User Tag List

Էջ 17 92-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #241
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    VI



    1.



    Կարելի է ասել, թե ինչից է հրաշքներից հրաժարվելու որոշումը: Հրաշքների ճանապարհն ամենահեռուն է ներդաշնակությունից: Կամ հրաշքը կորչում է, և այդ ժամանակ այն ուղղակի վնասակար է; կամ էլ այն բարձրացնում է մարդուն մի աստիճանի վրա, որին շրջապատող մթնոլորտը չի կարող դիմանալ; կամ, ընկնելով նախանձողների աչքին, այն չարիք է ծնում: Արիաբար գիտենալ լիակատար լույսի մեջ ներթափանցելու հնարավորությունը և գիտակցաբար ծածկել արտասովոր դրսևորումները՝ նշանակում է մոտեցնել ներդաշնակությունը: Ընթանալ գիտակցությունը լայնացնելու ճանապարհով՝ նշանակում է մոտենալ ճշմարիտ գործունեությանը:
    Հզորության դրսևորումների նախասահմանված անսահմանության ըմբռնումը կարող է միացնել պատրաստի ոգիներին, և առանց այդ պատրաստության յուրաքանչյուր հրաշք ընդամենը հետաքրքրասիրություն է դառնում: Կարելի է տրամադրության տակ ունենալ ուժեր, բայց ոչ թե ցուցադրելու, այլ առաջընթացի գործողությունների համար: Երբ էությունը տեսանելի չէ ամբոխի համար և, հետևանքների տակ թաքնված, ուշադրություն չի գրավում, այդպիսի էությունը թափանցում է ժողովրդի գիտակցության մեջ, սովորեցնելուվ նրան ձեռակերտ փաստին: Այդպիսով ոգու բարձրագույն ստեղծագործության հետևանքը կլինեն ձեռակերտ գործողությունները: Ոգուն հարիր է տրամադրաված լինել: Թող ձեռքը ցուցաբերի երկրային ուղղություն, ձեռակերտությունն ատելություն չի հրահրում: Հնում, Աստծո կարգադրությունները հայտնելու ժամանակ, ծածկում էին դեմքը, հետո, հայտարարելով չնվաճված ուժերի մասին, սկսեցին ընկճել նյութը: Իհարկե, դա ծնեց ինկվիզիցիա: Ինկվիզիցիայի էությունը՝ արտասովորը հետապնդելն է:
    Դարձնել արտասովորը վիճակված բան, որպես կոոպերացիայի հետևանք, կստիպի ընդունել նույնիսկ ամենատգետներին: Այդ պատճառով թող հրաշքները մնան միայն քչերի գիտակցության մեջ, որոնք ընդունակ են այցելել Անսահմանություն:
    Ստացվում է հնին հակառակ մի բան. առաջ քուրմերը պահպանում էին հրաշքներն ամբոխի համար, հիմա հրաշքները քուրմերի համար են:
    Դեպի իսկական կոոպերացիա ձգտումն ընկած է բարեշրջման հիմքում:
    Տգիտության ուղին կարելի է վերացնել միայն ստեղծագործման արթնացումով: Թող նրա ձևերը նույնիսկ հրեշավոր լինեն, թող հետնաբակերում կայծերից արևներ սարքեն: Բայց եռացող հոսանքը կճեղքի-կանցի նյութի պատերը: Նոր հայտնաբերումները կսրեն հավաքչությունը: Բիրժային խաղերի փոխարեն թող լինի հայտնաբերումների ձգտում, կոոպերատիվով աջակցված:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #242
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.


    Բեկորների քաոսը կարող է ընկալվել որպես գեղեցկություն: Ուրիշ ի՞նչ չափանիշ կարող է կիրառելի լինել մտքի մնացուկների խայտաբղետության հանդեպ: Եվ երբ գտնում եք մի կույտ բարություն, պատրաստակամություն և շարժունակություն, գործի անցնել կարող եք միայն գեղեցկության բահիկով: Ժողովրդի հետ շփման մեջ սքանչելի հուր է ամփոփված:
    Դժգոհությունն ընդամենը հնարավորությունների գիտելիք է:
    Լիությունը ոգու մահն է:



    - - - - - - -



    3.


    Այնտեղ, որտեղ ժողովուրդը սպասում է, Մենք հղում ենք Մեր ընտրյալներին: Մարմնի ճառագայթներից վեր վառվում են ոգու ճառագայթները: Այրեք նախորդ օրվա հագուստները: Խլուրդը ուղեկից չէ: Հայտնության համար փոս, համարում եմ, աշխարհի բոլոր խլուրդներն էլ չեն փորի: Ձեռքերդ հեռու՛, ձեռքերդ հեռու՛, ձեռքերդ հեռու՛: Մեր Վահանը կոփվում է երկրային ձեռքերով: Հայտնության հզորությունը կգա մարդկանց միջոցով, - շեփորներով ականջ խլացնող Հրեշտակներ պետք չեն, երբ գտնվել են մարդկային բազուկներ, որոնք ի վիճակի են ընդունել թասը:



    - - - - - - -



    4.


    Կյանքի մշտաձևությունը պետք է հմտորեն շրջանցել: Լավագույն մարդիկ ամպերով ծանրաբեռնված աշխարհից առաջ են անցել:
    Նոր Երկիր հասնել ցանկացողը պետք է ոչ միայն դեն նետի բոլոր նախախնամությունները, այլև մուտք գործի նոր ճանապարհով: Կյանքի հաստատումը պետք է կառուցել տեղական պայմանների կիրառման վրա: Եթե մի տեղ կա հարյուր լեզու, պետք է հարյուր հոգեբանություն հասկանալ: Բոլորի համար կիրառվող մեկ արտահայտությունը նման է օտար տան սյունի: Բազմազանության մեջ միասնությունը բերքին հետևանք է տալիս: Մրգերը պետք է աճեցնել նոր անհրաժեշտ էներգիաների պատվաստմամբ, այդ պատճառով հաճախ ենք խոսելու Նոր Երկրի մասին՝ դա ամենահրատապն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #243
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5.


    Փոքրից մինչև մեծ, առօրեականից մինչև աշխարհներ ենք թափառում, բայց ոչ ոք դա չնչին չի անվանի, և երբեք հետևությունը սխալ չի թվա: Թե մեկը հարցնի. ինչու՞ է ուսմունքը ցրիվ տված սերմերի նման, - պատասխանեք. միայն տարբեր թելերից կարելի է բարդ գործվածք ստեղծել: Կհարցնեն. ինչու՞ ուսմունքը չունի ավարտուն դրույթներ, - պատասխանեք. քանզի մահն է բնակվում ավարտվածության մեջ: Կհարցնեն. ինչու՞ տրամաբանորեն չի կարելի միացնել ուսմունքի մասերը, - պատասխանեք. քանզի տգեղ է մեկ գլուխ կամ մեկ ձեռք աճեցնելը:
    Կհարցնեն. ինչու՞ սկզբում չարտասանել երկնքի բանաձևը, իսկ հետո երկրի երդումը: - Պատասխանեք. քանզի Մոր զգեստի ամեն մի թել անցնում է վերից վար և ընդհակառակը:
    Կհարցնեն. ինչու՞ չի կարելի միանգամից ցույց տալ նախասահմանվածը: - Պատասխանեք. տան սյուները հերթով են կանգնեցվում: Եվ երբ աշխատողներն ասեն. թող, որ մենք անմիջապես կանգնեցնենք, - շինարարը կասի. քանդե՛լ եք մտադրվել: Այդպես կաթիլն ամբողջ աշխարհ է պարունակում: Անսահմանափակ հնարավորությունների դրսևորումը մեզ ընկալման հանգստություն կտա: Ուրեմն ինչպե՞ս են երկրաշարժը, տարբեր քամիներն, ամպրոպներն ազդում գոյի վրա: Տարբեր մարդկանց աուրան ինչպե՞ս է արտացոլվում բույսերի վրա: Կարելի է մի ամբողջ նոր ինստիտուտ կառուցել: Ճիշտ է, համադրելով տարբեր էլեմենտների զարկերակները, կարելի է նաև գտնել տիեզերական ներդաշնակվածության թելը: Նոր ոչինչ այստեղ չկա, բայց ամբողջ համաշխարհային կոոպերացիայի նշանակությունը ակնառու կերպով կարելի է ցուցաբերել նույնիսկ այն ընթերցողների համար, որոնց ոգին նման է անկյունում թաքստոց գտած ուտիճի:
    Լայնից ավելի լայն, ավելի ծավալուն կարեք: Դպրոցում պարգև նշանակեք առաջարկված հարցերի քանակի համար: Նախկինում վճարում էին պատասխանների համար, իսկ հիմա՝ հարցերի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #244
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6.


    Եթերային մարմնի դուրս գալուց առաջ ողնաշարից հոսքեր են նկատվում: Տարբեր կենտրոններ տարբեր կերպ են զարգանում, և գալիս է ժամանակ, երբ այդ զարգացումը պետք է չափակարգել հանգստով: Ճիշտ այնպես, ինչպես նոր լարված դաշնամուրին պետք է ժամանակավորապես ձեռք չտալ և մետաղե առարկայով լարերին չհարվածել:
    Ապառաժի կտորը ճեղք է տալիս, եթե նրան հարվածես լարից ընկած մետաղով: Չնայած այդ երևույթը լավ հայտնի է, բայց մարդու օրգանիզմի վերաբերյալ դժվար է այն պատկերացնել: Միայն փորձով կարելի է զգալ, թե երբեմն թույլ շշնջոցն անգամ որքան ավելի ծանր է պայթյունից: Ընդ որում պետք է հիշել, որ նյարդերի համակցություններն այնքան տարբեր են, որ հետևանքը դժվար է որոշել օրենքներով:
    Ֆիզիկական վիճակն այնպես է կապված ոգու հետ, որ միայն անձնական փորձը կարող է մատնացույց անել, թե ինչպես պահպանել կրակների ճիշտ առաջընթացումը: Կրակները՝ ճառագայթների ջրհորներն են:



    - - - - - - -



    7.


    Համաշխարհային միտքը համաշխարհային լուրեր է հաղորդում, և Նոր Երկրի կառուցումը կարող է լինել միայն համաշխարհային ըմբռնման շնորհիվ:
    Մի՞թե Մենք պերճախոսության կարիք ունենք: Ոգուն առընչվելու ուղին շատ ավելի հզոր է: Երբ տեսնեք, թե ինչպես մի ժեստով խոշոր որոշումներ են կատարվում, այդ ժամանակ պարզ կդառնա, Որ խոսքերն արժեքավոր են ոչ թե քանակով կամ արտաքին տեսքով, այլ ներքին էությամբ:
    Պետք է ավելի համառոտ խոսել: Դարբինը իր մուրճով չպետք է զրնգա: Հիսուսի ուսմունքը կարող է գրված լինել ձեռքի ափին:



    - - - - - - -



    8.


    Ոգու թռիչքը ժամերով չի հաշվվում, - երբ ոգին սլանում է մոլորակների կողքով, այդ երևույթը ժամանակից դուրս է: Դա ակնթարթ է, և երկարել չի կարող, հակառակ դեպքում խիտ մարմինը կկտրվի մտավոր մարմնից: Բայց պետք է հիշել, որ ոգին, գործելով ժամանակից դուրս, ճանաչում է ձեռք բերում նույնպես առանց հաշվարկների: Եվ մինչև տասնչորսերորդ լսողություն է ոգին հասանում, այն դեպքում երբ երկրային ոլորտի վրա կարելի է մինչև իներորդին հասնել:
    Լսողության աստիճանները թույլ են տալիս մարդուն աշխատակիցներ դարձնել տարբեր էլեմենտներ: Անձրևի աղմուկը նույնպես նշանակությունից զուրկ չէ: Շատ ուղիներ կան երկրային ստեղծագործումը հարստացնելու համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #245
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9.


    Մութը կարելի է ցրել, փոխելով մտքերի ուղղությունը: Ոչ թե խոսքերը, այլ արագընթաց մտքերն են հյուսում աուրան:
    Ցանկանում ենք Մեր գործերը շահութաբեր դարձնել հոգևոր և նյութական իմաստով: Հավաստիացնում եմ, որ մտքերի որակը դրա համար մեծ նշանակություն ունի: Պետք է ընդգծել բարի և օգտակար միասնությունը, և որ հիմարությունն էլ Մենք գնահատում ենք գերազանց: Իհարկե, մեծ գործի մեջ հիմարությունն էլ բնակարան կգտնի, բայց ոչ վերին հարկում:
    Ապրել կարող է յուրաքանչյուր ոք, բայց գալիք աշխարհը կարիք ունի գիտակցության պայծառացման, այլ ոչ վեհափառ ասույթներ քրթմնջալու:
    Ավելի շատ գնահատում ենք շահութաբեր հաշվետվությունը, քան փափկամազ ասացությունները: Պետք է աշխարհի մասին մտածել, արտահայտել գործնական մտքեր:
    Նոր Տաճարի նախօրեին պետք է ցուցաբերել հնարամտություն և ժողովրդին զարմացնել իմացունակությամբ: Բարուրի մեջ քայլելն անհարմար է:



    - - - - - - -



    10.


    Երաշխավորում եմ, որ ավելի հեշտ է սարեր անցնել, քան ուղղել մարդկության պոչուկը: Մեր ճառագայթը սլանում է, լի որոնումներով:
    Մեր վահանը պետք է հասկանալ՝ հիրավի արիություն է հարկավոր:



    - - - - - - -



    11.


    Խելոք կրոնի մեջ շփոթվածություն չկա:



    - - - - - - -



    12.


    Աստծոն հերքողները Նրան չեն տեսել, բայց ի՞նչ տեսք ունի պանդոկատերերի Աստված: Եվ Քրիստոսի կաշառակերությունն էլ է մեծ, եթե նա հանուն մոմի ցանկացած դավաճանություն է ծածկում:
    Չկա ավելի վատ բան, քան ստորության մոմը: Քրիստոս այդպիսի երկրպագուների կարիք չունի, քանզի նրանց մոմերը հագուստ են մրոտում: Այդպիսի նվիրաբերումների հետքերը Հորդանանի և Ուրդարի ջրերն էլ չեն լվանա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #246
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լսի այ Ագնի Յոգ... սերժը հրաժարական ա տվել, արի քաղաքական բաժին, քեֆ ա...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (24.04.2018)

  8. #247
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսի այ Ագնի Յոգ... սերժը հրաժարական ա տվել, արի քաղաքական բաժին, քեֆ ա...
    Ամեն տեղից էլ ես ձեզ հետ եմ, Մեֆ ջահ...


    Հ.Գ. Սխալս անմիջապես տեսա, ուզեցի ուղղել... Բայց շատ խորհրդանշական սխալ ստացվեց՝ Մեֆ-ջահ:
    Այսօր յուրաքանչյուր հայ աշխարհում՝ ջահ է: Ուռա՜...

    Կամ էլ՝ Հրեղեն Հոգի...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (24.04.2018)

  10. #248
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13.


    Լեգենդ Բուդդայի մասին:
    Մի մաքուր մարդ, հառելով իր ուշադրութունն ամենատարբեր իրերի վրա, ցանկանում էր նրանց մեջ տեսնել Բուդդային: Բայց ձեռքերը նրա չէին բռնում իմաստուն պատկերներ, և աչքերը չէին տեսնում պաշտամունքի առարկաներ՝ հայտնությունը չէր գալիս:
    Վերջապես, խոնարհվելով աղոթքի մեջ, որոնողը զգաց, թե ինչպես իր ճակատին իջավ սարդոստայնի թելը; նա մի կողմ նետեց այն, և հնչեց հստակ մի ձայն. "Ինչու՞ ես վանում Իմ Ձեռքը: Իմ Շողքը հետևում էր քեզ, թույլ տուր քեզ գրկել": Այդժամ դողաց մարդու մեջ օձն արևային և գտավ նա դեն գցած թելը: Եվ նրա ձեռքին փոխակերպվեց այն քառասուն մարգարիտների և ամեն մեկը Բուդդայի Դեմքն էր կրում; իսկ մեջտեղում մի քար էր և վրան գրություն. "Սխրանք, հուսաբեկություն, սփոփանք": Բուդդայի հետևորդը ստացավ սփոփանքը, քանզի գիտեր ճանապարհը դեպի այն:

    Մտածում եմ թևերի մասին: Հիրավի թևավոր են գործերը: Ձիերը կտրում են երկրի տարածքները և մրրիկի պես սուրում են ստեղծագործական ձգտումները: Մարտի՛, մարտի՛, մարտի՛:
    Հիրավի՛ վեհափառ է ոգու օվկիանոսի կտավը: Շչում ու զրնգում է կոչի ձայնը, և ոգու զենքն ընդունողները դեպի գահն են ձգտում, քանզի կույսն աշխարհի ավարտել է գործել ոգու ծածկոցը:
    Մարտի՛, մարտի՛, մարտի՛: Լսում եմ կոչը և խոնարհում եմ գլուխս Բարերար Վեհապետի պատվիրանի առջև:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #249
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14.


    Պետք է ասել Ինձ խանգարողների և սպառնացողների մասին:
    Թեթևամտություն է հուսալ, որ պատռված կտորները հեշտությամբ կարելի է կարկատել: Նույնիսկ հասարակ ձայնը հեռվից անսպասելի արձագանք է բերում: Որքա՜ն ավելի խորն է խոցում տարածությունը ոգու պատգամը: Եվ այդ վերքերը համարյա անբուժելի են:
    Ձեռքը, որը վնաս է հասցրել Վեհապետների ծրագրին, հրաժարվել է վահանից:
    Կարելի է ավերել տունը, կարելի է կտրել ծառը, բայց խոչընդոտ լինել Վեհապետների ծրագրի՞՜ն:
    Ոչ թե սպառնում եմ, այլ հասարակ հետևություն եմ անում: Եթե մարդ դիպել է տիեզերական մրրիկին, ուրեմն ամեն խուսափելու փորձ հաջորդ ալիքն է հարուցում: Նրա ազդեցության տակ ընկնելը նույնն է, ինչ Հսկայի կրունկի տակ ընկնելը:
    Բարությամբ Ենք խնդրում, մի մերժիր Առաջնորդող Ձեռքը, հակառակ դեպքում վա՜յ հետ մնացողին: Եվ ի՞նչ մի արժանապատվություն է Ինձ վերք հասցնելը, նախ հետ վերադարձրու Ինձանից ստացած ամենը, բայց անկարող ես այդ անել, եթե նույնիսկ սիրտդ ու լյարդ էլ առաջարկես:
    Ինչպե՞ս կզարկես դու քեզ տաղանդ տվողին: Ինչո՞վ կտարբերվես դու ավազակից, գողից: Տվող Ձեռքը մի՛ կեղտոտիր, քանզի այդ կեղտը քեզ համար բորոտության կփոխակերպվի: Այդ պատճառով Մեր Եղբայրությունը հարգում է երախտագիտության գիտակցումը, այդ պատճառով հասկացի՛ր քո օգուտը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #250
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15.


    Ձեզ արդեն տրված է զոհողության մասին ուսմունքը: Զոհողությունն՝ իշխանություն է: Իշխանությունը՝ հնարավորություն է: Նշանակում է ամեն զոհողություն նախ և առաջ հնարավորություն է: Ժամանակն է դեն նետել երեսպաշտությունը, իբր զոհողությունը՝ զրկանք է:
    Զրկանքներ չենք ընդունում, բայց տալիս ենք հնարավորություններ:
    Տեսնենք, թե ինչ հնարավորություններ են ծնվում այսպես կոչված զոհողություններից: Որտե՞ղ է իսկական զոհողությունը, որը կարող է նսեմացնել: Մեր Պահոցում զոհողությունների մեծ հավաքածու կա, և ամեն մեկն օգտակար է եղել իրեն դրսևորողին: Զոհողության մասին թոթովանքը մեր զրույցը չէ, քանզի զոհողությունն ամենաեկամտաբեր ձեռնարկումն է:
    Մանր առևտրականները սիրում են լացել ծախսերի մասին և վշտացած ձևանալ: Բայց կյանքի իսկական արդյունաբերողն ամեն ծախս միայն գործի գրավական է համարում: Դուք կորցրել եք ոչ թե զոհողության, այլ ավազակության վրա: Քրիստոս խորհուրդ էր տալիս բաժանել հոգևոր հարստությունը: Բայց քանի որ հեռու են հոգևոր հարստության բանալիները, այդ խորհուրդը մարդիկ փոխադրեցին թալանած փողերը բաժանելու վրա: Սկզբում թալանել, իսկ հետո արցունքոտ աչքերով բաժանել թալանածը և հիանալ սեփական բարությամբ: Ասես թե, խոսելով բաժանելու մասին, Ուսուցիչը կարող էր նկատի ունենալ աթոռներ կամ հին մուշտակներ: Անկշռելի հարստություն էր Ուսուցիչը ցուցանում: Միայն հոգևոր նվիրատվությունը կարող է շարժել կշեռքի նժարները:
    Դիտարկենք մի շարք աշխատակիցների՝ չի՞ զրկվել արդյոք մեկնումեկն ինչ-որ բանից: Ոչ՝ բոլորը բազմապատկել են: Մի՞թե բազմապատկում չէ Նոր արքայության տիրակալ դառնալը: Այնքան հարուստ է այդ Արքայությունը, որ առանց լուրջ վնասի կարող ենք կոտրել ամանեղենի մի մասը: Դրականորեն աճում են ձեռքերը, և երախտանքների գիրքը կարելի է վերանայել:
    Կյանքի արդյունաբերողներին խորհուրդ եմ տալիս բոլոր պաշտոնների համար փոխարինողներ ունենալ: Մեծ գործընկերություններում գործը հիմնվում է գործի, այլ ոչ անձի վրա:
    Եվ ո՞վ կարող է պնդել, թե ինչ է տվել ինքը: Մենք կբացենք Մեր առևտրի գրքերը և կապացուցենք, թե ով որքան է ստացել, և այդ պատճառով զոհաբերել այնքան էլ հեշտ չէ, երբ զոհողությունը՝ հնարավորություն է; իսկ հնարավորությունն՝ օգուտ է; իսկ օգուտը՝ գիտակից համագործակցություն է; իսկ համագործակցությունը՝ Ալատիր-քար* է, որը կամ հարություն կտա, կամ կայրի:
    Բայց անձնվիրությունը կարող է բացել Ըմբռնման Դարպասները, և անպետք իրերի հինավուրց զոհողությունն ինքնասիրության հետ միասին կճոճվի մի ճյուղի վրա:



    - - - - - - -
    * Ալատիր-քար
    - ռուսական բանահյուսությունում՝ սուրբ քար, "բոլոր քարերի հայրը", իր մեջ սուրբ գրեր պարունակող և բուժիչ հատկություններով օժտված, երկրի պորտը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #251
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16.


    Ամեն մարմնավորում կապված է հայտնի բնավորություններից մեկի հետ, նայած թե ժամանակի բերումով որ մեկն է ավելի մոտ:
    Անցած մարմնավորումների գիտելիքը կարող է օգնել արթուն ոգիներին, բայց քնկոտներին վնաս է: Լուսնային կյանքը պետք է ապրել-ավարտել:


    17.


    Ծրագրի անվիճարկելիության և դյուրաշարժության մասին: Այս պայմաններն առանձնապես դժվար են համատեղելու համար, չնայած նրանց սահմանը հստակորեն պայմանավորվում է արևային գիտակցության ճառագայթի ըմբռնմամաբ: Ծրագիրը կյանք ներդնելու համար պետք է պատրաստ լինել դյուրաշարժությանն ամեն ժամ:
    Քանի՜ անգամ Մենք, ճանապարհվելով Եգիպտոս, Մոնղոլիայում ենք հայտնվել: Քանի՜ անգամներ, գտնելով ձեռագիրը, Մենք այն հետ ենք կողպել: Քանի՜ անգամ Մենք, սկսելով շարել պատերը, դրանք քարակույտեր ենք դարձրել: Քանի՜ անգամ, ձիուն շրջելով դեպի տուն, Մենք նորից նրան հետ ենք շրջել դեպի գիշերվա մութը, քանզի, գիշերելով տանը, Մենք ծրագիրը կզրկեինք անվիճարկելիությունից: Թվացյալ փոփոխականությունը ոչ ավելին է քան կյանքի թրթիռը: Դեպի անվիճարկելիության նշաձողերը տանող ուղիները ալիքների նման շնչում և ալեկոծվում են:
    Հաստատելով ծրագիրը, Մեր էությունն արդեն պատրաստ է ամենակարճ ճանապարհին: Հենց նոր ևրոպական զգեստներ հագնելով, մենք պատրաստ ենք ձեռք բերել նաև մոնղոլական կաֆտան: Հենց նոր որոշելով Մեր բնակավայրը, պատրասատ ենք մեկնել: Այդպիսի դյուրաշրժությունը կարող է ծնվել միայն ծրագրի անվիճարկելիության գիտակցումից:
    Մեր ուղին՝ ոչ թե հավերժական պանդուխտ, այլ նկրտող համբավաբեր լինելն է: Ծրագրի անվիճարկելիությունը լուսաբանում է ուժերի դրսևորման գիտակցումը: Եթե պարզ լինի ծրագրի լույսը, բոլոր կախովի կամուրջներով կանցնենք: Պետք է այնպես հասկանալ ծրագրի անվիճարկելիությունը, որպեսզի ոչինչ այն չմթագնի: Անվիճարկելի է այն ծրագիրը, որն օգտակար է բոլորին: Չենք տեսնում, թե Նոր Երկրի ծրագիրն ում օգտակար չէ, և այդ պատճառով արթուն կանցնենք նույնիսկ մթի միջով: Եթե Ուսուցիչն ասի. "Վազիր հեղեղատի միջով", - նշանակում է ոտքի համար հենարան նախատեսված է, բայց ոտքդ քարին դիր:
    Մեկը սկսում է կամուրջ կառուցել, մյուսը լողորդ է վարձում, երրորդը նստում-սպասում է ջրի ծանծաղելուն, բայց կգտնվի նաև նա, ով կգործի ոգու արծաթե թելը և նրանով կանցնի առանց մարմնի ծանրության, քանզի կընդունեմ Ես Ինձ վրա ծանրությունը նրա:
    Այդպես մի երդիկի տակ ապրում են անվիճարկելիությունն ու դյուրաշարժությունը՝ երկու քույրերը սխրանքի:
    Սքանչելի ձգտումը դեպի Բարձրագույն Լույս է բերում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #252
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18.


    Նա, ով հասկացել է բոլոր կրոնները, ով անցել-տեսել է բոլոր ազգերը, ցուցում է. "Ամեն մեկին բաժին կտամ ըստ աճի: Ամեն մեկը կկարի իր տոպրակը: Ամեն վախեցող կվճարի Ինձ ըստ հաշվի: Իմ թշնամուն ուղղված ժպիտը կդառնա ծամածռություն, քանզի Իմ թշնամիներին թողեք Ինձ:
    Իր եղբոր մասին կեղծ մտածողը իր ոտքին փութ կկապի: Մոլախոտը կփայտեցնի ոգին: Չեմ կարող ոսկեդրամներ շպրտել եղինջի մեջ: Վիրավորանքների այգի տնկելը մի մեծ պատիվ չէ: Ով ավելի լավ տեսնի, ավելի հասուն կքաղի:
    Հանդիպողներ և պատասխանողներ, Ինձ տվեք ձեր մասին Իմ ուրախությունն ու Իմ վիշտը: Քրիստոսի Ուժով, Բուդդայի Ուժով, Ճշմարտության մարգարեների հայտարարած Օծյալի Ուժով, կարգավորեք կշեռքը:
    Ամենայն մեծ բաներ ցույց տվեք Մեզ և ամաչեք ճշգրիտ քաշն աղավաղող մի փոքր որդից: Տվողը կստանա:
    Վերահաշվեք, թե ով որքան է տվել: Լավ է ճիշտ հաշվենք:
    Դեպի ձախ՝ վախը, ինքնասիրությունը, շահը, կասկածը, նվազեցումը, ինքդ քեզ խղճալը, Ուսմունքի չարամեկնությունը, աղտոտ շշնջոցը, գործով կամ մտքով դավաճանությունը: Դեպի աջ՝ տրված լինելը, ուրիշներին խղճալը, խիզախությունը, անվախությունը, նվիրվածությունը, անխախտելիությունը, զգոնությունը, շարժունակությունը, Վահանի գիտակցումը, սխրանքի ուղին ու լույսը, ոգու տաճարը զարդարելը, ըմբռնման արդարացիությունը, բարիքի մեծարումը: Դեպի ձախ՝ վնաս և վճարում: Դեպի աջ՝ ստացում: Ամեն մեկն ինքը կչափի, քանզի տեսնում և լսում Ենք: Քանզի չկա ոչ ցերեկ, ոչ գիշեր, և բանբերն արդեն թամքում է ձիուն: Ուղարկում եմ ձեզ Իմ բարգավաճումը՝ դարերով փակի տակ եղած, նրա բանալին միշտ մաքուր պահեք: Այդպես կտեղեկացնեք":



    - - - - - - -



    19.


    Առակ հարցնողի մասին:
    Դգուլ-նորը ամենամեծ իմաստունն էր համարվում: Նրան բախտ էր վիճակվել Ուսուցիչ ունենալ Սրբազան Ստորերկրյա Աշխարհից, բայց վերջինս լեզու և աջ ձեռք չուներ:
    Նպատակասլաց աշակերտը տվեց իր հարցը, և Ուսուցիչը գլխով արեց: Աշակերտը տվեց երկու հարց, Ուսուցիչը երկու անգամ գլխով արեց: Շուտով աշակերտը անընդմեջ հարցեր էր տալիս, իսկ Ուսուցիչն անընդմեջ գլխով էր անում:
    Երեք տարի տևեց հարցումը, և Ուսուցիչը երեք տարի գլխով էր անում: "Նշանակում է, ըստ քո փորձի, ամեն ինչ լինու՞մ է": Եվ Ուսուցիչը ոչ միայն գլխով արեց, այլև, խոնարհվելով մինչև գետին, բացեց իր կուրծքն ու ցույց տվեց երկու ձեռքերով նվիրատվող Օրհնյալի պատկերը: Այդպես հաստատվեց իմաստությունը և վեհացվեց կյանքի արվեստը:
    Հիրավի, միակ հոգոցի մեջ հասկանում ենք տարածությունը:
    Եվ ոչ մի խոսք չի կարող փոխանցել անընդգրկելիությունը: Եվ ոչ մի միտք իր մեջ չի տեղավորի Լույսը:
    Բայց, կանգնելով Արևի առջև նրա ծագելու պահին և ընդունելով ճառագայթն արևահյուսակի մեջ, կարելի է զգալ, ասես թե օվկիանոսին հաղթել ես, քանզի լույսով կարելի է դիպչել նույնիսկ ոգու լույսին:
    Բայց այդ գիտակցումը միայն այն ոգու մեջ է, որը կարող է ասել. "Ես տվեցի ամենը, որպեսզի ամեն ինչ ընդունեմ": Այսպիսով, ոչ թե հերքումը, այլ միայն հաստատումն ունի իր վրա պարզված Ձեռքը Բուդդայի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #253
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    20.

    Թեթև մարմնի թռիչքները լինում են երկակի. այն կամ արտահոսում է ոտքերից և աննպատակ թափառում է, կամ, անցնելով վերին կենտրոնների միջով, թռչում է հոգևոր խնդիրների համար: Ակնթարթորեն օվկիաններ է անցնում, ուսուցանում է մարդկանց, աուրաներ է հագեցնում:
    Պետք է ասել, որ միայն արտասովոր ձգտումներն ու հնարամտությունը կարող են ստիպել նրան կենտրոնացնել իր վայրէջքը նյութական առարկայի վրա: Քանզի ոգին սովորաբար ձգտում է ազդել ոգու վրա, աչքիթողի անելով, որ առարկաները կարող են գերազանց հաղորդիչներ լինել:
    Ոչ միայն եթերայինը, մտավորն էլ է գործում: Իհարկե, եթերայինը դուրս է հոսում, բայց Մենք եթերայինի գործողությունները չենք գնահատում, մտավորի գիտակցությունը Մեզ համար ավելի կարևոր է: Ուժի սուր լեզվակը դեն նետելն այնքան էլ հեշտ բան չէ:



    - - - - - - -



    21.

    Գոհությունն ու անդուլությունը՝ Մեր գործերի երկու ուղեկիցներն են: Եթե՜ մարդիկ կարողանային տեսնել իրենց անբավարարվածության հետևանքները: Եթե մարդիկ կարողանային հասկանալ քնկոտության մահը, նրանք կխուսափեին մթի երկու գլխավոր գործընկերներից: Դժգոհության նենգ խայթոցը նույնիսկ լավագույն տեղերն է թափանցում: Բութ քնկոտությունը մշուշում է հաղթողի գլուխը:
    Երբ գիտեք ձեր վրա տարվող հոգսը, մի՞թե այն կայրեք դժգոհությամբ, ինչը կպառակտեր մեծագույն գործերը և հոգացողի վրա կայծակ կհրահրեր:
    Հիշեք, դժգոհներ Մենք չունենք: Չունենք նաև քնկոտություն, որը ձեր վրա է շաղում մութ ուժը:
    Մի՞թե այդ թունավոր հոտերի մեջ թաքնված չէ ոսկրացումը: Քնկոտությունը Մեր քույրը չէ: Լույսին դիպչողներն իրենց դժգոհությամբ չեն խոցի և չեն քարանա:
    Քնկոտությունից, փոշու դրսևորումից պետք է խուսափել: Վահանի դրսևորումը պետք է գնահատել: Մեկ անգամ ևս կրկնում եմ, բայց այլևս չեմ կարող, քանզի Օրենքն արգելում է պնդել խուլերին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #254
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    VII


    1.


    Ասացեք նորերին՝ պետք է գիտակցել պատասխանատվությունը սեփական մտքերի համար:
    Առաջ պատասխան էին տալիս գործողության համար, հետո հասկացան խոսքերի նշանակությունը, իսկ այժմ ժամանակն է գիտենալ մտքերի հրդեհունակությունը: Ավելի լավ է կարողանալ լռել և մաքրել մտքերը:
    Մի՞թե վագրի գռմռոցը դավաճան մտքերից ավելի վատ է: Ոչ միայն գործունեության, այլև մտածողության համար մարդկությունը ծանր կարմա է կուտակում: Մտքերի համար տանջանք է ձեռք բերում ոգին, քանզի տարբերություն չկա խոսքի ու մտքի միջև:
    Խելակորույս է նա, ով նախազգուշացումը որպես սպառնալիք է ընդունում: Սպառնալիք չկա, այլ ունենք միայն օրինակներ և հոգատարություն: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անդունդը թռչել, բայց նախազգուշացնել պետք է:
    Կարծում եմ, այլևս կարիք չկա կրկնել մտքի նշանակության մասին:
    Չնայած ժամանակն աղբոտ է, ավելի լավ է ապագայի մասին մտածել:



    - - - - - - -



    2.

    Ամեն մեկն ինքը կկշռի: Ամենալավ նախագծից էլ կարելի է հավաբուն սարքել: Ոսկի և արծաթ չափելը Մեր զբաղմունքը չէ: Պետք է մոռանալ բոլոր պայմանները, և այդ ժամանակ վառվում է լույսը: Ամեն ուրախալի կորուստ անչափելի հաղթանակ է:
    Վհատության քաջությունը՝ անձնվիրություն է: Բայց բարձրագույն սխրանքը փոխհատուցում չի պահանջում: Վհատությունը փոխհատուցում չի պահանջում:
    Մեր լեզվով վհատությունը՝ սահմանի անվանումն է:
    Սխրանքը մոտ է այդ սահմանին: Տանը կարելի է նրա երկաթե պահանգն ամրացնել: Թակում եմ անձրևի տակ, ինչու՞ միայն կայծակից վախենալ: Երբեմն աղքատի պարկն ավելի շատ վախ է պարունակում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #255
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.

    Առակ Քրիստոսի մասին: Արդեն երեկո էր: Քրիստոս նստած էր շեմին: Մի դպիր էր անցնում և հարցրեց. "Ի՞նչ ես նստել մարդկանց ոտքի տակ": - Պատասխանեց Քրիստոս. "Քանզի ես շեմն եմ ոգու: Եթե ցանկանում ես մտնել, մտիր Իմ միջով":
    Մի նոր դպիր հարցրեց: "Ճշմարի՞տ է արդյոք, որ Դավթի Սերունդը շան տեղն է նստել": - Քրիսոս պատասխանեց. "Հիրավի, Դավթին, Իմ Հորն ես պախարակում":
    Մութ էր արդեն և երրորդ դպիրը հարցրեց. "Ի՞նչ ես նստել, ասես վախենում ես տնիցդ սեփական": - Պատասխանեց Քրիսատոս. "Սպասում եմ, որ գիշերվա մութն Ինձ ազատի քո դեմքից: Հիրավի դու՛, որ մութ ես, մութն անցի՛ր":
    Հետո վեր կացավ ու ցույց տվեց Մորիա սարը, որտեղ Տաճարն էր. " Իմ պապը քարե տաճար է կառուցել, բայց նստած է վրանի պաստառի տակ":
    Ասաց դպիրը. "Խելագա՛ր, Սողոմոնին կենդանի է համարում": - Եվ գնացին դպիրներն իրենց անգիտության մեջ:
    Հետո տանից դուրս եկավ Մարիամը և, տեսնելով Քրիստոսին, ասաց. "Կիսիր, Ուսուցիչ, մեր ընթրիքը": - Քրիստոս պատասխանեց. "Սրտի նվերը շողում է մթի մեջ":



    - - - - - - -



    4.

    Առակ Քրիստոսի մասին: Սինեդրիոնի անդամը հարցրեց Քրիստոսին. "Եթե կանչենք, Դու մեզ մոտ կգա՞ս": - Պատասխանեց Քրիստոս. "Ավելի լավ է գերեզման գնամ, քանզի այնտեղ սուտ չկա":
    Շարունակեց Սինեդրիոնի անդամը. "Ինչու՞ մեզ չես ընդունում, եթե նույնիսկ Քո հորը մեր անդամն է ամուսնացրել": - "Սպասեք, մինչև ավերվի ձեր տունը, այնժամ Մենք կգանք":
    "Ինչու՞ կգաք՝ ավերելու՞, թե՞ սարքելու": - "Ոչ ավերում և ոչ կառուցում, այլ մաքրում, քանզի հին մոխիրներին Ես այլևս չեմ անդրադառնա":
    "Դու ինչ է, չե՞ս հագում քո նախնիներին": - "Խնջույքի ժամանակ նոր սպասք են տալիս: Պապին հարգելով, նրա թասից չեն խմում":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 17 92-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •