգհա)։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1288
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    445.


    Մոտեցումն անվերջ է, ինչպես և պարտությունը։ Բայց քչերը կտարբերեն, թե որտեղ է հաղթանակը, իսկ որտեղ՝ պարտությունը։ Պետք է գիտենալ հոգևոր աճի կապը մթի վրա հաղթանակի հետ։ Մութը կարող է բարեկեցության Պատրանք տալ, այն ժամանակ երբ Լույսը կարող է հաստատել ցնցումը։ Ամեն մեկը նկրտում է կարճ ճանապարհով, բայց ո՞վ կարող է պատկերացնել լավագույն նվաճումները։ Միայն Վերարքայության հետ կապը կարող է բացահայտել լավագույն ճանապարհի առանձնահատկությունը։ Մեզ մոտ որոշված է ամենակարճ ճանապարհ համարել սխրանքը։ Նրանց մոտ անվեհերությունը վատ նշան կլինի։ Մեզ մոտ դրված է չխուսափել զառիվեր արահետներից։ Նրանց մոտ ամեն վերելք՝ ուժերի անպետք մսխում է։ Մեզ մոտ Լույսի ճառագայթը մարմնավորումների կամուրջ է։ Նրանք երազում են դատարկության մասին։ Մենք կհասկանանք յուրաքանչյուր անվեհեր թռիչք, բայց նրանց համար այն միայն անխոհեմություն կլինի։ Այդպես, իմաստության անվեհերության և դավաճանության անխոհեմության մեջ գտնվում է սիրտը միայն։ Այն կպահպանի և կբացի Վերարքայության Դարպասները։ Ավելի քիչ կսխալվի արծաթե թելով իր սրտից մինչև Ուսուցչի սիրտը գնացողը։



    - - - - - - -



    446.


    Անհրաժեշտ է որպես դեպի Սիրտը տանող միակ ուղղություն ընդունել այն, որտեղ հրաժարում չի լինի։ Պետք է մաքրել սրտի փոխանցքը։ Արդյո՞ք այն մոլորակի պահպանական ցանցը չի լինի, ինչպես ճակատագրերի արծաթե թելերը։ Պետք չէ սրտի մասին մտածել որպես ցածրագույն նյութի կծիկի, հակառակ դեպքում ինչպե՞ս կառնչվենք Բարձրագույն Աշխարհին։
    Պետք է սովորել հաղթանակի մասին մտքին, հակառակ դեպքում այնքա՜ն պարտություններ ընդամենն անտարբերության հետևանք են հանդիսանում, այդ միտքն արդեն իսկ պարտություն է, ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում։



    - - - - - - -



    447.


    Մեծ կառույցների ներքո, իհարկե, պայքարն էլ մեծ է, քանզի մթերը վախենում էն կորցնել իրենց զրահը։ Այդպես հանուն Բարիքի ուղղված ամեն նկրտում, իհարկե, կշտամբանքներ է հրահրում։ Բայց Լույսի ծառայողի անխոցելիություն է հարկավոր, քանզի երբ բոցավառ սիրտը լիքն է Վերարքայությամբ, թշնամական բոլոր գրոհները կարելի է հաղթել։ Հետևաբար պետք է հասկանալ, որ ամեն անձնական սկիզբ, իհարկե, քայքայում է մեծ կառույցի հիմքերը։ Այնքա՜ն հրաշալիքներ է կործանել մարդկությունը, քանզի մերժվել է առաջնորդությունը։ Հետևաբար, առանց առաջնորդությունը գիտակցելու, ոչ ոք հաջողության չի հասնի։ Այդպես ամենամոտիկներն ու ամենահեռավորները պետք է գիտակցեն յուրաքանչյուր հաստատված օրենքի ընթացքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1289
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    448.


    Վերարքայությունը համագործակցություն է։ Բայց համագործակցության ներքո էներգիայի ներմղումը կայծերի մշտական պտույտ է տալիս վերից վար և վարից վեր։ Այդ բոցեղեն հոսքն արտադրող դինամոմեքենան սիրտը կլինի։ Նշանակում է, ամեն ինչից վեր Վերարքայությունը՝ Սրտի Ուսմունքն է։ Սրտի, որպես կենտրոնական շարժիչ ուժի մտքին պետք է ընտելանալ։ Չի կարելի հասանել բոցը առանց սրտի նշանակությունը ճանաչելու։ Ձեզ ասել եմ շատ կենտրոնների մասին, բայց հիմա ասում եմ հատկապես թասի և սրտի մասին։ Թասը՝ անցյալն է, սիրտը՝ ապագան։ Այժմ, իհարկե, սովորում ենք, թե ինչպես ընդամենն արծաթե թելով ի կատար է ածվում վերելքը։ Հետևաբար հատկապես զգույշ կլինենք վիճակված կառույցի վերաբերյալ։ Քիմիկոսը թանկ է գնահատում մեկ թորանոթի միջի հազվադեպ ռեակցիան, և եթե թորանոթը կոտրես, աշխարհում ոչինչ այդ ռեակցիան չի կրկնի։
    Այդպես էլ Մեր կառույցն է։



    - - - - - - -



    449.


    Նաև թող սիրտը հասկանան, որպես տեսանելի և անտեսանելի աշխարհների միակ բնական կապը։ Շատ գեղձազատումներ կապում են երկու աշխարհների ցածր շերտերը, բայց միայն սրտի թելը կարող է տանել դեպի Անսահմանություն։ Դրանում է մոգության տարբերությունը ոգու բնույթից։ Այդպես խորհուրդ եմ տալիս, նախ և առաջ, սրտի վրա ուշադրություն դարձնել որպես աշխարհների նախասահմանված միավորման աղբյուրի վրա։ Պետք չէ մտածել, որ Վերարքայությունը միայն կարգապահություն է, դա առաջշարժում է դեպի Բարձրագույն Աշխարհ։



    - - - - - - -



    450.


    Ծրագրի աներկբայության գիտակցությունը յուրաքանչյուր մտածողություն ուղղորդում է Ճշմարտության կողմ։ Ոգու ստեղծագործումը հագեցած առաջընթաց նկրտում է պահանջում, հետևաբար ամեն տատանում հեռացնում է ստեղծարար մոտեցման երևույթը։ Ստեղծագործման հիմնական որակը՝ դրսևորված Վերարքայությանը հետևելու շիտակությունն է։ Միայն այդպես կարելի է հաստատել, ոը ուղին բարձրագույն նվաճումների կբերի։ Ինչպես ուրեմն մարդկությունը կարող է մոտենալ տարածական Հրին, եթե ոչ Վերարքայությանը մոտենալո՛վ։ Այդպես Վերարքայության առաջնորդող սկզբունքը բոցավառ նկրտում է մարդկությանը դեպի նոր առաջընթաց։ Առանց այդ հզոր առաջընթացի մութը կուլ կտա մոլորակը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1290
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    451.


    Եթե շարադրենք Հրեղեն Հոգու Ուսմունքի պայմաններն ու նշանակությունները, նրան հարել ցանկացողների թիվն այնքան էլ մեծ չի լինի։ Նրանց համար սարսափելի կլինի ինքնությունից հրաժարվելու երևույթը. երբ Հրեղեն Հոգին իրեն միատեսակ է զգում թե աղքատության, և թե լիառատության մեջ. երբ նա իրեն ընդամենը որպես միջոցների կարգադրիչ է զգում. երբ Հրեղեն Հոգին իր նշանակումն է զգում Աշխարհին օգուտ բերելու գործում և իր տոնը՝ Բարձրագույն Ուժերի հետ շփվելու մեջ։ Այդպիսի ապրելակերպը, շրջապատի անկատարելության ամբողջ ծանրությունը սեփական անձի վրա վերցնելու հետ մեկտեղ, ոչ թե շատերի սրտով է։ Քչերն են կարողանում ընդհանրապես մտածել ապագայի մասին, հանգստացնելով իրենց Սուրբ Գրքի ինչ-որ անհասկանալի տառերով։ Չափից դուրս չպետք է մտածենք երկրայինի մասին, բայց ոչ մի տեղ ասված չէ, որ չպետք է մտածենք ապագային մասին։ Բայց ապագայի մասին միտքն արդեն իսկ դեպի Անսահմանություն տանող դարպասն է։ Ուրեմն մտածեք գալիքի մասին և կարող եք համոզված լինել, որ այդ միտքը կաջակցվի Վերարքայության կողմից։



    - - - - - - -



    452.


    Մեր մասին պետք է մտածել, հատկապես որպես Անսպառ Աղբյուրի մասին, հակառակ դեպքում երկրային գետերը կարող են ցամաքել։ Մենք արդեն շատ ենք խոսել Ուսմունքի, որպես կյանքի միջոցի մասին։ Կարելի է հասկանալ, որ գոնե աշխարհների միացումն արդեն փրկարար նվաճում կլինի։



    - - - - - - -



    453.


    Ինչպե՜ս կարելի է հեշտորեն բարելավել կյանքը միայն դեպի ոգու արտահայտված հաղթանակ նկրտումով։ Մի՞թե գիտության բոլոր հայտնագործությունների դրսևորումը չի ընդլայնել մտածողությունը։



    - - - - - - -



    454.


    Երբ հասկանաք Վերարքայության հիմքերը, Մենք կանցնենք ոգու առանցքակետի, սրտի բացատրմանը։ Աշխարհների շղթան կապելու համար պետք է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել սրտին։ Միայն այդպես կմնանք ոգու բնական աճի սահմաններում։ Ոգու տունը սիրտն է։ Վերարքայության մասին մտածողությունը ոգեշնչվում է սրտով։ Այդպես մենք կշարունակենք մնալ իսկական կուտակման բնույթի մեջ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 86 93-ից ԱռաջինԱռաջին ... 3676828384858687888990 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •