User Tag List

Էջ 75 93-ից ԱռաջինԱռաջին ... 256571727374757677787985 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,111 համարից մինչև 1,125 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1111
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    852.


    Հետևաբար բոլոր տիեզերական դրսևորումները հագենում են փոխադարձ ձգողությամբ։ Չէ՞ որ տարածական հուրը կարող է հաստատվել լարված Մագնիսով միայն։ Հետևաբար այդ հոսանքները կարող են հաստատվել միայն տիեզերական ձգողությամբ։ Զգոն օրգանիզմը կարող է համահնչել տիեզերական կրակների լարվածությանը։ Հետևաբար ամեն նկրտող թրթիռ փոխանցք է ստեղծում տարածական հրի համար։ Եթե կապ է հաստատվում էներգիաների միջև, հաստատվում է կապ վերերկրյա և երկրային հոսանքների միջև։ Այդպես մեծագույն համաձայնեցում է ընկած Հրեղեն Հոգու հրեղեն ընկալման մեջ, ուստի Մենք այդպես հաստատում ենք տիեզերական ներդաշնակվածությունը։ Այդպես ամեն ինչ մտնում է կյանք։



    - - - - - - -



    853.


    Երբ ճշմարիտ ուղղությունը դեպի տիեզերական հուրն է նկրտում, հաստատվում է տիեզերական համադրություն։ Միայն երբ մարդը հասկանա, որ գործելակերպը կախված է խթանիչ ուժից, կհաստատվի նկրտման և ներքին հրի զարգացումը, քանզի առանց բարձրագույն սկզբունքների լարման անհնար է հարաբերականություն ստեղծել տիեզերական ուղղության հետ։ Ամբողջ անհամապատասխանությունը կախված է այդ անհավասարակշռվածություններից։ Ամեն դարաշրջան հագենում է տիեզերական կրակներով և մարդկային ընկալման հատկություններով։ Ուստի երբ ոգին չի հարադրվում տիեզերական կրակներին, ձևավորվում է հակառակ ընթացք։ Այդպիսով, մարդը հաստատում է իր կարման։ Անհամապատասխանությունը մոլորակի հիվանդությունն է։



    - - - - - - -



    854.


    Այդպիսով, միայն տիեզերական կրակների պատճառները կարող են հավասարակշռություն հիմնել, հետևաբար Մագնիսի հաստատած հոսանքները գիտենալն ուղղորդում է դեպի ճշմարիտ ստեղծագործում։ Մարդկության լարվածությունների մեծամասնությունը դեպի հակառակն է ուղղված։ Հետևաբար հրեղեն ոգու ամեն նկրտված ալիք լարվում է համապատասխանությամբ։ Ուստի կենտրոնների լարվածության դրսևորումը համապատասխանում է տարածական հոսանքների վիճակին։
    Մենք, մարդկության Եղբայրները, պնդում ենք, որ տիեզերական կրակները ենթարկվում են Հրեղեն Հոգու հրեղեն ընկալունակությանը։ Այդպես բոլոր հոսանքներն անցնում են կենտրոնների միջով։ Այդ պատճառով այդքան հզոր են Մեր բոլոր արարչագործությունները։ Այդ պատճառով այդքան հզոր է Մեր համախմբված Միությունը։ Հիրավի, Մենք հետևում ենք հավասարակշռությանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1112
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    855.


    Տիեզերական համապատասխանությունը լարում է բոլոր ստեղծագործ ուժերը, և երբ լարերը հնչում են համապատասխանաբար, տիեզերական լարումը կարող է հաստատել ստեղծագործական ձևը։ Հետևաբար երբ էներգիայի որակն ընկալվում է գիտակցաբար, կարող է շինարարություն հաստատվել։ Ուստի միայն համապատասխանության սկզբունքը կարող է իսկական նկրտվածություն տալ։ Չէ՞ որ միայն երբ էներգիայի որակն ընդունում է տիեզերական կրակների հատկությունները, բարձրագույն համապատասխանություն է հաստատվում։ Այդպես ամեն խթանիչ ուժի մեջ պետք է բարձրագույն համապատասխանության որակներ որոնել, և անտեսանելի աշխարհում է ամփոփված գործողության ամբողջ հզորությունը։



    - - - - - - -



    856.


    Այդպես համապատասխանությունը լարում է Հրեղեն Հոգու բոլոր կենտրոնները։ Ուստի այդքան զգոն է զգում օրգանիզմը բոլոր տիեզերական հոսանքները, հետևաբար պետք է խնայել առողջությունը։ Երբ տիեզերական հոսանքները տեղաշարժվում են, կենտրոնները զգում են յուրաքանչյուր թրթիռ, հետևաբար զգուշություն է անհրաժեշտ։



    - - - - - - -



    857.


    Տիեզերական ուժերի լարման ներքո ամենատարատեսակ ուժերը հագեցնում են ոլորտները։ Լույսի ստեղծագործումն այդպես լարում է համապատասխան էներգիաները, բայց մութն իր համար որոգայթներ է ստեղծում։ Չէ՞ որ միայն տիեզերական համապատասխանությունը կարող է գեղեցկություն ստեղծել։ Հետևաբար երբ մոլորակը հագենում է տեղաշարժի հրով, կարելի է սահմանել հաղթող էներգիաների որակը։ Այդպես ստեղծվում են տիեզերական էներգիաների հաստատումները։



    - - - - - - -



    858.


    Տիեզերական վերակառուցումը համապատասխանությամբ հաստատված համադրություններ է պահանջում։ Երբ ոգին արձագանքում է տիեզերական վերակառուցումներին, հիմնվում է կապ Տիեզերքի և մարդու միջև։ Հետևաբար երբ ոգին արարում է Տիեզերքի հետ միասին, հաստատվում է տիեզերական կապ։ Ինչպե՞ս ուրեմն կարելի է հաստատվել տիեզերական վերակառուցման մեջ։ Միայն համապատասխանության որակով։ Համապատասխանության որակն է շարժում տիեզերական արարչագործությունները, ուստի մարդկությունն այդպես հաստատում է իր ոգու առաջընթացի երևույթը։ Այդպես անսահման համապատասխանություն է հաստատվում։



    - - - - - - -



    859.


    Երբ հաստատվում է տիեզերական հիմնված հնարավորություն, բոլոր խոչընդոտները լարվում են։ Տարածությունը հնչում է տիեզերական կրակների լարումով, և այդպես լարվում են մութ ուժերը, ուստի այդքան վճռական են մարտերը։ Այդ պատճառով այսքան լարված են Մեր ժամանակները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1113
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    860.


    Տիեզերական վերափոխումն ամփոփում է իր մեջ բոլոր մարդկային նկրտումները։ Երբ տիեզերական վերափոխումը հագեցնում է մոլորակը, տիեզերական նկրտվածությունը լարում է ոգին։ Հետևաբար ուժերն այդպես խմբավորվում են ըստ բևեռների և վերափոխման շուրջ հագեցնում են ոլորտները։ Տիեզերական վերափոխումից անհնար է բացառել մարդկային նկրտումները։ Միևնույն խթանիչ ուժն առաջ է տանում բոլոր ուժերին, հետևաբար ամեն ոլորտ հագենում է տիեզերական վերափոխմամբ։ Այդ պատճառով մարդկային գիտակցությունը Տիեզերքի վրա տրտնջալ չի կարող։ Կյանքում ամեն ինչ ստեղծվում է տեղաշարժի և համապատասխանության սկզբունքի վրա, և անսահմա՛ն են համապատասխանության որակները։



    - - - - - - -



    861.


    Տիեզերական վերափոխման ներքո Տիեզերական Մագնիսին դեմ ընթացող մութ հոսանքների երևույթ է նկատվում։ Ամեն լուսավոր ալիք տանում է դեպի մութ ուժերի լարում։ Այդպես տիեզերական վերափոխման մեջ տեսանելի է Տիեզերական Կամքը։ Չարի դռնապանները տիեզերական վերափոխումը ներծծում են խեղդող գազերով։ Բայց տիեզերական վերափոխման մեջ Լույսի հզորությունը գլխավոր փոխակերպող կրակն է։ Այդպես Լույսն այրում է մութը։ Այդպես տիեզերական վերափոխումը կարող է հաստատվել Անսահմանության մեջ։




    - - - - - - -



    862.


    Տիեզերական Մագնիսի ձգողությունը տարածության մեջ մագնիսական հողմեր է հրահրում։ Նմանապես երկրային ոլորտն էլ հրահրում է ոգին ազատագրող էներգիաներ։ Եվ բոլոր երկրային էներգիաները տարածությանն են տալիս իրեն ուժերը։ Հետեևաբար յուրաքանչյուր դեռևս չդրսևորված էներգիա տալիս է իր հագեցումները։ Այդ պատճառով ոգին այդպես լարվում է Տիեզերական Մագնիսի հոսանքը որոնելիս և գործողության ուղեծիրը փոխադարձաբար վճռական է այդքան։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1114
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    863.


    Իրարանցումը, որը լարում է մոլորակային ուժերը, տիեզերական վերափոխում և հոգևոր առաջընթաց է հաստատում։ Ոգու ձգողությունը դեպի տիեզերական վերափոխում հրահրվում է գիտակցված նկրտմամբ։ Հետևաբար Տիեզերական Մագնիսի հետ ընթացող ամեն հզորություն պետք է հագեցնի տարածությունը տիեզերական վերափոխմամբ։ Տարածական հուրը լարում է կյանքի բոլոր երևույթներն ու բոլոր տիեզերական դրսևորումները։ Հետևաբար հրեղեն ոգուն առաջնորդում է շփումը Տիեզերական Մագնիսի փոխանցքի հետ։ Գործողությունների ոլորտները հագենում են Անսահմանության էներգիաներով։



    - - - - - - -



    864.


    Տիեզերական հրի լարին դիպչելը ոգուն նկրտում է տալիս. և կյանքի գործունեությունը լարվում է այդ կենսական հրով։ Այդ պատճառով հրեղեն Հրեղեն Հոգին զգում է բոլոր տիեզերական հանկարծաշրջումները և լարում է տարածական բոլոր թելերը։ Այդ պատճառով ձգողությունը դեպի բարձրագույնն այդքան վախեցնում է թշնամիներին։ Այդ պատճառով երբ Մեր էներգիաների ստեղծագործումը մտնում է կյանք, Մեր հակառակորդները լարվում են հակազդեցության մեջ։ Հետևաբար Տիեզերական Իրավունք է հաստատվում։



    - - - - - - -



    865.


    Տիեզերքի ստեղծագործումը տարածական կրակները մոտեցնում է մոլորակին։ Հոգևոր նկրտվածությունը պետք է լարի իր թելերը և ուղիներ գտնի դեպի տարածական կրակներ։ Հետևաբար ամեն արարչական հնարավորություն լարվում է մտքով։ Եվ երբ հաստատված է հոգևոր համահնչությունը, կարելի է մուտք գտնել դեպի տարածական կրակները։ Տարակշռությունը մոլորակի վրա տեղի է ունենում չգտնված մուտքի պատճառով։ Այդպիսով մոլորակի հիվանդությունը տարակշռությունից է։



    - - - - - - -



    866.


    Կենսագործունեությունը լարվում է ոգու նկրտված էներգիայով։ Միայն ոգու հաստատուն մագնիսը կարող է կյանքի կոչել ստեղծագործման հուրը, բայց մարդկությունն իր էներգիաները լարում է այն աստիճանների շինարարության վրա, որոնք ոչ միշտ են գնում Տիեզերական Մագնիսի հոսանքին համընթաց։ Հետևաբար հավասարակշռության կամ տարակշռության հաստատումը կախված է մարդկային ոգուց։ Այդպես ամեն տիեզերական աստիճան լարվում է ոգով և արարվում է հրի լծակով։ Այդպես կենսագործունեությունը մուտք է գործում Տիեզերքի ուղեծիր։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1115
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    867.


    Կենսագործունեությունը տիեզերական վերափոխումների նեքո լարվում է Տիեզերական Մագնիսի ընթացքով, հետևաբար այդքան տարատեսակ են բոլոր մարդկային ճիգերը։ Երբ Մագնիսի լարումը համահնչություն է հրահրում, ոգին գիտի իր նշանակումները։ Բայց երբ տիեզերական ուղեծիրը չի ճանաչվում ոգու կողմից, ուրեմն, իհարկե, հաստատվում է տիեզերական տարակշռություն։ Այդպես ամեն ոգի իր նվիրատվությունն է բերում. և պատասխանատվությունն ուղղության համար ոգու մեջ է ընկած։ Հետևաբար այդպես լարված են մութ և Լույս Ուժերը, և այդքան մեծ է մենամարտը, այո՛, այո՛, այո՛։



    - - - - - - -



    868.


    Բարձր մակարդակի վրա պետք է ընթանալ բոլոր բարձրագույն հաստատումների հետ համատեղ։ Բարձրագույն լարման ստեղծագործությունը կարող է տիեզերական ուժ հաստատել։ Տարածական լարի հետ շփումը հասանելի է այն ոգուն, որն ամրապնդվել է տիեզերական մտերմության մեջ։ Հետևաբար միայն տիեզերական գիտակցությունը կարող է նկրտել մարդկային ոգին։



    - - - - - - -



    869.


    Իհարկե, մութ ուժերի բոլոր լարումները հակազդեցություն են Լուսավոր Ուժերին։ Ուստի տարակշռությունը Տիեզերքում այդպես արտահայտված է մարտի հաստատմամբ։ Տիեզերական Մագնիսի հետ առնչվելը կարող է հագեցնել բոլոր նկրտումները, բայց միայն Լույսի Ուժերը գիտեն դեպի վերափոխում տանող հոսանքը, ուստի բոլոր հակադրություններն այդպես լարում են իրենց հոսանքները։



    - - - - - - -



    870.


    Տիեզերական լարումն արտացոլվում է բոլոր ոլորտների վրա. և մոլորակի վրա տեղի է ունենում ոգու վերամշակում։ Միայն մտքի հզորությունը կարող է լարում տալ ոգուն. և ոգու վերամշակումը կուլ է տալիս թույլերին, բայց հզոր է վերելքը Տիեզերական Մագնիսի հետ ընթացողի համար։ Ուստի տիեզերական ստեղծագործումը լարում է նկրտող որոնումները։ Այդպես ոգու վերամշակումը լարում է բոլոր շերտերը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1116
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    871.


    Տիեզերական վերափոխման հաստատումը լարում է բոլոր տարածական կրակները։ Տիեզերական կրակները որպես հիմք ընդունելը վերափոխմանը հոգևոր աստիճան կտա։ Տիեզերական կրակների ստեղծագործումը լարվում է մագնիսի սկզբունքով։ Հետևաբար Տիեզերական Մագնիսի ձգողության մեջ է ամփոփված ամբողջ տիեզերական ստեղծագործումը։ Տիեզերքի ստեղծագործումը կապված է տիեզերական կրակների լարման հետ. և մոլորակի հոգևոր հագեցումը կախված է տիեզերական կրակների նկրտումից։ Հետևաբար մարդկությունը լարվում է իր նկրտումներով և ազատ կամքն արարում է, հաստատելով տիեզերական նկրտվածությունը կամ հակադարձ երևույթը։ Այդպես, երբ մարդկության ոգին ձգվում է դեպի Տիեզերական Մագնիս, ուրեմն ոգու ճանապարհը գտնված է։ Այդպես ոգին նկրտում է դեպի Անսահմանություն։



    - - - - - - -



    872.


    Այդ պատճառով տիեզերական վերափոխումների ծանր օրերին այդքան լարված են մութ ուժերը։ Եվ երբ Լուսավոր Ուժերը մտնում են կառավարություն, Տիեզերքը հագենում է հակադարձ ազդեցություններով։ Այդպես Մեր Ուժերը հագեցնում են Տարածությունը, բայց մութերը փնտրում են իշխանության հասնելու ուղիներ։



    - - - - - - -



    873.


    Տիեզերական վերափոխումը լարում է բոլոր տարածական կրակները։ Հետևաբար յուրաքանչյուր կամք ենթակա է լարված ազդեցության։ Հետևաբար յուրաքանչյուր միտք փնտրում է ազդեցության ուղի, ուրեմն որակն իր հիմքում լարված որոնումների սերմ ունի։ Հետևաբար երբ միտքը լարվում է նկրտող Մագնիսով, կարելի է հետևանքի երևույթ հաստատել։ Այդպես Մագնիսից եկող, լարվածության հասած յուրաքանչյուր էներգիա ամենահզորը կլինի, քանզի Լույսը կլանում է մթին։ Այդպիսով բարեշրջման ստեղծումը կախված է նկրտող մտածողությունից։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1117
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    874.


    Էներգիայի որակը հագեցնում է յուրաքանչյուր գործողություն։ Ըստ գործողության հզորության կարելի է սահմանել էներգիայի լարվածությունը, բայց էներգիայի որակը ոգու սերմի մեջ է ընկած։ Եվ գործողության որակը բխում է նկրտման որակից։ Հետևաբար երբ հրեղեն խթանիչ ուժը լարում է ոգու ստեղծագործումը, էներգիայի որակը հասնում է հրեղեն լարման։
    Հետևաբար երբ ժողովուրդները ստեղծում են իրենц կարմայական հաստատումները, գործողությունների որակը հագենում է ոգու կարմայական նկրտմամբ։ Այդպես սեփական կարման ստեղծող ամեն ոգի քաղում է ոգու գանձարանից։



    - - - - - - -



    875.


    Երբ Տիեզերական Մագնիսը լարում է բոլոր ուժերը, Տարածությունը սկսում է հնչել։ Այդ պատճառով ամեն ուժ լարվում է լարված արձագանքի ընթացքով։ Տիեզերական նախաձեռնություններում այդքան կարևոր է գիտենալ Մագնիսի հաստատումը և հոգևոր նկրտումների էներգիայի որակը։ Բոլոր հոգևոր արարումները Տարածությանը նոտա են տալիս, այդ նոտայի վրա են հնչում բոլոր նուրբ օրգանիզմները։ Այդպես ոգու ստեղծագործական նոտան գործում է Տարածության մեջ։



    - - - - - - -



    876.


    Երկրային ոլորտներում կուտակվում են գազեր, որոնք օգնում են տիեզերական հողմերի իրականացմանը և հոգևոր տեղաշարժերին։ Հետևաբար երկրային ոլորտներն այդպես կուտակվում են տարբեր նկրտումներով։ Տարածությունը Մեծ Ճակատամարտի վա՛յրն է։ Հիրավի, չկա՛ մի տեղ, որը լիքը չէ հրեղեն կայծերով։



    - - - - - - -



    877.


    Ընդհանուր Բարիքի ամեն ալիք լարվում է Լույսի Ուժերով և հակազդություններով։ Լուսաստվերի երևույթը գոյություն ունի ամբողջ Տիեզերքում։ Այդ պատճառով Ընդհանուր Բարիքի ամեն ալիք տարբեր հոսանքներով հագեցում է հրահրում։ Այդպես ամեն նկրտող ալիք լարում է ստեղծագործական խթանիչ ուժերը, և մարդկության խնդիրն է, նկրտելով իր մտքերն Ընդհանուր Բարիքին, գտնել Տիեզերական Մագնիսի ուղղությունը։ Այդպես միտքն արարում է տարածականորեն։ Այդպես անսահման են բարեշրջման ուղիները։
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 21.10.2021, 22:33:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1118
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    878.


    Տիեզերքի Ուղեծրում է բոլոր ստեղծագործական էներգիաների ձգողությունը։ Էներգիայի ամեն որակ իր նկրտվածությունն ունի, և կյանքը լարվում է այդ էներգիաներով։ Տարածությունը լցնող պայթյունները տեղի են ունենում անհամապատասխանությունների պատճառով։ Հետևաբար ամեն գիտակից էներգիա համապատասխանություն է տալիս։ Հետևաբար երբ Տիեզերական Մագնիսը կանչում է գործելու, ձգողությունը լցվում է Տարածության մեջ և հագեցնում է նկրտող էներգիաների բոլոր խթանիչ ուժերին։ Այդպես կյանքը նկրտում է իր հիմնական ձգողությունները։



    - - - - - - -



    879.


    Կյանքի երևույթը Տիեզերքում չի կարող գոյություն ունենալ առանց Սկիզբների տված կենսական ուժերի։ Իհարկե, Սկիզբների ուժերը ոգեշնչում են ուժերին։ Հետևաբար Աշխարհի Մոր Հզորությունը հագեցնում է ամբողջ տարածությունը։



    - - - - - - -



    880.


    Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը հավաքում է բոլոր լավագույն էներգիաները։ Էներգիայի որակը դեպի իր սերմն է հրապուրում համապատասխան էներգիաներ։ Ուստի Տարածության հագեցումն այդքան կախված է նկրտման որակից։ Չէ՞ որ ամեն խթանիչ ուժի հատկություն այնքանով է հաստատում գործողության երևույթը, որ հիմնական որակը նրա խթանիչ ուժը կդառնա։ Այդպիսով մարդկության միտքը կախված է խթանիչ ուժի նկրտումից։ Դեպի Տիեզերական Մագնիսի ստեղծագործման գիտակցում տանող միակ ուղին՝ նրա ամենանուրբ հրի հիմքում նրա ճանաչումն է։ Այդպես հաստատվում է Անսահմանությու՛նը։



    - - - - - - -



    881.


    Հետևաբար Մեր գործերի հիմքում նուրբ կրակն է ընկած։ Հետևաբար Մեր ստեղծագործական նկրտումը համընթաց է Տիեզերական Մագնիսին։ Մեր բոլոր Նախաձեռնությունները համընթաց են Տիեզերական Մագնիսին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1119
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    882.


    Իհարկե, միայն հանուն Ճշմարտության կարելի է լարել բոլոր ամենառազմաշունչ խթանիչ ուժերը։ Միայն հանուն Ճշմարտության կարելի է լարել ամենահագեցած կրակները։ Իհարկե, Մեծ Տիեզերական Ծրագրի գիտակցությունից բխող յուրաքանչյուր էներգիա դեպի իրեն է ձգում տիեզերական կրակները։ Ամեն գիտակից միտք ներգրավվում է Տիեզերական Ծրագրի Ուղեծիր։ Հետևաբար հանուն Ճշմարտության ամեն լարում պսակվելու է հաղթանակով։ Այդպես կառուցվում է Անսահմանությունը։



    - - - - - - -



    883.


    Տիեզերական արարչագործությունների կառուցման ներքո բոլոր արտաքին լուծումները լարվում են ներքին կրակներով։ Տեղաշարժերի դեպքում բոլոր ուժերը, որոնք պետք է հեռանան, լարվում են հաստատված հրին հատուկ որակով։ Չէ՞ որ ուժերը, որոնք մտնում են կյանք, իրենց կրակներով պետք է հագեցնեն ամեն արտահայտված հակադրություն։ Այսպիսով, փոխակերպման վրա է հիմնված ամբողջ տիեզերական արարչագործությունը, և Տիեզերքի ստեղծագործումն անսահմանորեն փոխակերպվում է։



    - - - - - - -



    884.


    Փոխակերպվող հրի առջև դիմակայել ոչինչ չի կարող, ուստի թշնամիները կառչում են վերջին սյուներից։ Հետևաբար Մեր փոխակերպող Ուժը ծագում է Տիեզերական Մագնիսից և բոլոր Մեր լարումները հաղթելու են Տարածության հագեցմամբ։ Այդպես արարում ենք Մենք։



    - - - - - - -



    885.


    Ամեն տեղաշարժվող հնարավորություն ենթակա է տիեզերական լարման։ Տիեզերքի Կամքը սնուցում է բոլոր լարված հնարավորությունները, և ամեն ալիք ներգրավում է բոլոր նկրտող էներգիաները, հետևաբար Մագնիսի շփումը Տիեզերական Ուղեծրի հետ տարածականորեն նոր էներգիաներ է ներգրավում։ Հետևաբար տիեզերական փոխակերպումը լարում է բոլոր ստեղծագործական ուժերը։ Միայն այդ մեծ Օրենքը կարող է շարժել բարեշրջումը։ Այդպես մեծ տիեզերական բարեշրջումն է ստեղծվում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1120
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    886.


    Գիտակցության լայնացումն ընդգրկում է դեպի բարեշրջում տանող բոլոր հասկացությունները։ Բոլոր էներգիաների փոխակերպման նկատմամբ հավատը բոլոր նոր շարժումների ըմբռնում է տալիս։ Եվ երբ ոգին տոգորվում է տիեզերական փոխակերպումների նշանակությամբ, կարելի է հասկանալ, թե որքան է տիեզերական բարեշրջումը կախված գիտակցության աստիճանների տեղաշարժից։ Բոլոր տեղաշարժերի նշանակությունը պետք է գիտակցություն թափանցի։ Նկրտող ոգու լարումը տալիս է լարում և նոր ուղիների որոնումներ։ Այդպես են շարվում բարեշրջման աստիճանները։



    - - - - - - -



    887.


    Երբ ոգին կարող է գտնվել երկրային ճնշումից զուրկ ոլորտներում, ուրեմն, իհարկե, նա կարող է դրսևորել բոլոր կուտակումները։ Երկրային պայմաններն այնքան են ծանրաբեռնված, որ բոլոր ներքին էներգիաների որականերն արտահայտել անհնար է։ Դրսևորելով նկրտում երկրային ճակատամարտի հանդեպ, պետք է պահպանել նուրբ կենտրոնները։ Հետևաբար այդպիսի լարվածությունը պետք է խնայողաբար ապրել։



    - - - - - - -



    888.


    Երբ ձգտումը դեպի անձնականը գերազանցում է ժողովրդական ձգտման հաստատմանը, ուրեմն գիտակցությանը տեղաշարժել ոչինչ չի կարող։ Հետևաբար դեպի անձնականը ձգտման յուրաքանչյուր արտահայտված առկայություն լարում է այն լծակը, որը տիեզերական լարվածությանը հակադրվածն է հաստատում։ Հետևաբար երբ թշնամիները հագեցնում են տարածությունն իրենց տենչանքներով, Տիեզերական Մագնիսը լարում է իր լծակները։ Այդպես կառուցվում է Անսահմանությու՛նը։



    - - - - - - -



    889.


    Տիեզերական Մագնիսի ուղեծրում է գտնվում ամբողջ տիեզերական բարեշրջումը։ Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը կախված է այդ լարումներից, որոնք հագենում են հրով։ Այդպես ամեն գործողության մեջ հրեղեն հագեցում է ամփոփված, և կրակներին ու նկրտմանը համապատասխան հիմնված է ամբողջ ստեղծագործական ընթացքը։ Հետևաբար ոգին պետք է նկրտի դեպի իր կրակները ճանաչելը, և եթե նա համապատասխանություն գտնի տիեզերական հոսանքի և իր նկրտման միջև, նա կարող է Տիեզերական Մագնիսի աշխատակիցը դառնալ։ Այդպես զգոն պետք է ոգին հետևի մագնիսական հոսանքին և ուղղորդի իր կրակները։ Այդպես գիտակցորեն պետք է ոգին նկրտի դեպի իր հրեղեն ուղեծրի արարում։



    - - - - - -



    890.


    Որքա՜ն սքանչելի է իր ուղղությունը գիտեցող ոգու ուղեծիրը։ Չէ՞ որ այնքա՜ն նպատակահարմար է ամեն ոգու նշանակությունը, բայց ամեն ոգի պետք է գիտենա բարեշրջման հաստատված օրենքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1121
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    891.


    Ոգու վերածնունդը կուտակվում է ոչ թե նկրտմամբ այն միակերպ ունակություններում, որոնք շղարշում են միտքը։ Միակերպությունը սովորականություն է. միակերպությունը քարացում է. միակերպությունը ոգու մահն է։ Միայն, երբ ոգին հասկանում է գործողության իր գիծը, նա կարող է տեղադրել իրեն տիեզերական հոսանքի ուղեծրում։
    Ինչու՞ ուրեմն ոգին տարբեր նկրտումներում է կոփվում։ Ոգու կոփման գեղեցկությունն ամփոփված է նկրտման ներուժի դրսևորման մեջ։ Հետևաբար, երբ ոգին նկրտում է դեպի սկզբնաղբյուրի որոնումները, կենսական միակերպությունը խախտվում է։ Միակերպության ոչնչացման մեջ կարելի հասնել արտասովորին։ Դրանում պետք է հաստատվի մարդկությունը։ Վեհապետների ստեղծագործության ամբողջ գեղեցկությունն արտասովոր է ստեղծվում։ Մարդկության նկրտումը դեպի արտասովորը նրան ըմբռնում կտա և կմոտեցնի Անսահմանությա՛նը։



    - - - - - - -



    892.


    Ընդհանուր Բարիքին հասնելը հաստատվում է Տիեզերական Մագնիսի հոսանքի որոնումներով։ Միայն, երբ ոգին կարող է դիպչել Տիեզերական Լարին, նա կարող է նկրտել դեպի Բարձրագույն Օրենքի ըմբռնումը։ Տիեզերական Մագնիսի հոսանքը տալիս է տարածական հուր, որը Տիեզերական Մագնիսին հնչողություն է տալիս։ Ուստի Տիեզերական Մագնիսի հետ եկող ամեն հնարավորություն հասնում է Ընդհանուր Բարիքին։ Չէ՞ որ համապատասխանությունը տրվում է որպես հնարավորություն նկրտման որոնումների համար, հետևաբար դեպի Ընդհանուր Բարիք բանալին դրված է ոգու որոնումներում։ Այդպես ամեն հզոր լարվածություն Ընդհանուր Բարիքի բանալի է տալիս։



    - - - - - - -



    893.


    Երբ ոգին առնչվում է Ընդհանուր Բարիքին, նրա համար բաց են բոլոր ճանապարհները։ Եվ ամեն տեղաշարժող ալիք ընկալվում է որպես նվիրատվություն։ Երբ ոգին նկրտում է Տիեզերական Մագնիսի հետ համագործակցության, լայնացած գիտակցությունը կարող է գործողության շրջանակ տալ։ Հետևաբար, տարածական խթանիչ ուժից բացի, պետք է սեփական նկրտումը գիտակցել։ Այդպե՛ս է կառուցվում Անսահմանությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1122
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    894.


    Դեպի տեղաշարժի հաստատում տանող բոլոր օրենքները հիմնվում են Ընդհանուր Բարիքի վրա։ Ամեն նոր էներգիա տարածականորեն նկրտված է դեպի ստեղծագործական որակն ընդունելը։ Ուստի Քաոսից նկրտում են էներգիաները և տիեզերական յուրաքանչյուր հոսանք կարող է ստեղծագործություն տալ։ Միայն Տիեզերական Մագնիսի սկզբունքն է հաստատում տեղաշարժը։ Այնտեղ, որտեղ Տիեզերական Մագնիսի ուժը գործում է, արարում է նպատակահարմարությունը։ Հետևաբար կարելի է պնդել, որ երբ հինը փոխարինվում է նորով, տիեզերական նպատակահարմարությունը կենսական օրենքներ է կիրառում։



    - - - - - - -



    895.


    Երբ հուրը կրողների լարումը ի հայտ է գալիս որպես տեղաշարժող ուժ, աճում է հակառակ ուժերի լարումը։ Հետևաբար թշնամիների բոլոր միջոցներն այդպես համակերպվում են լարման աճի հետ։ Հետևաբար թշնամու կանգնեցրած ամեն պատ պետք է փլվի սեփական մոլորությունների մրրիկից։ Հետևաբար թշնամիները ներծծվում են սեփական թույնով։ Մեր հուրը կրողները լարվում են տիեզերականորեն, հետևաբար հաղթանակն անխուսափելի՛ է։ Այդպես աշխարհին կտրվի գիտենալ հուրը կրողների բոլոր խոչընդոտները։ Ոգու հուրը հագեեցնում է տարածությունը։



    - - - - - - -



    896.


    Բարձրագույն Ուժի ստեղծագործումը միշտ լարվում է համաշխարհային էներգիաներին համապատասխան։ Երբ տեղաշարժը բարձրագույն լարում է պահանջում, Բարձրագույն Խնդիրների Պահապաններն ի կատար են ածում բարձրագույն առաջադրանքը։ Այդ պատճառով Լույսի ստեղծագործությունը ստեղծում է համապատասխան հաստատումներ։ Այդպես Լույսի Պահապանների արարչագործությունը նպատակահարմարություն է որոնում։ Այդպես Բարձրագույն Ուժերի շինարարությունն ընթանում է Բարձրագույն Համահնչության մեջ։ Եվ բոլոր առաջադրանքները կպահպանեն տիեզերական Անսահմանությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1123
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    897.


    Ինչպիսի՜ հրեշավոր մտքեր են ընթանում Տարածության մեջ։ Ինչպիսի՜ ծնունդներ են մթագնում Լույսի Ձայնը։ Մարդկությունը չի խորհում մտքի ձևերի մասին, որոնք ինքը մարդն էլ քավում է։ Տարածությունը հագենում է մարդկության մտածողությամբ, և ամեն ինչ ձգվում է համապատասխանորեն։ Ուստի մտածողության ծնունդները հյուսում են մարդկության կարման և գործողությունների որակը համապատասխանում է նկրտմանը։ Այդպես մարդկությունը պետք է նկրտի դեպի անսահմանափակ քավություն։



    - - - - - - -



    898.


    Ուստի որպես այդ ծնունդների հակակշիռ հրեղեն ոգիներն արարում են Լույսի ծնունդների։ Հետևաբար մթին հակակշիռ Հուրը Կրողները լավագույն տիեզերական գործողություններ են արարում։ Հետևաբար Մեր Հուրը Կրողները լարված են այդքան։ Հետևաբար Հրեղեն Հոգու Մեր Մայրն այդպես համահնչում է բոլոր կենտրոններով։ Այդպես Մենք նոր աստիճան ենք արարում։ Այդպես Մենք լարում ենք լավագույն հնարավորությունները։



    - - - - - - -



    899.


    Ծնունդների էներգիան հաստատում է յուրաքանչյուր հետևանք։ Ամեն հրեշավոր միտք մարդուն հագեցած պարտություն է բերում։ Պարտության երևույթին հրապուրող ամեն միտք կարող է տիեզերական հանկարծաշրջումների մթնոլորտ ստեղծել։ Հետևաբար գիտակցությունն այդքան խնայողաբար պետք է նկրտի դեպի ստեղծագործում։ Այդպես գիտակից նկրտումը կբացահայտի Անսահմանության ըմբռնումը։



    - - - - - - -



    900.


    Հետևաբար զգոն Հրեղեն Հոգին գիտի դեպի Անսահմանություն տանող բոլոր ուղիները։ Չէ՞ որ ոգու իմացությունը կարդում է «Կյանքի Գիրքը», և դարերի իմաստությունը կուտակումների տեսքով նստում է «թասի» մեջ։ Հետևաբար միավորման օրենքը ներդրված է «թասի» համադրության մեջ։ Այս արտահայտված գիտելիքի վրա Մենք կառուցում ենք Մեր հրաշալի աստիճանը։ Եվ հազարամյակներով Մենք շարադրում ենք Մեր Կյանքը։ Տիեզերական օրենքները սքանչելի են, այդպես սերմի մեջ ներդրված է Գոյության գեղեցկությու՛նը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1124
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    901.


    Զոհի օրենքը մարդկությունից լավագույն էլէմենտների նվիրաբերում է պահանջում։ Երբ մարդու ոգին հասկանա, որ նկրտումը դեպի բարձրագույն նվաճում ամենակենսական գործողությունն է, այդ ժամանակ նա կմիանա Տիեզերակասն Մագնիսին. և զոհի հասկացությունը Բարձրագույն Գիտակցությանը Ծառայելու հասկացում կընդունի։ Տիեզերական ստեղծագործումը բարեշրջման համար ամենահզոր լծակներ է կիրառում, և ոգին զգում է լավագույն էներգիաների առդրումը։ Երբ կյանքի գիտակցման հաստատումն արթնացնում է բոլոր զգոն ըմբռնումները, զոհի օրենքը հասկացվում է որպես բարձրագույն նվաճում։



    - - - - - - -



    902.


    Այդ պատճառով Մեր Ծառայության մեջ զոհի հզորությունը հասկացողները ճանաչում են նվաճման գեղեցկությունը։ Հետևաբար Ծառայությունը սրտով հասկացողները հասանում են նվաճումը։ Հետևաբար Ծառայությունը հանուն հզոր նվաճման գեղեցկություն է տալիս Գոյությանը։ Հետևաբար բոլոր կարմայական հետևանքները կոփվում են ոգու նկրտումների համադրություններից։ Ուստի «Կյանքի Գրքում» ներառնված են բոլոր նկրտումները՝ այդպես են շարադրվում կյանքերը և սահմանվում է Գոյության գեղեցկությու՛նը։



    - - - - - - -



    903.


    «Կյանքի Գրքում» պետք է փնտրել դեպի բարձրագույն Գոյության ըմբռնում տանող երևույթներ, հետևաբար միայն համապատասխան կիրառումն է բերում գործողությունների նպատակահարմարությանը։ Ինչու՞ է ուրեմն մարդկությունն այդպես պայքարում իր արդյունքների հետևանքների մշտական քավության մեջ։ Հետևաբար ամեն համահնչություն իր հաստատումն է բերում։ Հետևաբար նկրտմամբ հագեցած ամեն հնարավորություն բերում է համահնչության և լարում է ոգու կրակները։ Այդպես այդ լարված պայքարում ոգու և սրտի ուղիներն այդքան հաստատված են։ Հետևաբար Մեր ստեղծագործման մեջ Մենք լարում ենք այդ ուղիները՝ այդպես մենք լավագույն հնարավորություններ ենք ստեղծում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1125
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    904.


    «Կյանքի Գրքում» գրառված է յուրաքանչյուր էներգիա, որը շարժվում է ոգու խթանիչ ուժով։ Էներգիայի որակը նախասահմանվում է կարմայական հետևանքով։ Տարածությունը հագենում է այդ կարմայական հետևանքներով, և ամեն մթնոլորտային շիթ լարվում է այդ էներգիաներով։ Ուստի մարդկության գործողությունների քավությունը մաքվել է պահանջում։ «Կյանքի Գիրքը» պարունակում է բոլոր Տիեզերական նախասահմանումները։ Ստեղծագործումը համաձայնեցվում է նկրտման հետ, և նկրտումը տանում է դեպի տիեզերական ընթացք, եթե վառված են որոնումների ջահերը։ Հետևաբար ամեն էջ, որը տանում է դեպի Տիեզերական Մագնիսի գիտակցում, լավագույն էջը կտա, և որոնումների ոգին կբացի դեպի Գոյության հիմքերը տանող դարպասները։ Այդպես կառուցվում է Անսահմանությու՛նը։



    - - - - - - -



    905.


    Երբ ոգին նկրտում է գրառել «Կյանքի Գրքում» լավագույն էջը, Ընդհանուր Բարիքին Ծառայության երևույթի ընդունումը բացում է նրա առջև բոլոր դարպասները։ Հետևաբար երբ բոցեղեն Հրեղեն Հոգու միտքը հագեցնում է տարածությունը, ուրեմն, իհարկե, ոգին արարում է Տիեզերքի հետ համատեղ։ Այդպես բարձրագույն համաձայնեցվածություն է հաստատվում, այդ պատճառով այդ կռվում Մեր թշնամիներն այդպես վախենում են բարձրագույն համաձայնեցվածությունից։ Ուրեմն առավել հզոր է Մեր հաղթանակը։



    - - - - - - -



    906.


    Կյանքի հաստատված օրենքում այնքա՜ն փառահեղ է համաձայնեցվածության սկզբունքը։ Որքա՜ն հաճախ է ոգին իր գործողությունները վերագրում բարի մղումին, բայց ոգու ուժն իր խթանիչ ուժի մեջ հակառակի վրա է ուղղված։ Այդպես մտածում են նրանք, ովքեր չեն ցանկանում ուղիղ դեպի Լույսը նայել։ Մտածելով այդպես, ոգին ընդունում է կամազրկությունը՝ կամազրկությունը քաոս է։ Եվ երբ գիտենք, որ հետևանքը բխում է պատճառից, ուրեմն յուրաքանչյուր ոգի պետք է հետևի իր մղումներին։ Ամբողջ «Կյանքի Գիրքը» լիքն է մղման որակներով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 75 93-ից ԱռաջինԱռաջին ... 256571727374757677787985 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •