User Tag List

Էջ 92 92-ից ԱռաջինԱռաջին ... 42828889909192
Ցույց են տրվում 1,366 համարից մինչև 1,378 համարի արդյունքները՝ ընդհանուր 1378 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1366
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՈւԹԵՐՈՐԴ. "ՍԻՐՏ"


    210.


    Հիացմունքի վիճակում, Սամադհիի վիճակում՝ չկա՞ն արդյոք ինքնության հատկություններ։ Այդպես կհարցնի անգետը։ Որտեղի՞ց նա գիտենա, որ այդ Բարձրագույն վիճակն ինքնությանը ոչ միայն հատկանշական չէ, այլ հակադրված է նրան։ Որտեղի՞ց բարձր լարմանը չդիպածը կարող է գիտենալ, որ Ընդհանուր Բարիքի վրա հենց այն է բարձր Երանություն բերում։ Ոչինչ չի ծնում այն մաքուր անձնազոհությունը, որը ստեղծվում է լիառատ սրտի հիացմունքով։ Մարդկային էներգիաներից ո՞րն ուրեմն կարող է համեմատվել սրտի էներգիայի հետ և էներգիաներից ո՞րը կարող է գործել մեծ տարածությունների վրա։ Աշխարհները նրա համար սահմաններ չունեն, և գիտակցությունը սահմանափակումներ չի ճանաչում։ Այդպես կարելի է պատուհան հատել Անհայտության մեջ։ Բայց ինչպես ասված է՝ տեսանելի կդառնա Անտեսանելին, և կյանքում մենք պատրաստ կլինենք ընդունել հրեղեն մկրտությունը։ Հետևաբար այդպես դիտարկենք Հրեղեն Հոգու Մոր իրականացրած փորձի նշանակությունն այստեղ, առանց կյանքից դուրս ելնելու։ Բոլոր կրակների միջով անցնող առաջին տարածական կայծերից մինչև Սամադհի նա կթողնի գրառումներ, որոնք Նոր Աշխարհի շեմը կդառնան։ Ուստի խոսում եմ ոչ միայն լարման, այլև մեծ զգուշավորության մասին։ Արմագեդոնը չի թեթևացնում վերելքի պայմանները, և դրանով էլ ավելի արժեքավոր է հասանվածը։
    Ուրեմն ասում եմ՝ սովորեք լսել հրեղեն սրտին։ Մի կասկածեք նրանում, ինչը մաքրված է հրով։ Իմաստուն է կյանքում սրտի հիմքերի հայտնվելը, և որքա՜ն է պետք ուրախանալ բարու այդ քարին։
    Ինձանից պի՛նդ բռնվեք։ Բռնվեք ամեն րոպե, բոլոր քայլերի ժամանակ։ Սատանայի դաշյունները ձեր թիկունքին են, բայց եթե միասնությունն ամուր է, ուրեմն դանակը կկոտրվի բարու քարի վրա։ Անհրաժեշտ է կուռ նկրտում, որը պետք կգա բոլոր աշխարհներում։



    - - - - - - -



    211.


    Թող ամեն ինչ արարվի հանուն բարիքի։ Թող ամեն գործողություն նոր նվաճում բերի։ Թող օգտի մասին միտքն ուղեկցի յուրաքանչյուր արարքի։ Թող Ուսուցչի վառ պատկերի պես ամեն ինչի վրա արձագանքի բարու հրամանը։ Բարու հետ անքակտելի՛ է կանգնած Սրտի Ուսմունքը։ Ուրեմն ո՞վ և ի՞նչ, սրտից բացի, կարդարացնի կամ կդատապարտի մտադրությունները։ Սրտի մաքրությունը հրով է դրսևորված։ Քանի՞ անգամ պետք է կրկնել հրի այդ կենսական կիրառումը; և այնուհանդերձ ոչ տանը, ոչ դպրոցում չեն խոսում մաքրող-կրակի մասին։ Մի՞թե կարող է հրի մասին խոսել ուսուցիչը, որն իրականության մասին չի էլ մտածել։ Հաստատումը դեռ չի նշանակում գիտակցության ամրություն։ Այդ պատճառով որքա՜ն ջանասիրաբար է պետք հետևել և զննել սեփական կյանքի երևույթները։ Հաճախ նշանակալի նշանները շրջապատում են մեզ և արտահայտում են մեր ապագայի նշանակությունը, բայց չզարգացած ուշադրությունը թույլ չի տալիս տեսնել համոզիչ իրականությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1367
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    212.


    Համբերությունը երկնքի պարգևն է՝ այդպես էին ասում հները։ Ինչու՞ համբերությունը պետք է լինի երկնքից, եթե, թվում է թե, այն պետք է պատկանի բացառապես սրտին։ Բայց ինչպե՞ս ուրեմն կլարենք համբերությունը, եթե Բարձրագույն Աշխարհը չճանաչենք։ Միայն երբ հաստատվի սրտից դեպի Բարձրագույն Աշխարհ տանող արծաթե թելը, այդ ժամանակ կգա համբերության ըմբռնումը։ Մեզ մոտ հարգում են այդ որակը, նրա կողքին են թե հանդուրժողականությունը, թե համատեղելիությունը, այլ կերպ ասած, Դարպասների բացումը։ Եթե ինչ-որ բան մեզ հարազատ չէ, բայց եթե այն բացում է հարևանի սիրտը, ուրեմն մի՞թե մենք չենք հանդուրժի, միայն թե վառենք ինչ-որ մեկի սրտի լույսը։ Մի՞թե կնախընտրենք վայելել, բայց դաժանացնել մերձավորի սիրտը։ Ընդ որում մի՞թե սքանչելի փորձություն չի լինի աչալուրջ դիտել, թե հատկապես ինչն է սրտերը դեպի Բարին բացում։ Նվաճումների տարատեսակության մեջ չի կարելի չընդունել ոլորտների ընդհանուր ներդաշնակությունը։ Թող որ այն արտահայտվում է գոնե մեկ ձայնի մեջ, բայց յուրաքանչյուր իսկական ձայնանիշ հնչում է տիեզերական համահնչությամբ և պետք է հոգատարորեն ընդունվի։ Հետևաբար մարդիկ այնքա՜ն վրդովվում են սրտում, եթե այդ ձայնանիշը մերժված է։ Համբերությամբ փորձությունը Բարձրագույն փորձություններից մեկն է։



    - - - - - - -



    213.


    Մոլագարությունը պետք է սահմանել շատ ճշգրտորեն։ Պետք չէ զարմանալ, եթե հոգևորության օջախների մոտ ոչ քիչ մոլագարներ են նկատվում։ Պատճառն այն է, որ մթերը ձգտում են ուժեղացնել իրենց պահակազորը։ Ո՞վ, եթե ոչ մոլագարները, կարող են ավելի լավ օգնել մութ ուժերին։ Ընդ որում մոլագարության տարատեսակներն անհաշիվ են։ Պետք է, նախ և առաջ, որոշել, թե սեփական էության մեջ որն է Բարին և որն է վնասը։ Այդպես, բոցավառ սիրտն անմիջապես է բացահայտում, թե որտեղ է թաքնված մոլոգարությունը։



    - - - - - - -



    214.


    Լույսի Ուժերի երաշխավորությունը Նոր Կյանքի մեծագույն հիմքն է։ Հաստատում եմ՝ խավար է լինելու մթերի համար։ Հաստատում եմ գալիքի Լույսը, որը տարբեր ձայներով վառվելու է ամբողջ աշխարհում։ Հաստատում եմ Ուսմունքը, որպես Նոր Աշխարհի արտահայտում։ Հաստատում եմ ամենաարժեքավոր հասկացությունները, որպես կյանքի սանդղափուլեր։ Հաստատում եմ, որ ոչ մի մութ չի կարող հաղթահարել Մեր նշանները։ Հաստատում եմ խուճապի օգուտը։ Հաստատում եմ Նուրբ Աշխարհի Ուժերի նկրտումը դեպի երկրային ոլորտ։ Հաստատում եմ դժվար ժամը, որպես շեփորի կանչ։ Փրկություն եմ հաստատում բոլորին, ով հետևում է Մեզ։ Հաստատում եմ բազում մասնատված մասերի միացումը։ Հաստատում եմ դեպի Արևածագ ուղին, որտեղ միասնական որոշումն է։ Հաստատում եմ երջանկության թիվը, որն Աշխարհին փրկություն է խոստանում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1368
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    215.


    Մութ հարձակումներով պետք չէ վախենալ։ Շատ են մութ արարմունքները, բայց նրանք ջահի ճյուղերի են նման։ Մթերի ճակատագիրը հաստատում եմ որպես Լույսի հակառակորդների, բայց միասնության եմ կանչում, և դրանում մեծ փորձ կլինի։ Պետք է աշխարհին վկայություն տալ, և մի՞թե Ոգու Տաճարը չէ այդ վկայությունը։ Հաստատում եմ Վերարքայության նոր ըմբռնումը։ Հաստատում եմ նոր ճակատամարտը հանուն Լույսի Դրոշի։



    - - - - - - -



    216.


    Պիտանի նկրտումները ոչնչացնում են վարակի երևույթը։ Նկրտող մարդը, հիրավի, լի է անվարակելիությամբ։ Այդպես էլ անդունդի եզրով քայլողների հետ է։ Լավագույն թևերը նկրտումներով են գործված։ Նույնիսկ լավագույն հակաթույնը նույն նկրտումը կլինի։ Լարված նկրտումով ծնված հուրը լավագույն վահանը կդառնա։ Հները բացատրում էին, որ նետերը նկրտողին չեն հասնում։ Ժամանակակից բժիշկները կարող էին նշել հատուկ նյութի զարգացումը հոգևոր նկրտման ներքո։ Կիրառեք դա կյանքում որպես կենսական խորհուրդ։ Նշում եմ, որ նկրտող ոգին լույսի արագությամբ փոխում է իր դիրքը և անորսալի է դառնում։ Այդպես կարելի է ընտելանալ նկրտվածությանը, դրսևորելով այն ինչպես մարմնական, այնպես էլ ոգեղեն։ Առանց նկրտման Ուսմունքը նման է շաղ տված պարկի։ Պետք է ընդգրկել ասվածի էությունը, քանզի միայն խոսքերի ուսումնասիրությունը հենց լեզվի վրա էլ կմնա։ Բայց փրկվեք մեռյալ սրտի ներքո նկրտող լեզվից։ Ուրեմն չմոռանանք իսկական նկրտման հակաթույնի մասին։



    - - - - - - -



    217.


    Մի կասկածեք, որ նկրտման մասին ոչ առանց հիմնավորման եմ ասում, շատ բան կանխատեսել է պետք։ Ու պետք է նաև նկրտել, քանզի մեծ է հողմը, և ավելի լավ է թռչել հողմի առջևում։ Պետք է մտովի նկրտել դեպի Ինձ, դա ամենաանհրաժեշտ նկրտումն է։ Սովորեք ոչ միայն ձեր առջև մշտապես Իմ Պատկերն ունենալ, այլև հրեք մտքերը Վերարքայության գծով։ Ինչպես նավակի վրա խարիսխ են գցում, որպեսզի ձգվեն դեպի այն, այնպես էլ մտքեր հղելով Վերարքայության գծով, մենք ընթանում ենք անշեղորեն։ Ոչ ոք չի կասկածի, որ լավագույն ուղին է դեպի լավագույնը շտապելը։



    - - - - - - -



    218.


    Ինչպես նշել եմ մոլագարության և սատանայապաշտների մասին, այդպես էլ տեսնում եք ամեն օր։ Առանց տրտնջալու, այլ խստորեն զգուշանալով, կընթանաք մինչև հաղթանակ։ Թող որ խստությունը նման է սրասայր թրի։ Այդպես պետք է պատժել բոլոր սրբապղծողներին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1369
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    219.


    Շատ է լարումը՝ պետք է հասկանալ, թե աշխարհի վիճակը որքա՜ն է կապված գործերի հետ։ Անհնար է առանձնացնել, երբ ընդհանուր վիճակը հավասարազոր է անլսելի ճակատամարտի, հետևաբար հրամայում եմ, համակվելով պահի լարվածությամբ, մնալ անբաժանելի։ Չնահանջել, այլ համերաշխորեն ճնշել մոլագարներին։ Եթե կատակը թույլատրելի է, ճակատամարտի այդ փուլը կարելի է անվանել կռիվ մոլոգարության հետ։ Հիրավի մթերը փորձում են ուժեղացնել իրենց մոլագարությամբ։ Բայց նման մեթոդը չի կարող երկար տևել, քանզի հենց մոլագարությամբ նրանք քայքայում են իրենց։ Չէ՞ որ գիտեք, թե ինչպես է մոլագարությունն աստիճանաբար քայքայում օրգանիզմը; անխուսափելի է որոշ նյարդային կենտրոնների կաթվածահարությունը։ Հետևաբար այնքա՜ն օգտակար բաներ կարող են անել բժիշկները, նկրտելով իրենց ուշադրությունը մոլագարության վրա։ Հարցրեք բժիշկ Լ.-ին՝ նկատե՞լ է նա արդյոք մոլագարների աչքերում որոշ առանձնահատկություններ։ Չէ՞ որ ըստ աչքերի կարելի է դատել երկակի գոյատևության մասին։ Երբ նա պատասխանի, կասեմ Իմ ուղղումները։ Բայց նկատի չունեմ միայն խավար հայացքի կամ փախչող աչքերի տիպի մակերեսային երևույթներ, պետք է նկատի առնել այլ նախանշաններ էլ։ Կարելի է նկատել նաև քայլվածքի, ձայնի և նույնիսկ քաշի փոփոխության նախանշաններ։ Մի հարցրեք այդ մասին հոգեբույժներին, քանզի նրանք ունեն կարծրացած եզրահանգումներ, բայց Լ.-ի տիպի բժիշկները կարող են նկատել չնախատեսվածորեն։ Այնինչ, այնքա՜ն անհրաժեշտ են այդ դիտարկումները հիմա, երբ մոլագարությունը համատարած հիվանդություն է դառնում։ Խորամանկ ոգիների երամները զգում են մարդկային սրտերի թուլությունը և սլանում են տիրանալու երկրային հոտին։



    - - - - - - -



    220.


    Դնում եմ Իմ Ցուցումների ընբռնման առաջին փորձը։ Սկսում եմ համատեղ աշխատանքի առաջին նախաձեռնությունը։ Սկսում եմ առաջին արտահայտված Հրահանգը հաջորդ սանդղափուլի գործողությունների սկզբի մասին։ Հղում եմ առաջին կանչը Աշխարհի Դրոշի մասին, որը ճնշում է կրում։ Վնասատուներին տալիս եմ առաջին նախազգուշացնող հրամանը։ Հաստատում եմ նոր գիտակցության առաջին ժամը, բայց կարելի է միանալ միայն Վերարքայությանը լիակատար գիտակցվածորեն հաղորդակցվելու դեպքում։ Ընդ որում բարին պետք է հաղթի չարին, նշանակում է բարին պետք է գործի։ Բարի չէ, երբ ոգին լավն է, իսկ լեզուն սրբապղծում է։ Հաջորդ սանդղափուլի համար յուրաքանչյուր սրբապղծություն պետք է արմատախիլ արվի, քանզի սրբապղծության կարման դավաճանության կողքին է ընկած։ Ուրեմն պետք է հասկանալ, որ սրբապղծությունը՝ մթերի բախտաբաժինն է։ Պետք է դա լավ հասկանալ, քանզի սրբապղծողը Վերարքայությունը ճանաչել անկարող է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1370
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    221.


    Աուրաների գալիք նկարահանման ժամանակ պետք է հիշել տարբեր լուսաֆիլտրերի մասին։ Կապույտ և մանուշակագույն երանգը ցույց է տալիս, թե սովորական նկարահանման համար որքան դժվար են Նուրբ Աշխարհի երանգների հետ նմանություն ունեցող երանգները, որին էլ հենց պատկանում է աուրան։ Ուրեմն այն կարող է նկարահանվել, եթե տարածությունը լցված է երկնաքարային փոշով կամ եթե նկարահանմանսը մասնակցել է ուժեղ հոգեկան էներգիա։ Ուրեմն բոլոր ֆիզիկական ձեռնարկներից հետո նորից վերադառնանք հոգեկան էներգիային։ Բայց այդ էներգիայի կուտակման համար, նախ և առաջ, անհրաժեշտ է խուսափել քայքայիչ սրբապղծությունից։



    - - - - - - -



    222.


    Մշտապես պնդում ենք ամենատարբեր վախերը հաղթահարելու մասին։ Դա վերացական պահանջ չէ, այլ ուղղված է ձեր մոտակա վերելքին։ Վախը, ինչպես նաև շատ այլ բացասական հատկություններ, հզորանալով, յուրովի բացասական մագնիս է ձևավորում։ Այդ մագնիսը անձի հաջորդ կյանքերի նթացքում նրան ուղղորդելու է վախի արդեն հիմնադրված ուղով։ Եթե մարդը վախենում է ինչ-որ բանից, նա անպայման ստիպված կլինի անցնել հենց այդ սարսափի արահետով, մինչև իր վախը չսպառի։ Հետևաբար օգտակար է, որպեսզի մարդը, գիտակցելով իր հոգևոր էության անվնասելիությունը, անմիջապես ազատվի բոլոր վախերից։ Չէ՞ որ բոլոր սարսափները ոչինչ են։ Նույնիսկ ուժեղ մութ էությունների հետ հանդիպումը վտանգավոր չէ, եթե պահպանված է Վերարքայության հետ սերտ կապը։ Գիտակցության դրսևորմամբ կարող են սպառվել նաև այլ բացասական հատկություններ, այնպես որ անհարիր է վերադառնալ նրանց նույնիսկ այն ժամանակ, երբ ստիպված ես նրանց վրա փորձարկել նրանց հակահարվածը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1371
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    223.


    «Կարողացիր բռնել ամենափոքրիկ սատանայի պոչից, և նա քեզ ցույց կտա, թե որտեղ է թաքնվել իր ավելի մեծ տեսակը», - այս հին չինական առածը նշում է փոքրիկ մանրամասների նշանակությունը գլխավորը բացահայտելու համար։ Իրոք, ամենահոգատար մանրամասը լավագույն բանալին կլինի մեծագույն սխրանքի համար։ Սխալորեն մտածում են, որ վերելքի ճանապարհի համար մանրամասներն աննշան են։ Նույնիսկ ամենասքանչելի հերոսական գործողությունները հիմնված են եղել ժամանակին նախատեսված մանրամասների վրա։ Որքա՛ն ուշադիր է նկատում բոլոր քարերը Ուսուցչին հետևողը։ Օտար ոչինչ նրանից չի խուսափում։ Միայն վատ աշակերտը կասի. «Ուսուցիչ, ես հիացմուքից քիթս կոտրեցի»։ Այդպիսի անհամաչափելիությունն ընդամենը ցույց կտա, թե որքան հեռու է այդ աշակերտը զգոնությունից։ Չինական առածը մեկ այլ նշանակություն էլ ունի։ Ամենամեծ ոճրագործը բացահայտվում է իր վարքի ամենափոքր մանրամասներում։



    - - - - - - -



    224.


    Երբ Մենք ուշադրություն ենք դարձնում մանրամասներին, նշանակում է հենց նրանք են ի վիճակի բարելավել վիճակը։ Աշխատանքի որակը կախված է նախատեսված հարաբերություններից։ Միայն խոշոր գծերը ձեզ կհիշեցնեն հսկաների աշխատանքի մասին, որոնցից վաղուց ստիպված էիք հրաժարվել կոպտության պատճառով։ Բայց ոգին ոչ հսկաներ, ոչ էլ թզուկներ չի ճանաչում, նա ճանաչում է նկրտում դեպի կատարելագործումը, որի մեջ են ղողանջում Տիեզերքի բոլոր զանգերը։ Ուրեմն հիշեցնենք կատարելագործման պայմանների մասին։ Եթե սկսել ենք Ասուրներից, ուրեմն ավարտենք Դևերով։



    - - - - - - -



    225.


    Ուրեմն պետք է ամուր լինել Մեր կողքին ճակատամարտի պահին։ Պետք է սիրել Մեր կողքի այդ տեղը, ասես ուրիշ ոչինչ գոյություն չունի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1372
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    226.


    Մռնչոցը լցնում է ոլորտները։ Յուրաքանչյուրդ օգնեք հավասարակշռություն պահպանել։ Մեր շարքերը ներթափանցելու համար մթերի բանակն օգտվում է բոլոր միջոցներից։ Չենք հոգնի ձեր ուշադրությունը դարձնել նրան, թե որքան անհրաժեշտ է ուշադրությունը փոքրագույն մանրամասների հանդեպ։ Յուրացրեք, թե ինչպես է պետք լսել և շուրջը նայել։ Ոչ միայն մթերի հնարքները կարելի է լսել, այլև զանգեր և այլ տիեզերական նշաններ։ Նրանք ցույց են տալիս մթնոլորտի լարվածությունը, Մեր մոտիկությունը և հիշեցնում են Վերարքայության մասին։ Պետք չէ շփոթվել, եթե զանգերն ու լարերը բարձր չեն հնչում, դրա համար շատ պատճառներ կան։ Չէ՞ որ կարող են լսել նաև նրանք, ում դեռևս պետք չէ լսել ճակատամարտի այդ կոչերը։ Հետևաբար, և հիմա էլ ձեր ուշադրությունն եմ հրավիրում հատկապես մանրամասների վրա։ Շատ օգտակար է ուսումնասիրել բնության այդ փոքրիկ շնչառությունները։ Բացի Մեծ Կռվի մեջ կիրառելուց, այդ դիտարկումներն անհրաժեշտ են հետագա առաջընթացի ժամանակ։



    - - - - - - -



    227.


    Շնչառության մասին պետք է հաստատել, երբ այդքան անլսելի աղտոտված է մթնոլորտը; մինչև սարերն է հասնում խտացած ճնշվածությունը։ Ցածր շերտերի այդպիսի խտություն երբեք չի եղել։ Կարելի էր այդ երևույթն ուսումնասիրել, և մարդիկ կարող էին խորհել մեր ժամանակների առանձնահատկության մասին։ Այդպես մենք կարող ենք նույնիսկ հասարակ միջոցներով սովորել, թե որքան առանձնահատուկ է այս ժամանակաշրջանը։



    - - - - - - -



    228.


    Պատվաբեր չէ, եթե մեկը գայթակղվի մթերով։ Պատվաբեր չէ, եթե մթերի հնարքների դեմ ասելու ոչինչ չգտնվի։ Եկեք չմտածենք, որ հարձակվողների խորամանկությունները կքչանան։ Սխալ է մտածել, որ երբևիցե անխախտելի հանգիստ կհաստատվի։ Յուրաքանչյուր ցնցում ընդամենը փորձաքար է։ Ուրեմն ամեն ճնշման պետք է սպասել, ինչպես լարմանը թռիչքի համար։ Ո՞վ ուրեմն կսպառի ոգու խորությունը, եթե այն գոյություն ունի։ Ո՞վ և ի՞նչ չափանիշներով կչափի սրտի լիությունը։ Հիրավի, սիրտն ինքն է իր պատասխանատուն։ Հիրավի, միայն սրտի լեզուն կարող է բացատրել գոյության էությունը։ Հետևաբար չվախենանք լարողի ճնշումից։ Կասկածը կարող է թուլացնել ամեն լարում, հետևաբար մերժված է կասկածը, և նրան ծնողի անունն է ստի հայր։
    Տեղի ունեցածի մանրամասները համապատասխանում են նախասահմանվածի մեծ նշանակությանը։ Այդ մանրամասներին կարելի է ուրախանալ, քանզի նրանք որոշ փառապանծ էջեր են հիշեցնում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1373
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    229.


    Ո՞վ և ի՞նչն ուրեմն կփոխարինի սրտերի միասնությունը, որը, ինչպես բոցավառ խարույկ, կանչերը դեպի հեռավոր աշխարհներ է տանում։ Ո՞վ ուրեմն կարող է վախենալ, ո՞վ է գոնե մեկ անգամ դիպել Անսահմանությանը։



    - - - - - - -



    230.


    Մի՞թե էներգիայի հորդացմամբ չպետք է լցվի գիտակցությունը, որ ոգու նույնիսկ փոքրագույն կուտակումը կարևոր է ապագայի համար։ Վճռականորեն ամբողջ դրականը սահմանում է գալիքի մեր գանձարանը։ Ընդ որում հանուն Վերարքայության անպատեհ է սնանկանալ ոգով։ Բայց յուրաքանչյուր նվաճում և գտնվածք կարող է բերվել մարդկությանը։ Իհարկե, շահասիրությունն անհամեմատելի է թե Վերարքայության, թե բոցավառ սրտի հետ։ Այդպես սրտի լիացումը կարող է լինել երեք տեսակ՝ կամ անձնական ինքնասիրաբար, այսպես ասած, մահկանացու, կամ անձնվեր մոտակա սահմանվածի վերաբերյալ, այլ կերպ ասած, սխրանք կյանքի ընթացքում, կամ տիեզերական հավելում ամբողջ մարդկությանը։ Այդ կուտակումը թե հեշտ է և թե դժվար; հեշտ է ազատագրելով երկրից, բայց դժվար է, զգացումը հաստատելով ռասաներից և ժողովուրդներից վեր։ Բայց սրտի տիեզերական լիացումը կարիք ունի վարժանքների և փորձառու հետազոտության։ Այդ նույնն է, ինչ եթե ձեզ առաջարկեն մեկ ամբողջ տան պարունակությունը տեղավորել փոքրիկ արկղիկում, բայց փորձառու ոգին չի հապաղի ամենաարժեքավորն ընտրել։
    Իսկ ով դժվարանա արժեքավոր կուտակումները բերել Վերարքայություն, արժեքների մասին ընդհանրապես ոչինչ չի հասկանա։ Ուրեմն պետք է ընտելանալ բաց չթողնել ոչինչ և պատրաստ լինել նվիրաբերել Անսահմանության մեջ կուտակածը։



    - - - - - - -



    231.


    Ինչպես նաև երբեմն ծառի արմատները տան հիմքից ավելի ամուր են։ Երբ հատակը սկսի տատանվել, արդյո՞ք ավելի անվտանգ չի լինի կառչել ծառի ճյուղից։ Այնքան ծանր ժամանակ է, որ հատակի սալիկներից ավելի հաստատուն ծառի ճյուղ կարելի է գտնել։ Նույնիսկ փոքրիկ պատուհանը կարող է դռնից ավելի մեծ ծառայություն կատարել։ Հողի ցնցումների ներքո կենդանի ճկուն ճյուղը չի կոտրվի, հետևաբար այդպես ուսումնասիրեք իրերի բնույթը։ Խելամիտ չէ չօգտագործել լուսամուտի կողքին աճողը։ Առանց կարիքի մենակ խելակորույսն է կտրում այն ճյուղը, որն ինքը տնկել չի կարող։ Նմանապես միայն ստի անասուններն են փորձում շրջապատել ուղին, որպեսզի ճամփորդը շեղվի։ Բայց կյանքի ճյուղերի վրա կարելի է ճշմարիտ ուղու նշաններ թողնել։ Ուրեմն եկեք պահպանենք պատուհանի կողքի ամեն ճյուղ։ Երբ պետք է, թող այգու տերևները պահպանեն մեր աշխատանքը և պաշտպանեն հողմից՝ նշանակում է հողմը փոթորկում է։
    Նշում եմ, որպեսզի հողմից չսարսափեք՝ նա հեռավոր երկրների ծաղիկներ է բերում։ Բայց դեղորայքը հաճախ խառնվում է հեռավոր արմատների հետ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1374
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    232.


    Զարմանալի չէ, եթե սիրտը զգում է, թե ինչպիսի հատուկ ուղիներ են անհրաժեշտ։ Իհարկե, սիրտը գիտի, թե ինչպես են հանգամանքները փոխում իրավիճակը։ Բաց սպասել հանգամանքներին նույնն է, ինչ սպասել սարից այն կողմ գտնվող հողմին։ Արդեն աղմկում է հողմը, բայց դեպի մե՞զ է արդյոք գալիս։ Կպոկի՞ արդյոք տանիքը։ Չի՞ ավերի արդյոք ցանքը։ Ով ուրեմն կսանձահարի նրա ցասումը։ Բայց Անտեսանելի Պահապանը շշնջում է. «Ինձ կանչեք»։
    Ի՞նչն ուրեմն, հողմից բացի, կմաքրի մթնոլորտը։ Եթե սարի ամենամաքուր ձյունն անգամ լիքն է երկնաքարային փոշով, ուրեմն որքա՜ն խիտ է դաշտավայրերի մթնոլորտը։ Չկա մաքուր տեղ խռովված քաղաքում։ Ուրեմն նայենք դեպի արևածագ։



    - - - - - - -



    233.


    Կամքի հրամանով կարելի է փոխել երակազարկը։ Կարելի է համարյա կանգնցնել սիրտը, կարելի է իրականացնել շատ հոգեֆիզիոլոգիական գործողություններ, բայց եթե հարցնեք՝ ինչպե՞ս վարվել հիմա, կասեմ՝ թողեք, որ սիրտը հառնա։ Պատկերացրեք սիրտը թասի մեջ, ասես բռնկված համբարձվող հրով։ Ուրեմն ֆիզիոլոգիական ազդեցություններից վեր՝ դնենք սրտի նկրտումը վեր Վերարքայության աստիճաններով։



    - - - - - - -



    234.


    Երբ աշխարհը ճմլվում է, կարելի է սարսափելի հողմեր սպասել, որոնք կխոցեն մթնոլորտի ցածր շերտերը և դրանով վերջնականապես կխեղեն մտածողությունը։ Պետք է նախապատրաստվել ամենաանլսելի հարձակումների, բայց անցնել դրանք, նշանակում է, ընթանալ ճանաչման ուղիով։



    - - - - - - -



    235.


    Արդեն ասված է, որ մոլագարության բացահայտման դեպքում պետք է կամ վտարել մոլագարեցնողին, կամ հանգիստ թողնել մոլոգարին, միայնության մեջ, քանզի այդ ժամանակ մոլագարեցնողը գործունեության դաշտ չի գտնի և, ձանձրանալով, ինքը կհեռանա։ Իհարկե, ավելի լավ է մոլագարներին զենք և սպիրտ չտալ, բայց վարվել այնպես, որ նրանք ամենից քիչ զգան իրենց մեկուսացվածությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1375
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    236.


    Եթե վերցնենք հիմալայան մայրի՝ ամենաբարձրը, ամենաամուրը, - նախկին պոկված ճյուղերից որքա՞ն նշաններ կգտնենր բնի վրա։ Դրանից հիմալայան մայրին ավելի թույլ չի դարձել, ընդհակառակը, այդ թափված ճյուղերը ամենապինդ նշաններն են թողել, նրանց վրա նույնիսկ պողպատն է կոտրվում։ Ոչ մի Ուսմունք հեռացողների վերաբերյալ չի սարսափում։ Ուսմունքը գիտի, որ ներքևի ճյուղերը պետք է թափվեն։ Այդպես քամու տարած պոկվածները կարող են ի կատար ածել իրենց նշանակությունը։ Նրանք նույնիսկ կարող են նոր հիմալայան մայրիներ ծնել։ Եվ նրանց խեժն էլ այնուամենայնիվ բուժիչ կլինի։ Եվ հետո դարսված, որպեսզի պահեն տան անկյունը, նրանք համերաշխորեն կներմուծվեն ընդհանուր լարման մեջ։ Ուստի մի սարսափեք հեռացողներից։ Նրանք չեն կարող հեռանալ սրտի այդ նույն խեժից։ Իսկ երբ վերևից նկատեք բազմաթիվ խաչված արահետներ, ուրեմն նույնիսկ կժպտաք հանդիպող ճամփորդներին։ Երբ գիտակցված է անսահմանափակ ճանապարհի երկարությունը, ուրեմն կկիրառեք նաև այլ միջոցներ։ Սարսափելի չէ, երբ ճամփորդություն է կատարվում, ցուրտ է անշարժությունից միայն։



    - - - - - - -



    237.


    Երաշխավորությունը կդառնա վահան, բայց տարբերենք հեռացումը դավաճանությունից։ Հեռանալու դեպքում կարող են գործել կարմայական պատճառներ կամ ֆիզիկական առանձնահատկություններ։ Բայց դավաճանության համար արդարացնող հանգամանքներ չկան։ Հաստատում եմ, որ դավաճանության հետևանքները ամենաանխուսափելին են։ Ոչինչ դավաճանին չի ազատի դավաճանված լինելուց։ Ուսմունքին դավաճանելու երևույթը ամենածանրն է համարվում։ Բարձրագույն Ոգու վրա մարդը չի կարող սրբապղծել։ Զննելով սրտի գործունեությունը, կարելի է տեսնել, թե ինչպիսի ֆիզիկական ցնցումներ է հրահրում դավաճանությունն Ամենաբարձրագույնին։ Ոչ միայն անձի սահմաններում, այլ լայն տարածություններում էլ համառորեն գործում է դավաճանությունից քայքայումը։ Ինչես Բարձրագույն Ոլորտները զգում են յուրաքանչյուր բարի վերելք, այնպես էլ դավաճանությունն է դղրդում կործանվող աշտարակի պես։ Ընդունելով հիմալայան մայրու համեմատությունը, կարելի է ասել, որ դավաճանությունը նման է չղջիկներով լեցուն փչակի։



    - - - - - - -



    238.


    Մռնչոցը իսկական գազանանոց է ծնում։ Հետևաբար պետք է դադարել կրկնօրինակել գազաններին։ Իհարկե, գազանների հետ նմանության երևույթները դեռևս շատ են, բայց նկրտման ներքո ժամանակ չի լինի հետ նայել գազանների վրա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1376
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    239.


    Եթե մայրը համբերատար չունկնդրի իր զավակի առաջին ցանկություններին, երբեք մայր չի դառնա։ Եթե Ուսուցիչը չդրսևորի համբերություն աշակերտի առաջին քայլերին, ուրեմն նա Ուսուցիչ չէ։ Եթե Ուսուցիչը չհասկացավ աշակերտի ուղին, ուրեմն նա Ուսուցիչ չէ։ Եթե Ուսուցիչն իր ձեռքը աշակերտի աչքերին չդնի, ուրեմն նա կուրացնող է։ Ուրեմն պահպանենք սրտի ուղին։ Ուսուցչի սրտին օտար է յուրաքանչյուր ճնշում։ Նա հետևում է աշակերտի փորձին և միայն թեթևակի կթեքի նրա ձեռքը, եթե այն դիպչի կրակին։ Համբերությունը Պսակի քարն է։ Այն վկայում է Անսահմանությանը մոտենալու մասին։



    - - - - - - -



    240.


    Արիությունից հետո գալիս է հանգստությունը։ Վախկոտը հանգստությամբ զինվել չի կարող։ Բայց որքա՜ն սքանչելի է ճշմարտության սրի հանգստությունը, ուստի արիության մասին պետք է պնդես ինքդ քեզ, ինչպես անհրաժեշտ դարպասների մասին։



    - - - - - - -



    241.


    Յուրաքանչյուր ցանկություն սեղմում է սիրտը։ Բայց ցանկությունն ուրիշների համար հետո ընդլայնում է սիրտը նոր լույսով, այն ժամանակ երբ ինքնախղճանքը սրտին ստիպում է նմանվել մանգոյի կնճռոտ պտուղի։ Նույնն էլ թե հիացմունքի, և թե բարեգթության մասին։ Ժամանակն է սահման գծել շահասիրության և տիեզերական Բարեգթության միջև։
    Օգտակար է դպրոցներում տալ ամբողջ պատմությունների բովանդակություններ՝ հարցերով, թե ինչպե՞ս կվարվեին աշակերտները հերոսների փոխարեն։ Պետք է ոչ թե աշակերտների մեջ ներդնել նախապես սահմանված պատասխաններ, այլ ընդհակառակը, բացել ամենատարբեր եզրակացությունների դաշտ, այդպես աշակերտները առաջին փորձության մեջ կմտնեն։ Հետևաբար պետք է առաջին տարիներից սովորեցնել հետևանքների ազատ ընտրությանը։ Իհարկե, Ուսուցչի Անտեսանելի Ձեռքը միշտ կնախազգուշացնի անկման մասին։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ է Վերարքայության գոնե բարալիկ թելի գոյությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1377
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    242.


    Խոսելով սիրո որակների մասին, նշենք կասեցնող սերն ու նկրտող սերը։ Ըստ էության, առաջին սերը երկրային է և երկրորդը երկնային։ Բայց արարումների ինչպիսի՜բազմություն է քարուքանդ արվել առաջինով և նույնպիսի բազմություն թևավորվել է երկրորդով։ Առաջինը գիտի տարածության և գիտակցության բոլոր սահմանափակումները, բայց երկրորդը երկրային չափանիշների կարիք չունի։ Այն բարդեցված չէ տարածություններով և դատողություններով մահվան մասին։ Առաջինն աշխարհը ճանաչում է որպես մոլորակ, իսկ երկրորդը նույնիսկ մոլորակի ոչնչացման դեպքում խնդիրներ չի ունենա, քանզի նրա առջևում են բոլոր աշխարհները։ Հիրավի, երկրորդ սերն ընթանում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ թե Նուրբ, և թե Հրեղեն աշխարհներով։ Այն բոցավառում է սրտերը Բարձրագույն ուրախության համար, և հենց դրանով էլ անսասան է։ Ուրեմն ընդլայնենք սիրտը ոչ թե Երկրի, այլ Անսահմանության համար։



    - - - - - - -



    243.


    Ընդունենք սերը, որպես գիտակցության ընդլայնման շարժիչ։ Սիրտն առանց սիրո չի բոցավառվի, չի լինի անկոտրելի և չի լինի անձնվեր։ Ուրեմն երախտապարտ լինենք սիրո ամեն շտեմարանի, այն Նոր Աշխարհի սահմանին է, այնտեղ, որտեղ լուծարված են ատելությունն ու անհանդուրժողականությունը։ Սիրո ուղին տիեզերական էներգիայի լարումն է։ Այդպես մարդիկ իրենց տեղը կգտնեն Տիեզերքում։ Ոչ թե չոր տերևներ, այլ բոցավառ շուշաններ; նրանք կնմանեցվեն Բարձրագույն Աշխարհին։



    - - - - - - -



    244.


    Ո՞րն է շահամոլության սահմանը։ Այդ սահմանները սիրտը գիտի, բայց մտածողությունը չի կարող մասնատել հրեղեն շուշանի թերթիկները։ Երբ պահակազորին հրաման կտրվի դուրս գալ, երբ նրան կտրվի վահան և երբ նա իր վահանի վրա կընդունի դեպի Ուսուցիչն ուղղված բոլոր նետերը, դա նույնպես կլինի գարծողություն, բայց այն հակադրված կլինի շահամոլությանը։ Սիրտը գերազանց գիտի իր այդ սքանչելի գործողությունները, երբ թշնամու ամեն նետ վերաճում է հրեղեն շուշանի նոր թերթիկի։ Նրա այդ գործողությունները, ոչ ոքի կողմից չստիպած, ոչ ոքի կողմից չհրամայված, ոչ ոքի կողմից չհերքված, այլ դատապարտված բոլոր չարերի կողմից, սխրանքի իսկական ճառագայթներ կդառնան։ Հենց չարությամբ արտահայտված դատապարտումն է, որ կարող է լավագուն չափանիշներից մեկը ծառայել։ Պետք է նկատել, որ իսկական շահամոլությունը մութը չի դատապարտում, և դա նույնպես ճիշտ չափանիշ է։ Պետք չէ գիտենալ միայն վերին չափանիշը; պետք է գիտենալ ցածի չափանիշը նույնպես։ Միայն այդ ժամանակ կարելի է գնահատել սխրանքի վահանը։
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 15.03.2024, 00:23:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1378
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    245.


    Հարաբերականությունն ու անկատարելությունը յուրաքանչյուր կյանքի բնորոշ երևույթներն են, բայց հատկապես նրանք են բացում դեպի գալիք տանող դուռը։ Մարդիկ, որոնք իրենց խոչընդոտն արտահայտում են նրանում, որ կատարյալ չեն, դրանով ցույց են տալիս իրենց ավարտվածությունը, այլ կերպ ասած, իրենց անպետքությունը։ Ավարտվածությունն անհնար է շարժման ընթացքում։ Միայն հրեղեն հողմերի միջև կատարելացումն է հաստատում իսկական ճանապարհը։ Այդ նույն կատարելագործմանն են տանում երկրային տարատեսակ մարտիրոսություններ՝ սխրահնքներ և հերոսական գործեր, քանզի այդ լարումների ներքո է ստեղծվում սրտի առավել մեծ հուրը։ Իհարկե, պետք չէ մարտիրոսությունը միայն ֆիզիկապես ընկալել, գլխավորը միշտ ոգու մեջ է կատարվում։ Սիրտը կարող է բաբախել համարյա սովորական ռիթմով, բայց հոգևոր լարումն արտասովոր կլինի։
    Այդպես անհրաժեշտ է ոգում հիմնել սխրանքի նշանակությունը։ Խարույկներն այլևս հազվադեպ են, բայց ոգու մարտիրոսություններն առանձնապես հզորանում են; այդպես էլ պետք է լինի, երբ Նուրբ Աշխարհը մոտենում է ֆիզիկականին։ Զարմանալի ոչինչ չկա, եթե ֆիզիկական շարժումը փոխակերպվում է հոգևորի։ Չմոռանանք փոխակերպման խորհրդանիշը, որտեղ ցույց է տրված ֆիզիկական գոյության վերածումը նրբի։ Բազմաթիվ խորհրանիշներ են դրսևորված որպես բարեշրջման նշաձողեր, բայց մարդկությունը դրանք վերացականորեն է ընկալում։



    - - - - - - -



    246.


    Բազմաթիվ մոլորություններ ծագել են օրենքների բարեշրջման ոչ ճիշտ ըմբռնումից։ Երբ մարդկությունը հիմնական օրենքներին էր մոտենում հինավուրց հայտնագործությունների հիման վրա, սովորաբար մոռանում էին ուշադրության արժանացնել դարերի բոլոր շերտավորումները, որոնք պակաս կարևոր չեն։ Այսպես, եթե փայտիկով օդի մեջ շրջան գծեք, այն իր սկզբնական վիճակին կվերադառնա արդեն այլակեպված, լի նոր նստվածքներով։ Ճշմարիտ է փիլիսոփան, երբ պնդում է, որ յուրաքանչյուր պտույտի հետ միասին մոլորակը վերանորոգվում է։ Համենայն դեպս, ամեն պտույտի հետ այն փոխվում է։ Այդպես էլ օրենքը, մնալով նույնը միջուկում, անընդհատ վերազգեստավորվում է բարեշրջման պարույրներով։ Շատ նշանակալի են այդ թաղանթները, ուստի մոլորություն կլիներ ընդունել հազարամյակներ առաջ ընդունված օրենքի ամբողջ ծավալը։ Այդ պատճառով էլ հորդորում ենք մշտապես ուսումնասիրել։ Չի կարելի բավարարվել սառցադաշտային ժամանակաշրջանում մոլորակը կառավարած օրենքով։ Նմանապես չի կարելի համեմատել հազար տարի առաջվա հոգևոր հավասարակշռությունը ներկա ժամի հետ։ Չէ՞ որ Երկրի մերձակա շերտերում նույնիսկ քիմիական տարրերն են փոխվել։ Հրահրված են չկիրառված էներգիաներ, և այդպես քաոսը նոր մուտքեր է ստանում։




    - - - - - - -



    247.


    Ներկա Քաոսը նման է Քաոսի մրցավազքին Դրսևորվածի հետ։ Նոր էներգիաների հրավերքը հրահրում է տարերքների պայթյուններ, հետևաբար արդեն չի կարելի կանգ առնել և պետք է բոլոր միջոցները ներդնել դրսևորվածի վրա։ Այդպես Լույսի սպիտակ ձիերը պետք է հաղթեն սև ձիերին։ Պետք է պնդել այդ ըմբռնումը, հակառակ դեպքում ոմանք կհրապուրվեն սև նժույգներով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 92 92-ից ԱռաջինԱռաջին ... 42828889909192

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •