User Tag List

Էջ 43 92-ից ԱռաջինԱռաջին ... 3339404142434445464753 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 631 համարից մինչև 645 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #631
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    255.


    Դուք ջահ եք վառում, և անմիջապես մթից դեպի նա են սլանում բազմաթիվ միջատներ: Դուք ամրապնդում եք հոգևոր էներգիան և անմիջապես դեպի նա եք գործադրում տարբեր հանգամանքներ, մեծ ու փոքր, հեռու և մոտիկ: Հոգևոր էներգիան իսկական մագնիս է: Շատերը կզարմանան իմանալով, որ մետաղի և հոգևոր էներգիայի մագնիսները գործում են միևնույն էներգիայով: Գիտակցության այդ հիմնական էներգիան հրի տարերքի միջոցով տարածվում է ամեն ինչի մեջ: Երբեմն այն անորսալի է, բայց հաճախ կամ տիեզերականորեն նպատակաուղղված է, կամ կուտակված է զարգացած գիտակցության կողմից, և այդ ժամանակ թեթևակի դիտարկումն անգամ կարող է հստակ հետևանքներ սահմանել: Այդպես մեկ աղբյուրի շուրջ կարելի է համախմբել ամենահակադիր ոլորտները: Ինչպե՞ս չհասկանալ, որ համաշխարհային էներգիաների բազմաքանակության ներքո նրանցից ոմանք ազդում են անսպասելի կենտրոնների վրա, դրանով միավորելով բնության ամենատարբեր արքայություններ: Այդպես քարն էլ մոտենում է մարդկային գիտակցությանը:
    Իհարկե, ժամանակակից գիտությունը խուսափում է բացատրել մագնիսի էությունը: Գիտակցության ալիքներն, ինչպես օվկիանոսի հոսանք տարածության մեջ նկարում են արարչագործության պատկերները: Քիչ են դիտարկվում մագնիսական ուժերն ամենատարբեր էությունների մեջ, բայց մարդկության մասսայական միտքն արդեն մեզ ծանոթ է:
    Ինչպես վարակն անտեսանելի պատճառից, տարածվում են միանման մտքերը, ինչ-որ բան հավաքում է դրանք, լարում է և հզորացնում: Նրանք, ովքեր մագնիս են տեղադրել գլխավերևում գիտակցության խորացման համար, գիտեին մեծ Ուսմունքի մնացորդների մասին: Հավաքելով տարբեր ոլորտների մագնիսական ալիքները, նրանք հզորացնում էին իրենց հոգևոր էներգիայի պաշարը: Իրոք կարելի է համատեղել մի քանի ուժեր և ստանալ նոր գիտակցություն: Դրա համար նախ և առաջ պետք է սովորել թույլատրել՝ դա գիտակցության զարգացման առաջին նախապայմանն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #632
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    256.


    Վշտացել է Յոթ Դարպասների Պահապանը: "Մարդկանց հրաշքների անսպառելի հեղեղ եմ տալիս, բայց նրանք չեն ճանաչում դրանք: Տալիս եմ նոր աստղեր, բայց նրանց լույսը չի փոխում մարդկային մտածողությունը: Ջրերի տակ եմ առնում ամբողջ երկրներ, բայց լռում է մարդկային գիտակցությունը: Բարձրացնում եմ սարեր և Ճշմարտության Ուսմունքներ, բայց մարդիկ նույնիսկ գլուխները չեն թեքում կոչի ուղղությամբ: Առաքում եմ պատերազմներ ու մահտարաժամ, բայց սարսափն անգամ մարդկանց չի ստիպում մտածել: Ուղարկում եմ ուրախությունն իմացության, բայց սրբազան ընթրիքից մարդիկ ապուր են սարքում: Մարդկանց կործանումից ետ պահելու նշաններ Ես չունե՛մ":
    Ասաց Բարձրագույնը Պահապանին. "Երբ շինարարը դնում է շենքի հիմքը, մի՞թե նա բոլոր աշխատավորներին լուր է տալիս կառույցի մասին: Քչերը գիտեն որոշված չափերի մասին, միայն մի քանի հոգու է վստահված կառույցի նշանակությունը: Նրանք, ովքեր փորում են հին հիմքերի քարերը, նույնիսկ մեկ նոր հիմնաքար չեն դնի: Չի կարող տխրել շինարարը, եթե աշխատավորների տեսքից կառույցի մտադրության էության մասին իմացություն չես քաղի: Նա կարող է միայն համապատասխանաբար բաշխել աշխատանքը":
    Այդպես էլ մարդկանց գիտակցության հաշվով գիտենանք, որ չունկնդրողներն ու չը-յուրացնողները կարող են միայն ցածր աշխատանք կատարել: Թող մեկ հասկացող կայունանա, ինչպես հարյուր հազար իմաստուններ: Եվ նշանները թող բացվեն նրա համար, որպես գծագիր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #633
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    257.


    Կարող են հարցնել՝ ինչպե՞ս հասկանալ խոչընդոտների օգտակարությունը, եթե հոգևոր էներգիան, ինչպես մագնիս, հավաքում է բոլոր առավելությունները: Ճիշտ է, երբ մեծ նավն արագացնում է ընթացքը, ալիքների հակազդեցությունն ավելանում է: Շատ խոչընդոտներ հրահրվում են մեր նկրտումներով: Միևնույն պրոցեսը դեպի մեզ է ներգրավում հակադիր կամքի անսպասելի մասերը: Եթե նրանք շատ ուժեղ են, ուրեմն մեր հակահարվածն էլ զարգանում է համապատասխանաբար: Գլխավորը, որ հանդիպական ուժերը լինեն շատ ուժեղ, քանզի այդ ժամանակ տեղի է ունենում մեր բռնկումը:
    Բռնկումն օգտակար և այրումը վտանգավոր համարեք: Անվանում եմ բռնկում, երբ պահպանվում է կենտրոնի բոցի պատկերի բյուրեղը, այրում, երբ կենտրոնը բոցավառվում է հրդեհի նման: Երբ ասում են, որ ինչ-որ մեկը ճնշված է հանգամանքներով, վստահ եղեք, որ նա ընթացել է առանց բռնկվելու և բախման ժամանակ նրա գիտակցությունը խռովվել է: Երբեմն դժվար է կռահել խռովմունքի պահը, բայց այն թունավորում է բոլոր հաջորդող գործողությունները: Իսկ երբ հաստատուն է ընթացքը, այդ ժամանակ հակազդեցություններն էլ օգտակար են: Նրանք ծնում են կայծակ, և ամպրոպը սասանում է հեռավոր սարերը: Չնչինից չնչինություն կծնվի: Եվ ուրեմն, ընկնելով ճանապարհ, չնչինի հանդեպ զզվանք պատգամեք: Ապագան ձևավորվում է գիտակցության կայծակներով, այդ կայծերի ուժը կախված է հակազդեցությունից: Հետևաբար հաջողությունը տնային տաշտակով ծաղկած լճակում լող տալը չէ:
    Երբ Մենք ասում ենք. " Լողացե՛ք", - նշանակում է փորձարկե՛ք օվկիանոսը: Հսկայական ալիքները ձեզ ուրախություն կտան: Ամրության փորձարկելն արդյո՞ք ուղղակի ուժերի աճ չէ: Անհնար բան եք անում, երբ քայլում եք անդունդի վրայով: Բայց դուք արդեն քայլել եք անդունդների վրայով և ժպտացել եք: Տեսնում եք, որ խոսում եմ ոչ թե երազանքների, այլ այն բանի մասին, ինչն արդեն կիրառված է և ինչին կան վկաներ:
    Քաջությունն ընդամենը ճանապարհի իմացությունն է, հակառակ դեպքում ամեն փակ դուռ բացողն արդեն հերոս կլիներ: Ի՞նչ է նրան սպասում շեմի այն կողմում: Բայց Հրեղեն յոգն այդ պահին ժպտում է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #634
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    258.


    Ամրապնդենք մարդկային ձեռքերի հասկացությունը: Ինչու՞ ենք պնդում մարդկային ձեռքերով գործելու անհրաժեշտության մասին: Թվում է, թե ավելի հեշտ կլիներ մարդկության հնարավորություններին ավելացնել մի քանի նուրբ էներգիաներ: Բայց նորից՝ հարցի էությունն ընկած է գիտակցության մեջ: Քանի դեռ նուրբ էներգիաները գիտակցված չեն, մարդկանց օգտակար լինել նրանք չեն կարող: Պետք է հասկանալ, որ գիտակցության կողմից չընկալված էներգիան կարող է նույնիսկ կործանիչ լինել: Չգիտակցված էներգիան անսանձ տարերքի նման կարող է ճնշել շրջապատող ամեն ինչ: Չէ՞ որ գիտակցումն արդեն համարյա տիրապետում է, և համենայն դեպս արդեն համաչափելիություն է: Մինչև մարդկությունը կսկսի գիտակցել էներգիայի էությունը, անհրաժեշտ է պնդել մարդկային ձեռքերի գործին հիմնվելու վրա:
    Չենք խլում հնարավորությունները, այլ ելք ենք ցույց տալիս ներկա վիճակից: Ժամանակն է ընտելանալ Անընդգրկելիին, մեր մոտայքում եղած մի շարք անասելի էներգիաների: Եթե աղը դրված է սեղանի վրա, դա դեռ չի նշանակում, որ մենք զգում ենք նրա համը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #635
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    259.


    Շատ հասկացություններ է պետք լուսաբանել Յոգայի տեսանկյունից: Կարելի՞ է արդյոք ապրել առանց ցանկությունների: Քանզի նույնիսկ ոգին ցանկությամբ է, որ մարմնավորվում է: Ցանկությունները նման են շարժման կայծերի: Այդ դեպքում ի՞նչ է նշանակում միտքը, որ յոգն ազատագրվում է ցանկություններից: Վերցնենք բառերի ճշգրիտ նշանակությունը: Յոգն ազատագրվում է ոչ թե ցանկությունների հնարավորությունից, այլ ցանկությունների ստրկությունից: Նա իրեն ազատ է զգում, քանզի ստրկացված չէ ցանկությունների կողմից: Նպատակահարմարության ճանապարհին յոգը համաչափելիորեն դեն է նետում ցանկությունները հանուն ավելի կենսականի: Փոխարինելու այդ թեթևությունն էլ հենց յոգի ազատագրված լինելն է: Ոչինչ չի խոչընդոտում նրա շարժմանը:
    Հենց անշարժ մեռելածին ցանկությունն է մարդկության ազատազրկության շղթան: Ոչ այլ ոք, քան հենց իրենք մարդիկ են շղթայում իրենց անազատությամբ: Կամ անշրջահայացությունը, կամ օտար կարման, բերում են ցանկությունների վարակը, և մարդը, գործելու փոխարեն, կորցնում է իր ողջ շարժունակությունը: Նայեցեք լացի պատի մոտ կանգնածներին: Ի՞նչն է նրանց ստիպել երկար ճամփա կտրել: Ի՞նչ ուժեր են նրանց հետ պահել հայեցությունից ու աշխարհաճանաչողությունից: Ամենափոքր, համարյա անտեսանելի ցանկությունն անգամ ճզմել է նրանց ու փակել է նրանց աչքերը: Որքա՜ն միօրինակ է դարձել նրանց աշխարհը: Տզրուկի պես ծծել է ցանկությունը նրանց էներգիան:
    Ցանկությունը՝ տզրուկ է և շղթաներ: Ցանկությունը՝ կայծեր են և թևեր: Ազատագրվածը դեպի ճանաչում է թռչում: Ստրկացվածը ողբում է հուսահատ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #636
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    260.


    Շատ հասկացություններ կյանքում անոչնչանալի են, բայց նրանց պետք է վերադարձնել իրենց իսկական նշանակությունը: Դրանցից է նաև միայնության հասկացությունը: Ոչ մի տեղ չի ասված, որ յոգը մարմնապես պետք է միայնակ լինի, բայց ոգով միայնակ լինելն անխուսափելի է: Նվիրաբերելով իրեն, նա բյուրեղացնում է իր ինքնությու՛նը: Եվ որքան ավելի շատ է նա տալիս, անքան ավելի անձեռնմխելի է:
    Նաև պետք է վերանայել ձայնի և գույնի համադրությունը: Հոգևոր էներգիայի զարգացման աստիճանը համարվում է լուսաբեր, երբ նրա մեջ արարածը սկսում է լույս ճառագել: Այդ լուսային հնչեղությունը հեռավոր աշխարհների ճանաչմանը մոտենալու աստիճանն է:
    Նկատեք կանաչ գույնը, այն էության ճանաչումն է: Նույնքան անսպասելիորեն տարածության միջից կուտակվում են նաև այլ ուժերի շերտավորումներ: Լուսային այդ համահնչությունը որպես կամուրջ է ծառայում դեպի տարածական հուրը:
    Տվողն անխախտելի է հրի պե՛ս: Լույսով լցվողը դեպի լու՛յսն է ձգտում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #637
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    261.


    Հերոս չի դառնա նա, ով խնայում է կյանքը: Հերոս չի դառնա նա, ով ապարդյուն վատնում է կյանքը: Հերոսը զգուշորեն կրում է անոթը, բայց պատրաստ է զոհաբերել այն աշխարհի կառուցման համար: Նորից նույն հակառակադրումը: Յոգն այն կհասկանա: Նա կհասկանա չափավորության արժեքը և կհամադրի այն անհագության հետ: Հերոսը, հիրավի, անհագ է սխրանքում: Նա քաղցած է գործով և պատրաստ է սոված մնալ ամեն ժամ: Գործելով ոգու համար, հողից նա չի կտրվում: Սրընթաց է և անմեկին, չի լքի ինչ սկսել է, և չի սկսի այն, ինչ իրեն է պատկանում:
    Դրսևորենք գիտակցություն, որպեսզի սեփական բավարարվածությունը տարբերենք Ընդհանուր Բարիքի համար ջանասիրությունից: Սեփական անձին սիրաշահելու և աշխարհի զարգացմանը ծառայելու միջև սահմանը նեղ է: Միայն մեծ գիտակցությունը կարող է տարբերել ներքին մղումները: Միայն մեծ գիտակցությունը կարող է ուշադրություն չդարձնել բամբասանքների վրա: Տրամաբանությունը շատ բառեր է թունավորել; որոշումը բխում է բառափոխանակությունից, այլ ոչ թե իմաստից: Ուսմունքը կարող է բացել նրանց աչքերը, ովքեր այն ընդունում են նրա իմաստի ամբողջությամբ: Ուսմունքի միջով անցնում են, ինչպես զարդանախշ հատակի սալիկների վրայով: Մթի մեջ նախշերը չեն երևում, տեսնելու համար լույս է հարկավոր: Մթի մեջ նախշերն անէական են թվում, օգտակար միայն թեթևամտության պարի համար: Առավել սրբազան խորհրդանիշները կարող են կոխոտվել անգիտության ոտքերի տակ:
    Ոչ թե աչքը, այլ գիտակցությունը կհուշի շրջահայացություն: Կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ բանով բարդեցնել Ուսուցչի աշխատանքը: Մերժման ուրախությունն Ուսուցչի համար փայլուն ծիածանի պես մի բան է դարձել:
    Վեհապետ, վերցրու՛ իմ հարստությունը, եթե այն Քեզ պիտանի է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #638
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    262.


    Անչափ շատ են խոսում խոչընդոտներից և շատ քիչ են նրանցից օգտվում: Խոչընդոտը գործադրելու ըմբռնումն աշխատանքին ուրախություն է տալիս: Բայց հենց երևում է խոչընդոտը, մարդիկ սկսում են մտածել իրենց զգացումների մասին, մոռանալով, թե ինչպիսի առավելություն է ձևավորվել նրանց համար: Մարդիկ գերադասում են, որ ամեն ինչ արվի ինչպես առաջ, հին չափանիշներով: Բայց Մենք գերադասում ենք անսպասելի գործողություններ և նույնպիսի հետևանքներ: Մարդիկ երջանիկ են, երբ արվել է ինչ-որ բան ինչպես ամենասովորական մարդկանց մոտ, բայց Մենք մեծ հաջողություններ ենք ցանկանում: Սովորեք ծանրութեթև անել տեղի ունեցածի իսկական օգուտն ու վնասը: Դժվար է ուղարկել մարդկանց հատուկ հաջողության հոսանքներ, երբ նրանք խուսափում են հատուկ ուղիներից: Մենք բոլորս գիտենք բարեկեցության մեջ ապրող մարդկանց, բայց եթե՜ նրանք իմանային, թե ինչերից է իրենց զրկել բարեկեցությունը: Մարդիկ ցանկանում են կատարել բոլոր ընթացիկ սովորությունները, մոռանալով, որ մարմնի սովորությունները նաև ոգու սովորություններ են ներդնում: Ոգին դառնում է թույլ և սկսում է վախենալ խիզախ գործողություններից: Այդպես անհատը նմանվում է բոլորին, այն նույն պայմանական ուրախություններով ու տխրություններով:
    Գիտենանք խոչընդոտների ուրախությունը և այն, որ ողջունված խոչընդոտն արագացված հաջողություն է դառնում: Եվ այդ հաջողությունը նման է առատ որսով լի ցանցի: Ուրեմն ուղղենք մեր հայացքը շրջապատի վրա և հասկանանք, թե ինչպիսի վտանգներից ենք ազատված միայն Ուսուցչին նվիրվածությամբ: Բայց հաճախ մենք Ուսուցչին հավատում ենք մեծ գործերում և ամաչում ենք վստահել փոքրում: Հաճախ մենք նկատում ենք մեծ խոչընդոտները և տեսադաշտից բաց ենք թողնում բամաթիվ փոքրերը: Բայց փոքր կարիճը մեծից ոչ պակաս է խայթում, եթե նրան չեք նկատել :
    Արծվի տեսողությունը ոչ թե սարը տեսնելու համար է հարկավոր, այլ փոքրիկ ավազահատիկը:




    - - - - - - -



    263.


    Երջանկություն է, երբ դուք արդեն հասկանում եք ճակատամարտի էությունը: Ամբողջ հրոսակախմբեր են ներգրավված կռվի մեջ ու չգիտեն, թե երբ է վտանգը և երբ հանգիստը: Մայրամուտից առաջ մժեղները կուտակվում են, բայց ո՞րն է նրանց նպատակը: Նույնիսկ չտարբերել, թե որտեղ է տագնապը և որտեղ ուրախությու՞նը: Այդ համաշխարհային կռիվը կլանում է բոլոր արարածներին: Բայց քչերն են հասկանում տեղի ունեցածի նշանակությունը: Սպասեք մինչև վաղը՝ մտածում են մարդիկ, բայց նրանց վաղը սկսվում է միայն կեսօրից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #639
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    264.


    Օրհնյալին վերագրում են հետևյալը: Մի անգամ նա այցելեց Ռաջագրիհայի Տիրակալին: Տիրակալը նրա ուշադրությունը գրավեց իր ընդունարանի մաքրության վրա: Բայց Օրհնյալն ասաց. "Ավելի լավ է ցույց տուր քո ննջարանի, լոգարանի և օջախի մաքրությունը: Ընդունարանդ պղծված է բազմաթիվ անարժանների կողմից, բայց այնտեղ, որտեղ արարվում է քո գիտակցությունը, պետք է մաքուր լինի": Եվ ասաց Օրհնյալը. "Պետք է տարբերել հասկացողներին ու համաձայնվողներին: Ուսմունքը հասկացողը չի հապաղի կիրառել այն կյանքում: Իսկ համաձայնվողը գլուխը կտմբտմբացնի և կփառաբանի Ուսմունքը որպես հրաշալի իմաստություն, բայց այդ իմաստությունը կյանքում չի կիրառի: Համաձայնվողները շատ են, բայց նրանք ասես չոր անտառ լինեն, անպտուղ են և անստվեր, միայն փտելն է նրանց ապագան: Հասկացողները քիչ են, բայց նրանք, սպունգի պես, ներծծում են թանկարժեք իմացությունը և այդ թանկարժեք խոնավությամբ պատրաստ են լվանալ աշխարհի ապականությունը": Հասկացողը չի կարող Ուսմունքը չկիրառել, քանզի, հասկանալով նպատակահարմարությունը, նա այն որպես կյանքի արդյունք է ստանում":
    Շատ ժամանակ մի կորցրեք համաձայնվողների վրա: Թող սկզբում ցույց տան առաջին կանչի կիրառումը: Այդպես են Օրհնյալին վերագրում նպատակահարմար վերաբերմունքը այցելուների հանդեպ:
    Վայելուչ չէ բազմաթիվ անգամներ անոթը դատարկ ջրհոր իջեցնել: Հողագործը սերմերը մերկ ժայռի վրա չի ցանի: Համաձայնվողը հեշտությամբ կընդունի օգուտը, բայց առաջին իսկ խոչընդոտից կվախենա: Հետևաբար խոչընդոտներով ենթարկեք փորձության:



    - - - - - - -



    265.


    Նրբագույն մանվածքի է նման նուրբ էներգիաների հպումը, բայց ամենանուրբ թելերը պատկանում են նրան, ով գիտե նրանց արժեքը: Ուրեմն ճանաչե՛ք պատրաստ և բոցավառ ոգուն:
    Ոգու նվերը չընդունողը ցամաքում է: Դեռևս հավերժական տգիտության միջոցով մթերը ոչնչացնում են իրենց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.11.2019)

  11. #640
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    266.


    Ոգու միայնությունը պատկերացում է տալիս հետագա կենսաձևերի մասին: Մթի ոգին մտածում էր. "Ինչպե՞ս ավելի ամուր կապել մարդկությանը երկրին: Թող պահպանվեն սովորույթներն ու սովորությունները, ոչինչ այնքան ամուր չի կապում մարդկությանը սովորական պատկերներին, բայց այդ միջոցը կիրառելի է միայն բազմության համար: Շատ ավելի վտանգավոր է միայնությունը, նրա մեջ պայծառանում է գիտակցությունը և ստեղծվում են նոր կառույցներ: Պետք է սահմանափակել միայնության ժամերը: Չի կարելի մարդկանց մնալ միայնակ: Կտամ ես նրանց արտացոլում, և թող ընտելանան նրանք իրենց տեսքին": Մթի ծառաները մարդկանց հայելի բերեցին:



    - - - - - - -



    267.


    Ամեն մեկն, ով մոտենում է Մեզ, պատկերացնում է այլ վիճակի մեջ անցման էությունը: Նրան կարելի է համեմատել ճամփորդելու սովոր մարդու հետ, այն ժամանակ երբ անփորձը վախենում է անցնել նավի եզրը:



    - - - - - - -



    268.


    Ինչպես ջրվեժ սլանում է կյանքը, բայց քչերն են այդ շարժումը նկատում: Գերեզմանի է նման կյանքը նրանց, ով հանգստի է ձգտում: Ի՞նչ է հանգիստը: Այդ հասկացությունը հայտնագործել են մթերը: Ինչպիսի՜ արտահայտված խնայողություն են ցուցաբերում մարդիկ, երբ խոսում են հանգստի մասին: Հանգստությունը հասկանում են որպես ժամանց: Ժամանցը միշտ կապված է երկրային ուրախության հետ, բայց անգործության այդ ուրախությունը Մերը չէ: Ե՞րբ է բնությունը անգործ մնացել: Մենք, որպես նրա մասնիկ, պատկանում ենք միևնույն օրենքին:
    Կարելի է չվազել ամբողջ ժամանակ, բայց չի կարելի փակվել զնդանում: Ցանկացած բույսի կյանքի հետ համեմատության վրա կարելի է անընդմեջ գործունեության օրինակ ցույց տալ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.11.2019)

  13. #641
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    269.


    Կատարելապես ճիշտ եք նկատել, որ քննարկված առարկաներին այլևս չենք վերադառնում: Բայց եթե հետազոտեք Մեր քննարկումները, կարող եք նկատել վեր հառնող պարույր, այլ կերպ անկարելի է: Եթե գոնե մեկ անգամ թույլատրեք ավելի ցածր քննարկում, դա կբերի պարույրի բեկմանը: Նույնը կպատահի նաև, եթե դուք չափազանց հեռու ցատկեք ձեր քննարկման մեջ, նորից դադար կլինի: Այնինչ կյանքի բոլոր գծերը կամովի խափանելի լինել չեն կարող, և դա տեսանելի է յուրաքանչյուր երևույթի վրա: Հարցը միայն այն է, կարո՞ղ է արդյոք դատողությունն անընդհատ վերելք ապրել: Իհարկե, եթե պայմանավորվենք հանգիստը հասկանալ որպես մտածողության մաքրում: Դրանով կխուսափենք գլխավոր թշնամուց:



    - - - - - - -



    270.


    Ամեն մեկն իր թշնամին ունի: Ըստ թշնամու իմանում ենք անձի նշանակության մասին, ինչպես ստվերն է կախված առարկայի մեծությունից: Պետք չէ հատուկ զբաղվել թշնամիներով և պետք չէ նրանց արհամարհանքով վերաբերվել: Առանց ստվեր մարդ գոյություն չունի:
    Ակբարը, ում կոչեցին մեծ, շատ խնամքով էր վերաբերվում թշնամիներին: Նրա սիրելի խորհրդատուն կազմել էր նրա թշնամիների ցուցակը: Ակբարը հաճախ էր տեղեկանում, արդյո՞ք ցուցակի մեջ ինչ-որ արժանապատիվ անուն չի հայտնվել: "Երբ տեսնեմ արժանապատիվ մարդու, ողջույն կուղարկեմ իմ դիմակավորված բարեկամին":
    Ու նաև ասում էր Ակբարը. "Երջանիկ եմ, քանզի կարողացա կիրառել կյանքումս սրբազան Ուսմունքը, կարողացա բավարարություն տալ ժողովրդին և ստվերարկվեցի մեծ թշնամիների կողմից":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #642
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    271.


    Գիտակցությունն առնմանեցնում է շարժումն ընդունված ձևերի հետ՝ դա խորհրդանիշների զուգակցություն է: Պետք է գնահատել գիտակցության խորհրդանիշը: Իհարկե, նավակի խորհրդանիշը ժամանակակից նավից շատ ավելի նշանակալի է, քանզի նավակն ավելի է համապատասխանում տարերքների վտանգին:
    Նույնիսկ սերմի մեջ ոգին ենթարկվում է տարերքների ազդեցությանը, այդ պատճառով ավելի լավ է համակապող կրակի ընկերը լինել:



    - - - - - - -



    272.


    Ուսուցիչը երբեք չի նսեմացնում: Կարելի է ձևակերպել, երբ փաստն ինքը տեղի է ունեցել:



    - - - - - - -



    273.


    Լուծվում է Ուսուցչի և աշակերտի տարբեր փոխհարաբերությունների ըմբռնման իմաստը: Հատկապես տարբեր են Ուսմունքին մոտենալու աստիճանները: Որքա՜ն գրավչություն կա առաջին աստիճանների վրա և որքա՜ն պատասխանատվություն հաջորդների վրա:
    Աստրալ աշխարհում նկատվել է, որ միջին գիտակցությանը տիրապետողները դեպի վեր չեն ձգտում: Միջին վիճակն ազատում է նրանց տանջանքներից, բայց միևնույն ժամանակ անձնանվեր աշխատանքի պարտավորություններ չի դնում: Նույնը դիտարկվում է նաև ոգու աճի մեջ: Առաջին կոչերը թե հաճելի են և թե բարերար, և խնամակալվող երեխայի վիճակն էլ պատասխանատու չէ, - բայց գիտակցությունն աճում է, և ոգին արժանի է դառնում հատուկ հանձնարարությունների: Ամեն հանձնարարություն հակասում է հնամենի երկրային գիտակցությանը և այդ պատճառով կցորդված է դժվարությունների ու վտանգների հետ: Հիրավի, քչե՛րն են սովորւմ ուրախանալ խոչընդոտները հաղթահարելուն: Եվ շատերը նույնիսկ պատրաստ են ափսոսալ նախկին միջին գիտակցության մասին: Հրամանները դառնում են կարճ, և աշխատանքը կախված է ինքնագործունեությունից: Ընկերների ցուցակը նոսրանում է, և խոչընդոտները կուտակվում են անանցանելի սարերի նման, այնինչ նվաճումներն ասես թե անզգալի են: Նրբագույն էներգիաների ազդեցություններն ակնհայտ չեն, անցողիկ են, այսպես կոչված սրբազան ցավերը տանջալի են: Ոգու տարանջատումն ու հղումներն անբացատրելի են, բայց ամենից վեր է բարձրանում ընդհանուր օգտակարության ցանկությունների կատարումը: Լայնածավալվում է տարածությամբ չսահմանափակված հոգևոր համագործակցությունը: Ինչպես հեռավոր աշխարհներին ընդօրինակելն է փոխում վերաբերմունքը շրջապատի հանդեպ, այնպես էլ տարածական աշխատանքը դադարում է դատարկ խոսք լինել: Հանձնարարությունների ուրվագծերն ուրախություն են դառնում ասես թե հենց իրենց անքակտելի աշխատանքով: Այլ կերպ լինել չի էլ կարող: Իհարկե, այդ ուրախությունն այծի ցատկոտել չէ: Շրջապատի գնահատականը խստացնում է դեմքերը, բայց կյանքը փոխակերպվում է, և գագաթներից երևում են երկրային վիշապի օղակները: Դեռևս առաջին կոչում առաքված անվեհերությունը մոտենում է լույսի նոր ալիքներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #643
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    274.


    Ակբարի պալատական պատմիչը մի անգամ ասաց Տիրակալին. "Տիրակալների միջև մի անբացատրելի երևույթ է դիտարկվում: Որոշ Տիրակալներ իրենց անհասանելի էին պահում, ժողովրդից հեռու, - նրանց գահընկեց էին անում անպիտանելիության պատճառով: Ուրիշներն առօրեական կյանքի մեջ էին մտնում, նրանց ընտելանում էին և գահընկեց էին անում սովորական լինելու պատճառով": Ակբարը ժպտաց. "Ուրեմն, մտնելով և ուղղորդելով բոլոր գործողությունները, Տիրակալը պետք է մնա անտեսանելի": Այդպես որոշեց իմաստուն Տիրակալը և նախացուցեց ապագան՝ անտեսանելի տեսանելի՛:



    - - - - - - -



    275.


    Վեդանտան ճշմարտացիորեն ցուցում է, որ ոգին անձեռնմխելի է մնում: Ոգու հրեղեն սերմը մնում է տարերային ամբողջականության մեջ, քանզի տարերքների նշանակությունն անփոփոխ է, բայց սերմի արտահոսքը փոխվում է կախված գիտակցության աճից: Այդպես կարելի է հասկանալ, որ ոգու սերմը տարերային կրակի մասնիկ է, իսկ նրա շուրջ կուտակված էներգիան ինքը գիտակցությունն է: Նշանակում է, Վեդանտան նկատի ուներ սերմը, իսկ բուդդիզմն ասում էր մարմինների կատարելագործման մասին: Այդպես լիովին համադրվում են շարժունն ու անշարժը:
    Լիովին հասկանալի է, որ մարդկությանը դեպի բարեշրջում ուղղորդող Բուդդան մատնացույց էր անում շարժունակության հատկությունները, այն ժամանակ երբ Վեդանտան դատողություններ ուներ հիմքի մասին: Բոցին կարող եք ավելացնել ցանկացած քիմիական կազմություն և դրանով փոխել նրա գույնն ու չափսերը, բայց կրակի տարերային էությունն անփոփոխ կմնա: Վեդանտայի և Բուդդիզմի հիմքերի հակասություններ չեմ տեսնում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #644
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    276.


    Ճիշտ է, որ Հնդկաստանում կան պատկերացումներ նուրբ էներգիաների՝ կյանքին խառնվելու մասին: Պետք է պատրաստ լինել երևույթների գիտականորեն ընդունմանը: Մութը պակասեցնում է էներգիաների որակը անհաշիվ անգամներով, բայց բաց գիտակցությունն էներգիաների որոշակի մասը կարող է ընկալել: Մթի ամպերը խոչընդոտում են արևի ճառագայթներին, բայց լույսի և ջերմության որոշ մաս երկրին հասնում է: Բոլոր Ուսմունքներն էլ հակասություններ չունեն: Սովորական փորձերի ուղին անօգտակար է:

    277.


    Ճշմարիտ է ասված, որ անտեսանելի ուժերը տեսանելիներից ուժեղ են: Ճիշտ այդպես էլ ճշմարիտ է գիտակցությունը, որ Ուսուցչի մտերմությունն անկապտելի է:
    Ճշմարիտ է զգացումն ամբողջ կյանքի վրա ազդող տարածական ուժերի մասին: Մի՞թե մարդիկ չեն նկատում այդ ուժերի խտացումը Երկրային Վիշապի տարուց ի վեր: Վիշապի պոչը մագնիսի է նման, բայց նրա հույսերն իզուր են. սողալով երկրի վրա, փրկակար էներգիա չես ստանա: Հենց այս տարվան է հղված վիշապի նշանը: Երկրային ձեռքերից պետք է զգուշանալ: Տաս տարիների ընթացքում նրբագույն դավաճանություններ կարելի է սպասել: Նոր դարաշրջանը սկսվում է կայծակի և ամպրոպի ներքո: Ի՞նչն է հրահրում ամպրոպի երևույթը: Արտասովոր բթամտությունը:
    Որքա՜ն երկար է ձգվում այս տասնամյակը, երբ արդեն պատրաստ է նոր էներգիաների գալուստը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #645
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    278.


    Աշակերտի վերաբերմամբ Ուսուցիչը հաճախ ծանր վիճակում է գտնվում: Աշակերտը խոստանում է հետևել Ուսուցչի Հրամաններին, բայց հենց որ ստանում է Հրամանը, անմիջապես գտնվում են այն ձևափոխելու պատճառներ: Նույն դժվարությունն է ապրում Ուսուցիչը, երբ նրան մեղադրում են անգործության մեջ: Պատկերացրեք նետաձիգի վիճակը, երբ նա պատրաստվել է նետն արձակելու, իսկ նրա հետևում գոռում են, թե ինչու՞ նա չի կրակել: Փոքր երեխաները, եթե չեն էլ տեսնում պատճառը, այնուամենայնիվ ենթարկվում են առաջնորդող ձեռքին: Բայց մեծերն ըստ իրենց տրամադրության ջանում են արդեն պատրաստ ռեակցիային ինչ-որ բան ավելացնել: Կարելի է համեմատել հրդեհից տուժած այն մարդկանց հետ, որոնք դեն են նետում անփոխարինելի ձեռագրերը, բայց սիրելի անկողինը փրկում են:
    Որտեղի՞ց է գալիս Հրամանն արհամարհելը: Այնուհանդերձ չվստահելուց: Անիմանալի է, որքա՜ն հեշտությամբ են ընդունվում Ուսուցչի նվերները և մոռացվում Նրա լավագույն պատգամները: Որքա՜ն խորաքնին առաքումներ են մերժված և որքա՜ն օգտակար գործողություններ են ավերված թեթևամտության հետևանքով: Մի ձեռքով մեծարանք է հատուցվում, իսկ մյուսը մարգարիտը շաղ է տալիս անդունդը, մոռանալով, որ տարածությունն անձնական առաքումներով հագեցնելը հավասարազոր է տարածությունը վարակելուն: Մոռանալով, որ ընտրված Ղեկավարն իր փորձով երբեք չի նսեմացնի աշակերտին: Ինչպե՜ս ուրեմն պետք է գնահատել վստահությամբ ամրապնդված համագործակցությունը:
    Երբ ինքներդ դառնաք ուսուցիչներ, պնդեք հրամանի անհապաղ կատարման համար: Հաճախակի հրամաններ մի տվեք, դրանից նրանք սովորական են դառնում, բայց եթե գործը պահանջում է, տվեք կարճ հրաման: Թող գիտենան, որ հրամանը չեղյալ չի հայտարարվում: Պարզ ասած, ինքնագործունեությունը պետք է միացնել համագործակցության հետ: Հրամանի խեղումը նման է ռելսերից դուրս եկած գնացքի: Ավելի լավ է նվերներ չընդունել, քան աղավաղել ալիքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 43 92-ից ԱռաջինԱռաջին ... 3339404142434445464753 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •