ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"
796.
Բոլոր համադրությունները նկրտող կամքն է ստեղծում։ Միայն երբ միտքը դեպի գիտակցում է բերում ցանկությունները, կարելի է արարել։ Չէ՞ որ ամեն գործողության հիմքը նկրտումն է, ուստի, որքան ավելի վառ է արտահայտված նկրտումը և որքան ավելի ձևավորված է գիտակցությունը, այնքան ավելի հզոր է նկրտումն արարում։ Մարդիկ չեն կարողանում ցանկանալ։ Մարդիկ չեն ճանաչում դեպի ստեղծագործում տանող չափանիշը։ Իրենց ցանկությունները մարդիկ դեպի նվաճում չեն ուղարկում։ Հետևաբար ամեն նկրտող միտք կարող է ազատագրել ոգին տիեզերական մնացուկներից։ Այդպես միտքը կօգնի ցանկությանն ու հոգեկան էներգիային։ Ինչպե՜ս է կյանքը շարժում հոգեկան էներգիան։ Եվ ցանկության ձևակերպումը խթանիչ ուժ է տալիս ստեղծագործական դրսևորումներին։ Այդպես միտքը լարում է ամեն ստեղծագործական էներգիա։
- - - - - - -
797.
Ստեղծագործական մագնիսի գիտակցություն դառնալ ցանկացող մեկը պետք է հասկանա նկրտման ուժը։ Ամրիտայի թասն ընդունողը ճանաչում է նկրտող միտքը։ Միայն երբ կարելի է հաստատել հզոր ընկալում, լարումը գալիս է լարված մագնիսով։ Հիրավի, կենտրոնները պատասխանում են Տիեզերական Մագնիսին։ Եվ կրակները կրողն էլ ցանկություններին լարված նկրտում է տալիս։ Հետևաբար ամեն հրեղեն միտք համապատասխանում է լարված Մագնիսին։ Հետևաբար կրակներ կրողի միտքն ինքը տիեզերական ստեղծագործություն է։ Եվ կրակները կրողի մտքերն այդպես հզոր շարժում են բարեշրջումը։
- - - - - - -
798.
Բոլոր էներգիաներից նրբագույնը միտքն է։ Կարելի է, հիրավի, պնդել, որ միտքը վերապրում է ամեն ինչ։ Միտքն անմահ է և ապրում է, ստեղծելով նոր համադրություններ։ Հետևաբար, երբ հոգեկան էներգիայի միտքը լարվում է, ոչինչ նրան խոչընդոտել չի կարող։ Հետևաբար երբ ժողովրդի գիտակցությունը նոր աստիճաններ է պահանջում, հոգեկան էներգիայի ուժը պետք է հաստատվի և հոգեկան էներգիան տարածականորեն է նկրտում։ Գիտակցումը, որ միտքը հավերժ է և անհաղթ, մարդկությանը նկրտում կտա դեպի ստեղծագործական մտքի վերածնունդը։ Ուստի, երբ միտքը հագեցնում է տարածությունը, ուրեմն նկրտող Մագնիսն է նրան արարել։ Այդպես անսահմանորեն ցեմենտավորվում է տարածությու՛նը։
- - - - - - -
799.
Այդպես միտքն առնչվում է տարածական հրի հետ, այսպես ասած երկկողմանի հագեցում։ Ուստի երբ միտքը մուտք է գործում կյանք, տիեզերական հզորությունն սկսում է արարել։ Հետևաբար աշխարհին ստեղծագործում տվող մտքերը կյանք են տալիս մարդկությանը։ Այդպես, հիրավի, Մենք հաստատում ենք, որ ամբողջ աշխարհի ոսկին չի կարող ստեղծագործող միտք գնել։ Հիրավի, Մեր աշխատակիցները պետք է լայնացնեն գիտակցությունը։
Էջանիշներ