User Tag List

Էջ 91 91-ից ԱռաջինԱռաջին ... 41818788899091
Ցույց են տրվում 1,351 համարից մինչև 1,352 համարի արդյունքները՝ ընդհանուր 1352 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1351
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,567
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՈւԹԵՐՈՐԴ. "ՍԻՐՏ"


    170.


    Եթե ցանկանում ես ճառ ասել անծանոթ լեզվով, անխոհեմ է պատրաստվել միայն նախօրեին։ Անխոհեմ է միայն նախօրեին սկսել պատրաստվել, եթե ցանկանում ես ելույթ ունենալ նոր գործիքով։ Անխոհեմ է միայն նախօրեին սկսել պատրաստվել, եթե ցանկանում ես անցնել Նուրբ Աշխարհ։ Սարսափելի է, երբ մարդ ամբողջ կյանքում զզվում էր Նուրբ Աշխարհի մասին մտքից, և միայն անցման նախօրեին, ծույլ աշակերտի պես, սկսում է շփոթված պնդել չգիտակցված բառեր։ Անխուսափելի Անցման երևույթը հայտարարված է բոլոր Ուսմունքների կողմից։ Ասված է. «Չենք մեռնի, այլ կփոխվենք»։ Ավելի կարճ անհնար է ասել։ Ավելի հաստատուն ասել անհնար է։ Նշանակում է, պետք է գիտենալ Նուրբ Աշխարհի լեզուն։ Նշանակում է լիակատար գիտակցությամբ մուտք գործելու իրավունք է պետք ձեռք բերել, բայց նախօրեին դրան հասնել անհնար է։ Ահա ուրախության փոխարեն մեկը կսկսի սարսափ ներշնչել և դրանով խախտել կյանքի օրենքը։ Բայց, ինչպես գիտեք, լավագույն ուղևարը՝ բոցավառ սիրտն է։ Այդ անմար լապտերով սարսափելի չէ անցնել երկնատակով և հանդիպել Առաջատարներին։



    - - - - - - -



    171.


    Սիրտը կարող է լսել հաղթանակի կանչը, երբ դեռ թեժ մարտ է գնում։ Արժե այդպիսի սիրտ ձեռք բերել, և գիտակցության հղկման աշխատանքներն ամենաբարերար գործողությունները կդառնան։



    - - - - - - -



    172.


    Հուրը ամենամոտն է ձայնին և գույնին։ Եվ իզուր չէ, որ փողի ձայնն այդպես հրապուրում է տարածական հրին։ Եվ ոչ պատահականորեն կարող են ասես թե լուսավորվել որոշ պատկերներ. նրանց մեջ էլ սրտի նույն կրակն է բոցկլտում։ Հրի երևույթը պետք է պատկերացնել ոչ միայն որպես իրականություն, այլև որպես մեզանից ամենաանբաժան բանը։



    - - - - - - -



    173.


    Ուսուցիչը հավերժական երդում է ընդունել Նոր Աշխարհի հաստատման մասին, ամբողջ նկրտմամբ հետևեք Նրան։ Մարդկությունը կարիք ունի գոյության մաքրման։ Այդպես վերակառուցումը պետք է սկսել օջախներից, ամեն օրվա կյանքից։ Պետք չէ սպասել ամբողջ ժողովուրդների շարժմանը, ընդհակառակը, ամբողջ աշխարհում, անկախ ժողովրդականությունից, բայց անհատականորեն սկսելու է ուղղվել կյանքի սկզբունքը։ Այդպես, նախ և առաջ պետք է հիշել, որ ոչ թե նախկին նեղ սահմաններն են մասնատելու Աշխարհը։ Հոգեկան էներգիայի հիմքը չի սահմանափակվում կոնկրետ ժողովրդով, այլ կատարելապես այլ համաշխարհային նախշեր կգտնի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1352
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,567
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    174.


    Բոցեղեն Հնգանիստը վահան է պայքարի ժամանակ։ Հատուկ լարվածության մեջ մարդն իրենից այդպիսի Հնգանիստ է ներկայացնում՝ վառվում է կոկորդը, վառվում են ձեռքերի և ոտքերի վերջույթները։ Այդժամ, որպես անհրաժեշտ վահան, հառնում է նա, իրենով ծածկելով դրսևորված գործերը։ Իհարկե, նման վիճակը հատկապես վտանգավոր է կյանքում, որտեղ այնքա՛ն շատ են դավաճանական մանր երևույթները։ Խորհուրդ եմ տալիս լռություն, որպեսզի չբռնկվեն մի շարք կենտրոններ և հատկապես սիրտը։ Այդպիսի անձնվեր բոցավառ սիրտը ասես հատուկ սփոփանք լինի Բարձրագույն Աշխարհի համար։ Որպես ջահեր են փայլում այդպիսի սրտերը Աշխարհի հեղձությունների վերևում։



    - - - - - - -



    175.


    Փակված ապակե անոթը կբացվի միայն համահնչության վրա։ Դա բավականաչափ հայտնի է, բայց համահնչության հարաբերականությունը, զարմանալի բազմազանության հետ մեկտեղ, բավականաչափ մտածված չէ։ Մի՞թե տարօրինակ չէ, որ նույն ապակին կհամահնչի կամ ապակուն, կամ մետաղին, կամ փայտին՝ ամենատարբեր մարմիններին։ Այդպիսի համահնչությունը ևս մեկ անգամ հիշեցնում է համադրությունների հարաբերականության բազմազանության մասին։ Այդ օրինակի երևույթը օգտակար է մարդկային առաջնորդների համար։ Մի՞թե առավել մեծ վնաս չի հասցվում միօրինակությամբ, որն այդպես ներթափանցում է մարդկային բոլոր շերտերի մեջ։ Օրենքը նույնն է, բայց տարբեր են նրա թրթիռները, ինչպես բազմազան է նաև Աշխարհակառույցը։ Այդ օրենքը ճանաչողները չեն կարող ամբողջ մարդկությանը վերաբերվել, ինչպես միատեսակ քարերի կույտի, որոնք նույնպես տարբեր թրթիռներով են համահնչում։ Պետք է ուրախանալ այդպիսի բազմազանությանը, քանզի հենց այն է հղկման ճանապարհ տալիս։ Ի՞նչ տեղի կունենա մարդկության սրտի հետ, եթե նա միայն մեկ նոտայո՛վ հնչի։ Ուրեմն թող բոլոր առաջներդները հիշեն բազմազանության և տարատեսակության մասին։



    - - - - - - -



    176.


    Արմագեդոնն արդեն սկսվել է՝ երեսունմեկ թվականի վերջը բացեց Մեծ Ճակատամարտը, որի մասին ձեզանից չէի թաքցնում, ուստի հիմա ճակատամարտի վերջ չի կարող լինել մինչև հաղթական որոշումը։ Իհարկե, ճակատամորտի բոլոր զգացումներն արտացոլվում են սրտի վրա, երբ բոցավառ Հնգանիստը պետք է կանգնեցվի որպես վահան։ Պետք չէ զարմանալ, թե ինչպես են կուտակվում իրադարձությունները, քանզի երկրային ճակատամարտը հաջորդելու է երկնայինին։ Շատ է խոսվել Երկնային Զորքի մասին, Միքայել Հրեշտակապետի մասին, հաստատված Առաջնորդի մասին և բոլոր շփոթմունքների մասին։ Ուստի ասում եմ՝ զգուշությու՛ն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 91 91-ից ԱռաջինԱռաջին ... 41818788899091

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •