User Tag List

Էջ 45 93-ից ԱռաջինԱռաջին ... 3541424344454647484955 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 661 համարից մինչև 675 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #661
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    312.


    Պետք է դժվարությունը տարբերել ապիկարությունից: Դժվարությունները կապված են բարձր ճանապարհի հետ, բայց չկարողանալն անսրատեսության հետ է կապված:
    Պետք է գիտենալ, որ չկա սահման օրենքների շարժունակությանը: Պետք է խոսել օրենքների կենտրոնի մասին, և դուք արդեն կիմանաք հնարավորությունների սահմանի մասին: Փոխանցեք շատերին, որ հաճախակի մարմնավորումները կարող են ուժերից վեր լինել: Միայն անխոնջ ճամփորդներն են համարձակվում բազում նավարկումների: Ըստ այդմ ուսուցանում եմ կարողանալ առանց տուն լինել ոգու մեջ:
    Այնպես, ինչպես Ուսմունքի նրբությունը, դատողությունների իմաստությունն էլ կախված չէ տարիքից:



    - - - - - - -



    313.


    Իրադարձության հիմքն արդեն դրված է գիտակցության մեջ: Եվ աշխարհներն էլ հիմնվում են դիպվածով, քանզի ստեղծագործումը ծագում է պատահարից: Մենք օրենքների Պահապաններն ենք և իրադարձությունների Երկրպագուները, քանզի իրադարձության մեջ է հիմնադրված շարժումը: Սխալ է բոլորին ծայրահեղ հնարավորություն ներշնչել, այլ կերպ ասած, չի կարելի ամեն հիմնավորում ծանրաբեռնել ծանր տանիքով:



    - - - - - - -



    314.


    Պետք է գիտենալ նյութի տարբեր շերտերի ժամկետները: Եթե նյութի մի կետ արդեն փոխվել է, դա չի նշանակում, որ նույն ժամկետում կփոխվի նաև մարմինների ամբողջ խումբը: Այլ կերպ ասած, եթե Ոսկե Դարը սկսի մի որոշակի մոլորակի վրա, այն կհամախմբի մարմինների մի ամբողջ խումբ միայն երկար ժամանակաշրջան անց: Նախանշանները կսկվսեն տարբեր մարմինների վրա: Երբեք չի կարելի սահմանափակել մտածողությունը մեկ մոլորակով:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 01.12.2019, 21:02:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #662
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    315.


    Կարգադրել է Աշխարհի Մայրը. "Հավաքվե՛ք, քամիներ, կուտակվե՛ք, ձյուներ: Հեռու՛ մնացեք, թռչուններ, չմոտենա՛ք, գազաններ:
    Չի՛հաստատվի մարդու ոտքն Իմ Գագաթի վրա: Չի՛ ամրապնդվի հիմքը մութ հանդգնության: Չի՛ մնա լուսնի լույսը, բայց արևի ճառագայթը կհասնի Գագաթին:
    Պահպանի՛ր, արև, Կատարները Իմ, քանզի որտե՞ղ դետքի կկանգնեմ: Երբեք չի՛ բարձրանա այնտեղ գազանը և մարդու ուժը չի՛ հաստատվի":
    Ամենայն գոյի Մայրն ինքը հրեղեն վահանը ձեռքին կկանգնի պահապան:
    Այն ի՞նչ է փայլում կատարին: Ինչի՞ն են շողափայլ պսակ կազմել քամիները:
    Նա ինքը, Մեծ Մայրը, միայնակ Գագաթ բարձրացավ: Եվ ոչ ոք Նրա հետևից չի կարող բարձրանալ:



    - - - - - - -



    316.


    Երկրի վրա տան դրսևորումը հոգու կրակի նշանակությունը չի նսեմացնի: Որպես մեծարման հուր հասկացեք երկրային տների ստեղծումը:
    Ստեղծագործման աշխատանքներն ասես հրի կանթեղներ լինեն: Հարյուր ութ կրակներ և նույնքան աշխատանք:
    Հազարավոր կրակներ և նույնքան աշխատանք: Անհաշիվ կրակներ և նույնքան աշխատանք:
    Եվ երբ կրակները փոխակերպվում են մթի, ուրեմն հանգչել է մարդու աչքը:



    - - - - - - -



    317.


    Աշխարհի Մայրը շողում է ամենաբարձր սարի վրա: Նա դուրս է եկել մութը խոցելու: Ինչու՞ են ընկնում թշնամիները: Եվ ու՞ր են հուսահատված ուղղում իրենց աչքերը:
    Նա հագել է բոցեղեն գլխաշոր և շրջապատել է Իրեն կրակի պատով:
    Նա մեր ամրոցն է և մեր նկրտումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #663
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    318.


    Պետք չէ ուշադրություն դարձնել շների հաչոցին: Կարելի է ունենալ ձեռնափայտ և կարելի է հիշել, որ իր վրա ուղղված ձեռնափայտի ծայրն անգամ կշփոթեցնի ամենաչար շանը: Նախօրոք հարվածի վրա էներգիա մի ծախսեք, այլ ուղղե՛ք մահակի ծայրը:
    Ամենից դժվար մարդիկ հասկանում են տարածության հագեցված լինելը: Նրանք ընդունում են ջրի հագեցված լինելը, նույնիսկ հողի հագեցված լինելը, նրանք խոսում են արմատների մետաղապատման մասին, բայց տարածությունը նրանց համար կենդանի նյութ չի հանդիսանում: Այդ պատճառով մարդկանց անհասանելի է շարժման ուրախությունը և սարսափելի է հրի տարերքը:



    - - - - - - -



    319.


    Ու՞ր ուղղենք մեր արիությունը: Ու՞ր ուղղենք կամքը: Ու՞ր հետ վերադառնանք: Այն նույն ոգի-կրակին: Ուժ գտնենք չհոգնել, քանզի ընթանում և իմացության խոսքեր ենք հավաքում: Վերհիշենք տարբեր ժողովուրդների անվանակոչված սրբերին: Ինչպիսի՞ նշաններով են աչքի ընկել նրանք: Միգուցե ընդամենը համեստությամբ կամ տեղական իշխանություններին ենթարկվելո՞վ, կամ լռությա՞մբ, կամ խոնարհվելո՞վ: Բայց այդպես շատ խղճուկ կլինեին նրանք:
    Տեսնում ենք զինվորների, ավազակների, արքաների պարսավիչների, ամբոխներ կառուցողների և ամբոխներ հաղթողների: Կրակի ոգով է ճանաչվում վերելքը: Մարդկանց գրած օրենքը կրակին չի սպանի: Հետևաբար շրջահայաց լինենք տեղի ունեցածի հետ:
    Ինչպես ադամանդն է պահպանում երկնքի բեկորները, այնպես էլ հեռվից եկողներն իրենց վրա կրում են մարդկանց անհասկանալի նշաններ:
    Քիչ հույսեր կարելի է կապել մեծամասնության հետ, բայց հեռավոր աստղից ընկած քարը միայնակ լուր է բերում:
    Ձգողականությունը բազմապատկում է ուժերը, և կրակի հատուկ լեզուն ուրվագծում է ապագայի նշանները: Եվ նորից, լինենք շրջահայաց, քանզի անիմանալի է հրի ոգին:



    - - - - - - -



    320.


    Ամեն ժամանակաշրջան իր մեթոդներն ունի: Հին նախադեպերը վկայակոչելը նման է պապի ճտքակոշիկները հագնելուն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.12.2019)

  5. #664
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    321.


    Հմայանքներն ու բանաձևերն, իհարկե, օժանդակում են ռիթմն ընկալելուն: Բայց բարեշրջման օրենքը մարդկային և տիեզերական գիտակցությունների ուղիղ շփում է նախատեսում: Հմայանքների ռիթմի փոխարեն պետք է հասկանալ ոգու հրեղեն կորիզը և լռաձայն հաստատել ոգու կրակի կապը տիեզերական հրի հետ:



    - - - - - - -



    322.


    Ով իմացություն է ձեռք բերել ի՛ր համար, նա Մեր շինարարը չէ: Երբ շենքերը սկսեն քարուքանդ լինել, ո՞վ հանգիստ կմնա: Երբ նույնիսկ հեռավոր արհավիրքը ցնցում է օրգանիզմը, այդ ժամանակ բոլորը նոր հիմքեր գցող որմնադիրներ են դառնում: Ասում եմ, որովհետև անհապաղ աշխատանքը պահանջում է բոլոր ուժերը:



    - - - - - - -



    323.


    Ինչպե՞ս սկսել Հրեղեն Յոգան: Ամենից առաջ պետք է գիտակցել հոգեկան էներգիայի առկայությունը, հետո պետք է գիտակցել, որ հուրը՝ ոգու էությունն է: Իհարկե, օգտակար է մսից հրաժարվելը, բանջարեղենն է լավ, բացի մի քանիսը, ինչպիսիք են ծնեբեկը, նեխուրը և սխտորը, որոնք դեղամիջոցներ են:
    Նաև պետք է զգուշավորություն ցուցաբերել հրեղեն հիվանդության հանդեպ: Առաջին միջոցը նրա դեմ հոգեկան էներգիայի գիտակցումն ու կառավարումն է: Բայց, որպես արտաքին մաքրում, կարելի է կիրառել Մո՛րու, կամ, ինչպես նաև անվանում են, Բա՛լյու*, բույսի բնահյութը:
    Երբ ձեզ հարցնեն, տվեք ճշգրիտ բանաձևեր: Մորուն մատնանշեք որպես լվացման ջրին ավելացվող առաջին միջոց: Կարելի է տերևների և արմատների ուժեղ բնահյութ պատրաստել: Եթե առաջին բանաձևն օգտագործվի խելամտորեն, կարելի է հաջորդն առաջարկել: Այդ նույն բույսը կարելի է նաև ընդունել ներս կաթի պատրաստուկի հետ մեկտեղ: Բայց սկզբում փորձարկեք արտաքին կիրառումը:
    Հետո մի խուսափեք պնդել, որ հրի մեջ կատվախոտը կարող է հզոր պահապան լինել: Հնարավորինս պարզորեն մտածեք հոգեկան էներգիայի մասին: Չէ՞ որ նուրբ էներգիաներն ամպրոպաձայն չեն դրսևորվում: Նրանք ներթափանցում են մթնոլորտի հեռավոր շերտերը, և այդ պատճառով նրանց նշաններն էլ առանձնահատկորեն նուրբ են:



    - - - - - - -
    * Մորու, կամ Բալյու բույսի բնահյութը -
    Հրեղեն Յոգայի հրեղեն դեղաբանությանը պատկանող հզոր դեղամիջոց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #665
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    324.


    Պետք է խորհուրդ տամ ոչնչացնել ապագայի մասին վախը, և երբ ներս է մտնում մարդ, որը շղթայված է վախով, նա ազդեցության մթնոլորտ չի ստեղծում: Պետք է մարդ, որը նպատակադրված է հաղթանակի:



    - - - - - - -



    325.


    Տալով Հրեղեն Յոգան, աննկարագրելի կարևորության գործ եք կատարում:



    - - - - - - -



    326.


    Ամեն շենք ունի արտաքին պատեր և անտեսանելի հիմք: Առանց պատեր չի կարելի, բայց պատերն առանց հիմք կանգուն չեն մնա: Ամեն ինչի մեջ դրսևորման երկու տեսակ կա. մեկը՝ պատերն են, որպես Ուսուցչի խորհրդանիշ, մյուսը՝ հիմքն է, որպես Աշխարհի Մոր հայտնություն; թե որն է ավելի էական՝ մտածեք ինքնե՛րդ:



    - - - - - - -



    327.


    Պատերն ու հիմնասյուները միևնույն կերպ անհրաժեշտ են շենքի համար: Եթե հիմնասյունը տեսանելի չէ հեռվից, բայց Աշխարհի Մոր դեմքն էլ անտեսանելի է մնում: Պատերն իրենց վրա են վերցնում փոթորկի պոռթկումները: Մեր անունը փոխանցված է շատերին, բայց Մենք կընդունենք թշնամական հոսանքների ճնշումը:
    Հաճախ ձեզ կարող են հարցնել՝ ո՞րն է ծայայության այդ երկու ուղիների տարբերությունը: Ասացեք՝ չկա տարբերություն, չկա առավելություն: Երկու սրբազան գետեր լցնում են օվկիանոսը: Նաև կհարցնեն, թե ամեն հոսանքին ո՞վ է պատկանում: Իհարկե, ոգու իմացությունը դեպի անհրաժեշտ հոսանք է նկրտում ըստ ծննդյան ճառագայթի:
    Կարելի է մտածել, թե ի՜նչ նպատակասլաց կյանք են տալիս տարածական մարմինների ճառագայթները: Մեր հետևորդները շատ են զգայուն ճառագայթների հանդեպ, բայց այդ զգայունակությունից չի կարելի վախենալ: Մարդիկ ցնցվում են նույնիսկ մոտիկ թակոցից, ինչպե՞ս ուրեմն զարգացած ոգին չի արձագանքի հեռավոր երկրաշարժերին, երբ փայտե սյունն անգամ գվվում է փոխանցվող էներգիայից: Ժամանակն է մարդկությանը գնահատել իր մարմնի մեջ արտահայտված բոլոր որակները:
    Ինչպե՞ս ենք պայքարելու բոցի ալիքների դեմ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #666
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    328.


    Օգտակար է խոսել Ուսուցչի մասին, օգտակար է խոսել Ուսմունքի մասին, օգտակար է խոսել կյանքի մասին: Իմաստնություն է հասկանալ շարժման պարույրը, քանզի էներգիայի կիրառումը շիթն ուղղում է վեր, բայց ձգողականության օրենքը կասեցնում է մակարդակը: Այդպես են շարվում աստիճանները:
    Խոսեք ըստ զրուցակցի գիտակցության: Անհանդուրժողությունը հերթափոխային հագուստ չէ:



    - - - - - - -



    329.


    Նեվրիտ է կոչվում հիվանդությունը, որն առնչություն ունի հրի հետ: Նմանապես շատ բաներ, որոնք առնչություն ունեն հոդացավի ու ներվերի խանգարման հետ, պետք է հրին վերագրվեն: Այդ ցավերը հեշտորեն կարելի է հեռացնել մարմնի հոգեկան էներգիան կարգավորելով: Երբ այդ նստվածքները խցանում են ներվային փոխանցքները, այդ ժամանակ ամեն տեսակ ցավալի պրոցեսներ կարելի է սպասել: Ինչպես ներքին օրգանների քարերը, հոգեկան էներգիայի այդ բյուրեղներն էլ կարող են վնասել, եթե էներգիան օգտագործված չէ:
    Հատկապես վտանգավոր է հոգեկան էներգիայի բյուրեղների պայքարն իմպերիլի* նստվածքի հետ: Հաճախ հիվանդանում են զարգացած ներվերով օրգանիզմները, և այդ պատճառով այդքան անհրաժեշտ է հոգեկան էներգիայի փորձնական հետազոտությունը:
    Հեշտորեն կարելի է ընդունել այն, ինչը ենթարկվում է ֆիզիկական չափումների:


    - - - - - - -
    * Իմպերիլ -
    բարկության, դժգոհության թույնը:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 08.12.2019, 19:35:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #667
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    330.


    Նկատեք անհասկանալի հիվանդությունների նախանշանները: Նկատեք, թե ո՞ր կենտրոնների մոտ են նշմարվում նշաններն ու ցավերը: Կարող է, ցավում են ուսերը, կամ արմունկներն ու ծնկերը: Միգուցէ, "թասի*" մոտ ի հայտ են գալիս երեք նշաններ, կամ այրում է տեղի ունենում կոկորդում: Ամեն նշան ցույց է տալիս որևէ կենտրոնի գործողություն: Մարդու անձը ներկայացված է բաց գրքի նման: Ճակատի վերևում վառվում է էության մշտական նշանը: Նույնիսկ հասարակ դիտարկումով կարելի է այն կարդալ, բայց մարդիկ սովորել են կոպիտ ազդեցությունների: Նրանք խլացուցիչ որոտ են սպասում և շլացուցիչ կայծակ, բայց ինքներն ամենակարևոր գործողությունները կատարում են լռության մեջ:
    Ինչպես հզոր մագնիսական հոսանքը տեսանելիորեն զգացվում է միայն որոշ մարմինների վրա, բայց գործում է ամենուր, այնպես էլ առավել ներթափանցող էներգիաներն անտեսանելի են: Բայց առայժմ Մենք խնդրում ենք ուշադրություն դարձնել ակնհայտ երևույթների վրա: Համադրելով արտաքին ցավային զգացումներ ունեցող մարդկանց բնութագիրը, կարելի է հանգել արժեքավոր եզրակացությունների: Պետք է գիտենալ, որ կենտրոններն ազդում են իրենց շրջապատող օրգանների վրա: Ինչու՞ է թոքախտը վերգրվում ցրտառությանը կամ հյուծվածությանը, երբ թոքերին մոտ գտնվող կենտրոնները մատնացույց են անում օրգանիզմի առանձնահատկությունները: Ինչու՞ ուսերի և արմունկների ուռուցքն ընդունում են որպես հոդացավ, երբ ուսերի կենտրոնները լարվածություն են ցուցաբերում: Մեր խնդիրն է ոչ թե բռնանալ պատրաստի բանաձևերով, այլ ժամանակին ուղղորդել համաշխարհային օրենքի ընթացքի ուղիով:



    - - - - - - -



    331.


    Ինչպե՞ս ընտրել գործընկերների: Միայն ըստ անփոխարինելիության: Ճիշտ գնահատել մարդուն, երբ նրա տեղը չի կարող ոչնչացվել:
    Կարող եմ յուրաքանչյուրին տալ անհրաժեշտ ամեն բան, բայց սպասում եմ փորձառության զարգացմանը: Կենսականորեն հաստատեք ձեր գործերը, քանզի ավարտվում է առաջին շրջանի յոթնամյակը:


    - - - - - - -
    * Թասը -
    Ե.Պ.Ռերիխը գրում է. ""Թասը" գտնվում է սրտի, փայծաղի և "Տիեզերական Գիտակցության ներվի" (անատոմիայում այն կոչվում է վագուս) միջև ընկած եռանկյունում: "Աշխարհի Մոր հյուսվածքը" (արևահյուսակ) եռանկյունու հիմքն է: "Տիեզերական Գիտակցության ներվը" տարբեր ճյուղավորումներ ունի և կապված է սրտի, ողնուղեղի և, նախ և առաջ, արևահյուսակի հետ: Նա է ընդունում արևահյուսակից եկող հոսանքները: Օրգանիզմի յոգական վիճակում վագուսն ամենակարևոր գործողություններ է կատարում: (Նամակներ, 12.01.49)":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (10.12.2019)

  10. #668
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    332.


    Ինչու՞մ է դրսևորվում Բոդհիսատվաների* կարեկցանքը: Չբռնանալով կամքի վրա, Նրանք անտեսանելի և համբերատար դեպի բարին են ուղղորդում ամեն պիտանի ուժի: Դժվար չէ ուղղորդվել Բոդհիսատվաների Հրահանգով, քանզի նրանք նախատեսում են ոգու ամեն առանձնահատկություն: Աշխատանքի ծանրությունը կարող է զգալի լինել միայն, երբ ուժերը սխալ են բաշխված: Բայց, երբ պահպանված է հրամանի և կատարման համաչափելիությունը, այդ ժամանակ նույնիսկ բարդ աշխատանքը չի կարող լինել ուժերից վեր:
    Ամենավնասակարը կլինի ենթադրությունը, որ ամեն ինչ տրված է և առանց պարգևների: Այդ նսեմացմամբ կարելի է խեղաթյուրել նույնիսկ ամենափայլուն հետևանքը: Չմոռանանք, որ կարելի է ընթանալ, գիտենալով նպատակը, բայց ճանապարհին հաշվել քարերը, որոնց դիպել է թանկարժեք ոտքը, սագի քայլք կլինի: Թող մենք մտածում ենք, որ թռչուններն աննպատակ են թռչում, բայց փոխարենը նրանք չեն հաշվում իրենց թևաշարժումները: Ոչ մի Ուսուցիչ իր աշխատանքն ավարտված և պարգևի արժանի չի համարել: Դա Բոդհիսատվաների անձնվիրության որակ է: Ստեղծագործումն անխոնջ ձեռքի ամեն շարժման աշխատանքի մեջ է, քանզի աչքը միայն մինչև նպատակը եղած տարածությունը գիտի: Դա է Բոդհիսատվաների աշխատանքը: Դրա օրինակ է՝ իր էությամբ անխոնջ և անձնվեր, ամենամուխ հուրը:



    - - - - - - -



    333.


    Գլխավորը, պետք է խոսել Ուսուցիչ հասկացության մասին: Պետք է ցույց տալ Ուսուցիչների շղթան, որոնցից ամեն մեկն իրենից Բարձրի աշակերտը կլինի: Պետք է ընտելանալ դրույթին, որ ամբողջական Ուսմունքը հակասություններ չի պարունակում: Կարելի է գտնել հեռավոր տարածությունների ուղենիշները, բայց նրանք մեկ ճանապարհի նշաններ կլինեն:
    Եթե մեկը պնդի, որ մարմնավորումները կարող են լինել երեք հազար տարի հետո, նա կլինի նույնքան ճիշտ, որքան երեք ամիս ժամկետ պնդողը: Հնարավորությունների ճանաչման երջանկությունն ապագայի երջանկությունն է: Հնարավորությունների երևույթները, չխախտելով օրենքների հիմքերը, մոտենում են իրենց կատարելությանը: Եթե երկրորդ ռասայում մարմնավորվելու համար հեռավոր ժամկետ էր պահանջտվում, վեցերորդ ռասայում մարմնական և աստրալ վիճակների մոտեցումը փոքրացնում է հեռավոր ժամկետների անհրաժեշտությունը:
    Նաև պետք է ընտելանալ ռասայական տիպերի խառնվելուն: Չի հասցնի ամբողջապես զարգանալ երրորդ ռասան, ինչ վեցերորդի սերմերն արդեն կհայտնվեն տարածքում:
    Ով հետևում է Հրի Ուսմունքին, նա պետք է հասկանա և ընդունի նյութի կատարելագործման հնարավորությունը: Մարմնի և Լույսի Աշխարհները նշանակալիորեն միավորվել են: Դա այսպես կոչված մահվան փոխակերպման օրենքը պետք է դառնա: Հատկապես մահվան ուրվականն է գոցում Իմացության Դարպասները:
    Օգտակար է դպրոցներում ուսաուցանել անմահության մասին: Մահ ուսուցանող կրոնը կմեռնի, ինչպես կմեռնեն բոլոր մեռնել ցանկացողները, քանզի մեր ապագա վիճակն ամփոփված է մեր գիտակցության մեջ: Ով կրակի ներուժը գիտակցում է նրա անտեսանելիության մեջ, նա հասկանում է ապամարմնավորման արտաքին տեսանելիությունը:


    - - - - - - -
    * Բոդհիսատվա -
    Ե.Պ.Ռերիխը 20.12.34 թ. իր նամակում մանրամասն բացատրում է. "Այդ բառը բաղկացած է երկու հասկացություննեիրց. Բոդհի՝ պայծառացում կամ արթնացում, և Սատվա՝ էություն: Ովքե՞ր են ուրեմն այդ Բոդհիսատվաները: - Բուդդաների աշակերտներ, որոնք կամավոր հրաժարվել են անձնական ազատագրումից... մտել են... մարդկությանն օգնելու փշածածկ ճանապարհը... Ֆիզիկապես ոչնչով չտարբերվելով մնացած մարդկանցից, նրանք կատարելապես տարբեր են ըստ իրենց հոգեբանության, մշտապես իրենց վրա են կրում ընդհանուր բարիքի սկզբունքը... Ուրեմն ինչպիսի՞ որակներ պետք է ունենան Բոդհիսատվաները: Էներգիայի, արիության, համբերության, հավատարմության, նպատակասլացության և անվեհերության առավելագույն զարգացածություն... Նրանց երեք ուրախություններն են՝ նվիրաբերելու երջանկությունը, օգնելու երջանկությունը և հավերժական ճանաչման երջանկությունը: Մշտական համբերություն, ամենում և ամենուր: Լինելով Որդիներ Բուդդաների, Որդիներ Հաղթողների, իրենց իրական կարեկցանքի մեջ Բոդհիսատվաները՝ Մայր են ամենայն գոյին... Բայց նրանց ճակատագիրը ծանր է, ոչ ոք իր վրա չի կրել և չի կրում այնքան զրպարտանք ու հալածանք, որքան մարդկայի ցեղի այս իսկական Փրկիչները: Նրանցից են ելել բոլոր մեծ արքայությունների, կրոնների, փիլիսոփայությունների Հիմնադիրները, ալքիմիկոսների մեծամասնությունը և առանձին սրբեր... Բոլոր Մեծ Ուսուցիչները, Մահաթմաները կամ Սպիտակ Եղբայրներն իրենց կյանքի ամբողջ ընթացքում եղել են Բոդհիսատվաներ":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #669
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    334.


    Աշխարհների մասին հարցի վերաբերյալ պետք է նշել, որ աշխարհները կարող են պատկանել որոշակի համակարգի, կամ կարող են լինել միջհամակարգային մարմիններ:
    Բայց երկրի վիճակը բավականին տխուր է՝ երկիրը հիվանդ է:



    - - - - - - -



    335.


    Պետք չէ մտածել, որ մարդու գործերը չափվում են երկրային տներով: Եթե Ռամաքրիշնայի անկողինն այրվի, մի՞թե նրա խոսքերի ճշմարտությունը կպակասի դրանից:
    Համոզվա՞ծ է արդյոք հովիվը, թե ոչխարներից որ մեկն ամենալավ բուրդը կտա: Համոզվա՞ծ է արդյոք այգեպանը, թե իր տնկած ծառերը քանի պտուղ կտան: Բայց հովիվը հոգ է տանում իր նախրի մասին և այգեպանը սիրում է իր այգին:



    - - - - - - -



    336.


    Ոչ մի այլ անուն այնքան կշտամբանքներ չի բերի, որքան Մայտրեյայի անունը, քանզի Այն կապված է ապագայի հետ: Իսկ մարդիկ ամենաշատը վախենում և նյարդայնանում են ապագայից:
    Ձգտելով ապագային, պատրաստ եղեք կռիվների: Բայց մի թաքցրեք ձեր ձգտումը, քանզի կրակը ձգտում է վեր, և միայն ձգտման աստիճանն է ամրապնդում Մեր կապը:
    Հրեղեն Հոգու Ուսմունքը պետք է ներքնապես փոխակերպի ձեր կյանքը: Բայց արտաքինից ոչ կոտոշները, ոչ պոչը, ոչ թևերը, ոչ փքված ներողամտությունը, ոչ սնահավատությունը, ոչ չարությունը ձեր նշանները չեն լինի:
    Պետք է չվախենալ ծավալել գործունեությունը, քանզի դա համաչափելիության լավագույն միջոցն է: Մի ծառի տակ նստած, կարելի է մտածել, որ դա աշխարհի կենտրոնն է, բայց սփռելով ոգուդ էությունն ամբողջ աշխարհով, նմանվում ես ամենաթափանց կրակի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.12.2019)

  13. #670
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    337.


    Գիտակցությունը չափանիշ է, և գեղեցկությունն այլանդակություն չի հանդուրժում: Սուտն անծածկելի է: Գիտակցությունը դրդման դատավորն է: Կյանքի այնքան տարատեսակներ կան, որ գիտակցությունը դատավոր է մնում: Հետևաբար զարգացրեք գիտակցությունը:
    Եթե սահմանափակվելու ենք մեռած օրենքներով, ուրեմն ավելի լավ է տեղափոխվենք գերեզմանատուն:
    Միջակությունը տարածության կրակը չի հրահրի: Զոհը խրախուսված է գիտակցությամբ, բայց որքա՜ն ճշգրիտ պետք է լինի հատիչը արդարությունն ուրվագծելու համար: Եվ որքա՜ն նուրբ է լինում ինքնաարդարացման հնարամտությունը:



    - - - - - - -



    338.


    Երջանկության ժամեր՝ այդպես ենք անվանում գիտակցության զարգացման այն աստիճանը, երբ, չհեռանալով կյանքից, Մեր մարդիկ հնարավորություն են ստանում միանալ Մեզ Մեր Բնակավայրում: Իսկ ինչու՞ այդ ընտրյալներից ոչ ոք անմիջապես չօգտվեց այդ հնարավորությունից: Բայց եթե գիտակցության զարգացումը Դարպաս է ներկայանում դեպի Մեզ, այդ նույն գիտակցությունն էլ հրամայում է չլքել Մեր գործերը կարիքի ժամին: Անձնվիրությունն աճում է գիտակցությունից, և Մեր տան պաշտպանությունը լուսավորում է, ինչպես փրկության քար: Գիտակցության զարգացումը կյանքի օրենքների հարաբերակցության ըմբռնում է տալիս և օգնություն է ցուցաբերում աշխատակիցների գիտակցություններին: Բայց Մեր հոգսն է, որպեսզի Մեր ընտրյալներն այնքան էլ չհեռանան Մեր սարերից:
    Պետք չէ ընկալել, որ նվիրվածության պակասությունը Մեր եղբայրակիցներին ժամանակավորապես հետ է պահում Մեր Բնակավայրից: Ընդհակառակը, հենց նվիրվածությունն է նրանց ստիպում հետաձգել իրենց հարմարավերությունը և ուրախությունը:
    Պետք է հիշել, որ անասելի քիչ են զարգացած գիտակցությունները, հետևաբար պահպանեք ամեն մի գիտակցություն, նույնիսկ շատ թերությունների հետ միասին: Թերությունների համաչափելիությունն արժանիքների հետ՝ պատկանում է վեր ընթացող գիտակցությանը:
    Հիշեք, Մեր գործերը ոչ միշտ է, որ կարիքավոր են: Սերմնացանը վերջացնում է ցանել բռի սերմերը և արձագանքում է Տիրոջ կոչին՝ գալիս եմ, Վեհապե՜տ, - Կալա՛գիա*:



    - - - - - - -



    339.


    Մարդիկ սիրում են փղից ոչ փոքր երևույթներ և ամպրոպից ոչ ցածր ձայներ: Բայց լռության մեջ կայանում է նուրբ էներգիաների ազդեցությունները:



    - - - - - - -



    340.


    Գլխավորը, սովորել մտածել մենության մեջ: Հիշել մտածողության պատասխանատվությունը: Հիրավի, միտքը բնաջնջում է լավագույն պարիսպները: Կասկածը, նյարդայնությունն ու ինքնախղճանքը կարող են գիտակցաբար վերացվել:
    Խորհուրդ եմ տալիս դիտարկել ձեզ և հիշել, որ Ուսուցչից բացի ոչ ոք չի օգնի: Խորհուրդ եմ տալիս Ուսուցչին միակ ամրոցը համարել:



    - - - - - - -
    * Կալագիա -
    համաձայն սրբազան արևելյան ավանդույթների, "Կալագիա" հասկացությունը նշանակում է Շամբալայի կոչը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.12.2019)

  15. #671
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    341.


    Երբ մատնանշվում է Կրակի Նոր Դարաշրջանը, նշանակում է, պետք է տիրապետել այդ տարերքին: Այլ կերպ ասած, պետք է գիտակցել և ընդունել Հրի կենսականությունը: Բայց առաջներում, վաղուց արդեն ասել եմ ձեզ այդ վարժության անհրաժեշտության մասին, ձեր մտքերը ձեր գիտակցության մեջ ընդունելու մասին: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Ուսմունքը կիրառված է կյանքում, եթե նույնիսկ մտքերը նոր ուղղություն չեն ստացել: Այնտեղ, որտեղ ամեն ինչ հինն է մնացել, նոր ծիլեր մի փնտրեք: Որտեղ հինն է, այնտեղ Նոր Կրակն ուղղակի այրելու է, և կյանքը նոր բարեմաղթանք չի ստանա:
    Թող կրակի մասին խոսքերը որպես վերացական խորհրդանիշ չընդունվեն: Խոսում եմ իսկապես գոյություն ունեցող կրակի մասին: Արդեն ոչ թե առաջին անգամն է մոլորակը փորձարկում այդ տարերքի ազդեցությունը: Ռասաների հերթափոխի ժամանակ կրակի բոցերը մոտենում են որպես մաքրման շիթեր: Մարդկությունը հիշում է տարածական կրակի, իր ստորգետնյա նստվածքի հետ միացման հետևանքով պատճառած ավերությունները: Ինչու՞ կրկնել Ատլանտիդայի կործանումը, եթե կարելի է ներգրավել կրակի տարերքի բարերարությունը: Բայց կրակին առանց ցավի մոտենալու համար պետք է սովորել մտածել նրա մասին և ընդունել նրան գիտակցության մեջ:
    Երբ սկսեք արտացոլել մարդկային մարմնի ճառագայթումները, առանձնապես հստակորեն կտեսնեք երկակի գոյատևման այլանդակությունը, երբ արտաքինը գորովվում է, իսկ միտքը դանակ է սրում:
    Պետք է սովորել ուղղակի ընդունել Ուսմունքը և կյանքը լցնել նրանով: Հուրը կարող է մեծ բարեմաղթանք դառնալ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #672
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    342.


    Քայքայելով նյութը, անհրաժեշտ է գիտենալ, որ տարբեր բաղադրիչներից բացի, միշտ կգտնվեն հայտնի անուններով չանվանված երկու երևույթներ: Առաջինը կլինի հոգեկան էներգիայի նստվածքը և երկրորդը՝ հրի անփոփոխ էությունը: Քանի դեռ հոգեկան էներգիայի բյուրեղը չի սահմանվել, հրի անփոփոխ էությունը բացահայտել անկարելի է: Ինչպես հոգեկան էներգիայի նստվածքները կարող են նկատվել իմպերիլի միջոցով, այնպես էլ հրի անփոփոխ էությունը կարող է բացահայտվել ըստ հոգեկան էներգիայի լարման:
    Տարածական հուրը հազվադեպ կարող է դիտարկելի լինել անզեն աչքով, երբ այն խտանում է արգելափակիչ ծիրանագույն սահմանի մոտակայքում: Տարածությունն ասես թե հագենում է հրի մանր լեզվակներով, բայց այդ դրսևորման համար անհրաժեշտ է ամուր աուրա, որը չի վնասվի խտացած հրի մոտիկությունից: Հինավուրց պատկերների վրա կարելի է տեսնել կրակի նստվածքնեի կուտակումն աուրաների շուրջ: Այժմ այդ ֆիզիկական երևույթը բացարձակապես մոռացված է: Դուք գիտեք ասվածի լիովին իրական լինելը, բայց թող գիտնականները չտրտնջան, եթե հուրը գտնելուց առաջ Մենք նրանց առաջարկենք գտնել իմպերիլի բյուրեղը: Առավել ևս, որ նրանք այն արդեն համարյա գտել են: Ընդ որում, նյարդայնության թույնի հետ գործել շատ ավելի հեշտ է, քան փնտել բարձր հոգեկան էներգիան:



    - - - - - - -



    343.


    Հրի երևույթը պատկանում է հազվադեպ դրսևորումներին, քանզի կրակի շարժունակությունը վեր է աչքի տեսողական ընկալունակությունից: Միայն աուրային մոտ հուրը երբեմն կարող է հապաղել: Հրի ալիքները որոշակի ռիթմ ունեն:
    Դուք արդեն ընտելացել եք այն բանին, որ դրսևորման ֆենոմենները կախված չեն արտաքին պայմանների ակնհայտությունից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #673
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    344.


    Միրաժների մեջ ունեք ակնհայտության կեղծիք և իրականության ճշմարտություն: Կրկնում եմ, տեսնում եք իրականությունը, բայց նրա արտաքին տեսքը վերաբերվում է ձեզ համար անսպասելի միջավայրի: Այս օրինակը վերաբերվում է նաև տարբեր ֆենոմենների: Մարդիկ չեն տեսնում իրականությունը, բայց պնդում են իրենց պատկերացրածի վրա:
    Կհարցնեն հաճախ՝ ինչու՞ են այդքան հազվադեպ նուրբ էներգիաների դրսևորումները: Ասացեք՝ նրանք անընդմեջ են, բայց մարդու աչքն ու ականջը չեն ցանկանում նրանց ճանաչել: Իսկ երբ աչքը որսում է դրանք, մարդը համոզում է իրեն, որ թվացել է: Դա է անգիտակցվածության բանաձևը:
    Դպրոցներում պետք է զարգացնել դիտարկելու ունակությունը: Հենց դրպոցներում է պետք ստուգել դիտողականությունը, և մթի մեջ լռելը դրա լավագույն միջոցն է:



    - - - - - - -



    345.


    Այնքան էլ հեշտ չէ մտածել սովորելը: Դժվար է զարգացնել մտքի լարումը, բայց ավելի դժվար է հասնել մտադրության բարձր որակի: Հաճախ մարդը գիտակցությամբ պնդում է իրեն՝ մտածելու եմ մաքուր, - բայց նրա էությունը սովորել է էգոիստական մտածողությանը: Այդ ժամանակ մտքի ամենաանցանկալի ձևն է ստացվում: Երկու թռչուն թռչում են տարբեր բներից և ոչ մի կերպ չեն կարողանում միաձուլվել:
    Մտածողությունը պետք է վարժեցնել ոչ թե գիտակցությամբ, այլ ոգու հրով, մինչև որ կվերանա ամեն երկատվածություն: Միտքը կարող է հզորություն ունենալ, եթե կատարելապես միաձույլ է, բայց ցանկացած ճեղքվածք նրան ոչ միայն զրկում է ուժից, այլև տիեզերականորեն վնասակար է, քանզի տարածության մեջ աններդաշնակություն է ներմուծում:
    Մտքին տիրապետելու համար պետք է հայտնի ժամանակ հատկացնել, բայց օգտակար է պնդել ինքդ քեզ մտքի էության միասնության մասին: Ուրախ ենք մտքերի բազմազանությանը, բայց ամեն առանձին վերցրած միտք պետք է ադամանդի պես մաքուր լինի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #674
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    346.


    Արդեն խոսել եմ ոգու բաժանելիության մասին: Պետք չէ զարմանալ, եթե զարգացած ոգին շռայլորեն դրսևորվում է նույնիսկ հեռավոր տարածությունների վրա, որտեղ նրան հրապուրում է ներկաների հոգևորության որակը: Պետք չէ մտածել, որ ոգու այդպիսի առաքումը միշտ անտեսանելի է լինելու: Մենք մետաղադրամներ ենք բաժանում առանց նրանց վրայի պատկերները դիտելու, և նույնիսկ ոչ միշտ գիտենք, թե ում ենք դրանք տալիս: Որքա՜ն ավելի շռայլ է մեր ոգին, որը նրբագույն էներգիայի նման շտապում է դեպի լավագույն կիրառում:
    Հետևաբար զարգացնենք մեր ոգու ինքնանվիրաբերող հագեցվածությունը:



    - - - - - - -



    347.


    Մարդիկ հաճախ կրկնում են՝ անխոնջ աշխատանք, բայց ոգու ներսում վախենում են նրանից: Չի կարելի մատնացույց անել նրան, ով առանց գիտակցության լայնացման կարող է ուրախանալ անվերջանալի աշխատանքին: Միայն Մեր մարդիկ կհասկանան, թե ինչպես է կյանքը միավորվում աշխատանքի հետ և քաղում նրանից հաջողության հասնելու ուժերը: Կարելի է հասկանալ, որ հուրն անսպառ է, և նույնքան անսպառ է աշխատանքից ստացած էներգիան: Հրեղեն Յոգայի կատարումը սկսվում է աշխատանքը գիտակցելու ժամից:
    Ամպերը սկսում են հանգցնել կրակը, երբ էներգիայի ուժն անբավարար է: Էներգիայի լարումը գիտակցությունից չէ, որ գալիս է, արտաքին հրամանով չէ, որ մեծանում է, այն աճում է միայն ներսից: Բայց միայն ազատ գիտակցությունը կարող է զարգացնել աշխատանքը որպես ոգու տոնակատարություն:
    Ու նաև խուսափեք ուրիշի կամքի վրա բռնանալուց: Ինչպես կրակներ թող վառվեն ձեր կոչերը, լցնելով տարածությունը: Բայց ոգու այդ կրակներին հետևելու գծանկարը թող ամեն մեկն անձամբ գծի իր համար: Նույն կերպ ճանաչվում է տարածությունը հագեցնելու աշխատանքը: Տարածության ուժերը տգետն իր արքայական անձից դուրս է պատկերացնում: Նա հույս ունի, որ մարմնի հետ կքայքայվի իր ամբողջ էությունը, բայց քանի դեռ ոգու իմացությունը չի քայքայել նրա մեռած հյուսվածքը, տգիտության բյուրեղն անկործանելի է:
    Խնդրելով Հրի Յոգայի մասին, մարդիկ աշխատանքը պետք է հասկանան որպես բոցավառիչ: Էներգիայի փոխներգործության դրսևորումը սնուցում է հուրը և հրի փոխանցքներով հասնում է բարձր աշխարհների ոլորտին:
    Հրեղեն Յոգան առավել կիրառելի ենք համարում կյանքում, քանզի կյանքը էներգիաների փոխանակության վրա է հիմնված:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. #675
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    348.


    Կարելի է հասկանալ, որ միսը ցանկալի չէ օրգանիզմի համար, իսկ լիակատար վնասակարությունը գիտակցելուց հետո օրգանիզմ ներմուծել մեռած հյուսվածքը: Միայն ճանապարհին է թույլատրելի որոշակի ապխտած միս, բայց ընդհանուր առմամբ խորհուրդ եմ տալիս հրաժարվել դրանից: Օգտակար է սեղանին ունենալ խնձորներ: Այդ պտուղների էությունն օգտակար է շնչառության համար մինչև նրանց նեխելը:



    - - - - - - -



    349.


    Ուսուցիչը չի մոռանա ընդունել նվիրվածության ամեն նշան: Նվիրվածությունն ու պատրաստակամությունը կոփում են աշխարհների կապը:



    - - - - - - -



    350.


    Զոհաբերության երևույթը կարելի է հասկանալ որպես շտապ մուտքի իրավունքի ձեռքբերում: Ուշադրություն դարձրեք, թե ինչու ֆիզիկական երևույթների համար խորը հոգոց է հարկավոր: Չկա՞ արդյոք դրանում համապատասխանություն էներգիայի տեղաշարժման երևույթի հետ, ինչի մասին այսօր խոսում էինք: Ֆիզիկական երևույթների մեջ մի՞թե կան գերբնական բաներ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 45 93-ից ԱռաջինԱռաջին ... 3541424344454647484955 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •